Կարեն Անտաշյան․ Ծիլի-Ծով․ գիրք հմայության

Page 1


γñ»Ý ²Ýï³ßÛ³Ý

ÌÇÉÇ-Ìáí գիրք հմայության

ԵՐԵՎԱՆ «ԱՆՏԱՐԵՍ» 2013


ՀՏԴ 891.981-1 Անտաշյան ԳՄԴ 84Հ-5 Ա 620 Խմբագիր՝ Հասմիկ Հակոբյան

Անտաշյան Կ. Ա 620 Ծիլի-Ծով: Պոեզիա/Կ. Անտաշյան.- Եր.: «Անտարես», 2013.- 136 էջ: Ծիլի-Ծովը կենաց հասուն բնազդների և խորհրդա­ պաշտական հետազոտությունների գիրք է: Հեղինակը սրբազնացնում է Ջուրը՝ որպես Կյանքի հիմնական հումք, և Կյանքը՝ որպես Ջրի հրաշալի հատկություն: Ծիլի-Ծովը սահմանվում է իբրև մեռելների լուծ­­վող հիշողությունն ու ապրողների շարունակելի-ընդ­հատական վարքը ջրածին կեն­սոլորտի ամբողջության մեջ: Կյանքի ինքնարարումը ջրից՝ նույնական է լեզվից իմաստներ խոսելուն, իսկ լեզ­ վի բնազդին հետևելով բանաստեղծելն՝ ինքնին իրա­կա­ նու­թյունը հրահրող հմայություն է:

ՀՏԴ 891.981-1 Անտաշյան ԳՄԴ 84Հ-5 ISBN 978-9939-51-560-1

© Անտաշյան Կ., 2013 © Անտարես, 2013


Նշանալույծ



Բոլոր արարածների մերան, չընդհատվող Կենդանի՝ զվարթ Ջուր:

Նշանալույծ

| 5


Մասն անկարող կլիներ ճանաչել ամբողջը, թե հումքն ամենուր նույնական չլիներ այստեղ և այնտեղ, մեծում և փոքրում: Այն կենդանի է իմ աչքի տեսության և ունկի սրության չափով: Չվախենամ հանկարծ, չդողամ պահպանելու վրա ինչ որ կորչելու է՝ մեկ է կկորցնեմ, ինչ որ գտնելու եմ՝ ինձ համար է պահված: Դուռը բաց է ահա - ներս անցնեմ նրբին ալիքների և թաքուն նշանների էոլորտ:

6 |

ÌÆÈÆ–Ìàì


Ահա տարածվում ես անուններով անհամրելի, սածիլներով մատաղ ու սիրասուն, որ ամեն խոպան վայրի տուն են ասում և առմիշտ դարձնում Քոնը:

Նշանալույծ

| 7


Արարածնե՛րս, դառնալով այն, ինչ ուտում ենք, հնչում ենք Քեզ – կենաց երգեհոնը մեզ ընծայված գույների շռայլությամբ և օրեցօր նորոգելով՝ Քեզ փրկում ձևերի պատմությունից:

8 |

ÌÆÈÆ–Ìàì


Արարածներս՝ սպառվում ենք մեզ համար կուտակելով իրեր և ինքնության հիշողություն, որն անցյալ է այլևս: Մեր ուղին անդառնալի է և ընդհատ… Քո ցնծության առջև խորունկ է մեր տխրությունը:

Նշանալույծ

| 9


Ծաղկելու Քո հրաշքն ավելի կարևոր է, քան ես և իմ պատմությունը, քան լեզվիս սողանքներում ծվարած հրեշտակների ոսկորներն ու վարպետների ոսկին: Կյանքի առկայությունը զվարթությունն է միշտ, անհագ պատճենումների և մոտավոր կրկնությունների շարահյուսումն անայլընտրանք:

10 |

ÌÆÈÆ–Ìàì


Արդ ճանաչեցի Ջրի ճամփան, և այն, որ սկզբում տալն է, հետո վերցնելը, որ հոսելն է վայելքը և ոչ հասնելը, որ լցվելուն հաջորդում է սպառվելը, և կենդանի լինելուց զատ լինելու ուրիշ կերպ չկա:

Նշանալույծ

| 11


ե րազահան

Ծով Չունեցածդ քեզ համառորեն հետևող քարավան է, չտեսածդ անսպառ է իր այլակերպումների մեջ, երազածդ մարմին կառնի անապատի քամուց: Արդ, լցվելու են դատարկություններդ, և հագենալու է ծարավդ, բայց… երգերով ու ճանապարհներով, հեքիաթներով ու հմայությամբ:

Այծ Ժլատ ժայռերի սակավությանը մատնված ճակատագիր է քեզ բաժին ընկել և անխնա վիհերի առատություն, ուր կորցնելն ավելի հեշտ է, քան պահպանելը: Մեծ տառապանքի արժանանալը մեծ լինելու վատագույն առիթն է, բայց շատերն այն նույնպես բաց են թողնում: Արշալույսների և մայրամուտների մինուճար շռայլությունը քեզ նշան, կուտակվելու և ջերմացնելու միջոց գտիր:


Ծիլի-Ծով



Էա Մինչ ապրանից հրաշալի լուսաբացը, խուսափուկ, վաղորդյան հալվող աստղածաղիկներից դու կաթեցիր, ցողի՜կ, մինչ բազմաթիվ կանանց և տղամարդկանց միջև հեշտ սկսվող ու հա՛ չավարտվող խառը պատմությունների հետկեսօրը նարինջ դեղձենիների տակով դու դողդոջուն անցար՝ վերջին անգամ քեզնով կամ կյանքա-սերա-լույսախառը լցնելով նախապապիս փորփրած առվափոսերը, խունջիկ-մունջիկ անելով քարե վիշապիկների հետ, նրանց ողորկ կողերին քսմսվելով, լկստվելով, ինքնամոռաց, ալեծփիկ, գալարվեցիր… Մի օր էլ հանկարծ ալիքվեցիր ինչ-որ տեղ Հնդկական օվկիանոսում՝ հեռավոր, անհուն, անանուն: Ծիլի-Ծով

| 15


Ու մինչ քառորդ հավերժություն խմորվում էր տիեզերքում դեռ անուն չունեցող կարոտը, ես խեցեղենից հինգ պարույր հասակ առա քո խորքերում, իսկ դու չդիմացար, չսպասեցիր, արևայրուքներից ավանդեցիր հոգիդ արևաստծուն, գալարվեցիր նրա հետ երկնային սավանների վրա, խելակորույս թավալվեցիր նրա հետ՝ կյանքոտելով դեռևս անաստված տարածություն ու ժամանակ, Էա՛, դու՝ ճերմակ առագաստանավ, աղջիկ, կետադելֆին, ճայ, երբևէ բառերի մեջ չառնված երգի կանխազգացում Էա՛ ամպի՜կ, կենսոլորտի սահմանները պարագծող թաց քնքշություն… Աղջկական նազանքներով, ինքդ քեզ շոյելով ծուլորեն, մշուշված ու քնատ սահեցիր, սառեցիր, գգվեցիր, գրկեցիր, ննջեցիր, 16 |

ÌÆÈÆ–Ìàì


հյուսիսային սուրբ լեռան գագաթին իմ ծնունդից անհնարին շատ տարիներ առաջ, սառցե ճերմակավոր ջրափոշի Էա՛ ձյունի՜կ: Ես հիշում եմ քո այն երազը, որի անունը ջրաշուշան դրեցինք, և դեռ երկնագույն էին այդ ժամանակ ինձ պես ծովագռավները: Հետո քո մենության և իմ տունդարձի ժամանիվը գլորվե՜ց, գլորվե՜ց… Մինչ իմ սերմերը թրև էին գալիս անապատներով, մինչ իմ սերմերը պարում էին թեթևսոլիկ քամիների հետ՝ անդրաշխարհի մթնում մոլորվելով հետ չէին վերադառնում կամ գալիս էին իբրև բարբարոս խառնածիններ՝ դու սուրբ լեռան գագաթից կամացուկ, կաթեկաթ, շշուկով, հորդեցիր ինձ փնտրելու՝ քեզ խցկելով ամեն քարի ու դարի տակ՝ շոշափելով, հոտոտելով, լիզելով, Ծիլի-Ծով

| 17


աշխարհում իմ գոյության աղակալած հետքերը, իմ ժայռափոր մտքերը ու դեռ չգտած իսկ արդեն, սպասումի դողից քառսուն պտկունքդ նռնաճաքուկ ծորում էին կաթնասուն սիրո կենսահյութը, Էա՛ անձրև՜: Ես լսեցի քեզ. «Մի քիչ էլ մնա իմ մեջ, մի քիչ էլ… »: Ես շնչեցի քեզ - ծովը: Էա՜: Այդ օրը ծնվեց առաջին երգը լեռնացի ծովապաշտների:

18 |

ÌÆÈÆ–Ìàì


Կտղուց Սիրելի՜ս, այնքան վաղուց չես խմել ինձնից, որ հասցրել եմ կուտակվել ծով եմ կտրել ներհոսող անձրևներից ու ստորգետնյա ակունքներից քաղցրացել եմ: Քեզ համար լցված այս ծոցը չի մտել ոչ ոք և հիմա անուշ եմ ու անաղմուկ, ազնիվ եմ ու թունդ՝ դանդաղ ունենալու համար: Եղեգնյա փողերով ծփում է ափս քեզ տենչող, ամենակուլ վիշապներով վխտում է ներսս, աստղասերմերով լիքն եմ ափեափ: Հենց որ դիպչես ինձ՝ կհալվեն զգեստներդ, հենց հուզվես, սուզվես, ուզես խմել՝ գնարբուկի բույր կդառնաս, երաշտ արտերին անձրևելու փափագ, երազ կդառնաս թռչել կարողանալու մասին: Երբ վերջապես հասնես պապակ, չշտապես ինձ զգուշորեն ճաշակիր իբրև հավերժական սիրո հմայանք, իբրև ճակատագիր:

Ծիլի-Ծով

| 19


Ծիլի-Ծով Ես Քո նշաններին հետևելով գնացի ու գտա Պորտ լեռան կաթնաղբյուրը, խմեցի իմ տարողության չափ Քո խորքը՝ ստինք-երկրի ծուծքով օծուն, ու ծիլս բար եկավ: Հասկացա ինչ որ եղել էր - արձակեցիր. ազատվելու պես էր դատարկվելս, լցնելու շնչով ներխոսեցիր - ինչ լինելու է. ճաքճքեցի - քեզնով ներծծվելու համար: Եվ հիմա մերկ եմ ու չեմ մրսում, ունեմ ու չեմ վախենում, ներում եմ ու չեմ տառապում, ուտում եմ ու չեմ ոչնչացնում, տալիս եմ ու չեմ պարտավորում, հեռանում եմ ու չեմ լքում, բարակում եմ ու չեմ կտրվում, հոսում եմ ու մնում, գնում եմ ու չեմ գուշակում ջրի ճանապարհը: Դու՝ ներառյալ ես, անմասելի Է: 20 |

ÌÆÈÆ–Ìàì


Երբ ցավում եմ, դու գիտես, խոսում եմ հետդ՝ ալիքներդ հանդարտվում են, սիրում եմ՝ փափուկ ես դառնում, սուզվում եմ՝ խայտում ես, քո մեջ աստղերի արտացոլքն եմ որսում՝ խանդում ես, գժվում ես փոթորկած, շնչում եմ՝ ծաղկում ես իմ չտեսած ափերումդ, գիտե՜մ: Կեսգիշերի մթնում, երբ միմյանցից թաքուն արթուն ենք, դու ալիքվում ես դեպի լուսինը, ու ես երգ եմ գրում: Ես աստղերին վերադառնալու քո տենչանքն եմ:

Ծիլի-Ծով

| 21


Ծովի (ասք) Չխոսեցինք քո մասին, չուզեցինք, չաղոթեցինք, վիճակ չհանեցինք՝ գիտեինք, ինչպես գարունը սրտի և նորածիլն արևի տեղն է իմանում: Կանցնի հոսանքն ի վար գլորվելու ժամանակը՝ միավորվելու, ներգրավվելու և մեծանալու, ընթացիկով հագենալու, պղտորվելու, հեռվի մասին երազելու ժամանակը՝ ընդգրկվելու, և կգա հանկարծահաս ժամանակը հետադարձի. ի սկիզբ, ի բուն, ի տուն, ի ակն միածին հանց բեղուն ձուկն ի ավարտ և անցյալ մարմինն ու կարը ի սպաս նոր սեր-հունդի: …Մշուշ էր, գիշեր, բայց գիտեինք, որ տեղ հասանք, համընկանք ահա երկնքի ու երկրի խաչուփաչում (այդքան վեր երբեք չէինք մեռել անկոչության վախից. այդքան մեծ լռություն, այդքան թափանցիկ) ասաց՝ դե ներս անցիր ներքին ծովերի նավապետ, երազ դարձիր քո մեռելեռներից վեր: Ներսում լուսնի ափսեով լի հալված ոսկի գտանք, խմեցին, խմեցինք - չսպառվեց սերը, Նանը քո անունով մի ակնաչափ մարգարիտ Ծիլի-Ծովը գցեց 22 |

ÌÆÈÆ–Ìàì


ես մի բուռ աստղափոշի ցանեցի շուրջը նոր պայթած տիեզերքից, հրատներ պարեցին - մեր շունչը բորբ, և կյանքն իբրև լուսապսակ պտուղ օրհնյալ էր և հուն ունեցավ մեզանից սուրբ:

Ծիլի-Ծով

| 23


Ջրի ճամփա Երազս ջրին պատմեցի… Երբ մեզ բաժանող ձյունամրրիկը հասնի քո քաղաք, գտնի պատշգամբդ, տեղավորվի տեսադաշտիդ մեջ, գալարվի, օրորվի, խաղաղվի ու պարի ցած, լսիր նրա շշած իմ երազը… «Հանդիպեցինք սերկևիլի ծառի տակ պտղածոր՝ օվկիանոսի այն ափամերձ ժայռին, որ խոստացել էի ներառել քեզ համար: Ես քեզ միանգամից չճանաչեցի, տե՛ս, քեզ ամեն կերպ պատկերացրել էի, բացի այդկերպը: Աղչի՛, եկար ու խառնեցիր աշխարհի վերջի հետ կապված հաշվարկներս. – Ապրելու ենք,– ասացիր,– շարունակությունը: Ձմռան ու իր մեղրի հետ մենակ մնացած մեղվի թախիծը, որ չգիտես ինչու ախորժակ չունի… Ծաղիկը, որ ձյան տակ շնչահեղձ է լինում ոչ մեղվի հետ լպստվելու, այլ գարունը տեսնելու անհամբերությունից… Նրանք պարզապես վստահում են միմյանց հնարավոր գոյությանը, և այդ է սերն իբրև ընթացքի վայելում:

24 |

ÌÆÈÆ–Ìàì


– Սիրելը գործողություն է,- ասացիր,- ո՛չ հոգեվիճակ, տեղաշարժվի՜ր… Լրիվ քեզ անձրևի տեղ ես դրել, առանց քեզնոտվելու անհնար է դարձել տեղաշարժվելը լեռնային փռչոտ կաթնասունիս համար, որ վաղուց լքել է ծովը – վերադարձի գայթակղություն ես դարձել: Լսի՛ր, քաղցից ու ջահելությունից բացի ուրիշ ի՞նչը կարող էր դրդել մեզ նետվելու բաց ծով… Ինչո՞ւ է այդ օտար ափն ավելի մոտ թվում, քան իրականում կա ու խելքամաղ անող այլևս չվերադառնալու հեռանկարը… Ունեցած-չունեցածներս հավաքի՛ր, ուրեմն, մեկնում ենք առավոտյան: Հարմար տեղ կգտնենք բնադրության՝ որձամեզով նշագծված և իգամազով փափկասուն – ավետյաց երկիրը կշինենք մեր: Ճանապարհ է. լողալուց հոգնենք՝ կքայլենք, ճեմելուց ձանձրանանք՝ կթռչենք, թևելուց թուլանանք՝ կպառկենք ամպերին, իսկ պատմության վերջում ով էլ առաջինը վայր ընկնի երկնքից…» …առավոտյան սուրճն ինքն է եփելու: Ծիլի-Ծով

| 25


Բույն Իմ մատից փուշ կհանեմ, քո հյուսից մազ կքաշեմ, մեզ համար բույն կհյուսեմ, նանիկս: Ինքնիշխան երազապետություն – հասցեն՝ Գարնան դողդոջ անձրև, ծաղկած դեղձենիների թավուտ, կամ Գնացքների գերեզմանոց, նախկին Երևան-Վան վագոն, կամ Ծիլի-Ծով, եղեգնյա փողերի ծոց, կամ Մերտուն: Ես բույն կհյուսեմ մեզ համար – այնպիսին, որի բոլոր կռնակները, բռնակները, դռնակները, անկողինները, բազրիքներն ու հատկապես պատուհանագոգերը սիրո հարմար կլինեն, նանիկս: Բույնն՝ իբրև արթնանալու ամենահրաշալի վայր, բույնն՝ իր առավոտվա թարխունա-թեյա տաք բնահոտով: Չէ՞ որ կրկնվելու չափ դանդաղ թերթվող օրերի էվոլյուցիան առաջ են տանում աշխարհի բոլոր բնակյալները, որ շնչելու ժամանակ չունեն, հոգնելու ժամանակ չունեն, 26 |

ÌÆÈÆ–Ìàì


ապրելու ժամամանակ չունեն և, հատկապես, ժամանակ չունեն մասնակցելու ընթացիկ բոլոր հեղափոխություններին: Այս գարնանը, որ ոչ մի կերպ չի ուզում բաց թողնել իր բնաստեղծության տարիքը, ես բույն կգրեմ մեզ համար, նանի՛կս, իբրև հավերժական ժամադրավայր, ուր ամեն ինչ առաջին ու վերջին անգամ է լինում: Ես բու պապա, դու մամա բու, մի բուն լիքը բու-բվեճ՝ իր հարակից լվացքի անվերջանալի պարանով, որից կախ կգիշերի քոռ բուերի մեր ընտանիքը՝ շարված ըստ հասակի, փռչոտության աստիճանի, գույնի ու նշանակության: Վա՜խ, դեռ ինչքան ջրեր են հորդելու մեզանից, նանի՛կս:

Ծիլի-Ծով

| 27


Ծին Հասածս օրվանից քեզ եմ սպասում էս ինչքան հեռվից ես դու գալիս, տղե՛ս: Մեկ-մեկ անհամբերությունից ելնում եմ լեռը ու կրակներ վառում այնտեղ խորտակված նավերից, դե որ վերևից ես գալու՝ չմոլորվես հանկարծ ճամփեքին: Գագաթներին չհասած՝ սիրում եմ դրանք որպես քոնը քո անունն եմ տվել լեռանը, որ մի օր հասնես անունիդ հետևից: Քեզ համար հող եմ նշանակել ունեցածս քարթու քարերի մեջ, պարարտացրել եմ անցավորացդ հանգչյուններով, որ համեմում են արյան գույնն ու դառնում հացի մարմինը. մի օր ես էլ եմ հացիդ մարմինը դառնալու, որ համով ուտես, տղե՛ս: Արի և չարի պտուղներ եմ կուտակել կտրածս ծմակուտից – «Չ» վիտամինով հարուստ արևի չիր, իմաստության չամիչ չուտե՛ս – դրանցով կխաղաս, կսովորես ու կմոռանաս իմ իմացածը, որ քո իմանալիքին հասնես: Դեմքերն ու դեպքերը խառնած հեքիաթներ եմ անգիր արել, 28 |

ÌÆÈÆ–Ìàì


ուր կարևորը զարմանքի վարժություններն են. քանի լեզուս տռուզ է հեքիաթներով՝ շտապիր, դե՛… բան չմնաց: Դրսերից ներհուն նշաններ եմ բերել բառիս բուն, օգոստոսի նարինջ-մարինջ եմ հյութել ներս, որ արևի պես իմ գիրկ ծագես, ձմերուկ-ձմերուկ գլորվես հեռու, հեռու, հեռու իմ քոքից… քեզ ունենամ՝ նորահացի պես տաք լինես, տղե՛ս, ուտեմ քեզ: Բոլորակ ծագերից գույներ ու բույրեր եմ հավաքրտել, կարգավորել եմ Աստծու հետ հարաբերություններս, երեց մորուք եմ աճեցրել, որպես թե ես հինն եմ այլևս, հուզմունքի անքունից հաշվել եմ բոլոր աստղերը, չտեսնվածներին քո անունից մատաղ եմ խոստացել… Էս ինչքան հեռվից ես դու գալիս, էհ, տեղ չես հասնում. մեկ-մեկ արքայական հուսահատությամբ թևաթափ է լինում ամենասովորական էս հերդ դե արի՛, իմ ազնիվ արյուն, իմ ու մորդ երազի թևերը բեր, մեզ ունևոր կարծենք, թռչունակ: ......................... Հերքում-ճշտում եմ, գնում-գալիս, լռում-ճչում եմ, խնդում-լալիս… ախր ամեն ինչ պատրաստ է վաղուց: Ծիլի-Ծով

| 29


Իմ տխուր ձուկ «Ես քո տեր կենդանին եմ տակս փոխիր, լողացրու, կերակրիր ինձ և հետո երգիր ականջիս անուշ, չէ՞ որ ես քոնն եմ, քոնն եմ, և այնչափ սազում է ինձ քո հորինած անունը: Շնչակտուր հասնող ձյունը լուռ թախիծով է իջնում շոգած դրսում և առավել տխուր, երբ դուրսը լեփ-լեցուն է մարդահոսով. հեքիաթներիդ եղանակին չեմ դիմանում մեկ-մեկ… Ես՝ անորոշ ստվեր երաշտ օգոստոսի, ես՝ ենթատեքստից դուրս հեռակա ոչինչ, տխրամած ինքնին, ես՝ առանց վերածվելու ոչ մի հույսի… բո-բո-բոշիկ, ծովաչափ արցունքներն աչքերիս կախ. նրանց լողլողուն միջով եմ նայում դառնաղի աշխարհին… Գրկի՜ր ինձ – ասես քեզ թվաց, թե շնչահեղձ էի լինում (չէ՞ որ թվաց), դե գրկիր ինձ ամրակուռ, գուրգուրիր քնքշացուցիչ ձայնագրերով, կծիր, կծոտիր ցավոտ, լացացրու…

30 |

ÌÆÈÆ–Ìàì


Չէ՞ որ ես քո տեր կենդանին եմ՝ միակը՝ դատարկ փողոցներում և առավել՝ փողոցներում մնացած: Պղ-պղպջում, պղ-պղ… հնչում եմ լռությունից քերած մի բան – ալիք, հետո էլի մեկը, ալիք… ալիք… պուպուշ… բալիկն եմ քո. կխորտակվեմ, թե չհասնես ինձ, թե չկորզես ինձ աղի համրությունից: Ո՞նց չի հասնում խելքիդ. տխրության մասին խոսքը այնպես զվարճալի կարող է լինել, իսկ ես բառեր չեմ գտնում… (չե՞ս տեսնում) քեզ հանգելու – հարմար և ոչ մի հատ: Ես քո տեր կենդանին եմ, բայց պրծում կա՜, գիտե՛ս, դե որ կտրել ես ինձ իմ ծովյանից ու հասցրել քո ներս, ինձ դարանած երաշտների համար ձանձրալի ամպրոպելու փոխարեն խոսել սովորեցրու, որ ազատվեմ քեզնից»:

Ծիլի-Ծով

| 31


Բանաստեղծություն Իսկական բանաստեղծությունը միշտ վերջապես է սկսվում: Իսկական բանաստեղծությունն այն է, երբ չես հասցնում հանել գուլպաներդ: Իսկական բանաստեղծությունից հոգին ներծծվում է մարմնի մեջ, արյունը ջուր է դառնում, ջուրը վերականգնում է անմեղությունը: Իսկական բանաստեղծության ընթացքում միշտ անձրև է գալիս: Իսկական բանաստեղծության մեջ բառերը ծնվում են լռության հաճույքից չմեռնելու համար: Գրեթե բոլոր իսկական բանաստեղծությունները երեխաներ են դառնում: Գործ չունես նրանց հետ, ովքեր իսկական բանաստեղծության փոխարեն սպորտով կամ քաղաքականությամբ են զբաղվում, որովհետև նրանց հետ գցածն ու կուտակածը սև օրերի համար են:

32 |

ÌÆÈÆ–Ìàì


Ինչ ուզում եք ասեք, իսկական բանաստեղծության մեջ երրորդն ավելորդ թիթիզություն է: Մեկ էլ, իսկական բանաստեղծության մեջ հեղինակն ընդհատվում է անժամանակ… Իսկական բանաստեղծությունից հետո երկիրը խաղաղված կողքի է թեքվում, մեռնում ես մուշ-մուշ, երազներ չես տեսնում, ու հողը թեթև է:

Ծիլի-Ծով

| 33


ե րազահան

Ձուկ Կարծում ես, թե այս ծովը չափազանց մե՞ծ է քեզ պակասող այն միակին գտնելու համար, մանավանդ, երբ չես ճանաչում նրան և չգիտես Անունը… Նրան ճանաչելու նշաններ մի՛ փնտրիր. քեզ ապրող ճանապարհը հենց իր մոտ է տանում: Գնա երգելու պես և տեղ կհասնես ժամանակին:

Աստղ Ցերեկում կբաժանվեք դառնությամբ, որ գիշերում զգուշորեն միանաք: Կմերկանաք այնքան, որ մարմինները ազատվեն գույներից և կմոտենաք այնպես, որ անունները կմոռացվեն: Արարումը ոչ թե վարք է, այլ փոխակերպություն: Գիշերվա աստղածակ երևակայությունից արբած` առավոտի հետ կծիծաղեք իմաստների պարապ փնտրտուքի վրա: Աղջիկ կծնվի:


Այա



Իծան կեծան – դ’վեր ու վար, եզրին ծիրան ու անծիրի, ջու-ջու, ջու-ջուր, բարաց բերան, կենաց մերան, այա էծին էծին:

Խխունջիկ-մունջիկ, կկոց-կուկու, ծննդոց ծովից միայն խշշոց բերած իբրև էծին հիշողություն՝ դեռ պորտս թաց, աչքերս խուփ գտա կենաց ծծկունքդ սուրբ ծիկ - ծիծիկ - ծիկ ծիտիկ - տիկ - տիկ կիծիկ - ծիկ անուշ կերա քեզ ու ափ ելա իմ այա-մայա-մայամ-այա...

Այա

| 37


Այա, ի՞նչ է ճամփան: - Հետո կասեմ: Այա, ջրվե՛ժ նկարիր: - Ուֆ, աման... Այա, ի՞նչ է հետոն: - Ինչ իմանամ: Այա, գրկի՜ր: - Էէէէէ... Այա, ի՞նչ է մաման: - Քեզ բերեց՝ ինքը գնաց կորչի...

