Զատկական ընթերցարան խնդրագիրք Նախատեսված է 2-3-րդ դասարանի սովորողների համար
Հրաշագործ ձվերը Զատկի օրը աքլորը զիլ ձայնով կանչեց. -Ծուղրուղո~ւ Հավը ածեց յոթը գույնի յոթը ձու. -Ծուղրուղո~ւ Ձվերն իրար տեսան զարմացան, Գլորվեցին ցած ընկան: Հավը թռավ ցած իջավ, բայց ձվերին չգտավ: Ձվերն առան գույները ու թակեցին դռները: Մեկը դարձավ արջի հյուրը, մյուսն էլ՝ քաղցած գայլի հյուրը: Թե ո՞ւր կորան մնացածը, մենք իմացանք Զատկի օրը, Երբ սեղանին դրեցին կանաչ, կարմիր, կապույտ, դեղին ու վարդագույն ձվերին: Բայց մի հարց է ինձ տանջում՝ Ի՞նչ եղան արջի, գայլի հյուր ձվերը: Արջն ու գայլը Զատիկին կերա՞ն մեր խեղճ ձվերին: Դե լավ զատկե զատիկե հարության տոն է, Այսօր կերան ձվերը, վաղը հավը կածի նորերը:
Զատկական ասելուկներ
Զատկական ասելուկներ
Զատկական ասելուկներ
Զատկական ասելուկներ
Զատկական ասելուկներ
Զատկական խնդիրներ Զատկի լուրը տարածվեց, Խաղողը լսեց ցած պոկվեց: Արևի շողից ինը հատիկ չորացան, Չամչե հատիկ դարձան: Փլավի մեջ գցեցին, Ուրախացան ու վեց անգամ մեծացան: Չամիչները փլավի մեջ շատացան ու քանի՞ հատ դարձան:
Զատկական խնդիրներ Ածիկ ցանեմ հինգ տարով, Ծիլեր բերի 25 հատով: Եթե ցանեմ յոթը տարով, Ծիլ կբերի քանի՞ հատով:
Զատկական խնդիրներ Արևը շողը գցեց, Ցորենի ծիլեր հանեց: Զատիկը տեսավ մոտ վազեց, Ընկերներին ձայն տվեց: Ամեն ցողին հինգ զատիկ, Յոթ ցողունին քանի՞ զատիկ:
Գիրքը կազմեցին՝ Դպրոց-պարտեզի 3.1 դասարանի սովորողները Խմբագիր՝ Մարինե Մարտիրոսյան
Զատկական խնդիրներ Զատկին իրար ողջունենք, Տոնը ընտանիքով նշենք: Քույր եղբայով, տատ ու պապով, Ածիկ ցանենք, ձու ներկենք, չամչով փլավ գցենք: Ամենքս հյուր կանչենք , Օրը զատկե տոն դարձնենք: ՄԵնք կանչեցինք հյուրերին ՝թվով քանի քանիսի՞ն:
Զատկական խնդիրներ Զատկի օրը աքլորը զիլ ձայնով կանչեց. -Ծուղրուղո~ւ Հավը ածեց յոթը գույնի յոթը ձու. -Ծուղրուղո~ւ Ձվերն իրար տեսան զարմացան, Գլորվեցին ցած ընկան, Երկու հատով շատացան: Հավը թռավ ցած իջավ, Քանի՞ հատ ձու գտավ: