Ռոդարիական երկխոսություն
Հեղինակ՝ Դպրոց – պարտեզ 3.1 դասարան Ա. Հովհաննես, Մ. Եվա
Արևն ու անձրևը Մի անգամ անձրևը հանդիպեց արևին ողջունեց և ասաց. - Ինչու՞ ես այդքան վառ ու պայծառ: Արևը պատասխանեց. - Ես այդքան վառ ու պայծառ եմ, որովհետև այսօր ես շա՜տ ուրախ եմ : Անձրևն ասաց. - Իսկ ինչու՞ ես շա՜տ ուրախ: Արևը պատասխանեց. -Երեխաններն իրենց երգերով ուրախացրին ինձ և ես այսօր շա՜տ ուրախ եմ, իսկ դու այսօր ուրա՞խ ես: Անձրևը պատասխանեց. -Ես միշտ երեխաներին տխրեցնում եմ և խանգարում եմ իրենց խաղը: Արևն ասաց. -Արի գնանք մի էնպիսի երկիր , որտեղ քեզ շատ կսիրեն: Նրանք սկսեցին ճամփորդել: Գնացին – գնացին և հասան մի անապատ: Այնտեղ երեխաներին անձրևը ոչ թե տխրեցրեց ,այլ ավելի ուրախացրեց: Այնտեղ բոլորը ավելի շատ սիրեցին անձրևին ,բայց չսիրեցին արևին և անձրևը մնաց անապատում, իսկ արևը գնաց այնտեղ, որտեղ նրան շատ էին սիրում:
Արևն ու անձրևը