Usa # 10

Page 1

Էլվիս Փրեսլի. կյանքի կանոններ

Աղջիկներն ինձ համար հոբբի չեն, այլ զվարճանք: Համարյա բոլոր լսարաններն էլ արագ երգեր են գերադասում: Երբ սկսեցի երգել, 153 ֆունտ էի կշռում: Իսկ հիմա արդեն 183: Չէ, բոյ չեմ քաշել, պարզապես քիչ-քիչ գիրա-նում եմ: Ես երբեք ոգելից խմիչք չեմ փորձել: Հասարակական վայրերում ես ավանդական հագուստ եմ սիրում կրել, ոչ շատ ճչացող: Սակայն բեմում ինձ մոտ ամեն ինչ պետք է վառ լինի, որքան հնարավոր է շատ: Հիմա մայրս կարող է քաղաք գալ և գնել այն, ինչ ուզում է. դա ինձ շատ է ուրախացնում:

"RB IMMIGRATION CONCULTING INC."

1526 1/2 N. Commonwealth Ave. LA, CA 90027 Email:rbparalegalservices@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáÙ³Ý ´áõ¹³ÕÛ³Ý Chief Editor Roman Budaghyan îÝûñ»Ý` ÜáõÝ» ´³¹³ÉÛ³Ý Director Nune Badalyan гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ Ø»ñÇ ¸³íÃÛ³Ý (ºñ¨³Ý) Computer typing and design Meri Davtyan (Yerevan)

ÂÕóÏÇó` ²ñÙ³Ý Øáõñ³¹Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Muradyan(Armenia Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2014


ÜáÛ»Ùµ»ñ # 10, 2014Ã.

2

Ամբողջ կյանքում ես վատ չեմ ապրել: Առանձնապես շատ փող, արտակարգ ոչինչ չենք ունեցել, բայց, գիտեք, երբեք սոված չենք եղել, ինչի համար էլ ճակատագրից արժե շնորհակալ լինել: Ես կյանքում մի անգամ եմ անհարմար դրության մեջ ընկել. մանկության տարիներին, երբ ձու էի գողանում: Կարծում եմ, կարողանում եմ լավը վատից տարբերել: Ինչու է ինձ դուր գալիս փա՞ռքը. Որովհետև այսքան ընկերներ եմ ձեռք բերել: Երբ առաջին անգամ Sun Records ստուդիա գնացի, մի տղա գրանցեց իմ տվյալներն ու ասաց, որ մի օր միգուցե զանգահարի ինձ: Մեկուկես տարի անց, իրոք, զանգահարեց, գնացի և իմ առաջին երգը ձայնագրեցի՝ «That’s All Right, Mama»: Շատերը ոտքերով են տմբտմբացնում, ոմանք՝ մատներն արագ խաղացնում, շատերն էլ իրենց այս ու այն կողմ են գցում. ես պարզապես մտածեցի այս ամենը միաժամանակ անել: Նայում եմ իմ հանդիսատեսին ու զգում եմ, որ մենք միասին կարծես փորձում ենք վատ բաներից ձերբազատվել, և մեզնից ոչ ոք չգիտի, թե կոնկրետ ինչից: Կարևորն այն է, որ վանում ենք վատն ու ոչ ոքի չենք վնասում: Առաջին մեքենան, որ գնել եմ, իմ կյանքի ամենահրաշալի մեքենան է եղել: Այն նոր չէր, բայց ես նույն օրը կանգնեցրի հյուրանոցի առաջ և ամբողջ գիշեր արթուն մնացի, ուղղակի նայում էի նրան, և վերջ: Ամբոխ հավաքելու համար, պետք է նըրանց համար ներկայացում ստեղծել: Եթե պարզապես կանգնես ու երգես նըրանց համար՝ առանց մատդ մատիդ տալու, նրանք կմտածեն, որ տանը նըստած էլ կարող էին լսել քո ձայնագրությունները: Երբ ինձնից ինքնագիր են խնդրում, անպայման տալիս եմ: Ես չեմ վիճում նրանց հետ, ովքեր գոլֆ և թեննիս են սիրում, բայց ինքս ավելի դաժան սպորտաձևեր եմ սիրում. բոքս, ֆուտբոլ, կարատե և այլն: Ֆուտբոլ խաղալն իմ նվիրական երազանքն է: Ես չեմ կարդում գրքեր, ինչ ուրիշներն են կարդում: Փիլիսոփայություն եմ կարդում ու երբեմն էլ պոեզիա: Եթե ինձ հասցնեն, կարող եմ ահավոր բռնկվել: Երբ մեծանում ես, ամեն ինչին քիչ-քիչ սկսում ես այլ կերպ նայել: Կարևոր է աշխատել այնպես անել, որ շրջապատված լինես մարդկանցով, որոնք կերջանկացնեն քեզ, ախր մի անգամ ես ապրում, բարեկամս: *** Էլվիս Փրեսլին ծնվել է 1935 թվականի հունվարի 8-ին ԱՄՆ-ի Միսսիսսիպի նահանգի Տյուպելո քաղաքում: Էլվիսը երկվորյակներից կրտսերն էր. նրա ավագ եղբայրը ծնվելիս մահանում է: Փրեսլիների ընտանիքն աղքատ էր, իսկ երբ 1938 թվականին ընտանիքի հայրը

կտրոններ կեղծելու մեղադրանքով բանտ ընկավ, ընտանիքի վիճակն էլ ավելի վատացավ: Հայրը միայն երկու տարի անց դուրս եկավ բանտից: Էլվիսը մեծանում էր` շրջապատված երաժշտությամբ և հավատքով` եկեղեցի այցելելն ու երգչախմբում երգելն անպայման էր: Իր 11ամյակին Էլվիսը կիթառ է ստանում: Հավանաբար այս ընտրության պատճառն Էլվիսի առաջին հաջողությունն էր երաժշտական մրցույթում. մի քանի շաբաթ առաջ տոնավաճառում կազմակերպված մրցույթում նա երկրորդ տեղն էր զբաղեցրել` ժողովրդական «Old Shep» երգը կատարելու համար: 1948 թվականին Փրեսլիների ընտանիքն ստիպված է լինում տեղափոխվել Մեմֆիս, որտեղ Էլվիսի հոր համար ավելի հեշտ էր աշխատանք գտնել: Մեմֆիսում Էլվիսն սկսեց ավելի գիտակցորեն մոտենալ ժամանանակից երաժշտությանը. նա ռադիոյով լսում էր քանթրի, ժամանակակից էստրադա, բլյուզ, ռիթմ և բլյուզ, բուգիվուգի և այլն: Նա հաճախ գնում էր ԲիլլՍթրիթի թաղամասերը, որտեղ լսում էր բլյուզմենների կատարումները: Բի Բի Քինգն Էլվիսին ճանաչում էր, երբ վերջինս դեռևս պատանի էր: Այս ժամանակ էլ Էլվիսի մոտ ձևավորվում է հագուստի` իրեն հատուկ և շատ ինքնատիպ ոճը: Էլվիս Փրեսլի 1953-ին 18-ամյա Էլվիսն ավարտում է դպրոցը և աշխատանքի ընդունվում որպես բեռնատարի վարորդ: Նույն թվականին Էլվիսը որոշում է գնալ Սեմ Ֆիլիպսին պատկանող «Sun Records» ձայնագրման ստուդիա և ձայնագրել մի քանի երգ: 8 դոլարով Էլվիսը ձայնագրում է մեկ օրինակով երկկողմանի ձայներիզ երկու երգով: Այս ձայնասկավառակը նա նվիրեց իր մայրիկին` որպես ծննդյան օրվա նվեր, թեև նրանք ձայնարկիչ չունեին: Ձայնագրման ստուդիայի քարտուղարը Փրեսլիի տվյալները գրանցեց իր մոտ, որովհետև ինքնատիպ երիտասարդը հետաքրքրել էր նրան: Քարտուղարի այն հարցին, թե որ երգչին է ինքն իրեն նմանեցնում, Էլվիսը պատասխանել էր` ոչ ոքի: 1954 թվականի հունիսին Սեմ Ֆիլիպսը մտադրվում է մի քանի երգ ձայնագրել և իր քարտուղարի հիշեցումով հրավիրում է Էլվիսին:

Սկզբնական շրջանում ոչին չէր ստացվում, սակայն փորձերը շարունակվում էին: Նույն թվականի հուլիսի 19-ին 20 հազար օրինակով թողարկվեց «That’s All Right» երգը: Նոր ոճը, որով Փրեսլին երգում էր, դեռևս ռոք-ն-ռոլլ չէր կոչվում, ավելի շուտ` քանթրի երաժշտության տարատեսակ: Էլվիսը սկսում է համերգներ տալ: Համերգներից մեկից առաջ նա նկատել էր, որ պաստառների վրա իր անվան փոխարեն այլ անուն էր գրված: Նա այնքան նյարդայնացած էր, որ երգելու ընթացքում ծնկներն անկառավարելիորեն շարժվում էին: Դրանից հանդիսատես աղջիկները խենթանում են և սկսում ճչալ: Ասում են` Էլվիսը հասկացավ, թե ինչն էլ աղջիկներին խելքահան անում և հաջորդ կատարումներ ժամանակ կրկնում էր ծընկների նյարդային շարժումները: Էլվիսի հռչակն աճում էր: 1955-ին Billboard -ի` համազգային մասշտաբով կազմակերպած հիթ-շքերթում Էլվիսի «I forgot to remember to forget» սինգլն արժանացավ առաջին մրցանակի: Դա գրավում է գործարար Թոմ Փարքերի ուշադրությունը, ով Փրեսլիի հետ պայմանագիր է կնքում` պարտավորվելով վարել նրա գործերը: 1956-ը Փրեսլին համաշխարհային փառք բերեց: «Heartbreak hotel» երգը գլխավոր հիթ-շքերթներում առաջինն էր: Մի շարք երգերին հաջորդեց Էլվիսի առաջին ձայնասկավառակը` երաժշտության պատմության մեջ առաջինը, որը վաճառվեց միլիոնավոր օրինակներով: Դրան հաջորդեցին անհամար հեռուստաշոուներ, որոնք ԱՄՆ-ում շոկ առաջացրին, իսկ միլիոնավոր դեռահասների շրջանում` խենթ սեր: Էլվիսի երաժշտությունը, հագուստը, շարժումները նման չէին ոչնչի: Ամիսներ անց Էլվիսը հռչակվեց «ռոք-ն-ռոլի արքա»: Երաժշտության մեջ Էլվիսի հռչակը նրա համար ճանապարհ է բացում դեպի Հոլիվուդ: Էլվիսը պայմանագրեր կնքեց «Paramount» և «20th Century Fox» ստուդիաների հետ: 1958-ին Փրեսլին բանակ զորակոչվեց: ԱՄՆ կառավարություն հազարավոր նամակներ էին ուղարկում` պահանջելով երգչին ազատել ծառայությունից: Ամեն դեպքում Էլվիսը երկու տարի իսկական տղամարդու պես ծառայում է: Զորացրվելուց անմիջապես հետո սկսվում են ձայնագրությունները, և մեկ ամիս անց թողարկվում է «Elvis is back» ալբոմը, որը համարվում է նրա լավագույն ալբոմը: Դեռևս բանակային տարիներին Էլվիսի ընկերները նրան ծանոթացրել էրն 13ամյա Պրիսցիլիայի հետ, ում հետ նա շարունակում էր շփվել բանակից հետո: 1967-ին Էլվիսն ու Պրիսցիլիան ամուսնանում են:


ÜáÛ»Ùµ»ñ # 10, 2014Ã.

1973-ին Հավայան կղզիներում կազմակերպված համերգների տոմսերի վրա գին չէր նշված. յուրաքանչյուր հանդիսատես կարող էր վճարել այնքան, որքան ցանկանում էր: Դրանք բարեգործական համերգներ էին: Առողջական խնդիրները զգացնել էին տալիս: Էլվիսը կախվածության մեջ էր հանգստացնող դեղամիջոցներից: Ֆիլմերում գեղեցիկ կազմըվածք ունենալու համար նա նիհարեցնող դեղամիջոցներ էր ընդունում: Արդյունքում 1970-ականներին Էլվիսն այլևս չէր կարողանում դրանք չընդունել: Իսկ հետո առաջացան խնդիրներ ստամոքսի հետ և գլաուկոմա: Անտեսելով բոլոր խնդիրները` Էլվիսը շարունակում էր համերգներ տալ: 1976-ին դուրս եկավ Փրեսլիի վերջին ալբոմը` «Moody Blue»: Փրեսլին մահանում է 1977 թվականի օգոստոսի 15-ին սրտի կանգից: Այնուամենայնիվ նա մինչև այսօր մնում է ռոք-ն-ռոլի արքա: Blog.Liberal.am | © Նյութը վերցված է Լիբերալ Բլոգ-ից

Սնոուդենը հանդես է եկել հայտարարությամբ

3

յունների պաշտպանության մակարդակին:

NBC-ն ծաղրել է Օբամային

մադրության գնալ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ նա սպանել էր 2 և վիրավորել 7 աշակերտի:

ԱՄՆ-ում բուժել են Էբոլա վիրուսով վարկված երկրորդ բուժքրոջը

NBC հեռուստաալիքով հեռարձակվող Saturday Night Live երգիծական հաղորդումը ծաղրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և նրա աշխատակազմին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: Օբամային քննադատել են այն բանում, որ նա պայքարում է Էբոլայի դեմ նույնքան վատ, որքան «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահի մշտական քննադատ միլիարդատեր Դոնալդ Տրամպը կոչ է արել Օբամային հրաժարական տալ և ներողություն խնդրել ժողովրդից Էբոլայի դեմ պայքարում անբավարար աշխատանքի համար:

Ատլանտայում (Ջորջիա նահանգ) հաջողվել է բուժել 29-ամյա բուժքրոջը՝ Էմբեր Վինսոնին, ով վարակվել էր Էբոլա տենդով: Այս մասին հայտնել են բուժհաստատության ներկայացուցիչները: Նրանց խոսքով՝ «բուժզննությունը ցույց է տվել, որ Վինսոնի մոտ արյան մեջ այլևս վիրուսի նշաններ չկան»: Այս մասին գրում է ТАСС-ը:

ԱՄՆ-ն մտադիր է ռմբակոծել Սիրիայի նավթի խողովակաշարերը

Վաշինգտոնում կրակ բացած աշակերտի թիրախը եղել է իրեն մերժած աղջիկը

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Կենտրոնական Հետախուզական Վարչության տեխնիկական ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնուդենը, ով 2013թ.-ին հասարակությանը գաղտնի նյութեր տրամադրեց ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների հետախուզությունների վերաբերյալ, անդրադարձել է պետության կողմից հասարակության վրա հսկողության խընդրին: Այս մասին գրում է Ria.ru-ն: Լրագրողների միջազգային միությունը խնդրանքով դիմել էր Սնոուդենին տեսահաղորդագրություն պատրաստել զանգվածային հետախուզության դարում լրագրությանը նվիրված միջոցառման բացմանը: Սնոուդենը հայտարարել էր, որ ժամանակակից աշխարհում առկա է մարդու իրավունքների խախտման նոր ալիք, որը դիտվում է ոչ միայն մշտապես ավտորիտար ռեժիմի մեջ մեղադրվող պետություններում, այլ նաև դեմոկրատական երկրներում: Նրա խոսքով՝ զանգվածային վերահըսկողությունը, որը տեխնիկական պատճառներով հնարավոր չէր դեռևս ոչ վաղ անցյալում, ներկայումս ակտիվորեն կիրառվում է, ինչի հետևանքով սպառնում է մարդու իրավունքների և ազատութ-

Վաշինգտոնում կրակ բացած աշակերտի թիրախը եղել է իրեն մերժած աղջիկը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ոստիկանությանը: Փոխանցվում է, որ երիտասարդի թիրախը եղել է դպրոցի աշակերտուհիներից մեկը, ով հրաժարվել էր նրա հետ ժա-

ԱՄՆ-ն մտադիր է ռմբակոծել Սիրիայի նավթի խողովակաշարերը, որոնք գըտնվում են «Իսլամական պետություն» խմբավորման հսկողության տակ, որպեսզի սահմանափակեն զինյալների՝ նավթի վաճառքից ստացվող եկամուտը: «Ենթադրվում է, որ նավթի վաճառքից օրական 2 մլն դոլար են աշխատում զինյալները: Ահա՝ որն է ԱՄՆ-ի մտահոգություններից մեկը»,-ասել է ԱՄՆ պեքարտուղարի օգնականը: Ավելի վաղ, Իրաքի Կոմունիստական կուսակցության Գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ ԻՊ -ը նավթի վաճառքից օրական ավելի քան 5 մլն դոլար է աշխատում: Այս մասին գրում է Ria.ru-ն:


ÜáÛ»Ùµ»ñ # 10, 2014Ã.

4

«Կանաչ մղոն». Հետաքրքիր փաստեր միլիոնավոր մարդկանց վերափոխած ֆիլմի մասին

Տեղեկություն գործի կարգավիճակի մասին Ամեն տարի ավելի քան 500.000 մարդ է ներգաղթում Միացյալ Նահանգներ: Ստորև բերվող տեղեկատվությունը կոչված է օգնելու Ձեզ պարզել, թե ներգաղթային գործընթացի որ փուլում է գըտնվում Ձեր դիմումը: Յուրաքանչյուր տարի Միացյալ Նահանգներ ընդունվող ներգաղթողների թիվը որոշվում է Միացյալ Նահանգների “Ներգաղթի և քաղաքացիության օրենք”-ի 201-րդ հոդվածի համաձայն: ԱՄՆ քաղաքացիների ընտանիքների անմիջական անդամների դիմումներ (կին/ամուսին, մինչև 21 տարեկան չամուսնացած երեխա, ծնող)Միջնորդագրի տեսակ. I-130, մուտքի արտոնագրի տեսակ. IR1, CR1, IR2, CR2, IR5>Ընտանիքի իրավասու անդամների համար միջնորդագրեր տվողների մեծամասնությունը իրենց I-130 միջնորդագրերը պետք է ներկայացնեն փոստով` այն ուղարկելով իրենց բնակության նահանգը սպասարկող ԱՄՆ Ներգաղթի և քաղաքացիության ծառայության կենտրոն (ԱՄՆՆՔԾ): ԱՄՆՆՔԾ Ձեր կենտրոնը գտնելու համար խնդրում ենք այցելել ԱՄՆՆՔԾ ինտերնետային էջը`www.uscis.gov (Home > about us > find a USCIS office): ԱՄՆՆՔԾ կայքում Դուք կարող եք նաև ստուգել Ձեր միջնորդագրի կարգավիճակը: Միջնորդագիրը հաստատելուց հետո ԱՄՆՆՔԾ գործը ուղարկում է ԱՄՆ պետդեպարտամենտի` Վիզաների ազգային կենտրոն (ՎԱԿ): Պահանջվող փաստաթղթերը հավաքելու և գործը նախապես պատրաստելու համար միջնորդագիր ներկայացնողը կաշխատի ՎԱԿ-ի հետ: Այս ընթացքում Ձեր գործի վերաբերյալ բոլոր հարցերը պետք է ուղղել ՎԱԿ: ՎԱԿ-ի էլեկտրոնային փոստի հասցեն է NVCINQUIRY@state.gov: Կապ հաստատելու լրացուցիչ միջոցների մասին տեղեկատվությունը այստեղ է: Բոլոր հաղորդագրություններում անպայման նշեք Ձեր գործի համարը, ամբողջական անուն ազգանունը և ծննդյան թվականը: Վիզաների ազգային կենտրոնը Ձեր գործի նախնական փուլն ավարտելուց հետո փոստով կտեղեկացնի միջնորդագիր ներկայացնողին, անձին, ում համար տրվել է միջնորդագիրը և օրինական ներկայացուցչին, եթե այդպիսին կա, այն մասին, թե երբ տեղի կունենա մուտքի ներգաղթային արտոնագրի հարցազրույցը հյուպատոսական բաժնում: Ժամադրության այս նամակը պետք է բերել արտոնագրի հարցազրույցին: Միևնույն ժամանակ ՎԱԿ-ը կուղարկի Ձեր գործը հյուպատոսական բաժին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ գործը

ՎԱԿ-ից հյուպատոսական բաժին տեղափոխելու համար կարող է պահանջվել մի քանի շաբաթ: Այդ պատճառով խնդրում ենք սպասել Ձեր հարցազրույցի մասին տեղեկացնող նամակին ՎԱԿ-ից և այնտեղից գործն ուղարկելուց հետո անհրաժեշտություն չկա անմիջապես կապ հաստատել հյուպատոսական բաժընի հետ: Հյուպատոսական բաժին հասնելուց հետո Ձեր գործը կմնա այստեղ մինչև արտոնագրի հարցազրույցը: Ձեր գործի վերաբերյալ հարցերի դեպքում, երբ այն գտնվում է հյուպատոսական բաժնում, խնդրում ենք էլեկտրոնային փոստով նամակ գրել հյուպատոսարանի` ներգաղթային արտոնագրերի ենթաբաժնի էլեկտրոնային փոստի հասցեով. IVYerevan@state.gov : Բոլոր հաղորդագրություններում անպայման նշեք Ձեր գործի համարը, ամբողջական անուն ազգանունը և ծննդյան թվականը: Այն գործերը, որոնք տեղում ենթակա չեն հաստատման, հետագա վերանայման համար ուղարկվում են ԱՄՆՆՔԾ ` միջնորդագիր ներկայացնողի բնակության վայրի նկատմամբ իրավասություն ունեցող գրասենյակ: Գործը ԱՄՆՆՔԾ վերադարձնելուց հետո հյուպատոսական բաժինը այլևս տեղեկություն չի ունենում դրա վերաբերյալ: Այս դեպքերում միջնորդագիր ներկայացնողին և անձին, ում համար տրվել է միջնորդագիրը, խորհուրդ է տրվում իրենց հարցերն ուղղել ԱՄՆՆՔԾ այն գրասենյակ, որտեղ սկսել էին միջնորդագրի ներկայացման գործընթացը: ԱՄՆ դեսպանատուն

«Կանաչ մղոնը» ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնտի կուլտային դրաման է և 20-րդ դարի ամենադրամատիկ ֆիլմերից մեկը` ֆիլմ, որը դիպչում է հոգու լարերին. Թվականը` 1999 Երկիրը` ԱՄՆ Կարգախոսը` «Փոլ Էջեկոմբը հրաշքների չէր հավատում մինչ այն պահը, երբ բախվեց այդ հրաշքներից մեկի հետ:» Ռեժիսոր` Ֆրենկ Դարաբոնտ Ժանրը` ֆենտեզի, դրամա, կրիմինալ, դետեկտիվ Բյուջեն` 60 000 000 դոլար Ցուցադրությունից ստացված եկամուտը ԱՄՆ-ում` 136 801 374 դոլար Ցուցադրությունից ստացված եկամուտն աշխարհում` + 150 000 000 դոլար = 286 801 374 դոլար

***

«Կանաչ մղոն» վեպը, որի հիման վրա նկարահանվել է ֆիլմը, գրվել է 1996թ.-ին Քինգի կողմից: Այդ ժամանակ արդեն թողարկվել էր տխրահռչակ Շոուշենկ բանտի մասին կինոժապավենը: Սակայն հեղինակին այնքան էր տպավորել ուղղիչ հաստատություններում պահվող ցմահ բանտարկյալների և մահվան դատապարտված հանցագործների թեման, որ նա շարունակեց այն իր նոր վեպում` հարստացնելով թեման փիլիսոփայական այլ մտքերով, սյուժետային անսպասելի քայլերով

¸²ðÒÆð ²ØÜ ø²Ô²ø²òÆ Ø»Ýù Ïû·Ý»Ýù Ò»½ 818.433-2461


ÜáÛ»Ùµ»ñ # 10, 2014Ã.

և գլխավոր հերոսների փայլուն գրված բնութագրերով: Այս ամենին համալրում են առեղծվածային պահերը, որոնք վեպը դարձրել են բավականին անկանխատեսելի և իսկապես գրավիչ: Ֆիլմը նկարահանված է համանուն վեպի հիման վրա և մեծամասամբ համապատասխանում է իր գրական նախորդին: Գլխավոր և երկրորդական դերերում խաղացող դերասանները շատ հաջող են ընտրված: Նրանք ճիշտ այնպիսին են, ինչպես նրանց նկարագրում է ինքը` սարսափների արքան: «Կանաչ մղոն» էին անվանում այն միջանցքը, որով վիճակված էր անցնել էլեկտրական աթոռի դատապարտվածներին: Սրանք այն վերջին տասնյակ քայլերն են, որոնք դեպի մահ են տանում: ԱՄՆ-ի բանտերում նման ուղին ընդունված է անվանել «վերջին մղոն», սակայն ֆիլմի մեջ պատկերված շենքում այդ գիծը կանաչ գույնի էր, որի համար էլ ֆիլմը նման անվանում է ստացել: Բնականաբար, ֆիլմը բանտի, ավելի ճիշտ, մի խումբ մահապարտների և նրանց փոխհարաբերությունների մասին է: Սակայն կարիք չկա խոսել սյուժեի մասին: Այն կարելի է գնահատել նայելով ֆիլմը կամ կարդալով գիրքը: Խոսենք այն մասին, թե ինչպես է նկարահանվել ֆիլմը: Ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնտի համար առավել բարդ խնդիրներից մեկը ճիշտ դերասանների ընտրությունն էր: Թվում էր`բարդ ոչինչ չկա: Սակայն խնդիրը ծագեց անմիջապես: Պատճառն այն էր, որ ըստ Սթիվեն Քինգի սյուժեի Բրուտուս «Վայրագ» Հոուելը աներևակայելի մեծ է չափերով և միևնույն ժամանակ աներևակայելի բարեհոգի: Նա թեև հսկա է, սակայն, այնուամենայնիվ, ճանճի էլ չի վնասի: Այս կերպարի համար դերասանին ընտրեցին շատ արագ: Հերոսին մարմնավորեց բարձրահասակ և ամրակազմ Դևիդ Մորսը: Խնդիր ծագեց Ջոն Կոֆֆիի հետ: Նախ, նա պիտի լիներ սևամորթ, իսկ երկրորդ հերթին` աներևակայելի հսկա: Նրա համեմատ Վայրագը երեխայի չափերի էր, և դա մեկ անգամ չէ, որ ընդգծվել է Քինգի գրքում: Նման դերասան գտնելն անհնար էր թվում: Բրյուս Ուիլլիսը, ով վերջերս նկարահանվել է «Արմագեդոն» ֆիլմում, այդ դերի համար խորհուրդ տվեց Մայքլ Կլարկ Դունկանին` «պինդ ընկույզի» գործընկերոջը համանուն ֆիլմից: Արտաքնապես դերասանը համապատասխանում էր, սակայն հասակով` ոչ: Բանն այն է, որ Դևիդ Մորսն ընդամենը մի քանի սանտիմետրով է կարճ Մայքլ Կլարկ Դունկանից: Կինոստեղծողները ստիպված էին ամեն տեսակի հնարքների դիմել, որպեսզի ցույց տան Կոֆֆիի հսկա լինելը:

5

Մկների հետ կապված ևս խնդիրներ առաջացան: Բանն այն է, որ թեև նրանք խելացի կենդանիներ են, բայց և այնպես, հեռու են Միսթեր Ջինգլսի ինտելեկտն ունենալուց: Այդ պատճառով տաղանդավոր մկնիկի դերի համար կիրառվեցին 30 մկնիկներ: Նրանցից յուրաքանչյուրին կոչեցին նկարահանման խմբի որևիցե անդամի անունով: Նկարահանման ընթացքում մկներից ոչ մեկը չվնասվեց:

Այժմ անդրադառնանք մահապատժի գործիքին` էլեկտրական աթոռին: Այն, իհարկե, իսկական չէր: Սակայն մահվան այդ մեքենան կառուցել էին իրական գծագրերի հիման վրա: Հիմքում ընկած էին դեռևս Դեպրեսիայի ժամանակներում գոյություն ունեցած մոդելները:

Ինքը` սարսափների արքան, որոշեց նըստել այդ սարսափազդու մեքենայի վրա: Քինգն ուզում էր զգալ դատապարտվածների զգացողությունները: Ըստ նրա խոսքերի, դա սարսափելի զգացողություն էր: Որպես նկարահանման վայր ընտրեցին ԱՄՆ-ի երկու նահանգ` Թեննեսին և Հյուսիսային Կարոլինան: Շատ հետաքրքիր է այն դրվագը, որտեղ Կոֆֆին բուժում էր Փոլին: Ըստ գրքի, ինչպես և ըստ սցենարի, նա պետք է բռներ վերակացուի աճուկից, որտեղ կենտրոնացած էր վարակի աղբյուրը: Մայքլ Կլարկ Դունկանը ամաչում էր դա անել, և ոչ մի կերպ չէր կարողանում հաղթահարել այդ զգացողությունը: Այդ ժամանակ Փոլ Էջկոմբի դերակատար Թոմ Հենքսը անդրավարտիքի մեջ դատարկ շիշ դրեց: Այսպես խնդիրը լուծվեց, և տեսարանը նկարահանվեց: Ֆիլմում առավել աչքի ընկնող հերոսներից մեկը մկնիկն է, որին անվանել էին Միսթեր Ջինգլզ: Նկարահանմանը մասնակցում էր 30 մկնիկ: Նրանք միասին ներկայացնում էին մի ամբողջ նկարահանման խումբ, և նրանցից յուրաքանչյուրին անվանակոչել էին իրական դերասանների պատվին: Նույնիսկ երկարակյաց մկների շարքում ռեկորդակիր համարվողները 7 տրվա սահմանը չեն անցնում: Ըստ սցենարի, Միսթեր Ջինգլսն ապրել էր 64-65 տարուց ոչ պակաս:

Կոֆֆիի ձեռքերն իսկապես կախարդական հատկություններ ունեն:

Վեպը գրվել է մասերով, և սկզբից հրատարակվել է առանձին գրքույկներով: «1996թ. լավագույն վեպ» անվանակարգում Սթիվեն Քինգի «Կանաչ մղոնը» ստացել է «Stoker» մրցանակ: Գիրքը գրելու վերջին շրջանում էլ Սթիվեն Քինգը չէր կողմնորոշվում, թե ինչպես կավարտվի Ջոն Կոֆֆիի պատմությունը` ողջ կմնա ՞ նա արդյոք, թե` ոչ: Սթիվեն Քինգի ստեղծագործության արտասովոր հերոսին տրվել էր Ջոն Կոֆֆի անունը պատմության պրոֆեսսոր, քոլեջի դասավանդող Ջոն Կոֆֆիի պատվին: Միստիկ թրիլլերների հեղինակին այդ անունը շատ էր դուր եկել: Բացի այդ, անվան J.C սկզբնատառերը համապատասխանում են Հիսուս Քրիստոսի (Jesus Christ) անվան սկզբնատառերին, ինչը շատ խորհրդանշական է: Ըստ սկզբնական մտահղացման, Թոմ Հենքսը պետք է կատարեր նաև ծեր Փոլ Էջկոմբի դերը: Դիմահարդարների մի քանի անհաջող փորձից հետո որոշվեց, որ չի հաջողվի Թոմին անհրաժեշտ կերպով գրիմավորել: Այդ ժամանակ, այս փոքրիկ դերակատարման համար ընտրվեց Դաբս Գրիրը: Ֆիլմը 2000թ.-ին չորս անվանակարգում «Օսկարի» է նոմինացվել: Կինոնկարը մրցանակի չարժանացավ ո՛չ որպես լավագույն ֆիլմ, ո՛չ լավագույն սցենարի և ո՛չ էլ դերասանական աշխատանքների համար, սակայն դա չխանգարեց, որ այն դառնա համաշխարհային կնոմատոգրաֆիայի լեգենդ` հայտնի լինելով տասնյակ տարիներ: Մրցանակներ 2000թ. — «Սատուրն» մրցանակ • Լավագույն ֆիլմ էքշն/արկածային/ թրիլլեր ժանրերում • Լավագույն երկրորդ պլանի դերասան` Մայքլ Կլարկ Դունկան • Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի` Պատրիսիա Կլարկսոն Մի քանի մեջբերումներ. «Իմ անունը Ջոն Կոֆֆի է, ինչպես ըմպելիքինը, պարզապես այլ կերպ է գրվում:» «Եթե մարդ անկեղծ զղջում է իր մեղքերի համար, նա կարող է վերադառնալ այն ժամանակներ, որն ամենաերջանիկն էր նրա համար, և մնալ այնտեղ ընդմիշտ:» «Դու էլ կմահանաս, իսկ ես կշարունակեմ ապրել: Եվ դա իմ անեծքն է:» «Իր մահով նա վճարեց իր բոլոր մեղքերի համար:


ÜáÛ»Ùµ»ñ # 10, 2014Ã.

