Մանանը և կախարդված նապաստակը
Մանանը և կախարդված նապաստակը
Մի աղջիկ կար, անունը՝ Մանան: Նա ապրում էր բնության գրկում՝ մի փոքրիկ տան մեջ:
Մանանը և կախարդված նապաստակը
Մանանը մի օր գնում է զբոսնելու: Գետակի մոտով անցնելիս տեսնում է լիքը հատապտուղ և սկսում է հավաքել:
Մանանը և կախարդված նապաստակը
Այդ պահին Մանանը տեսնում է մի տուփ:Նա բացում է տուփը և տեսնում է մի նապաստակ և մի բացիկ:Մանանին թվում է , թե դա իր ընկերուհի Եվան է ուղարկել: Նապաստակը Մանանին շատ է դուր գալիս և նա որոշում է իր հետ տուն տանել:
Մանանը և կախարդված նապաստակը
Մանանը և կախարդված նապաստակը
Եվան մտածում է, որ այստեղ ինչ-որ անհասկանալի բան կա, նա ուշադիր նայում է նապաստակի աչքերի մեջ : Նապաստակի աչքերը շատ ծանոթ են թվում Եվային: Հանկարծ Եվան հիշում է, որ դա իրենց ընկեր Սիլվիի աչքերն են:Այդ պահին նապաստակը մարդկային լեզվով ասում է, որ Սիլվին է: Նա պատմում է, որ իրեն առևանգել է չար վհուկը և կախարդել է:
Մանանը և կախարդված նապաստակը
Այդ ժամանակ Մանանն ու Եվան գրկում են իրենց կախարդված ընկերուհուն և լաց են լինում:Մանանի և Եվայի արցունքները խառնվում են իրար և կախարդանքը անհետանում է: Սիլվին նորից գեղեցիկ աղջիկ է դառնում և ընկերուհիները շատ են ուրախանում, իսկ չար վհուկը զայրույթից պայթում է, որ ընկերների իսկական սերը փրկեց կախարդված Սիլվիին:
Մանանը և կախարդված նապաստակը
Խնդիր Եվայի տունը կառուցելու համար պահանջվում է 5600 հատ քար: Մանանի տունը կառուցվելու համար պահանջվել է 7 անգամ քիչ քար:Քանի՞ քար է պահանջվել Մանանի և Եվայի տունը կառուցելու համար:
Մանանը և կախարդված նապաստակը
Խնդիր Եվայի պարտեզում կա 20 խնձորենի և երկու կաղնի:1 խնձորենի ջրելու համար պահանջվում է 3 դույլ ջուր, իսկ 1 կաղնի ջրելու համար՝ 2 դույլ ջուր:Քանի՞ դույլ ջուր է պետք պարտեզի ծառերը ջրելու համար:
Մանանը և կախարդված նապաստակը
Նյութի հեղինակ՝ Եվա Մխիթարյան՝ 3.1 դասարան՝ Բ4 դպրոց-պարտեզ Գիրքը կազմեց՝ Մարինե Մարտիրոսյանը