Ռոդարիական ընթերցարան
Հեղինակ՝ Դպրոց-պարտեզ 3.1 դասարան Աճեմյան Հովհաննես
Նեղացած քամին Մի քամի է լինում՝ շատ նեղացկոտ ու խռովկան: Մի օր նա որոշում է գնալ գյուղ և մոռանալ իր նեղացկոտության մասին:Երկար թափառելուց հետո, վերջապես հասնում է գյուղ: Գյուղում տեսնում է , որ աշխարհի տարբեր կողմերից հավաքվել են նեղացկոտ քամիները և ժողով են անում:Ուրախանում է, որ մենակ չէ և միանում է նրանց: Քամիները ուժգին սուլոցով բողոքում են իրենց կյանքից , մեկ էլ հայտնվում է գյուղի մաքուր, զով քամին և բացականչում. -Սպասեցեք, միթե՞ կարելի է այդքան խռովկան լինել, ձեր խռովկանության պատճառով ձեր երկրները մնացել են առանց քամու, շոգ ու տապին բոլոր ծառերը կչորանան ու մարդիկ կմոռանան ձեզ: Սա, որ լսումեն քամիները , իրենք իրենց միտք են անում.
Ռոդարիական ընթերցարան -Ուրեմն առանց մեզ կկոտորվե՞ն ,- ասում են և ուժեղ սուլոցով շտապում ամեն մեկն իր երկիրը: Այսպես գյուղի բարի քամին հաշտեցնում է բոլորին և դառնում նրանց ընկերը:Ամեն տարի նրանք միմյանց հյուր են գնում և մարդիկ զարմանում են և ասում. -Այսօր քամին ուրիշ էր...