38 |

ÌÆÈÆ–Ìàì


Ինձ հմայեց, ախ, հմայեց հաստատ. իր բուրմունքը, Այա՛, ինձ գրկում է այնպես, որ հալվում են նույնիսկ ոսկորներս, ու ես կարող եմ գարնան իրիկնահովիկ դառնալ: Ինչ որ ուզում եմ ասել իր մասին՝ երգ է անբառ, թովիչ, նման արյունազեղ սրտի, երգ է թաքուն, թևող գրգիռ մթնում, սիրո գիշերվա չափ տևող և հասակի գարնան: Յոթ սար ու ծով հեռվից ինձ հմայեց, ախ, հմայեց հաստատ, ջուրս արյուն դարձավ, արյունս՝ գինի, գինիս երգ դարձավ, երգս՝ ուղի, ուղիս դարձավ անիվ - ինձ կտանի... ախ կտանի, Այա՛, ինձ կտանի քեզնից՝ իր մոտ...

Այա

| 39


Դու փափուկ, քաղցրորեն խոցելի, ավազե արևիկ, ընդգրկուն և գրգուն, անկողին պարպողի աշխատանք վայելքի և դողի, դոնդողի կաթնահունց թրթիռի մի պտղունց, թիթեռի օրեկան՝ շինվելու հոգսաչափ օգոստոս ու տարփանք, քրտնաղի ունայնի, ունայնի, ունայնի, քեզանից ոչ մի տեղ չտանող, չհայտնի, գայթելու, անկելու, մարելու սև աստղի ծանրության մահանիշ մատանի:

40 |

ÌÆÈÆ–Ìàì


«Ես, Արեկի ծոռ և Արամի որդի Առյուծս, սպանեցի իմ հոր բոլոր թշնամիներին ու խմեցի նրանց որդիների արյունը, սուրսայր մետաղով զինեցի իմ զարմը և պատրաստեցի նրանց պատերազմի, առաջնորդեցի իմ զավակներին հայրենական կռվի և իմ ճափին քանդեցի ամենայն հինն ու նորը հիմնեցի, ավիրեցի ամենայն փոքրն ու մեծը կառուցեցի, և այն ամենն, ինչ որ ինձնից էր, իմ անունով օծվեց ու իմ կնիքով նշանվեց»: Ես թողնում եմ այս գիրը հավերժության համար և այն պղծողների համար իմ Աստծու անեծքն եմ կապում. «Իմ անունն իմ քաղաքների քարերից երբևէ ջնջողի սերմը չորանա՛, ինչպես ձկները մեռնող ծովում»:

Այա

| 41


Այա, պորտս քեզնից կտրած՝ թևեցի հեռուներն անհայտի, փնտրեցի իմ ազատությունն ու ինքնությունն անհույս, հաղթեցի խավարում վխտացող դևերից շատերին, մտածեցի ու հորինեցի, հիմնեցի ու կառուցեցի, հետո... կորցրեցի և կորա, մոլորեցրի և մոլոր մնացի առանց քեզ: Քո մեջ լողալու համար էծին վերջույթներով ինչպե՞ս անցնեմ հիմա ունայնության այս անապատը, ինչպե՞ս քո անունով հաղթեմ քո զավակների ոսկորներից գոյացած այս ավազը, ինչպե՞ս փրկեմ ու պահպանեմ քո գոյության վերջին փաստարկը՝ ինձ, ո՞րն է այդ տեղն ուր կմարեն իմ ներքին աղմուկներն ու կլսեմ քո գոյը կենսատու, իմ ցավացող ներքինից քո քաղցրալուր անունն ինչպե՞ս քամեմ, ինչպե՞ս գտնեմ մեր կորուսյալ հատման կետը ջերմի, ո՞րն է քո ճշմարտությունը և իմ ուղին, խոսի՜ր ինձ հետ, Այա՜: - Չոփ-չոփ, չոփիկ արա, չոփ-չոփ-չոփ, անուշ նանիկ արա, աը-աը-աը-ա...

42 |

ÌÆÈÆ–Ìàì


Քեզ միշտ ցանկացել էի գիշերներում, իսկ դու ծեգին եկար, երկնքի կողմերից էի սպասել, բայց դու եկար ծովից, իմ մահն էի միշտ սպասել քեզ հետ, մինչ դու վաղուց իմ մեջ ամբարել էիր սերմերը քո կենաց: Բազում երաշտների ու հեղեղների միջով հասած արտերիս ոսկեծամ ծփանքից եկար հեշտ ու անհուն, ինչպես անցյալ ծովը: Երբ երազեցի անունդ, Այա, պորտս բացվեց, և դու հեզորեն առատ հոսեցիր միջովս:

Այա

| 43


ե րազահան

Անապատ Բազում ծարավների մեջ հենց քեզ կտրվի կենարար ջուրը, բայց որքան էլ անհագ լինի ծարավդ՝ ամբողջը չխմես. կիսիր սիրելիներիդ հետ, չսպառվեց՝ կիսիր ուղեկիցներիդ հետ, չսպառվեց՝ կիսիր թշնամիներիդ հետ, չսպառվեց՝ կիսիր օտարների հետ… մի՛ շտապիր հասնել ամբողջին, մի հագեցիր, մի դադարիր այսպես, և, ահա, փոքրերի հետ հավասար լինելով՝ մեծերի մեջ մեծագույնը կլինես:


Այր-Ցամաք



Հայրիշխանություն Քարեր կրծելու համառությամբ խեղդե՛լ օրերի անմտությունը, ծաղկե՛լ մահվան սպասումը, հեգնե՛լ դատապարտվածությունը պահի, զվարթությամբ կռե՛լ մետաղի պաղը, հոգնեցնե՛լ մարմինը, ժայռագույնին հանգեցնել – հողի՛ն, թմրե՛լ, մարե՛լ իմացողին մտքում տո՛ւն դառնալ, հո՛ւն դառնալ, քո՛ւն:

Այր-Ցամաք

| 47


Անշնորհքություն Գլուխս կախ, կոտոշներս տնկած, պնդաճակատ՝ գործից գործ, ցանկից ցանկ, լեվելից լեվել խզարում եմ: Իսկ դու սպրդում ես հա, հա անցնում ես չափերդ, հա բզում, բզում, բզբզում: Խա՛ռն եմ… տե՛ս... չե՛մ հասցնում… դրա... ժամանակը չէ՛… մի՛ արա... էլ... առաջվանը չեմ… մնա հետո… Բա էվոլյուցիա՞ն, բա երկի՞րը, հեղափոխությո՛ւնը, գո՛րծը մենք տուն-տեղ, հեռուստացույց ունենք, բանկում՝ հաշիվ, ֆեյսբուքում էջ ունենք որ ես թողնեմ ամեն ինչ ու քեզ մեկնեմ, ո՞վ լցնի դրանց բերանները, ամբարներն ու էջերը, ո՞վ կերակրի դրանց, առաջնորդի... ((դի Ներվերս չի դիմանում. բան ստեղծելը քեզ թարգմանե՞լն է, քեզ ցուցանե՞լը, ինչո՞ւ ես անվերջ նշաններով խոսում, ինչո՞ւ ես ծածուկ ու նուրբ հոսում և միայն երբեմն երևելի և միայն երբեմն շոշափելի... ((ելի 48 |

ÌÆÈÆ–Ìàì


Հա՛ – ժամանակս փչվո՛ւմ է չգրված, սըտվո՛ւմ է չգրված, չի՛ պրծնում հա, տարիքիս, ավյունիս ոսկին անվայել է մնում, անհասուն... ((ասուն չունենալու, չլինելու պես լոկշ՝ չգրվելուց... ((վելուց Կներես, որ չլսելու եմ տալիս, չտեսնելու եմ տալիս իբր թե բազմազբաղ-մազ-բազ-բաղ: Կներե՛ս, որ չեմ գրառում քեզ ձայնա տեսա փորա վերա ստորա... Կներես, որ փակվում եմ քո դեմ, անտեսում եմ ներհոսելու քո ջանքը, ներծծվելու քո ույսը... հայ-հույ-կույ բույ լույսը, որ կաթնոտում է երևալու հաճույքից: Կներես անշնորհքիս:

Այր-Ցամաք

| 49


Կղզի Ժամանակ էր պետք, որ հասնեմ ջրի հետ շփման իմ բոլոր եզրերին, որ վերջանամ ինքս իմ մեջ, սպառվեմ տեսական ճանաչողության և ժամանցային քուջուջի իմաստով: Հասնելու ժամանակ էր պետք, որ հայտնաբերեմ կղզին – ինձ՝ ինձնից ներս: Այնտեղ, ուր արդեն յոթ պորտ էր, բոլորս դեմքով իրար գիտեինք, պարզվեց՝ մենակյաց եմ եղել դեռ են գլխից: Կղզի-թախիծ անցյալ ժամանակի մասին, լուսավոր հետոյում դեռատվելու համար անտանելի ձգձգված, կանխորոշվածի ինադու՝ հարա-տևող: Կղզի-հայրենիք, չնայած տակ տված պատմությանդ, չնայած՝ քեզնից ներս ով ասես, ինչ ասես չի կորցրել իր ափռցփռ օրերում տեղանքդ անպիտան է գործից ազատ ժամերին մեջդ գանձերի որոնումով զվարճանալու համար:

50 |

ÌÆÈÆ–Ìàì


Կղզի-ծաղկաման, ամեն անգամ, երբ ավարտվել է քո մեջ հնարավոր ամենաերկար ճանապարհը, ես գլխահակ վերադարձել եմ տուն, դրել պապիս հեքիաթներից մնացած նավապետի սպիտակ գլխարկը՝ սև ու ոսկեզօծ երիզներով, նայել հայելու մեջ և ափսոսացել, ախ, ափսոսացել… Կղզի–գերեզմանոց, որ երբեք չես մարսել մեռելներիդ, կենդանի հող չես սարքել մեռելներիդ՝ արմատներս սնելու համար… Քեզնից ներս՝ կորցրածս թթվածին: Քեզնից ներս՝ գտածս ոսկորներ (խխունջներ, խեցիներ, ոստրեներ) օտար ափերից շպրտված, փոթորիկներից փրկված ոսկեծամ կալցիում, որի վրա քեզ համար սիրել եմ սովորել և այլ տկլոր բաներ: Կղզի–ավետարան, էջերդ լիուլի ծաղկած՝ երկինքդ լի է լողալ ու չվել չկարեցող անտեր հրեշտակներով:

Այր-Ցամաք

| 51


Իմ տափակ և պուպուշ հրեշտակներ (նույնիսկ հրեշտակ-ամենահրեշտակ իմ, ում համար աստղեր ու արծաթե բզեզներ եմ գողացել մորս զարդատուփից), իջե՛ք, դարձեք ձեր սովոր քարանձավները ձմեռելու և այս անգամ էլ մխիթարվեք իշառվույտի առատ բերքով, մինչ ձեր չունեցած գրքերի չեղած բանաստեղծը չկարդացված կմեռնի այս հերթական թվացող աշնանը ի վերջո և ձեզ այլևս չկարոտելու չափ երջանիկ… Կդիմանա՛ս, կորուստների սովոր կղզի – կարոտավայր:

52 |

ÌÆÈÆ–Ìàì


Ոչ ոք չի լսում Արևի չհասնող կողմում անձրևը սառն է ու էլի խավարը դառն է ավելի, քան մենք կարող ենք ընկալել: Գիշերը ներս է ընկղմում երախով խրտնած դևերի, ցեխաբորբ է թրջված թևերիդ՝ լույսի բանբերին անվայել: Ի՞նչն է քեզ այստեղ հմայել՝ արևից չսիրվող այս կողմում, ուր մթան մեջ մենակ են թողնում սարսափից ոռնալ կամ մայել: Ահա քեզ մարմին և արյուն, ահա քեզ բաժին ժամանակ. օտարումն է հաստատ ու կայուն գնալու, հասնելու փոխանակ:

Այր-Ցամաք

| 53


Ո՞վ ես դու [Ես էշ գզող եմ]

էշերին շինելը մեր գյուղում պատվաբեր էր, իսկ մարդկանց հետ նույն կերպ վարվելը՝ ահավոր ամոթալի: Մի տեսակ չեմուչումով էին ամուսնանում մեր գյուղի բոլոր տղամարդիկ, իրենց կանանց մի տեսակ քաշվելով էին սիրում՝ աշխատելով հնարավորինս քիչ դիպչել ձեռքերով, ու կանայք էլ թաքուն, գլխիկոր էին հղիանում, ամաչկոտ, ահավոր ամաչկոտ երեխաներ էին լույս աշխարհ բերում միշտ՝ միանգամից շիկնած-պատրաստ բոլոր հնարավոր դեպքերի համար: Ես նույնպես էշերից եմ սկսել՝ նրանցից ամենահմայիչից… Քնքուշ-բազալտագույն իմ առաջին իշուկ՝ անհունորեն բարի և երազկոտ աչքերով. ա՜խ... չէ՞ որ ես քո կյանքի առաջին տղամարդկանցից էի, ու անփորձ էինք երկուսս էլ այդ գործում: Բայց ինչ ամոթ էր մեր գյուղի կանանց սիրելը: Չէ՞ որ նրանք սիրելու համար բոլորովին հարմար չէին, չէ՞ որ նեոլիթից էս կողմ 54 |

ÌÆÈÆ–Ìàì ÌÆÈÆ – Ìàì


պարարտ ճարպաշերտով ու առատորեն մազածածկ նրանց մարմինները արևի երես չէին տեսել ու ձևավորվել էին ավելի շատ դիմակայելու, քան սիրվելու համար: Իսկ էշին նստեցիր, գնացիր մինչև է՜ դրախտ չհասած, էշից իջար… մի 5 րոպեում հասար դրախտ… ծխեցիր քո համար, սարերի հովին մեռար ու ո՜տ-ոտ հետ եկար գյուղ. հպարտ, ինքդ քեզնից ու կյանքից գոհ՝ ձեռի հետ էլ մի շալակ փետ կամ խոտ, տուն չհասած գոռալով՝ աղչի՜, հա՛ց դիր, սովա՜ծ եմ… Մեր գյուղում ձի չէին պահում. դրանք բոյով էին ու ինքնահավան:

