Տիեզերք Արեգակնային համակարգ
Բովանդակություն Արեգակ.....................................1 Լուսին........................................4 Աստղեր......................................5 Մոլորակներ...............................7
Արեգակ
Արեգակը մոլորակների և իր մյուս արբանյակների հետ կազմում է Արեգակնային համակարգը Աստղերը կազմում են աստղային հսկայական համակարգեր՝ գալակտիկաներ: Արեգակից բացի, մեր Գալակտիկայում կան մոտ 100 մլրդ ուրիշ աստղեր ևս:Արեգակի ճառագայթումը պահպանում է երկրի կյանքը:Արեգակը կազմավորվել է 4.6 միլիարդ տարի առաջ՝ հսկայական մոլեկուլային ամպի գրավիտացիոն փլուզման հետևանքով։Արեգակը գտնվում է Ծիր Կաթինի կենտրոնից 26 000 լուսատարի հեռավորության վրա և պտտվում է նրա շուրջ, անելով մեկ պտույտը 225 - 250 միլիոն տարվա ընթացքում։
Արեգակ
Արեգակը ապահովում է երկրի վրա կյանք՝ իր նպաստավոր դիրքի և ճառագայթների շնորհիվ
Արեգակ
Եթե արեգակը լիներ շատ հեռու , երկիրն անհրաժեշտ ջերմությունը չէր ստնա և ամեն բան կսառչեր:
Եթե արեգակը լիներ շատ մոտ , երկիրը անհրաժեշտ ջերմությունից շատ ջերմություն կստանար և կյանք լինել չէր կարող, ամեն բան կչորանար, կայրվեր: :
Լուսին
Լուսինը Երկրին ամենամոտ երկնային մարմինն է և նրա բնական արբանյակը: Լուսինը ձգված շրջանագծով՝ էլիպսով, պտտվում է Երկրի շուրջը, նրա հետ միասին` նաև Արեգակի շուրջը: Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը 384.400 կմ է: Լուսինը սեփական լույս չունի և անդրադարձնում է Արեգակի ճառագայթները: Լուսինն անհամեմատ ավելի փոքր է Երկրից:Լուսինը բացարձակ անկենդան է, զուրկ` օդից ու ջրից: Լուսնի վրա չկան քամիներ, և այնտեղ չկա
խոնավություն:Լուսինը ավելի շուտ ձվաձև է, քան գնդաձև:Մեզանից շատ առաջ մարդիկ կարծում էին, թե Երկիրը Տիեզերքի կենտրոնն է: Այժմ մենք գիտենք, որ չնայած Երկիրը բացառիկ կարևորություն ունի մեզ համար, բայց այն Արեգակի շուրջը պտտվող ընդամենը մի փոքրիկ մոլորակ է, իսկ Արեգակը՝ ընդամենը մեր Գալակտիկայի միլիոնավոր սովորական աստղերից մեկը:
Աստղեր
Աստղերն ինքնալուսարձակող, ջրածնի ու հելիումի գազային վիթխարի գնդեր են, որոնց կենտրոնում ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր, իսկ մակերևույթին՝ հազարավոր աստիճանների: Բացի Երկրից, Արեգակի շուրջը պտտվում են ևս 9 մեծ մոլորակներ (Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր, Սատուռն, Ուրան, Նեպտուն, Պլուտոն և 10-րդ) ու հազարավոր փոքր մարմիններ՝ աստղակերպներ ու գիսավորներ: Բայց դրանք, նույնիսկ միասին վերցրած, զանգվածով շուրջ 100 անգամ փոքր են :
Աստղեր
Արեգակից:Տիեզերական տարածության մեջ աստղերը շարժվում են վիթխարի արագությամբ, սակայն մեզ դրանք թվում են անշարժ,քանի որ աստղերը գտնվում են մեզնից շատ հեռու :Աստղերը չափերով շատ են տարբերվում միմյանցից: Կան այնպիսի աստղեր, որոնք ծավալով միլիարդավոր անգամ գերազանցում են Արեգակին. դրանք կոչվում ենՄութ գիշերներին երկնքում անզեն աչքով կարելի է տեսնել մինչև 5780 աստղ: Բայց նույնիսկ փոքր աստղադիտակով հաշվվում են միլիոնավոր աստղեր: Երկնակամարում դիտվող ամենապայծառ աստղերը Հին աշխարհի գիտնականները միավորել են համաստեղություններում՝ դրանք անվանելով կենդանիների կամ առասպելական անուններով (Մեծ Արջ, Կասիոպեա, Եզնարած և այլն): հսկաներ:
Արեգակնային համակարգի մոլորակները
1.Մերկուրի Մերկուրին արեգակնային համակարգի առաջին մոլորակն է , այն անվանակոչվել է ի պատիվ Հռոմեական Մերկուրիի աստծո, որը համարվում էր Առևտրի հովանավորը: Մոլորակը անապատների արքայություն է , նրա մի հատվածը շիկացած անապատ է , իսկ մյուս մասը սառցե դաշտեր: 2.Վեներա Վեներան Արեգակնային համակարգի երկրորդ մոլորակն է , այն անվանակոչվել է ի պատիվ Հռոմեական դիցարանի Վեներա աստվածուհու: 3.Երկիր Երկիր մոլորակը արեգակնային համակարգի երրորդ մոլորակն է, այն բացառիկ է իր մտնոլորտային կառուցվածքով, կյանքի համար անհրաժեշտ պայմաններով
Արեգակնային համակարգի մոլորակները
4.Մարս Մարսը արեգակնային համակարգում չորրորդ մոլորակն է : Նրա մակերեսը պատված է հրաբուխներով, լայնածավալ անապատներով. Ենթադրվում է , որ մարս մոլորակում երբևէ ջուր է եղել, քանի որ ուսումնասիրությունների ընթացքում կարմիր մոլորակի վրա հայտնաբերվել են սառցե գոյացումներ: 5.Յուպիտեր Յուպիտերը՝ արեգակնային համակարգի հինգերորդ մոլորակն է , այն իրենից ներկայացնում է գազի գունդ : Արեգակնային համակարգի այդ հսկան ‘ամենամեծ մոլորակի՝ Յուպիտերը պատված է պարուրաձև ոլորվող ամպերի շերտերով: Սատուրն Սատուրնը արեգակնային համակարգի 6-րդ մոլորակն է : Սատուրնը գազի վիթխարի գունդ է:
Արեգակնային համակարգի մոլորակները
7. Ուրան Սատուրնից հետո ըստ հաջորդականության ՝ գտնվում է Ուրանը , որը դարեր շարունակ համարվել է ամենահեռավոր մոլորակներից մեկը :Այն հայտնաբերվել է Գերշելի կողմից 18-րդ դարի վերջերին: Ուրանը գազից ու սառույցից կազմված հսկա գունդ է: 8. Նեպտուն Արեգկնային համակարգում Նեպտունը նախավերջին մոորակն է, անվանակոչվել է ի պատիվ հռոմեական դիցարանի աստված Նեպտունի, ուը հանդիսացել է ծովերի տիրակալը: Այն հայտնաբերվել է 1846թ.-ի սեպտեմբերի 23 –ին . մոլորակը անհնար է տեսնել անզեն աչքով: Նեպտունը գազից ու սառույցից կազմված հսկա գունդ է: 9.Պլուտոն Պլուտոնը համարվում է գաջաջ մոլորակ: Պլուտոնն ամենափոքր մոլորակն է և կազմված է քարի ու սառույցի խառնուրդից:
Գիրքը կազմեց՝ Մարինե Մարտիրոսյանը Նկարների և պատումի հեղինակ՝ Բ4 դպրոց-պարտեզի 3.1 դասարանի սովորողներ