»ðÃÇ Ñð³ï³ð³ÏáõÃÛáõÝÁ Çð³Ï³Ý³ñíáõÙ ¿ Ñáí³Ý³íáð ϳ½Ù³Ï»ðåáõÃÛáõÝÝ»ðÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏñáõÃÛ³Ùµ:
Երկնային թաղում
Private Duty Nursing Patient Observation and Assessment Infusion Therapy Wound Care Rehabilitation Respiratory Therapy Catheter Management Diabetic Education Palliative Care and Pain Management Blood Draw and Laboratory Support Ostomy Care Medication Monitoring Patient / Family Health Education Physical Therapy Occupational Therapy Speech Therapy Nutritional Assessment and Support Home Health Aides Medical Social Services
Ðá¹í³ÍÝ»ðÇ Ñ»ÕÇݳÏÝ»ðÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çð³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ðí³Í ÝÛáõûðÇ ³ÕµÛáõðÝ»ðÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:
A1 Unlimited Home Health Care Inc. Main Office 4430 Santa Monica Blvd. Suite 203 Los Angeles, California 90029 Phone (323) 331-3088 Facsimile (323) 331-3091 Web Address a1unlimitedcare.com
2
AUGUST - SEPTEMBER, # 68, 2017
Յակուձա` Լոտոսի արնածաղիկ. Կաձուո Տաոկայի մահն ու հուղարկավորությունը
Յա-8, կու-9, ձա-3. գումարը ստացվում է քսան, որն ամենավատ թիվն է ճապոնական թղթախաղում: Թաղման արարողությունն ավելի բազմամարդ կլիներ, եթե հուղարկավորությունից երկու օր առաջ 9.300 ոստիկաններ շրջափակումների ու ձերբակալությունների չդիմեին ամբողջ երկրում ցանց կազմած 1.332 ավազակաորջերում: Հանցագործության պահին կամ հիմնարար փաստերի ճնշման տակ ձերբակալվեցին 126 ավազակախմբերի 870 ղեկավարներ` թմրանյութեր վաճառողներ, խաղատների և ընդհատակյա հասարակաց տների տերեր, շորթողներ, ահաբեկիչներ: 130 յակուձաներ կարողացան թաքնվել: Նրանց նկատմամբ համաճապոնական հետախուզում հայտարարվեց: 1981 թվականի հոկտեմբերի 25-ին` հուղարկավորության օրը, Կոբեն պատերազմական տարիների քաղաք էր հիշեցնում: Փողոցներում հերթապահում էին զրահապատ, հսկա մեքենաներ: Արգելափակոցների մոտ շարված ոստիկաններն ուշադիր հետևում էին բոլոր անցորդներին: Գլխավոր խաչմերուկներում ջրցան մեքենաներ էին կանգնած, որոնք տանկերի էին նմանվում: Դրանց մոտ ոստիկանական ջոկատներ էին դիրքավորվել: Օրինականության պահապաններն ավելի շատ նմանվում էին դեսանտայինների` վահաններով, սաղավարտներով ու մահակներով զինված: Նրանք պատրաստ էին դիմագրավել «թշնամուն»: Իսկ «թշնամին» քաղաք էր լցվում վաղ առավոտից: «Սինկանսեն» կոչվող արագընթաց երկաթուղագծի գնացքներից ու ավտոբուսներից 30-50 մարդու հասնող խմբերով իջնում էին սև կոստյումներով, փայլեցված, սև կոշիկներով և մուգ ակնոցներով յակուձաները: Նրանք ժամանում էին սև ավտոմեքենաներով, որոնք միայն ամերիկյան էին: Բոլոր ժամանողները սև մազերով ու կարճ կտրվածքով էին. սա երկվորյակ եղբայրների տպավորություն էր թողնում: Սակայն օրինապահներն անմիջապես ճանաչում էին քրեական աշխարհի` տարիներ շարունակ հետախուզվող բոսսերին: - Ժամանեց Հիրոսի Կիմուրան` «Կիմուրա գումի» ղեկավարը,և հաղորդեց երկաթուղային կայարանի ելքի մոտ կանգնած ոստիկանը, որը քաղաքացիական հագուստով էր: - Եկավ Իտիո Հիրանոն,և զեկուցեց մյուսը և լրացրեց, և Հիմեձի քաղաքում
ապրողը: Այո’, այո’, «Տակենակա գումի» խմբավորումից: - Կունիձիրո Սուձուկի, «Սուձուկունի գումի» խմբավորման բոսսը, – հաղորդեց երրորդ գործակալը, որը բնավ էլ չէր թաքցնում պիջակի տակ ամրացված հաղորդիչը: Կունիձիրո Սուձուկին, ի նշան ողջույնի, թփթփացրեց ոստիկանական գործակալի ուսին: Ճապոնական ավանդույթի համաձայն` հանգուցյալ Տաոկայի հարազատները
հրավեր էին ուղարկել բազմաթիվ մարդկանց: Հրավիրատոմսերում, սակայն, անսովոր մի ձևակերպում կար. թաղման արարողությանը ներկայանալ ոչ ավելի, քան երկու թիկնապահով: Եվ երկու հազար խմբավորման ղեկավարները, որոնց ուղեկցում էին ավելի քան երեք հազար թիկնեղ թիկնապահներ, ուղղվեցին դեպի Կոբեի ազնվական թաղամաս. Կաձուո Տաոկայի առանձնատունն այստեղ հսկայական տարածք էր զբաղեցնում: Առանձնատան մուտքը զարդարում էր սև սարդի պատկերով («Յամագուտի գումիի» իսորհրդանշանը) հսկա ճերմակ մի պաստառ: Թփերով ու ծառերի ճյուղերով ագուցված մուտքի վրա հիերոգլիֆները ցուցանում էին. «Յամագուտի գումիի» երրորդ բոսսի հուղարկավորություն»: Հազարից ավելի սաղավարտավոր ու վահանակիր ոստիկաններ ուսուսի շարված էին առանձնատան շուրջ: Նրանց դեմ-դիմաց կանգնած էին սև կոստյումներով ու մուգ ակնոցներով մարդիկ` «Յամագուտի գումիի» անդամները: Նրանց կեցվածքն ու հայացքը պարզորոշ հուշում էին, որ ոստիկաններին չի հաջողվի մտնել այգի, որտեղ փակցված էր հանգուցյալի հսկա նկարը: Փողոցի սկզբում ոստիկանական պահակակետ էր կանգնած: Յակուձաները սովորական շարժումով վեր էին բարձրացնում ձեռքերը, ոստիկանները ոտքից-գլուխ խուզարկում էին նրանց: Փնտրում էին զենք և, չգիտես ինչու, փող: Նախազգուշությունը պատահական չէր. ճապոնական քրեական ընդհատակը ներքին հզոր բախումների մեջ էր: Հակամարտող խմբավորման անդամներից մեկի ձեռքով Տաոկայի պարանոցին արձակված գնդակն արագացրեց ճապոնական մաֆիայի «կնքահոր» վախճանը: Հուղարկավորության առիթով գանգստերների հայտարարած խաղաղությունը հուսալի չէր թվում ոստիկանությանը:
Եթե հանկարծ թաղման արարողության ժամանակ գոնե մեկ կրակոց հնչեր, ոստիկանությունը կընկներ մամուլի «զանգվածային կրակի» տակ: Ճապոնիայում սովորություն կա գումար տալ հանգուցյալի ընտանիքին: Դա արվում է հատկապես հուղարկավորության ժամանակ: Անիմաստ կլիներ մտածել բանկային փոխանցումների մասին, որովհետև այդ դեպքում յակուձան պետք է պետական հարկ մուծեր: Ոստիկանության համար գումար բռնագրավելը նույնքան կարևոր էր, որքան գանգստերներին զինաթափելը: Բոսսի վախճանն անպայման ենթադրում էր «Յամագուտի գումիի» եկամուտների կտրուկ անկում, արդարացիորեն մտածում էր ոստիկանությունը: Իսկ առանց եկամուտների, հասկանալի է, անհնար կլիներ պահպանել մաքսանենգության ու թմրանյութերի գաղտնի առևտրի, ընդհատակյա բուքմեյքերների, խաղատների ու հասարակաց տների, ահաբեկիչների, շորթողների և մարդասպանների լայն ցանցը: Հետևապես, քրեական սինդիկատն առանց փողի փուլ կըգար, որին էլ Երկրորդ համաշխարհայինից հետո ընկած ողջ ժամանակաընթացքում ձգտում էր ոստիկանությունը: Գոնե այսպես էր ներկայացվում հասարակությանը: Սակայն ոստիկանությունը որքան էլ ուշադիր ու խնամքով տնտղեց հուղարկավորության մասնակիցների գրպանները, այդուամենայնիվ հուղարկավորության ժամանակ «Յամագուտի գումին» հավաքեց 250 միլիոն իեն: Նվիրատվությունները 300 հազարից մինչև 20 միլիոն իեն էին (20 միլիոն իենը 30-35 սմ հաստությամբ տրցակ է): Ինչո՞վ է առանձնահատուկ Կաձուո Տաոկան, որի հուղարկավորությունն իր շքեղությամբ չզիջեց Ճապոնիայի վարչապետի թաղմանը: Երկու սպանություն, յոթ մահափորձ, ոստիկանական տեղամաս տարվելու 168 դեպք, իննը տարվա բանտարկություն: Սրանք տվյալներ են Տաոկայի դեմ հարուցված քառասունվեցհատորանոց քրեական գործից: Ճապոնական հեղինակավոր «Ով ով է» տեղեկատուն հատուկ տեղ է հատկացրել երկրի 35 պրեֆեկտուրաներում գործող, 11.800 յակուձա ունեցող 559 հանցագործ խմբավորումների սինդիկատի ղեկավարին: Ըստ սոսկ պաշտոնական տեղեկատվության` «Յամագուտի գումիի» տարեկան եկամուտը հասնում էր 102 միլիարդ իենի: Բայց սա միայն պաշտոնական վիճակագրությունն է: «Յամագուտի զումին» ուներ մամուլի հետ կապերի պատասխանատու: Հուղարկավորության ժամանակ հենց նրա հետ էլ զրուցեց ռուս ժուռնալիստ Վլադիմիր Ցվետովը. – Ճապոնական հասարակության համար ո՞վ է Կաձուո Տաոկան: - Անհնար է Ճապոնիայի բնությունը պատկերացնել առանց Ֆուձիյամա սարի, ճապոնական մշակույթն` առանց իկեբանայի, Ճապոնիայի արդյունաբերությունն` առանց էլեկտրոնիկայի:
AUGUST - SEPTEMBER, # 68, 2017
Այդպես էլ հնարավոր չէ ճապոնական հասարակությունը պատկերացնել առանց Կաձուո Տաոկայի: Սինդե մորաիմասու. Ձեզ խնդրում եմ մեռնել Եթե ցանկանում ես երջանիկ լինել, արի էդո: Ինչպես և ամեն մի թևավոր խոսք, սա էլ է ծնվել կյանքի ճանաչողությունից: Հազարավոր գյուղացիներ, արհեստավորներ, սամուրայներ, որոնց տերերն ունեզրկվել էին ու այլևս չէին կարող զինված պահակախմբեր պահել, 17-րդ դարում ձգտում էին դեպի էդո (այդ ժամանակ այդպես էր կոչվում Տոկիոն): «Երջանիկ» բառի միակ ընկալումը հարըստությունն էր: Արագ զարգացող էդոն ընչազուրկ գյուղացիներին և սամուրայներին հնարավորություն էր տալիս ապրուստի միջոց վաստակել, իսկ առավել հաջողակներին` հարստանալ: Գյուղացիներն ապավինում էին իրենց բազուկներին: Սամուրայները, որոնց դեռևս ամբողջովին չէին ապականել իշխանական պալատների գինարբուքները, նախընտրում էին գիտությունները և օտար լեզուները: Սակայն զինվորականների մեջ գտնվեցին նաև մարդիկ, ովքեր գլխի ընկան, որ կարելի է ապրել ոչ միայն սեփական խելքով, այլև ուրիշների հիմարության հաշվին: Բանձույին Թյոբեյը դրանցից էր: Ունակ չլինելով յուրացնել անգամ մեկ տառ և առաջին հերթին` օրենքի տառը` Թյոբեյը խաղաորջ բացեց և շատ արագ հարստության տեր դարձավ: Նա դարձավ Ճապոնիայի պատմության մեջ առաջին յակուձան: Բայց ի՞նչ է նշանակում յակուձա: Յա-8, կու-9, ձա-3. գումարը ստացվում է քսան, որն ամենավատ թիվն է ճապոնական թղթախաղում: Էդոյում արագորեն փառքի արժանացած Թյոբեյին առաջարկեցին քաղաքի և արվարձանների ճանապարհները կարգի բերելու, էդոյի ամրոցի քարե պատերը նորոգելու համար բանվորներ վարձել: Բայց քանի որ Թյոբեյն այս ասպարեզում որևէ ունակություն չուներ, կրկին դիմեց խաղաթղթերի օգնությանը: Թղթախաղի ժամանակ նրան պարտվածները պետք է աշխատեին շինարարությունում և մարեին պարտքն ու դրա տոկոսները: Այսպիսով, յակուձան ևս մեկ «արտադրական» ուղղվածություն ձեռք բերեց` բանվորների վարձակալությունը:
3
Պարտադիր աշխատանքը մոլախաղերի, բուքմեյքերության հետ դարձավ ու մինչև օրս էլ մնում է ճապոնական հանցագործ ընդհատակի բիզնեսի մի մասը: Պատմությունը գրառումներ է պահպանել ճապոնական գանգստերական պատերազմի մասին: Այն ծագեց 19-րդ դարի կեսին: Պատճառը նույնն էր, ինչ մերօրյա Հայաստանում, տարածքների վերաբաժանում և վարձու բանվորների ձեռքբերում: Սիմիձու քաղաքի ավազակախումբը գլխավորում էր Ձիրոտյոն: Նա գլխատեց հարևան պրեֆեկտուրայի մրցակից խմբի անդամներին: Ոմանք այն կարծիքին են, որ հենց Ձիրոտյոն է սկզբնավորել մարդակերության «փիլիսոփայական» դրույթը: Ատրճանակը սառն է: Այն միայն մեխանիզմ է, որը մարդկային բնույթի հետ կապ չունի, և հավաստում են Ձիրոտյոյի հետևորդները: Իսկ սուրը մարդու ձեռքի, մարդկային մարմնի շարունակությունն է: Ես կարող եմ թշնամուն փոխանցել իմ ողջ ատելությունը այն ժամանակ, երբ իմ սուրը մխրճվում է նրա մարմինը: Երբ իմ ձեռք-սուրը թափանցում է թշնամուս մարմնի մեջ և այստեղ յակուձան, էքստազի մեջ ընկնելով, խոնարհում է կոպերը, և ես զգում եմ, որ չկա առավել հաճելի բան, քան մրմնջալը. «Սինդե մորաիմասու» («Ձեզ խնդրում եմ մեռնել»): Սպանությունների ռոմանտիկա Ավելի քան 300 տարվա պատմություն ունեցող ճապոնական կազմակերպված հանցագործունեությունն այնպիսի արդյունքների է հասել, որին կարող են նախանձել ամերիկյան և սիցիլիական մաֆիաները: Ընդհատակյա սինդիկատների տարեկան շահույթն աննշան չափով է զիջում, ասենք, «Տոյոտա» կոնցեռնի շահույթին:
Այս գերշահույթը մարդկանց ստիպում է հավատալ յակուձաների անսահմանափակ իշխանությանը: Ձիրոտյոյի մասին այսպիսի մի պատմություն կա: Սիմիձու քաղաքի յակուձան իր օգնական Իսիմացուին հրամայեց Կոմպիրի տաճարում զոհ մատուցել: - Ինչո՞ւ գնալ այդքան հեռու,- զարմացավ Իսիմացուն: - Չէ՞ որ մինչև տաճար չորս շաբաթվա ճանապարհ է: – Մի՞թե դու մոռացել ես,- զայրացավ Ձիրոտյոն,- որ ուղիղ յոթ տարի առաջ մենք մեր սրերը խաչեցինք Դայգաև Սակուրոբեյի ու Հագետա Կյուրոկուի սրերին և Նագոյայի ամրոցի տանիքից գողացանք ոսկե դելֆինները: Այդ հաջողությանը հասանք, որովհետև աղոթել էինք Կոմպիրի տաճարում: Եվ մի՞թե մենք շնորհակալ չենք լինելու աստվածներին, որոնք մեզ հաջողություն ապահովեցին: Ես արյունից մաքրել եմ իմ սուրը: Այն տաճար տար 50 մետաղադրամի հետ` որպես ընծա: Իսիմացուն ուղևորվեց Սիկոկու: Վերադառնալով հայտնեց, որ տաճարը վերցրել է 50 մետաղադրամը և օրհնել սուրը: Այս «հեքիաթի» հեղինակները խախտել են քրեական կոդեքսի մի քանի հոդված: Արտահայտվելով ոստիկանական եզրադրույթներով` կարելի է ասել, որ Ձիրոտյոյի հաշվին գրանցվել է երկու սպանություն և հատկապես խոշոր չափերի մի կողոպուտ: Դատարանը կարող էր տաճարին մեղադրանք առաջադրել սպանությունն ու կողոպուտը հրահրելու համար: Բայց տաճարի սրբությունը կասկածի տակ առնել չի կարելի: Ի վերջո, Ձիրոտյոն պարզապես «գիրիի» մեջ է եղել, այսինքն` իր պարտքն է համարել շնորհակալություն հայտնել իր հովանավորին: Ոստիկանության ազգային վարչությունն ունի այս փաստաթղթի անսպասելի բացատրությունը. - Ճապոնիայում գանգստերները հասարակության մյուս շերտերից ռոմանտիկ են: Եվ բնական է, որ նրանք կուռքեր են դառնում,- ասում են ոստիկանական ուսումնասիրողները: - Գանգստերներն ու ավազակները ներկայացվում են Ռոբին Հուդի հետևորդներ, ովքեր միմյանց հետ կապված են ամուր կապերով և ձգտում են վնաս չպատճառել անմեղ մարդկանց, ավելին` փորձում են նրանց օգնել:
AUGUST - SEPTEMBER, # 68, 2017
4
Այսպիսի կերպարի ձևավորումը սկսվեց դեռ ֆեոդալիզմի դարաշրջանում: Այսօր «բարի» հանցագործի լեգենդն առաջնակարգ է դարձել ամեն տարի էկրան բարձրացող հարյուրավոր կինոֆիլմերում: Ոստիկանության տեսաբանները կարող են ավելացնել, որ ֆիլմերի մեծ մասը ստեղծվում է յակուձայի փողերով: Իրենց անմեղության լուսապսակը ցանկանում են անխաթար պահել հատկապես իրենք` ավազակները: «Յամագուտի գումի» սինդիկատի բոսսի որդին` Միցուրու Տաոկան, բազմիցս հանդիմանել է լրագրողներին.
