Իմ հեքիաթը
Գիրքը կազմեց՝ Արև Սուքիասյանը
Կախարդական ժպիտը
Լինում է, չի լինում, մի երկիր է լինում։ Այդ երկրում լինում է մի հետաքրքիր և կախարդական ժպիտ։ Այդ ժպիտով ով ժպտում էր, նրա երազանքը կատարվում էր։ Մի տղա այդ ժպիտի մասին լսում է և գնում այդ երկիր:Գնում է , որ կախարդական ժպիտով ժպտա և իր երազանքն էլ կատարվի։ Նա երազում էր ունենալ մեծ շուն: Շատ է գնում, թե քիչ վերջապես տեղ է հասնում։
Այնտեղ տեսնում է մի հայելի և դրա մեջ կախարդական ժպիտը։ Տղան նայում է ժպիտին և փորձում այդ ժպիտով ժպտալ, բայց չի հաջողվում։ Մոտենում է մի աղջիկ և ասում. -Եթե ուզու՞մ ես կախարդական ժպիտով ժպտալ, ուրեմն պետք է նայես հայելուն և մի ուրիշ հայելու միաժամանակ, եթե չհաջողվեց, երբեք չես ժպտա կախարդական ժպիտով:
Տղան փորձեց, շատ փորձեց և վերջապես հաջողվեց։ Վերջապես տղան կարողացավ ժպտալ կախարդական ժպիտով և նրա երազանքների շունը հայտնվեց իր կողքին: Տղան այնքան երջանիկ էր, որ մոռացավ վերադառնալ իր երկիր և մնաց այդտեղ ու ապրեց խաղաղ ու երջանիկ: