Նախաբան: Նախագծին մասնակցում են Արևելյան դպրոցի 5-րդ դասարանցիները: Նախագծի նպատակն է սովորեցնել մաթեմատիկան տերմինները, հասկացությունները անգլերեն լեզվով: Ստեղծել առաջադրանքների փաթեթ, որը օգտակար կլինի ինչպես 5-րդ դասարանցիների, այնպես էլ ավելի բարձր դասարանցիների համար: Զարգացնելով երեխայի մաթեմատիկակական կարողությունները, հարստացնել բառապաշարը անգլերենից: Խնդիրները վրեցված են indiabix.com կայքից:Ժողովածուն օգտակար կլինի բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքված են մաթեմատիկայով, քանի որ բոլոր խնդիրներն ունեն ոչ ստանդարտ լուծումներ:Սովորողները indiabix.com կայքից ընտրում են իրենց դուր եկած խնդիրները, նախապես թարգմանում են անգլերենի դասաժամին, իսկ խնդրի լուծումը քննարկվում է մաթեմատիկայի դասաժամին: Լավագույն խնդիրները ընդգրկվել են այս փաթեթում:
-1 Ին՞չ թիվ է թաքնված հարցական նշանի փոխարեն:
Շղթայում շարժվելով ժամացույցի սլաքի ուղղությամբ , մեկընդմեջ թվերը պակասում են 1-ով, 2-ով, 3-ով և այլն, իսկ մյուս թվերը` ավելանում են 2, 3, 4 5 -ական: Պատասխան 16:
-2 Ին՞չ թիվ է թաքնված հարցական նշանի փոխարեն:
Վերևի շարքի թվերից յուրաքանչյուրը ուղիղ գծով, կենտրոնական շրջանով միացնելով ներքևի շրջաններից յուրաքանչյուրին, և ամեն անգամ հանելով երկու թիվը, կստանանք ներքևի շրջաններում տեղադրված թվերը:
Պատասխան 7:
-3 1. Ին՞չ թիվ է թաքնված հարցական նշանի փոխարեն:
Յուրաքանչյուր շրջանում, սկսած վերևի մասի ձախ կողմից , շարժվելով ժամացույցի սլաքի ուղղությամբ, թվերը մեծանում են հետևյալ ձևով՝ վերևի ձախ շրջան`
2-ական, աջում` 3-ական, ներքևի աջ շրջան` 4-ական, իսկ ձախ շրջանում` 5-ական։ Պատասխան 13
-4 Ին՞չ թիվ է թաքնված հարցական նշանի փոխարեն:
Երեք թվերից կազմված յուրաքանչյուր խմբի վերևի գրված թիվը հավասար է ներքևի երկու թվերի միջինին:
Պատասխան՝ 3:
-5 Ին՞չ թիվ է թաքնված հարցական նշանի փոխարեն։
Կարդալով յուրաքանչյուր հորիզոնական շարքի թվերը, որպես եռանիշ թիվ, կստանանք 17, 18, 19 թվերի քառակուսիները : Պատասխան՝ 1
-6 Ին՞չ թիվ է թաքնված հարցական նշանի փոխարեն։
Կարդալով յուրաքանչյուր շարք` որպես 3 առանձին երկնիշ թվեր, կենտրոնական թիվը հավասար կլինի ձախ և աջ թվերի միջին թվաբանականին: Պատասխան ՝ 81:
-7 Ի՞նչ թիվ է թաքնված շրջանում:
Նայելով շրջանների սյունաձև շարքի թվերին, կտեսնենք, որ յուրաքանրյուր տողի մեջտեղի շրջանում գրված թիվը հավասար է աջ և ձախ շրջաններոււմ գրված թվերի կիսագումարին:
Պատասխան` 6:
-8 Ի՞նչթիվ է թաքնված հարցական նշանի փոխարեն:
Յուրաքանչյուր եռանկյան կենտրոնում գրված թիվը հավասար է եռանկյան ներքևի կողմի երկու գագաթներում գրված թվերի գումարի և եռանկյան վերևի գագաթի թվի տարբերությանը:
Պատասխան. 9
-9 Ի՞նչ թիվ է թաքնված հարցական նշանի փոխարեն:
Եռանկյան ներքևի ձախ գագաթից շարժվելով ժամացույցի սլաքի ուղղությամբ, կտեսնենք հաջորդական թվերի քառակուսիներ` 1×1, 2×2, 3×3, 4×4, 5×5, 6×6…. Պատասխան՝ 16:
-10 Ի՞նչ թիվ էթաքնված հարցական նշանի փոխարեն:
Շարժվելով վերևից ներքև, յուրաքանչյուր թիվ ստացվում է վերևում գրված թվի կրկնապատիկից հանած 1, այնուհետև` հանած 2, հանած 3 և այլն:
Պատասխան՝ 39:
-11
Ի՞նչ թիվ է թաքնված հարցական նշանի փոխարեն:
Յուրաքանչյուր սյունակում թվերի գումարը 14 է, հետևաբար վերջին սյունակում հարցականի փոխարեն գրված կլինի` 14-2-4-4=4:
Պատասխան՝ 4: