Աղջիկների խմբակ

Page 1

Աղջիկների խմբակ` առաջին տարի Նախաբան Մեր նոր խմբակում երեք մասնակից են` իմ դուստրը՝ Ժենյան և նրա երկու ընկերուհիները` Սանյան և Դինան: Խմբակը ձևավորվեց 1984 թվականի հունվարին: Այդ ընթացքում Ժենյան 4 տարեկան էր, Սանյան 4 տարեկան 8 ամսեկան, Դինան 5 տարեկան 3 ամսեկան: Հաճախակի հարցերին տրվող պատասխանները: Ինձ հաճախակի են հարցնում` արդյո՞ք գոյություն ունի խորիմաստ նրանում, որ առաջին խմբակում ինձ մոտ միայն տղաներ էին, իսկ երկրորդում` աղջիկներ: Ո՛չ, ոչ մի խորիմաստ բան դրանում չկար: Այդպես խումբը ձևավորվեց ինքնըստինքյան, ուղղակի. ես սկզբից զբաղվում էի Դիմայի ընկերների հետ, իսկ հետո` Ժենյայի: Կարևոր դեր ուներ նաև այն հանգամանքը, որ Դիման և Պետյան բակային ընկերներ էին և համարյա հասակակիցներ, երկուսն էլ ունեին կրտսեր քույրեր և նրանց քույրերն էլ` Ժենյան և Սանյան նույնպես հասակակիցներ էին: Այդպես այն բաժանվեց «ավագ տղաների և կրտսեր աղջիկների»: Այնուհետև երեխաների ընկերության հիմքի վրա էլ աստիճանաբար ձևավորվեց նրանց ծնողների ընկերակցությունը: Երկրորդ հազվադեպ հարցը` արդյո՞ք տարբերվում էր աղջիկների խմբակը տղաների խմբակից: Այո՛, տարբերությունը բավականին մեծ էր: Բայց այլ տղաների խմբակն ևս կտարբերվեր: Երեխաների բնավորություններն ու հետաքրքրություններն այլ էին, այստեղից էլ նրանց տարբերությունը: Իսկ որքա՞ն է դա համապատասխանեցվում սեռերով, ես չեմ պատրաստվում քննադատել, դրա համար ավելի լուրջ ուսումնասիրություններ են հարկավոր: Ընթերցողն, անշուշտ, ուշադրություն կդարձնի այն հանգամանքին, որ ես տղաների հետ պարապել եմ 4 տարի և անցկացրել եմ մոտ 80 ընհանուր բարդություններ, մինչդեռ աղջիկների հետ ընդամենը 20 պարապմունք: (Ավելի ստույգ 20 գրանցված պարապմունք: Դրանից բացի Ժենյան


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.