Զատիկը իր համար թռչում էր։Մեկ էլ օդից տեսավ մի
բան։ Իջավ ․դա թուղթ էր։ Զատիկը բացեց թուղթը և տեսավ,որ դա հինավուրց գանձի քարտեզ է ,և բացականչեց․ -Ուռաաաաաաաաա՜,-բայց նա այնքան էր ուրախացել ,որ չտեսավ քարտեզի զգուշացումը։ Նա գնաց գանձեր որոնելու։ Գնաց և հանդիպեց ծովահեն Հուկին։ Հուկը ասաց․ -Ես քեզ կուտեմ։ Զատիկը թռավ նրա ծոծրակին և խուտուտ տվեց ։ Զատիկը այնպես էր խուտուտացրել, որ Հուկը ամբողջ կյանքում խուտուտ էր գալիս։Զատիկը շատ փորձությունների միջով անցավ և վերջապես գանձերին հասավ։ Հրանտ Խաչատրյան
Մի զատիկ է լինում: Նա թռչում է, թռչում և
ճանապարհին հանդիպում է մի տնակի: Որոշում Է, որ այն դառնա իր տունը: Իր բոլոր ընկերներին հրավիրում է, որպեսզի տեսնեն տունը: Տունը լինում է շատ գեղեցիկ: Արմեն Եղիազարյան
Լինում է, չի լինում մի զատիկ։ Զատիկը ընկեր
է որոնում: Երկար ճանապարհ է կտրում մինչև հանդիպում է ընկերներին ։Իր ընկերների հետ համերաշխ ապրում են, խաղում են միասին տարբեր խաղեր, թռչում, թչկոտում տարբեր վայրեր։ Մի օր թռչելով հասնում են մի տնակի, այդ տնակում ապրում էին գույնզգույն զատիկներ։ Նրանք մտերմանում են այդ զատիկների հետ և դառնում են լավ ընկերներ: Զատիկը ձեռք է բերում նոր ընկերներ և ապրում են միասին շատ երջանիկ: Ալեն Սարգսյան
Կար չկար, մի զատիկ կար: Նա որոշեց գնալ ճամփորդության։ Ճանապարհին հանդիպեց իր ընկերոջը, հրավիրեց իր տուն, մեղու հյուրասիրեց, իսկ հետո նրանք խոսեցին և պայմանավորվեցին միասին գնալ ճամփորդության: Նրանք միասին ճանապարհորդեցին, շրջեցին քաղաքներով և վերադարձան տուն: Վիկտորյա Գիգոլյան
Մի անգամ երեխաները զատիկին տեսան բակում թռչելիս:
Նրան վերցրեցին իրենց հետ: Խաղացին զատիկի հետ և որոշեցին զատիկի անունը դնել Աղջիկ-տղա: Նրանք խաղացին այդ խաղը: Աղջիկ- տղա, աղջիկ-տղա, աղջիկ- տղա: Եվ նրանց օրը զվարճալի անցավ: Մեկ օր հետո նրանք բաց թողեցին զատիկին: Զատիկը թռավ: Բայց երեխաները նկատեցին, որ զատիկը ետ է վերադառնում և ոչ միայնակ: Նա կատարեց երեխաների երազանքը , նա իր հետ էր բերել աղջիկ և տղա: -Ուռա՜,- բացականչեցին երեխաները: Սեդա Ստեփանյան
Արամ անունով զատիկը կանչեց իր ընկերներին ու ասաց. - Ընկերնե՛ր, եկեք գնաք գանձեր գտնենք: Ընկերները
հաճույքով համաձայնեցին և նրանցից մեկը հարցրեց Արամին, իսկ ինչպե՞ս ենք գտնելու այդ գանձերը: Արամը պատասխանեց ,- ինձ մոտ կա քարտեզ, այնտեղ նշված է վայրը, որտեղ թաքցրած են գանձերը: Ճանապարհին հանդիպեցին արջին, զատիկները վախեցած մի կողմ գնացին, միայն Արամ զատիկն էր, որ համարձակ մոտեցավ արջին և ասաց. - Սիրելի արջ, եթե դու իմ ընկերներին չվախեցնես, դու կունենաս շատ լավ ընկերներ և մենք բոլորս միասին կգնանք գանձեր որոնելու: Արջը նույնպես միացավ նրանց և առաջարկեց , որ նստեն իր մեջքին և շարունակեն ճանապարհը: Նրանք բոլորը միասին ճանապարհ ընկան և վերջապես գտան գանձերը: Երջանիկ վերադարձան տուն: Դավիթ Սարգսյան