Մանկական գիտադարան

Page 1

Մանկական գիտադարան Բնության և գիտության առեղծվածները


Հեղինակներ՝ Ֆիլիպ Քլարկ,Էլիզաբեթ Դելբի,Լաուրա Հոուել,Սառա Խան


Բովանդակություն Սողուններ................................................................................................ 2 Քամելեոն................................................................................................... 3 Քամելեոնի լեզուն ու կառուցվածքը..................................................... 4 Միջատներ................................................................................................. 5 Աշխատավոր մեղու.................................................................................. 6 Կոկորդիլոս................................................................................................ 7


Սողուններ Սողուններն ու երկկենցաղները, օրինակ՝օձը, մողեսն ու գորտը,տարբեր կերպ են շարժվում:Նրանց մի մասը կարող է անգամ սահել ջրի մակերևույթի կամ անապատի ավազների վրայով:Սողունները պաշտպանվում են կարծր պատյանով,իսկ թշնամու դեմ կռվում են՝ անսովոր հնարքներ բանեցնելով:Եղջրավոր մողեսը թշնամուն ետ մղելու համար նույնիսկ սեփական արյունն է ցայտեցնում:Սողուններն ու երկկենցաղները նաև շատ լավ քողարկվողներ են:Սողուններն ու երկկենցաղները հաղորդակցման յուրօրինակ ձևերով հրապուրում են զուգընկերոջը կամ զգուշացնում են թշնամու հարձակման մասին: Որոշ սողուններ ու երկկենցաղներ կարող են դիմանալ ծայրահեղ շոգին կամ ցրտին:Նրանք կարող են գոյատևել նույնիսկ երաշտի ժամանակ, մինչդեռ այլ էակներ այդ նույն պայմաններում ոչնչանում են:Որոշ սողուններ ձմռան ցրտերին դիմակայում են քնելով:


Սողուններ Քամելեոն Քամելեոնը սովորաբար կանաչ է:Նրա մաշկի նախշաբծերը չեն փոխվում, բայց գրգռված,հուզված վիճակում կարող են ձևափողվել կամ ավելի վառ գունավորվել:Քամելեոնը սնվում է միջատներով, գորտերով ու փոքրիկ սողուններով:Ունի սուր տեսողություն և անվրեպ գտնում է զոհին:Քամելեոնի «Գաղտնի զենքը» լեզուն է, որը կարող է ձգվել ու մարմնից ավելի երկար լինել:Լեզվի ծայրը վերածվել է ծծորդի, որը սոսնձվում է զոհին ու նրան բռնած՝վերադառնում քամելեոնի բերանը:


Սողուններ

Քամելեոնի լեզուն և կառուցվածքը Քամելեոնի լեզուն սնամեջ խողովակ է, որը բերանի մեջ գտնվող ոսկորի ճիշտ չափով է:Երբ լեզվի մկանները կծկվում են ոսկորի շուրջը, լեզուն երկարում, բարակում ու դուրս է պրծնում բերանից: Քամելեոնի ոտքի մատները հարմարեցված են ճյուղերից կառչելուն:Այդ նպատակով նա օգտագործում է նաև պոչը:


Միջատներ Որոշ միջատներ ապրում են մեծ, լավ կազմակերպված խմբով, որը կոչվում է գաղութ: Մեղվափեթակը հսկում է մայր մեղուն, իսկ նրան խնամում են աշխատաավոր մեղուները: Մայր մեղուն գաղութի միակ ձվադրողն է: Մնացած բոլոր մեղուներն ունեն իրենց պարտականությունը. Դա է ապահովում գաղութի կյանքի բնականոն ընթացքը:Միջատների շատ տեսակներ տները կառուցում են այնպիսի նյութերից,որոնք հեշտ է գտնել, օրինակ՝փայտից կամ տիղմից::Որոշ միջատներ թիմային զարմանալի աշխատանք են կատարում՝կառուցելով վիթխարի շինություններ,որոնք հազարապատիկ մեծ են այդ նույն միջատից:Մարդկանցից բացի միայն նրանք են կարողանում այդքան բարձր կառույցներ կառուցել:


Բնութունն ու բնության առեղծվածները Աշխատավոր մեղու Աշխատավոր մեղուն ամռանը ապրում է մոտ մեկ ամիս:նա այնքան շատ է աշխատում, որ ուժասպառ է լինում ու սատկոմ:Մեծանալուն համընթաց փոխվում են նրա պարտականությունները փեթակում: Ամենածեր աշխատավոր մեղունները հսկում են փետակն ու սնունդ են փնտրում Սնունդ գտնելու համար հետախույզ մեղուները շատ են հեռանում փետակից :

Վերադառնալով՝հատուկ պարի միջոցով գաղութի անդամներին պատմում են գտած կերի մասին: Մութ բնում գտնվող մեղուները գրեթե խուլ են և հետախույզների պարը ընկալում են իրենց շոշափելիքներով՝ նրանք այդպես են հաղորակվում


Հետաքրքիր տեղեկություններ Կոկորդիլոս Կոկորդիլոսի արցունքներ Կոկորդիլոսը ամենաաղմկարար սողուններից մեկն է: Նրանք ձայներով արտահայտում են ֆիզիկական ցավ, զուգընկերոջը կանչող ճիչ ու պաշտպանական ֆշշոց: Այդպես գրավում են իրենց զոհերին ու ծուղակի մեջ գցում:


Գիրքը կազմեցին 5.5 ջոկատի սովորողները Ջոկատավար՝ Մարինե Մարտիրոսյան


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.