ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ 1.ԱՐՋԸ.........................1ԷՋ 2. ՄԵՂՎԻ ՏՈՒՆԸ...........2ԷՋ 3.ԱԳՌԱՎԸ....................3ԷՋ 4.ԿԱՏՈՒՆ.....................4ԷՋ 5.ՆԱՊԱՍՏԱԿԸ...............5ԷՋ 6.ՀԵՔԻԱԹ -ԽՆԴԻՐ...........6ԷՋ
Խնդիր 1 Արջը
Արջն արթնացավ խորը քնից, Հարցմունք արավ քաղցած տեղից: Մեծ աման է հարկավոր ինձ, Մեղվի բնից, մեղրով տեղից:
Առաջադրանք Արջերը հինգն էին և մեծ ամանով մեղր կերավ յուրաքանչյուրը: Քա՞նի աման մեղր կերան արջերը միասին, եթե ամեն մեկը կերավ երկու աման:
Խնդիր 2
Մեղվի տունը Արջը քնեց ողջ ձմեռը, Ու պինդ փակեց տան դռները: Երազի մեջ նա տեսավ , մեղվի տունը մեղրազարդ: Մտավ մեղվի տնակը , մեղուն կծեց ականջը: Մեղվի վախից արթնացավ ու զարմանքից քարացավ:
Առաջադրանք Արջը քնեց երեք ամիս: Ամեն ամսում, երկու անգամ նույն երազը կրկնվեց: Քա՞նի անգամ մեղուն կծեց քնած արջի ականջը:
Խնդիր3
Ագռավը Ագռավն եկավ բարձր սարից, Գերված, էրված պանրի հոտից: Թառեց ծառին, նայեց սարին, Ու երազեց պանրի մասին:
Առաջադրանք Հեռվում տեսավ ագռավը, սարի երկու գագաթը, Ամեն սարի գագաթին տեսավ երեք պանիրի : Ագռավը մտքում կերավ քա՞նի պանիրի:
Խնդիր 4
Կատուն Կատուն տեսավ մկանը, Դունչը հասավ դռանը: Մուկը փախավ մառանը, Դուռը փակեց պառավը: Զարկեց ,զարկեց մկանը, Գլխին թափեց զայրույթը:
Առաջադրանք Երեք ժամ մուկը մնաց մառանը:Պառավը զարկեց մկանը, ամեն ժամում տալով հինգ զարկը: Որքա՞ն խփեց պառավը, հալից ընկած մկանը:
Խնդիր 5
Նապաստակը Նապաստակը անտառում, Տեսավ մի մեծ կաղնու բուն: Վազեց, գնաց ներս մտավ, Ու զարմանքից քարացավ: Ներսում տեսավ մի գազան, Ոտքերը դարձան վազան: Իր նման նա փոքրիկ էր, Բայց պոչիկը շատ մեծ էր, Նրա ահից վախեցավ, Գլուխն առավ , դուրս փախավ:
Առաջադրանք Սկյուռիկն ուներ մեծ պոչիկ, որ կծածկեր կես այծիկ:Քա՞նի մեծ պոչիկով սկյուռիկներ կծածկեն տասը այծիկներ:
Հեքիաթ- Խնդիր Առաջադրանքները կազմիր ինքդ Աղվեսն եկավ հուշիկ, հուշիկ Թաքուն կերավ տասը լոշիկ, Տատը տեսավ, վրա հասավ Պոչից բռնած մառան տարավ: Առջևը դրեց մի մեծ աման՝ մեջը դրած աման չաման: Աղվեսը առավ ամանները հերթով դրեց դարակները: Տատը բերեց թասը խմորի ու աղվեսին դրեց գործի, Աղվեսը նստեց թոնրի առաջ , արագ թխեց տասը շավաշ:
Տատաը առավ լավաշները տարավ դրեց դռան դեմը, Շունը եկավ հոտոտեց, անուշ հոտից զմայլվեց : Չդիմացավ բկլիկը, կերավ երեք լավաշը: Աղվեսը տեսավ զայըրացավ , անուշ հոտից գիրացավ, արած գործով հիացավ : Արագ առավ լավաշները ու դուրս փախավ անկուշտը . Տատը տեսավ փախուստը, Բռնեց կտրեց պոչը: Աղվեսը մնաց շվարած , լալով, վախով աղաչեց , տատից իր պոչը խնդրեց. Տատը դրեց պայմանը. Կամ կթխես լոշերը կամ կթողնես մեր գյուղը , քո անտառում կմնաս իմ վախից էլ կդողաս:
Լալով, վախով աղվեսը նորից թխեց լոշերը: Լոշի հոտից գիրացավ ,ամբողջ մարմնով թուլացավ ,ընկավ թոնրի հատակը ձայնը հասավ անտառը: Լավով,վախով աղաչեց ընկերներին մոտ կանչեց. Ձայնը լսեց ագռավը , կռկառալով լուր տարավ ընկերներին նախատեց, որ Նեղության այս օրում իրենց ընկեր ավեսին թողել են ձեռքը պառավի, Հավաքվեցին աղվեսները ու միտք արին միասին, թե ի՞նչ անեն, որ աղվեսին մի հնարքով ազատեն.
Հարցմունք արին ծեր աղվեսին, նա էլ էսպես էսպես ասեց... Տատին հասավ մի մեծ կողով, ասին թագավորն ինք ն է ուզում, որ աղվեսին ազատես, քեզ էլ լիքը կողովով ոսկիներ է ուղարկել. Տատը վրա հասավ ոսկիներին ու բաց թողեց աղվեսին, պոչն էլ տվեց ընկերներին: Հենց աղվեսը պոչը կցեց ,կցմցեց, Ոսկին պառավի ձեռքում կանաչեց, Պառավը զայրույթից մոտ վազեց, բայց աղվեսին չբռնեց:
ԳՐՔԻ ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿՆԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ
ԵՐԿԱՐԱՑՎԱԾ ՕՐՎԱ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐ
Գիրքը կազմեց Երկարացված օրվա երկրորդ խմբի կազմակերպիչ Մարինե Մարտիրոսյանը