Ռոդարիական երկխոսություն

Page 1

Ռոդարիական երկխոսություն

Հեղինակներ՝ Դպրոց-պարտեզ 3.1 դասարան Հ. Էլեն , Ա. Դավիթ


Ջրի կաթիլն ու օդը Մի օր անտառում հանդիպեցին ջրի կաթիլն ու օդը: Օդն ասաց. - Դու ո՞վ ես: - Ես ճամփորդող կաթիլն եմ,- պատասխանեց կաթիլը: -Ես էլ եմ ճամփորդում, արի ընկերնանք, - ասաց օդը: - Արի, - պատասխանեց կաթիլը: Նրանք ունեցան շատ հետաքրքիքր ճամփորդություն: Երբ հասան ձմեռ եղանակին ,կաթիլը փոխեց իր տեսքն ու դարձավ գեղեցիկ փաթիլ: Օդը տեսավ և հպարտացավ. - Տես, ես որքան գեղեցիկ դարձրի քեզ: Ջրի կաթիլը զայարացավ և ասաց. - Ես միշտ էլ գեղեցիկ եմ եղել, այդ դու ես սառում և մարդկանց նեղություն տալիս : Օդը բարկությունից տաքացավ և ջրի կաթիլը վերածվեց գոլորշու: Օդը տեսավ և ծիծաղեց. - Ահա, դե հիմա գնա ամպերին ընկեր եղիր , և մյուս անգամ կհիշես, որ եթե ես չսառեմ՝ դու չես տեսնի քո գեղեցկությունը: Ջրի կաթիլը հասկացավ իր սխալը և ամեն անգամ ձմռանը գովում էր իր ընկերոջը. - Սառը օդին ես դիպչեմ , սիրուն տեսքով թափվեմ:


Ջրի կաթիլն ու օդը


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.