6

Ուրեմն հարգանք ունեցիր նրա հանդեպ:» «Մեզնից յուրաքանչյուրը վաղ թե ուշ ստիպված է լինելու անցնել իր կանաչ մղոնը…» «Երբ Տերը կկանչի ինձ իր արդար դատին, նա կհարցնի. «Ինչո՞ւ սպանեցիր իմ ստեղծած հրաշքներից մեկին: Ի՞նչ եմ ես նրան ասելու: Որ դա իմ աշխատա՞նքն է:» «Մենք բոլորս դատապարտված ենք մահվան, բոլորս, առանց բացառության, սակայն, օ՜ Տեր, երբեմն Կանաչ մղոնն այնքան երկար է…» «Նրանք օգնեցին նրան ինքնասպանություն գործել: Եվ դա տեղի է ունենում ամեն օր ամբողջ աշխարհում:» «Ես այնքան եմ հոգնել ցավից, որը լսում ու զգում եմ, բոսս: Ես հոգնել եմ ճանապարհներից, հոգնել եմ մենակ լինել, ինչպես ճնճղուկն անձրևի տակ: Հոգնել եմ նրանից, որ երբեք և ոչ ոքի հետ չեմ կարող կիսվել և ասել, թե ուր կամ ինչու ենք մենք գնում: Ես հոգնել եմ միմյանց նկատմամբ մարդկանց ունեցած ատելությունից: Դա նման է ուղեղի մեջ խրված ապակու բեկորների: Հոգնել եմ այն բանից, որ ցանկացել եմ օգնել, բայց չեմ կարողացել: Հոգնել եմ մթությունից: Սակայն ամենից շատ` ցավից: Այն չափից շատ է: Եթե ես կարողանայի ինքս ամեն ինչի վերջը դնել…» Նման որակի ֆիլմերի դիտումից հետո սկսում ես վերաիմաստավորել կյանքի արժեքները, այլ կերպ ես վերաբերվում մարդկանց` ընդհանրապես և հարազատներիդ` մասնավորապես: Դաստիարակչական այս հատկությունն է, որ դարձնում է ֆիլմը բացառիկ արժեքավոր և թանկ: Դեսից-դենից կայք.

²ØºðÆÎÚ²Ü ºð²¼ Ջեկի Չան. հաջողության պատմություն «Մարդու մահից հետո մնում է միայն իր անունը: Հետևաբար, երբ ես արդեն չլինեմ, մարդիկ միգուցե ասեն. սկզբում

Բրյուս Լին էր… իսկ հետո` Ջեկի Չանը»:

Ջեկի Չանը ծնվել է աղքատ ընտանիքում: Այնքան աղքատ, որ երբ ծննդաբերությունից հետո ծնողները չեն կարողանում վճարել մանկաբարձուհու գումարը, նա առաջարկում է փոխարենը իրեն վաճառել երեխային: Սակայն ընտանիքի ընկերները համոզում են ծնողներին չանել դա և պարտքով գումար են տալիս: Արդյունքում` Ջեկի Չանը մնում է ծնողների մոտ: Շուտով նրա ծնողներին հաջողվում է աշխատանք ստանալ Ավստրալիայի ամերիկյան դեսպանատանը և Ջեկիի վաղ մանկությունն անցնում է Ավստրալիայում: Սակայն 6 տարեկանում նրան ետ են ուղարկում Հոնկոնգ` սովորելու հանրահայտ Պեկինյան Օպերայի դպրոցում, որտեղ այլ տղաների հետ միասին նա սովորում էր մարտարվեստ, դերասանական հմտություններ, երգ, պար և ակրոբատիկա: Դպրոցում տիրող խիստ կարգապահությունը նրա մեջ ձևավորում է մարտական ոգին, կամքի ուժն ու առաջինը լինելու ցանկությունը: Իր աշխատանքային կարիերան Ջեկի Չանը սկսում է որպես կասկադյոր` նկարահանվելով փոքրիկ դրվագներում: Սակայն շուտով նա ճանաչում է ձեռք բերում կասկադյորների աշխարհում` կատարելով ամենաբարձր անկումը Ասիական կինոյի պատմության մեջ: Նրան սկսում են հրավիրել ոչ միայն որպես կրկնօրինակող, այլ նաև որպես դերակատար երկրորդական դերերում: Իր առաջին լուրջ դերը դերասանը ստանում է 1975 թվականին The Little Tiger of Guangdong ֆիլմում, ինչպես նաև լեգենդար Ջոն Վուի Մահվան ձեռքը/Hand of Death ֆիլմում: Բրյուս Լիի անսպասելի մահից հետո շատերը սկսում են անվանել Ջեկի Չանին նրա հաջորդը:

Բրյուսի մահից հետո Ջեկին նկարահանվում է 6 ֆիլմերում` կրկնօրինակելով նրան, սակայն այդ ոճում հաջողության չի հասնում: Իրական հաջողությունը նրա մոտ գալիս է այն ժամանակ, երբ նա սկսում է խաղալ մեկ այլ հերոսի դեր` հասարակ տղայի, որը պատահական հայտնվում է իրադարձությունների կենտրոնում, պայքարում է վատ տղաների հետ` անընդհատ կատակելով և կատարելով զվարճալի հնարքներ: Այդ ոճն այնքան է իրեն արդարացնում, որ որոշ ժամանակ անց Ջեկի Չանը դառնում է Հոնկոնգի ամենաբարձր վարձատրվող դերասանը: Գրավելով Ասիան` Ջեկին կանգ չի առնում և որոշում է գրավել նաև Միացյալ Նահանգները: Սակայն այստեղ նա միանգամից հաջողության չի հասնում և նրա առաջին ֆիլմերը ԱՄՆ-ում մնում են աննկատ: Եվ միայն այն բանից հետո, երբ MTV-ն շնորհում է նրան մրցանակ կինոարվեստում զգալի ներդրման համար, Ջեկի Չանը որոշում է կրկին անցնել Միացյալ Նահանգները գրավելու իր վաղեմի երազանքին: Այս անգամ հաջողությունն իրեն երկար սպասեցնել չի տալիս: Նրա մասնակցությամբ ֆիլմերից մի քանիսը հայտնվում են ազգային հիթ շքերթի առաջին հորիզոնականներում: Այսօր Ջեկի Չանը, չնայած իր 57-ամյա տարիքին, հանդիսանում է հոնկոնգյան և ամերիկյան կինոյի լավագույն դերասաններից մեկը: Նա նաև ռեժիսոր է, պրոդյուսեր, սցենարիստ, կասկադյոր և երգիչ: Բացի այդ, Ջեկին հանդիսանում է «Jackie`s Angels» մոդելային գործակալության և «Jackie’s Kitchen» ռեստորանների ցանցի սեփականատերը, մի քանի համալսարանների պատվավոր դոկտոր է, տուրիզմի հոնկոնգյան ասոցացիայի ներկայացուցիչ, բարեգործական երեկոների կազմակերպիչ: Հանդիսանում է Սեուլի պատվավոր քաղաքացի: Իր միջոցների հաշվին կառուցել է մի քանի մշակույթային կենտրոններ Հոնկոնգում, հանդիսանում է կենդանիների պաշտպանության կազմակերպության ակտիվիստներից, զբաղվում է բարեգործությամբ, որդեգրել է մի քանի երեխաների, ֆինանսավորում է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը և «Ջեկի Չան հոսպիտալը»: Կարծում եմ` բավական է մեկ մարդու համար` մարդ, որն ինքն է իրեն ստեղծել: http://success.am


ÜáÛ»Ùµ»ñ # 10, 2014Ã.

