Կախարդական Ժպիտը

Page 1

Իմ հեքիաթը

Գիրքը կազմեց՝ Աբրահամյան Յանան

Կախարդական ժպիտը


Կախարդական ժպիտը Կար չկար մի աղջիկ կար: Նա շատ էր սիրում ամանորը: Աղջկա հարևանությամբ ապրում էր մի չար ծերուկ, որը տանել չէր կարողանում ամանորը: Փոքրիկ աղջիկը մեծ ոգևորությամբ պատրաստվում էր ամանորին: Խանութից գեղեցիկ խաղալիքներ էր գնում տոնածառը զարդարելու համար, լույսեր էր փաքցնում պատուհաններին: Աղջիկը մեծ, կանաչ տոնածառ ուներ: Նա սենյակի կենտրոնում դրել էր մեծ տոնածառը և յուրաքանչյուր խաղալիքը կախելիս հիանում էր իր ամանորյա հրաշքով: Ծերուկը, ով ապրում էր հարևանությամբ իր տան պատուհանից հետևում էր աղջկան: Ամբողջ քաղաքը ամանորյա եռուզեռի մեջ էր: Բոլորը նվերներ էին գնում խանութներից: Տներում տարածվում էր համեղ ուտելիքների անուշ բույրեր: Բոլորը անհամբեր սպասում էին նոր տարվա գալուստին:


Հաշված ժամեր էին մնացել 12:00-ին, միայն ծերուկն էր տխուր և դժգոհ: Նա որոշեց մի փոքր զբոսնել: Հագավ իր վերարկուն, գլխին դրեց գլխարկ և դուրս եկավ տանից: Դրսում գեղեցիկ ձյուն էր գալիս: Մանուկները ձնագնդի էին խաղում, սահնակ քշում և ձնեմարդ էին սարքում: Փոքրիկ աղջիկը նույնպես իջավ խաղալու: Պատահաբար ձնագնդիկներից մեկը դիպավ ծերուկին: Ծերուկը բարկությունից այնպես սկսեց բղավել, որ երեխաները վախից փախան: Միայն աղջիկը մնաց տեղում կանգնած: Նա ապշած նայում էր ծերուկին, իսկ ծերուկը այնպես էր բղավում, որ չէր նկատել տեղում քարացած աղջկան:


Հանկարծ աղջիկը մտածեց. Իսկ ինչո՞ւ է ծերուկը այդքան ջղայն, գուցե նրան ինչ որ մեկը նեղացրել է կամ գուցե նա պարզապես տխուր է: Հանկարծ ծերուկը նկատեց իրեն նայող աղջկան: Աղջկա հայացքից նա լռեց: Աղջիկը ակամայից ժպտաց: Ծերուկի դեմքին նույնպես ժպիտ հայտնվեց: Աղջիկը սկսեց ծիծաղել: Նրա ծիծաղը այնքան վարակիչ էր, որ ծերուկը նույնպես սկսեց բարձր ծիծաղել: Հաճախ ժպտացեք: Ձեր ժպիտը կարող է հրաշքներ գործել, որովհետև այն կախարդական է:


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.