Այր-Ցամաք

| 55


Պուճուր պայթյուններ արևի վրա Դալարել ալարողի խոտած գլուխ՝ ցամաք աչքեր, ճլոր վերջույթներ, կորամած ողնաշար (թշնամիկներդ բողոքում են՝ մսիցդ ճահճահամ է գալիս, էլ լավ չես ուտվում, ապեր): Սա էն անապատն է, ուր [վերևի հետ] հպումի հիշողություն չի՛ք, թարմ կծած խնձորի բույրն Աստղկան ծոցիկից նույնպես: (Երբ ցանկացած գիր անխուսափելի իրադարձության սցենար է՝ անորսալի ենթադրյալը ժամանակ ներմուծելու կերպ, ապրեցնելով սպանելու, ուրեմն էլ ո՞ւմ մասին ես գրել հանդգնել[ու]… քեզնից բացի: Որպես ընթացիկ հեղափոխությունների թշնամի չափըդ իմանալով՝ տեղըդ ճանաչեցիր էլ մի կոտորիր քեզ ավելորդ, տակդ արա – մատով խաղա. խաղա՛, խաղա՛ մինչև վերջ):

56 |

ÌÆÈÆ–Ìàì


Աչքիս սև ծակ եմ դառնում (աստղածիրները պըտըտող սև ծակերից չէ է՜՛ն մյուսներից): Թափն իբրև կենսունակության չափման միավոր ընդունելու շնորհ ունեցար, թափթփուկ փիարչի, արջի-արջիկ-արջոֆիլ նկրտումներով սեռահասուն թիթեռնակ, գոյըդ փոստելու ժամ չմնաց… - Սև ծակ կբերեմ գլխիդ, մահվան հիշողությունը չի՛ք: Մի օր պիտի քեզ հավաքես էս կողմերից. փետուրներդ յուղես, աչքերդ սրես ու ցվրվես ուրիշ կողմեր վայելելու ամենաարդյունավետ ձևը երազելն է ինքնին և ոչ հըմար, իսկ այստեղ արդեն ամեն ինչ ունեցար... ծովի մասին: Թիթեռ նկարելը թող՝ լեզվի բնազդին հետևիր, և, մեր մեջ ասած, իգդիր եղիր այստեղից:

16.06.2011 Bloomsday

Այր-Ցամաք

| 57


Ձվադրման շրջան Գավառական դիքենսահոտով ներծծված գրադարանավարուհի ծյոծյաներ, տնտեսության յուղոտ կլաստերները սպասարկող այլընտրանքային նանարներ, ծխախոտի փողոցային փրոմո-ակցիաներում զբաղված մարիշոկներ, ֆեյսբուքներում ծերացող, տղու քրտնքահոտի կարոտ, սմքած ֆեմինիստներ, կորած-մոլորած վանքերում մոմ, աչքաուլունքներ ու գաթա ծախող քոքված տատիներ, անցումների պեռաշկու գոլորշաձեթում ապխտված փարթամ մորքուրներ, սահմանամերձ զորամասերում զինվորներին հաց ու կաց տվող բարի անմարդներ, միգրենից, նեվրոզներից, դիսբակտերիոզից ու անքնությունից տառապող այրիներ, Էրեբունու բազմահարկերում ցմահ բնադրած հաստաքամակ կնիկներ, թվանոց բուծիկներում անգործ ձանձրույթից մեռնող պուպուշներ, մամոգրաֆիայի կաբինետի առջև հերթ կանգնած տխուր-տխուր մամաներ, բժշկականից կտրվելու գիշերը Արամեի տակ դարդալամիշ գեղցի կուկուշներ, ինչ-որ ստից քյարթոնի համար 58 |

ÌÆÈÆ–Ìàì


սոված դիետայի վրա խախտված քուրիկներ, պահանջարկ չվայելող նոյի թվի խռպոտ պոռնիկներ, մեկնումեկի ոտքերը արցունքներով լվալու և վարսերով չորացնելու պարտադրված ստրկուհիներ, բյուրոկրատական որձ թույնով սիրո կարիքը սպանող վարչության պետ տիկիններ, մայրանալու շնորհը առաջին աբորտի հետ սպանած անբախտներ, պետական շենքերի քսերոքսախցերում անկապ ծերացող ժամկետանց օրիորդիկներ, ընդդիմության ցույցերում տարիքի կռիվը գոռացող բանից բեխաբար քաջ աչիկոներ, գիտե՛մ, որ երբեք ինձ չեք ներելու... Այսպիսով, վաղը 1:30-ի կողմերը տասական ձվերով զինված հավաքվում ենք շրջանային՝ կաթնաղբյուրի մոտ, որպես իմ ու ձեր սրտհովանք՝ ձվակոծելով ինձ սպանելու:

Այր-Ցամաք

| 59


Որսի շրջան Փռչոտ դոշերով վիշապաքաղ հայրաստվածներ, գաղափարական չտվողների հանդիպած անբաշար ուզողներ, Շոպենհաուերի իմացությամբ «կեղտոտ» մտքերը թաքցնող հին ձյաձյաներ, «Աստծո լիազոր ներկայացուցիչ» կպցրած բեղավոր-մեղավոր սրբազանցներ, գեյաֆիկացված ապերիկներ և այլ տափաստանային պասիվ արվամոլներ, անիմաստությունից ինը զրո խելքից դուրս հարուստներ և սրանցից շախմատիստ հարստավարիչներ, աչքից հեռու զինվոր ծեծելով լիցքաթափվող խաղաղության բանակի բաշիբոզուկներ. թիթիզ-միթիզ, քյարթու-ռաբիզ, ծիծակ-մոծակ *յոթ-ճագարներ, ճշտով տուն պահող սիրողական մակարդակի կռունկավար-կլարնետիստներ, թաղային նշանակության խենթեր՝ պպզախտի սուր արտահայտված դիրքավորումով, ստիպված տաքսիստներ, կայանավարներ, բուսաբաններ և այլ ստիպված անբաններ, պապայություն, հոպարություն, քավորություն, տիրություն անողների նայողներ, արծիվներ, բազեներ, ճուռակներ և այլ պետական կարևորության ծտեր, 60 |

ÌÆÈÆ–Ìàì


«Զգուշացե՛ք» թռուցիկներով մենաքաղաքը հարամող փնթի թիթեռնակներ, լիդեռության կուրսերի տակ մնացած գալստուկավոր խոզապուխտներ, գաղութատիրականից ճորտատիրական թռած խոպանչի անշառ տղերք, հետմահու սեքսուալ պոտենցիալով գեղի հերոսներ, ցմահ փոխնախարարներ, փոխխոսնակներ, փոխտնօրենների ժ/պ-ներ, բանաստեղծությանս մեջ անկապ տեղը տող չզբաղեցրած հալալներ, և դու, որ գլխիս վերակացու մեռնում ես քո արևին… Վաղը, գործից հետո, յոթ օրվա չոր օրապարենով հավաքվում ենք շրջանային՝ ինձ հեծանիվ քշել սովորեցնելու:

Այր-Ցամաք

| 61


https://դիմագիր.գոմ/նունիկ-թողիք խ/հոսք պայմանական լեզվակերպումներով [ Դու և 1,5 մլրդ ուրիշներ հավանում եք սա ]

Տեղեկացումներ Հովհաննես Թումանյան-ը բան է գրել Ձեր պատին (92 տարի առաջ)

Մինաս Ավետիսյան-ը նկար է փակցրել Ձեր պատին (47 տարի առաջ)

Ինչ-որ մեկը «վստահության դուռ և հույսի լուսամուտ» է փակցրել ձեր պատին (հովանավորված)

Մոնումենտցի Ծյուշ-ը նիվայով հագել է ձեր պատին (անցյալ գիշեր)

Ինչ-որ մեկը «Ապամոնտաժել» պաստառ է փակցրել ձեր պատին (մ.թ. 301 թ.)

Աշոտիկ Ճաշոտիկ-ը չիշիկ է արել Ձեր պատին (այս առավոտ)

Կարեն Անտաշյան-ը բացել է Ձեր բախտն ու ահավոր տխրել (5 վայրկյան առաջ)

Լրահոս › ՀՀ-ում գրանցվել է Աղքատների կուսակցություն (3.2 մլն անդամ) (միանալ | բողոքել)

› Երեկ ադրբեջանական դիվերսիան 62 |

ÌÆÈÆ–Ìàì


4 հայ զինվոր է սպանել սահմանամերձ հենակետում (մեկնաբանել | հավանել)

› Պատրոնդաշների միջազգային ցուցահանդես Վենեծիկի Դոդջերի պալատում (մասնակցել | կուսակցել)

› 2012-ին Երևանը հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք (թքած ունենալ | կիսվել թքած ունեցողների հետ)

› Մենք դե՛մ ենք հայալեզու դպրոցների վերաբացմանը (քոմենթել | լայքել)

› Ուլտրաձախերի առաջնորդ-ը խնամյացել է ուլտրաաջերի առաջնորդ-ի հետ (վատամարդ ըլնել | թաքցնլ տարեգրքից)

Տարեգիրք •

Նունիկ անվերադարձ Բլբուլյան-ը փոխել է շենգենի մերժումով իր անձնագիրը:

Նունիկ անվերադարձ Բլբուլյան-ը միացել է Չտեսություն խմբին:

Նունիկ անվերադարձ Բլբուլյան-ին դուր է գալիս Տավարի Ցավ-ը։

Նունիկ անվերադարձ Բլբուլյան-ը մեկնաբանել է Հովհաննես Դրասխանակերտցի-ի վերջին գրառումները:

Նունիկ անվերադարձ Բլբուլյան-ը նշվել է սեքսուալ և քաղաքական նախապաշարումներով, մարդատյացության տարրեր պարունակող այս գրառման մեջ:

Մտքիդ ի՞նչ կա… – Բախտատե՛րը թաղեմ :Ճ Այր-Ցամաք

| 63


Նունի՛կ, Փոխգնդապետ Բաղոյան-ը 7 ժամ առաջ Բզել է քեզ: Ե՛տ բզել:

Չարբախցի Մենչը 4 ժամ առաջ Բզել է քեզ: Ե՛տ բզել:

Տ. Տաշի արքեպիսկոպոս Տուշյանը 3 ժամ անընդմեջ Բզել է քեզ՝ իր մերձավորին: Մտնե՛լ դրության մեջ | Թաքցնել տարեգրքից

Շնորհավորո՛ւմ ենք, Ձեր շնորհիվ Ձեր ընկերներից շատերն արդեն գրանցվել են «Մաշկավեներական դիսպանսեր»-ում։ Այս նկարում՝ տուն, մամա, պապա, հարևանի շուն, Ձմեռ պապ: Տեսնել և լսել արձագանքները… – Նու-նիկ-թո-ղիք :Ճ – Տա-կանք-կյանք-գա՞նք :Ճ – Փչացած-շան-քած :Ճ Թաքցնել արձագանքները | Կիսվել մեջտեղից | Դառնալ անցանց

Մտքիդ ի՞նչ կա… – Ո՞վ ես դու: Ցավում ենք, բայց Ձեր հաշիվն ապաակտիվացվեց:

64 |

ÌÆÈÆ–Ìàì


Դաշտի քվանտային տեսություն Բարի անգեղներին ուտում են համով, խմում անուշ, տխուրներին երգում են, պարում՝ զվարթներին, անտանելի մարդամոտ անգեղին մի ձև խոսում են - հանց որսում են զուգահեռ դևին, մեծ անգեղին նշանում են քարերի համրությանը, որ լեզվից երկար տևի, իմաստունն ինքն է քեզ ներս ծծում, հոսում միջովդ, բանաստեղծում, վերածում՝ առանց հիշողություն դառնալու:

Այր-Ցամաք

| 65


Մի՛ լա (Ասաց՝ գնալիս ուրիշ բաներ կգտնես, հետ դառնալիս՝ ուրիշ):

Բառը, որ պետք է ցավել գրելուց առաջ, բառը, որ պետք է մեռնել ծնելուց առաջ ամենաչապրվող, չլուծվող բառը... Արտասվի՛ր ներսումդ դողացող հիվանդ ջուրը, արտասվի՛ր՝ դոնդողե ցրտում գիշերվա: Կշեռքի համաստեղության վագինալ ելակետից ազատագրման վերջին ճիգը կի՛թ, կի՛թ, կի՛թ... ոսկեջուր հրեշտակների պարսը հագիդ, Պետերբո՛ւրգ: Նախագծով քո հեքիաթում ամեն դուռ իր առջև երջանիկ շուն պիտի ունենա, բայց չունի: Նախագծով քո հեքիաթում բարի թզուկներն այնքան դանդաղ ու աննկատ պիտի ծերանան, որ նայեն իրար ու հանկարծ ծիծաղից չսատկեն:

66 |

ÌÆÈÆ–Ìàì


Չսառչող - չտաքացնող անմահության ֆերմենտը կի՛թ-կի՛թ-կի՛թ... Արտասվի՛ր մեռելի ջրատար համակարգը՝ հոգիդ, որ չի գալիս ծովից ու չի գնում ծովում ննջելու: Լռո՛ւմ է: ...այս գիշեր ես այնքան մենակ եմ Պետերբուրգում, որ ինձ կարելի է որդեգրել կոպեկներով, տանել տուն, տաքացնել, դնել ծաղկամանի մեջ, ջրել կծաղկեմ, կբուրեմ, կպտղեմ ու… (կթռնեմ տուն): ...................................... Գրկում եմ քեզ ամուր-ամուր, ուզում եմ, որ գտնես նրան, ով կտաքացնի քեզ այս անվերջանալի ձմռանը, որում ապրում ենք բոլորս, շարունակվես արևագույն և ներես ինձ, մի օր ներես ինձ, որ քոնը չեմ:

Այր-Ցամաք

| 67


Էպիկրիզ Ավելի մենակ քան արևը կեսգիշերին խաղաղ օվկիանոսում իր գոյություն չունեցող արուին փնտրող ծիրանագույն կետը ծորում է դեպի մահը անգիտակից երազում արթնանում է լեռնային քարե ձկան գրկում փռչոտ այնտեղ ուր երկնի և երկրի հատման կետում թաց է գոյության իմաստը մաքուր է ջուրը մերկ է նորածնի պես նրա գենետիկ հիշողությունը հաճելիորեն աստծու անանունից էս կողմ ոչինչ չի մտաբերում և շարունակելի է ամեն ինչ ամեն դեպքում դեպի ներքև 68 |

ÌÆÈÆ–Ìàì


(արթնացրու ինձ հին ձևերից մեկով) հնդեվրոպական մեծ գաղթի հեռավոր կեծաններին մոլորված քո հոտը աշնան մասրենու հոտի պես է ինձ ճանկռում անվերջ հեռվում հատվում են բոլոր զուգահեռները այնտեղ ծիրան ուտելու պես հեշտ ծնվում են անվերջ հեռվի համար նախատեսված բաներ ես միշտ հաջորդ խաչմերուկում ծխելով սպասում եմ քեզ որ գալու ես ի վերջո ձեռնասուն վիշապի հետ ում կույր աչքերը երկնագույն են կհոտոտի ճանապարհին բոլոր որբացած հրեշտակներին հավաքելով Այր-Ցամաք

| 69


շտապիր իմ քեզ սպասելու ընթացքում սարսափելի արագ են ծերանում աշխարհի բոլոր մարդիկ մահվան վտանգի տակ են աշխարհի բոլոր մարդիկ: [չնայած ոչ մի այդպիսի դեպք չեմ հիշում որ մեռած լինեմ ես այսքան ժամանակ միայն ուրիշներն են մեռել] սիրիր ինձ անդարձ ու անհետո թե տեղ հասնես:

70 |

ÌÆÈÆ–Ìàì


Միջանցք Փետրվարին այնպես են բարակում աշխարհները մակերեսող սահմանները, որ թվում է, թե ահա՝ Ջրհոսում ձեռքդ մի քիչ խորը կխցկես գրպանդ ու Առյուծում կբռնես մեկի ձեռքը, որ ավելի շուտ նորածին-տաք է լինելիքի պես, քան սառը՝ հուշ-եղելության: Այսինչը, այնինչը՝ հա՛, բայց թիթեռը, բանաստեղծը, ասենք, ճուռակը, ծառը չեն մեռնում – էդ դու ես բռի էնքան, որ չես կարող վերև հոսել կամ հետ կամ հետո՝ առաջ փետրվարին քրքրվող այս նրբին մակերեսներից, որ մատնում են էն մյուս աշխարհները… ուստի և տխուր ես. սիրտդ ճմլված… ու բառեր չես գտնում… վերջակետից առաջ: հետո

Այսօր Հովհաննես Գրիգորյանի թաղման և Վահան Տերյանի ծննդյան օրն է

Այր-Ցամաք

| 71


Մարսել նախատեքստը Այս ու՞ր ես ինձ բերել. լեզուս, որ բնավ համբերել չի սիրում և ամեն ինչ գիտի մինչև իմ գիտենալը, հիմա լուծվել է անխոս առ շունչ ոնց էլ որ երգի քեզ՝ համակ ու միակ *ությունը, հուսահատ ու անմիտ կհերքի ինքնիրեն, իմա՝ ինձ սսկվի՛ր ուրեմն, լուռ ու մունջ: Տառապածս, մաշածս, քարերին տվածս միամիտ, արածս, իբր թե, կուտակածս հանց փորձ, վաստակի գրանիտ ու իմաստ ջրեցիր. *ա*մեջ արեցիր, մեջ մեջ արեցիր մէջ, միջև, լազուր Ծովյան… միջ-երկնա-ծովյան 72 |

ÌÆÈÆ–Ìàì


քո այս ամենա-մենա-կենտրոնում սևի մեջ փշրված ծավի սառնաղի շիթերից արբած ես՝ դյութս քարանձավի ապրածիս իմաստը կորցրած քեզ քաշած բոլորակ ծակոտկենս վերջնական կտտցրած քեզ սիրոտելու բառ եմ… Ծնվի՛ր… Հնչյուններ չգտած՝ մնջյուններ եմ առատ *ոնում, լռություն իմ հյութեղ: Անորոշ, անանուն ենթագոյ, անխնա առատ իմ հումք - քո մեջ արևին մատաղած կանթեղ եմ... Մահվանդեղ իմ, անունս հագիցս հանեմ՝ կծովի, ծծովի, ուղեղիքս մարսիր ի ծով երջանիկ մերանեմ:

Այր-Ցամաք

| 73


Որսորդը # Ես այս կողմերի որսորդն եմ միակը ի բնե, առկա այն տեղերում, ուր իմ թակարդն ընկան կամ իմ անունը տվեցին: # Փրկիչ չեմ – ամեն ինչ այնպես էլ հոսում է միակ հնարավոր հունով, բանվոր չեմ – ջանք չեմ գործադրում և անուններ չեմ դնում, պահակ չեմ – անհնար է պահպանել կյանքը մասին հիշողությամբ, զինվոր չեմ կողմնապահ – հավասար հմայիչ եմ գտնում՝ կարմիրն ու ոսկին սևի վրա և երկնագույնն ու արծաթը՝ ճեփճերմակին, դիտորդ չեմ – թռչուններ կան, որ դեռ պիտի ճամփեմ գարուն, ձիեր, որ պիտի սանրեմ, մեղուներ, որոնց ընդառաջ ծաղկեմ պիտի մեղուն ղուն-ղուն ասի, հաֆուն՝ հաֆ-հաֆ: Զվարթ է իմ հայտնությունը, երբ Աստղիկներ կան, ում երազում ճանապարհ պիտի դառնամ դեպի ծննդոց կաթ հեղող ակունքները: # Իմ չափերի համար չափազանց մեծ է արարածներով և հիշողությամբ լցված այս տարածությունը, և հասցնելու համար ես այնտեղ եմ լինում միայն, 74 |

ÌÆÈÆ–Ìàì


ուր որ թակարդ ունեմ ի տես նրանց, որ սիրելու տարբեր ձևեր գիտեն՝ ինչպես որ վերցնելն ի ծնե, տալն են սովորում, որպես ընթացքի իմաստություն և լինելը, որպես ջրից ու արևից հասնելու կերպ: Կամակոր չեմ – իմ կամքն այն է, ինչ լինում է անհնարինը երազելու հեշտանքից: # Ազատություն ունեմ նաև դրանից զատ ու լիքը գործ – անցնել բոլոր ջրերով ու քարերով, լինել մեծերի մոտ ու փոքրերի հետ, հասկանալի լինելով ինքնին՝ լեզու չդառնալ, բառ, [որքան արարածներ կան համանիշ՝ նույնքան լեզուներ] նույնքան նշանագրեր չդառնալ՝ ընկալման սահմաններ չդառնալ ի հնե միակության չափում: # Չդառնա՛լ: Օրհնել գիշերներն ու ցերեկները նույն շնչով: # Սգավոր չեմ աշուններն ու գարունները, առանձնյակների կենսագրությունը, կյանքը և մահը էությունից դրդված շնչառություն են: Ես շունչն եմ:

Այր-Ցամաք

| 75


# Բնիկ չեմ – ես այստեղ չեմ եղել, երբ բաժանվում էր պարարտն ու պատը, ցուրտն ու ջերմը, առատն ու սուղը, և ինձ համար տեղորոշում ու ինքնություն չի սահմանվել: Ճամփորդ եմ ուրիշ տեղերից եկած և համատարած ուղևոր եմ ինձ ու ինձ անվերջ ընդարձակվող, ինքս ինձ անվերջ վերադարձող, ճշգրտող ուզում եմ լինել ավելի քան եմ՝ շոշափելով ավելի քան՝ է: # Ես երբեք չեմ լքում իմ եղած վայրերը: # Տերը չեմ – ինձ համար էլ նետ կա պահված՝ ինչպես այս կողմերում ամենայնիվ. կհամընկնենք, երբ ճախրս ավելին լինի քան ես եմ պայծառ մտոք, մարմնով գեղանի ու ոգով զվարթ, երբ ավելի ողջ էլ երբեք չեմ լինելու և մահը արժանի որսորդ է, սերը՝ արժանի թակարդ… որսի և որսորդի կատարյալ միացումը սիրով ուտելն է: # Ես Ես Ես Ես Ես 76 |

քո քո քո քո քո

վախից արթնացած հրեշն եմ: տաքացրած օձն եմ: ունեցած-չունեցածն եմ: եղած-չեղածն եմ: որսորդն եմ:

ÌÆÈÆ–Ìàì


Որսը Վերջը… իմ արձակած նետն է… ո՛րս, համ քո վրա, համ իմ սրտի թպրտոցի, չորս արևներդ արնած՝ փափուկ մտիր փորըս, համով մտիր որս, սև-պտավոր շորս կարմրոտիր ի՞նչ իմանաս հետո որ կողմ կապրենք որըս: Վերջս տանում է… որս, Դուռս տեսա, տեսա՝ լույս էր հորդում դուրս, ջրի կապույտ փոշի՝ աղոտ քամու շնչին: Աչքերս կարմիր լաթով կապած, քաղցր պաչիկներով ինձ տար կամաց-կամաց, փամփլիկ, փռչոտ իմ որս, իմ քաղցր քուն, ի՛մըս, ոչ ոք չգա հետս, ՄԻանալու միակ հնարավոր կետում մայրամուտվող արև՝ վերից իջիր ներսըս, հանդարտ սուզվիր ներսըս, իմ երգերով հիմա հետս խոսիր, ծով դառնալու վերջին երազանքիս հանգույն՝ կարմիր, կարմիր, կարմիր արտահոսիր:

Այր-Ցամաք

| 77


Զօր Անո՜ւշ է առավոտվա սերը, երբ լույսն արթնացել է վաղուց մարմինը հյութեղ է, կաթնահունց, մարմինը հանգում է մարմնին: Ներս արի, բարի է տերը, վայելուչ նախարար ծուլությամբ շաղ-շաղիր կենաց սերմերը դու իր պես՝ քմա-հաճությամբ: Ուրիշ բան վերա-գրիր քարին ու կե՛ր ու խմի՛ր ու ցնծա՛ հա դե, իրենն է տարին, բայց օրը հո քե՛զ է ընծա:

78 |

ÌÆÈÆ–Ìàì


Հետգրություն Հե՜յ, Երկի՛ր մոլորակ և հարակից նոսր բնակեցված շրջաններ, բառը մեղկ է աղմկոտ, բառը թաքնվում է այլ բառերը հեչ, բառը մերկ է. բոլոր աստված բաները նրանում բո-բո-բո-ներ են թաքնվում իրար մեջ բառերևույթ և անբարբառ… Մեռած մարդկանց միջև տեղի ունեցած բոլոր մեռած բառերը միշտ հերոսության մասին են, կարոտի ու տխրության: Քանի կան սիրի՛ր նրանց անմնացորդ, չէ՞ որ նրանք վերջին անգամ են ապրում [ինչ որ տեղի է ունենում] քեզ հետ:

Այր-Ցամաք

| 79


ե րազահան Արյուն Ահա քո գլխավոր որսը նորից խուսափեց սրատես նետիցդ ու փախավ անհայտ մշուշների հեռուն: Նա նոր հյութեղ արոտավայրեր կգտնի այնտեղ ու կամրանա, ավելի խորունկ վիհերով անցնել կսովորի ու ավելի զգուշավոր կդառնա… Բայց քոնը հենց նա՛ է, ու նրան մոտենալով քո հասունությանն ես մոտենում: Նրա զգուշավորությունն ու քո իմաստնությունը ուղեկիցներ են և, վա՛յ թե, հասնելու են իրար:

Ջուր Վարն ու վերը կապող նրբին ծագի ակնագույն պատռվածքից ես սկիզբ առնում, բայց այնքան ես հեռացել ու այնպես ես լցվել հսկա քաղաքների համատարած աղմուկով, որ դարձել ես ինքդ քեզնից ցմահ օտար: Ոչինչ այլևս քեզ չի՛ փրկի, ո՛չ հանդարտությամբ ծավալվելը, ո՛չ անկումի պայթյունը. մոտեցի՜ր, մի՛ ձգձգիր, տրվի՜ր հավերժական ձմռանը, որ հիշողության կորստով սրբվես:


Ես մնում եմ, Երկիր



Սահմաններ չկան: Սահմաններ իրո՛ք չկան, բայց համակ օտար տարածության մասնավոր այդ դեպքը՝ ցավացող մարմնագույն քարերի եզերքը, արյունատար համակարգիս է սերտաճել: Մարմնիս շարունակությունն է Երկիրը:

Ես մնում եմ, Երկիր

| 83


Ես տղավարի ուզում եմ, որ դու մեռնես իմ տակ անմահության հաճույքից, հեշտանքից բառաչելով, ջահել, ծոցդ լիքը ծաղիկ – արնակարմիր աստղածաղիկ… …անթառամների խաբկանք՝ սև քար կտրած երկիր, ուրիշին բացվելու փոխարեն ջահել մեռնելու վերջին առիթը ե՞րբ բաց թողիր:

84 |

ÌÆÈÆ–Ìàì


Համովս, համով հող... դամբուլի համով, հիմա շատերն են սպառնում հեռանալ՝ զավակներդ, որ մեծացան քեզ ուտելով: Դու փոքրացար, փոքրացար, գորշացար, ծծերդ ցամաքեցին, համովս... լեռան ժանգի համով: Սովը մտածելու ժամանակ չի տալիս գիշերո՛վ կգնան. չտեսնելու կտաս, մնացածին կգրկես, տաք կպահես՝ կանցնի: Հետո նամակ կգրեն ուրիշ բաների մասին կամ փող կուղարկեն տխուր առիթներով: Համովս… անմահամով:

Ես մնում եմ, Երկիր

| 85


Երկիրը գույնի գերակշռությունն է. նվազագույնը՝ ցամաք հաց, առավելագույնը՝ պորտը ծակ ծովատ քար կախի՛ր վզիցդ այլածին դևերի դեմ: Բա ուրիշ ի՞նչ անես:

86 |

ÌÆÈÆ–Ìàì


Ջրհեղեղները կհեղեն արյանդ ազնիվը, արտերիդ պարարտությունը կտանեն ուրիշ գետերի միանալ շտապող առվակներդ ինքնագլուխ ու բիթի, շանթերը կխայթեն քաչալ գլուխդ, կարկուտը կծեծի էլի էն նախածեծած տեղերդ, միջանցիկ քամիները թռչունակ սերմերդ կքամեն հյուսիսից հարավ շաղելով և արևելքից արևմուտք քեզ կմնան միայն դոդերն ու քարթուներն ինձ պես, ում լեզվին դառն ու ժամանակավրեպ կնստի արևապաշտ մեռելներիդ այլևս անընթեռնելի գիրը… Ոտատակի մաշված քարի կենսափորձով, «ի հեճուկս» ապրելու կամքով պնդաճակատ, քեզ կազմողների նստակյաց էգ ու որձով – վհա՛տ, վհա՛տ, վհա՛տ… լավ, ե՞րբ է գալու քո կանաչ եղանակը:

Ես մնում եմ, Երկիր

| 87


Սրբազան մեռելների երկիր, խնամքով մեռելապատված սարալանջերի, մեռլակոխ այգեստանների երկիր, մեռելապաշտ ջահելների ու ահելների, մեռլատնային ծիսակարգը հսկողների, մեռելահացի ճոխը գնատատող երկիր, մեռելոց հանգույն ապրողաց երկիր Մեռելաստան, մեռնելու տեղ... ապրելու տե՛ղ դարձիր:

88 |

ÌÆÈÆ–Ìàì


Գնալ: Գնալ՝ մնալ: Գնալ, մնալ՝ հետ գալ: Գնալ - գալ: Այցելել: Երկիրը ոչ թե կենսապայման է, այլ անպայման, ինչպես ինձ նախընթած ամեն ինչը: Ես մնո՛ւմ եմ: Լքելն ազատվել չէ անգամ քարուքաքոտ երկրից: Ես մնում եմ ինձ հետ նոր օրից:

Ես մնում եմ, Երկիր

| 89


ե րազահան Ագռավ Օտարական կգա, կասի՝ ամեն վայրկյան ձախողվող քո հնարավոր ճակատագրերից մեկն եմ, քեզնից սիրուն ու իմաստուն, քեզնից հասուն ու պինդ, մի կտոր հաց տուր՝ թող գնա, չգնաց՝ մի կում ջուր տուր՝ կգնա՛, չգնաց՝ ներս թող ու դո՛ւ գնա իր փոխարեն, որովհետև անցավ քո ժամանակը:

Առյուծ Իմաստուն առաջնորդ կծնվի, որ անհամար էություններ և ինքնություններ ստեղծելով, օժտելով և ազատելով` չի տիրանա իր սահմանած բազմություններին: Բայց ո՞վ է այդ հոգատար հովիվը, որ քեզ ու քո մարդկանց կուսական արոտավայրերով կտանի և կկթի` ազատելու պես, ո՞վ է այդ առյուծը, որ քեզ հետ նույն ափսեից կսնվի, նույն հագուստները կհագնի և չի կրի իր արքայական զարմը: Երջանիկ ժողովուրդը կարժանանա իր առաջնորդին:

90 |

ÌÆÈÆ–Ìàì


Հմայիլներ



Շատ էի հեռացել՝ արևաչ ծովի ծիրան դարձա վճռեցի էլ հետ չդառնալ. հնարավոր էլ չէր:

Հմայիլներ

| 93


Խոսիր (բանաստեղծ) Սիրելիի սրտում մարող սիրո կրակը կրկին բորբոքելու և արյան մեջ գարնանային զարթոնքի կարմիրն արթնացնելու հմայիլ: Հրաշալի է գործում փետրվարի վերջին շաբաթից մինչ գարնանային գիշերահավասարը: Քաղաքային ծորակից տխուր ջուր առ բացբերան, հաստակող ամանով, տար անտառի այն խորքն, ուր մարդածին ձայներ չեն հասնում, թող հինգ օր արևի երես տեսնի, հինգ գիշեր աստղկան ջրվեժի երգը լսի, վեցերորդ օրը թաց ոստերից խարույկին տուր մարմինը, եռացրու այնչափ, որ ամենայն ծածուկ խոռոչներից աղմուկի դևերը հօդս փախչեն, յոթերորդ օրը տուն բեր, մենակ թող և նույն գիշերը, մինչ սիրեցյալիդ խմեցնելը, ահա այսպես հմայիր՝

Համրության սովորած, լրջության, միգամած անհաղորդ գոյություն, ներկրած քո ցմահ վերնագիրը՝ վաստակիդ գրանիտը կռիր: Ընթացիկ կենսանյութ, ինքնածին ձևացիր, հընթացս թևածիր միջև. հետայսու և ի ծիր հողասուն՝ ներփակվիր դիվոտած, մենացիր ու սմքիր անհասու… Կամ արի ընդ ինձ և ես 94 |

ÌÆÈÆ–Ìàì


քեզ թաքուն բաներ կցուցանեմ բարևիր, արևիր, ավերիր. բառե իր չդառնաս: Խոսա, հոսիր, խոսա, հոսիր, խոսիր, հոսա, խոսիր, հոսա, խոսիր, հոսիր, խոսա: Լսիր, երբ մութը հանում է աչքերս, ասում եմ՝ լույս է ու լույս է լինում, երբ ցավը կտրում է ձեռքերս, ասում եմ՝ ես թռա ու թռչում եմ, երբ մահը խայթում է մարմինս. ասում եմ՝ ջուր եմ ու հոսում եմ, խոսում եմ… Դու մինչ չասես՝ եղիր, չեմ եղիցի, մինչև չասես՝ արի, չեմ դալարի, ասա գարուն՝ ծաղկեմ սիրուն: - խոսիր - հոսեմ - խոսիր - հոսեմ Սիրելիին մատուցիր որպես ցանկացած ըմպելիք՝ ամբողջական բաժակով, ինքդ խմիր նույնի կեսը, բայց այնպես, որ միասին վերջացնեք: Ըմպելիքն ուրիշ մարդկանց չտաս, մնացորդով կարող ես ջրել սենյակային բույսերը և նրանք շուտով կծաղկեն: Հմայիլներ

| 95


Ծովյան (պահապան) Երբ մոտալուտ բնական աղետի կամ հարազատին սպասվող փորձանքի վատ կանխազգացում ունես, այս պահապանը կօգնի կանխել այն: Թափանցիկ անոթի մեջ լցրու մի ումպ ջուր, որն առնվազն երեք անգամ գարնան անձրևաբեր ամպ է եղել, երկու անգամ լեռան սառցե գլխարկ և մեկ անգամ՝ ծավի ծով: Եթե բարձրաձայն չես խոսելու ջրի հետ, անոթն առ ափերիդ մեջ, աչքերդ փակելու դեպքում ոչ մի գույնի մի հանգիր: Որպեսզի հմայիլը գործի, անհրաժեշտ է, որ այն միաժամանակ կատարեն առնվազն երկու հոգի, ու եթե դու ցերեկում ես, թող որ նա գիշերում լինի: Հմայելուց հետո ծավալի կեսը խմիր, իսկ մյուս կեսը խառնիր մոտակա հոսող ջրին: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր են տտիպ գլխացավ և անքուն քնկոտություն:

Նա, որ ոչ արարիչ է, ոչ արարած, բայց ավելին է, քան բանը և ուսուցանում է, հանց ձկնկիթ է խառնում դժվար ծովին, որ և՛ ուսուցիչն է, և՛ ուսմունքը, բնազդն անսեռ սիրո, և ուղղորդում է, որպես թե հունը գետին, որ և՛ ուղեցույցն է, և՛ միակ հնարավոր ուղին՝ միջով ահա Նա շնորհեց ինձ կամք ունենալ քեզ վրա. բուն-բնություն, ինքդ քեզնով սնվող, ինքդ քեզնից սերող հուն-հնություն: 96 |

ÌÆÈÆ–Ìàì


Դու, որ ամենայնիվ նորոգվելու համար անդարձ փխրվում ես, ջնջվում ինքդ քեզնից նոր հող, նոր ջուր, նոր օդ ազատելով, մա՛հ զավակներիդ, մա՛հ զավակներիդ, մա՛հ - նեղ անձնական ողբերգություն, առանձնյակի մասնավոր փոխակերպուկ, որ աստ ոչինչ արժե, երբ դու նորից ծաղկել ես, բյուր գարուններ ունես առաջներում և ուրիշ անհամար անուններ՝ ուրիշ օրերի համար. որպես զիարդ և իցե, գութ-գթություն: Մինչ Նա՝ քո բոլոր այլակերպումները՝ անցավորաց, ինքդ քեզ հասնելու բոլոր ձախողումները՝ մեզ բոլորիս անխոս տառապելով անվերջ մանրվում է սիրո բյուրեղներով, նոսր այնչափ, որ պատմության ժամանակը թափանցի ներս, հոսի միջով առանց դիմադրության, իրենոտվի զգույշ, թոթափի ամենայն մետաղն ու լույս ներծծի փափուկ. չէ՞ որ սերը չի ընդդիմանում և չի իշխում, այլ ներս է թողնում և դուրս է թողնում. ներս, դուրս: Հմայիլներ

| 97


Հնոցի (կենարար) Հնամենի նշանագրերի խորհուրդը մեկնելու, նրանցում ամփոփված վաղեմի ուժը արթնացնելու և նորոգելու հմայիլ: Յոթ դռնից ջուր առնել ծակ թասով, հնոց ակնագույն կախազարդը կամ հուռութքը գցել մեջը և ոտքով ճամփա ելնել արևի հակառակ ուղղությամբ: Մինչ ջրի կաթ-կաթ սպառվելը գնալ, ամեն պատահածի բարևել, ասելով՝ բարին արևիդ անթառամ: Ջրի թողած հետագծով մեկնակետ դառնալ՝ արտասանելով հմայանքը: Որքան հեռվից մոտենաս բնին, այնքան զորավոր կլինի արթնացումը: Որպես ուղեկից արդյունք՝ հիշողությունիցդ կպրպտես բազմաթիվ բառեր, որոնք մինչ այդ երբեք չէիր լսել և բազմաթիվ իմաստներ կկարենաս խոսել:

Ասեցի՝ արև իմ աստված, իմ արև-աստված… Ասեցի՝ հնչեց՝ լսեցի, կանչեցի՝ տրվեց՝ հիշեցի, գրեցի՝ մնաց: Բոլոր դիպվածները թված, հմայքի նշանով արված իր անունը՝ անհունը, բունը հետո հայտնությունս մեկնողին թվաց իր նախա-նախա-նախա կասկածը, որ կա՛, էդ անտերը, կա՛ ***ված բայց մին էլ՝ չկա հանկարծ: 98 |

ÌÆÈÆ–Ìàì


Չհասա՛ծ, չունեցա՛ծ, հա՛մր, բերանդ ջուր առած ծանր-ծով, անբարբառ շիվարած անտեսումի չափ մանր… օ՛ֆ: Իմ գարունն ավելի հավաստ է. խնձորի ծաղիկը, բզեզի բզզոցը-զզոցը, գնարբուկոտ հովիկը՝ ծիկ, հնարավոր է որսալ ալիքն ու լողալ հանց աստղահատիկ, սպառել ներսից ու դրսից, լպստել նույնիսկ, բայց ունենալուն չհասած՝ ճայթել ի չիք… չի՛ք չարխափան… դո՛ւ չես անցնում ճամփան, այլ ինքը՝ քեզ – անգի՛ր, ճամփեզրի ծառ, ի կենաց նշան՝ ծաղկի՛ր… բառերի հիշողությունը խաբկանք է, համընկնումը՝ չի՛ք: Մայել. հմայել, բուրել. համբուրել, շնչել. արտաշնչել: Չեմ կարողանում կենտրոնանալ: Էությունից անվերջ պլստում է բառը հայ-հայա հասնում եմ այնտեղ, ուր ծեսը խռովել է բնությունից, բայց ի՞նչպես հասնել հիշողությունից էլ առաջ, ամենայն կարևորին՝ պատմությունից, բառերից էլ առաջ. չի՛ լինում… ցանկացած սևեռում Հմայիլներ

| 99


մտավո՛ր, մոտավո՛ր է, մո՛տ, անվերջ մոտ է, անմեկնելի… բառռռռա՛չ: Մեկնե՛լ քաղաքների աղմուկից, հատե՛լ ծովերի ճողփյունը, խլե՛լ անտառների հառաչը, որսա՛լ մոծակների տզզոցը, սրտի թպրտոցը, շնչի խզզոցը, սսկվել, սսսս՜… լռել: Աստ: ............................... Դե հիմա առկայծի՛ր, դո՛ւրս արի. քո չափում քեզ շունչս նշմարեց, ծիկրակի՛ր հոգեթով քարից, շոշափի՛ր ինձ, հասի՛ր ինձ, տար ներս, կապանքիր դարպասներդ վրաս, որ հանկարծ մեծբերան չխոսեմ, որ հանկարծ հմայիչ-մահացու հպումն այս միամիտ չար-տա-հո-սեմ:

100 |

ÌÆÈÆ–Ìàì


Երազարդ (հոգեդարձի) Ուրիշի երազում գոյանալու հմայիլ: Սրանով մի երազի տևողությամբ հնարավոր է հաղթահարել տարածությունն ու ժամանակը՝ սիրելիի երազում հայտնվելու համար, երբ նա անհաղթահարելի հեռվում է կամ անհասանելի անցյալում: Չնայած քո՝ երազվողիդ կամոք, բայց հնարավոր է գոյանալ միայն իր՝ երազողի անցյալ և ապառնի հիշողության մարմինն առած: Իր համար այս հայտնությունը անհուն երանություն կլինի՝ թե՛ վայրի խոզի պատկերով լինես, թե՛ մերկ հրեշտակի. հայտնության ձևածումը չափազանց անկանխատեսելի է, և, ուրեմն, մոռացիր մարմինը և նոսրացիր առ է և պատրաստ եղիր թե՛ արյունահեղության, թե՛ սերմնահեղության: Հազար տարվա մեռելի տապանակին պետք է նույն առավոտվա ցող շաղել, հետո նույն երեկոյի շաղ ցողել, հետո-հետո՝ կարմիր փետով խառնել հուր հեր կուռակը, վրան աստղափոշի ցանել, հետո էլի ծանել նույնի հակառակը, եթե հմայիլն ընթերցելիս ավելի շուտ քամին քամի ցողը, քան արևն ուտի շողը, ամեն ինչ կստացվի:

Դու՝ ծովում ներծծված աստված. ցանկալի-անհաղորդ ինչպես սիրելիի դին - առկա, ինչպես անապատի փոշին հյուսիսի անձրևում քե՛զ եմ բարևում, քե՛զ եմ բարևում:

Հմայիլներ

| 101


Ամեն ինչ կրկնվում է խոսացվածի պես բրոնզե, ինչպես բանաստեղծի հետմահու փառքը ու նորից, ինչպես սերմը սերմից, արձակիր ինքնիրեն շերտաճած ժամանակը ու ինձ ներ-ներշնչիր շեմից: Ամեն ինչ վերադառնում է երազվածի պես բույրը, որով դեղձի այգին մերկանում է հարսի շորից, գույնը, որով արևը ծիկրակում է գիշերվա վերմակի տակ, շունչը, որով դաղձի հոգին հարություն է առնում թուրմից, պահը, երբ հողը մինուճար սերմ է գտնում մտքում, համը, որում գինին ու մեղրը համբույրով խառնվում են: Խառնիխուռնվում են մինչն ու հետոն, նախապատրաստվում են: Մարմինն ավելի շուտ է ծնվում, քան իր անունը և ավելի շուտ է մեռնում, որովհետև անհունը միասեռ է, ինքն իր հետ ընթակա, անգամ գիշերակացի կղզյակներ չի հանդուրժում խավարում կորած ձկնորսների համար, ոչնչի հետ նույնական, չար ու չկամ ամենայն տաքի հանդեպ: Էությունը մեռնելու մարմին է փնտրում, ինչպես իր անուն ազգանունին սպասող նորածինն ու իր սերմնացանի ցանին սպասող հողն ու 102 |

ÌÆÈÆ–Ìàì


իր թագավորի մահվանը սպասող ժողովուրդը: Հասած մարմինը տրվում է անայլընտրանք: Քառասուն գարուն անց մի կյանք, հինգ ծովակ անց վեց քարափ ու կեսգիշերն անց քառորդ լուսին մենք միասին ենք, մի-ա-սին:

Հմայիլներ

| 103


Սիրածիկ (ակնահատի) Բոլոր բառերի փոխարեն չծնված երեխաներին՝ կարոտով և տխրությամբ

Երբ ես անում եմ իմ այդ բանաստեղծություն-մանաստեղծությունը, միշտ ստացվում է մի բան՝ երեխաներ սարքելուց առաջ կամ փոխարեն, իսկ ընթացքում և հետո միշտ անձրևում է… Անձրևում են խանդոտ, թմփլիկ աստվածուհիներս, անմարդ հարևանուհիներս, հավանական հարսներս, մամաներս բոլոր… - Տիզ-տիզ՝ ակլատիզ, դու նախշուն ես ու թիթիզ… Ջա՜ն, խավարի մեջ կարելի է սիրել և այլ թաքուն բառեր անել՝ կողքիններին չխանգարելով և անվնաս… Տե՛ս, թե ինչ հարմարեցված ենք իրար… 104 |

ÌÆÈÆ–Ìàì


- Լոր-լոր՝ ցըմփըլոր, դու փափուկ ես ու տըկլոր… Ինչ որ հիշում եք՝ կպատմե՜՛ք (ես ինձ ինչ հիշում եմ՝ այստեղ հայեր են ապրում), արա, դո՛ւ, դո՛ւ դո՛ւ, դո՛ւ… հատկապես այ դո՛ւ, մտապահե՛ք ինձ ներսից, մտապահե՛ք, ինչ որ հիշում եք իմ մասին՝ կդառնա՛ք: - Կաթ-կաթ՝ ականատ, սերնաղարտ է- սերմնառատ: Աղչի՜, ցուրտը տարել է կարոտելու և տխրելու օրգաններդ, որ մայրանա՛ս, չե՛ս զգում. օրեցօր իմ ու էն բանանբանի միջև բարակում է օզոնի շերտը, մի օր միջովդ ինձ կտանի թաքուն՝ անքուն կմնաս, լաց կլինես, կանձրևես-կանձրևես խանդից-խանդից-խանդախտավոր երազի մեջ: Հմայիլներ

| 105


Երկար ու անմնացորդ լռությունից հետո կասի՝ երբեմն քեզ այնպես եմ կարոտում, որ շուրջս հղիանում են բոլոր ծառերն ու չբեր կանայք… - Ծիկ-ծիկ՝ սիրածիկ, ինձ տուր գինի ու հացիկ, ինձ տուր խնձոր ու ծիծիկ՝ լաց չլինեմ, լաց-լացիկ: Հետո… Մեզ համար չնախատեսված ուրիշ օրեր կգան. մտածեմ՝ ոնց եմ ապրելու ևս մի կյանք: – Նանիկ-նանիկ՝ ծիրանիկ, բե՛ր ինձ մեկեն հինգ բալիկ:

106 |

ÌÆÈÆ–Ìàì


Վախչափի ահի ամեհի մահը շահի տոհմը զոհերի գահ համի պահերի բոհը սահի բահը սահմերի կահ պահի համերի գահը զոհի մահը շահերի գոհ ջահի ամեհի բահը թոհի սահմը տոհմերի բոհ զոհը բոհերի ահը դեհի շահի ամեհի զեհ կահի տոհմերի համը վեհի պահքը մահեկի բեհ

Հմայիլներ

| 107


Փետրվար (չարխափան) Կապվեցինք: Դանդաղ օրերի միջից, գժված օրերի, ձանձրալի օրերի միջից, բացառիկ օրերի, սեքսոտ օրերի, հռչակավոր, թաքուն օրերի, փախած, տանուլ տված, հագած օրերի, փնթի ու կորած, կորցրած օրերի միջից անվերադարձ գոյանալով գնամ... Կանչում է ինձ փետրվարն իմ. - Արի՛, քանի կա կտրվելու առիթ, արի՛, ճանապարհը հիշողություն չունի, Ծիլի-Ծովը գրածի մեջ թողած՝ արի՛, մի՛ կապիր ոչնչին ինքդ քեզ, մի՛ կապվիր, սերմնաճճի բառը գեն չի դառնում, արի՛... Բոլոր ծակերիցս ծծում է ինձ, դևն իմ միջի խմում է ինձ, ներծծում, դատարկում է ինձ: 108 |

ÌÆÈÆ–Ìàì


Ես էլի իր մեջ լուծված, ոչնչացած, ոչինչ, ամեն վերջին անգամ վայելելով վերջանալու պատրանք փետրվարն իմ, արնածոր մատներով փորազարդում եմ ճամփեքին ամեն մի գիշերվա կացի քարանձավս՝ այծագրելով հևքը, աստվածասուն հևքը, որ հետո բաժանումը ցավոտ լինի, ցավի իմ բառահետքերն իր մեջ լռին կրող ներվը քարի, անհունորեն ծանր լինի բաժանումը, ցավի՛ անդառնալիության ահից միանուն, միահուն, միասուն փոշու տիզ... ............. Երբ այդպիսին եմ, սրտիցս ջուր չխմե՛ս... դիմացի՜ր. ես միշտ վերադառնում եմ:

Հմայիլներ

| 109


Բա-Բու (քնաբեր) Խավարից դառնացած սև ջուր կառնես ափերիդ մեջ, կմոտեցնես շուրթերիդ իբրև մահաբեր թույն, և անգույն քամի կլինի... երկնածոր կապույտ ջուրը կմտնես սրբվելու, և միջանցիկ կդառնա այն քո մերկության պես... արևից փոշոտված ոսկե ջուր կհավաքես գավաթիդ մեջ իբրև գտած գանձ, և այն լուսանցիկ կլինի ինչպես երազի մարմինը: Ինչ որ տեսնում ես՝ քե՛զ ես տեսնում, ինչ որ խմում ես՝ քե՛զ ես խմում… քունը տանում է քեզ չդիպած ջրերի խաղաղությանը հասիր մարելու միջուկիցդ հա երկատվող ուրիշի հարահաս օտարությունը... քնով անցիր ներքին ծովերի կապտամշուշն անծիր… հասնում ես բա-բու միգամածություն:

Ահա քեզ նշմարելու միջոց տրվեց և տեսար, որ երևելին աներևույթի պատնեշն է: Ոտքերի ուժ տրվեց արշավելու, ուղևորվելու կամք, գնացիր՝ քերծելով լեռներն ու պլոկելով ծովերը, ճեղքելով ամպերն ու ճանկռելով աստղերը, գնացիր - գնալդ անդարձ հեռանալ էր, հեռացողը հասնելու տեղ չի ունենում հասկացար: Եվ շունչ տրվեց քեզ իբրև առանձնակի միավոր՝ համատեղ լինելու կենաց ցնծությանը 110 |

ÌÆÈÆ–Ìàì


և համակիր կենակցումին համակ ամայության, ներշնչեցիր, որ արտաշնչես, լցվեցիր և դատարկվելուդ ես հերթապահ արդ: Ո՞վ ես դու հիմա – նայո՞ղը, թե տեսնողը, ունկնդրո՞ղը, թե լսողը, գնացո՞ղը, թե հասնողը, հանդարտվի՜ր... Քանիսն են հիմա նայում քո աչքերով, ո՞վ ես դու քեզնից բացի՝ թագակի՞րը, հարցադրո՞ղը, թե՞ այն ուրիշը: Ո՞վ է ձեզնից օրվա հեռատես նավավարը և ով է դյութը գիշերների, որ թևածում է օրվա հակառակ ուղղությամբ... Ո՞ւմ հանգչումի ժամն է հիմա, և ո՞վ է ելնում երազների որսի…

Հմայիլներ

| 111


Լինել ճամփորդող ջրի կաթիլ (սիրակծիկ) Դու եկար և ինձ սովորեցրիր չհատել նուրբ ալիքները, քայլել հասնելու պես, վայելել ընթացքը, ճանաչել ուղին, ուտել զգույշ, շնչել խորը, լինել մաս, չվնասել, լինել, լռել …


Ռեքվիեմ Թեղուտում սպանված ծառերի, ձկների, թռչունների ու մարդկանց հիշատակին



Ծովահրեշ Ծովը մոխրախյուս ձկներ էր փսխում քնի մեջ սատկող առավոտների պորտին: Ինձնից վերև՝ ծովի չորսդին փռեկ, ծիրկաթ հրով անկենդանի արուր՝ հողի դողն էր նվվում… Ամենագեշս ծիլ պորտերից իր՝ ե՛ս, վերջին, վերջին ծովահրեշըս, էս կապույտ տնագնդին գերի մի ձուկ, համրեմ չը՛ գոյությամբ իմ, որ… մեր վերջին օրերում չար ու չարև եղավ, որ ինձնից հետո կյանքն էլ ոչինչ չի հիշի իր մասին, որ… ձկան մահը ծովի մահն է: (Դու կծվելով՝ կծվող ու մարելով՝ մարող հունդը փրկարարիր կյանքի, սըկիր քոքը բանի ու երկնագույն հանիր թե հասցնես):

Ռեքվիեմ

| 115


Չհամընկնում Ես երազկոտ նավազ, ես թրթռուն թեթև, Քեզ տիրելու միտքն ինձ պարուրեց վերև՝ յոթ դար առաջ, հետ՝ վեց անապատ ու ես՝ ստրուկ, հլու իմ ճակատի գրին, աճպարեցի փնտրել, գտնել, հասնել, մինել քեզ՝ իմյակին, վստա՛հ, որ մենք պիտի ուրիշ աշխարհ ծնենք, ուրիշ ժամանակ ծնենք և ուրիշ մարդ: Բայց ուշացա՞ միթե, ո՞նց բաց թողի ես, ո՜նց… իմ շինարած քաղաքներից որի՞ մշուշներում, որի՞ գիշերներում դռնի ու դիվահար, որի՞ առավոտվա զարթնումի մեջ թունե, ո՞ւմ ես տեսել առաջ՝ ինձնից առաջ, ո՞վ է քեզ որսացել, հունել, սարքել մահկանացու, մահ ծա-կոտ-կին... ո՞նց ուշացա, ախ ո՞նց, քեզ չգտա ե՛ս… ոնց չհասա մեր խաչ-մեռ-նու-կին: (չէի կարող, չէ՛… գտա՜, գտա՜ ես… թե՞…) Դու փաթաթվիր… դու համակիր ամէ… դու ընդգրկիր ու ականջիս երգիր դեռ չըերգված մի երգ մեր չհամընկնումի տխրության մասին, որ մեզանից հեռու է տևելու:

116 |

ÌÆÈÆ–Ìàì


Ծառատ ծուռ ծռանի սեր սերմանի նուռ նռանի մեն մի հատ մահ մահանի պար պրանի մեջ մեջանի շուրջը պատ պապ նահապետ հեր հերունի տատ արևշատ հացամբար մեր տիրաբեր յոգ տերունի նուշ նշանի նար նուբար խընձ խնձավոր հանց հնձավոր կենտ կենակից ծնած ծառ դև սևավոր պիղծ ըղձավոր ծիր չիրանի հոգիս առ դառը հագնեմ ճերմակ սքեմ քեզնից խլեմ քարնուբար կըռ կըռանամ ոտըդ պագեմ եմ ես վերջին քո նշխար կըծ պծալի սև գծավոր կարոտ պտղած կենաց ծառ ես ախտալի անձ հանցավոր քարի տակի մութն անցա

Ռեքվիեմ

| 117


Թևաթափ Թռիչքում մեռած այծկիթների ու ծիծառների հոգյակները անմարմին են շարունակում թևել ու անկշիռ… Հոգեշիթեր պարուրելով՝ կայծոռիկ հեռանում են ու երբ բարակելով թել-թել կտրտվում են կապույտ մոլորակից նրանց կապող մտքաջղերը ցիր՝ նրանք բնադրում են Անգղի աստղասփյուռում՝ ազատարձակ խելառ, զվարթ ու ժիր: Իսկ հավերժի պարապ մութ ժամերին կյանքի մասին հեքիաթներ են սփռում սև ծակերի միջև. մինչ աչքերդ թարթես՝ նրանց պսպեղ երամն ամայության հեռվում անբնակ անթիվ աստղորներ կկտցի ու կծրտի նույնքան բնակելի աստղեղներ: Բայց նստակյաց բվերն ու ճնճղերը պզտիկ չեն հեռանում նույնիսկ մահվան թևին. նրանց հոգոններն իրենց սովոր տեղում խառնվում են տեղի բոռ հողմերին ու ձմռան լուսինների հետ սարից գլորվելիս գվվում–բվվում, ճվվում են ու ծվվում ողբերգանքներ, որ մահը երբեք սովորական չթվա այս կողմերում, որ թևաթափ երկինքը լուռ կսկծա, երբ հողմերը գուժկան սգո սև են բերում, զի… հոգեդարձին մոլորված թռչունների մահը երկնքի մահն էր: 118 |

ÌÆÈÆ–Ìàì


Վեր–Չերգ Աստղերից անզգուշորեն վար կաթած խելառ ջուր. վերադառնալուդ զեղումը՝ հոգեդարձ. թռչել սովորելու վրա լուռ մաշեցրած հավերժի կեսն անցավ այստեղ, ուր սովորական ու միամիտ բաների կասկածելի զուգակցումից կյանք հունցեցիր քեզնից գեղեցիկ ու ինքնագոհ… հեռանալուց առաջ չմոռանաս մարել լույսը և իմ երգով ծածկել ինձ իմ հողին, քանի որ ես մնում եմ:

Ռեքվիեմ

| 119


ե րազահան

Նավ Օրեցօր կցրտի քո կղզում, որս չի լինի, ձկները քար կտրած կխորտակվեն, անպտուղ hողը կսողա լեռներիդ հագից: Հրեշը մոտ կլինի, չափազանց մոտ, քո յոթ պորտը հատած` քեզ կմոտենա արդեն, խավարը կպատի քո օրհնյալ ագարակը: Արև զավակներիդ բաց ծովով Տուն ճանապարհիր, իսկ դու այրիր ամրոցդ ու քեզ՝ իբրև վերջին փարոս նրանց համար:


Աշնանային շվշվիկներ Իմ մաեստրո պապիկին – Տ.Մ.



Որսը և որսորդը շտապում են՝ իրարանցելով խաշխաշե աշունը: Վերևում, երկար ճամփորդության համար անհրաժեշտ ամեն ինչ ամբարած, հյութեղ մեղրատանձն իր ծառին վայելում է արևը աշնանային առավոտվա: Վերջն այնքան անսպասելի է գալիս, որ որսն ու որսորդը բաժանվում են անհրաժեշտ:

Աշնանային շվշվիկներ

| 123


Կուշտ սարդն անձրևից կաթ է որսում զվարճանում է: Սարդն իր վերջին սարդոստայնին ողջ Աստի աստղածորն է շարահյուսել: Այլևս չսովելու հեռանկարը այնկողմնային կապույտն է մշուշի:

124 |

ÌÆÈÆ–Ìàì


Հնարավոր չէ սիրել առանց ունենալու ցանկության և… հնարավոր չէ ունենալ: Հնարավոր է միայն հրահրել վերածվելու ուղղությունը:

Աշնանային շվշվիկներ

| 125


Ջուրը հասնում է ջրին պղտորվում է… ծովի կանխազգումից:

126 |

ÌÆÈÆ–Ìàì


Աշնան ամպ ու զամպին կորցրածս ճանապարհը երևակայում եմ… շոշափելով հրեշտակի պորտից երեք մատ ներքև Ջրհոսի համաստեղության նշանակը… Տեղորոշումն անհնար է առանց երկինքը կարդալու:

Աշնանային շվշվիկներ

| 127


Ցուրտ համակարգում բոլոր տաք բաները փնտրում են իրար… Տաքանալն ու տաքացնելը նույն բնությունն ունեն:

128 |

ÌÆÈÆ–Ìàì


Աշունն անցնում է լալահառաչ թափորով ՝ քթի տակ շվշվացնելով տխուր ձայնանիշեր անվերադարձ բաների մասին: Ես էլ եմ տխրում արդեն սովոր ձևով ու պատրաստվում հրաժեշտի: Մի քիչ մեռնելը միշտ լավ է առողջության համար:

Աշնանային շվշվիկներ

| 129


Այն ամենն ինչ խանգարում էր ինձ ապրել՝ ինձ սովորեցրել էին: Հիմա գրեթե լսում եմ լռությունը:

130 |

ÌÆÈÆ–Ìàì


Ամբողջ տարին ես արև կերա քեզ համար, իմ ծառ, և անձրև խմեցի մշուշներից, լուսնյակ գիշերներում և խավար սվսվացի խաղաղության նինջը՝ կպած երկնատարած մարմնիդ այս բարալիկ ճյուղին: Եսը տարվա հիշողությունն էր, որ կանաչ եղավ, կարմիր և դեղին, եղավ առաջին ու վերջին անգամ և ահա սառը քամիների շնչից հեզորեն հողագույնին հանգավ: Քեզ անուշ քուն… [առանց ինձ] մերկ ու ցանցառ իմ ծառ:

Աշնանային շվշվիկներ

| 131


Բովանդակություն Նշանալույծ.................................................................... 3 Երազահան....................................................................... 12 Ծիլի-Ծով.......................................................................13 Էա......................................................................................15 Կտղուց.............................................................................19 Ծիլի-Ծով........................................................................ 20 Ծովի................................................................................ 22 Ջրի ճամփա................................................................... 24 Բույն................................................................................. 26 Ծին................................................................................... 28 Իմ տխուր ձուկ...............................................................30 Բանաստեղծություն..................................................... 32 Երազահան...................................................................... 34 Այա................................................................................ 35 Երազահան......................................................................44 Այր-Ցամաք.................................................................. 45 Հայրիշխանություն........................................................ 47 Անշնորհքություն...........................................................48 Կղզի................................................................................. 50 Ոչ ոք չի լսում.................................................................. 53 Ո՞վ ես դու........................................................................54 Պուճուր պայթյուններ արևի վրա.............................. 56 Ձվադրման շրջան......................................................... 58 Որսի շրջան....................................................................60 https://դիմագիր.գոմ/նունիկ-թողիք........................ 62 Դաշտի քվանտային տեսություն............................... 65 Մի՛ լա...............................................................................66 132 |

ÌÆÈÆ–Ìàì


Էպիկրիզ.........................................................................68 Միջանցիկ.......................................................................71 Մարսել նախատեքստը............................................... 72 Որսորդը.......................................................................... 74 Որսը................................................................................. 77 Զօր ���������������������������������������������������������������������������������� 78 Հետգրություն................................................................. 79 Երազահան...................................................................... 80 Ես մնում եմ, Երկիր.......................................................... 81 Երազահան...................................................................... 90 Հմայիլներ......................................................................91 Խոսիր .............................................................................94 Ծովյան ..........................................................................96 Հնոցի ..............................................................................98 Սիրածիկ ...................................................................... 104 Վախչափի.....................................................................107 Փետրվար .................................................................... 108 Բա-Բու .......................................................................... 110 Լինել ճամփորդող ջրի կաթիլ................................... 112 Ռեքվիեմ...................................................................... 113 Ծովահրեշ...................................................................... 115 Չհամընկնում................................................................ 116 Ծառատ.......................................................................... 117 Թևաթափ...................................................................... 118 Վեր-Չերգ....................................................................... 119 Երազահան.....................................................................120 Աշնանային շվշվիկներ............................................. 121 Բովանդակություն

| 133


Վերջից հետո, Սկզբից առաջ Բանաստեղծություններ ՀԳՄ հրատարակչություն ISBN 978-99941-34-69-8 Խմբագիր` Հուսիկ Արա 2004թ., Երևան

«Գիրը բաց և մերկ էություն է. պարզորոշ տեսանելի ու շոշափելի է ան­ շղարշ մարմնի թերություններն ու գեղեցկությունը: Բառի արվեստն այն մինուճարներից է, որի կրկնակը ծննդ­յան վկայական չի ունենում: Բնական ու անկեղծ կրքի մարմնավորում է. միածին, անշփոթելի: Կարենի բա­ նաս­ տեղծությունն առանձնանում է ինչոր տեղ արտա­ քուստ չենթարկվող, դեռևս անսովոր բառաշերտով ու լեզ­ վական մտածողությամբ: Առտնին լեզու է, կենդանի, դուրս է գրքային սահմանումներից: Պարականոն է, շղարշ­ ված խոսակցական ու առօրյա բառարանի, դեռևս ան­գիր մտածողության ու լեզվաշերտի թափանցիկ ան­մի­­ջականությամբ: Առաջին գիրքը հեղինակի աղա­ պա­ տանքն է: Այդ նրբա­ կերտ ու առաջին սիրով է 21 ամյա բանաստեղծ Կարեն Անտաշյանը ներկայանում ընթերցողին»: Հուսիկ Արա. հատված գրքի առաջաբանից

134 |


Անտաշատ Բանաստեղծություններ Հեղինակային հրատարակություն ISBN 978-9939-53-502-9 Խմբագիր` Արքմենիկ Նիկողոսյան 2009թ., Երևան Antashat.antashyan.com «Կարեն Անտաշյանի բանաստեղծական երկրորդ ժողովածուն է: Գրվել է 2005-2009 թթ: Գիրքը «Անտաշատ» վերացական քաղաքի մանրամասն քարտեզագրությունն է, քաղաք, որն իրականում ներհոգեկան տարածք է: Անտա­ շ­ ատ մետաֆորը կառուցված է հեղինակի ազգանվան հղումով, այն խորհրդանշում է գլոբալացող աշխարհում ինքն իր հետ, ինքն իր մեջ և ինքն իր շուրջը մենակ մնացած մարդու սեփական մենության անհաղթահարելի պարագիծը, այն պեղելու, վերաբնակեցնելու և վերա­ հիմնադրելու ճիգը: Ընդհանուր առմամբ Անտաշատը ներկայից ան­ցյալ գալարաձև, փուլ առ փուլ բացվող ոլո­ րան է, սեփա­կան պարուրաձև պատյանի միջով ներկա­յից դեպի իր խորքերը դեգերող խխունջի պատմություն: Որպես ինքնու­ թյան տարբեր շերտերի միջև հաղորդակցության միջավայր հանդես է գալիս ջուրը: Ընդհանրապես ջրի մետաֆորը առանցքային դեր է խաղում հեղինակի բոլոր ստեղծագործություններում: Գիրքը գրված է խաղացկուն լեզվով, ինքնաիրոնիկ-հումորային թեթև ոճում»: Հասմիկ Հակոբյան. հատված գրախոսականից

| 135


γñ»Ý ²Ýï³ßÛ³Ý

ÌÇÉÇ-Ìáí գիրք հմայության

Karen Antashyan

Spiry-Sea book of spells

Խմբագիր՝ Հրատ. խմբագիր՝ Տեխն. խմբագիր՝ Էջադրումը՝ Լուսանկարը և կազմը՝

Հասﬕկ Հակոբյան Արքﬔ նիկ Նիկողոսյան Արարատ Թովմասյան Արփինե Գուլոյանի Նարե Ղուկասյանի

Չափսը՝ 60 x 84 1/16: Ծավալը՝ 8,5 տպ. մամուլ: Թուղթը՝ օֆսեթ 80 գ/քմ.: Տպագրության եղանակը՝ օֆսեթ: Տառատեսակը՝ “GHEA Narek”: Տպաքանակը՝ 500:

«Անտարես» հրատարակչատուն ՀՀ, Երևան-0009, Մաշտոցի պ. 50ա/1 Հեռ.՝ (+374 10) 58 10 59 Հեռ. / ֆաքս՝ (+374 10) 58 76 69 antares@antares.am www.antares.am



Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.