Հայ նշանավոր գրողների կենսագրականները

Page 1

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԳՐՈՂՆԵՐԻ

Կենսագրականներ


ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հովհաննես Թադեւոսի Թումանյան


Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։ Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում "Բանաստեղծություններ" հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։


Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։ 1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է "Վերնատուն" գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։ XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում: 1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։ Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։


ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վահան Տերյան


Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի ՏերԳրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։


1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների "Մթնշաղի անուրջներ" ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը : 1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։


ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եղիշե Չարենց


Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական ան Իրականում, Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ եղբոր` Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. տեղափոխվում է Էրզրում, այնուհետև` Կարս: Չարենցի հայրը` Աբգար աղան և մայրը` Թեկղի (Թելլի) Միրզոյանը ունեին չորս որդի և երեք դուստր: Կարսում նրանց ընտանիքն ապրում է տարբեր թաղամասերում` «Բերդի տակ», Ալեքսանդրովսկայա փողոցում, Երկաթե կամուրջի մոտ, Սուկափի թաղում և այլուր: Աբգար աղան առևտրական էր. Կարսում ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով: Նա խիստ, աստվածավախ և օրինապահ մարդ էր: Եղել էր Երուսաղեմում, որի համար նրան կոչում էին նաև «հաջի»:


Չարենցի եղբայր Սերոբը հոր հետ առևտրով էր զբաղվում և ապրում է մինչև ծերություն, իսկ Գեղամը` 1937թ. ստալինյան բռնությունների զոհերից է: Քույրերից Աննան բնակվում էր Երևանում, իսկ Աշխենը, ով փոքր տարիքում ծաղիկ հիվանդությունից կորցրել էր տեսողությունը, եղբոր` Գեղամի հետ բնակվում էր Լենինգրադում: Չարենցի մյուս քույրը` Մարիամը իր ընտանիքի հետ զոհվում է Մեծ եղեռնի տարիներին: 20-րդ դարի սկզբին Կարսում կային մի քանի ուսումնական հաստատությունների. եռամյա ուսումնարանը, որը գործում էր 1880թ.-ից, կաթոլիկ եկեղեցական-ծխական ուսումնարանը, քաղաքային մեկդասյա դպրոցը, Ջամբազյանի երրորդ կարգի մասնավոր դպրոցը և 1905թ.ին բացված լուսավորչական եկեղեցուն կից ծխական դպրոցը: Չարենցն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում:


1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Թեև Կարսը գավառական փոքր քաղաք էր, սակայն գրական-հասարակական կյանքը բավականին աշխույժ էր, որի վկայությունը գրախանութների, գրադարանների, տպարանների և զգալի թվով ուսումնական հաստատությունների առկայությունն էր: Ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին. «... Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն: — Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը: — Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապաչհին ասաց. — Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»:


1913-15թթ. Կարսում Չարենցը գրում է «Հրո երկիր» շարքից մի քանի բանաստեղծություններ, «Տեսիլաժամերը», «Կապուտաչյա հայրենիք» պոեմը: 1914թ. սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, որը թուրքերն օգտագործում են Հայկական հարցը հայ ժողովրդի բնաջնջումով լուծելու համար: 1915թ. ստեղծվում են հայկական կամավորական առաջին ջոկատները, որոնց շարքերում էլ Չարենցը մասնակցում է մի շարք մարտական գործողությունների: 1915թ. ամռանը Քանաքեռում կազմավորվում էին հայկական 6-րդ և 7-րդ կամավորական գումարտակները: Օգոստոսի 27-ին 6-րդ և 7-րդ գումարտակների հրամանատար Իշխանը առաջարկում է բժիշկ Լևոն Ատամյանին ընտրել սանիտարական կազմ հետևյալ սկզբունքով. յուրաքանչյուր վաշտում երկու «նասիլքա» երեքական սանիտարով, երկու հեծյալ հիսնյակում մի-մի սանիտար, «աբոզում», շտաբում` մեկական, երկու դեղակիր, երկու դեղակիր էլ սայլի վրա, հիվանդանոց-վրանում կրկին երկու սանիտար, երկու սանիտար էլ դնել բժիշկների տրամադրության տակ: «Առաջարկում են պպ. բժիշկներին սանիտարների վերաբերյալ ամենախիստ ընտրություն կատարել և նրանց ցուցակը ներկայացնել ինձ հաստատության համար»: Երկրորդ վաշտի սանիտարների ցուցակում է նաև Եղիշե Սողոմոնյանի (Չարենց) անունը:


1931թ. Չարենցն ամուսնանում է Իզաբելլայի հետ. 1932թ. ծնվում է նրա ավագ դուստրը` Արփիկը, իսկ 1935-ին` Անահիտը: Անձի պաշտամունքի դաժան տարիներին` 1930-ական թթ. սկսվում են հալածանքները գրողների, մշակութային և հասարակական գործիչների նկատմամբ: Դրանից չի խուսափում նաև Չարենցը. 1936թ. սեպտեմբերին նրան տնային կալանքի տակ են վերցնում, իսկ շուտով նաև` ձերբակալում են: Մեղադրանքները նույն էին, ինչ որ բոլորինը` նացիոնալիզմ, հակահեղափոխականություն, ահաբեկչություն, պետական դավաճանույթուն... Գրադարաններից և գրախանությներից հավաքում են Չարենցի գրքերը: 1937թ. աշնանը ձերբակալում են նաև կնոջը` Իզաբելլային: Եղիշե Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. նոյեմբերի 7-ին:


ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Պարույր Սևակ


Պարույր Սևակ (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) (Հունվար 24, 1924 - Հունիս 17, 1971), հայ ականավոր բանաստեղծ, գրող, գրականագետ։ Ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանուկ հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։


1940թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն » ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները, Պարույր Սևակ ստորագրությամբ։ Ծննդավայրը, հարազատ միջավայրը ողջ կյանքի ընթացքում ոչ միայն անմոռաց ու սիրելի մնացին բանաստեղծի համար, այլև դարձան ներշնչարան նրա սիրո, կարոտի, մայրական եվ հայրենասիրական երգերի համար: 1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները՝ դասախոսելիս։ 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-իցմինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի Գիտությունների Ագային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղարը։ Սևակը մահացել է1971 թվականի հունիսի 17 -ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։


ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Աթաբեկ Խնկոյան


Խնկո Ապեր ՝Աթաբեկ Հովհաննեսի Խնկոյանը, հայ մանկագիր է, ՀԽՍՀ վաստակավոր մանկական գրող, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1932)։ Ծնվել է Փամբակի շրջանի Ղարաբոյա գյուղում (այժմ կրում է Խնկոյան անունը)։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա՝ Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրիի) քաղաքային դպրոցում։ 1890-1910 թթվականին եղել է ուսուցիչ։ 1911 թ.–ին տեղափոխվել է Թիֆլիս, պաշտոնավարել Ս. Լիսիցյանի պանսիոնում։ Աշխատակցել է «Աշխատավոր», «Նոր աշխատավոր», «Աղբյուր», «Մաճկալ», «Հասկեր», «Հայաստանի աշխատավորուհի» պարբերականներին։


ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համո Սահյան


Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ.ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը: Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:


Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը: 1972թ. լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ:


Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից: Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով: 1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:


Գրական փորձերը սկսել է աշակերտական հասակից։ Առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծական փորձեր»-ը, լույս է տեսել 1890 թվականին։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո Խնկո Ապերը եկել է Հայաստան, ծավալել գրական– մշակութային գործունեություն։ Հայկական դպրոցների համար կազմել է մայրենի լեզվի դասագրքեր («Մեր դպրոցը», «Կարմիր արև»)։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, հեքիաթներ, լեգենդներ, առ ակներ։ Խնկո Ապերը շուրջ 120 ինքնուրույն և թարգմանական գրքերի հեղինակ է։ Առավել հայտնի են նրա «Աղվեսն ու արջը» (1910), «Գող մաքին» (1911), «Առակներ» (1917), «Մրգաստան» (1939), «Հեքիաթներ ու պատմվածքներ» (1967) ժողովածուները։ Խնկո Ապոր փոխադրություններից ու թարգմանություններից են «Պապն ու շաղգամը» (1911), «Քնած արքայադուստրը» (1912), «Առաջին դասը» (1927), «Ռոբինզոն Կրուզոն» (1932), «Գայլն ու գառը» (1941)։ Լայն ճանաչում են գտել «Ծաղկանց ծովը», «Մեղուն», «Բկլիկ ձկնիկը», «Կարմիր գարունը» բանաստեղծությունները։ Խնկո Ապոր երկերն աչքի են ընկնում ժողովրդական լեզվամտածողությամբ։ Խնկոյանը մահացել է 1935 թ. Երևանում։


ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ավետիք Իսահակյան


Իսահակյան Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր: Գրակ. գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արեւմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում: Բանտից դուր գալուց հետո տպագրել է “Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը (1897), սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող “Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ, աքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկդրել գրականության և փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում:


1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ: 1908-ի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո խոշոր գրավականով ազատվել կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911-ին Իսահակյանը տարագվել է: Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ 1946թ, 1946–57թթ Հայաստանի գրողների միության նախագահ է։ Մահացել է 1957թ հոկտեմբերի 17-ին՝ Երեւանում։


ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ղազարոս Աղայան


Աղայան Ղազարոս Ստեփանի ՝ հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս։ Աղայանը ամենահայտնի հայ հեքիաթագիրներից է։ Նրա հեղինակած հեքիաթներից շատերը հիմնված են ժողովրդական ավանդությունների վրա։ Ծնվել է ապրիլի 4–ին, Բոլնիս–Խաչեն(այժմ՝ Վրաստանում) հայաբնակ գյուղում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղի քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853-ին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, մեկ տարի հետո ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։ Աշխատել է որպես գրաշար Թիֆլիսում, Մոսկվայում և Պետերբուրգում։ 1867-ին վերադարձել է Անդրկովկաս, եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, խմբագրել «Արարատ» ամսագիրը (1869-70)։


Դասավանդելէ Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշվա դպրոցներում (1870–1882), եղել Վրաստանի և Իմերեթիայի հայկական դպրոցների թեմական տեսուչ։ Աշխատել է «Փորձ» հանդեսի խմբագրությունում որպես քարտուղար, գործուն մասնակցություն ցուցաբերել «Աղբյուր» մանկական պատկերազարդ ամսագրի խմբագրմանը։ 1895-ին ձերբակալվել է հնչակյան կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, աքսորվել Նոր Նախիջևան, ապա՝ Ղրիմ (18981900)։ Այնուհետև մինչև կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։ 1902-ի մայիսին տոնվել է Աղայանի գրական գործունեության 40-ամյակը։ 1905-ին մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերյան ցույցին՝ ցարին տապալելու կոչ արել։ Մահացել է 1911 թ. հունիսի 20-ին, Թիֆլիսում։


ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ստեփան Զորյան


Զորյան (Առաքելյան) Ստեփան Եղիայի ն հայ գրող, ակադեմիկոս է։ Ստեփան Եղիայի Առաքելյանը ծնվել է 1889 թվականի սեպտեմբերի 3-ին Վանաձորում (նախկին՝ Կիրովական), նահապետական գյուղացու ընտանիքում։ Ստեփանը նախագիտելիքներ է ստանում Զաքար վարժապետի «գաղտնի դպրոցում», ապա ընդունվում է ծննդավայրի նորաբաց ռուսական ուսումնարանը։ 1906-ին մեկնում է Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց ընդունվելու հույսով։ Սակայն նյութական ծանր վիճակը հարկադրում է աշխատանքի անցնել տպարաններից մեկում իբրև սրբագրիչ, այնուհետև «Սուրհանդակ» թերթում որպես թարգմանիչ։ 1912-1919 թթ. աշխատում է «Մշակի» խմբագրությունում իբրև թարգմանիչ և ոճաբան։ Հաջորդ տարին գրողը գալիս է Երևան։ Հինգ-վեց տարվա ընթացքում լույս են տեսնում «Ցանկապատ» (1939), «Հազարան բլբուլ» (1925), «Ծովանը» (1925), «Պատերազմ», «Խնձորի այգին» ժողովածուները: Մինչև պատերազմը (1939) գրում է «Մի կյանքի պատմություն» վեպը, պատերազմի տարիներին «Պապ թագավորը», հետպատերազմյան շրջանում՝ «Հայոց բերդը» (1959) և «Վարազդատ» վեպերը։ Վախճանվել է 1996-ի հոկտեմբերի 14-ին Երևանում։


ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դանիել Վարուժան


Դանիել Վարուժանը (Դանիել Չպուքքարյան) ծնվել է 1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա մեծացել է գեղեցիկ բնության մեջ, իրենց գյուղի գետեզերքներին թախծող ուռիների օրորի տակ։ Գիշերները մայրը որդուն պատմել է պանդխտության մեջ գտնվող հորից և նրա երևակայությունը բորբոքել թուրք ենիչերիների մասին արած պատմություններով։ Բնությունից ստացած երազային տպավորություններին խառնվել են կյանքի վշտերը։ Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում սկզբում Սագըղ Աղաջիի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։ Վարուժանն առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը։ Վենետիկում էլ նա գրում է առաջին բանաստեղծությունները՝ պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի թեմաներով։ 1915 թվականն էր։ Վարուժանը շարունակում էր լրացնել գյուղի չքնաղ երգերի՝ «Հացին երգի» շարքը, պատրաստվում էր գրել «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին հայկական առասպելների ու ավանդությունների մշակումները, երազում էր ամբողջովին մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսը։ Բայց վրա հասավ արյունալի աղետը։ Արտերը ներկվում էին արյունով։ Բանաստեղծի խոսքերով ասած կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ։ Այս ողբերգական օրերի զոհերից մեկը եղավ Վարուժանը։ Թուրք մարդասպանները աքսորի ճանապարհին, Չանղըրի քաղաքի մոտ մի ձորում հոշոտեցին 31ամյա բանաստեղծին։


ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Միսաք Մեծարենց


Միսաք Մեծարենց ը հայ բանաստեղծ է : Ծնվել է առևտրականի ընտանիքում, սովորել է հայրենի գյուղի Մեսրոպյան վարժարանում, ապա՝ Սվազի Արամյան դպրոցում (1894-96) և Մարզվանի «Անատոլիա» գիշերօթիկ քոլեջում (1896-1901)։ 1902–ին ընտանիքի հետ տեղափոխվել Կ.Պոլիս, որտեղ մինչև 1905–ը սովորել է Ղալաթիայի Կեդրոնական վարժարանում։ Ուսումն ընդհատել է սաստկացող հիվանդության պատճառով։ Գրել սկսել է 1901–ից։ 1903–ից տպագրվել է պարբերական մամուլում։ Աշխատակցել է արևմտահայ շատ հրատարակությունների՝ «Մասիս», «Հանրագիտակ», «Արևելյան մամուլ», «Լույս», «Սուրհանդակ», «Մանզումեի էֆքյար», «Բյուզանդիոն»։ Աշակերտական տարիներին չափածո փորձերը հավաքել է «Բաբախումներ» ձեռագիր տետրում։ Կենդանության օրոք, 1907–ին, Կ.Պոլսում լույս է տեսել Մեծարենցի բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Ծիածան», «Նոր տաղեր»։ Ուսումնառության տարիներին Մեծարենցը ծանոթանում է հայոց պատմությանը, հայ և համաշխարային գրականությանը, սովորում է ֆրանսերեն և անգլերեն։ Բայց նրան վիճակված չէր ավարտել Կեդրոնական վարժարանը։ 1905 թվականին հիվանդության վատթարացման պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս ընդհատել ուսումը... Մահացու հիվանդության՝ թոքախտի նշանները երևացել են դեռ տարիներ առաջ։ Պատճառը եղել էր ճակատագրական մի դեպք։ Սվազում մի խումբ տղաներ, շփոթելով իրենց թշնամիների հետ, թիկունքից դանակահարում են նրան։ Հարձակման հանկարծակիությունը, մանավանդ արյան տեսքը շատ են վախեցնում երկչոտ տղային։ «Ամեն խնամք ու ջանք թափեցավ՝ զինքը հիմնապես դարմանելու համար արագորեն,-վկայում է հուշագիրը,-բայց այդ սարսափը տեղավորվել էր իր արբունքին հասած տարիներուն, պիտի ընդլայնվեր ու փոխակերպվեր թոքախտի՝ Միսաք Մեծարենց բանաստեղծին կյանքը կարճելով»։ Հիվանդությունը գնալով խորանում է։ Հարազատները, բարեկամները, ընկերները ամեն ջանք գործ են դնում պատանի բանաստեղծին փրկելու համար, սակայն ապարդյուն։ Մահացել է թոքախտից, 1908-ին։


ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սիամանթո


Սիամանթոն (Ատոմ Յարճանյան) ծնվել է Ակնում, ծառայողի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի վարժարանում, ապա ընտանիքի հետ տեղափոխվել է Կոնստանդնուպոլիս։ 1896 թվականի ջարդերի ժամանակ 18 տարեկան պատանին, որ նոր էր սկսել գրական փորձերը, հեռանում է արտասահման։ Ամբողջ 12 տարի նա դեգերում է օտար ափերում, լինում է Հունաստանում, Կահիեում, Շվեյցարիայի զանազան քաղաքներում, ապա Փարիզում և Լոնդոնում։ Փարիզում նա որպես ազատ ունկնդիր հաճախում է Սորբոնի Համալսարան։ Օտարության մեջ շատ ծանր է եղել երիտասարդ բանաստեղծի կյանքը: Նյութական զրկանքները, հարազատների և հողի կարոտը, երկրից եկած սարսափելի լուրերը խոր կնիք են դնում զգայուն հոգու վրա, որոշելով նրա գրական հետագա ուղին։ Արտասահմանում լույս են տեսնում Սիամանթոյի ժողովածուները` «Դյուցազնորեն», «Հայորդիներ», «Հոգևարքի և հույսի ջահեր» խորագրերով։ Այդ գրքերը նվիրված են բացառապես հայ ժողովրդի ողբերգությանը։ Հարուստ երևակայության և նուրբ զգացումների տեր բանաստեղծը երգում է հայրենիքի զավակների արյունոտ ճակատագիրը, ստեղծում ցնցող տրամադրությունների մթնոլորտ։ Նրա էությունը հասկանալու համար շատ բնորոշ է «Արցունքներս» բանաստեղծությունը։ Բանաստեղծները ծնվում են` երգելու կյանքի գեղեցկությունները, հայրենական հողի և բնության քնքշանքները, ապրելու պայծառ երազներով.


Մի շարք բանաստեղծություններում Սիամանթոն կրկին խոսում է հայ բանաստեղծի հոգեկան դրամայից, որ ծագում է հայրենիքի ծանր բախտի պատճառով։ «Արյուն է, որ կը տեսնեմ», – գրում է բանաստեղծը։ Սիամանթոն պատկերում է չարչարանքի երազներ, ավերումի գիշերներ, մահվան և կոտորածի ցնցող տեսիլներ, դառնալով հայկական ողբերգության ամենախոշոր երգիչը: Երևակայության ուժով մեծացած այս պատկերը ջարդերի, բռնության, հալածանքի և մորթված սերունդների պատմությունն է: Հայրենիքի ողբերգության դրամատիկ պատկերն է «Ափ մը մոխիթ, հայրենի տուն» բանաստեղծությունը։ Անտուն, թափառական մարդը հեռվից ողբում է ավերված տունը, կորցրած ծննդավայրը, հայրենական պայծառ հիշատակները։ Տունը դառնում է հայրենիքի խորհրդանշան. 1913 թվականին Սիամանթոն եղավ Կովկասում, ջերմ ընդունելություն գտնելով հայ գրողների և մտավորականների կողմից: Ոգևորված բանաստեղծն ապրում էր նոր երկունք։ Բայց ճակատագիրը ողբերգականորեն ընդհատեց այդ մեծ կյանքը։ 1915 թվականին նա գտնվում էր այն խմբի մեջ, որին, Անկարա քաղաքից ոչ հեռու մի ձորում, թուրք խուժանները տանջեցին վայրենաբար` զենքով, բրիչներով, քարերով, կացիններով։ Պատմում են, որ մյուս օրը թուրք բաշիբոզուկները Անկարայի փողոցներում շրջում էին հայ մտավորականների եվրոպական տարազներով։ Սիամանթոյի ստեղձագործությունը ազգային երևույթ է, բայց հենց դրա շնորհիվ ունի համամարդկային բովանդակություն։ Նա մեծ տաղանդով երգել է իմպերիալիզմի դարաշրջանում ոչնչացող փոքր ժողովրդի ողբերգությունը, ատելություն տածելով ամեն տեսակ բռնության նկատմամբ։


ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սերո Խանզադյան


Սերո Խանզադյան (Նոյեմբերի 20, 1916 - Հունիսի 26, 1998), հայ գրող։ Ավարտել է (1934) Գորիսի մանկավարժական տեխնիկումը, զբաղվել է (1934 - 41) ուսուցչությամբ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941 - 45)։ Ծնվել է 1915թին,դեկտեմբերի 3-ին, Գորիսում։Մահացել է 1998թին,Երևանում,Հունիսի 26-ին, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։ Առաջին պատմվածքը՝ «Չոր տափը», լույս է տեսել 1934 թվականին, Գորիսի «Կարմիր Զանգեզուր» թերթում։ 1938 թ,-ին գրել է X դ. Սյունիքի գյուղացիության (ցուրաբերդցիների) ապստամբությունն արտացոլող «Վահրամ Որոտանեցի» պիեսը (բեմադրվել է 1940 թվականին)։ 1950-ին հրատարակել է «Մեր գնդի մարդիկ» վեպը, որը պատմում է Լենինգրադի համար մարտնչող ռազմական միավորումներից մեկի և պարտիզանական ջոկատների գործողությունների մասին։ Վեպին բնորոշ է սովետական հայրենասիրության և ՍՍՀՄ բազմազգ ժողովուրդների ինտերնացիոնալ միասնականության գեղարվեստական նկարագիրը։ Խանզադյանին ճանաչում է բերել «Հողը» (հ. 1 - 2, 1954 - 55) վեպը։ Քարակերտը լքելով և Արարատյան դաշտ տեղափոխվելով չէ, որ պետք է լուծվի քարակերտցիների բարեկեցության խնդիրը, այլ ապառաժները փշրելով ու հողը ծաղկեցնելով։ Սա է երկում բարձրացվող գլխավոր հարցը։ Այնուհետև լույս են տեսել Խանզադյանի «Լալ Համագը» (1955), «Որոտանի կիրճում» (1956), «Քարանձավի բնակիչները» (1961) մանկական ստեղծագործությունները, «Կարմիր շուշաններ» (1958), «Հարստությունը լեռներում» (1961) պատմվածքների ժողովածուները։


