Իմ հեքիաթը
Գիրքը կազմեց՝ Կարապետյան Սիլվին
Լինում է չի լինում ,մի ժպիտ է լինում : Նա ունենում է մի ընկեր: Մի անգամ ժպիտը կորում է: Իր ընկերը աշխարհով մեկ ման է գալիս, բայց չի գտնում նրան:
Շատ է տխրում ընկերը, բայց քանի որ նա ժպիտի ընկերն է, միշտ պետք է ուրախ լինի: Ընկերը չի հուսահատվում և շարունակում է փնտրել իր ընկերոջը:
Երկար ու դժվարին ճանապարհ է անցնում և վերջապես գտնում է իր ընկեր ժպիտին: Շատ են ուրախանում և խոստանում են այլևս չբաժանվել ու ուշադիր լինել միմյանց հանդեպ: Ժպիտն ամբողջացավ և ստիպեց, որ ուրիշներն էլ իրենց նայելիս լցվեն ուրախությամբ և ժպիտով: