Ռոդարիական ընթերցարան
Հեղինակ՝ Դպրոց- պարտեզ 3.1 դասարան
Կախարդական բառը Կար չկար մի չար կախարդ կար: Այդ կախարդը իր չարությունից կախարդել էր ամբողջ քաղաքը և մարդիկ ինչ խոսում էին չէին հասկանում միմյանց: Մի օր էլ քաղաքի իմաստունները հավաքվում են ժողովի և միտք են անում, թե ինչպես ազատվեն այդ չարիքից: Իմաստուններից մեկն ասում է . -Եկեք հայտարարենք՝ ով կփրկի քաղաքը կործանումից նրան էլ կդարձնենք մեզ թագավոր: Իմաստունների ասածից ոգևորված՝ չար կախարդը հայտնվում է և ասում, որ կփրկի քաղաքը կործանումից: Էստեղ իմաստունները գլխի են ընկնում, որ չարիքը նրա ձեռքի գործն է և պատժում են նրան: Կախարդը բարկությունից մոռանում է ամեն ինչ և քաղաքը նորից առաջվանն է դառնում:
Ռոդարիական ընթերցարան