Լրաբեր աշուն
Լրաբեր աշուն
Ներկայացնում է Եվա Մխիթարյանը
Մեր բակում կար մի այգեպան: Մի օր նա նկատում է, որ մի տղա պոկում է ծառի ճյուղերը և տերևները: Նա մոտենում է և ասում. -Մի´ պոկիր ծառի ճյուղղերն ու տերևները, քանի որ յուրաքանչյուր տերև մի երեխա է: Տղան ասում է. -Ես քեզ չեմ հավատում: Այդպիսի բաներ միայն հեքիաթներում են լինում: Տղան չի հավատում այգեպանին և շարունակում է պոկել ճյուղերն ու տերևները:
Լրաբեր աշուն Այս անգամ հայտնվում է փերին և զգուշացնում. -Մի´ պոկիր , նրանցից յուրաքանչյուրը մի երեխա է: Տղան կրկին չի հավատում և ասում է. - Մեր բակի այգեպանն էլ նույնն է ասում, բայց ես ձեզ չեմ հավատում: Այդ ժամանակ փերին կախարդում է տղային և դարձնում տերև: Այդ օրվանից , երբ գալիս է աշունը տղան դառնում է տերև և միայն աշնան ավարտին է նորից դառնում երեխա: Այդ տղան մեր բակի Էդգարն է : Այդ դեպքից հետո Էդգարն այլևս չի պոկում ծառի տերևներն ու ճյուղերը, նա դարձել էր հոգատար և բարի: Սակայն երբ մոտենում էր աշունը, Էդգարը շատ էր տխրում, քանի որ գիտեր, որ դառնալու էր մեր բակի դեղին տերևներից մեկը: