Ռոդարիական ընթերցարան
Հեղինակ՝ Դպրոց-պարտեզ 3.1 դասարան Նահապետյան Հայկ
Կախարդական բառը Լինում է չի լինում, մի դժբախտ մարդ է լինում: Այդ մարդը շատ երկրներում էր եղել,ամեն տեղ իր բախտն էր փնտրել, բայց չէր գտել: Մի օր էլ, երբ սովորականի պես դուրս էր եկել զբոսնելու, տեսավ մի ծաղիկ : Այդ ծաղիկը սովորական չէր՝ կախարդական էր: Ծաղիկը իմացավ մարդու դժբախտության մասին և ասաց նրան. -Ես գիտեմ մի բան , որ գուցե քեզ օգնի ազատվել դժբախտությունից. դու պետք է անցնես պաղպաղակե կամուրջի վրայով, այնտեղ կտեսնես մի ծերունու:Ծերունին քեզ կտա մի բանալի ու մի արկ: Այդ արկղի մեջ կա մի թուղթ՝ մեջը գրված կախարդական բառեր: Երբ կարդաս այդ բառերը, իսկույն կդառնաս բախտավոր: Մարդը ընկավ ճանապարհ, հասավ պաղպաղակե կամուրջին: Մոտեցավ և ցանկանում էր արագ անցնել կամուրջը և հանկարծ կամուրջը սկսվեց փլվել: Մարդը արագ վազեց և վերադարձավ ծերունու մոտ:
Ռոդարիական ընթերցարան Ծերունին ասաց նրան. -Ես քեզ հանելուկ եմ ասում, եթե պատասխանես ես քեզ կտամ բանալին: Այն ի՞նչն է, առանց որի դու քեզ դժբախտ կզգայիր: Մարդը մտածեց և պատասխանեց. Գնահատել այն, ինչը քո շուրջն է , քեզ հետ: Ծերունին ժպտաց և ասաց. -Գնա´, քո երջանկությունը քեզ հետ է, երջանիկ եղի´ր: