Մխիթար սեբաստացու մասին

Page 1

Մխիթար Սեբաստացի


Կյանքը և ծավալած հայրենագիտական գործունեությունը


1676 թվ.—Փետրվարի 17-ին Սեբաստիա քաղաքում ծնվում է մի մանուկ, նրան Մանուկ անունով էլ կնքում են ի պատիվ մանուկ Քրիստոսի. Այդ մարդը հետագայում դառնում է հայ ժողովրդի պարծանքը: Նա հայտնի է Մխիթար Սեբաստացի անունով, որպես հայագետ, մանկավարժ, հոգևոր, մշակութային գործիչ, թարգմանիչ: Նրան Սեբաստացի էին անվանում, քանի որ ծնվել էր Սեբաստիա քաղաքում: Մխիթար Սեբաստացին ուսում է ստանում Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում: Հետագայում ուսումը շարունակելու համար մեկնում է Հալեպ: Իր շուրջը հավաքում է իր պես երիտասարդների և որոշում է հիմնել միաբանություն: Նա իր ժողովրդին շատ էր սիրում և միշտ երազել է իր ժողովրդի համար հոգևոր մի կառույց ստեղծել: Մի անգամ , երբ Մխիթարը այցելում է Էջմիածին , նրան մի տեսիլք է հայտնվում:Այդ տեսիլքից հետո, նա հստակ որոշում է ընդունում` ստեղծել այդ հոգևոր կառույցը:


Քանի դեռ Մխիթարը ողջ էր, այդ միաբանությունը կոչում էին Անտոն Աբբայի անունով, իսկ երբ նա մահացավ, սկսեցին այն կոչել նրա անունով: Նա այդ կառույցը հիմնադրում է Վենետիկ քաղաքին կից Մեթոն բերդաքաղաքում: Հետագայում թուրքերի հարձակումներից պաշտպանվելու համար, միաբանությունը տեղափոխվում է Վենետիկ: Վենետիկ քաղաքի կառավարիչները քաղաքի Սուրբ Ղազար կղզին տալիս են Մխիթարին և իր միաբաններին` անժամկետ. Մխիթարյան միաբանությունը, ինչպես իմացանք ,հոգևոր կառույց էր, որ հիմնադրեց Մխիթարը` իր ժողովրդի հոգևոր կարիքները հոգալու համար: Մխիթար Սեբաստացին Ս.Ղազար կղզուն կից կառուցում է վանք, եկեղեցի և այլ կառույցներ, որոնց գծագրերը անձամբ է գծում: Այդ կառույցներում Միաբանները հրատարակում էին հայագիտական գրքեր, գիտական աշխատություններ: Այդ կառույցներում Եվրոպայից եկած մտավորականներին սովորեցնում էին հայերեն և արևելյան այլ լեզուներ, ծանոթացնում էին այլ ժողովուրդների մշակույթներին:


Սուրբ Ղազար կղզու Սեբաստացիները. Ինչպես արդենք իմացանք, Սուրբ Ղազար կղզում Մխիթար Սեբաստացին իր միաբանների հետ հաստատվեց և սկսեց ծավալել բուռն հոգևոր գործունեություն: Նրանք հրատարակում էին հայագիտական գրքեր, գիտական այլ աշխատություններ, եվրոպայից եկած մտավորականներին սովորեցնում էին հայերեն, արևելյան այլ լեզուներ, ծանոթացնում էին այլ ժողովուրդների մշակույթներին: Միաբանների մի խումբ մեկնում է Վիեննա և հաստատվում այնտեղ: Միաբանության երկու ճյուղերն էլ միաբանության ներսում պատրաստում էին ուժեղ հոգևոր առաջնորդների, ովքեր իրենց հոգևոր գիտելիքներով պետք է լուսավորություն տարածեին հայ ժողովրդի հոգևոր կյանքում: Մխիթարն ու իր միաբանները շատ դժվարությունների են հանդիպում, բայց համառ ու անկոտրում պայքարի արդյունքում կարողանում են հիմնել միաբանությունը, հետագայում նաև հիմնում են կրթարաններ, որոնցից շատերը մինչև օրս էլ գործում են` Սամվել-Մուրադյան վարժարանը (Ֆրանսիա), Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը (Իտալիա) ԲուենոսԱյրեսի և Հալեպի Մխիթարյան վարժարանները:


Ամփոփում ենք հարցաշարի միջոցով


Ո՞վ է եղել Մխիթար Սեբաստացին ա)Կոմպոզիտոր բ)Հայագետ գ)Նկարիչ


Ո՞րտեղ է ծնվել Մխիթար Սեբաստացին ա)Վենետիկում բ)Փարիզում գ)Սեբաստիայում


Ո՞ր ամսին է ծնվել Մխիթար Սեբաստացին ա)Հուլիս

բ)Փետրվար

գ)Ապրիլ


Ո՞րտեղ է նախնական կրթություն ստացել ա)Վենետիկում

բ)Հալեպում գ)Ս.Նշան վանքում


Ի՞նչ կարևոր նպատակ է ունեցել իր կյանքում Մխիթարը դեռ վաղ տարիքից ա)Գիրք գրել

բ)Միաբանություն ստեղծել

գ)Վանք կառուցել


Ո՞րտեղ է հիմնադրվել միաբանությունը ա)Մեթոն բերդաքաղաքում բ)Փարիզում գ)Վիեննայում


Ո՞ւմ միջնորդությամբ միաբանությունը տեղափոխվեց Վենետիկ ա)Վարդապետի բ)Սենատի գ)Կաթողիկոսի


Ո՞րտեղ հաստատվեց միաբանությունը վերջնականապես ա)Ս. Նշան վանքում բ)Ս.Ղազար կղզում գ)Փարիզում


Միաբանությանը կից ի՞նչ շինություններ կառուցվեցին ա)Վանք, եկեղեցի բ)Դպրոցներ գ)Նշված բոլորը ճիշտ են


Ինչո՞վ էին զբաղվում միաբանները

ա)Գիրք էին տպագրում բ)Թարգմանչությամբ էին զբաղվում գ)Նշված բոլորը ճիշտ են


Այս դպրոցներից, որո՞նք են գործում այժմ ա)Սամվել-Մուրադյան վարժարան բ)Մուրադ-Ռաֆայելյան վարժարան գ)Նշված բոլորը ճիշտ են


Գիրքը կազմեցին Հիմնական դպրոցի 3-5-րդ դասարանի սովորողները Խմբագիր՝ Մարինե Մարտիրոսյան


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.