Ջավախքի հեքիաթների սույն ժողովածուի հիմքը կազմում են երկու հրատարակություններ: Առաջինը` Հայոց Ազգագրական ընկերության Ախալքալաքի մասնաճյուղի կողմից 1911 թ. Ալեքսանդրապոլում հրատարակած «Պառավաշունչ» գրքույկն է, որտեղ տեղ են գտել հայ նշանավոր ազգագրագետ և բանահավաք Ե. Լալայանի կողմից գրի առնված Ջավախքի ժողովրդական չորս հեքիաթներ: Երկրորդը` ՀՍՍՌ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից հրատարակած «Հայ ժողովրդական հեքիաթների» IV հատորն է, որտեղից վերցրել ենք Ջավախքի ժողովրդական հեքիաթների մնացած չորս գործերը: