Իմ հեքիաթը
Գիրքը կազմեց՝ Միրզոյան Գոռը
Կախարդական ժպիտը
Լինում է չի լինում մի քաղաք, որտեղ բոլորը տխուր էին: Անգամ այդ քաղաքի թագավորն էր տխուր: Քաղաքում խոսում էին, որ թագավորն ունի ժպտերես մի աղջիկ, որին ոչ ոք չի տեսել:
Թագավորն իր աղջկան պահում էր փոքրիկ դղյակում՝ բոլորի աչքից հեռու: Այս պատմությունը լսելով ջրաղացպանի որդին շատ զարմացավ և որոշեց ամեն գնով տեսնել արքայադստերը: Ամիսներ շարունակ նա փորձում էր մտնել դղյակ: Այս ամենը նկատելով արքայադուստրը դղյակի ճաղավանդակից մի նամակ գցեց:
Նամակի վրա գրված էր, մի փոքր բարություն աշխարհին, նկարված էր ժպիտ և գրված էր փոխանցիր իմ քաղաքի բնակիչներին: Տղան կատարելով նրա խնդրանքը փոխանցեց կախարդական ժպիտը և մռայլ քաղաքն անմիջապես վերածվեց լուսավոր թագավորության: