Ռոդարիական երկխոսություններ
Հեղինակ՝ Դպրոց –պարտեզ 3.1 դասարան Խաչատրյան Ֆելիքս
Անսովոր մոլորակն ու հյուրը Կար չկար մի անսովոր մոլորակ կար : Վաղուց այդ մոլորակում ոչ ոք ոտք չէր դրել: Եվ ահա մի օր մոլորակում հայտնվեց մի անսովոր հյուր: -Բարև անսովոր մոլորակ , ես քեզ էի փնտրում,- ուրախ ժպտաց տղան: -Բարև, իմ երկար սպասված հյուր, դու ո՞վ ես, որտեղի՞ց ինձ գտար: - Ես ճամփորդ եմ և շատ երկրներում եմ լինում, բայց ինքս էլ չհասկացա, թե ինչպես հայտնվեցի այստեղ: - Դե եթե էստեղ ես, ուրեմն իմ հյուրն ես, ես քեզ ցույց կտամ իմ մոլորակի հրաշքները,- ասաց մոլորակը և տարավ իր հյուրին: Նրանք երկար շրջեցին մոլորակում և հյուրը ոչինչ չտեսավ և զարմացած ասաց. - Բայց այստեղ ոչինչ չկա, իսկ իմ մոլորակում ամեն ինչ կա՝ խոտ, լույս, ծաղիկներ: - Քո մոլորակում ամեն ինչ կա և դու չես կարող երևակայել արև կամ լուսին, ծաղիկ կամ թուփ, իսկ ես ամեն օր մի արև եմ պատկերում,մնա ինձ հետ, - պատասխանեց մոլորակը: - Ոչ, ես չեմ կարող երևակայել արև կամ լուսին , ես ուզում եմ տեսնել նրանց որքան էլ նրանք հեռու են ինձնից,-ասաց հյուրը և անհետացավ այնպես, ինչպես հայտնվել էր:
Անսովոր մոլորակն ու հյուրը