Ամերիկյան Պոեզիա

Page 1

American Poetry

Ամերիկյան պոեզիա



S&H PROJECT 2013


© 2003, 2013, Սամվել Մկրտչյան, թարգմանություն, ձևավորում: Բոլոր իրավունքները պաշտպանված են: © 2003, 2013, Samvel Mkrtchyan, translation and design. All rights reserved. American Poetry. Translated into Armenian by Samvel Mkrtchyan. www.samvelmkrtchyan.am samvel.mkrtchyan@live.com


American Poetry Translated by Samvel Mkrtchyan

Ամերիկյան պոեզիա

XIX-XX դդ.

Անգլերենից թարգմանեց Սամվել Մկրտչյանը



ՌԱԼՖ ՈՒՈԼԴՈ ԷՄԵՐՍԸՆ (1803-1882)

ԱՄԵՆ ԻՆՉ ՍԻՐՈՒՆ ՏՈՒՐ Ամեն ինչ սիրուն տուր (Ենթարկվիր սրտի՛դ). Ընկեր, հարազատ, Կալվածք, շահ ու փառք, Մուսա, ամեն ինչՉպահես ոչինչ: Քաջ իշխան է նաԹող լինի ազատ, Հետևիր նրան. Հույս է ու հավատ, Ու միշտ՝ բարձրաբերձ, Միշտ՝ գագաթնակետ, Մերթ թևեր է մեծ, Նպատակ է մերթ, Ու Աստված է նա. Գիտե իր ճամփան Ու երկնի՛ ճամփան: Ո՛չ վախկոտների՝ Քաջի՛ համար է նա, Վեհ հոգիների Պատիվն է անմահ: Նա առատաձեռն Գիտե հատուցել, Չի մարի երբեք. Հավետ է գուցե: Ամեն ինչ սիրուն թող, Բայց չմոռանա՛ս, Որ մեկ բառ ավել Նրան պիտի տաս. Ու մեկ ճիգ ավել Խիզախ մի փորձի Քե՛զ պահիր այսօր, Վաղը և ընդմիշտ. Եղիր սիրուց անկախ, Ազատ եղիր միշտ:


Կյա՛նքդ տուր նրան: Զարմանքն առաջին, Շուքը կասկածի Թե թափվի անձայն Սիրուհուդ կրծքին, Խինդը հեռանա, Թող ազատ լինի Ազա՜տ լինի նա: Մի կառչիր երբեք Սիրո փեշերից. Կամ ամռան գունատ Վարդի փշերից. Սիրել ես նրան Ինչպես ինքդ քեզ. Դարձած մեկ մարմին, Մի՛ տանջիր էլ քեզ: Թեև նա տարավ Սիգանք ողջության, Հիշիր, որ անցած Կուռքի փոխարեն Աստվածնե՛ր կգան:

ԲՐԱՀՄԱ Թե սպանողը կարծում է՝ սպանեց. Սպանվածն իրեն մեռած է կարծում, Ապա տեսե՞լ են հեշտությունն իմ մեծ՝ Ինչպես եմ անվերջ շրջվում ու անցնում: Մոտ են ինձ համար հեռու թե անցած, Նույնն են ինձ համար ճաճանչ ու խավար, Հայտնվում են ինձ աստվածներ պարտված, Ամոթանք ու փառք՝ նույնն են ինձ համար: Անտեսում է ինձ մարդկությունն իզուր. Թևերն եմ նրանց և ոչ թե քամին, Կասկածողն եմ ես ու կասկածն եմ լուռ, Իմ հիմնն է երգում ամեն մի բրահմին, Ու աստվածներն են բաղձում անդադար, Որ կյանքին նայեն իմ կացարանից,


Բայց դու, բարության հլու սիրահար, Գտիր ինձ՝ դեմքդ շրջիր երկնքից:

ՕՐԵՐ Դուստրեր ժամանակի, շողոքորթ օրեր, Դերվիշների պես համր ու խլացած, Քայլում են իրենց շարքերով անվերջ Եվ թագ ու դիմակ բերում ձեռքերով: Տալիս են մարդկանց նվերներ անթիվ, Հաց ու տխրություն, աստղեր ու երկինք: Ես, պարսպապատ իմ պարտեզի մեջ, Լիությամբ էի հիանում անձայն. Մոռացած այսպես իղձերս բոլոր՝ Խնձոր ու ծաղիկ քաղեցի փութով, Իսկ օրը շրջվեց ու լուռ հեռացավ, Եվ խորուտի տակ Այս քամահրանքը ես շատ ուշ տեսա:

ՀՐԱԺԵՇՏ Մնաս բարով, հպա՛րտ աշխարհ, ես գնում եմ տուն, Չես եղել իմ բարեկամը, և քոնն էլ չեմ ես: Հոգնատանջ այս ամպերի մեջ շրջել եմ անքուն, Անա՜նց, աղի՜ այս օվկիանում տապան եմ անտես, Հալածվել եմ փրփուրի պես ու տանջվել անհուն, Բայց վերջն է արդ, հպա՛րտ աշխարհ, ես գնում եմ տուն: «Մնաս բարով, շողոքորթությո՛ւն, Ծամածռությո՛ւն դու հնարամիտ, Մնաս բարով, ընչաքաղցությո՛ւն, Եվ պաշտոն ու դիրք դատարկ ու անմիտ, Մարդաշատ դահլիճ, փողոց, դատարան, Եվ սրտեր սառած, ոտքեր փութաջան, Գնացող, եկվոր, քնած ու անքուն, Եվ հպարտ աշխարհ, ես գնում եմ տուն: Գնում եմ դեպի օջախն իմ միակ, Նիրհելու կրծքին իմ բլուրների, Անկյունն իմ գողտրիկ, վեհ ու անհատակ, Եվ անտառն անբիծ իմ հեքիաթների:


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[10]

Կամարը կանաչ և օրը անհագ Արձագանքում են իմ կեռնեխին սև, Չեն եղել այստեղ ոտքերը վայրագ, Մի սուրբ վայր է սա, ուր միշտ կա արև: Եվ անտառային իմ տնակի մեջ կապրեմ ես մենակ, Մեծ Հունաստանի, Հռոմի փառքին ես կապավինեմ, Կպառկեմ անհոգ ես սոճիների ու թփերի տակ, Կշողան դեմքիս իրիկնամուտի աստղերը վսեմ: Կծաղրեմ անվերջ գիտությանը և պարծանքը մարդկանց, Եվ սոփեստական դպրոցներն իրենց, տոհմը փափկասուն, Զի ի՞նչ են նրանք, կամ ամենամեծ խաբկանքը նրանց, Երբ թփերի մեջ մարդ արարածը տեսնում է Աստծո՜ւն:

ՀԵՆՐԻ ԼՈՆԳՖԵԼԼՈ (1807-1882)

ՕՐԸ ՎԵՐՋԱՑԱՎ Օրը վերջացավ, խավարն ամենուր Իջնում է ցայգի թևերից անմեռ, Իջնում է հանդարտ ինչպես մի փետուր՝ Պոկված մի արծվից, որ ճախրում է դեռ: Շողում են գյուղի լույսերը բոլոր Անձրևի, մեգի միջով անդադար. Իջնում է վրաս տխրություն մի խոր, Եվ անզոր եմ այն վանելու համար: Համակ տխրություն և կարոտ է այն, Եվ արյունակից չէ բնավ ցավին, Եվ խորը վշտին նման է այնքան, Որքան մշուշն է նման անձրևին: Կարդա՛ ինձ համար բանաստեղծություն, Մի երգ սրտաբուխ, պարզ ու հասարակ, Որ պիտ մեղմացնի տխրությունն անքուն Եվ մտքերն օրվա պիտ թաղի իր տակ: Թող այն չլինի մեծ վարպետներից, Կամ քերթողներից մեծափառ ու հին,


Զի ռազմի երգի լարերի նման Բերում են նրանց մտքերն աներեր Կյանքի փորձություն, պայքար ահաձայնՍակայն ինձ անդո՜րր է պետք այս գիշեր: Կարդա՛ մի անհայտ, անպա՜րծ քերթողից, Ում երգը անուշ սոսկ սրտից խոսեց, Ով անձրև քամեց ամառվա թուխպից Եվ ում աչքերից արցունքը հոսեց: Նա, որ տքնաջան ժամանակի մեջ, Խեղդեց մահաբեր ցավն իր վերքերի, Իր հոգում պահեց մեղեդին անվերջ Զարմանահրա՜շ, չքնա՜ղ երգերի: Ամոքել գիտեն երգերն այդ անհուն, Զարկերակն հույսի, որ չունի դադար. Գալիս են ինչպես ողորմածություն, Որ կհաջորդի աղոթքին արդար: Կարդա՛ ինձ նրա գրքից մեծագանձ Տողերը չքնաղ, ինչ որ դո՛ւ կընտրեսԱ՜խ, հանձնիր նրա հանգերին անանց Դողդոջուն ձայնիդ պերճությունը վես: Կլցվի այդժամ գիշերը երգով, Եվ հոգսերն ամեն, արաբների պես, Կքակտեն իրենց վրաններն հերթով Եվ կհեռանան հուշիկ ու անտես:

ԱՆՁՐԵՎՈՏ ՕՐ Ցուրտ է օրն այնպես, մութ է ու մռայլ, Անձրև է, քամին ոռնում է դարձյալ, Պատին է սեղմվել տունկը վշտաբեկ, Բայց տերևներն են թափվում մեկ առ մեկ, Եվ իմ օրը մութ է ու մռայլ: Ցուրտ է կյանքը իմ, մութ է ու մռայլ,

[11] ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

Որոնց ոտքերի արձագանքներից Ժամանակը դեռ ցնցվում է ուժգին:


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[12]

Անձրև է, քամին ոռնում է դարձյալ, Անցյալին են իմ մտքերը գկվել, Բայց հույսերը ինձ վաղուց են լքել, Եվ իմ օրը մութ է ու մռայլ: Հանդարտի՛ր, իմ սիրտ, ու էլ մի՛ դողա, Թուխպի ետևից արև կշողա, Քո ճակատագիրն արդյոք ո՞վ չունի, Ամեն կյանք էլ իր անձրևը ունի, Եվ իր օրը մթին ու մռայլ:

EXCELSIOR Ցած էին իջնում ստվերները թավ, Մինչ ալպյան գյուղով մի տղա անցավ,Նա ձյուն ու սառույց անցնում էր անահ, Դրոշ էր տանում, իսկ վրան՝ անմահ՝ Excelsior! Տխուր էր ճակատն, հայացքը անբիծ Շողում էր ինչպես սուրն իր պատյանից, Եվ խորհրդավոր լեզուն առնական Հնչում էր ռազմի շեփորի նման՝ Excelsior! Նա տեսավ գյուղի տնակների մեջ Օջախի լույսերն տաքուկ ու անշեջ, Եվ սառույցների շողին ընդառաջ Նրա շուրթերից թռավ մի հառաչ՝ Excelsior! - Մի՛ գնա,- լսվեց մի ծերունու ձայն,Մութը փոթորիկ կբերի միայն, Հեղեղը անսանձ գալիս է ահա,Բայց նույն շեփորի ձայնն հնչեց անահ՝ Excelsior! - Ա՜խ, մնա ինձ հետ,- չքնաղ կույսն ասաց,Թող կրծքիս ննջի գլուխդ հոգնած.Մի արցունք իջավ տղայի աչքից, Բայց լսվեց մեղմիկ հառաչը նորից՝ Excelsior!


Լուսայգին, երբ Սուրբ Բեռնարդի անկիրք Տերտերներն էին հղում առ երկինք Աղոթքներն իրենց առօրեական, Մի ձայն սասանեց օդը վաղորդյան՝ Excelsior! Գյուղացու շունը ձյուների մեջ թավ, Սառա՜ծ, անկենդան մի ճամփորդ գտավ, Որ սառույց դարձած ձեռքերի մեջ իր Դրոշ էր սեղմել, իսկ վրան մի գիր՝ Excelsior! Այնտեղ, ցուրտ ու գորշ աղջամուղջի մեջ, Պառկե՜լ էր անկյանք, բայց հպա՛րտ և պե՛րճ, Եվ հավետ անբիծ երկնի խորքից վես Մի ձայն վայր ընկավ ընկնող աստղի պեսExcelsior!

ԷԴԳԱՐ ԱԼԱՆ ՊՈ (1809-1849)

ԱԳՌԱՎԸ Մի անգամ, երբ մութ գիշեր էր, երբ հոգիս իր ցավն հիշել էր, Եվ թերթում էի էջերը մոռացված մի գիտության. Մինչ ննջում էր իմ մրմուռը, մեկն հանկարծ բախեց իմ դուռըԵվ այնպես, ասես, զեփյուռը մեղմ թակում էր դուռն իմ տան: «Հյուր է,- այս անցավ մտքովս,- որ բախում է դուռն իմ տան: Ընդամենը այսքան բան»: Ցուրտ ձմռան այդ հուշն ահեղ է, մի պայծառ վառվող կանթեղ էԵրբ ամեն մեռնող անթեղը ուրվական էր լուռ հանում: Լույս էին տենչում մտքերս - զուր էի թերթում գրքերս, Ախ, չէի՜ն պատմի երգերս Լինորի կորուստն անհուն -

ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

[13]

Եվ վերջին անգամ նա լսեց գյուղից. - Զգուշացի՜ր սոճու փտած ճյուղերից, Փլուզումներից ահռելի ու մեծ,Եվ վերջին անգամ նա պատասխանեց՝ Excelsior!


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[14] Ախ, չէի՜ն մեղմի վերքերս - Լինորի կորուստն անհուն -

Աստ՝ հավիտյա՜ն անանուն: Մետաքսի տխուր խշշյունը, շղարշի շաղոտ շրշյունը Ախ, խայտո՛ւմ... խայթո՜ւմ էր սիրտս սարսափով ցնորական. Սիրտս դեռ ուժգին զարկում էր, մինչ լեզուս դեռ առարկում էր. «Մի ճամփորդ է, որ թակում է ու բախում է դուռն իմ տան Ուշացած մի այցելու է, որ թակում է դուռն իմ տան, Ընդամենը այսքան բան»: Եվ հոգիս ցրեց իր ահը, չկորցրեց իզուր էլ պահը «Տյար, կամ թե Տիկին,- կանչում եմ,- սպասեք դեռ մեկ վայրկյան. Խիստ բռնել էր աչքիս քունը, մինչ թակում էիք իմ դուռը Եվ այնպես, ասես, զեփյուռը մե՜ղմ թակում էր դուռն իմ տան. Ինձ թվո՛ւմ էր, թե թակոց է...»,- բացեցի ես դուռն իմ տան Մո՜ւթ գիշեր էր, այդքան բան: Արդ մթնում կանգնած հսկում եմ՝ - ու այնպե՜ս դողում, սոսկում եմ, Մինչ իմ սիրտը սողոսկում են երազներ անիրական. Բայց իմ շուրջը լուռ ու մունջ էր, լռությունը անշշո՛ւնջ էր, Սոսկ՝ «Լինո՜ր»- լսվեց մրմունջը՝ իմ շշունջը մեղմաձայն. Եվ՝ «Լինո՜ր»- շրշաց շշունջը՝ իմ մրմունջը մեղմաձայն Ընդամենը այսքան բան: Ետ դարձա ես իմ սենյակը,- ու վառվե՜ց հոգուս կրակը, Զի շուտով լսվեց նույն ձայնը - նույն թակոցը մեղմաձայն: «Դե, իհարկե, պատուհանն է, կամ այնտեղ ինչ-որ մի բան է... Կպարզեմ այս առեղծվածը, կտեսնեմ, թե ինչ է այն... Թող հանդարտ լինի իմ սիրտը, որ պարզեմ, թե ինչ է այն Սոսկ քամին է, այդքան բան»: Բացեցի ես պատուհանը, որ տեսնեմ, թե ինչն է բանը Եվ,- ասես թե անցյալից էր,- մի Ագռավ խուժեց անձայն. Մոռացած պատշաճ ողջույնը՝ նա կարծես մտավ իր բույնը Եվ այս տիրակալ թռչունը գտավ քիվը իմ դռան, Ուր Պալլասի կիսարձանն էր՝ լուռ ու մունջ թառեց վրան Լուռ թառեց նա, այդքան բան: Այդուհետ այս սև Ագռավը մոռացրեց մի պահ իմ ցավը. Դեմքն այնպե՜ս մռայլ ու խիստ էր, տեսքն՝ այնպե՜ս հանդիսավոր: «Կարճ է թեև քո կատարը, շատ խիզախ էր քո ներս գալը. Դու,- ասի,- այն սև Ագռավն ես՝ ափերից այն ահավոր... Ի՞նչ է, ի՞նչ է քո անունը ափերում այն ահավոր»:


Մի՜թե այս մեկ բառը քիչ է. թե հրաշք չէ սա՝ էլ ի՞նչ է, Բայց և՝ համարյա ոչինչ է, երբ ասված է մոտավոր: Զի կյանքում գիտեն ամենքը՝ չի ծնվել բնավ այն մեկը, Որն ասի, թե սև Ագռավը Օրհնությունն է թևավոր, Որ սևուկ ու թուխ Ագռավը օրհնությունն է թևավոր, Դեռ անունն էլ՝ Nevermore: Կիսանդրին դարձրած իր թառը՝ նա խոսեց միակ այս բառը. Մի՞թե մի հատիկ այդ բառն էր ողջ դարձվածն իր նենգավոր: Լռություն տիրեց իր շուրջը, ու լսվեց սոսկ իմ մրմունջը. «Կորցրել է իր երամը, մնացել է մենավոր... Կթռչի՜, երբ գա լուսայգը - հանց հույսերն իմ մենավոր...» Ագռավն ասաց՝ Nevermore: Ու այսպես այս սև թռչունը դեռ անհոգ կրկնում էր նույնը, Եվ անվերջ կապկում էր սույնը՝ սոսկ մեկ բառն իր գիտության... «Ես գիտեմ, թե այդ բառն ումն է... իր տիրո՛ջ տված ուսումն է, Որ որպես իր օրհնությունը նա մի բառ թողեց միայն Երբ գտավ անդարձ իր քունը՝ նա մի բառ թողեց միայն, Nevermore, և այդքան բան»: Այս Ագռավն, ասես, ցրում էր տխրությունս, մոռացնո՛ւմ էր, Ինձ թվաց, թե ցավն անցնում է - և հուշերը ահավոր... Ես գլուխս լուռ հակում եմ, մոտ նստած՝ դեռ գուշակում եմ: Թե չորուկ ու չար թռչունը՝ այս չարիքը չարավոր Ի՞նչ է, ո՞վ է այս թռչունը, այս սև չարքը չարավոր, Որ կանչում է Nevermore: Ես այսպես նստած խորհում եմ ու անխոս դեռ մտորում եմ, Մինչ նրա աչքերն այրում են, ա՛խ, իմ սիրտը վիրավոր. Լուռ նստած դեռ գուշակում եմ, ու գլուխս լուռ հակում եմ, Իսկ թավշի վրա ճրագը դեռ շողում է լուսավոր, Բայց թավիշն այդ, ուր շողում է դեռ ճրագը լուսավոր, Չի տեսնի նա՝ Nevermore: Օդն հետո խեղդուկ ու հոծ էր, իմ սենյակը խնկանոց էր. Քերովբեի ոտնաձայնն էր գորգին զնգում քաղցրալից. «Ա՜հ, Աստվա՛ծ է ուղարկել քեզ, հրեշտակն է առաքել քեզ Եվ հղել է նա դարմանը և հուշերն իմ Լինորից...» Որ ըմպեմ, ըմպեմ դարմանը, ազատվե՜մ իմ Լինորից...» Nevermore,- լսվեց նորից:

[15] ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

Ագռավն ասաց՝ Nevermore:


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[16]

«Մարգարե՞ ես, չարությո՞ւնն ես, սատանա՞ ես թե թռչուն ես, Փորձապե՞տն է քեզ ուղարկել, թե՞ փորձանքը ահավոր Դեպ երկիրն այս, որ լքված է, բայց անվախ, դյութիչ ու բա՜ց է Ուր կենվորը սոսկ Սարսափն է - դու ասա՛ ինձ հիմնավոր՝ Գաղաադի բալասանը գտնելո՞ւ եմ ես մի օր...» Ագռավն ասաց՝ Nevermore: «Մարգարե՜ ես, չարութո՜ւն ես, սատանա՜ ես թե թռչո՜ւն ես՝ Թող վկա լինի երկինքը և մեր Հայրը երկնավորԵրբ փակվի վշտի այս բեմը, երբ հոգիս տեսնի Եդեմը՝ Սուրբ կույսին պիտի գտնի՞ նա՝ Լինորին իր լուսավոր Լինորին պիտի գրկի՞ նա՝ սուրբ կույսին իր լուսավոր...» Ագռավն ասաց՝ Nevermore: «Ինչ որ է՛ քո պիղծ անունը՝ ա՛յս լինի մեր բաժանումը, Ե՛տ դարձիր դեպ քո անդունդը, քո ափերը հեռավոր. Չթողնե՛ս քո սև փետուրը, չե՛ս եղել երբեք իմ հյուրը: Մի՛ խախտիր իմ մենությունը, թո՛ղ իմ դուռը մենավոր Քո կտուցն հանի՛ր սրտիցս - թո՛ղ իմ դուռը մենավոր...» Ագռավն ասաց՝ Nevermore: Եվ Ագռավն այդ լուռ բազմած է, դեռ նստած է, դե՜ռ նստած է, Ուր գունատ, դալուկ Պալլասն է՝ նա բազմա՜ծ է փառավոր. Իսկ հայացքն այնպես անկյանք է, հրեշավո՜ր կերպարանք է Եվ նետում է դեռ ճրագը տեսիլներն իր նորանոր Եվ բանտած հոգիս այդպես էլ տեսիլներից ահավոր Չի՜ ազատվի - Nevermore!

ՈՒԼԱԼՈՒՄ Երկինքը խոժոռ ու արթուն էր, Տերևները փխրո՜ւն էին, չո՜ր, Տերևները թորշոմ էին, չոր, Գիշեր էր, ու աչքս անքուն էր, Անմոռաց հոկտեմբեր մենավոր: Օբերի լճի մոտ աղջամուղջ էր, Մշուշ էր Վիրի դաշտերում, Տամուկ լճի մոտ լուռ ու մունջ էր Եվ Վիրի սատակի անտառում:


Մեր խոսքը այնպես անհամբեր էր, Բայց մտքերը մեր կա՜ղ էին, սի՜ն, Հուշերը խարդախ էին, սին,Չիմացանք, որ ամիսն հոկտեմբեր էր, Չտեսանք մենք գիշերն այդ տարին: Չտեսանք մենք խավարն Օբերի (Ծանոթ էր, ծանոթ էր նա մեզ), Մոռացանք մութ լճակն Օբերի Եվ Վիրի սատակները այն հեզ: Ու հիմա, երբ գիշերն անճանաչ էր, Երբ աստղը լուսայգ խոստացավ, Երբ նա այգալույս խոստացավ, Մեր ճամփին միգամած մի ճաճանչ էր, Մեր ճամփին ճառագայթ էր խոնավ: Այնտեղ հիասքանչ մի մահիկ կար, Ու եղջյուր նա ուներ զուգածին. Ասթարթի ակերով մի լուսնիկ կար, Հստա՜կ մի եղջյուր զուգածին: Ասացի. «Դիանի՛ց էլ նա վառն է, Շողով՝ հեծության երկնքում, Խնդո՜ւն՝ հեծության երկնքում, Նա տեսել է արցունքս, որ սառն է, Եվ աչքերն իմ միշտ թաց ու անքուն: Նա անցավ Առյուծի աստղերի՛ց էլ, Ճամփա տվեց մեզ դեպ երկինք, Լեթայի պես անդո՜րր մի երկինք: Եկ անցնե՛նք, եկ անցնենք աստղերի՛ց էլ, Թող շողա լույսերով իր պայծառ, Անցնենք Առյուծի աստղերի՛ց էլ, Թող շողա աչքերով սիրավառ»:

[17] ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

Այստեղ, ծառուղով, որն անվերջ էր, Քայլել եմ հոգուս հետ - անձայն, Փսիքեի՛, հոգուս հետ, անձայն, Երբ հուրը սրտիս, որն անշեջ էր, Վարար մի գետի էր նման, Որ ժայթքում էր դեղին Յանեքից Հեռո՜ւ-հեռավո՜ր բևեռում: Ժայթքում էր մեծ լյառն Յանեքից Հեռու՜, բքաշո՜ւնչ բևեռում:


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[18]

Բայց Փսիքեն վախեցավ ու ասաց ինձ. «Աստղերին այս ես չեմ հավատում, Դալկությանն այս ես չեմ հավատում, Եկ փութանք, հեռանա՛նք եկ,- ասաց ինձ,Մեր սիրտը սարսափն է պատում»: Բայց թևերը նրա թուլացել, Անզոր տապալվել էին ցած, Փետուրները այնպե՜ս թուլացել Ու անզոր տապալվել էին ցած, Տխո՜ւր տապալվել էին ցած: Ասացի. «Ախ, այս մե՛կն էլ երազ է: Գնանք դողդոջուն այս լույսով, Լողա՜նք, բյուրեղյա այս լույսով. Սիբիլի պերճությունը հենց ա՛յս է՝ Ճաճանչ, որ շողում է հույսով: Նայիր, այս կրակը ինչ վառ է, Ինչո՞ւ, ախ, ինչո՞ւ կասկածել. Մեր ճամփան անվտանգ ու պայծառ է, Մեզ համար նա երկինքն է բացել. Երբ ճամփան ապահով ու պայծառ է, Էլ ինչո՞ւ, ախ, ինչո՞ւ կասկածել: Շոյեցի ես այդ դեմքը, որ թաց էր, Անցկացան ահուդող ու կասկած, Համբույրո՛վ, ահուդող ու կասկած, Հետո մեր ճամփան վերջացած էր, Մեր առջև մի տապան էր հանկարծ. Եվ իմ քույրը կարդաց՝ ինչ գրված էր, Ինչ գրված էր՝ իմ քույրը կարդաց. «Ուլալո՜ւմ, Ուլալո՜ւմ...»,- ախ, այստե՛ղ էր Հանգչում Ուլալումն իմ կորած: Եվ իմ սիրտը խոժոռ ու արթուն էր, Տերև էր փխրուն ու անթաց, Տերև էր թորշոմ ու անթաց. Հիշեցի, որ իմ աչքը անքուն էր, Հիշեցի հոկտեմբերը անցած, Հիշեցի ես գիշերը անցած: «Հիշեցի, այս վայրում ես եղել եմ, Բերել եմ իմ լուծը այստեղ, Գիշերոց այս գիշերը տեսել եմ, Սատանա՛ն էր բերել ինձ այստեղ:


Եվ մենք ասացինք. «Ա՜խ, ովքե՞ր են, Սատակնե՞րն են, արդյոք, անտառի, Սատակներն այն տխուր ու բարի, Որ փակել են ճամփան. ախ, ովքե՞ր են Գաղտնիքը տարել մեզանից, Թաքցրել լույսերն աշխարհի, Ախ, լուսնո՜տ մեր հոգու զնդանից, Եվ շողերը մեղսոտ աշխարհի, Ախ, անտո՛ւն մեր հոգու զնդանից»:

ԱՆԱԲԵԼ ԼԻ Տարիներ առաջ այս երկնքի տակ Կար երկիր անվանի. Ապրում էր այնտեղ սիրունիկ մի աղջնակ, Անունը՝ Անաբել Լի: Աղջիկը չուներ ուրիշ երազանք Ինձ սիրելուց ու ինձնից սիրվելուց բացի: Երեխա էր նա, երեխա էի ես, Այս ծովի ափին, Սակայն սերը մեր սիրուց էլ էր վես Ես ու իմ Անաբել Լին. Սերովբեներն անգամ տենչում էին մեզ, Տենչում մեր հոգին: Հենց այդ պատճառով աղետ եղավ մեծ Այս ծովի ափին, Երկնից ահավոր մի քամի փչեց, Սառե՜ց իմ Անաբել Լին: Մերձավորները եկան ծանրումեծ, Նրան փակեցին Մի դագաղի մեջ, ու հավե՜տ քնեց Իմ աննման Անաբել Լին: Սակայն սերը մեր սիրուց էլ էր խոր, Բոլոր մեծերից, Իմաստուններից.

[19] ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

Հիշեցի Օբերի այն լճակը Ու Վիրի դաշտերը մթին, Հիշեցի ես տամուկ այն լճակը, Սատակի անտառները խրթին»:


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[20]

Անգամ դրախտի հրեշտակները բոլոր, Չարքերը ծովի հատակից, Ախ, չեն բաժանի հոգիս ոչ մի օր Իմ Անաբելից: Լուսինն ինձ շողով երազ է բերում, Իմ սիրո՛ւն Անաբել Լի. Աստղերն ինձ քո վառ աչքերն են բերում, Աննման Անաբել Լի: Ու գիշերվա մեջ պառկում եմ մենակ Քո կողքին, անգի՛ն ու միա՛կ, Քո դագաղի մոտ՝ այս ծովի ափին, Գերեզմանիդ մոտ՝ այս ծովի ափին:

ԷԼԴՈՐԱԴՈ Խիզախ մի ասպետ Իր նժույգի հետ Գիշեր ու ցերեկ՝ մենավոր, Երգով զվարթուն Փնտրում էր անքուն Էլդորադո երկիրն հեռավոր: Բայց նա ծերացավ, Ու սիրտը դարձավ Գիշերվա նման սևավոր: Զո՜ւր էր նա փնտրում, Քանզի չէր գտնում Էլդորադո երկիրն հեռավոր: Երբ ուժերն անգամ Լքեցին, նրան Հանդիպեց մի ոգի ուխտավոր: «Ոգի,- ասաց նա,Որտե՞ղ է, ասա՛, Էլդորադո երկիրն հեռավոր»: «Լուսնի սարն անցիր, Դեպ Հովիտն անծիր, Ուր Ստվերն է հածում մենավոր: Թե անխոնջ փնտրես, Այնտե՛ղ կգտնես Էլդորադո երկիրն հեռավոր»:


Ռոմա՛նս, դու զվարթ երգի սիրահար, Պարապ թևերով, աչքերով քնքոտ, Դու երգում ես միշտ բնությունն արդար Ինչ-որ հեռավոր մի լճակի մոտ: Թութակն է այնտեղ ինձ համար եղել Հոգուս հարազատ և իմ ականջին Այբուբենն է նա անդադար հեգել, Որ ես թոթովեմ բառն իմ առաջին, Վայրի անտառում միայնակ պառկած, Եվ աչքերը իմ երկնքին հառած: Բայց տարիները երկնակամարում Փոթորիկի պես ցնցում են ուժգին, Անցնում են անդարձ և հետք չեն թողնում, Եվ էլ չեն հուզում հոգսերը չնչին, Եվ էլ չի մնում երկնքում ոչինչ: Բայց երբ իմ հոգին լցվում է նորից Անցած ժամերի երգերով բարի, Որ ես փարատեմ նոր վիշտ ու թախիծ Վեհ հնչյուններով անմար քնարի, Ա՜խ, սիրտս է այդժամ պայթում մեղքերից, Քանզի չկիսե՜ց թրթիռը լարի:

*** Օրը երջանիկ և ժամը խնդուն Իմ դալուկ սրտում սոսկ հուշ մնացին. Ե՛վ զորության հույս, և՜ հպարտություն Անցա՜ն, գնացի՜ն: Զորությա՞ն հույսեր, բայց նրանք, ավա՜ղ, Սրտիս մեջ արդեն վաղուց են հանգել, Եվ ջահելության տեսիլքը խաղաղ Կորա՜վ անարգել: Օ՜, հպարտությո՛ւն, ի՞նչ ունեմ քեզ հետ, Ճակատս է այրում քո թույնն ահավորԻ՞նչ է ինձ մնում՝ ամոքել հավետ Հոգիս մենավոր: Օրը երջանիկ և ժամը խնդուն Աչքերն իմ տեսան և էլ չեն տեսնի,

[21] ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

ՌՈՄԱՆՍ


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[22]

Եվ վեհանձնության հայացքը անհուն Էլ չի՜ գա այցի: Ե՞տ վերադառնան ուժ, հպարտություն, Որ ցավով եմ ես տարել այն ժամին. Ո՛չ, ժամը պայծառ իմ սիրտը տրտում Չի՜ տանի կրկին: Նրա թևերին լուծն է մենության, Որը թրթռալիս ընկնում է անտես Եվ խորտակում է հոգին, որ նրան Լա՜վ գիտեր այնպես:

ԱՆՈՒՐՋՆԵՐ Ջահելությունս լինե՜ր մի երազ, Հոգիս չարթնանա՜ր շողերից անհաս Մշտնջենության, չգա՜ր առավոտ. Թախծոտ անուրջը սոսկ լիներ ինձ մոտ, Եվ ոչ՝ այս կյանքը սառն ու իրական, Ուր սիրտը այնպես սև է և ունայն, Եվ այս աշխարհում իր ծնված օրից Տառապում է միշտ կրքի քաոսից: Բայց եթե լիներ երազն հավիտյան, Անուրջների պես իմ վաղ մանկության, Թե գային նրանք, դառնայի՜ն կրկին, Չէի՜ երազի կյանքը երկնային: Քանզի տեսե՛լ եմ ամռան խնդություն, Երկինք ու արև, և լույսեր անհուն Հոյագեղության, և սիրտն իմ մնաց Իմ պատրանքների վայրերում անցած՝ Մտքերիս ծնունդ էակների հետ... Ավա՜ղ, չի՛ լինում երազը հավետ. Եղավ մեկ անգամ, բայց անցա՛վ, գնա՛ց, Եվ այդ ժամերի հուշը անմոռաց Բանտել է հոգիս... Թվո՜ւմ էր անշեջ, Բայց հողմեր տարան մի գիշերվա մեջ, Կամ գուցե լուսնից և աստղից դաժան Սառեց ու մեռավ անուրջը մանկան: Ա՜խ, ի՛նչ էլ որ էր - մտքե՜ր հոգնաբեկՉի՛ վերադառնա պատկերը երբեք: Բայց թո՛ղ որ միայն երազներիս մեջ՝


ՍՈՆԵՏ ԳԻՏՈՒԹՅԱՆԸ Ո՛վ դու Գիտություն, հեգ ժամանակի դուստր հարազատ, Դու, որ հայացքով ամեն բան գիտես փոփոխել դարձյալ, Ինչո՞ւ ես տանջում դու բանաստեղծի սիրտը անազատ՝ Անգղիդ թևերով, իրականությա՜ն թևերով մռայլ: Կոտրված սրտո՞վ պիտ երկրպագի նա քեզ շարունակՀեռացի՛ր անդարձ. թափառումի մեջ իր միայնության Թող որ երկնային իր գանձերը նա որոնի մենակ Եվ թափահարի անվեհեր թևերն երևակության: Դու Դիանային կառքից հանեցիր խոսքերով քո կեղծ, Եվ անտառներից քո ճարտարությամբ՝ համադրիադինԻ՞նչ տվեցիր դու, մի նոր խնդություն ու վայե՞լք անեղծՈ՜չ, դու զրկեցիր իր վես ջրերից չքնաղ Նայադին, Եվ բարի ոգուն՝ դաշտերից կանաչ - խլեցի՜ր ինձնից Հնդկարմավի տակ իմ ամառային երազը անբիծ:

ԵՐԱԶ ԵՐԱԶԻ ՄԵՋ Թող համբուրեմ դեմքդ հեզ, Եվ թե կա բաժանման խոսք, Թող ասեմ՝ պաշտո՜ւմ եմ քեզ: Ա՜խ, դու ճիշտ ես, կյանքս սոսկ Անցնում է երազի պես: Բայց երբ հույսն է ինձ լքում Որպես լույս կամ որպես քուն, Որպես տեսիլք կամ ոչինչ, Ի՞նչ է մնում ինձ, ա՜խ, ի՞նչ: Ի՞նչ է կյանքը մեր անտենչՍոսկ երազ՝ երազի մեջ: Շուրջս շառաչ ծառս եղած, Կանգնել եմ ես ափին լուռ,

[23] ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

Կա՛ր երջանկություն և այն չուներ վերջ: Ա՜խ, իմ անուրջնե՛ր, ձեր գույներն անմեռ Իրականի հետ պայքարում են դեռ Եվ բերում ամեն սրտի տարաբախտ Հուշեր անբասիր, վեհ սիրո դրախտ, Եվ ամենավառ հույսերից էլ վեր՝ Դառնում են անգին տիրությունը մեր:


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[24]

Եվ իմ ձեռքի մեջ սեղմած, Ոսկե ավազ է մի բուռ: Բայց, ա՜խ, չեն պահում նրանց Իմ մատները անընտել, Մինչ ողբում եմ դառնացած. Մի՛թե չեմ կարող գրկել, Ամուր գրկել իմ ձեռքում, Մի՛թե չեմ կարող փրկել Գեթ մի հատիկ իմ ձեռքում: Ի՞նչ է կյանքը մեր անտենչՍոսկ երազ՝ երազի մեջ:

ԵՐԱԶ-ԱՇԽԱՐՀ Կա մի ճանապարհ խավար ու մենակ, Որտեղ չարքերն են լինում շարունակ: Գիշերվա արքան անդ ամենազոր, Սև գահին նստած է գիշեր ու զօր: Եղել եմ այնտեղ, ետ դարձել կրկին Հեռու-հեռավոր երկրից այդ խրթին, Երկրից այդ վայրի, երկրից այդ ազատ՝ Տիեզերքից դուրս, ժամանակից զատ: Անհատակ հովիտ, հեղեղ ու կածան, Քարայր, անտառներ՝ վեհ, տիտանական. Մարդ արարածը այստեղ չի եղել, Արցունքն է այստեղ անդադար հեղելՍարերն են այստեղ վայր իջնում անվերջ, Մխրճվում վայրի, անափ ծովի մեջ, Եվ ալիքներն են տենչում անդադար, Փրփրում երկնային կրակի համար: Լճերն են այստեղ տարածում անհագ Ջրերը իրենց, լքված ու անկյանք, Ջրերը անդորր ու սառը հավետ՝ Ճոճուն շուշանի սեգ ձյուների հետ: Այստեղ լճերն են տարածում անհագ Ջրերը իրենց, լքված ու անկյանք, Ջրերը տխուր և սառը հավետ Ճոճուն շուշանի սեգ ձյուների հետ, Եվ սարերի մոտ, ուր գետը հանդարտ Մրմնջում է իր երգերը հպարտ, Եվ անտառի մոտ ու թավ մորուտում,


ԷՆՆԻԻՆ Անցել է բուրհանը, Եվ փա՜ռք քեզ, Աստվա՛ծ, Առողջ է հիվանդը, Փորձանքը՝ անցած, Եվ «ապրել» կոչվող տենդը, Եվ ցավը անցած: Տխուր մտորում եմ. Դեռ թույլ եմ, տկար, Անշարժ է մարմինս,

[25] ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

Ուր դոդոշը և տրիտոնն են ապրում, Կամ լճերի մոտ, խիտ ծառերի տակ, Որտեղ ապրում են վամպիր ու սատակ, Ուր չկա բնավ ոչ մի սրբություն, Ամեն անկյունում՝ մելամաղձություն, Ճամփորդն է այստեղ տեսնում սոսկալի Պատառիկներ և հուշեր անցյալի, Եվ պատանքավոր մարդիկ ամենուր, Որ կհառաչեն ու կանցնեն տխուր, Սպիտակազգեստ էակներ ծանոթ Անցնում են լռիկ ու չեն գալիս մոտ: Տխուր ու թախծոտ մի սրտի համար Խաղաղ վայր է սա, հուշիկ ու հարմար, Հեգ հոգու համար, վշտից սևացած, Էլդորադո է այս վայրը անանց: Բայց ճամփորդը, որ այստեղ է ընկել, Չի համարձակվի իր շուրջը դիտել. Չի բացվում այստեղ ոչ մի առեղծված, Չի լինում այստեղ մարդու աչքը բաց, Քանզի կամքն է սա հզոր արքայի, Որ աչքը մարդու սոսկ պիտի նայի Մթին ակնոցի միջով անդադար, Եվ օրենք է սա բոլորի՛ համար: ... Ճանապարհի մոտ, խավար ու մենակ, Որտեղ չարքերն են լինում շարունակ, Գիշերվա արքան անդ ամենազոր, Սև գահին նստած է գիշեր ու զօր, Եղել եմ այստեղ, տուն դարձել կրկին Հեռո՜ւ-հեռավոր երկրից այդ խրթին:


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[26]

Փռվել եմ երկար, Սակայն արդեն լավ եմ, Կողմնե՜լ եմ երկար: Էնպես էլ սուս-փուս եմ Անկողնում ես ընկել, Որ նայողը կասի, թե Ոտքերս եմ տնկել, Կնայի ու կասի, թե Ոտքերս եմ տնկել: Հոգոցն ու տնքոցը, Թառանչ-հառաչյունը Իսպառ վերացել են, Անցել է շաչյունը, Հիվանդ է իմ սրտի Կատաղի՜ այն շաչյունը: Կծկումն ու ործկումը Անցել են իսպառ, Դողոցքը, որ միտքս Դարձրել էր խելառ, Եվ «ապրել» կոչվող տենդը Կորել են իսպառ: Շա՜տ էին ցավերը, Որ սիրտս տարավ, Նրանցից ահավորը Կոչվում է ծարավ. Նաֆթալինի գետ էի Տենչում ես ծարավ, Սակայն սոսկ ջրով Իմ սիրտն հագեցավ: Հոսում է այդ ջուրը Եվ բնավ էլ ծով չէ, Փոքրիկ մի աղբյուր է, Այնքան էլ խոր չէ, Ընդգետնյա անձավից, որ Բնավ էլ խոր չէ: Եվ թող անխոհեմ Չասվի, թե այստեղ


Տառապյալ իմ հոգին Մնջում է անանց, Եվ չի ափսոսում իր Վարդերը անցած, Նրանց մորմոքնե՜րը, Մրտինե՜րը անցած: Նա պառկած երազում է Ու տենչում շարունակ Բուրմո՜ւնք սրբազան Եվ զառ-մանուշակ, Մի նոր վարդաստան, Բուրյան մանուշակ, Չքնա՜ղ, գեղեցի՜կ, Մաքո՜ւր մանուշակ: Եվ հոգիս դեռ լողում է Երազում այն հավետ, Որ իմ Էննին բերեց Իր չքնաղ տեսքի հետ. Լողո՜ւմ է նրա Ծամերի մեջ հավետ: Մեղմիկ համբուրեց ինձ, Շոյեց ինձ հուշիկ, Քնեցի ես նրա Կրծքին անուշիկ, Այդ եդեմակա՜ն Կրծքին անուշիկ: Երբ լույսը նվաղ էր, Ծածկեց նա ինձ տաք, Հրեշտակների՜ն Դարձրեց ինձ պահակ, Նրանց, աղոթքո՛վ, Կարգեց ինձ պահակ:

[27] ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

Մթագն է սենյակս, Մահճակալս է նեղ. Դուք դեռ չեք քնել Երբևէ այստեղ, Սրանից հարմար Չկա՜ ուրիշ տեղ:


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[28]

Էնպես էլ սուս-փուս եմ Նրա սերը գրկել, Նայողը կասի, թե Ոտքերս եմ տնկել, Էնպես էլ անհոգ եմ Ոտքերս տարածում, Նրա սերը կրծքիս՝ Ինձ մեռած են կարծում, Դողում է նայողն ու Մեռա՜ծ ինձ կարծում: Բայց սիրտս կայտառ է, Քան աստղերը երկնի, Եվ շողը պայծառ է Քեզ հետ, իմ Էննի՛Շողում է լույսով Քո սիրո՛, իմ Էննի՛, Մտքո՜վ ու լույսով Աչքերիդ, իմ Էննի՛:

ՈՒՈԼԹ ՈՒԻԹՄԵՆ (1819-1892)

ՀԱՍԱՐԱԿ ՊՈՌՆԻԿԻՆ Եղիր զուսպ և եղիր անկաշկանդ ինձ հետ, ես Ուոլթ Ուիթմենն եմ, շռայլ և առողջ, ինչպես բնությունը, Քանի դեռ արևը քեզ չի բացասել, ես չեմ բացասի քեզ, Քանի դեռ ջրերը շողշողում են քեզ համար և տերևները սոսափում են քեզ համար, իմ բառերն էլ քեզ համար կշողշողան և կսոսափեն: Աղջիկս, ես ժամադրվում եմ քեզ հետ և պատվիրում լինել պատրաստ՝ արժանավայել ինձ դիմավորելու, Պատվիրում եմ մնալ համբերատար ու գեղեցիկ՝ մինչև այցելեմ:


ԼՍՈՒՄ ԵՄ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՐԳԸ

[29] ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

Իսկ մինչ այդ, ողջունում եմ քեզ բազմանշանակալից միհայացքով, որպեսզի ինձ չմոռանաս:

Լսում եմ Ամերիկայի երգը, խնդության երգերն եմ լսում, Արհեստավորների երգը, երբ յուրաքանչյուրն իրենն է երգում, այնպես կենսախինդ և հուժկու, Հյուսնը երգում է իր երգը, մինչ չափում է տախտակն ու հեծանը, Քարտաշն երգում է իր երգը, մինչ պատրաստվում է աշխատանքի, կամ թողնում է աշխատանքը, Նավավարն երգում է այն, ինչ իրեն է պատկանում նավակում, նավաստին երգում է՝ շոգենավի տախտակամածին կանգնած, Աթոռին նստած, կոշկակարն իր երգն է երգում, գլխարկագործը՝ իրենը կանգնած, Անտառահատի երգը, մաճկալի երգը վաղ առավոտյան դաշտի ճանապարհին, կեսօրվա դադարին, կամ մայրամուտին, Մոր քաղցրահամ երգը, ջահել կնոջ երգը՝ աշխատելիս, աղջկա երգը՝ կարելիս, կամ լվացք անելիս, Յուրաքանչյուրն երգում է այն, ինչ իրեն է պատկանում և ուրիշ ոչ մեկին, Երգում են նրանք ամբողջ օրը, գիշերվա մեջ, երիտասարդներն առողջ ու մտերիմ, Երգում են բաց բերաններով իրենց առնական ու մեղեդային երգերը:

ՄԱՀԱՄԵՐՁԻՆ Ես քեզ զատում եմ ամենքից. քեզ կասեմ այն, ինչ ոչ ոք չի ասի՝ Դու կմեռնես... Թող ուրիշներն ինչ ուզում են ասեն, ես չեմ կարող կեղծել ու ստել, Ես ստույգ եմ, անգութ, սիրում եմ քեզ, բայց դու չունես փրկություն: Մեղմորեն հպվում են ճակատիդ, դու զգում ես ձեռքս, Ես չեմ վիճում քեզ հետ, կռանում ու ծածկում եմ քեզ, Անձայն նստում եմ կողքիդ, միայն ես եմ քեզ հավատարիմ, Ես ավելին եմ, քան գթության քույր, ծնող, հարևան, Ես արձակում եմ քեզ, թողնում միայն քո հոգին՝ քո


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[30]

փրկությունը, որ վախճան չունի, Քո մարմինը միայն դիակ կդառնա, քո դիակը կդառնա աճյուն: Եվ ժայթքում է հանկարծ արևը, առաջին անգամ քո կյանքում, Հիմա դու լի ես զորեղ մտքերով ու վստահությամբ, քո շուրթերը ժպտում են, Դու մոռանում ես, որ հիվանդ ես, այնպես ինչպես ես եմ մոռանում, Հիմա աչքիդ չեն երևում դեղերն ու քեզ ողբացող մտերիմները, որովհետև ես եմ քո կողքին, Ես բոլորին բացասում եմ քեզնից, ոչինչ չունեմ ցավակցելու: Ես չեմ ցավակցում, այլ շնորհավորում եմ քեզ:

ԷՄԻԼԻ ԴԻՔԻՆՍԸՆ (1830-1886)

ՓՈԽԵ՞Լ ԿՆՈՋ ԶԳԱՑՄՈՒՆՔԸ Փոխե՞լ կնոջ զգացմունքըԵրբ ուղեղս գցեն դուրս, Կտրեն պեպենոտ իմ կուրծքը, Դեմքիս դնեն թավ մորուս: Շիկնի՛ր, ոգիս, քո ամրոցում, Շիկնի՛ր, փոշի իմ անհայտ. Ճշմարտության այն յոթ տարին Կնությունից թանկ է շատ: Սեր, որ չանցավ իր խոռոչը, Հավատ՝ ցավի որջում նեղ, Կրակն է նրա պարգևը, Ցավը չունի ոչ մի դեղ: Ես կրել եմ միշտ իմ բեռը, Ոչ ոք թագս չի տեսել. Մինչ մայրամուտ փուշ եմ հագնում, Հետո՝ թագս ոսկեթել:


ԲԱԽՏԸ ՔԱՂՑՐ Է ՆՐԱ ՀԱՄԱՐ Բախտը քաղցր է նրա համար, Ում բախտը չի բերել երբեք. Քաղցր հյութն զգալու համար Մեծ պապակ է պետք: Հաղթողներից և ոչ մեկը, Ում դրոշը ցոլաց անթարթ, Չգիտե, թե ինչ ասել է Լինել միշտ անպարտ: Մեռնող պարտվածն այն լավ գիտե, Ում ականջին հեռվում պայթեց Ցավոտ, սակայն այնպես հստակ Հաղթանակը մեծ:

ՀՈՒՅՍԸ ԵՐԳՈՂ ՄԻ ԹՌՉՈՒՆ Է Հույսը երգող մի թռչուն է, Թափառում է նա հոգում՝ Ու գեղգեղում առանց բառի, Երբեք նա չի հոգնում: Անուշ է երգը սյուքի հետ, Մրրիկն՝ անգութ այնպես, Որ սառեցնում է թռչնակին, Որ տաքացնում էր մեզ: Լսել եմ երգը ցուրտ երկրում, Եվ ծովերում անտակ, Բայց նա երբեք վհատվելիս Ինձնից չուզեց փշրանք:

[31] ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

Իմ խորհուրդը պատանքավոր, Որ կմնա միշտ այսպես, Մինչև մի օր նրա տերը Գերեզմանով գա դեպի քեզ:


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[32]

ԷԴԳԱՐ ԼԻ ՄԱՍԹԸՐՍ (1869-1950)

ԼՌՈՒԹՅՈՒՆ Ես ճանաչել եմ աստղերի ու ծովերի լռությունը, Եվ քաղաքի լռությունը, երբ նա քնած է, Տղամարդու և կույսի լռությունը, Եվ այն լռությունը, որի համար երաժշտությունն է միայն բառ գտնում, Անտառների լռությունը՝ գարնանային քամիներից առաջ, Հիվանդների լռությունը, Մինչ նրանց աչքերը թափառում են սենյակում, Ու ես հարցնում եմ՝ էլ ի՞նչ խորքեր ունի լեզուն. Գիշատիչ գազանը ոռնում է մի քանի անգամ, Երբ մահը խլում է ձագին, Իսկ մենք անբառ ենք իրականության ներկայությամբ... Մենք չենք կարող խոսել: Հետաքրքրասեր պատանին խանութի մոտ Հարցնում է ծեր զինվորին. «Ինչպե՞ս կորցրեցիր ոտքդ», Ու ծեր զինվորը ցնցվում է լռությամբ, Կամ նրա միտքը թռչում է հեռուները, Որովհետև միտքը չի կարողանում կենտրոնանալ Գեթիսբուրգի վրա, Այլ կատակով ետ է դառնում: Ու ծերունին ասում է. «Արջն է պոկել», Իսկ տղան զարմանում է, մինչ ծեր զինվորը Համր ու աղոտ վերապրում է Հրացանների փայլը, թնդանոթների փոթորիկը, Սպանվածների վերջին ճիչերը, Վերապրում է և ինքն իրեն, գետնին պառկած, Հետո՝ վիրաբույժներ, դանակներ, Անկողնային երկար օրեր: Բայց եթե նա կարողանար նկարագրել այդ ամենը, Նկարիչ կլիներ, Բայց եթե նկարիչ լիներ, ավելի խոր վերքեր կլինեին, Որոնք չէր կարողանա նկարագրել: Խոր ատելությունն իր լռությունն ունի, Իր լռությունն ունի մեծ սերը, Իր լռությունն ունի մտքի խաղաղությունը, Ու դառնացած մտերմությունը:


ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

Լռություն կա հոգևոր ճգնաժամի, [33] Երբ քո նրբորեն տանջված հոգին Տեսիլքներ է բերում, որոնց բառերի վերածել չի լինի Բարձրագույն կյանքի տիրությունում: Կա լռություն Աստվածների, որոնք անխոս հասկանում են իրար, Եվ պարտության լռություն կա: Լռությունը անարդարացի պատժվածների, Լռությունը մահամերձի, որը սեղմում է հանկարծ քո ձեռքը, Լռությունը հոր և որդու միջև, Երբ հայրը չի կարողանում բացատրել իր կյանքը, Թեկուզ և որդին սխալ հասկանա: Լռություն կա, որ իջնում է ամուսնու և կնոջ միջև, Լռությունը նրանց, ովքեր ձախողվել են, Եվ այն համատարած լռությունը, որ պատում է Կոտրված ազգերին ու պարտված առաջնորդներին, Լինքոլնի լռությունը, Իր թշվառ պատանեկության մասին խորհելիս, Նապոլեոնի լռությունը Վաթերլոյից հետո, Ժաննա դ՛Արկի լռությունը, Ով բոցերի մեջ շշնջում էր. «Տե՜ր իմ Աստված», Երկու բառով իր ամբողջ վիշտն ու հույսը ցուցահանելով, Ծերության լռությունը, Որը չափազանց իմաստուն է խոսելու համար Անմատչելի բառերով, նրանց հետ, որոնք չեն ապրել Կյանքի այդքան երկար ուղին: Եվ կա լռություն մեռյալների: Եթե մենք, ողջերս, չենք կարողանում խոսել Ծանր փորձառություններից, Ապա ինչո՞ւ եք զարմանում, որ մեռյալները Չեն պատմում մահվան մասին: Նրանց լռությունը կմեկնաբանվի, Երբ ինքներս մոտենանք նրանց:

ԱՆՆԱ ՐԱԹԼԻՋ Իմ անարժան ու անհայտ անձից Անմեռ երաժշտություն է թրթռում՝ «Չարամիտ ոչ մեկի, բարի՝ բոլորի հանդեպ», Իմ մեջ միլիոնների ներողամտությունն է միլինոնների հանդեպ, Եվ ազգի գթասիրտ դեմքը, Որ շողում է արդարությամբ ու ճշմարտությամբ:


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[34] Ես Աննա Րաթլիջն եմ, որը քնում է այս մոլախոտերի մեջ,

Սիրածը Աբրահամ Լինքոլնի, Նրա հետ պսակված, բայց ոչ միությամբ, Այլ բաժանումով: Ծաղկիր հավետ, Օ՜, Հանրապետություն, Իմ կրծքի փոշուց:

ՍԹԻՎԸՆ ՔՐԵՅՆ (1871-1900)

ԱՆԱՊԱՏՈՒՄ Անապատում Մի էակ տեսա, մերկ ու վայրագ, Որ, գետնին նստած, Իր սիրտն էր պահել ափերի մեջ Եվ ուտում էր: Ասացի. «Համե՞ղ է, բարեկամ»: «Դառն է, դա՜ռը- պատասխանեց,Բայց ինձ դուր է գալիս, Որովհետև դառն է, Եվ որովհետև ի՛մ սիրտն է»:

ՄԻ ՄԱՐԴ ՎԱԽԵՆՈՒՄ ԷՐ Մի մարդ վախենում էր, որ մարդասպան Կհանդիպի, Մեկ ուրիշը՝ որ զոհ կգտնի: Մեկը մյուսից խելոք էր:

ԻՄԱՍՏՈՒՆՆ ԷՐ ԴԱՍԱԽՈՍՈՒՄ Իմաստունն էր դասախոսում: Նրա առջև՝ երկու պատկեր: «Այս մեկը սատանան է, իսկ այս մեկը ես եմ»: Երբ նա շրջվեց, Մի ճարպիկ աշակերտ Փոխեց նկարների դիրքը:


ՄԻ ՄԱՐԴ ՈՍԿԵ ՄԻ ԳՈՒՆԴ ՏԵՍԱՎ Մի մարդ ոսկե մի գունդ տեսավ Երկնքից կախված Ու սարը ելավ՝ նրան հասնելու, Իսկ երբ հասավ, պարզվեց, որ այն... Ընդամենը կավ էր: Եվ ի՛նչն էր տարօրինակԵրբ իջավ ու նորից Երկնքին նայեց, Տեսավ ոսկե մի գունդ երկնքից կախված. Եվ ի՛նչն էր տարօրինակ, Գունդը ոսկուց էր, Աստվա՜ծ վկա, ոսկո՛ւց էր:

ՉԱՐ ՄԱՐԴՈՒ ԳԵՐԵԶՄԱՆԸ Տեսե՛ք, չար մարդու գերեզմանն է սա, Իսկ նրա կողքին՝ մի խստադեմ ոգի: Ահա մի կույս գլխիկոր եկավ, Ձեռքին՝ մանուշակներ, Բայց ոգին բռնեց նրա ձեռքը. «Ո՛չ մի ծաղիկ նրան»- ասաց: Կույսը լաց եղավ. «Բայց չէ՜ որ ես սիրում էի նրան»: Ոգին խստադեմ, հոնքերը կիտած՝ «Ո՛չ մի ծաղիկ նրան»: Ի՛նչն է կարևորԵթե ոգին էր արդար, Ինչո՞ւ էր կույսը լալիս:

[35] ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

Իմաստունը դարձավ կրկին: «Այս մեկը սատանան է, Իսկ այս մեկը ես եմ»: Աշակերտները քմծիծաղում էին Ու զվարճանում խաղի վրա: Բայց իմաստունն իմաստուն էր:


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[36]

ԼՐԱԳԻՐ Լրագիրն անարդարության ժողովածու է, Որ շրջմոլիկ պարմանիների աղաղակով Տարածում է իր մեծ կարծիքը Խեղճ ու հեգնական միլիոններին, Եվ ընտանիքներն, ազդված ահավոր Ցավի պատմությունից, Փարվում են իրենց տաք օջախների Խնդությանը: Դատարանի դահլիճ է այն, Որտեղ ամեն ոք դատապարտվում է, Բարի թե անարդար, Ազնվագույն մարդկանց մի աղբի կողմից: Լրագիրը շուկա է, Ուր ողջամտությունն իր ազատութունն է Վաճառում, Եվ դդումները թագավոր են օծվում ամբոխի կողմից: Լրագիրը խաղ է, Ուր միայն սխալն է հաղթանակ բերում, Իսկ հմտությունը մահ է շահում: Խորհրդանշան է այն, Եվ աննպատակ կյանքի գրառումներ, Ճչացող պատմությունների մի հավաքածու, Ուր ժողովված են հավերժական հիմարությունները, Որոնք հեռավոր կետերից Հասել են մինչև այսօր՝ Թափառելով այս անպարիսպ աշխարհում:

ԱՍՈՒՄ ԵՍ ԹԵ ՍՈՒՐԲ ԵՍ Ասում ես, թե սուրբ ես, Եվ այն պատճառով, Որ քեզ մեղքեր գործելիս չեմ տեսել: Այո, ուրիշնե՛րն են Քեզ տեսնում, բարեկա՛մ:

ԲԱՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ Լաց մի՛ լինի, կո՛ւյս, բարի՜ պատերազմ է, Քանզի քո սիրածը վերջին անգամ երկինքը նզովեց,


Վառվռո՛ւն դրոշ գումարտակի, Արծիվ կարմիր և ոսկե կատարովԱյս մարդիկ ծնվել են ցանելու և մեռնելու համար: Ցո՛ւյց տվեք նրանց վեհությունը եղեռնի, Բացատրեք նրանց սպանության գեղեցկությունը, Եվ դաշտի, որտեղ բյուր դիակներ են պառկած: Մա՛յր, որ սիրտդ կախվել է մի կոճակի նման Մեռած քո որդու վառ համազգեստին, Լաց մի՛ լինի, Բարի՜ պատերազմ է:

ՌՈԲԵՐՏ ՖՐՈՍԹ (1874-1963)

ԴԱԴԱՐ ԱՆՏԱՌԻ ՄՈՏ Ես լավ գիտեմ, թե ում անտառն է սա: Անտառապահը գյուղում է հիմա Ու չի կասկածում, որ այստեղ կանգնած Դիտում եմ ձյունոտ անտառը նրա: Զարմանում է իմ ձիուկը թմրած՝ Ինչո՞ւ կանգնեցինք դաշտերում այս բաց, Անտառի ու այս լճակի միջև, Այն էլ գիշերվա ժամին մթամած:

[37] ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

Վախեցած նժույգը անտեր սլացավ: Լաց մի՛ լինի, Բարի՜ պատերազմ է: Խռպո՛տ ու հնչե՛ղ թմբուկներ գումարտակի, Փոքրիկ հոգիներ՝ միշտ մարտի ծարավԱյս մարդիկ ծնվել են ցանելու և մեռնելու համար: Անլուր պարծանք է պարուրում նրանց. Մե՜ծ է ճակատամարտի աստվածը, իսկ նրա տիրույթը՝ Մի դաշտ, որտեղ բյուր դիակներ են պառկած: Լաց մի՛ լինի, փոքրի՛կ, բարի՜ պատերազմ է, Քանզի քո հայրն ընկավ դեղին խրամատներում, Կուծքը ծեծեց, վերջին անգամ հևաց ու մեռավ: Բարի՜ պատերազմ է:


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[38]

Զանգուլակներն է ցնցում հևիհև՝ Ինչո՞ւ ենք կանգնել դաշտերում այս սև: Լսվում է միայն մեղմիկ մի հառաչ, Փաթիլներ իջնող ու քամի թեթև: Անտառը այնպես խորն է ու մթին, Բայց խոստում ունեմ ես տված մեկին, Ու երկա՜ր ճամփա՝ քնելուց առաջ, Ու երկա՜ր ճամփա՝ քնելուց առաջ:

ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՔԱՅԼ Վեմոնթյան իմ ննջարանում, Ուր կա երկդուռ մի պահարան, Ետին պատին՝ մի բուխարի (Կոշկաթաթերն՝ ուղղված նրան), Ունեմ մի զույգ կաշվե կոշիկ, Ախոյաններ մաշված ու հին, Որոնք մրցում էին կյանքում, Հիմա ապրում են միասին: Ու լսում են ինձ ուշադիր, Որ մի-երկու հարց տան վերջում, Թե ով է դեռ ունակ ու ժիր, (Ու էնպե՜ս են «ով»-ը շեշտում): Մեկը Մոնթեքում թրջեցի, Երբ գլխարկս քամին տարավ, Իսկ մյուսը Քլիֆ Հաուսում էր, Երբ ալիքը շատ բարձրացավ: Երկու թոռներս են մեղավոր. Ո՜նց թրջեցին ինձ շանորդիք, Բայց երբ կարդալ սովորեն, թող Սա չընդունեն հանց նախատինք: Երբ հպում եմ լեզուս կաշվին, Կրունկներին էդ երկուսի, Մեկին՝ Ատլանտյանի աղն է, Մյուսին՝ Խաղաղ օվկիանոսի:


Բայց հանձնում եմ նրանց հպարտ Իմ մուսային, թանգարանին, Որ նուրբ կաշի չձևանա Էդ ալևոր հաստակաշին: Ու խնդրում եմ, ներեք դուք ինձ, Որ գլուխս եմ գովում մի քիչ, Էս Միացյալ Նահանգները Կոշիկներս են չափել այնինչ:

ԾԱՆՈԹ՝ ԳԻՇԵՐՎԱ ՀԵՏ Ծանոթ եմ եղել ես գիշերվա հետ Ու անձրևի տակ քայլել եմ երկար, Լույսից էլ երկար - ու դարձել եմ ետ: Նայել եմ տխուր փողոցներն ի վար: Պահակի կանչին ուշք չեմ դարձրել Ու իմ աչքերն եմ կախել անդադար: Կանգնել եմ անձայն ու ականջ դրել, Երբ մի հեռավոր, անհայտ փողոցից Մի ընդհատ ճիչ է ականջիս դիպել: Բայց հրաժեշտ չէր ձայնն այդ ուղղված ինձ, Ոչ էլ աղերսանք, որ ես դառնամ ետ, Իսկ երկնաբնակ ժամացույցը ջինջ Ճիշտ չէր կամ սխալ. ապրում էր հավետ: Ծանոթ եմ եղել ես գիշերվա հետ:

ՄԵՆՈՒԹՅՈՒՆ Պետք չէ այդքան իզուր հոգալ, Որքան ես ու դու, Երբ խմբվում են թռչունները՝ Հրաժեշտ տալու,

[39] ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

Կանգնել երկու օվկիանոսում՝ Ռեկորդային քայլ է արդեն: Կոշիկներս գուցե թե դեռ Մի կլորիկ գումար բերեն:


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[40]

Կամ երբ նրանք դառնում են ետ Ու երգում անդադար. Ճշմարտությունն այստեղ մեկն է, Ու մշտապես արդար. Մենք ուրախ ենք մեր տխրությամբ, Լսում ենք երգերը: Բույն են նրանք շինում, քանդում՝ Մեզ թողնում վերքերը:

ԿԱՐԼ ՍԵՆԴԲԵՐԳ (1878-1967)

ԽՈՏ Աուստերլիցի ու Վաթերլոյի տակ մի տեղ հավաքիր դիակները: Թաղիր հողի տակ և թույլ տուր գործել. ես խոտ եմ, կծածկեմ նրանց: Հավաքիր դրանք Գեթիսբուրգի մոտ, Հավաքիր դրանք Իպրում, Վերդենում: Թաղիր հողի տակ և թույլ տուր գործել: Երկու տարի անց, տասը տարի անց ուղևորները կհարցնեն. Ի՞նչ վայրեր են սրանք, Որտե՞ղ ենք հիմա: Ես խոտ եմ: Թույլ տուր գործել:

ՋԱԶ-ՖԱՆՏԱԶԻԱ Զարկեք ձեր թմբուկները, հնչեցրեք ձեր բանջոները, ու թող հեկեկան երկար ու ոլորուն սաքսոֆոնները: Դեհ, սկսեք, օ ջազմեննե՛ր: Խփեք մատներով թիթեղյա կաթսաներին, թող ծորան ձեր տրոմբոններն ու թող շրշան զմռնիտի թղթերը՝ հա՛շ-հա՛շ-հա՛շ: Հառաչեք, ինչպես աշնան քամին միայնակ ծառերի վրա,


Խփեք խուժանի երգը... Հիմա Միսիսիփիի վրա գիշերով մի շոգենավ է ոռնում՝ հո՜ւ-հո՜ւ-ուո՜ւ... Փողոցի կանաչ լապտերները ճչալով կանչում են քնքուշ աստղերին... ու գետնի բլուրների սապատների վրայով մի կարմիր լուսին է անցնում... Դեհ, սկսեք, օ ջազմեննե՛ր:

ՄՇՈՒՇ Մշուշն իջնում է կատվի ոտքերին: Անշարժ ոտքերից նայում է նավամատույցին, քաղաքին ու շարժվում առաջ:

ԿԱՊՈՑՆԵՐ Ես խորհել եմ ծովափների, դաշտերի, Արցունքների ու ծիծաղի մասին: Ես խորհել եմ կառուցվող տների Ու հողմից քշված տների մասին: Ես խորհել եմ հանդիպումների Ու ամեն հանդիպման համար՝ հրաժեշտի մասին: Ես խորհել եմ մենակյաց աստղերի, Զույգ-զույգ ճախրող պիրոլների Եվ խարխափող ու մտասույզ մայրամուտների մասին: Ես ուզեցել եմ թռչել ու հասնել

[41] ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

Հառաչեք մեղմ, ասես մեկին եք սարսափելի տենչում, ոռնացեք ավտոմեքենայի պես, որ փախս է տալիս ոստիկանի մոտոցիկլից, հարվածեք՝ բա՛մփ-բա՛մփ, ջազմեններ, կռեք թմբուկները, շեփորները, բանջոները, փողերն ու ծնծղակները՝ բոլորը միասին: Այնպես արեք, որ երկու հոգի աստիճանների վրա իրար բզկտեն ու միմյանց աչք հանելով թավալգլոր լինեն աստիճաններից:


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[42]

Հաջորդ աստղին ու վերջին աստղին: Ես խնդրել եմ, որ ինձ թողնեն մի քանի արցունք Ու մի քիչ ծիծաղ:

ՔԱՄՈՒ ԵՐԳԸ Տարիներ առաջ ես սովորեցի՝ ինչպես քնել Մի հին խնձորի այգում, որտեղ քամին սուրալով հաշվում էր իր փողն ու ցիրուցան անում: Մի լքված այգում, որտեղ ցցված ճյուղերն ականջ էին դնում, կամ չէին դնում ամենևին, ծառերի երկար շարքերի մեջ, որտեղ ճյուղերը ճանկում էին քամուն և ստիպում սուլել. «Ո՜վ ես, ո՜վ ես դու»: Այստեղ, գլուխս ձեռքիս վրա՝ քնում էի ամառվա կեսօրին ու այստեղ էի առնում քնելու իմ դասը: Հետո ես հեռացա, ասելով. ես գիտեմ, թե ինչու են քնում, գիտեմ, թե ինչու են ծուղակը գցում այս խորամանկ քամիներին: Տարիներ առաջ ես սովորեցի՝ ինչպես ականջ դնել երգող քամուն, ինչպես մոռանալ և ինչպես լսել նրա կաղկանձը, որ վազում ու վարգում է ցերեկվա կապույտի ու գիշերվա աստղերի ներքո՝ Ո՜վ ես, ո՜վ ես դու: Ո՞վ երբևէ կմոռանա քամու երգը, մինչ նա սուրալով հաշվում է իր փողը և ցիրուցան անում:

ՈՒՈԼԸՍ ՍԹԻՎԸՆՍ (1879-1955)

ԿԵՌՆԵԽԻՆ ՆԱՅԵԼՈՒ ՏԱՍՆԵՐԵՔ ԵՂԱՆԱԿ 1 Քսան ձյունածածկ սարերի մեջ Միակ շարժվող բանը Կեռնեխի աչքն էր:


3 Կեռնեխը գալարվում էր աշնան քամու հետ: Մարմնախոսության փոքրիկ մասն էր դա: 4 Տղամարդն ու կինը Մեկն են: Տղամարդը, կինն ու կեռնեխը Մեկն են: 5 Չգիտեմ՝ ո՞ր մեկին նախապատվություն տամ Վերջավորությունների գեղեցկությանը Թե՞ ակնարկների գեղեցկությանը, Կեռնեխին՝ սուլելիս Թե՞ պարզապես հետո: 6 Սառցալեզվակները այս պատուհանը Լցրեցին ինչպես կոպիտ ապակի: Կեռնեխի ստվերը Կտրեց-անցավ այն: Անմեկնելի պատճառ Մնաց ստվերից: 7 Ով Հադամի մարդիկ Ինչո՞ւ եք սոսկ թռչուն երազում: Միթե չեք տեսնում թե ինչպես է քայլում կեռնեխը Ձեր շուրջը խմբված Կանանց ոտքերի մոտ: 8 Ես լավ շեշտեր գիտեմ Ու լուսավոր անխափան ռիթմեր, Բայց գիտեմ նաև Որ իմ գիտեցածի մեջ Կեռնեխն անմասն չէ:

[43] ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

2 Միտքս երեք մասի էր բաժանված Ինչպես մի ծառ Որին երեք կեռնեխ են թառել:


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[44]

9 Երբ կեռնեխը չքացավ Անթիվ շրջանների Եզրագծից Մնաց մի կետ: 10 Կանաչ լույսի մեջ թռչող Կեռնեխին նայելիս Կճչային նույնիսկ Կավատները բարեհնչունության: 11 Նա Քընեթիքութն անցավ Ապակե կառքով Ու շատ վախեցավ Երբ շփոթեց Իր կառքի ստվերը Կեռնեխների հետ: 12 Գետը շարժվում է: Կեռնեխները կչվեն շուտով: 13 Ողջ կեսօրը երեկո էր: Ձյուն էր գալիս Ու ձյուն էր գալու: Կեռնեխը նստեց Մայրու շիվերին:

ՁՆԵՄԱՐԴԸ Պետք է ձմռան միտք ունենալ Նայելու համար ձյունապատ սոճիներին Եղյամին ու սառած ճյուղերին: Պետք է սառած լինել երկար Նայելու սառցից դողացող գիհուն Ու եղևնուն հունվարյան արևի տակ Եվ չմտածել քամու ձայնի հետ Ինչ-որ դժբախտության մասին, Նաև տերևների ձայնի հետ


ԿԻՐԱԿԻ ԱՌԱՎՈՏ 1 Գիշերազգեստի հանգիստ հաճույքը, աթոռին դրված Ուշացած սուրճը նարինջների հետ, Թութակի կանաչ ազատությունը օթոցի վրա Իրար են խառնվել անէացնելու Սուրբ լռությունը հին զոհողության: Անուրջների մեջ նա զգում է մութ Ավարառությունն անցած աղետի, Ինչպես անդորրն է անվերջ խավարում թաց լույսերի մեջ: Բուրավետ նարինջ. վառվռուն, կանաչ թևերը կարծես Գոյակներ լինեն հանգուցյալների հաջորդության մեջ, Գալարապտույտ՝ անծիր ջրերում, առանց մի ձայնի, Օրն էլ է նման անծիր ջրերին, առանց մի ձայնի. Մնջած, որ նրա ոտքերն երազկոտ Ծովերով անցնեն մինչև Պաղեստին, Դեպ մի տերություն արյան ու շիրմի: 2 Ինչո՞ւ պետք է նա շռայլությունը տա մեռյալներին: Սրբությունն ի՞նչ է, երբ գալիս է լոկ Լուռ ստվերների տեսքով երազում, Բուրավետ մրգի, լուսապայծառ ու կանաչ թևերի, Կամ բալասանի ու հողագնդի գեղեցկության մեջ: Նա չի՞ գտնելու դրախտի նման գուրգուրիչ մի միտք: Սրբությունն իր մեջ պետք է միշտ ապրի. Կիրք ինչպես անձև, ու հոգեվիճակ՝ ձյան մեջ ծվարած, Մենության թախիծ կամ անենթակա Ուրախություն, երբ անտառն է ծաղկում. Սառն զգացմունքներ՝ աշնան գիշերվա թաց ճանապարհին, Ամեն ցավ, հաճույք, որ միտք է բերում Ամռան ընձյուղը ու շիվը ձմռան: Հենց այս չափերն են, որոնք իր հոգուն բաժին են ընկել:

[45] ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

Որը հողի ձայնն է Նույն հողմով զեղուն Եվ սուրում է նույն ամայության մեջ Լսողի համար, որ ձյան մեջ կանգնած, Ու ոչինչ դարձած նայում է անվերջ Չեղած ոչինչին ու եղած ոչինչին:


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[46]

3 Յուպիտերը անմարդավայել ծնունդ ունեցավ: Եվ կուրծք չի տվել ոչ մի մայր նրան, իսկ հողը անուշ Մեծ շարժուձևեր չի տվել նրա դյութազուն մտքին: Քայլում էր մեր մեջ որպես մունջ արքա, Վեհաշուք քայլում եղնարների մեջ, Մինչև մեր արյունը, խառնակված ու կույս, Երկնի պես այնպես փոխհատուցանեց երազանքներին, Որ եղնարները անգամ հասկացան, մի աստղի վրա: Իսկ մեր արյանը ի՞նչ բախտ էր տրված: Դառնալո՞ւ է նա Դրախտի արյուն, և թվալո՞ւ է Երկիրն էլ դրախտ, որ մենք ճանաչենք: Երկինքն ավելի մտերմիկ կլինի այնժամ, քան հիմա, Մասն աշխատանքի ու մասը ցավի, Պարծանքի մեջ՝ մոտ ամրակուռ սիրույն. Ոչ այս բաժանող կապույտն անտարբեր: 4 Եվ ասում է նա. «Ես այնքան գոհ եմ, երբ թռչունները Չվելուց առաջ միգամած դաշտի Իրականությունն են փորձում իրենց քաղցր հիացմունքով: Բայց երբ չվել են ու դաշտերը տաք Չեն վերադառնում, ո՞ւր է դրախտը»: Չկա և ոսկյա անդրաշխարհը, քաղցրալուր կղզի՝ Ոգու կացարան, ոչ՝ պատիրք-հարավ ոչ՝ արմավենի Դրախտի սարում, որ տոկացել է, Ինչպես ապրիլի կանաչն է տոկում, ինչպես կտոկա, Այն թռչունների հիշողության պես, Կամ էլ այն տենչի, հունիս ու գիշեր, որ ծիծեռնակի Պայծառ թևերի կատարելությանն է հպվել թեթև: 5 Եվ ասում է նա. «Գոհությամբ հանդերձ զգում եմ սակայն Կարիքը ինչ-որ մի անմեռ բախտի»: Պերճության վախը միայն վախճանն է. նրա միջոցով Կիրականանան մեր երազներն ու երազանքները: Թեև մեր ճամփին նա տերևներ է ցանում կործանման, Ճամփան լոկ հիվանդ վշտինը եղավ. բազում ճամփաներ, Ուր ցնծությունը հնչեցնում է իր խոսքերն անզգա, Սերը՝ շշնջում ոչ շատ քնքշորեն: Նա այնպես արեց, որ ուռին այնտեղ դողա արևից, Կույսերի համար, որոնք սիրում են նստել կանաչին, Որ նվաղում էր նրանց ոտքի տակ.


6 Մահը չի՞ փոխվում դրախտում արդյոք: Չի՞ ընկնում արդյոք պտուղը հասուն, թե ճյուղերն այնտեղ Ծանրացած են միշտ ջինջ արևի տակ Ու միշտ անփոփոխ, բայց այնպես նման մեռնող երկնքին, Մեր գետերի պես, որոնք անդադար ծովեր են փնտրում Առանց գտնելու, ընկրկող ափին: Չե՞ն դիպչում բնավ անտես մի ցավով. այդպե՞ս է արդյոք: Ինչո՞ւ տանձենին գետի մոտ տնկել, Կամ ափը լցնել սալորի բույրով. Ավաղ, որպեսզի մեր գույներն հագնեն, Մետքասյա հյուսքերն այս կեսօրների, Զարկեն լարերին մեր անհամ վինի... Պերճության մայրը միայն վախճանն է, առեղծվածայի՜ն, Նրա կրծքի մեջ մենք հորինում ենք Մեր երկրավոր, սպասող մայրերին, որոնք անքուն են: 7 Հախուռն այրերի մի փոքրիկ շրջան կիրակի ծեգին Երգելու է ցոփ խրախճանքներում. Նվիրվածությունը նրանց առ արև, Ոչ որպես աստված, այլ ինչպես աստված կարող էր լինել, Ու ադամամերկ ինչպես վայրածին: Եվ նրանց երգած երգը դրախտի երգը կլինի, Առ երկինք իրենց արյունից բխող. Նրանց երգի մեջ կանցնեն ձայն առ ձայն Լիճը հողմաշունչ, վայրն իրենց տիրոջ խինդ ու հիացքի, Ծառերը ինչպես մերկ սերովբեներ, Բլուրներն իրենց արձագանքներով Ու դեռ շատ երկար կհնչի այնտեղ խմբերգը նրանց, Ու կճանաչեն նրանք երկնային մտերմությունը Մեռնող այրերի, նաև կիրակի առավոտների: Որտեղից էլ գան և ուր էլ գնան՝ Միշտ ցող կլինի նրանց աչքերում: 8 Անշշուկ ջրից նա ձայն է լսում, Որն արտասվում է. «Բայց Պաղեստինի այն գերեզմանը Հույլ հոգիների շքամուտքը չէ:

[47] ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

Իսկ տղաները դեռ պիտի կիտեն Մրգեր անգոսնած մի ափսեի մեջ, կույսերն համտեսեն Ու քայլեն անկիրք տերևների վրա:


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[48]

Չէ որ Հիսուսի գերեզմանն է դա, Որտեղ նա պառկեց»: Իսկ մենք արևի անտիկ քաոսում ենք գոյատևում, «Օր-գիշեր» կոչված կախվածության մեջ, Կամ մեծ ու անխույս ջրերի կղզու Միայնության մեջ անհոգ ու ազատ: Եղնիկներ են մեր սարերով քայլում, ու լորն է սուլում Ինքնաբուխ ձայնով, պտուղն է հասնում Դաշտում ամայի, իսկ երեկոյան Մթին երկնքի մոռացության մեջ Աղավնիների երամն է հանկարծ թռչում բազմիմաստ Ու խորը սուզվում, դեպի խավարը՝ բացված թևերով:

ԲԱՐԻ ՄԱՐԴԸ ՉՈՒՆԻ ԿԵՐՊԱՐԱՆՔ Դարեր շարունակ նա ապրեց աղքատության մեջ: Աստված էր նրա միակ նրբագեղությունը: Հետո սերնդե սերունդ նա դարձավ ավելի Ուժեղ և ազատ, մի քիչ էլ փող հավաքեց: Ապրեց բոլոր կյանքերը, որովհետև եթե վատն էր, Ասում էր՝ լավ կյանք հնարավոր է դեռևս: Վերջապես լավ կյանք եղավ, հանգիստ քուն, փայլուն միրգ, Ու Ղազարոսը նրան մատնեց մնացյալներին: Որոնք սպանեցին նրան, մարմնի մեջ փետուրներ խրեցին Ծաղրելու համար. թաղելիս նրա հետ դրեցին Թթու գինի, որպեսզի տաքանա, դատարկ մի գիրք: Իսկ գերեզմանի վրա մի քառթավոր ցուցանակ խփեցին՝ Նրա մահվան տապանագիրը, ու գրեցին՝ Բարի մարդը չունի կերպարանք. կարծես Իրենք գիտեին:


(1885-1972)

ՀՅՈՒ ՍԵԼՎԻՆ ՄՈԲԸՐԼԻ (Շփումներ եւ կյանք) VOCAT AESTOS IN UMBRAM, Nemesianus, Ec. 4* E.P. ODE POUR L'ELECTION DE SON SEPULCHRE** 1 Ուղիղ երեք տարի, փորձելով լուծել գլխավոր հարցը, Նա մեն-մենակ ջանաց հարություն տալ Քերթողության մեռյալ արվեստին, հաստատել «բարձրը»՝ Բառի հին իմաստով: Ի սկզբանե սխալ... Կամ տեսավ, որ ծնվել է սխալ ժամանակի մեջ, Մի երկրում կիսավայրենի և անբարեհարմար. Ուզում էր քարից շուշան քամել անվերջ. Կապանեոս. կարմրախայտ՝ կեղծ խայծի համար. Ίδμεν γάρ τοι πανθ΄, όσ΄ ένί Τροίη*** Այս բառերն էին մեխվել նրա ականջում. Ժայռերը շարժելով քամու ուղղությամբ՝ Ջարդված ծովերն էին առաջ նրան կանչում. Ֆլոբերն էր նրա Պենելոպեն ճշմարիտ: Անհնարին ձեռնարկն էր տարերքը նրա. Զննեց Կիրկեի ծամը նրբագեղ ու խիտ, Բայց ոչ նշանաբանը՝ արևի ժամացույցի վրա: Անփոփոխ՝ «դեպքերի անդառնալի ընթացքից»՝ Նա մեռավ բոլորի հիշողության մեջ en l’an Trentiesme de son eage.* կորավ մարդկանց աչքից, Եվ Մուսաների թագը չհանձնվեց նրան: 2 Դարաշրջանը պատկեր էր ուզում՝ Իր արագացված ծամածռանքը. Ժամանակակից բեմն էր մեզ հուզում, Ո՛չ նկուղային հրապուրանքը.

[49] ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

ԷԶՐԱ ՓԱՈՒՆԴ


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[50]

Անտարակույս ո՛չ ցնորքներն աղոտ, Որոնք ծնում է հայացքը ներքին. Լավ է՝ ունկնդրենք խոսքեր ստահոդ, Քան բառափոխված դասականներին. «Դարը պահանջեց» գիպսե կաղապար, Ուր ժամանակը չէր կորչելու զուր. Կրակոտ արձակ, շարժուն գաղափար, Ոչ «քանդակված» հանգ, այլ տողեր սուր-սուր: 3 Գորշ խալաթի փոխարեն Մուսլինով են արդ շրջում, Քնարի տեղ Սափֆոյի՝ Պիանոլան է հնչում: Դիոնիսոսն Հիսուսին Տարավ... Ֆալլոս, սուրբ ոգի. Կալիբանը Արիելին Դուրս շպրտեց անհոգի: Ամենայն ինչ հոսում է, Հերակլիտեսն էր ասում. Էժանությունն աչք ծակող Մեզնից արագ է վազում: Քրիստոնեությունն արդեն Իր պերճանքն է սպառել. Սամոթրակիայից հետոτό καλόν* են վաճառել: Մեզ ի՞նչ Ֆավնի մարմինը, Սրբոց տեսիլքը վառման. Նշխարի տեղ կա մամուլ, Եվ իրավունք թլպատման: Որպես մարդիկ հավասար, Պիսիստրատից ազատված՝ Ներքինիին ու բոզին Ընտրում՝ դարձնում ենք աստված: Ով լուսատու Ապոլոն,


4 Սրանք կռվեցին, համենայն դեպս, ոմանք՝ հավատով pro domo,* համենայն դեպս, Ոմանց արյունն է եռում, ոմանք հանուն արկածի կռվեցին, ոմանք՝ թուլության վախից, ոմանք՝ մտացածին սիրուց առ սպանդ հետո սովորեցին... սարսափով՝ սովորեցին սեր առ սպանդ. Ոմանք զոհվեցին, pro patria, ոչ «dulce», ոչ «et decor»...** Դժոխքում մինչև աչքերը խրված քայլեցին, Հավատալով ծերերի ստին, հետո հավատազուրկ՝ տուն վերադարձան, վերադարձան ստին, տուն վերադարձան՝ խաբեությանը, հին ստերին ու նոր անփառությանը, դարավոր ու հաստամարմին վաշխառությանը և ստախոս պաշտոնյաներին: Խիզախ, ինչպես երբեք, հուսակտուր, ինչպես երբեք: Երիտասարդ, քաջասիրտ: Գեղեցիկ այտեր, աննման մարմիններ: Տոկուն, ինչպես երբեք, անկեղծ, ինչպես երբեք, Հիասթափություն, որ նույնիսկ հին օրերում չկար, հիստերիա, խարդավանանք՝ խրամատներում, ծիծաղ՝ պատռված որովայններից: 5 Բյուր մարդիկ մեռան, Իսկ նրանց մեջ՝ լավագույնները, Հանուն մի քավթառ ու պառաված քածի, Հանուն կարկատված քաղաքակրթության: Հմայքի, լիաթոք ծիծաղի,

[51] ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

τίν΄ ανδρα, τίν ηρωα, τίνα θεον,** Ո՞րի գլխին պիտի ես Պսակ դնեմ թիթեղյա:


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[52]

Սրատես աչքերի վրա փակվեց դագաղի կափարիչը... Հանուն մի քանի հարյուր արձանների, Հանուն մի քանի հազար ծեծված գրքերի: YEUX GLAUQUES* Գլադսթոնը տակավին հարգի էր, Երբ Ջոն Րասքինը գրեց իր անմեռ «Գանձարանները», մինչ Սուինբըրնը Եվ Ռոսետին աղճատված էին դեռ: Գարշ Բյուքենանը ժխոր էր դրել, Երբ աղջիկ-ֆավնի գլուխը դալար Ժամանց էր բոլոր նկարիչների Եվ բոլոր բոզասերների համար: Իսկ Բըրն-Ջոնսի գծանկարները Վառ աչքերն են նրա պատկերել: Թեյթում ուսուցանում են նրանք Կոպետուային՝ ռապսոդիա գրել: Աչքեր՝ բարակ, ինչպես առվի ջուրը, Հայացքը՝ անիմաստ ու դատարկ: Քանզի անգլիական Ռուբայաթները Մեռելածին էին այն ժամանակ: Բարալիկ, սին հայացքը ֆավնի Խոցում է կիսավեր այդ դեմքից. Պրպտող, բայց անարյուն մի հայացք... «Ախ, խեղճ Ջենի, լքված ամենքից»... Շշմած՝ որ աշխարհը արդեն Չի զարմանում նրա Ամենավերջին շնացող հոմանու Արտամուսնական կապերի վրա: SIENA MI FE; DISFESEI MAREMMA* Թթու դրած սաղմերի և պահածոյացված ոսկորների մեջ, Փորձելով կատարելագործել Կատալոգը՝ Նստած էր ստրասբուրգյան սենատորների տոհմի Վերջին շառավիղ մսյո Վերոգը:


Մսյո Վերոգը՝ տասնամյակից իսպառ կտրված, Իր ժամանակակիցներից օտարված ու խռով, Եվ արհամարհված ջահելների կողմից՝ Վերոնշյալ ցնորքի պատճառով: ԲՐԵՆԲԱՈՒՄ Երկնանման աչքերը թափանցիկ, Կլորիկ դեմքը մանկան, Կոշտությունը զանկապաններից մինչև օձիք Գրավչություն չունեն անգամ: Հորեբի, Սինայի և քառասուն տարիների Ծանր հուշերը երևում էին ամենքին, Երբ ընկնում էր ցերեկվա լույսը Բրենբաում «Անբասիրի» դեմքին: ՄԻՍԹՐ ՆԻՔՍԸՆ Իր առագաստանակի կրեմագույն և ոսկեզօծ խցում Միսթր Նիքսընն ինձ բարի խորհուրդ տվեց՝ երբեք ոչինչ Չհետաձգել: «Մեկնաբանի մասին մտածիր, Հաշվարկիր ամեն ինչ: Ես էլ քեզ պես աղքատ էի. Երբ սկսեցի, իհարկե, Հոնորոր էր գալիս, սկզբում՝ հիսուն,- ասաց միսթր Նիքսընը,Հետևիր ինձ, մի սյունակ վերցրու, Եթե նույնիսկ ստիպված լինես ձրի աշխատել: Քծնիր մեկնաբաններին: Տասնութ ամսում

[53] ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

Երկու ժամ նա Գալիֆեի մասին էր խոսում: Դաուսոնից անցավ «Հանգաստեղծների ակումբին», Պատմեց, թե ինչպես մեռավ Ջոնսընը (Լայոնել)՝ Գինետան աթոռից ընկնելով հատակին... Բայց չհայտնաբերվեց ալկոհոլի նշույլ Հերձման ժամանակ, որը հույժ գաղտնի անցավ. Հյուսվածքներն առողջ էին... մաքուր միտքը ձգվեց Դեպի Նյումանը, երբ վիսկին տաքացավ: Դաուսոնը պոռնիկ էր ճարում՝ հյուրանոցից էժան, Հեդլամը՝ վսեմության կոչում, իսկ ոմն Իմիջ Գռփում էր Բաքոսին, Թերփսիխորին ու Եկեղեցուն. Այսպես խոսեց «Դորիանական ոգու» արարիչ


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[54]

Հիսունից մինչև երեք հարյուր հասա. Ամենադժվար մարդը կյանքումս Դոկտոր Դանդասն էր: Մարդուն պիտի նայես էնքանով, Որքանով կգնի գործերդ: Թեյափողը լավ է, իսկ գրականությունը Ոչ փող է բերում, ոչ անաշխատ պաշտոն: Ոչ ոք մեկեն չի ճանաչի գլուխգործոցը: Ի՞նչ ես կպել ոտանավորներից, տղա, Ո՞մ են պետք դրանք: ... Նմանապես Բլաուգրեմի մտերիմների մեկն ինձ խորհուրդ տվեց. «Մի թքիր քամու հակառակ ուղղությամբ. Խորհուրդ ընդունիր: «Իննսունականները» փորձեցին քո խաղը Ու մեռան. ու՞մ են պետք դրանք»: 10 Փլվող տանիքի տակ մի օր Ոճաբանն ապաստանն իր գտավ. Գրպանը ծակ ու մերժված՝ Նա բնության գիրկը մտավ Աշխարհի այս անանց շփոթից. Չխոսկան ու տգետ կնոջ հետ Նա իր տաղանդն է փորձում, Մինչև հողն ընդունի առհավետ... Իմաստակ, ինքնագոհ բառերից Առաստաղն այնպես է չռում: Հյութալի են ճաշերը նրա, Ու դռան սողնակն է ճռում: 11 «Հովանավորուհին միլեթական» Զգացմունքի և մտքի: Բայց Իլինգում ո՞վ կգտնի Մեկ ուրիշ գործավար անգլիական:


12 «Կեղևապատ զիստերով Դափնեն Սաղարթախիտ ձեռքերն է ինձ պարզում»՝ Սուբյեկտիվորեն: Կերպասե սենյակում հեղձուցիչ Ես լեդի Վալենթայնի հրամանին եմ սպասում, Գիտենալով, որ իմ վերարկուն Նորաոճ ու հարմար չէ այնքան, Որ կարողանա նրա մեջ Ծնել կրքեր տևական: Կասկածում եմ հաճախ թավշապատ Գրական ճիգերի վավերացումին, Բայց երբեք լեդի Վալենթայնի Մասնագիտական մարմնացումին. Պոեզիան նրա գաղափարների սահմանն է, Որպես միջոց մի հավերժ՝ Խառնվելու ուրիշ շերտերին, Ուր բարձրերն ու ցածրերն ունեն վերջ: Մի խայծ՝ լեդի Ջեյնի համար. Թատրոնից կխոսի նա մի քիչ, Իսկ թե հեղափոխություն լինի՝ Հնարավոր մտերիմ-ամոքիչ: ... Մյուս կողմից, ուղեկցիր հոգուն, «Որին բարձր մշակույթներ են սնել», Դեպի Ֆլիթ Սթրիթ, որտեղ դոկտոր Ջոնսընն Իր բեղուն մտքերն է ծնել: Փողոցում, որտեղ նեղ վարտիքների Վաճառքը մի օր Իսպառ դուրս մղեց պիերական Վարդերը բոլոր:

[55] ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

Բայց «միլեթականը» բարձր է հնչում: Նրա բնազդները մեռան միանգամից, Բացի տատիկի պատգամից, Որ երբեք չի ննջում:


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[56]

ENVOI* Գնա, խուլ ծնված գիրք, Եվ ասա նրան, որ մի ժամանակ Լոսի երգը երգեց. Թե ձայնի նման դու ունենայիր Ճանաչելու ձիրք, Ապա մի պատճառ կգտնեիր հար Թողություն տալու մեղքերիս համար, Որ հոգուս վրա ծանրացած են դեռԿանմահանայիր դու փառքով անմեռ: Ասա նրան, որ իր գանձը անվերջ Թափում է այսպես իր երգերի մեջ, Ցանկանում միայն Կյանք տալ վայրկյանին: Թող ապրեն նրա շնորհներն անեղծ, Ինչպես վարդերը՝ սաթի մեջ դրված, Ալ, նարնջագույն, հանց մի նյութ ու գույն՝ Ժամանակից զերծ: Ասա նրան, որ շրջում է անվերջ՝ Երգը շուրթերին, Բայց չի գեղգեղում երգը իսկական Եվ չի ճանաչում իր հեղինակին. Որ է՛ ուրիշ ձայն,Գուցե նրա պես գեղեցիկ ու խոր,Որ նրա համար երկրպագուներ պիտի բերի նոր, Երբ մեր երկուսի աճյուններն հանգչեն Ուոլլեսի կողքին, Հանց մոռացության փոշու երկու շերտ, Մինչև փոփոխումն հավետ կործանի Հողագունդը այս՝ Պերճանքից բացի: ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԼԻԲԱՆ, ԱՐԻԵԼ - Շեքսպիրի «Փոթորիկը» թատերգության գործող անձինք՝ համապատասխանաբար չար և բարի ուժերի մարմնացումներ: ՊԻՍԻՍՏՐԱՏ(ՈՍ) - հույն բռնակալ (Ք.ա. 6-րդ դար): ԳԼԱԴՍԹՈՆ, Վիլյամ (1809-1898) - Մեծ Բրիտանիայի վարչապետը 80-90-ականներին: ՋՈՆ ՐԱՍՔԻՆ (1819-1900) - անգլիացի խոշար փիլիսոփա և գեղագետ, «Արքաների գանձարանները» գրքի հեղինակը: ՍՈՒԻՆԲԸՐՆ, Ալջերնոն Չարլզ (1837-1909) և ՌՈՍԵՏԻ, Դանտե Գաբրիել (1828-1882) - անգլիացի բանաստեղծներ: ԲՅՈՒՔԵՆԱՆ, Ռոբերտ (1841-1901) - անգլիացի քննադատ, «պրեռաֆայելիտների» երդվյալ թշնամին: ԲԸՐՆՍ-ՋՈՆՍ, Էդվարդ (1833-1898) - անգլիացի նկարիչ, «Պրեռաֆայելիտյան


ԿԱՆՏՈ LXXXI Զևսը պառկած է Կերեսի կրծքին1 Թայ Շանը2 սիրահարների ուխտատեղին է Կիթերայի3 տակ, արևածագից առաջ և նա ասաց. «Hay aquí mucho catolicismo--(արտասանելով catoliTHismo) y muy poco reliHión» և նա ասաց. «Yo creo que los reyes desaparecen» (Կարծում եմ՝ թագավորները կվերանան)4 Հայր Խոզե Էլիզոնդոն5 էր 1906-ին ու 1917-ին կամ մոտավորապես 1917-ին և Դոլորեսն6 ասաց «Come pan, niño», «հաց կեր, տղա» Սարջընթը7 նկարել էր ներան նախքան իր անկումը (այսինքն՝ եթե կար անկում) բայց այն օրերին բթամատով ուրվանկարներ էր անում դել Պռադո թանգարանի8 Վելասկեսից9 տպավորված իսկ գրքերը մի պեսետա արժեն, արույրե համաչափ մոմակալներ, ճահիճներից տաք քամի էր փչում իսկ սարերից՝ մահվան սարսուռ: Իսկ հետագայում Բաուըրսը10 գրեց. «բայց այսպիսի ատելություն,

[57] ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

եղբայրության» անդամ, որին բնորդել է Է. Սիդելը՝ Ռոսետիի սիրուհին (պոեմի այս մասի աղջիկ-ֆավնը): ԹԵՅԹ - Լոնդոնի խոշորագույն պատկերասրահներից մեկը: «ԽԵՂՃ ՋԵՆԻ...» - ակնարկում է Ռոսետիի «Ջենի» բանաստեղծությունը՝ պոռնիկի մասին: ԴԱՈՒՍՈՆ, Էռնեստ (1867-1900) - Լոնդոնում 1891-ին ստեղծված «Հանգաստեղծների ակումբի»՝ բանաստեղծների խմբակի անդամ: Իրականում մահացել է փողոցում, սրտի նոպայից: ՆՅՈՒՄԱՆ, Ջոն (1801-1900) - անգլիականության այսպես կոչված «օքսֆորդյան ուղղության» ղեկավարը: ՀԵԴԼԱՄ, Սթյուարթ (1847-1924) - անգլիացի հոգևորական: ԻՄԻՋ, Սելվին (1849-1930) - հրատարակիչ: Վերջին երկուսը մոտ են եղել «Հանգաստեղծների ակումբին»: «ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՀԻՆ ՄԻԼԵԹԱԿԱՆ» - ակնարկում է Արիստիդոսի (Ք.ա. 2-րդ դ.) «Միլեթական պատմությունները», որոնք անպարկեշտ էին համարվում: ԻԼԻՆԳ - ազնվականների թաղամաս Լոնդոնում: «ԿԵՂԵՎԱՊԱՏ ԶԻՍՏԵՐՈՎ ԴԱՓՆԵՆ...» - սխալ մեջբերում Օվիդիոսից (Տե՛ս «Կերպարանափոխություններ», Գիրք 7-րդ, 1, տ. 786): ՋՈՆՍԸՆ, Սեմյուել (1709-1784) - անգլիացի բանաստեղծ և քննադատ:


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[58]

երբեք մտքովս չէր անցել» իսկ լոնդոնցի կարմիրները չէին ուզում մատնել նրա ընկերներին (այսինքն՝ Ֆրանկոյի ընկերներին11 Լոնդոնում ապրող) իսկ Ալկասարում12 քառասուն տարի անց, ասում էին. «Գնա կայարանում կեր, էստեղ կարող ես մի պեսետայով քնել» ամբողջ գիշեր այծի զանգուլակն էր ծլնգում իսկ տանտիրուհին քմծիծաղում էր. «Eso es luto, haw! mi marido es muerto» (սուգ է, մարդս մեռել է) նե լոկանդայի13 թուղթ տվեց ինձ՝ գրելու համար սև եզրերով, կես դյույմ խորքով կամ ավելի, ասենք 5/8-րդով, «Մենք բոլոր օտարականներին փռանսուզ ենք ասում» ու ձուն կոտրվեց Կաբռանեսի գրպանում,14 ըստ այդմ կերտելով պատմություն: Բեզիլն15 ասում է՝ սրանք երեք օր թմբուկ են խփում մինչև որ այն ջարդուփշուր է լինում (սովորական գյուղական ֆիեստա) իսկ ինչ վերաբերում է նրա կյանքին Կանարյան կղզիներում... Ծեր Փիսոն16 նկատել է որ տեղացի պորտուքյալների17 ազգային պարը պարում են միևնույն մարդիկ տարբեր տեղանքներում քաղաքական գծով... ցույցի թեքնիքը Քոուլն18 է ուսումնասիրել (ոչ Ջ.Դ.Հ. Հորըսը19) «Դուք կտեսնեք» ասում է ծերուկ Անդրե Սպիրը20 «որ ամեն ոք այդ խորհրդում (Կղեդի Ագղիկոլ)21 մի փեսա ունի»: «Դուք՝ միակը, ես՝ քիչը» ասաց Ջոն Ադամսը22 վախերի մասին վերացարկելով իր փոփոխամիտ բարեկամ Պր. Ջեֆերսընին,23 (հնգոտնյան կոտրելը առաջին լուրջ քայլն էր) կամ ինչպես Ջո Բարդն24 է ասում. «Նրանք իրար հետ չեն խոսում. եթե հացթուխ ու կոնսիերժ միասին տեսնես համարիր որ լսել ես Լա Ռոշֆուկոյին25 ու դե Մենթենոնին»:26 «Te caveró le budella» «La corata a te»27 Երկրաբանական մի կես դարաշրջան անց ասաց Հենրի Մենքենը28


ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

«Ոմանք գիտեն եփել, ոմանք չգիտեն, [59] կան բաներ որոնք հնարավոր չէ փոխել» Ίγξ · · · ΄εμον ποτι δωμά τον άνδρά29 Կարևորը մշակութային մակարդակն է, Բենինն30 ապրած կենա այս սեղանի՝ նախկին սնդուկի համար «մարդ-մադաթ չիմանա որ ես եմ բստրել» դեմքը՝ հոյակապ դիմակ Ֆրանկֆուրտի թանգարանից «Տեսնես՝ կփլվես» Քուան-յինի31 ընձյուղի պես թեթև Սկզբում հիասթափվել էր վատորակ ապրանքներից մերկ հնախարխուլ ալեհատներից, բայց հետո տեսավ կառքերի բարձրադիր անիվները և խաղաղվեց Ջորջ Սանտայանան32 մի օր եղավ Բոսթընի նավահանգստում ու մինչ ի մահ պահպանեց իսպանացու թ-ախոսությունը որպես շնորհ գրեթե անըմբռնելի (ինչպես Մուսն33 էր Ռոմանյան34 «վ»-ով արտասանում) և ասաց՝ ներա վիշտը մի ամբողջ արար էր որը նե կրկնում էր ամեն մի նոր ցավակցողուհու համար ընդհուպ մինչև գագաթնակետ: Եվ Ջորջ Հորըսն35 ասաց որ «կճանկի Բեվերիջին» (սենատորին)36 Բեվերիջը չէր ուզում խոսել, չէր ուզում գրել թերթերի համար բայց Ջորջը ճանկեց նրան. խարիսխ գցեց նույն հյուրանոցում ու գրոհեց նախաճաշին ճաշին ընթրիքին երեք հոդված իսկ ծերուկս գնացել էր թոխրով քաղհանելու ու Ջորջը նրան ասում էր անկառուցապատ հողամասերում մեկ-մեկ ճագարներ են լինում կամ ինչ իմանաս ինչ անառակներ AOI!37 մի տերև՝ հոսանքի մեջ ոչ մի Ալթեա՝ երկաթյա վանդակիս մոտ38 ԼԻԲՐԵՏՏՈ [...] Այն ինչ իրոք սիրում ես՝ երբեք չեն խլի քեզնից Այն ինչ իրոք սիրում ես՝ քո ճշմարիտ ժառանգությունն է Ո՞ւմն է աշխարհը, իմը կամ նրանցը կամ ոչ մեկինը Ի սկզբանե տեսածն էր, հետո շոշափելի Դրախտը՝ թեկուզ լիներ դժոխքի սրահներում


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[60]

Այն ինչ իրոք սիրում ես՝ քո ճշմարիտ ժառանգությունն է Այն ինչ իրոք սիրում ես՝ երբեք չեն խլի քեզնից Կենտավրոսը մրջյուն է իր վիշապային աշխարհում: Պատռիր սնապարծությունդ. մարդը չէ՛ր որ արարեց Քաջություն, կարգուկանոն, կամ ողորմածություն, Պատռիր սնապարծությունդ, ասում եմ՝ պատռիր: Կանաչ աշխարհից սովորիր քո տեղը Չափանշված գյուտով կամ ճշմարիտ գեղարվեստականությամբ, Պատռիր սնապարծությունդ, նորաձևությունդ պատռիր, Պակեն39. Կանաչ սաղավարտը մաշել է նրբագեղությունդ: «Տիրապետիր քեզ, և մարդիկ քեզ կդիմանան»40 Պատռիր սնապարծությունդ Դու մի ծեծված շուն ես կարկուտի տակ, Փքված մի կաչաղակ՝ ջղաձիգ արևի տակ, Կիսով չափ սպիտակ, կիսով չափ սև Չես տարբերում թևը պոչից Պատռիր սնապարծությունդ Ատելությունդ զզվելիորեն կեղծության մեջ է խնամված եղել, Պատռիր սնապարծությունդ, Կործանիր անհապաղ, գծուծ բարերար, Պատռիր սնապարծությունդ, ասում եմ՝ պատռիր... ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1 Զևսը հունական դիցարանի գերագույն աստվածն է, այստեղ՝ տղամարդկային և քաղաքական ուժի մարմնացումը: Կերեսը նրա քույրն է և կինը: 2 Չինարեն՝ «Մեծ Սար»: Չինաստանի սրբազան լեռը: 3 Ափրոդիտեի սրբազան կղզին: 4 «Այստեղ շատ կաթողիկություն կա / ու շա տ քիչ կրոն... / Կարծում եմ՝ թագավորները վերանան:» (իսպ.): 5 Իսպանացի քահանա, ով Փաունդին օգնել է՝ վերջինիս ուսումնասիրություններում: 6 Անհայտ: 7 Ջոն Սարջընթ (John Singer Sargent, 1856-1925). ամերիկացի նկարիչ; 8 Իսպանիայի Ազգային թանգարանը՝ Մադրիդում: 9 Diego Rodriguez de Silva y Velásquez (1599-1660). իսպանացի նկարիչ: 10 Քլդ Բաուըրս (Claude Gernade Bowers (1878-1958). ամերիկացի հանդիսաբան, պատմաբան և դիվանագետ: Իսպանիայի Քաղաքացիական պատերազմի տարիներին (1936-1939) եղել է ԱՄՆ դեսպանը Իսպանիայում: 11 Լոնդոնի մարքսիստերից շատերը, ի հեճուկս Մոսկվայի, պաշտպանում էին


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

գեներալ Ֆ. Ֆրանկոյին (1892-1975): [61] 12 Քաղաք կենտրոնական Իսպանիայում: 13 Locanda. իջևանատուն (իտալ.): 14 Անհայտ: 15 Բեզիլ Բանթինգ (Basil Bunting, 1900-1985). բրիտանացի բանաստեղծ, Փաունդի ընկերներից: 16 «Ծեր Փիսոյի գիրքը գործնական կատուների մասին» ժողովածուի հեղինակ Թ Ս. Էլիոթի ծաղրանունը՝ ըստ Փաունդի: Փաունդն ու Թ.Ս. Էլիոթը մտերիմներ էին: 17 Բնագրում՝ portagoose: 18 Հորըս Քոուլ (Horace Cole, 1874-՞). հրապարակախոս: 19 G.D.H. Cole (1880-1959) George Douglas Howard Cole. անգլ. տնտեսագետ և վիպասան: 20 André Spire (1868-1966). ֆրանսիացի գրող, սիոնիզմի ջատագով: 21 Սպիրն աշխատել էր Ֆրանսիայի Գյուղատնտեսական խորհրդում, որը գյուղաբնակներին վարկ էր տրամադրում (Crédit Agricole), ըստ նրա՝ կամայականորեն և հովանավորչությամբ: 22 John Quincy Adams (1767-1848). ԱՄՆ 6-րդ նախագահը (1825-29): 23 Thomas Jefferson (1743-1826). ԱՄՆ 3-րդ նախագահը (1801-09): «Համաձայն եմ [...] որ շատերը պետք է ունենան լիարժեք, արդար և կատարյալ ներկայաւցչություն: Դուք գերադասում եք միապետությունը, ես՝ ազնվականությունը» (John Adams, The Works of John Adams Vol.VIII, ed. Charles Francis, p. 464): 24 Joseph Bard (1882-1975). անգլ. բանաստեղծ, ծնունդով հուգարացի, Փաունդի ընկերներից: 25 Duc de le Rochefoucauld (1747-1827). ֆրանսիացի ոճաբան: 26 Madame de Maintenon (1635-1719). Լյուդովիկոս 14-դի կինը, ով հայտնի էր իր սրամտությամբ: 27 «Աղիներդ կթաձեմ» / «Ես էլ՝ քոնը» (իտալ.): 28 Henry Louis Mencken (1880-1959). ամերիկացի գրաքքնադատ և խմբագիր: 29 «Փոքրիկ անիվ... տղամարդ բեր իմ տուն» (հուն.). կնոջ հմայական խոսք՝ անհավատարիմ սիրեցյալին վերադարձնելու համար: 30 Շրջան Հարավային Նիգերիայում, որը հայտնի է բրոնզե դիմակներով: Այստեղ՝ ամերիկացի զինվորի ծաղրանուն: 31 Գթասրտության չինական աստվածուհին: 32 George Santayana (1863-1952). ամերիկացի փիլիսոփա, ծագումով՝ իսպանացի: 33 Բենիտո Մուսոլինի (Benito Mussolini, 1883-1945), Իտալիայի բռնակալը (1922-45): 1933թ. հունվարի 30-ին Փաունդը նրա հետ առանձնազրույց է ունեցել: 34 Romagna. նախլինում՝ Իտալիայի շրջաններից մեկը: 35 George Horace Lorimer (1868-1937). Saturday Evening Post-ի պմբագիրը (18991936): 36 Albert Jeremiah Beveridge (1862-1927) ԱՄՆ սենատոր (1899-1911): 37 Բացականչություն, որը «Ռոլանի երգ»-ի (Chanson de Roland) օքսֆորդյան ձեռագրում hանդիում է 172 անգամ: 38 Աղբյուրը անգլ. բանաստեղծ Ռիչրդ Լավլըսի (Richard Lovelace, 1618-67) «Ալթեային՝ բանտից» բանաստեղծությունն է («...Եվ իմ աստվածային Ալթեան է գալիս՝ / Սեր շշնջալու իմ վանդակի մոտ»): Հակադրական այս «վերհուշի» հիմքում այն իրողությունն է, որ Փաունդին ձերբակալելուց հետո «դաշնակիցները» նրան մի քանի օր փակել են բացօթյա վանդակում՝ ամռան ահավոր տապին: 39 Ժաննա Պակեն (Jeanne Paquin, 1869-1936). ամուսնու՝ Իսիդորի հետ, այս ֆրանսուհին Փարիզոմ հիմնեց «Նորաձևության տուն»-ը, որը 20-րդ դարասկզբին մեծ համբավ ուներ: 40 Հմմտ. «Ենթարվիր, և մարդիկ քեզ կդիմանան» (վերագրյալ Ջ. Չոսըրին):


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[62]

ԱՂՋԻԿ Ծառը մտել է ձեռքերիս մեջ, Բուսահյութը բարձրանում է իմ բազուկներով, Ծառը կրծքիս մեջ է աճել Դեպի ներքև, Բազուկների պես` ճյուղերը դուրս են աճում ինձնից: Ծառ ես դու, Մամուռ ես դու, Մանուշակներ ես հողմերի ներքո: Երեխա ես դու - բարձր այնքան, Եվ այս ամենը անմտություն է աշխարհի համար:

ՈՂՋՈՒՅՆ Սերունդ լիապես ինքնագոհների և լիապես անհարմար սերունդ: Ես տեսել եմ ձկնորսների խնջույքն արևի տակ, Տեսել եմ նրանց՝ անփույթ ընտանիքներով, Տեսել եմ նրանց ժպիտները՝ ատամներով լի, լսել եմ նրանց ծիծաղն անշնորհք, Եվ ես երջանիկ եմ առավել, քան դուք, Եվ նրանք ինձնից երջանիկ են, Եվ ձկները լողում են լճում ամբողջովին մերկ:

ԴԱՇԻՆՔ Ես դաշինք եմ կնքում քեզ հետ, Ուոլթ Ուիթմեն, Երկար ժամանակ քամահրեցի քեզ, Հիմա գալիս եմ որպես հասուն մի երեխա, Որը բթամիտ հայր է ունեցել: Ես հասուն եմ՝ քեզ հետ ընկերանալու համար: Դու առաջինը փայտը կոտրեցիր: Փորագրելու ժամանակն է հասել հիմա: Մենք նույն հյութն ու նույն արմատն ունենք. Մեր միջև թող շփում լինի:


Եկ խղճանք նրանց ովքեր մեզնից հարուստ են: Եկ հիշենք, բարեկամ, որ հարուստները ծառաներ ունեն բայց ոչ բարեկամներ, Իսկ մենք ունենք բարեկամներ բայց ոչ ծառաներ: Եկ խղճանք ամուսնացածներին և չամուսնացածներին: Լուսաբացը ներս է մտնում փոքրիկ ոտքերով որպես մի ոսկեզօծ Պավլովա, Եվ ես մոտ եմ իմ ցանկությանը: Կյանքն ավելի լավ բան չի պարունակում Քան այս ժամը զուլալ զովությանմիասին արթնանալու ժամը:

ԵՐԳ ՎԻՐՋԻՆԱԼԻ ՀԱՄԱՐ Ո՛չ, ո՛չ: Հեռացեք: Արդեն լքել եմ ներան: Ես չեմ պղծի ասպարս բծերով անհեթեթ. Իմ օդը հիմա այնքան ջինջ է ու թեթև: Փոքր են ներա ձեռքերը, բայց զորեղ այնքան, Որ ինձ եթերային քողով պատեցին, Ասես՝ քաղցր սաղարթով, ու մաքրությամբ, ասես: Այդ մերձության մեջ մոգություն գտա ես, Որ դառնալու էր իմ փրկության խեցին: Ո՛չ, ո՛չ: Հեռացեք: Մեղմ զեփյուռի հետ Զգում եմ բուրմունքը կեչու անտառի. Ծլում է կանաչը. ապրիլն իր ժիր ձեռքով Ամոքում է ձմռան վերքերը հերթով: Այս տիկնոջ ժամերը ճերմակ են հավետ, Ճերմակ են, ինչպես կեղևը ծառի:

ԱԼԲԱ Սառը ինչպես գունատ ու թաց տերևները հովտաշուշանի, Նե պառկեց իմ կողքին՝ լուսաբացի մեջ:

[63] ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

ՁԵՂՆԱՀԱՐԿ


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[64]

MONUMENTUM AERE*, ԵՒ ԱՅԼՆ Դուք ասում եք՝ ես շատ եմ ինքնասիրահարված. Որ ես ճեմում եմ ամբարտավանության հանդերձի մեջ: Մի քանի տարուց ոչ ոք չի հիշի միմոսին, Ոչ ոք չի հիշի իմ էժանագին դերերը: Զավեշտական մանրամասնը կլինի բացակա: Իսկ դուք... դուք կփտեք հողում, Եվ արդյո՞ք ձեր իսկ գոմաղբը բավականաչափ պարարտ կլինի Որ պահի խոտը Ձեր գերեզմանի:

ՄՆԱՑՅԱԼՆԵՐԸ Օ, անօգ քչեր երկրիս, ստրկացած փշուրք: Արվեստագետներ՝ կոտրված, Մոլորյալ, կորածª հեռավոր գյուղերում, Արհամարված, ընդդիմացած: Գեղեցկության սիրահարներ, սովահար, Անհաշտ՝ համակարգերի դեմ, Անօգ՝ կառավարման դեմ: Դուք, որ չգիտեք ինքներդ ձեզ մաշել՝ Հաջողությանը անվերջ փակչելով, Դուք, որ գիտեք պոռոտախոսել Եվ չեք էլ կարող կրկնությամբ կռել ինքներդ ձեզ: Նրբիկ մարդիկ, Կոտրված՝ շինծու գիտելիքների դեմ, Դուք, որ ամեն ինչ անգիր գիտեք, Ատելի, փակված, արհամարհված: Հիշեք, Ես փոթորիկն եմ կտրել անցել, Ես կրել եմ իմ աքսորը:

* Exegi monumentum aere perennius - «Ես հուշարձան կառուցեցի, որը բրոնզից էլ տևական է» (Կվինտոս Հորացիոս, 65-27 Ք.ա.):


Այս մահացած կնոջ աչքերը խոսում են ինձ հետ: Այստեղ կար սեր, որը ջրասույզ չի լինում: Այստեղ կար ցանկություն, որը չի ջնջվում համբույրով: Այս մահացած կնոջ աչքերը խոսում են ինձ հետ:

ՎԻԼՅԱՄ ԿԱՌԼՈՍ ՎԻԼՅԱՄՍ (1883-1963 )

ԱՂՔԱՏ ՊԱՌԱՎԻՆ նա սալոր էր ծամում փողոցում իսկ ձեռքին թղթե փաթեթն էր Համեղ էին թվում սալորները: Համեղ էին թվում սալորները: Համեղ էին թվում: դժվար չէր տեսնել ինչպես էր տրվում իր ձեռքերում պահած սալորներին Հասած սալորի մխիթարությունը կարծես լցնում էր օդը: Համեղ էին թվում

ՃԱՅԵՐ Հայրենակիցնե՛ր, էս անսկիզբ-անվերջ աշխարհում շատ ժողովուրդներ կան որոնց հետ ապրելն ավելի շահավետ կլիներ քան ձեզ հետ ապրելը: Պտտվում են շուրջս, կանչում ու կանչում են, ես պատասխանում եմ բարձրաձայն,

ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

[65]

ՆԿԱՐ


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[66]

նրանք գնում են իսկ ես մնում եմ: Ուրեմն լսե՛ք, թե չէ կկորցնեք շուտով ձեր երգչին: Նախ էսպես կասեմ. տեսել եք չէ՞ էն թռչուններին որոնք ձմռանը հանգստանում են մեր գետի վրա: Թող դրանք ձեզ ստիպեն մտածել փոթորիկների մասին, որոնք շատերին են դեպի ապաստան քշում: Առանց պատճառի ոչինչ չի լինում, հիշեք: Հետո կասեմ էսպես. Մի անգամ տեսա ինչպես էր արծիվը ճախրում մեր գլխավոր եկեղեցու վրաԶատիկ էր, հիասքանչ մի օրգետի կողմից երեք ճայեր եկան ու դանդաղ դեպի ծովը գնացին: Գիտեմ, դուք ձեր երգերը ունեք, լսել եմ դրանքու քանի որ դրանով հայցում եք մի մեծ հովանավոր, ես չեմ բարկանում, որքան էլ դրանք հեռու լինեն իսկական երաժշտությունից: Հիմա տեսնո՞ւմ եք - պարտադիր չէ որ իրար հոգի հանենք, ու, ոնց ասացի, ճայերը դանդաղ դեպի ծովը գնացին:

ՏՐԱԿՏԱՏ Ես ձեզ կսովորեցնեմ, հայրենակիցնե՛ր, ինչպես մարդ թաղելԷս էլ դերասանների մեր խումբը - օգնելու մեկին որպեսզի մաքրի աշխարհընախ անհրաժեշտ է գետինն զգալ: Սկսենք մեռելակառքից: Նախ գույնն ենք ընտրումմենակ թե ոչ սև, աստված սիրեքկամ սպիտակ - ոչ էլ փայլուն: Թող հին լինի, սայլի նման, ոսկեզօծ անիվներով (կարելի է ճարել էն էլ շատ էժան) կամ ընդհանրապես անիվ չլինիկոպիտ սայլակ՝ գետնի վրա քարշ տալու համար:


Անձրևից ու ձյունից պաշտպանվելու համար: Առանց այդ էլ շուտով հորդ անձրև կտեսնի, խճաքար, ցեխ, ու ինչ ասես: Ո՛չ մի ապակի և ոչ մի պաստառ, ձեր ի՛նչն եմ ասել... Ոչ մի արույրի սռնակ, տակը ոչ մի անիվ, ա՛յ ժողովուրդ: Խելքներդ տե՞ղն է: Ուրեմն կոպիտ մի մեռելակառք ոսկեզօծ անիվներով ու վերևը բաց, վրան միայն թող դագաղի ծանրությունը լինի: Ոչ մի ծաղկեպսակ, խնդրում եմ, մանավանդ ջերմոցի ծաղիկներ: Ավելի լավ է՝ մի փոքրիկ հուշանվեր մի բան որ ինքը սիրում էր իր հին շորերը, գուցե մի քանի գիրք ու աստված գիտի թե ինչ: Հասկանո՞ւմ եք: Մի բան կգտնվի, թեկուզ ծաղիկներ, եթե բանը դրան հասավ: Էսքանը՝ մեռելակառքի մասին: Հլա նայեք էդ սայլապանին, աստվա՛ծ սիրեք: Հանի՛ր էդ մետաքսե գլխարկը: Որ ճիշտն ասեմ իսկի էլ իր տեղը չէ քարշ տալ մեր ընկերոջը դեպի իր հանգրվանը: Իջեցրե՛ք դրան, իջեցրե՛ք, ասում եմդանդաղ ու աննկատ - թող չքշի՛, դրա հերն եմ անիծել: Թող մեռելավորի պաշտոնյան սանձերը բռնի ու կողքից քայլի, բայց աննկատ հա՜:

[67] ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

Ջարդե՛ք ապակին, տեր աստված, ապակի՛ն, ա՛յ հայրենակիցներ: Ինչի համա՞ր: Մեռելի՛ համար որպեսզի դուրս նայի ու տեսնի թե ինչ լավ է տնավորվել, ծաղիկներ տեսնի կամ չտեսնի կամ, ինչ իմանամ թե ինչ:


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[68]

Գալով ձեզ՝ ետևից քայլեք, ինչպես Ֆրանսիայում են անում, կամ եթե ձիու վրա եք հանեք վարագույրը, գրողը տանի: Էնպես քայլեք ոնց որ թե անհարմար եք զգում: Ի՞նչ եք կծկվել, բա՛ց նստեք քամու ու վշտի դեմ, թե՞ կարծում եք կարող եք փակել վիշտը, ի՞նչ, մեզնի՞ց: Մենք որ գուցե թե ոչինչ չունենք կորցնելու... Դե կիսեք ձեր ունեցածից, կիսեք մեզ հետ, գրպաններդ նայեք, փողից-բանից... Դե հիմի շարժվե՛ք, ամեն ինչ ոնց որ կարգին է:

ՄԱՐԻԱՆՆԱ ՄՈՒՐ (1887-1972)

ԼՌՈՒԹՅՈՒՆ Հայրս ասում էր. «Նրբակիթ մարդիկ երբեք երկար այցելություններ չեն անում. Նրանց բավական է ցույց տալ Լոնգֆելլոյի գերեզմանը, կամ ապակե ծաղիկները Հարվարդում: Ինքնավստահ, ինչպես կատուն (որն իր զոհի հետ սիրում է առանձնանալ մկան փափուկ պոչը կոշկակապի պես բերանից կախված), Նրանք գիտեն վայելել մենությունը, և խոսքերը, որոնք երբեմն գերել են նրանց, կարող են նրանց կողոպտել: Ամենախոր զգացմունքը միշտ լռության մեջ է ի հայտ գալիս: Այսինքն, ոչ թե լռության, այլ ինքնամփոփության»: Ոչ էլ կեղծում էր նա, ասելով. «Զգացեք ձեզ իմ տանն ինչպես հյուրանոցում»: Ախր հյուրանոցը մշտական բնակատեղի չէ:

Ի՞ՆՉ ԵՆ ՏԱՐԻՆԵՐԸ Ի՞նչ է մեր անմեղությունը, Ի՞նչ է մեր մեղքը: Ամեն ինչ


Նա է ճիշտ, ով գիտի խորը զգալ: Թռչունը գիշեր ու զօր երգելով է միայն իր մարմինը կոփում: Թեկուզ վանդակում՝ նրա երգը հզոր ասում է՝ բավարարումը գռեհիկ է շատ, մինչդեռ որքան մաքուր է երջանկությունը: Սա է մահկանացությունը, հավերժականն է սա:

ԷԴՆԱ ՍԸՆԹ ՎԻՆՍԵՆԹ ՄԻԼԼԵՅ (1892-1950)

Ի՞ՆՉ ՇՈՒՐԹԵՐ ԵՆ ԻՄ ՇՈՒՐԹԵՐՆ ՀԱՄԲՈՒՐԵԼ Ի՞նչ շուրթեր են իմ շուրթերն համբուրել, Որտեղ կամ ինչու՝ մոռացել եմ ես, Ի՞նչ ձեռքեր են ինձ սիրով գուրգուրել... Ահա անձրևի տեսիլներն անտես Հառաչում են ու սպասում ձայնի: Ու խլրտում է սրտիս մեջ մի ցավ՝ Պատանիները կորած անցյալի Չեն շրջվում հիմա, չեն կանչում բնավ: Ու ձմեռվա մեջ սոսկ մի ծառ մնաց,

[69] ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

մերկ է, ոչինչ ապահով: Որտեղի՞ց քաջությունըանպատասխան հարց, կասկած անսասան (համրորեն կանչող և խուլորեն լսող), որ դժբախտության մեջ, նույնիսկ մահվան, հուսադրում է մարդկանց, և ձախողվելիս, նրանց հոգին մղում դեպի զորություն: Նա է խորապես ուրախ, ով անվերջ ընդունում է մահկանացություն և ծառս է լինում այս բանտարկության մեջ ինքն իր դեմ ինչպես գետը խորունկ ձորում, որն ապարդյուն մաքառում է հանուն ազատության, և հանձնվելով գտնում իր ճամփան:


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[70]

Լքեցին նրան թռչուններն հերթով, Ախ, ես չգիտեմ՝ ով եկավ, գնաց, Ապրում եմ միայն անցյալի երգով, Երբ ամառն երգեց մի անգամ իմ մեջ, Երգեց մի անգամ ու լռեց հավերժ:

ԱՐՉԻՔԱԼԴ ՄԱՔԼԻՇ (1892-1982)

«ՈՉ ՄԱՐՄԱՐԱԿԵՐՏ ԵՎ ՈՉ ՈՍԿԵԶՕԾ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ» Բանաստեղծները միշտ կանանց գովքն են արել, Շուրթեր, վարսեր ու աչքեր են երգել նրանք Ու պարծեցել են, թե այդ կանայք կհիշվեն հավետ: Ստեր են սրանք: Բառերը դեռ հնչում են, բայց մոռացված է դեմքն արևոտ: Նրա անկյանք ականջներին էլ չի հասնում ձայն: Չկա այն նուրբ կոկորդը, իսկ թրթռացող կուծքը նրա Ստվեր է միայն: Ես չեմ երգի քո ծնկները կամ քայլվածքը սահուն, Չեմ ասի, թե դու հավիտյան կհիշվես, Մինչ շուրթերը շարժվում են, ու ղողանջում լեզուն Երկաթյա զանգի պես: Ես կասեմ, որ ջահել էիր, ձեռքերդ՝ գեղեցիկ, ու շուրթերդ՝ ալ, Կասեմ, որ մահից հետո քեզ ոչ ոք չի հիշի: Փոխվում են ձեռքերդ, ոչ ոք չի հիշի շրջազգեստիդ սոսափը, Կամ արձագանքը քո կիսակոշիկների: Ոչ ձեռքիս ուժով, ոչ տքնությամբ, այս բառերը համառ Չեն հասնի քո կրծքի ոսկորներին: Քո սահուն քայլքով, համաչափ շնչով, Սրտիդ զարկերով Ես չեմ համոզի չծնված մարդկանց, Թե դու հավիտյան պիտի հիշվես: (Ի՞նչ է մեռած աղջիկը, եթե ոչ մի ստվեր, Կամ ի՞նչ է մեռյալի ձայնը, եթե ոչ մի հեռավոր ու զուր համոզում, Ինչպես երազում արտասանած բառեր):


Ես չեմ խոսի մահացած կանանց գեղեցկության մասին, Միայն կասեմ, որ տերև կար վարսերիդ մեջ, Մինչև աշխարհը շուռ գա, աչքերը դուրս գան ու ջարդվեն բերանները, Տերևն այնտեղ է դեռ, այնտեղ է անվերջ:

ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐ Ուոլըս Սթիվընսին

Ինչո՞ւ ենք տքնում բանաստեղծության վրա Հազարամյակներով, նույնիսկ ա՛յս դարում, Երբ մեզ հասած ժայռը չի ապրում այլևս, Ու մեռնում է քարը կոտրված. Հյոլդեռլինի հարցն է: Ինչո՞ւ լինել պոետ Մեր օրերում, երբ իմաստը չունի իմաստ, Երբ քարի ձևը ձևավորված քար է. Durtiger Zeit - ժամանակ առանց ինքնահայեցողության: Ինչո՞ւ ենք անքուն պառկում կեսգիշերներին Ու բառեր մրմնջում խոնջ ու հոգնաբեկ՝ Ինչ-որ թշնամու բացակայությունից: Ինչո՞ւ պոետ լինի և ոչ պազապես մարդ: Հեռավոր Անդերում հսկայական քարեր են Կիտված: Ի՞նչ է մարդը, որ քերթված է գտնում Վայրի աշխարհի քարակույտի և ամայության մեջ: Հավերժության փոշիացող միջնաբերդը Իմն է նաև, ու իմ թեման: Սրտի կարիքն է Ստիպում գրել. մարդ եմ էությամբ Եվ բանաստեղծ՝ պարտականությամբ: Այսպես այդ տքնանքը երբեք հանգիստ չունի. Հաղթել խառնաշփոթ ու պատահական

[71] ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

Ես չեմ խոսի կանանց անմեռ պերճանքի մասին: Կասեմ, որ ջահել էր մարմինդ, մաշկդ՝ այնքան պերճ: Կանգնում էիր շեմին, արևը, տերևների շուքն էր քո ուսերին, Ու մի տերև՝ քո վարսերի մեջ:


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[72]

Հեռացող այս աշխարհին, Ձևին՝ Անթարթ, սառը, մաքուր, համառ, Որ գնում է դեպի հավերժություն, կամ Պարզապես գնում է: Կասկածների մի հուշարձան, Որն անմահություն է խոստանում, քանզի շարժվում է թևը Եվ շարժման մեջ է հավասարակշռվում: Ինչո՞ւ ենք տքնում բանաստեղծության վրա, Երբ ծովերի ըմբոստ ալիքներից, Ծաղիկ առ ծաղիկ, կարմիր առագաստներ են բարձրանում՝ Ջրերը մեղմելու: Սերունդներն անցած ծովերի լուծվող աղը վերածել են Քարի, ու ծառերի՝ անշարժ ճյուղերով. Հենց այստեղ է Շարժումը ծովի:

ՍՈՎՅԱԼՆԵՐ Ոսկեծաղիկները Երկար են մնում այս սովատանջ կանանց համար: Նրանց ընտրած ծաղիկները սառը սենյակում Միշտ բացում ու փակում են թերթիկները, Ծաղկում ու քիչ հետո՝ գլուխները հակում: Ոսկեծաղիկները Լուռ են մնում այս սովատանջ կանանց համար, Նայում Վինսենթի գույների պես լռիկ ու խոր, Այրվում են, իսկ նրանք մտածում են սարսափահար, Թե քաղցը նրանց կլքի մի օր: Սովահար կանայք, ովքեր ապրում են Սովահար կյանքով, Պոկում են այրվող այս տերևները Ճերմակ դանակով:


(1894-1962)

ՇՆՈՐՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ (1956) մի հրեշացող սարսափ է կլլում այս անաշխարհն ինձ առ քեզ մինչ մեր հայրերի հոր աստվածն է խոնարհվում մի ինչի որ քայլում է ում պես բայց դեմոկրատիայի ձայնը ժպտերես ազդարարում է գիշեր-ցերեկ «փոքրիկ ժողովուրդներ որ ազատության եք ձգտում միայն ա մ ն-ին հավատացեք» հանկարծ հունգար-սովահար բարձրացավ ու աղմուկ-աղաղակ կապեց ահավոր «ստրուկի անկյանքը չի սպանի ինձ երբեք ես ազատ կմեռնեմ հենց այսօր» նրա ահավոր ճիչը բարձրացավ անցավ դարեր ահագին նախամարդկային պատմությանը հասավ ու հասավ վերջապես ՄԱԿ-ին հանգիստ կաց պետք չէ ժխորել արա այն ինչ քեզ ասացին կատաղել է ծերուկ արջը բայց նաև պետք է խորհել մեր հարմարության մասին քեռի սեմը թոթվում է չքնաղ իր ուսերը դուք գիտեք թե ինչպես ձգում է դեմքին լիբերալ քմծիծաղ ու ասում է «խիստ զբաղված եմ ես» ուրեմն ուռաաաա դեմոկրատիա երախտապարտ ենք անունիդ հնչուն եկեք թաղենք կոթողն ազատության (որովհետև նրանից գարշահոտ է փչում)

[73] ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

Է. Է. ՔԱՄԻՆԳՍ


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[74]

ոչ ոք միշտ չի պարտվում ոչ ոք միշտ չի պարտվում Սոլ ունունով մի քեռի ունեի որ ձախորդ էր ծնվել ու համարյա բոլորն ասում էին թե պիտի վոդևիլ գնացած լիներ որովհետև իմ քեռի Սոլը Սուրբ Ծնունդին երգում էր «ՄքՔենը սուզորդ է» ու «Տեղով դժոխք» երգերը ինչը արդարացնում կամ չի արդարացնում այն փաստը որ իմ քեռի Սոլն սկսեց զբաղվել այդ երևի ամենաններելի եթե վերամբարձ ոճով ասելու լինենք զեխ ճոխությամբ իմա և այսինքն գյուղատնտեսությամբ և ավելորդ չի լինի ավելացնել որ քեռի Սոլի ագարակը վարի գնաց որովհետև հավերը կերան բանջարանոցը ուստի քեռի Սոլն սկսեց լիքը հավ պահել մինչև որ փորսուղները կերան հավերին ու քեռի Սոլն սկսեց փորսուղ պահել բայց փորսուղներն էլ ցրտից սատկեցին ու քեռի Սոլը յուրովի ու նրբորեն նմանակեց փորսուղներին այլ կերպ ասած կամովին խեղդվեց ջրի բաքի մեջ բայց ինչ-որ մեկը որ քեռի Սոլին վերջինիս կենաց օրոք «Վիկտոր Վիկտրոլա» էր տվել ու ձայնապնակներ նրա վախճանի բարեպատեհ առիթով պարգևեց նրան մի անզուգական կամ ինչու ոչ զարմանասքանչ թաղումբարձրահասակ տղաներ սև ձեռնոցներով ու ծաղիկներով-բանով հիշում եմ բոլորս լացեցինք ոնց որ Միսուրի գետը երբ քեռի Սոլի դագաղը ցնցվեց որովհետև ինչ-որ մեկը սեղմել էր կոճակը


որդերի ագարակ հիմնելու)

ապրում էր ամենը սիրուն ինչ քաղաքում ապրում էր ամենը սիրուն ինչ քաղաքում (ուր ի վեր զանգերը սահուն ի վար են սահում) գարուն ամառ աշուն ձմեռ նա երգեց իր չէրն ու պարեց իր էրն Կանայք տղամարդիկ (թե փոքրիկ թե մանր) ամենի մասին հոգացին ոչ ծանր ցանեցին իրենց չկան ու քաղեցին նույնն անձև արև լուսին աստղեր անձրև երեխաները տեսան (բայց քչերը հասկացան ու բարձր մեծանալով ցածրիկ մոռացան աշուն ձմեռ գարուն ամառ) որ ոչմեկը սիրեց նրան համառ ու համառ երբ առ այժմ ու ծառ առ տերև նե խնդաց ամենի խինդն ու լացեց վիշտն ակներև թռչուն առ ձյուն ու շարժուն առ անշարժ ամենի ամենը ամեն ինչն էր ներա ոմանք ամուսնացան իրենց ամենքի հետ խնդացին իրենց լացերն ու պարեցին ակնդետ (քուն արթուն հույս իսկ հետո)պատմեցին իրենց երբեքներն ու ննջեցին իրենց երազը մեծ աստղեր անձրև արև լուսին (միայն ձյունը կարող է պատմել այն մասին թե ինչպես են երեխաները միշտ հիշել մոռանում երբ ի վեր զանգերը սահուն ի վար են սահում) մի օր ամենը կարծես թե մեռավ (ոչմեկը համբուրեց նրա դեմքը սառած) մշտազբաղ մարդիկ նրանց կողք-կողքի թաղեցին կամաց-կամաց ու անցած-գնացին

[75] ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

(ու իջավ իմ քեռի Սոլը


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[76]

բոլոր առ բոլոր և խոր առ խոր նրանք իրենց երազն են ննջում ամեն օր ոչմեկն ու ամենը հող առ ապրիլ, օ՜ ցանկություն առ ոգի և եթե առ այո Կանայք ու տղամարդիկ(թե ուշ թե շուտ) ձմեռ գարուն ամառ աշուն հնձում են ցանածն, գնում իրենց գալն անձև արև լուսին աստղեր անձրև

քանի որ զգացմունքն է առաջնային քանի որ զգացմունքն է առաջնային ով ուշք է դարձնում շարադասությանն առարկաների չի համբուրի քեզ լիովին. լիովին լինել խեղկատակ երբ Գարուն է աշխարհում արյունս գոհ է, և համբույրներն են վճռում բախտը այլ ոչ ողջամտությունը լեյդի երդվում եմ բոլոր ծաղիկներով: Մի լացիր -ուղեղիս պայծառագույն առկայծումը ոչինչ է քո թարթիչների դողդոջյունի դեմ որն ասում է մենք իրարու համար ենք.ուրեմն ծիծաղիր,հետ թեքվելով իմ գրկում քանզի կյանքը պարբերություն չէ Ոչ էլ մահն է, կարծեմ, փակագիծ

եթե,տիրուհիս,ես ստեղծել եմ ինչոր խառնակ եթե,տիրուհիս,ես ստեղծել եմ ինչոր խառնակ անկատար բաներ որոնք ցավ են բերել աչքերիդ (ավելի փխրուն քան ամենախոր երազն է փխրուն) երգեր որոնք թույլ են քո մարմնի ամենաճերմակ երգի առաջ՝ մտքիս վրա. ու չեմ զորել հարյավ գերեվարելու հայացքը հեզ--ու կորել են իմ երգերում


--թող աշխարհն ասի «նրա մեղեդին իմաստուն ու վես չգողացավ մահից ոչինչ»-դու սոսկ կարարես (դու որ կատարելապես ողջ ես) իմ ամոթն ու նախատինքը. տիրուհի ում խորախոր ու դյուրաբեկ շուրթերի միջով Ապրիլի քաղցր ու անընտել ոտքերը մտան

[77] ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

ամենահմուտ տարօրինակությունը ժպիտներիդ և վարսերիդ անդորրը խորին ու նախնադարյան

հոգուս պատռված մարգագետինը:

ՕԳԴԸՆ ՆԵՇ (1902-1971)

ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՄԱՐԴԻԿ Մարդիկ, ովքեր ունեն իրենց ուզածը, սիրում են ասել նրանց, ովքեր չունեն իրենց ուզածը, թե իրենք իրականում չեն ուզում իրենց ունեցածը: Ես կուզեի հավաքել դրանց Դանուբի վրա մի մռայլ դղյակում ու մի քանի չար ոգիներ վարձել, որպեսզի չուտվեր դրանց հացը: Դեմ չեմ, որ նրանք շատ փող ունեն, ու պետքս չի, թե ինչպես են այն օգտագործում, Բայց կարծում եմ, որ պարտավոր եմ ընդունել, որ իրենց բախտը բերել է այդ գործում: Բայց ոչ, համառորեն չեն ուզում իրենց մատնել, Որ ուզածի չափ կարող են վատնել: Նրանք տարեկան պատկառելի ներդրումներ են կատարում Ու կարծում են, թե «ծայրը ծայրին հասցնելով» մեծ գործ են անում: Անհնար է մտածել, Թե իրենք ցանկացած գործում շահ չեն ստացել: Իհարկե, խոսքերով նրանք անչափ շռայլ են, Բայց գործով այլ են: Նրանց առաջին նշանաբանն այն է, որ փողն ամեն ինչ չէ, քանի որ վերջը որդն է, Իսկ փող չունեն՝ դա արդեն երկրորդն է: Ոմանք փողը կուտակում են ծանր վաստակով, Իսկ ոմանց փոխանցվում է կտակով, Բայց կապ չունեն, թե ով կամ ինչպես է այն տալիս.


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[78] Այնպես են խոսում, կարծես փողն ստանում են

այնտեղից, որտեղից իրենք են գալիս: Համոզված չեմ, բայց ենթադրենք, թե ստանում են հենց այդտեղից, Ուրեմն ինչո՞ւ չեն գցում բեռն իրենց ուսերից՝ նվիրելով այն արժանավոր աղքատներին, կամ թեկուզ և ինձ: Երևի թե հարուստ լինելը մի մշտական տառապանք է, Բայց ես կուզեի ընդունել նրա անեծքը, քանզի նա միաժամանակ օրհնանք է: Հարուստների միակ անբուժելի փորձանքն այն է, որ փողը չի կարող բուժել: Իսկ եթե մարդ աղքատ է, ավելի է տուժել: Անշուշտ, կյանքում շատ բաներ կան, որոնք փողով չես գնի... Բայց ա՛յ քեզ զվարճանք. Երբևէ փորձե՞լ եք առանց փողի գնել դրանք:

ՄԻՍԹՐ ԱՐԹԻՇԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԽԻՂՃԸ Արթիշան անունով մի մարդ էր ապրում, և ահռելի էր նրա գործունեությունը: Նա չէր հեռանում իր գրասեղանից, այնքան որ մեծ էր նրա գործի կարևորությունը: Նա մի գերագույն նպատակ ուներ, Այն է՝ ինչպես ժամանակ խնայեր: Նա հաշվեց, որ ութ ժամ քնելը նշանակում է, որ եթե տարին կանցնի անկողնում և ոչ գրասեղանի մոտ, կամ աշխատելիս: Այնպես որ նա սկսեց քնել վեց ժամ կորուստը դարձնելով ընդամենը տասնութ տարի և ինը ամիս: Հետո նա հաշվեց, որ տասը րոպե նախաճաշելով, քսան՝ ընթրելով, ու կես ժամ՝ ճաշելով, նա սեղանի մոտ վատնում է երեք տարի, երկու ամիս և տասնհինգ օր: Այնպես նա անցավ արգանակի տոպրակներին, որոնք կուլ էր տալիս գրասեղանի մոտ, ու խնայեց ժամանակը հնարավոր: Հետո հաշվեց, որ վեց ամիս և տասը օր կորչում է սափրվելիս: Այսպես նա մորուք թողեց ու տնտեսեց ուղիղ վեց ամիս: Բայց չմտածեք, թե դրանով բավարարվեց. դեռ չէր հանգստանում, Որովհետև նա հաշվեց, որ օրական տասը րոպե վերելակից օգտվելը երեսունութ օրվա կորուստ է անում, Ու որպես ժամանակի խնայողության վերջնական միջոց՝ նա դուրս եկավ իր գրասենյակի լուսամուտից, որը պատահմամբ հինգերորդ հարկում էր:


ԽՈՐՀՈՒՐԴ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻՆ Որ ձեր պսակը մշտատև լինի՝ Սիրո լիառատ բաժակը հարգիր. Այն է՝ ընդունիր, երբ սխալ լինես, Իսկ երբ ինքդ ես ճիշտ՝ բերանդ փակի՛ր:

ԼԵՆԳՍԹԸՆ ՀՅՈՒԶ (1902-1967)

ՆԱԽԱԲԱՆ Ես սևամորթ եմ: Սև, ինչպես գիշերն է սև: Սև, ինչպես խորքերն իմ Աֆրիկայի: Ես ստրուկ եմ եղել. Կեսարը պատվիրում էր ինձ ավլել իր դռան շեմը: Ես Վաշինգթոնի կոշիկներն եմ մաքրել: Ես երգիչ եմ եղել. Աֆրիկայից մինչև Ջորջիա բերել եմ իմ վշտի երգերը: Ի՛նքս եմ հնարել ռեգթայմը: Ես զոհ եմ եղելԲելգիացիները կտրեցին ձեռքերս Կոնգո գետում: Հիմա էլ լինչի են ենթարկում Թեքսասում: Ես սևամորթ եմ: Սև, ինչպես գիշերն է սև: Սև, ինչպես խորքերն իմ Աֆրիկայի:

ԽՈՒՄՀԱՐ Ո՜նց էի գինով անցած օրը, Պատմելու բան չէ, Ո՜նց էի գինով անցած օրը,

[79] ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

Գործընկերներից մեկը հարցրեց. «Հո գլխապտույտ չունե՞ր»: Մեկ ուրիշը պատուհանից ներքև նայեց Ու ասաց. «Ոչ, ևս տասը քայլ խնայեց»:


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[80]

Պատմելու բան չէ. Էնպես էի կոնծել երեկ՝ Աչքերիս սև ջուր էր իջել: Ու գիշերն էլ երազ տեսա՝ Դժոխքում էի ես, Մի ահավոր երազ տեսա՝ Դժոխքում էի ես. Արթնացա ու շուրջս նայիԲերանդ բաց էր ջրհորի պես: Ասի՝ այ կնիկ, մի խռռա էդպես, Այ կնիկ, ասի, մի խռռա էդպես. Պուճուր-մուճուր մի կնիկ ես, Բայց խռռում ես հարյուր հոգու պես:

ՄԻՆԵՍՏՐԵԼ Որովհետև Ծիծաղում եմ, Ու շուրթերիս Երգ է միշտ, Դու չգիտես, Որ տանջվում եմ Թաքցնելով Ցավ ու վիշտ: Որովհետև Ծիծաղում եմ Դու չես տեսնում Ահը իմ. Որովհետև Միշտ պարում եմ Դու չես տեսնում Մահը իմ:

ԱՄՌԱՆ ԳԻՇԵՐ Հարլեմի ձայները Ընկնում են հերթով լռության մեջ: Փակվեց վերջին մեխանիկական


Անվերջ թրև եմ գալիս Գիշերվա մեջ, Մինչև նոր լուսաբացը Նվաղ ու գունատ՝ Ճերմակ մշուշի պես Իջնում է բակի վրա:

ՎԵՐՋԱԲԱՆ Ես նույնպես Ամերիկան եմ երգում: Ես սև եղբայրն եմ: Երբ գալիս է խումբը, Ինձ ուղարկում են ուտելու խոհանոցում, Բայց ես ծիծաղում եմ: Ես լավ եմ սնվում, Ուժերս աճում են: Վաղը, Երբ նրանք գան, Ես սեղանի մոտ նստած կլինեմ, Ոչ ոք սիրտ չի անի Ասելու ինձ. «Գնա խոհանոց»: Վաղը: Ու բացի այդ, Կտեսնեն, թե ինչքան գեղեցիկ եմ,

[81] ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

դաշնամուրը, Վերջին վիկտրոլան լռեց՝ «Ջազի տղայի բլյուզի» հետ: Քնած է վերջին լացող երեխան, Ու գիշերը դառնում է մեղմ, Ինչպես սրտի շշնջացող զարկերը: Իսկ ես անվերջ թրև եմ գալիս Գիշերվա մեջ, Հոգնատանջ, ինչպես գիշերն ինքը, Ու հոգիս՝ դատարկ, Լռության պես, Դատարկ, ինչպես աղոտ, Ցավոտ դատարկությունը: Երազում եմ մեկին, Ուզում ինչ-որ մեկին Ու ինչ-որ մի բան:


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[82]

Ու կամաչեն: Ես նույնպես Ամերիկան եմ երգում:

ՉԱՐԼԶ ԲՈՒԿՈՎՍԿԻ (1920-1994)

կարծիքներ իմ բանաստեղծություննրի վերջին ժողովածուի մասին սա նոր որակ է: ծախվեցիր: անտաղանդ: մայրս քեզ ատում է: հարստացել ես: դուք լավագույն անգլիագիր գրողն եք: կարելի՞ է ձեզ այցելել: ես էլ եմ քեզ պես գրում, մենակ՝ ավելի լավ: ինչի՞ ես BMV քշում: ինչո՞ւ ավելի շատ ընթերցումներ չեք անում: հլա դեռ կանգնո՞ւմ է: ճանաչո՞ւմ եք Ալեն Գինսբըրգին: ի՞նչ կարծիքի եք Հենրի Միլըրի մասին: իմ նոր գրքի համար առաջաբան կգրե՞ք: կից ուղարկում եմ Սելինի լուսանկարը: կից ուղարկում եմ պապիկիս գրպանի ժամացույցը: ուղարկածս ժակետը կինս է գործել՝ բավարական ոճով: Միքի Րուրքի հետ հարբե՞լ եք: ես 19 տարեկան աղջիկ եմ, կգամ կմաքրեմ ձեր տունը: գարշահոտ շանորդի ո՞նց ես ասում թե Շեքսպիրը անընթեռնելի է: ի՞նչ կարծիքի եք Նորմըն Մեյլըրի մասին: ինչո՞ւ եք գողանում Հեմինգուեյից: ինչի՞ ես Տոլստոյին տշում: շատ խառն եմ, ազատվեմ՝ կգամ քեզ տեսակցության: էշի պես ապրանք ես: դուք փրկեցիք իմ անիծյալ կյանքը: ինչո՞ւ եք ատում կանանց: ես քեզ սիրում եմ: երեկույթների ժամանակ կարդում եմ ձեր գործերը: ինչ որ գրում եք՝ իսկապե՞ս իրականում եղել է: ինչո՞ւ եք խմում: դեսա ձեզ ձիարշավարանում բայց չմոտեցա:


Ջեյնին 225 օր խոտի տակ ու հիմա ավելին գիտես քան ես: վաղուց վերցրել են արյունդ, բան չի մնացել քեզնից: էսպե՞ս է լինում: էս սենյակում սիրո ժամերը դեռ ստվերներ են գցում: հեռանալով համարյա ամեն ինչ տարար: գիշերների ծունկի եմ իջնում վագրերի առաջ որոնք չեն թողում ապրեմ: այն ինչ դու էիր էլ չի պատահի: վագրերը գտել են ինձ ու պետքս չի:

միայնակ ամենքի հետ միսը ծածկում է ոսկորը ներսում դրել են ուղեղ

[83] ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

ուզում եմ թարմացնենք մեր հարաբերությունները: իսկապե՞ս ամբողջ գիշեր արթուն եք մնում: ես քեզնից շատ կարամ խմեմ: էդ մեկը Շերվուդ Անդերսընից ես թռցրել: երբևէ հանդիպե՞լ եք Էզրային: ես մենակ եմ ու ամբողջ գիշեր քո մասին եմ մտածում: այ տղա ո՞ւմ ես հարիֆացնում: ծիծիկներս մեծ չեն բայց գժվելու ոտքեր ունեմ: ես քու մերը: կինս քեզ ատում է: կկարդա՞ք ուղարկածս գործերն ու կասե՞ք ձեր կարծիքը: բոլոր ուղարկածդ նամակները հրատարակելու եմ: հարիֆ չկա, այ ձեռնաշարժող անասուն:


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[84]

մեկ-մեկ էլ հոգի, ու կանայք վազեր են ջարդում պատին, տղամարդիկ հարբում են ու ոչ ոք չի գտնում էն մեկին ու շարունակում է փնտրել սողեսող անկողիններ մտնել ու դուրս գալ սողեսող: միսը ծածկում է ոսկորը միսն ավելին է փնտրում քան սոսկ միսն է: բայց ոչ մի հույս չկա. բոլորս մի եզակի ճակատագրի թակարդում ենք: ոչ ոք երբևէ չի գտնում էն մեկին: քաղաքի աղբանոցները լցված են աղբամանները լցված են գժանոցները լցված են հիվանդանողները լցված են գերեզմանատները լցված են ուրիշ ոչինչ լցված չէ:

սրանց ուզածը Վալյեխոն գրում էր մենության մասին՝ սովից մեռնելով. Վան Գոգի ականջը մերժեց մի պոռնիկ. Ռեմբոն փախավ Աֆրիկա


կապտավզիկ մի կապտավզիկ կա իմ սրտում որ ուզում է դուրս գալ բայց ես դաժան եմ նրա հանդեպ ասում եմ՝ մնա իմ ներսում, թույլ չեմ տալու որ ինչ-որ մեկը տեսնի քեզ: մի կապտավզիկ կա իմ սրտում որ ուզում է դուրս գալ բայց ես նրա վրա վիսկի եմ լցնում, խորը ներս քաշում ծխախոտի ծուխը ու պոռնիկները, բարմենները

[85] ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

ոսկի որոնելու ու անբուժելի սիֆիլիս կպնելու համար. Բեթհովենը խլացավ. Փաունդին փողոցներով էին տանում վանդակի մեջ. Չեթրթընը մկնդեղ ընդունեց. Հեմինգուեյի ուղեղը թափվեց նարնջի հյութի մեջ. Պասկալը փրթեց երակները լոգարանում. Արտոյին փակեցին գժերի հետ. Դոստոևսկուն պատին դեմ արին. Քրեյնը նետվեց նավի պտուտակի մեջ. Լորկային ճամփի մեջտեղում գնդակահարեցին իսպանացի զինվորները. Բերիմընն իրեն գցեց կամրջից. Բըրոուզը կրակեց իր կրոջ վրա. Մեյլըրն իր կնոջը դանակահարեց: - էս է սրանց ուզածը. մի անտեր շոու գրական ազդագիր դժոխքի մեջտեղում: էս են ուզում սրանք՝ փառատոնների սիրահարների տափակ անհոդաբաշխ ապահով ու սարսափելի թայֆան:


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[86]

խանութի գործակատարները գլխի չեն ընկնում որ նա իմ ներսում է: մի կապտավզիկ կա իմ սրտում որ ուզում է դուրս գալ բայց ես դաժան եմ նրա հանդեպ ասում եմ՝ մնա էդտեղ, ինչո՞ւ ես ուզում ինձ վատություն անել, ինչո՞ւ ես ուզում փչացնել ամեն ինչ, ուզում ես որ գրքերս Եվրոպայում չվաճառվե՞ն: մի կապտավզիկ կա իմ սրտում որ ուզում է դուրս գալ բայց ես շատ խելոք եմ, միայն գիշերով եմ մեկ-մեկ դուրս հանում երբ բոլորը քնած են: ասում եմ՝ գիտեմ որ էդտեղ ես, էնպես որ չտխրես: հետո նրան նորից ներս եմ անում, բայց նա դեռ մի քիչ էլ է երգի, ես դեռ չեմ թողել որ նա մեռնի ու մենք միասին հանգիստ քնում ենք մեր գաղտուկ դաշինքով. սա էնքան գեղեցիկ է որ մարդ կարող է և արտասվել, բայց ես չեմ արտասվում, իսկ դո՞ւք:

բոլորը, անխտիր, գիտեն հարցրու Փարիզի մայթերի նկարիչներին հարցրու քնած շան վրայի արևաշողին հարցրու 3 խոզուկներին


[87] ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

հարցրու լրագրավաճառ տղային հարցրու Դոնիցետտիի երաժշտությանը հարցրու վարսավիրին հարցրու մարդասպանին հարցրու պատին հենված մարդուն հարցրու քարոզչին հարցրու կահույքագործին հարցրուգրպանահատին կամ գրավառուին կամ ապակի փչող բանվորին պարարտանյութ վաճառողին կամ ատամնաբույժին հարցրու հեղափոխականին հարցրու առյուծի բերանը իր գլուխը մտցնողին հարցրու հաջորդ ատոմային ռումբը արտադրողին հարցրու իրեն Հիսուն համարողին հարցրու գիշերը տուն եկող կապտավզիկին հարցրու մերկ կանանց գողունի նայողին հարցրու քաղցկեղից մեռնողին հարցրու բաղնիսի կարիք ունեցողին հարցրու միոտանի մարդուն հարցրու կույրին հարցրու շվշվախոսին հարցրու թմրագարին հարցրու դողացող վիրաբույժին հարցրու ոտքերիդ տակի տեևներին հարցրու բռնաբարողին կամ տրամվայի տոմսավաճառին կամ այգում մոլախոտ պոկող ծերունուն հարցրու արյունածուծին հարցրու լու վարժեցնողին հարցրու կրակ ուտողին հարցրու իր ամենաթշվառ պահն ապրող ամենաթշվառ մարդուն հարցրու ձյուդոյի մարզիչին հարցրու փիղ քշողին հարցրու բորոտին, ցմահ բանտարկյալին, թոքախտավորին հարցրու պատմության դասախոսին հարցրու եղունգները երբեք չմաքրողին հարցրու ծաղրածվին կամ հարցրու առավոտ կանուխ