Բրիթնի Սփիրսը մեկ շաբաթում 1 մլն դոլար է աշխատել

7

անցել, որ կազմակերպիչները որոշել են ավելացնել նրա հոնորարը և համերգների քանակը: Նախօրորք որոշված էր, որ երգչուհին 2 շաբաթում պետք է ստանար 310 հազար դոլար: Բայց պայմանները փոխվել են: Նա իր ամեն համերգի դիմաց կստանա մոտ 400 հազար դոլար, որը կազմում է շաբաթը մեկ միլիոն դոլար: Սեփական արգելոցն ունեցող ամերիկացին ապրում է առյուծների ու վագրերի հետ` թույլ տալով նրանց` ազատ շրջել իր տանը

Օրերս հայտնի է դարձել, որ հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսը պայմանագիր է կնքել Planet Hollywood Resort & Casino-ի հետ (Լաս Վեգաս), կապված իր համերգների հետ: Հենց այդ վայրում են կայանալու նրա համերգները: Լաս Վեգասում երգչուհու համերգներն այնքան լավ են

Նրան մշտապես շրջապատում են 14 մեծ կատու, որոնց թվում` 2 առյուծ, 6 վագր և անապատային լուսանը: Այս բոլոր կենդանիները բնակվում են Ֆլորիդայի նրա տանը, որտեղ նրանք ազատ զբոսնում և թռչկոտում են ինչպես բակում, լողավազնում, այնպես էլ` տան տարածքում ու նրա սենյակում: 13 տարի առաջ տեսողությունը կորցրած տղամարդը ամենից շատ իր կենդանի ընկերներին էր կարոտում, և մեկ աչքի տեսողության վերականգնումից հետո առաջին գործը, որ նա արեց, վագրի երկու ձագ ձեռք բերելն էր:

Ամերիկացի Կառլ Բովարդը բազմիցս տուժել է կենդանիների հարձակումից, երբ ընձառյուծը կծել է նրա քիթը, իսկ ուսը վնասվել է հասուն բենգալյան վագըրի հետ ըմբշամարտից հետո: Ինչպես գրում է Daily Mail-ը` դա չի խանգարում 43-ամյա տղամարդուն, ով մեկ աչքով կույր է, շարունակել ապրել կենդանիների շրջապատում:

гٳñÇ ÝϳñÝ»ñÁ

Արմեն Ջիգարխանյանը պատմել է երիտասարդ ընկերուհու մասին Հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանն անկեղծ հարցազրույց է տվել, որում պատմել է իր երիտասարդ ընկերուհու՝ Վիտալինա Ցիմբալյուկ - Ռոմանովսկու հետ հարաբերությունների մասին, գրում է ДНИ.ru-ն։ Վիտալինան կարծես նոր կյանք է տվել 79-ամյա Ջիգարխանյանին։ Զույգը բնակարան է գնել Մերձմոսկվայում։ «Այնտեղ ամեն ինչ մտածված է։ Շատ հարմար բնակարան է, դա այն է, ինչի մասին ես մանկուց երազել եմ։ Եվ շուրջն անտառ է»,- պատմել է դերասանը։ Արտիստը չի թաքցնում, որ ապրում է 33-ամյա Վիտալինայի հետ։ «Իմ կյանքի 80 տարիների

ընթացքում ես հասկացել եմ, որ ամենաանհավանականը երկուսի փոխհարաբերություններն են։ Դա և՛ հզոր է, և՛ շատ երկրային։ Ինչպե՞ս մահացավ Արկադի Ռայկինը։ Նա ուներ մի դեղ, որը շատ կարևոր էր և որը նա պետք է ընդուներ երկու օրը մեկ։ Եվ մի անգամ նա մոռացավ, և չկար նրա կողքին ոչ ոք, ով կհիշեցներ։ Դա շատ բարդ բաներ են, այդ պատճառով էլ անհրաժեշտ է մեկը, միգուցե, կոպիտ հնչի, ով սիրում է քեզ»,ասել է Ջիգարխանյանը։ Դերասանը խոստովանել է, որ շատ է սիրում Վիտալինային, սակայն նշում է, որ «միամտություն կլիներ հույս ունենալ, որ իրենք հեշտությամբ կգտնեն ընդհանուր լեզու, երբ նման տարիքային տարբերություն կա»։ Թե ինչով է երիտասարդ կինը գրավել նրան, Ջիգար-

խանյանն ինքն էլ չգիտի։ «Դա շատ բարդ հարց է։ Նման բաների մասին շատ են գրել, ասել, հորինել, սակայն ճշմարտություն չկա։ Եվ փա՛ռք Աստծո, քանի որ այդ ժամանակ կա շանս՝ սեփական կյանքը հորինելու։ Իսկ եթե դու գիտես պատասխանը, ապա դու ՈՒՀԱ-ից ես (Ուրախների և հնարամիտների ակումբ)»,- ասել է արտիստը։


ÜáÛ»Ùµ»ñ # 10, 2014Ã.

8


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.