Խանզադյանին ժողովրդականություն է բերել «Մխիթար Սպարապետ» (1961) պատմավեպը։ Շարունակելով հայ պատմավիպագրության ավանդները՝ գրողը արդիականության տեսանկյունից է դիտել հայ ժողովրդի պատմություն հերոսակա ն էջերից մեկը։ XVIII դ. ժողովուրդը ոտքի է ելել սրով վերականգնելու իր կորսված ինքնուրույնությունը։ Ժողովրդական այս հուժկու ընդվզումների ու պայքարի հենքի վրա վեպում բարձրանում են զորավարներ Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի կերպարները՝ իբրև ժողովրդի իղձերի արտահայտիչների։ Վեպի առանցքային հարցերից մեկն էլ հայ և ռուսժողովուրդների բարեկամությունն է։ Խանզադյանի լավագույն գործերից է «Թագուհին հայոց» վեպը (1978), որի մեջ գրողը տվել է հայ ժողովրդի հեռավոր անցյալի ինքնատիպ նկարագիրը։ Խանզադյանը հեղինակ է նաև հայ ժողովրդի պատմության, գրականության, լեզվի կարևորագույն խնդիրներին նվիրված արժեքավոր ուսումնասիրությունների։ Նրա շատ երկեր թարգմանվել են աշխարհի ժողովուրդների բազմաթիվ լեզուներով։ «Այրված տունը» (1974, «Լքված հեքիաթների կիրճը» վերանվանումով) և «Մխիթար Սպարապետ»-ը (1978) էկրանավորել են «Հայֆիլմ» և«Մոսֆիլմ» կինոստուդիաները։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի, Կարմիր աստղի, Կարմիր դրոշի, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։ ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր է (1977)։


ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Նաիրի Զարյան


Նաիրի Զարյանը (Հայաստան Եղիազարյան) ծնվել է 1900 թվականին, Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Խառակոնիս գյուղում: Ծանր է նրա մանկությունը: 1915 թվականին, թուրքական յաթաղանից հալածված, հազարավոր հայրենակիցների հետ միասին, Զարյանը գաղթում է Արևելյան Հայաստան, ապրում է որբանոցում: Իր հայրենիքում սովետական կարգեր հաստատվելուց հետո է միայն նրան հաջողվում ստանալ համալսարանական կրթություն և դառնալ ճանաչված գրող: Զարյանին Հռչակ բերեցին նրա մի շարք լավագույն բանաստեղծությունները, “Ռուշանի քարափը” (1930) պոեմը և “Հացավան” (1937-47) վեպը, իսկ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նրա ստեղծագործությունները հայրենասիրական կրակ վառեցին ընթերցողների սրտում, օգնեցին ապրել ու հաղտել թշնամուն:


1941-1945 թվականներին Զարյանը հրատարակեց “Մարտակոչ” (1941), “Շիրակաց հոգով”, “Վրեժ” (1942), “Լսեք դարեր” (1942) ժողովացուները: Այդ շրջանի հիանալի գործերից են “Ձայն հայրենական” " (1943) պոեմը և “Արա Գեղեցիկ” (1944 թ.) դիցավեպական ողբերությունը , որը պատմում է հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի պայքարի մասին։ Արա Գեղեցիկը, մերժելով իր հայրենիքը նվաճել ցանկացող Շամիրամի սերը, կռվի է ելնում նրա բանակի դեմ և հերոսաբար զոհվում։ Զարյանի դրամատիկական երկերից ուշագրավ են “Աղբյուրի մոտ” (1948) և “Փորձադաշտ” (1950) կատակերգությունները, որոնք գրված են ետպատերազմյան տարիներին: Նրա լավագույն գործերից է նաև “Հայերեն” բանաստեղծությունը գրված հայրենասիրական զգացումով:


ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ակսել Բակունց


Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է 1899թ. հունիսի 13-ին Գորիսում` տոհմիկ գյուղացու ընտանիքում: Ծննդավայրի ծխական դպրոցն ավարտելուց հետո, «որպես հույժ գովելի աշակերտ», համագյուղացիների միջնորդությամբ ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ և կատարել է գրական առաջին փորձերը: Ճեմարանը ժամանակավոր փակվելու պատճառով 191516թթ. Բակունցը հայրենի Զանգեզուրի հեռավոր գյուղերից մեկում` Լորում, մեկ տարի աշխատում է որպես ուսուցիչ: Հետագայում գրված «Խոնարհ աղջիկը» պատմվածքը ծնվել է այդ օրերի տպավորություններից: 1927թ., երբ Բակունցն ավարտել էր Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ու իբրև գյուղատնտես աշխատում էր հայրենի լեռնաշխարհում, լույս տեսավ նրա «Մթնաձոր» ժողովածուն: Այդ ժողովածուում Բակունցը պատկերեց հայ գյուղաշխարհի իրական կյանքը, գյուղաշխարհ, որի զավակն էր և որտեղ ապրում էր ինքը` գրողը: Մթնաձորում մի կողմից նա տեսնում է կուսական բնության անկրկնելի գեղեցկություն, մարդկային հոգու անբիծ մաքրություն, մյուս կողմից` դառնություն ու ցավ, խավար ու տգիտություն: Մթնաձորը մեծ աշխարհից կտրված «մի ուրույն աշխարհ» է:


Բակունցն ապրում է իր հերոսների ճակատագրով, որոնց մեջ, այնուամենայնիվ, ինչ-որ լուսավոր շող կա. այդ դաժան միջավայրում նրանք ստեղծում են իրենց կախարդական հեքիաթն ու ապրում են այդ հեքիաթի գույներով: Բակունցը սիրում և հասկանում էր բնության լեզուն: Նրա գրեթե բոլոր ստեղծագործություններում կան գունեղ ու կենդանի բնապատկերներ, որոնք ունեն քնարական շունչ ու հուզականություն:


ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հովհաննես Շիրազ


Հովհաննես Շիրազը հայ մեծագույն բանաստեղծներից է: Ծնվել է 1914 Ալեքսանդրապոլ քաղաքում (այժմ Գյումրի, Հայաստան)։ Շիրազը մեծացել է աղքատության մեջ։ Առաջին գործը՝ «Գարնանամուտ» անվանմամբ հրատարակվեց 1935 թ.։ Նովելագիր Ատրպետը տաղանդավոր պոետին տալիս է«Շիրազ» գրական անունը, որովհետև «Այս երիտասարդի բանաստեղծությունները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն" (Շիրազը քաղաք է Իրանում, որը հ Շիրազի ստեղծագործությունները չափածո են։ Նա հեղինակ է հանրաճանաչ հայրենասիրական և լիրիկական պոեմների ու բանաստեղծությունների, որոնցից են՝ «Անի», «Սիամանթո և Խջեզարե», «Էքսպրոմտ», «Իմ սուրբ Հայրենիք», «Սերս գաղտնի թող մնա», «Հայերի ճակատագիր», «Անդրանիկին» և այլն։ Նա գրել է «Հայոց Դանթեական» մեծածավալ պոեմը, որըՀայոց ցեղասպանության մասին է, թեմա, որն արգելված էր Սովետական Միությունում. Գլուխգործոց համարվող այս ստեղծագործության առաջին տարբերակը գրվել է 1941 թ.[2]Շիրազի կենդանության օրոք այդ գործից միայն կարճ հատվածներ հրատարակվեցին Սովետական Միությունում և մի քանի գլուխներ Բեյրութում և Թեհրանում։ Պոեմը ամբողջությամբ (ավելի քան 8000 տող) լույս տեսավ Երևանում 1990 թ.։այտնի է իր վարդերով և պոետներով)։ Հովհաննես Շիրազը թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում, այլ հանրահայտ հայերի կողքին։


ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Միքայել Նալբանդյան


ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Միքայել Ղազարի հայ գրող, հրապարակախոս, փիլիսոփա, հեղափոխական դեմոկրատ, հայ ռեալիստական գեղագիտության և քննադատության հիմնադիր։ 1837–45-ին սովորել է Գ. Պատկանյանի դպրոցում։ Առաջին բանաստեղծությունները (գրաբար և աշխարհաբար) տպագրվել են 1851-ին, Թիֆլիսում, Գ. Պատկանյանի խմբագրությամբ հրատարակվող «Արարատ» շաբաթաթերթում։ Առաջադիմական էին Նալբանդյանի մանկավարժական հայացքները։ Նա լուսավորությունը համարում էր ժողովրդի բարոյական վերածննդի և ազգային կյանքի վերաշինության հիմքերից մեկը, այն կարծիքին էր, որ այդ գործի հիմնական կենտրոնը պետք է լինի եկեղեցուց անկախ, խորապես ազգային ժողովրդական դպրոցը։ Կրթության և ուսուցման գործում բացառիկ դեր է հատկացրել մայրենի լեզվին։


Նալբանդյանը հայ գրականության մեջ ռեալիզմի հիմնադիրներից է։ Լուսավորական ռեալիզմի ոգով է գրված «Մինին՝ խոսք, մյուսին՝ հարսն» (1858) վիպակը, որը տոգորված է մարդու երջանկության, սիրո բնատուր իրավունքի ջերմ պաշտպանությամբ։ Քննադատական ռեալիզմի շունչն է զգացվում Նալբանդյանի «Մեռելահարցուկ» (1859) անավարտ վեպում և «հիշատակարան Կոմս Էմմանուելի օրագրական թերթերից» (1858–60) երկում: Ստեղծել է գիշատիչ բուրժուաներ Հովնաթանյանցի և Բեգզադեի տիպերը, սպանիչ երգիծանքով մերկացրել «գնայուն մեռյալներին», որոնք մարմնավորում են անհատի կործանումը բուրժ. հասարակարգում։ Նալբանդյանը առաջինը հայ գրականության մեջ մտցրեց ֆելիետոնի և պամֆլետի ժանրերը՝ ստեղծելով ծախու լրագրողի և սխոլաստ գիտնականի, քաղքենու և կեղծ հայրենասերի, կղերականի և առևտրականի երգիծական կերպարները։ Նա գեղարվեստական հրապարակախոսության հիմնադիրն է հայ գրականության մեջ։


ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Գուրգեն Մահարի


1920-ական թվականններին հայ գրականություն մտավ մի երիտասարդ բանաստեղծ, որը գրում էր քնարական լավ բանաստեղծություններ:Այդ երիտասարդ Գուրգեն Մահարի էր: Նրա իսկական անունը Գուրգեն Աճեմյան էր: Ծնվել էր Վան քաղաքում 1903թվականին և մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու հայոց Ցեղասպանությունը ապրել էր շատ թե քիչ անհոգ մանկություն: Բայց պատերազմը փոխեց ինչպես ամբողջ արևմտահայության, այնպես էլ վանեցիների ճակատագիրը: Երբ թարքերը հարձակվեցին Վանի վրա, նրանք քաջաբար պաշտպանվեցին մինչև ռուսական զորքերի և հայ կամավորների Վան հասնելը և փրկվեցին կոտորածից: Բայց հետո ռուսական զորքերը նահանջեցին, նրանց հետ ստիպված Վանից հեռացան և վանեցիները: Գուրգենը ճանապարհին կորցրեց իր հարազատներին և ուրիշ փախստականների հետ հասավ Արևելյան Հայաստան: Այստեղ նա ապրեց որբանոցներում, հետո գտավ կենդանի մնացած մորը և մյուս հարազատներին:Այդ դժվար տարիներին հաջորդեցին խաղաղության և շինարարության տարիներ: Մահարին դարձավ գրական կյանքի եռանդուն մասնակիցներից մեկը. գրում էր բանաստեղծություններ, պատմվածքներ, վիպակներ, լույս ընծայեց մի շարք գրքեր:


Նրան հռչակ բերեցին հատկապես «Մանկություն» և «Պատանեկություն» վիպակները, բանաստեղծությունների «Մրգահաս» ժողովածուն: Բայց նրա կյանքի և ստեղծագործության բնականոն ընթացքը ընդհատվեց աքսորով: 1936-ին շատ գրողների, մտավորականների և հասարակ մարդկանց հետ նրան էլ անհեթեթ մեղադրանքով ձերբակալեցին և աքսորեցին հյուսիս, հետո Սիբիր: Նրան ազատեցին միայն Ստալինի մահից հետո, 1953-ին: Մահարին վերադարձավ Երևան, գրեց բազմաթիվ նոր գործեր` «Ծաղկած փշալարեր» վիպակը աքսորի տարիների մասին, «Այրվող այգեստաններ» վեպը իր հայրենի Վանի, նրա կենցաղի և ճակատագրի մասին, պատմվածքներ, պիես, բանաստեղծություններ, հուշեր: Գուրգեն Մահարին մահացավ 1969 թվականին:


ԱՂԲՅՈՒՐՆԵՐ՝FINDARMENIA.COM HTTP://HY.WIKIPEDIA.ORG HTTP://ARMENIANHOUSE.ORG HTTP://GRADARAN.MSKH.AM


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.