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[88]

առաջին հանդիպած դեմքին հարցրու քո հորը հարցրու քո որդուն կամ նրա ծնվելիք որդուն հարցրու ինձ հարցրու թղթե տոպրակի միջի վառած լամպին հարցրու գայթակղվածին, անիծվածին, հիմարին ու իմաստունին, դատարկախոսին հարցրու տաճար կառուցողին հարցրու նրան ով երբեք կոշիկ չի հագել հարցրու Հիսուսին հարցրու լուսնին հարցրու պահարանի միջի ուրվականներին հարցրու մլակին, վանականին, հոգեկանին հարցրու «Նյու Յորք Թայմս»-ի ծաղրանկարիչին հարցրու ոսկեձկնիկին հարցրու լուսնապարից ցնցվող ձարխոտին հարցրու Հնդկաստանի քարտեզին հարցրու բարի դեմքին հարցրու քո մահճակալի տակ թաքնված տղամարդուն հարցրու այս աշխարհի ամենամոլի ատողին հարցրու նրան ով խմել է Դիլըն Թոմասի հետ հարցրու նրան ով կապել է Ջեք Շարքիի ձեռնոցները հարցրու սուրճ խմող տխրադեմ մարդուն հարցրու ջրմուղագործին հարցրու նրան ով ամեն գիշեր երազում ջայլամ է տեսնում հարցրու դիմակահանդեսի տոմս հավաքողին հարցրու դրամանենգին հարցրու ծառուղում թղթե սավանի տակ քնողին հարցրու ազգեր ու մոլորակներ նվաճողներին հարցրու նրան ով հենց նոր կտրեց իր մատը հարցրու աստվածաշնչի էջանշանին հարցրու ծորակից կաթող ջրին մինչ հեռախոսն է զանգում հարցրու երդմնազանցությանը հարցրու թունդ կապույտ ներկին հարցրու անկարգելավորին հարցրու փորացավ ունեցողին հարցրու աստվածային աչքին այնքան փայլուն ու արտասվալից


[89] ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

հարցրու թանկարժեք ակադեմիայում նեղ տաբատ հագած տղային հարցրու նրան ով սայթակեց լոգարանում հարցրու նրան ում ծամեց կերավ շնաձուկը հարցրու նրան ով վրաս սաղացրեց ուրիշ չափսի ձեռնոցները հարցրու սրանց ու բոլոր նրանց ում բաց թողեցի հարցրու կրակին կրակին կրակին հարցրու նույնիսկ փչաններին հարցրու ցանկացածին ում գոհացնում ես ցանկացած ժամանակ գոհացնում ես ցանկացած օր երբ ցանկությունդ տեղն է լինի անձրև թե լինի ձյուն կամ սանդղամուտք դուրս գալիս լինես՝ տապից դեղնած հարցրու էս հարցրու էն հարցրու նրան ում գլխին ծիտիկը ծրտել է հարցրու կենդանիներին տանջողներին հարցրու նրան ով Իսպանիայում լիքը ցլամարտ է տեսել հարցրու նոր կադիլլակների սեփականատերերին հարցրու հանրահայտ մարդկանց հարցրու երկչոտներին հարցրու լսնամորթին ու պետական գործիչին հարցրու տանտերերին ու բիլիարդ խաղացողներին հարցրու տականքներին հարցրու վարձու մարդասպաններին հարցրու քաչալներին ու չաղերին բարձրահասակներին ու ցածրահասակներին հարցրու միաչքանի մարդկանց գերցանկասերներին ու թերցանկասերներին հարցրու նրանց ովքեր կարդում են թերթերի խմբագրականները հարցրու վարդ աճեցնողներին հարցրու նրանց ովքեր ցավ համարյա չեն զգում հարցրու մեռնողներին հարցրու խոտածածկը խուզողներին ու ֆուտբոլի խաղեր հաճախողներին հարցրու սրանցից մի քանիսին կամ յուրաքանչյուրին հարցրու հարցրու հարցրու և բոլորը քեզ կասեն.


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[90]

բազրիքին կանգնած գռմռացող կինն ավելին է քան տղամարդը կարող է տանել:

ԳՐԵԳՈՐԻ ՔՈՐԶՈ (1930)

ԱՄԲՈՂՋ ԱՅԴ ԽԱՌՆԱՇՓՈԹԸ... ՀԱՄԱՐՅԱ Վեց հարկ վազելով բարձրացա դեպի իմ կահավորված սենյակը բացեցի պատուհանն ու սկսեցի դուրս շպրտել կենսական անհրաժեշտության բոլոր իրերը Առաջինը ճշմարտությունն էր որ ճղճղաց գործադուլաբեկի պես. «Մի՛ արա: Ես քո մասին սարսափելի բաներ կպատմեմ»: «Բայց ես թաքցնելու բան չունեմ... ԴՈ՛ՒՐՍ»: Հետո Աստված թռավ բարկացած-կաղկանձողապշահար: «Ես մեղք չունեմ: Ես չեմ այս ամենի պատճառը... ԴՈ՛ՒՐՍ»: Հետո Սերը որ կաշառքներ էր դունդունում. «Երբեք չես իմանա ինչ է սեռական անկարողությունը: Vogue-ի շապիկների բոլոր աղջիկները քոնն են, բոլո՛րը»: Հրեցի նրա ճարպոտ հետույքն ու գոռացի. «Անբան էիր՝ անբան էլ մնացիր»: Վերցրեցի Հավատը Հույսն ու Գթասրտությունը՝ բոլորը իրար կառչած: «Առանց մեզ դու հաստատ կմեռնես»: «Ձեզ հետ ես գժվո՜ւմ եմ: Գնաք բարո՛վ»: Հետո Գեղեցկությունը... Ա՜հ, Գեղեցկությունը. նրան մինչև պատուհանն ուղեկցելիս ասացի. «Ամենից շատ քեզ եմ սիրել կյանքում... բայց դու մարդասպան ես: Գեղեցկությունն սպանում է»: Իսկապես չէի ուզում նրան ջարդուփշուր անել. իսկույն վազեցի ներքև ու ճիշտ ժամանակին բռնեցի: «Դու ինձ փրկեցիր» - բացականչեց նա: Նրան ցած դրեցի ու ասացի. «Գնա»: Վեց հարկ նորից բարձրացա ու մոտեցա փողին, բայց փող չկար՝ դուրս նետելու համար: Սենյակում մնաց միակ բանը Մահն էր որ թաքնվել էր խոհանոցի լվացակոնքի տակ:


ՄՌԱՅԼ ԿԱՀԱՎՈՐՎԱԾ ՍԵՆՅԱԿԻ ՊԱՏԵՐԻՆ... Ես կախում եմ պատերից իմ մանկության աղջիկների հին լուսանկարները, Սրտամորմոք նստում եմ, արմունկս սեղանին, Կզակս ափիս վրա, ու զննում եմ Հելենի հպարտ աչքերը, Ջեյնի թույլ բերանը, Սյուզընի ոսկե մազերը:

ԼՈՐԸՆՍ ՖԵՐԼԻՆԳԵՏՏԻ (1920)

ՍԻՐՈ ԳԻԺԸ Մուլենբերգի շրջանից վերադարձի ճամփին մտնում եմ Սփրինգֆիլդի ավտոկայանի տղամարդկանց զուգարանն ու այս գժի դեմքը տեսնում հայելում Ո՞վ ներս թողեց էս ցնդածին Ո՞վ ներս թողեց էս տխմարին: Նա էն մարդկանցից է ովքեր զուգարանի պատերին գրում են ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ և միջանցքում ուզում են բոլորին գրկել Նա իր հեռախոսի համարը սրտի մեջ առած գրում է պատին Նա յուրովի այլասերված Պարոն Էրոսն է ու Մեծն Սիրահարը Նա ուզում է վազել ու մոտենալ բոլորին սպասասրահում և համբուրել նրանց ասելով ինչու մենք ընկերներ ու սիրահարներ չենք Կարո՞ղ եմ քեզ հետ տուն գալ խմելու և ծխելու բան ունե՞ս Արի ես ու դու միանանք Ժամանակն եկել է կամ գալիս է Նա ուզում է իր հետ տուն տանել բոլոր թափառական շներին կատուներին ու մարդկանց, գրգռել նրանց ու սեր անել առավոտից մինչև գիշեր Նա ուզում է բանաստեղծություններ շաղ տալ ինքնաթիռներից բնապատկերների վրա Նա պոեզիայի

[91] ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

«Ես իրական չեմ,- գոռաց նա:- Ես մի բամբասանք եմ որ կյանքն է տարածել»: Ծիծաղելով նրան դուրս նետեցի լվացակոնքի հետ և հանկարծ հասկացա որ միայն Հումորն էր մնացել, որին միայն կարողացա ասել. «Դո՛ւրս պատուհանից՝ պատուհանի հետ միասին»:


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[92] գիժ է Կարծում է թե ինքը Դիլլըն Թոմասն է ու Բոբ

Դիլընը՝ Չարլի Չափլինի հետ շաղախված Նա ուզում է շուրթերից կարդալ բոլորի մտքերը զգացմունքներն ու կարոտները Նա վտանգավոր գիժ է Հաստատ ծալը պակաս է Չունի մեղքի զգացում Նա ուզում է տաքացնել բոլոր կենդանի դիակներին ու դժբախտներին ավտոկայաններում ու օդակայաններում Նա ուզում է տաքացնել նրանց անկողինները Ուզում է բացել նրանց մարմիններն ու գլուխները Նա անհանգիստ շրջմոլիկ է Չի ուզում մենակ լինել Կարող է գժվել տղամարդկանց համար Նա այն մարդկանցից է ովքեր զրույցի են բռնվում ավտոբուսներում ծիծաղեցնելով բոլորին ու ստիպելով շրջել հայացքներն ու հետո նորից նայել Նա ուզում է որ բոլորը բարձրաձայն ծիծաղեն հառաչեն լացեն երգեն պարեն համբուրվեն այդ թվում պառավ կանանց և ոստիկանների հետ Նա հաստատ խենթ է Այնքան ուրախ է ողջ լինելու համար իսկապես տարօրինակ է Գժվում է մարդկության և բոլորի համար մեկ առ մեկ Նա ուզում է համբուրել քո ծծերը Ուզում է անշարժ պառկել նրանց միջև ու մեղմ ձայնով երգել Նա ուզում է որ բոլորը միասին պառկեն միասին թավալվեն հառաչելով երգելով պատրանքներ տեսնելով ու օրգազմ ապրելով Նա ուզում է քո մեջ մտնել Ուզում է որ գնաս նրա հետ Ուզում է որ բոլորս միաձուլվենք Մեկ շիկացած աշխարհ ու մեկ սրտի զարկ Ուզում է ուզում է որ բոլորս միասին պառկենք Դրախտում Սիրո Պարտեզում Հիացումի Պարտեզում և միանանք իրար ինչպես մի գնացք ինչպես շղթայական ռեակցիա ինչպես սիրո նամակների շղթա աշխարհով մեկ շիկացած գիշերներին Նա ուզում է ուզում է ուզում է Հաստատ խելագար է Ոստիկան կանչեք Տարեք սրան


(1926-1997)

ՈՌՆՈՑ (հատվածներ) Տեսա թե ինչպես լավագույն մտքերն իմ սերնդի կործանվեցին խենթությունից, սովյա՛լ, փրփրաբերան և մե՛րկ, Թափառելով լուսաբացին նեգրական փողոցներում ու վայրենացած թմրադեղի որոնումներից, Հրեշտակագլուխ հիփսթերներ ովքեր այրվում են աստղազարդ մեքենայի հետ երկնային կապի համար կեսգիշերվա մեխանիզմի մեջ... ովքեր հեռացվեցին ակադեմիաներից զանգի պատուհաններին խենթ ու զազրելի ձոներ գրելու համար... ովքեր կրակ կերան ներկված հյուրանոցներում... կամ մաքրեցին իրենց իրանները ամեն գիշեր, երազներով, թմրադեղերով, արթուն մղձավանջներով, ալկոհոլով, արվամոլությամբ ու վերջ չունեցող երեկույթներով... ովքեր թափառեցին կեսգիշերային կայարաններում չգիտենալով թե ուր գնալ և գնացին առանց կոտրված սրտեր թողնելու, ովքեր իրենց միայն մտագար կարծեցին երբ Բալթիմորը շողաց գերբնական էքստազով... ովքեր իրենց ձեռքերին հանգցրեցին ծխախոտը որպես բողոք կապիտալիզմի հաշիշային և ծխախոտային մշուշի դեմ, ովքեր կծեցին խուզարկուների պարանոցները և ոստիկանական մեքենաների մեջ ճչացին զմայլանքից ոչ մի հանցանք չգործելու համար բացի իրենց հարբեցողությունը և արվապղծությունը վայրի... ում սիրած տղաներին խլեցին ճակատագրի երեք պոռնիկները, միաչքանի պոռնիկը երկսեռ դոլարի և միաչքանի պոռնիկը ով աչքով է անում արգանդից... ովքեր շնության ելան Կոլորադոյում գողացած ավտոմեքենաներով... ովքեր քայլեցին ամբողջ գիշեր, մինչև կոշիկները արյունոտվեցին, սպասելով որպեսզի բացվի Իսթ Ռիվերի դուռը դեպի մի սենյակ գոլորշիով և ափիոնով լի, ովքեր երեք անգամ անընդմեջ անհաջող կտրեցին իրենց երակները, հետո թողեցին, անտիկ իրերի խանութ բացեցին ուր կարծեցին, թե ծերանում են ու

[93] ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

ԱԼԵՆ ԳԻՆՍԲԵՐԳ


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[94] լաց եղան... ովքեր նետվեցին Բրուքլինյան կամրջից...

ովքեր հուսահատ երգեցին պատուհաններից, դուրս թռան մետրոյի վագոններից, հարձակվեցին սևամորթների վրա, բղավեցին փողոցում և ոտաբոբիկ պարեցին գինու կոտրված բաժակների վրա... ովքեր ծնրադիր աղոթեցին անհույս եկեղեցիներում միմյանց փրկության լույսի և կրծքերի համար մինչև հոգին մի պահ լուսավորեց իր վարսերը:

*** Ի՞նչ ցեմենտե և այլումինե սֆինքս փշրեց նրանց գանգերն ու հոշոտեց ուղեղ և երևակայություն: Մողո՜ք: Միայնությո՜ւն: Ապականությո՜ւն: Գարշատեսությո՜ւն: Փոշի և անմատչելի դոլարներ: Աստիճանների տակ լացող երեխաներ: Բանակում հեկեկացող պատանիներ: Զբոսայգիներում լացող ծերունիներ: Մողո՜ք: Մողո՜ք: Մողոքի՜ մղձավանջ: Մողոք սիրազո՛ւրկ: Մողոք անգութ դատավո՛ր մարդկանց: Մողոք անմատչելի՛ բանտ: Մողոք Կոնգրես: Մողոք ում շենքերը դատաստան են: Մողոք հսկա քար պատերազմի: Մողոք բթացած կառավարություններ: Մողոք ում միտքը մաքուր մեխանիզմ է: Մողոք ում արյունը հոսող մետաղադրամ է: Մողոք ում մատները տասը բանակներ են: Մողոք ում կուրծքը մարդակեր դինամոմեքենա է: Մողոք ում ականջը ծխացող գերեզման է: Մողոք ում աչքերը հազարավոր կույր պատուհաններ են: Մողոք ում երկնաքարերը կանգնած են անծիր փողոցներում ինչպես անանց Եհովաներ: Մողոք ում գործարանները անրջում են ու կռավում մշուշի մեջ: Մողոք ում ծուխը, երկաթներն ու անտենաները ծածկում են քաղաքները: Մողոք ում սերը անվերջ նավթ ու քար է: Մողոք ում ճակատագիրը անսեռ ածխածինն է: Մողոք ում անունը Միտք է: Մողոք ում մեջ նստած եմ միայնակ: Մողոք ում մեջ ես հրեշտակներ եմ երազում: Խե՛նթ Մողոքի մեջ: Արվամո՛լ Մողոքի մեջ: Անսեր և տղամարդկությունից զուրկ Մողոքի մեջ: Մողոք որ վաղ մտավ հոգիս: Մողոք ում մեջ ես գիտակցություն եմ առանց մարմնի: Մողոք որ իր սարսուռով սպանեց իմ բնական հաճությունը: Մողոք ում ես լքում եմ և արթնանում


ԱՄԵՐԻԿԱ (հատված) Ամերիկա ես քեզ տվել եմ ամեն ինչ ու հիմա ոչինչ եմ: Ամերիկա երկու դոլար քսանյոթ սենթ հունվարի 17, 1956: Ես չեմ կարող կախված լինել իմ մտքից: Ամերիկա ե՞րբ կվերջացնենք մարդկային պատերազմը: Գրողի ծոցը գնա քո ատոմային ռումբով: Ես վատ եմ զգում հանգիստ թող ինձ: Չեմ գրի բանաստեղծությունս մինչև որ ուշքի չգամ: Ամերիկա մենք ե՞րբ կդառնանք հրեշտակային: Դու ե՞րբ կհանես քո շորերը: Ե՞րբ կնայես ինքդ քեզ գերեզմանի միջով: Ե՞րբ արժանի կլինես քո միլիոնավոր տրոցկիստներին: Ամերիկա ինչո՞ւ են քո գրադարանները արցունքով լի...

ՀԱՆԿԱՐԾԱՍՏԵՂԾՈՒՄ ԲԵՅՑԶԻՆՈՒՄ Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև անգլերեն բառի ոգեշնչումը լատինական Spiritus-ն է՝ շունչը, ես ուզում եմ ազատ շնչել:

[95] ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

նրա մեջ: Երկնքի՜ց հոսող լույս: Մողո՜ք: Մողո՜ք: Ռոբոտների բնակարաննե՜ր: Անտեսանելի՜ արվարձաններ: Կո՜ւյր մայրաքաղաքներ: Կմախքների՜ գանձարաններ: Հրեշ-արդյունաբերություննե՜ր: Ուրվական-ազգե՜ր: Անհա՜ղթ գժանոցներ: Որձաքարե՜ առնանդամներ: Հրեշային ռումբեր: Տեսիլքնե՜ր, մարգարեություննե՜ր, զգայախաբություննե՜ր, հրաշքնե՜ր, էքստազնե՜ր... հոսո՜ւմ են Ամերիկայի գետն ի վար... Պոռթկումնե՜ր գետի վրա: Հարվածնե՜ր և խաչելություննե՜ր: Ջրհեղեղն ի վա՜ր... Խենթացած սերունդ որ գահավիժում է ժայռերից ժամանակի: Սո՜ւրբ ծիծաղ գետում: Տեսե՞լ են այդ ամենը: Վայրի՜ աչքեր: Սո՜ւրբ աղաղակներ: Հրաժե՜շտ են մաղթում: Ցատկո՜ւմ են տանիքներից: Դեպի միայնությո՜ւն: Թափահարելով ծաղիկներ բռնած ձեռքերը: Գետն ի վա՜ր: Դեպի փողո՜ց:


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[96] Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև Ուոլթ Ուիթմենը

աշխարհին թույլ տվեց անկեղծորեն խոսել: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև Ուոլթ Ուիթմենը բացեց պոեզիայի բանատողը հանուն անարգել շնչի: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև Էզրա Փաունդը, թեպետ փղոսկրյա աշտարակում էր ապրում և գրազ բռնում սխալ ձիու վրա, թույլ տվեց բոլոր բանաստեղծներին խոսել մայրենի բարբառով: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև Էզրա Փաունդը պատվիրեց Արևմուտքի ջահել բանաստեղծներին նայել չինական քերթվածներին ու նկարներին: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև Ռուդերֆորդում ապրող Վիլյամ Կարլոս Վիլյամսը գրեց Նյու Ջրրզիի լեզվով «Տամ աչքդ հանեմ» և հարցրեց՝ ո՞նց եք չափում սա հնգոտնյա յամբով: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև հայրս բանաստեղծ էր մայրս կոմունիստ էր Ռուսաստանից ու մեռավ գժանոցում: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև իմ բարեկամ Գարի Սնայդերը նստեց զննելու իմ մտքերը որպես Երևութային Աշխարհի մի մաս 1955 թվի համաժողովի ժամանակ: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև տառապում եմ, ծնվել եմ մեռնելու համար, երիկամիս մեջ քարեր ունեմ, արյան ճնշում. բոլորն էլ տառապում են: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև չգիտեմ թե ինչ են մտածում ուրիշները: Գրում եմ որովհետև պոեզիան կարող է բացահայտել մտքերս, բուժել ինչպես իմ այնպես էլ ուրիշների պարանոյան: Ես բնաստեղծություն եմ գրում որովհետև միտքս թափառում է սեքս-քաղաքականությունից մինչև Բուդհադհարմամտավարժանք: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև վերցրել եմ Բոդհիսաթվայի Չորս Ուխտերը. Ազատագրվելու պատրաստ զգայուն արարածները տիեզերքում անհամար են, խոցելու պատրաստ ագահությունս զայրույթս ու տգիտությունս՝ անորոշ, իրադրությունները որոնցում հայտնվում եմ՝ անհաշիվ, մինչև անվերջ է արթնացած մտքի արահետը: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև այս առավոտ արթնացա դողալով սարսափից թե ինչ կարող եմ ասել Չինաստանում: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև ռուս բանաստեղծներ Մայակովսկին ու Եսենինը անձնասպան եղան. ուրեմն մեկ ուրիշը պետք է խոսի: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև հայրս արտասանում էր անգլիացի Շելլիի ու ամերիկացի Վեյչըլ Լինդսիի


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

ստեղծությունները և օրինակ բերում - ահա մի ոգեշնչում քամու [97] նման հզոր: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև սեքսի մասին գրվածքները գրաքննվում էին Միացյալ Նահանգներում: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև միլիոնատերերն արևելքից արևմուտք «Ռոլս Ռոյս» են քշում, իսկ աղքատները փող չունեն ատամները բուժելու համար: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև իմ գեներն ու քրոմոսոմները սիրահարվում են ոչ թե ջահել կանանց, այլ ջահել տղաներին: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև օրերի առջև չունեմ անառարկելի պատասխանատվություն: Ես բանաստեղծություն եմ գրում Ուիթմենին պատասխանելու, մի տասնամյակ առաջվա ջահելների հետ խոսելու, Նյուարքում (Նյու Ջըրզիի նահանգ) դեռևս ապրող ծեր հորաքույրներիս և հորեղբայրներիս հետ խոսելու համար: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև 1939 թվին ռադիոյով սևամորթների բլյուզ եմ լսել՝ Լեդբելի և Մա Ռեյնի: Ես բանաստեղծություն եմ գրում՝ ոգեշնչված պատանի ու զվարթ «բիթլների» հասուն երգերից: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև Չուան-Ցզին չգիտեր՝ ինքը թիթեռ է թե մարդ, Լաո-Ցզին ասում էր՝ ջուրը հոսում է սարից, Կոնֆուցիուսն ասում էր՝ պատվիր քեզնից մեծին. ես ուզեցի պատվել Ուիթմենին: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև կուշտուկուռ խոտերն ու նախիրները Մոնղոլիայից մինչև ամերիկյան վայրի Արևմուտք փչացնում են նորածիլ խոտը իսկ հողի քայքայումը անապատներ է ծնում: Ես բանաստեղծություն եմ գրում կենդանու մորթուց կարած կոշիկներ հագած: Ես բանաստեղծություն եմ գրում որը միշտ ասում է. «Առաջին միտքը լավագույն միտքն է»: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև բոլոր գաղափարներն անմատչելի են բացառությամբ երբ արտահայտված են իրական առարկաներում. ահասավիկ Վիլյամ Կարլոս Վիլյամսի կարգախոսը. «Իրերից դուրս չկա գաղափար»: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև տիբեթական Լամա Գուրուն ասում է. «Իրերն իրենք իրենց խորհրդանշանն են»: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև լրագրերի առաջնորդողները սև անցք են մեր համակարգության կենտրոնում. մենք ազատ ենք այդ ամենը նկատելու համար: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև եղավ Առաջին աշխարհամարտը, Երկրորդ աշխարհամարտը, միջուկային


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[98] ռումբ, և կլինի Երրորդ աշխարհամարտ եթե ցանկանանք,

բայց ես չեմ ուզում: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև իմ առաջին պոեմը՝ «Քեդիշը», փառաբանում էր գժանոցում մահացած մորս: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև Հիտլերը վեց միլիոն հրեա ջարդեց, իսկ ես հրեա եմ: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև ըստ Մոսկվայի Ստալինը 20 միլիոն հրեա և մտավորական աքսորեց Սիբիր, որոնցից 15 միլիոնը այդպես էլ չվերադարձան ՍանկտՊետերբուրգի «Անտեր շուն» սրճարանը: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև երգում եմ երբ մենակ եմ զգում: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև Ուոլթ Ուիթմենն ասել է. «Ես հակասո՞ւմ եմ ինձ: Հրաշալի է, ես հակասում եմ ինձ: Ես ընդարձակ եմ, ես բազմություններ եմ պարունակում»: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև միտքը հակասում է ինքն իրեն, այս պահին Նյու Յորքում է, հաջորդին՝ դինարական Ալպերում: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև գլխումս մտքերի բազմություններ կան՝ ուղիղ՝ 10000: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև չկա պատճառ չկա որովհետև: Ես բանաստեղծություն եմ գրում որովհետև սա լավագույն միջոցն է՝ արտահայտելու մտքումս եղածը 6 րոպեում կամ ամբողջ կյանքում:

ՖՐԵՆՔ Օ՛ՀԱՐԱ (1926-1966)

ԻՆՉՈՒ ԵՍ ՆԿԱՐԻՉ ՉԵՄ Ես նկարիչ չեմ, բանաստեղծ եմ: Ինչո՞ւ: Գուցե նկարիչ պիտի լինեի, բայց բանաստեղծ եմ: Մայք Գոլդբերգն, ուրեմն, նոր կտավ է սկսում: Անցնում եմ: - Մի բան խմիր,- ասում է: Խմում եմ: Խմում ենք: Բարձրացնում եմ գլուխս:- ՍԱՐԴԻՆԱՁԿՆԵՐ են: - Հա, էդպես էր պետք:- Հա: Գնում եմ: Մի քանի օրից նորից եմ


Իսկ ես: Մի օր մտածում եմ գույնի մասին. նարնջագույն: Մի տեղ գրում եմ նարնջի մասին: Շուտով դառնում է բառերի էջ, ու ոչ տողերի: Հետո մեկ ուրիշ էջ: Դեռ ավելին կլինի, ոչ թե նարինջ, այլ բառ: Ահավոր բան է նարինջը: Կամ կյանքը: Անցնում են օրեր: Նույնիսկ արձակում իսկական բանաստեղծ եմ: Ավարտում եմ շարքը, իսկ նարնջի մասին ոչ մի խոսք: Տասներկու բանաստեղծություն: Վերնագրում եմ ՆԱՐԻՆՋՆԵՐ: Իսկ մի օր ցուցահանդեսում տեսնում եմ Մայքի կտավը՝ ՍԱՐԴԻՆԱՁԿՆԵՐ:

ԷՆՆ ՍԵՔՍԹԸՆ (1928-1974)

Ի ՓԱՌԱԲԱՆՈՒՄՆ ԻՄ ԱՐԳԱՆԴԻ Ամեն ոք իմ մեջ թռչուն է: Թափահարում եմ բոլոր թևերս: Ուզում էին քեզ կտրել-հանել. բայց չեն անի: Ասացին՝ դու չափազանց դատարկ ես, բայց դու դատարկ չես: Ասացին՝ դու մահացու հիվանդ ես, բայց սխալվեցին: Դու երգում ես աշակերտուհու պես: Քեզ չեն պատառոտել: Հաճելի ծանրություն, ի փառաբանումն կնոջ, որ ե՛մ և կնոջ ոգու, որ ե՛մ և գլխավոր էակի, և նրա հմայքի,

[99] ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

անցնում: Նկարն ավարտված է: - Բայց ո՞ւր են ՍԱՐԴԻՆԱՁԿՆԵՐԸ: Միայն նամակներ են մնացել: - Էն՝ շատ էր,- ասում է Մայքը:


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[100]

որ երգում եմ քեզ համար: Համարձակվում եմ ապրել: Բարև՛, հոգի: Բարև՛, բաժակ: Փակվիր, պատյան: Պարփակիչ պատյան: Բարևս դաշտերի հողին: Արմատներ, բարև՛: Յուրաքանչյուր բջիջ իր կյանքն ունի: Այստեղ այնքան կա, որ մի ազգի կբավականացնի: Ժողովուրդը բավական երկար տիրացավ սրանց: Ամեն ոք, ամեն պետություն կասի սրա մասին. «Ինչ լավ է, որ այս տարի նորից կարող ենք տնկել ու սպասել բերքին: Բույսերի հիվանդությունը եղավ ու անցավ»: Շատ կանայք միասին երգում են սրա մասին, մեկը կոշիկի գործարանում հայհոյում է հաստոցը, մեկն ավազանում փոկ է խնամում, մեկը ձանձրանում է իր «Ֆորդի» ղեկի մոտ, մեկը տուրք է գանձում, մեկն Արիզոնայում հորթի թոկն է փորձում մեկը Ռուսաստանում թավջութակ է հեծնում, մեկը Եգիպտոսում վառարանում կճուճներ է փոխում, մեկն իր ննջասենյակի պատերը լուսնի գույնով է ներկում, մեկը մեռնելիս նախաճաշի մասին է հիշում, մեկը Թաիլանդում իր խսիրի վրա է մեկնվում, մեկն իր երեխայի տուտուզն է լվանում, մեկը դուրս է նայում գնացքի լուսամուտից, Վայոմինգում, մեկն էլ ինչ-որ տեղ է, ոմանք՝ ամենուր, և բոլորն ասես երգում են, չնայած ոմանք բոլորովին լսողություն չունեն: Հաճելի ծանրություն, ի փառաբանումն կնոջ, որ ե՛մ: ես կկրեմ տասը ոտնաչափ երկարության վզնոց, թմբուկ կզարկեմ տասնինը տարեկանների համար, թասեր կբռնեմ զոհաբերության համար (եթե դա է իմ դերը): Ես կուսումնասիրեմ սրտանոթային հյուսվածքը, օդերևույթների անկյունային հեռավորությունը, կծծեմ ծաղիկների ցողունները


ԿՈՒՐԾՔԸ Ահա նրա բանալին, Ահա բանալին ամեն ինչի, Ընտիր ու գեղեցիկ: Ես ավելի վատն եմ քան անտառապահի երեխաները, որոնք աճյուն ու հաց են քչփորում: Ահա ես բուրմունք եմ թմբկահարում: Թույլ տուր մեկնվել քո գորգին, կամ ծղոտե ներքնակին, որը որ մոտ է, որովհետև երեխան իմ մեջ մեռնում է, մեռնում է: Ես մսացու անասուն չեմ, որ ինձ ուտեն: Ես փողոց էլ չեմ: Բայց քո ձեռքերն ինձ գտան ճարտարապետի պես: Կաթով լի կուժ: Քոնն էր տարիներ առաջ, երբ ապրում էի իմ ոսկորների հովտում: Ճահճուտում պապանձված ոսկորներ: Խաղալիքներ: Գուցե քսիլոֆոն՝ անճոռնի կերպով մաշկ հագցրած: Միայն հետո նա դարձավ իրական: Հետագայում չափերս համեմատեցի կինոաստղերի հետ: Չէին բռնում իրար: Ուսերիս միջև ամեն ինչ լավ էր: Բայց ինչ-որ բան չէր հերիքում: Իհարկե, կար մարգագետին, բայց ոչ մի ջահել չերգեց ճշմարտությունը: Ճշմարտությունը երգելու ոչ մի միջոց: Տղամարդկանցից անտեղյակ՝ պառկեցի

[101] ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

(եթե դա է իմ դերը): Տոհմային ֆիգուրներ կպատրաստեմ (եթե դա է իմ դերը): Ես կերգեմ այն, ինչ մարմինն է ուզում, ընթրիքի համար, համբույրի համար և անսխալ «այո»-ի համար:


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[102]

քույրերիս կողքին Ու մոխիրներից հառնելով գոչեցի. ՊԻՏԻ ԽՈՑՎԻ ԻՄ ՍԵՌԸ: Հիմա ես քո մայրն եմ, քո դուստրը, քո բոլորովին նորը. խխունջ և բույն: Ես ողջ եմ, երբ քո մատներն են ողջ: Մետաքս եմ հագնում (բացելու համար ծածկը), որովհետև ուզում եմ, որ մետաքսի մասին մտածես: Հագուստ չեմ սիրում: Չափազանց խիստ է: Ասա ինչ ուզում ես, բայց գտիր հետքս լեռնագնացի պես, քանզի սա է աչքը, սա է անգին քարը, սա հուզումն է, որ կրծքապտուկն է սովորում: Ես կորցնում եմ հավասարակշռությունս, բայց չեմ խենթանում ձյունից, ես խենթանում եմ ինչպես դեռատի աղջիկներն են խենթանում առաջարկությունից, առաջարկությունից... Ես այրվում եմ, ինչպես թղթադրամն է այրվում:

ՍԻՐԵԿԱՆԻՍ, ՈՎ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԻՐ ԿՆՈՋ ՄՈՏ Նա անմահ է: Նա զգուշորեն հալչել է քեզ համար և բուսնել քո մանկությունից, քո հարյուրավոր սիրելի խաղալիքներից: Նա միշտ կա, սիրելիս, Նա շատ նրբագեղ է, եթե ճիշտն ասենք: Հրավառություն մռայլ փետրվարի կեսին և իրական ինչպես չուգունե կճուճ: Ճիշտն ասենք, ես ժամանակավոր եմ եղել: Շքեղություն: Միակայմ կարմիր նավ՝ նավահանգստում: Բարակավիզ կակղամորթ անժամանակ ծնված: Իսկ նա ավելին է: Նա քո ունեցվածքն է, ջրել ու աճեցրել է քեզ. արևադարձայինիդ: Ոչ մի գիտական փորձ: Տեղով ներդաշնակություն է: Նա նորոգում է մակույկի թիերն ու թիանցքները, Նախաճաշին լուսամուտի գոգին վայրի ծաղիկներ է դնում: Կեսօրին նստել է բրուտի անիվի մոտ,


Իսկ ես ջրաներկ եմ: Շուտ եմ մաքրվում:

ԲՈԲ ԴԻԼԸՆ (1941)

ԵՍ ԽՂՃՈՒՄ ԵՄ ԳԱՂԹԱԿԱՆԻՆ Ես խղճում եմ գաղթականին, որն իր տունն է կարոտում, Որն ուզում է չարիք գործել, բայց իրեն է պոկոտում.

[103] ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

լուսնի տակ երեք երեխա է բերել, երեք քերովբե՝ Միքելանջելոյի ձեռքով նկարած: Ծնել է՝ բացելով ոտքերը մատուռում այն սարսափելի ամիսներին: Եթե վերև նայես, կտեսնես երեխաներինգեղեցիկ օդապարիկներ առաստաղի տակ: Նաև ճաշից հետո գրկել տարել է նրանց քնեցնելու, գլուխները թույլ ընկած, ոտքերը դեռևս աշխույժ, և դեմքը նրա շառագունել է օրորոցայինից ու նրանց անուշ քնից: Ես վերադարձնում եմ քեզ քո սիրտը: Ես քեզ թույլ եմ տալիս... Հանուն նրա մեջ գտնվող պայթուցիկ նյութի, որը ցնցվում է կեղտի մեջ, հանուն նրա մեջ ապրող քած շան, հանուն վերքի թաղման, հանուն կարմիր ու կենդանի վերքի թաղման, հանուն նրա կողերի տակ առկայծող թույլ լույսի, հանուն նրա ձախ զարկերակում սպասող հարբած նավաստու, հանուն մայրական ծնկի, հանուն գուլպաների, հանուն կոնքագոտու, հանուն կանչի... այն զարմանալի կանչի, երբ դու կփորփրես նրա բազուկներն ու ստինքները, կպոկես նրա վարսերի նարնջագույն ժապավենը ու կարձագանքես կանչին, զարմանալի կանչին: Նա այնքան մերկ է ու եզակի: Նա քո էության և քո երազի հանրագումարն է: Մագլցիր նրան, որպես արձանի, քայլ առ քայլ, նա չի երերա:


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[104]

Նա խաբում է իր մատներով, խորամանկում է ահից, Կրքոտությամբ իր կյանքն ատում ու վախենում իր մահից: Ես խղճում եմ գաղթականին, որն ինքն իրեն է լափում, Նրա դրախտը հարամ է, նա արցունք է միշտ թափում, Ուտում է, բայց չի կշտանում, լսում է, բայց աչք չունի, Նա սիրում է հարստություն ու դիզում է գողունի: Ես խղճում եմ գաղթականին, որ ցեխի մեջ է ապրում, Ծիծաղում է նա ու իր իսկ արյունով է միշտ հարբում, Նրա իղձը փշրվում է ինչպես փխրուն ապակի, Ես խղճում եմ գաղթականին, որ տխուր է կրկնակի:

ՀԵՆՔ ՄԱԼՈՆԵ (1948)

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՊԱԳՐԵԼԸ ինչ-որ տեղ այս աշխարհում ինչ-որ մեկը կարդում է իմ բանաստեղծությունը: հետո, հավանաբար քիթը կքչփորի մինչև արնոտելը ու կզանգի իր ընկերուհուն: «Ֆիլիպ, դո՞ւ ես»: հավանաբար կգնան ձուկ & չիփս ուտելու, կամ վռիկ ճաշ կամ պնդիկ ճաշ կամ հացով կոտլետ: «Լսիր,- նա կասի,հենց նոր մի ցնցող բան կարդացի»: & աղջիկը համարյա կննջի նրա գրկում, չափազանց հոգնած լսելու համար: հետո, նրանցից մեկը կկորչի մթնում: մենք հիմար չենք: պոեզիան փխրուն կամուրջ է անցնելու համար:

10% ամերիկացիների 10%-ը հոգեկան խանգարում ունի: յուրաքանչյուր 100-ից մեկ ամերիկացին հարբեցող է:


ուրեմն ո՞վ կմաքրի վիճակագրությունը: իմ փողոցում ստվերներ կան որոնք երբեք չեն հեռանում շքամուտքից:

ՀԱՐՈԼԴ ՆՈՐՍ (1949)

ՍԱՏԿԱՑՐԻՆՔ ՁԵՐ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԸՆԿԵՐՈՋԸ Սիրիլ Քոնոլիի «Մահ Գրանադայում. Գարսիա Լորկայի վերջին օրերը» գրքի գրախոսության հիմամբ (The Sunday Times, մայիսի 20, 1973)

Սատկացրինք ձեր բանաստեղծ ընկերոջը էս առավոտ, էն որ մեծ ճարպոտ գլուխ ուներ Թողեցինք փոսում ընկած 2 գնդակ արձակեցի նրա ոռի մեջ որովհետև «կնիկ» էր Ես էն մարդկանց մեջ էի

[105] ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

հարյուրից 10-ը շաքարախտ ունի: մեր բնակչության 10%-ը ծեծում ու ստորացնում է երեխաներին: յուրաքանչյուր տասից մեկ ամերիկացին վատ է սնվում: մեզնից 10%-ը չափազանց գեր է, 10%-ը տառապում դեպի քաղցկեղ տանող բնության աղտոտումից, իսկ 10-ից մեկը չարաշահում է հաբերն ու դեղատոմսերը: մեզնից 10%-ը հարկադրյալ խաղամոլ է կամ գործամոլ որի վերջը սրտի նոպան է, իսկ մեզնից 10%-ը գործազուրկ է կամ ճնշված: մեզնից 90%-ը միշտ լսում է այս վիճակագրությունը բայց մենք չափազանց խենթ ենք կամ հարբած, կամ տառապում ենք շաքարախտից կամ դաժանությունից կամ գիրությունից կամ քաղցկեղից կամ հարկադրանքից՝ որևէ բան անելու համար:


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[106]

ովքեր գնացին Լորկային գտնելու ու էդպես էլ ասացի Ռոզալեսին Ես Ռուիզ Ալոնոոն եմ նախկին տպագրիչ պատգամավոր աջերի կողմից ողջ ու առողջ տեղը տեղին երդվյալ ֆալանգիստ Կյանքս ապահովել եմ քաղաքացիական գվարդիայի տղերքն ընկերներս են Որ բանաստեղծ էր ուրիշներից լա՞վն էր «Հոմո» էր ախր Իսկ մենք դրանցից արդեն զզվել ենք Էստեղ Գրանադայում Սպանության սև ջոկատները զբաղված էին պրոֆեսորներին բժիշկներին փաստաբաններին ուսանողներին վերացնելով ոնց որ Հավատաքննության էն լավ օրերին Գեներալ Խեպո դե Լյանոն մի լավ խոսք ուներ «Սուրճ տվեք դրան, լիքը սուրճ տվեք»: Երբ Լորկային բռնեցին Գեներալին հարցրինք թե ինչ անենք «Սուրճ տվեք դրան, լիքը սուրճ տվեք» Ու մենք նրան տարանք բլուրներն ու գնդակահարեցինք Հիմի ասա տեսնեմ ի՞նչ վատ բան արինք ախր «կնիկ» էր էն էլ ձախ թեքումով Ինքը չէ՞ր որ ասաց Չեմ հավատում քաղաքական բարեփոխումներին Ինքը չէ՞ր որ ասաց Գրանադայի զավթումը 1942-ին Ֆերնանդի ու Իզաբելլայի կողմից Իսկական աղետ էր


ՋԵՅՆ ՔՈՐԹԵԶ (1949)

ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ Ի՞նչ աներ Ինեզը այն մարդուն որը պատերազմ հայտարարեց նրա մարմնին որը ռազմաճակատ բացեց նրա կրծքերի արանքում Լիզե՞ր պիտի նրա մազոտ ոռը Համբուրե՞ր պիտի նրա պզուկները տաք շո՞ւնչ փչեր նրա ահռելի ոտնաթաթին ե՞տ քաշեր իր հեշտոցի անկյունները ու զռար քալիֆորնիական ավանակի պես Պատերազմական ժամանակ էր Ինեզի համար նա կանգնած նայում էր դանակին վիրավորանքն ու իր սեփական հոտը չորանում էին նրան բռնաբարած մարդու անդամի վրա Ինեզը կանգնել էր հրացանը ձեռքին անելով այն ինչ պաշտպանության նախարարությունը կանի պատերազմի ժամանակ Իսկ երբ տղամարդն սկսեց խռնչալ, հևալ ու առաջ շարժվել մի ահռելի խոզի նման նա արճիճ մխեց նրա դողացող մարմնի մեջ Արձակեց մինչև Գվարդալուպեի Կույսը ու տոնեց մեռած ստոր բռնաբարողի օրը ու էլ ինչ պիտի աներ գրողը տանի Իսկ ի՞նչ աներ Խուաննան այն մարդուն որը պատերազմ հայտարարեց նրա կյանքին Լիզե՞ր նրա կեղտոտ մռութը Կծե՞ր նրա կրծքանշանի համարները Կո՞ւլ տար նրա կեղտոտ ամորձիները Ճզմե՞ր նրա փթած թրթուրների գունդը և

[107] ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

Ինքը չէ՞ր որ Գրանադան ամայի երկիր անվանեց բնակեցված Իսպանիայի բուրժուաներով արվամոլ հանցավոր բանաստեղծ Գեներալ Ֆրանկոն ինձ մի մեդալ պարտք է նրա ոռի մեջ 2 գնդակ արձակելու համար


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[108] երգեր աստված պահի ամերիկան շնորհակալ եմ որ պղծեցիր

կյանքս Պատերազմական ժամանակ էր Խուաննայի համար Նա արեց այն ինչ պաշտպանության նախարարությունը կաներ պատերազմի ժամանակ իսկ երբ խմող ու քաքից հոտ քաշող ժամապահն ասաց մեզ Էնպես կանեմ որ մեռնել ուզենաս սևամորթ քած էստեղ արի Խուաննան մխրճեց քլունգը այդ փչացած շունշանորդու կրծքի մեջ ջարդեց այդ ցեղապաշտ ոստիկանի վիզը Խուաննան պարեց քլունգների պարը ու ևս մեկ անգամ օվկիանոսի մի ափից մինչև մյուսը ամեն մի տուն տոնեց մեռած ստոր բռնաբարողի օրը ու էլ ի՞նչ կարող էինք անել գրողը տանի

ՍԹԻՎԸՆ ԴՈԲԻՆՍ (1949)

ՃԵՐՄԱԿ ԽՈՃԿՈՐ Ընտանիքը որոշում է ճաշկերույթ անել: Ավարտական թե ծննդյան օր է: Հայրը գնում է մի ճերմակ խոճկոր, որը կբավարարի թե կնոջը թե երեխաներին ու մի քիչ էլ հատուկ հյուրին: Հայրը չգիտեր ինչպես խոճկոր մորթել բայց բարում հանդիպում է մեկին որն ասում է՝ Դարդ մի անի, հարյուրավոր խոճկորներ եմ մորթել: Նա մի երտասարդ է, ժպիտը միշտ դեմքին: Ճաշկերույթի օրը երիտասարդը գալիս է վաղ առավոտյան: Դանակ չունեմ, ասում է: Վերցնում է հացի դանակն ու սկսում է սրել մի քարի վրա: Սրում է դանակն ու բրենդի խմում: Ճերմակ խոճկորը վազվզում է տան մեջ: Երեխաները կապույտ ժապավեն են կապել խոճկորի վզին իսկ գլխին դրել են մանկական կապույտ գլխարկ: Խոճկորը ցնծում է: Նա թույլ է տալիս որ երեխաներն իրեն կերակրեն, նստեն մեջքին: Իսկ ժպտացող մարդը սրում է ու խմում, սրում է ու խմում:


[109] ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

Առավոտն անցնում է: Ինչո՞ւ չես սկսում, ասում է հայրը: Խոճկորը ցցում է գլուխը դռան ետևից, հետո ծլկում: Երիտասարդը էլի է խմում: Արդեն համարյա կեսօր է: Ինչո՞ւ չես մորթում, ասում է հայրը: Նա այլևս չի համբերում: Երիտասարդը մռայլ նայում է հատակին, մռայլ նայում է հորը ու զննում նրա կոկիկ տունը: Վերջապես ոտքի է կանգնում ու ճոճվում: Դու հարբած ես, ասում է հայրը: Երիտասարդը բարձրացնում է դանակը: Մորթելու համար դեռևս բավականաչափ խմած չեմ, գոռում է: Գայթելով դուրս է գալիս խոհանոցից: Որտե՞ղ է էդ խոզի մռութը, գոռում է: Խոճկորը երեխաների ննջասենյակում է: Ես պատրաստ եմ, ասում է երիտասարդը, լրիվ պատրաստ եմ: Վազում է աստիճաններով վերև ու մտնում այն սենյակը որտեղ խոճկորն է խաղում: Բոզի մեկը, գոռում է: Հարձակվում է վրան ու խփում ոտքին: Խոճկորը ճղճղում է: Դուրս տար, գոռում է հայրը, դրսում պիտի մորթես: Սարսափահար խոճկորը վազվզում է սենյակում ու ճղճղում, կարպետն արնոտվել է: Կապույտ գլխարկն իջել է աչքին Պոռնիկի մեկը, գոռում է երիտասարդը: Ցատկում է Խոճկորի վրա ու խփում ուսին: Երեխաները ճչում են: Հայրը գոռում է: Երիտասարդը տնով մեկ հետապնդում է խոճկորին: Բոզ, պոռնիկ, խոզի մռութ, գոռում է: Դրսում, դրսում, գոռում է հայրը: Նա գիտի ձևը, գիտի թե ինչպես են խոճկոր կորթում: Խոճկորի համար իսկական մղձավանջ է: Կապույտ գլխարկը փակել է աչքերը, նա համարյա ոչինչ չի տեսնում: Անվերջ ճղճղում է: Աշխարհում չկա դրա պես ուրիշ ձայն: Ասես մեկի դեմքին տաք ճարպ դրած լինեն: Վերջապես երիտասարդը ծուղակն է գցում խոճկորին լվացասենյակում: Հարձակվում է վրան: Կեղտոտ խոզ, գոռում է ու անվերջ խփում խոճկորին: Երեխաները դռների մեջ կանգնած լալիս են: Հայրը լալիս է: Կինը թաքնվել է ննջարանում: Ինչ փառավոր ճաշկերույթ եղավ: Վերջապես խոճկորը սատկեց: Երիտասարդը


ամերի կ յա ն պ ո ե զ ի ա

[110]

վեր է պահում նրան՝ երևի ոտքերից բռնած: Նորից նա ժպտում է: Վերջը տվեցինք, գոռում է: Երևի մի երկու հարված է հասցրել: Խոճկորն ասես շվեյցարական պանիր լիներ: Երիտասարդը խոճկորը տանում է խոհանոց և սկսում է կտրատել, հետո օգնում է եփեն: Ամբողջ օրը տունը լցված է հրաշալի հոտով: Երեխաները թաքնվել են իրենց ննջասենյակում: Մայրն ու հայրը խոզանակով անվերջ փորձում են մաքրել արյունը: Վերջապես խոճկորը պատրաստ է: Ճաշկերույթ է, երևի ավարտական կամ ծննդյան օր: Երեխաները հրաժարվում են ներքև իջնել: Մայրն ու հայրը քաղց չեն զգում: Երիտասարդը մենակ նստել է սեղան: Նրան մատուցում է ամանեղենը լվանալու համար վարձված մի աղջիկ: Նա անվերջ ուտում է: Համով է, ասում է, խոճկորից համով բան աշխարհում չկա: Նա գինի է խմում ու ծիծաղում: Անվերջ կլլում է ճերմակ խոճկորի քաղցր միսը: Ուշ երեկո է, նա դեռ ուտում է: Երեխաները պառկել են քնելու, ծնողները պառկել են քնելու: Հայրը պառկել է մեջքի վրա ու լսում է երիտասարդի երգը.- որսի երգեր, ռազմերթի երգեր, մթին վայրերում Ճամփորթության երգեր, հաղթանակի ու վրեժի երգեր:

ՎԱՆԴԱ ՔՈՈՒԼՄԸՆ (1951)

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ Նա կատարյալ կին էր մինչև որ տղամարդը հասկացավ որ նա մսի մոլուցք ունի ամուսինը ուշ էր տուն գալիս: ամեն գիշեր կինը կրծում էր նրա մարմինը վերմակի տակ դեղորայքի պահարանում կինը սափորներով միս էր պահում իսկ երբ անվերջ կրկնում էր թե գլխացավ ունի ամուսինը պառկում էր, նայում առաստաղին ու գիտեր թե կինն ինչով է զբաղված երբեմն կինը ուրիշների ներկայությամբ էր ուտում: մի անգամ երբ


[111] ամեր ի կ յա ն պ ո ե զ ի ա

բարեկամներին հյուր էին գնացել նա պատահմամբ գցեց դրամապանակը որը բացվեց ու արյունոտ մսի մի կտոր ընկավ կարպետին: անելանելի վիճակ էր և այդ երեկո ամուսինը որոշեց կնոջն ասել որ ամեն ինչ վերջացած է և մինչ նա ջրհորի մթին աստիճաններով բարձրանում էր կնոջ բնակարանը սկսեց տատանվել: չէ, մտածեց նա, ախր սիրում է ինձ: կինը դարան էր մտել դռան ետևում և երբ ամուսինը ներս մտավ նա հարձակվեց: թարմ մսի մի մասը նա պահեց իր գրամեքենայի կողքի դարակում մի քանի պատառ դրեց թասի մեջ մահճակալի մոտ որպեսզի ծամի հեռուստացույց դիտելիս մնացածը զգույշ փաթաթեց նրբաթիթեղով ու խցկեց սառնարանը հետո հայելուն նայելով կինը հաչոցի պես մի ձայն արձակեց: դե, մտածեց նա, ես երբեք նրանց չեմ խաբում: ես միշտ ասում եմ թե ով եմ իսկ նրանք չեն հավատում


Mark Rothko, #22


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.