րիքի: Վարորդը Նոբուկոյին տարավ լիճը շրջապատող ամբարտակի վրայով, որի մոտակայքում էր ռեստորանը և, սպանության պլանի համաձայն, մեքենան մեծ արագության տակ գցեց ամբարտակից: Ինչպես նախապես կարծում էին մարդասպանները, վարորդը պետք է դուրս գար սուզված մեքենայից, իսկ Նոբուկոն պետք է մնար ջրի տակ ու խեղդվեր: Բայց ոչ վարորդը, ոչ Նոբուկան չփրկվեցին: Սեկիմոտոն ստացավ միլիոն իեն` գումարած վարորդին հասանելիք 30 միլիոն իենը:
– «Յակուձա» բառը լսելիս անմիջապես պատկերացնում եք ամերիկյան մաֆիան, որի համար կարևոր են հանցագործությունն ու փողը: Բայց չի կարելի յակուձան նույնացնել մաֆիայի հետ: Մեր յակուձաները փառավոր ավանդույթներ ունեն և միշտ էլ օգնել են իրենց համաքաղաքացիներին:
Ոտքից գլուխ ներկված ու քսմսված աղջիկը հանվում էր անշտապ: Դահլիճից հասնող հարբած ձայները շտապեցնում էին նրան, առավել անհամբեր հանդիսականները մոտենում էին բաց բեմին` ցանկանալով ճանկել աղջկա ոտքը: Նա չարությամբ պոկվում էր համառորեն ձգվող ձեռքերից և հոգնած հայացք էր նետում դեպի դահլիճ: Ոչ ոք չէր հասկանում, թե աղջիկն ինչ էր ասում, դահլիճում վիսայա լեզվի մասնագետ չկար: Աղջիկը հազիվ տասնյոթ տարեկան լիներ: Ճապոնական օրենքի համաձայն` երեք տարի հետո միայն նա չափահաս կդառնար: Ի դեպ, աղջկա տարիքը և անունը պարզելը շատ դըժվար էր. նրան Ֆիլիպիններից Ճապոնիա էին բերել կեղծ փաստաթղթերով: Գավառական, չափի բոլոր զգացումները խախտած ազդագիրը հայտարարում էր, որ ողջ Կանսայ շրջանում չկա այնպիսի բաց սթրիփթիզ, ինչպիսին այստեղ է: Սակայն լեռների մեջ կորածմոլորած այս քաղաքի բնակիչներն առանց որևէ հետաքրքրության նայում էին անբնական վարդագույն մարմիններ պատկերող հայտագրին ու անցնում էին անտարբեր: Ամեն դեպքում տասըտասնհինգ մարդ իր թախիծն էր ցրում այստեղ… Կարճ ժամանակ անց թերթերն ու հեռուստատեսությունը հասարակության սեփականությունն են դարձնելու այս դեռատի ֆիլիպինուհու կյանքը:
Ասուլիսներից մեկի ժամանակ ղեկավարներից մեկը հայտարարեց. «Մենք լոտոսի ծաղիկներ ենք կեղտոտ ճահճում: Մենք մեր կյանքի գնով ենք պահպանում կյանքի կոդեքսը»: Ասուլիսին ներկա լրագրողներն, անշուշտ, ուրախության արցունքներ չթափեցին, որովհետև այդ ժամանակ մամուլն ու հեռուստատեսությունը եռում էր «Սինկո կայ» խմբավորմանը պատկանող երկու յակուձայի` Տադասի Սեկիմոտոյի և Իսաո Կուբոյի քրեական գործերի պատճառով: «Սինկո կայի» բոսս Սեկիմոտոն իր կնոջ` Նոբուկոյի կյանքն ապահովագրել էր 300 միլիոն իեն գումարով, իսկ հետո Կուբոյի և ավազակախմբի վարորդի հետ պայմանավորվել էր սպանել իր կնոջը: Ապահովագրական գումարը պետք է բաժանվեր երեքի միջև. 240 միլիոն հասնելու էր Սեկիմոտոյին, 30-ական միլիոն` Կուբոյին և վարորդին: Կուբոն երեկույթ կազմակերպեց արվարձանային ռեստորանում: Սեկիմոտոն կնոջն առաջարկեց մեկնել քաղաք ու զոքանչին հրավիրել ընթ-
Ներմուծվում են ստրկուհիներ
Աղջիկը գյուղից Մանիլա էր եկել աշխատանք գտնելու հույսով: Տանը` Մինդանաո կղզում, մնացել էին հայրն ու մայրը, որոնք չէին կարողանում կերակրել չորս աղջիկներին ու որդուն: Ավագ աղջիկը ստիպված ուղևորվում է Մանիլա: Մեկ շաբաթ անց վերջանում են փողերը, որ ծնողներն էին տվել աղջկան: Բայց աշխատանք նա այդպես էլ չի գտնում: Վերջապես բախտը ժպտում է. նրան աշխատանքի են վերցնում սրճարանում` որպես մատուցողուհու: Մի անգամ սրճարանի հաճախորդներից մեկը` գեղեցկատես և ճաշակով հագնված մի տղամարդ, աղջկան ասաց. «Ինչո՞ւ չես գնում Ճապոնիա: Հիանալի մարմին ունես: Գուցե լավ պարուհի դառնաս»: Աղջկա սիրտն սկսեց արագ բաբախել: Ահա և հաջողությունը, ահա և կուշտ կյանքը, ահա տանիք ունենալու շանսը… Այդ ժամանակ աղջիկը միայն տասնվեց տարեկան էր: Իսկ երբ նոր ծանոթը Տոկիո թռչող օդանավի տոմս բերեց, աղջիկը պարզապես փայլեց երջանկությունից: Օդանավում աղջիկը մենակ չէր: Եվս մեկ երիտասարդ ֆիլիպինուհի էր մեկնում սրճարանի այցելուի հետ: Հետագայում աղջիկը թերթերից կիմանա, որ այդ տղամարդուն կոչում են էմանուել Կրուզ: Տոկիոյի Նարիտա օդակայանում նրանց դիմավորեց տարեց մի ճապոնուհի և անմիջապես վերցրեց աղջիկների անձնագրերը: Տոկիոյի «Ինագավա կայ» պարային ստուդիայի աշխատակցուհին լավ էր հասկանում «ապրանքից» և ճիշտ գնահատեց «նոր նմուշները»: Ստուդիայի գրասենյակում աղջըկան ասացին, որ կուսուցանեն պարեր: Ամեն օր նա ստանալու է հազար իեն: Ուսման վարձը, ինչպես նաև օդանավի տոմսի արժեքը կվերադարձնի ստանալիք հոնորարներից: Նրան խորհուրդ տվեցին փողոց դուրս չգալ: Նա որևէ փաստաթուղթ չուներ, ուստի ոստիկանությունը նրան հապշտապ դուրս կաներ երկրից, որովհետև արտասահմանցիներին չի թույլատրվում աշխատել Ճապոնիայում: Աղջիկն անգլերեն չէր խոսում, դա ևu մեծ թերություն էր: Ամեն դեպքում, արգելող շատ բան կար, և նա կարող էր լավագույն դեպքում բանտ ընկնել:
AUGUST - SEPTEMBER, # 68, 2017
Ու այսպես, ևս մեկ հարկադրյալ պոռնըկուհի հայտվեց Տոկիոյում: Ճապոնական թերթերն այս դժբախտ աղջկա պատմությունն ավարտեցին վիճակագրական տվյալներով: Միայն 2005 թվականին ասիական երկրներից Ճապոնիա է բերվել 16.447 կին, որից 12 հազարը` Ֆիլիպիններից, 2.300-ը` Հարավային Կորեայից, 1.700-ը` Թայվանից: Ոստիկանությունը շատ լավ գիտե, որ այս աղջիկների բացարձակ մեծամասնությունը զբաղվում է մարմնավաճառությամբ, սակայն կարողացել է երկրից վտարել միայն 319-ին: Ինչո՞ւ է այսպիսի լիբերալիզմ ցուցաբերում ճապոնական ոստիկանությունը: Միայն մեկ պատճառ կա. ճապոնական մաֆիան «կենդանի ապրանքի» առևտրից հսկայական գումարներ է ստանում և մասնաբաժին է հատկացնում ոստիկաններին: Գանգստերի փխրուն հոգին Կաձուո Տաոկայի հուղարկավորությունը կատարվեց երկու անգամ: Նախ` բարձր հասարակության շրջանակում: Երկրորդ անգամ հուղարկավորությունը կազմակերպեցին գանգստերները: Չէ՞ որ Տաոկայի բիզնեսն էլ երկակի էր` բացահայտ և անլեգալ: Առաջին հուղարկավորությանը Կոբե քաղաքի և Կանսայ շրջանի գործարար ներկայացուցիչների հետ ներկա էին ճապոնական կինոյի և էստրադայի աստղերը` Հիբարի Միսորան, Բունտա Սուգավարան, Սինտարո Կացուն, Նիձիկո Կիժոկավան… Ծաղկեպսակների վրա գրված անունները կարող էին զարդարել ցանկացած ընտիր համերգի ծրագիր: Բոլոր արտիստների անունից ցավակցություն հայտնեց երգչուհի Հիբարի Միսորան. նա բոլորից շատ էր օգտվել Տաոկայի ուշադրությունից, և ինքն էլ օգնել էր յակուձային: Հիբարի Միսորայի և յակուձայի կապերը չեն սահմանափակվել միայն «Յամագուտի գումի» սինդիկատին մշտական մուծումներով: Միսորայի եղբայրը Տակոայի ձեռքից ընդունել է սակեի (ճապոնական օղու) բաժակը, որը նշանակում է անդամագրում այդ կազմակերպությանը: Միսորան Կաձուո Տաոկայի օգնությամբ հասավ աստվածային բարձունքների: Եվ հասկանալի է, որ երգչուհին այժմ կորցրեց իր լավագույն բարեկամին: Հավանաբար անկեղծ էր նաև Բունտա Սուգավարայի վիշտը: Նրա համերգների տոմսերը շատ հաճախ իրացնում էին «Յամագուտի գումիի» յակուձաները: Օսակայում մի անգամ նրանք վաճառեցին Սուգավարայի համերգի 1.300 տոմս` հավաքելով 3 միլիոն իեն գումար:
5
Թերթերը գրեցին նրա «անշլագի» մասին. Սուգավարային այս դեպքում ավելի հետաքրքրում էր գովազդը, քան փողը: Բացառված չէ, որ Տաոկայի մահը մեծ վիշտ էր պատճառել կինոարտիստ Կեն Տակակուրային. նա տասնյակ ֆիլմերում ստեղծել էր յակուձայի խորհրդավոր, մարդու բարոյական անկումից վշտացող մարդասպանի կերպարներ: Մի անգամ ոստիկանությունը փորձեց արգելել ֆիլմերից մեկի ցուցադրությունը: Այդ ֆիլմը գովերգում էր հատկապես հանցագործ աշխարհի բարքերը: Գլխավոր դերում նկարահանվել էր Տակակուրան: Արտիստն անհանգստացավ, սակայն Տաոկան հանգստացրեց նրան: Չէ՞ որ հսկայական գումար էր ծախսվել ֆիլմի նկարահանման համար: Բացի այդ, ֆիլմի պրոդյուսերը Տաոկայի որդին էր` Միցուրուն: Ֆիլմն, իհարկե, դուրս եկավ էկրան: Կինոարտիստ Կոձի Ցուրուտան առաջին անգամ նկարահանվեց «Յակուձան և նրա երամը» ֆիլմում, որը հիացրեց Տաոկային: Գանգստերին հատկապես հուզեց գլխավոր հերոսը, որի դերում հանդես էր գալիս Ցուրուտան… Հարյուրավոր արտիստներ, երգիչներ, երաժիշտներ սգում էին Տաոկայի մահը: Սակայն կյանքը շարունակվում էր, յակուձան հետագայում տեր կանգնեց արվեստի աշխարհի մարդկանց: Եվ դա բնական է: Բոլոր երկրներում բոլոր արվեստագետները (առանձին բացառություններով) մղվում են դեպի այն անձինք, ովքեր «ճիշտ են գնահատում» արվեստագետի աշխատանքը: NewMag.am
Ո՞վ էր «օրենքով գող» Դեդ Հասանը. հա՞յ, վրացի՞, թե` եզդի
Արդեն 70-ն անց, ծագումով Վրաստանից օրենքով գողն իրականում համարվում է կովկասյան հանցախմբերի ներկայացուցիչների` Մոսկվայում հիմնավորվելու «պիոներներից» մեկը: Հիմնականում նրա ջանքերի շնորհիվ վրացական հանցախմբերի էլիտան լուրջ ներկայացուցչություն ունեցավ Ռուսաստանի մայրաքաղաքում: Ամենահամեստ հաշվարկներով` այժմ Մոսկվայում և նրա մերձակայքում մշտական բնակությամբ կամ առանց գրանցման ապրում են կովկասյան ծագումով 50-ից ավելի գողեր: Չնայած պատկառելի տարիքին` Դեդ Հասանին ճանաչողներն ասում են, որ նա ակտիվ կյանք էր վարում: Նա իր ազդեցությունը պահում է Հյուսիսային Կովկասում, Կրասնոդարի մարզում, նրան ճանաչում են նաև ԱՄՆ-ում, Գերմանիայում, Բելգիայում, Իսրայելում և Ֆրանսիայում: Ուսոյանն իր գործունեությունը սկսել է մինչև Գորբաչովի վերակառուցման գործընթացը, շատ լավ ճանաչում էր այն ժամանակվա անվանի օրենքով գողերին, այդ թվում` Գիվի Ռեզանսկուն և Հրանտ Սաֆարյանին: Վերջինիս` Սոչիում գտնվող գերեզմանի մոտ Դեդ Հասանը 1995-ին հավաքել էր հանցաշխարհի 300-ից ավելի ներկայացուցիչների: Ձևական առիթը` Սաֆարյանի մահվան մեկ տարին էր, բայց իրականում օրենքով գողի ներկայությամբ հանցաշխարհը հավաքվել էր հարաբերություններ պարզելու` «սխոդկայի»: Իհարկե ոստիկանությունը անհրաժեշտ հարգանք չցուցաբերեց հանգուցյալի և նրա հիշատակը հարգելու համար հավաքված անձանց նկատմամբ: Հավաքվածները միանգամից ձերբակալվեցին, բայց բացատրություններ տալուց հետո ազատ արձակվեցին` դեռ մի բան էլ դժգոհելով իրավապահների գործողություններից, թե` «սրբություն չունեք»: Բայց 1996-ի ամռանը Դեդ Հասանը Սանկտ Պետերբուրգում հայտնվեց թակարդի մեջ: Հետաքրքիր է, որ ՌԴ ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձերբակալման պահին Ա.Ուսոյանը գտնվում էր դեպուտատական համարներով «Վոլվո-850» մակնիշի ավտոմեքենայի մեջ, որի ղեկին Սանկտ Պետերբուրգի օրենսդիր մարմնի պատգամավոր Նովոսելովի օգնականն էր` Ավդուշևը` նախկինում 4 անգամ դատապարտված: Ոստիկանությունը վերջինիս բաց թողեց, իսկ Դեդ Հասանին, որի մոտ հայտնաբերեցին «ՏՏ» տիպի լիցքավորված ատրճանակ, տարան քննչական մեկուսարան: Ավելի ուշ օրենքով գողի վարձած բնակարանում խուզարկություն արեցին, և հայտնաբերվեց մոտ երկու կիլոգրամ ոսկյա զարդեր ու 380 հազար դոլար: Իրավապահների ենթադրությամբ` Դեդ Հասանը հանդիսանում էր վրացական հանցավոր կլանի «օբշակը» (ընդհանուր նյութական, ֆինանսական միջոցները) պահողներից մեկը: Այդ մասին, իհարկե, Ուսոյանը կտրականապես հրաժարվել էր բացատրություններ տալ: Բանն այն է, որ չնայած Դեդ Հասանի ջանքերով ստեղծված` թվացյալ մոնոլիտությանը, այդուհանդերձ երկու մասի էր բաժանված նաև վրացական հանցավոր կլանը, և նրանց միջև հակամարտությունը ժամանակ առ ժամանակ նաև ագրեսիվ և դաժան բնույթ է կրում: Դրանցից առաջին կլանում` արևմտյաններն են` մենգրելները, աբխազները, զուգդիդները և այլ շրջանների ներկայացուցիչներ: Երկրորդ կլանը կազմված է Քութաիսի օրենքով գողերից, նյութապես ավելի ապահովված է, այդ պատճառով էլ միայն անհրաժեշտության դեպքում էին գնում ծանր հանցագործությունների և նախընտրում էին «փողեր սարքել» կիսալեգալ ճանապարհով: Արևմտյանները, ընդհակառակը, միավորում են հանդուգն և պրագմատիկ անձանց:
AUGUST - SEPTEMBER, # 68, 2017
Այս թևի անվանի գողերը (որոնք հին ավանդույթների հետևորդ են)` լենինյան հեղափոխականներից մեկի թոռը` Յուրի Լակոբան և Ակակիա Կոխիան (մականունը` Կակո), իրենց տեղը զիջեցին երիտասարդ լիդերներին: Լակոբան մահացավ 1995-ին` լյարդի ցեռոզից, իսկ 65-ամյա Կակոն` ցնցված որդու ողբերգական մահից (նա սպանվել էր Մոսկվայում` փոխհրաձգության ժամանակ), ընդհանրապես հեռացավ հանցավոր գործարքներից: Նրանց հաջորդած հեղինակությունները` եվրոպական աշխարհայացքներ ունեցող Մերաբ Ջանգվելաձեն և Տարիել Օնիանին, ապրում են Ֆրանսիայում` Կաննում, և նախընտրում են «ախպերությանը» ղեկավարել հեռվից, իսկ կոնկրետ Մոսկվայում նրանց կողմից եղանակ ստեղծողները օրենքով գողեր Վալերա Սուխումսկու, Գիա Կվարացխելիայի, Օթարի Կվարացխելիայի (մականունը` Կիմո), Վախթանգ Էխվայայի (Վախա) բրիգադներն են: Նրանք «ֆիրմային» հանցաձևեր ունեն, որոնցից մեկը ավտոմեքենաներից կատարվող կողոպուտներն են: Գիան վերահսկում է նավթային ընկերությունները և գազալիցքավորման որոշ կայաններ: Մինչև մահը քութաիսական թևը ղեկավարում էր Ավթանդիլ Չիխլաձեն (Կվեժո): 1994-ին նրան դաժանորեն սպանեցին հենց անկողնում, նաև կնոջը: Երեխային` 10-ամյա Գուրամին էլ փորձեցին սպանել, սակայն երեխան փրկվել էր` մահացած ձևանալով: Կվեժոյի տեղը զբաղեցրեց Գիժոն (Էլգուջա Կուբալաշվիլին), ով ստանձնեց նաև Գուրամի խնամակալությունը: Նա քութաիսցիներին և արևմտյաններին կապող օղակն է: Մտերմիկ հարաբերություններ ունի արևմտյաններից Օնիանիի հետ, խելամիտ հարաբերություններ է պահպանում սլավոնական ծագման հանցախմբերի հետ, նախընտրում է վեճերը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով և իր թիմակիցներին պարտավորեցնում է «տանիք» դառնալ միայն իրենց առևտրականներին: Նրանք շուկաներում «ինվենտարիզացիա» էին արել և սահմանել հստակ տաքսաներ` սակագներ` նախատեսված իրենց «օբշակի» համար: Այժմ քութաիսցիներն զբաղվում են օրինական բիզնեսով, բանկային գործարքներով, խանութների և հագուստների շուկաներում` առևտրի կազմակերպմամբ: Ի դեպ, Գիժոն կարողացավ ընդլայնվել նաև ԱՊՀ մասշտաբներում. Սոչիում նրա մարդիկ խլեցին մի քանի խանութներ, որոնք վերահսկվում էին քրեական աշխարհի` հայ հեղինակությունների կողմից: Քիշնևում ևս մի քանի կոմերցիոն կառույցներ են վերահսկում: Վերջաբանի փոխարեն Ի դեպ, հանցավորության մեջ հեղինակություն ձեռք բերած անձինք, այդ
6
թվում` լիդերները, այնքան էլ երկար կյանք չեն ունենում. դա բնության` ջունգլիներին բնորոշ երևույթ է. երկար ապրում են նրանք, ովքեր ուժեղ են, հեռատես ու խորամանկ: Ուսոյանն էլ նրանց թվին է պատկանում: Եզդիները նրան եզդի են համարում, հայերը` հայ, վրացիները` վրացի:
11 արգելված կրոնական ծիսակարգեր, որոնք գործում են մինչ այսօր
1. Կանիբալիզմ և նեկրոֆագիա Հնդկաստանում բնակվող Բաբաս ցեղը սնվում է մահացած մարդկանցով: Նրանք կարծում են, որ մարդու ամենամեծ վախը սեփական մահի նկատմամբ վախն է, և դա խանգարում է հոգևոր լուսավորմանը: Միայն մահվան հետ առնչվելով՝ կարող ես հաղթահարել այդ վախը: Հինդուիզմի համաձայն՝ չի կարելի է դիակիզել երեխաներին, սրբերին, հղի և չամուսնացած կանանց, բորոտներին և օձի խայթոցից մահացածներին: Նրանց նետում են Գանգա գետը, որտեղից էլ Բաբաս ցեղի ներկայացուցիչները հանում և ուտում են դիակները:
3. Ինքնաձաղկում
Շիա մահմեդականները Մուհարամ սուրբ ամսվա ընթացքում ամեն տարի զանգվածային ինքնաձաղկման ծիսակարգ են կատարում: Այսպիսով նրանք հարգում են Մուհամեդ մարգարեի թոռ Հուսեյնի նահատակությունը: Ֆանատներն իրենց հարվածում են հատուկ մտրակներով, որոնց ծայրերին շեղբեր կան:
4. Թռիչքներ որթատունկի վրայից
2. Արևի պարը Բնիկ ամերիկացիները երկրի ոգիներին նվիրված շատ ծիսակարգեր ունեն: Ինքնազոհաբերության միջոցով նրանք աղոթում և պատվում են Մեծն ոգուն: Կրծքի մաշկը ծակում են հատուկ ձողերով, որոնք կապում են Կենաց ծառը խորհրդանշող սյուներին: Դրանից հետո, ծիսակարգի մասնակիցները հետ ու առաջ են շարժվում՝ փորձելով ազատվել ձողերից: Նման պարերը կարող են տևել մի քանի ժամ:
Խաղաղ օվկիանոսի կղզիներից մեկում գտնվող Բունլապ գյուղի բնակիչները «Գըկոլ» անունով մի տարօրինակ ծիսակարգ ունեն: Մինչ գյուղի բնակիչները երգում, պարում, թմբուկներ են զարկում, մի կամավոր թռիչք է կատարում: Ոտքի կոճերը կապում է որթատունկի թելերով և թռչում բարձր շինությունից, որ հատուկ այդ թռիչքների համար է ստեղծված: Նրանից հետո մյուս բոլոր մասմակիցները՝ մեկը մյուսից հետո, թռչում են: Համարվում է, որ որքան բարձր կետից ես թռչում, այնքան ավելի ես արժանանում աստվածների օրհնությանը: Թռիչքների ժամանակ շատերը կոտրվածքներ են ստանում, ոմանք էլ մահանում են: 5. Վուդու և համակվածություն Վուդուն համոզմունքների համակարգ է՝ արևմտյան Աֆրիկայի որոշ շրջաններում:
AUGUST - SEPTEMBER, # 68, 2017
Ծիսակարգերից մեկը ենթադրում է ոգու ընդունումը սեփական մարմնում: Մարդը անտառ է գնում, որպեսզի միանա Երկրի ոգուն՝ Սակպատային: Անտառում 3 օր անցկացնում է՝ առանց սննդի և ջրի, և երբ հյուծված և ուժասպառ մարդը սկսում է կորցնել գիտակցությունը, ենթադրվում է, որ հենց այդ պահին ոգին մտնում է նրա մեջ:
7
այրվող ածի վրայով քայլելը ցուցադրում է առնական ուժը և չարից ազատվելու վճռականությունը:
10. Մահացու ծիսակարգեր Ամազոնյան Յանոմամի պարզամիտ ցեղի ներկայացուցիչները կարծում են, որ բընության մեջ մահ առհասարակ գոյություն չունի: Ասում են, որ դիակեզումից հետո, մարդկանց մոխիրը խառնվում է բանաններին, որն էլ ցեղի բնակիչներին որպես սնունդ է ծառայում՝ մահացածի հոգուն հնարավորություն տալով շարունակել ապրել իրենց հետ:
8. Պարեր հանգուցյալների հետ
6. Երկնային թաղում Տիբեթում բուդդայականներն ունեն «երկնային թաղում» անունով մի ծիսակարգ: Բուդդայականները հավատում են վերակենդանացմանը, այդ իսկ պատճառով՝ գտնում են, որ մահացած մարմինը թաղելու անհրաժեշտություն չկա: Մահացածների մարմինները տանում են լեռներ և թողնում այնտեղ՝ որպես լեշակերների համար սնունդ: Մարմնից ավելի շուտ ազատվելու համար, կտրատում են այն և կտորները նետում իրարից ոչ հեռու:
7. Քայլք ածխի վրայով Մալազիայում անցկացվում է «Կայսեր ինը աստվածները» դաոսյան փառատոնը: Հոգու մաքրման ծիսակարգերից մեկը ենթադրում է ոտաբոբիկ քայլք՝ այրվող ածխի վրայով, որը, իբրև թե, վանում է չար ոգիներին: Բացի այդ,
Մադագասկարում անցկացվում է Ֆամադիհանա (որկրերի շրջում) փառատոնը: Մասնակիցները կարծում են, որ որքան շուտ մասնատվի հանգուցյալի մարմինը, այնքան շուտ նրա հոգին կհասնի հանդերձյալ աշխարհ: Ծիսակարգի մասնակիցներն իրենց թաղված հարազատներին հանում են գերեզմաններից, կենդանի երաժշտության ներքո նրանց հետ պարում են գերեզմանի մոտ, ապա նորից թաղում են: Այս ծիսակարգն անցկացվում է ամեն 2-7 տարին մեկ անգամ: 9. Ծակում Թայլանդում ամենամյա անցկացվող Բուսական փառատոնի ժամանակ մասնակիցներն իրականացնում են ամենամազոխիստական ծիսակարգերից մեկը. այտերը ծակում են նիզակներով, դանակներով, բիզերով և թրերով: Համարվում է, որ այդ ժամանակ աստվածները մտնում են մարդկանց մարմինների մեջ՝ պաշտպանելով նրանց չար ուժերից և հաջողություն բերելով:
11. Կոկորդիլոսի նմանությամբ սպիավորում
Պապուա Նոր Գվինեայում բնակվող Կանինգարա ցեղը մարմնի սպիավորման միջոցով փորձում է ամրապնդել մարդկանց կապը շրջակա միջավայրի հետ: Դեռահասներին առանձնացնում են ցեղի մյուս բնակիչներից և որոշ ժամանակ պահում են Ոգիների տանը՝ այնտեղ նրանց պատրաստելով մեծահասակների կյանքին: Ապա նրանց մարմիններին բամբուկի սրածայր ցողուններով սպիեր են անում, որոնց տեսքը կոկորդիլոսի մաշկի նման է: Այս ցեղի բնակիչները կոկորդիլոսներին համարում են ողջ կենդանական աշխարհի նախահայրեր:
AUGUST - SEPTEMBER, # 68, 2017
8