Culture # 30

Page 1

Փարաջանովի վերջին օրերը Փարիզի հոսպիտալում. Ականատեսի պատմություն

Լեգենդների վերջին խոսքերը կամ ճշմարտության վերջին արտահայտությունները

«Չէ՞ որ մենք էլ ենք ուզում ապրել և թռչել». Միխայիլ Բուլգակովի կենսագրության «սպիտակ հետքերը»

Բրիտանացին ստեղծել է քանդակ՝ 100 000 դանակներից, որոնք օգտագործվել են հանցագործություններում

“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáð ÊÙµ³·Çð` èáµ»ðï سð·³ðÛ³Ý Chief Editor Robert Margaryan îÝûð»Ý` سðï³ ü³ðÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳð·ã³ÛÇÝ ·ð³ß³ðáõÙ ¨ Ó¨³íáðáõÙ òáÕÇÝ» гðáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)

ÂÕóÏÇñ` ²ðïÛáÙ ¶¨áð·Û³Ý ( ÐÐ, ºð¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ðÇ Ñ»ÕÇݳÏÝ»ðÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çð³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ðí³Í ÝÛáõûðÇ ³ÕµÛáõðÝ»ðÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ðÃÇ Ñð³ï³ð³ÏáõÃÛáõÝÁ Çð³Ï³Ý³ñíáõÙ ¿ Ñáí³Ý³íáð ϳ´Ù³Ï»ðåáõÃÛáõÝÝ»ðÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏñáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ðáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏðáõÙ ïå³·ðí³Í ·áí³´¹Ý»ðÇ ¨ ѳÛï³ð³ðáõÃÛáõÝÝ»ðÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ð ¨ ÙÇßï ã¿, áð ûðÃáõÙ ïå³·ðí³Í ÝÛáõûðÇ ·³Õ³÷³ðÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ðáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ðáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ðáõÙ Ý»ðϳ۳ñí³Í ï»ë³Ï»ïÝ»ðÁ: 2017


AUGUST # 30, 2017

2

Փարաջանովի վերջին օրերը Փարիզի հոսպիտալում. Ականատեսի պատմություն

Բոլորը շտապում էին նկարվել և նկարահանվել Փարաջանովի հետ: Բոլորը շտապում էին հավերժանալ, պատմություն մտնել: Այս ամբողջ իրարանցումը Փարաջանովն, ասես, չէր նկատում: Նա

Անահիտ Թոփչյանի վերջին հանդիպումը Փարաջանովի հետ 1990-ի հունիսի 13-ին Փարիզում:

անտարբեր էր: Եվս երկու քայլ առաջացա: Սերգեյի անտարբեր հայացքը երբեմն սահում էր դեմքիս վրայով, սակայն կանգ չէր առնում:

Նրան չափազանց ուշ բերեցին Փարիզ: Սեն-Լուի հիվանդանոց: Ես չէի ուզում այնտեղ գնալ: Չէի ուզում տեսնել մեռնող Փարաջանովին: Ուզում էի նրան մտապահել այնպիսին, ինչպիսին կար փայլուն, սրամիտ, եոանդուն՝ ինչպես բոցը, ինչպես կենարար լույսը, որ ձգում էր մարդկանց՝ ասես լույսի վրա նետվող թիթեռնիկների: Ոք ոք չէր կարող առանց թույլտվության մտնել Փարիզի Սեն-Լուի հիվանդանոց: Բայց Փարաջանովի շուրջ բազմաթիվ մարդիկ կային: Ինչպես միշտ: Ապշեցուցիչ էր և զարմանալի: Մեկը նկարահանում էր, մյուսը՝ հիվանդին կերակրում, ինչ-որ մեկն էլ հին լուսանկարներ էր բերել… Նա կիսապառկած էր մահճակալին, անտարբեր՝ իր շուրջ տեղի ունեցող իրարանցումի հանդեպ: Ասում էին, թե այլևս ոչ մեկին չի ճանաչում, գրեթե չի խոսում, չի պատասխանում: Հիվան­ դությունը խորացել էր, հասել ուղեղին: Ես երկար կանգնեցի ապակե դռան ետևում: Դժվար էր անցնել այն շեմը, որտեղ արդեն ապրում էր մահը: Վեր­ ջապես համարձակվեցի: Հիվանդասենյակում դրված հսկայական ծաղկեփնջից (այդպիսի ծաղկեփնջեր հիվանդանոցում շատ կային) վարդի մի կոկոն վերցրեցի և ներս մտա: Նրանից հինգ քայլ հեռավորության վրա կանգ առա… Ուժ չունեի ավելի առաջանալու, ես քարացել էի, չգիտեի ինչ անել, չէ՞ որ նա այլևս ոչ մեկին չի ճանաչում: Ո՜ւշ է: Սերգեյ Փարաջանովը գեղեցիկ էր նույնիսկ այստեղ: Մերկ էր մինչև գոտ­ կատեղը, կրծքին ճերմակ անձեռոցիկ կար, որ շարունակ սահում էր ցած: Ինչոր օրիորդ, խնամքով դիմահարդար­ ված, ամենայն հավանականությամբ նկարահանվելու համար, ընդգծված ջանասիրությամբ կերակրում էր նրան: Այդ ամենը տեսագրվում էր:

«Չի ճանաչում,- մտածեցի ես: – Ուշ է արդեն»: Ես ավելի մոտեցա և մի քանի վայրկյան լարված նայեցի ուղիղ նրա աչքերին: Սպասում էի: Վերջապես անվստահ, դո­ ղացող ձայնով արտաբերեցի. – Սերգեյ Իոսիֆովի’չ, Դուք ինձ ճանաչեցի՞ք…

Հույս ունեինք, որ Վարպետը՝ Փարաջանովը, կօգնի զգեստն ու դեկորն անելու, կօգնի նաև բեմադրել, բայց, ավա՜ղ, հիվանդությունը խանգարեց: Ասացի նաև, որ հիմա պիտի սպասեմ, մինչև առողջանա: Կշտամբեցի, թե ուշ է եկել Փարիզ. «Պետք էր ավելի շուտ գալ, այդ դեպքում ամեն ինչ լավ կլիներ»: (Նա իսկապես բազմիցս հրաժարվել էր Փարիզ գալ՝ պատճառաբանելով, որ եթե Անդրեյ Տարկովսկուն այստեղ չփրկեցին, իրեն էլ չեն փրկի): Հիմա, հավանաբար, նրան բերել էին իր կամքին հակառակ, ավելի ճիշտ, այլևս կամք չկար, նա նորածնի պես անօգնական էր: Հույս էլ չկար: -Փարիզը կփրկի Ձեզ…,- ասացի և ամաչեցի, չէի հավատում այդ հեքիաթին… Եվ, ինչպես ինձ թվաց, նա շատ տարօրինակ հայացքով նայեց ինձ: Հետո ինքը փոխեց խոսակցության նյութը: – Տուր հոտ քաշեմ,- ասաց նա, և ես հիշեցի, որ ձեռքիս վարդ կա՝ Փարաջանովի համար: Մոտեցրի դեմքին, բայց նա հոտ չքաշեց: Թվում էր, թե ինչ-որ բանի վրա է կենտրոնացել և բոլորովին մոռացել է վարդի մասին: Զգույշ, ինչպես երեխայի, հարցեցի նրան. «Հոտ ունի՞»: Նա էլ ուշիմ երեխայի պես պատասխանեց. «Այո’»: Ես հոտ քաշեցի և զարմացա. վարդը հոտ չուներ, այդուհանդերձ, դա հոտ էր, բնության հոտ, կենդանի հոտ: Շուրջբոլորը միայն քիմիա էր… Քիմիոթերապիա… Հետո ասաց. «Ջրի մեջ դիր…» Մի գավաթ գտա, վարդը դրեցի մեջը և տեղավորեցի մահճակալին ամրացված սեղանիկի վրա, այնպես, որ տեսնի:

-Այո’,- մի տեսակ մեխանիկական ձայնով պատասխանեց նա: – Ո՞ւր է Ալիկը: Ու ես հասկացա, որ նա ինձ, իրոք, ճանաչեց, քանզի տվեց ամուսնուս անունը: 15-20 րոպե ես խոսեցի նրա հետ: Դա կատարելապես տրամաբանված զրույց էր: Ասում են՝ մտքի պայծառացման պա­ հեր են լինում: Մարդ, որը վաղուց որևէ մեկի հետ չէր խոսել, խոսեց: Չգիտեմ՝ մեր օպերատորները տեսագրեցի՞ն այդ զրույցը մինչև վերջ, թե՞ ոչ, սակայն չտե­ սագրելը պարզապես հանցագործու­ թյուն կլիներ… Ո՞վ գիտեր, գուցե դրանք վերջին, վերջին բառերն էին…

Ոչինչ չպատասխանեց, բայց հարցրեց, թե ինչ եմ խաղալու: Ես բացատրեցի, որ մոնոդրամ է Փառանձեմ թագուհու մասին, պատրաստվում էի դա խաղալ :

Ես պատասխանեցի, որ Ալեքսանդրը Երևանում է, չկարողացավ գալ, իսկ ես այստեղ եմ՝ Փարիզում, քանի որ աղ­ ջիկս Սորբոն է ընդունվում: Սերգեյը հարցրեց, թե քանի՞ տարեկան է: Տարօրինակ էր, այդ պահին միայն անդրադարձա, որ աղջկաս ծննդյան օրն է. քսան տարեկան էր դառնում: Սերգեյն ասաց. «Լա՜վ տարիք է»: Նա խոսում էր կարճ նախադասություններով, գրեթե առանց երանգի: Բայց այս նախադասությունն, ինչպես ինձ թվաց, արտաբերեց թեև մեխանիկորեն, սակայն խոր թախիծով: Այդպես կարող էր խոսել մեկը, որն ուրախության հեռանկար այլևս չունի… Նա արդեն զգում էր մոտեցող ավարտը: Ես պատմեցի, որ մի երկու օրից Փարիզում ներկայացում եմ խաղալու, այնուհետև մեկնում եմ Լիոն: Հետո ամեն օր կայցելեմ նրան, եթե, իհարկե, ցանկանում է: Ոչինչ չպատասխանեց, բայց հարցրեց, թե ինչ եմ խաղալու: Ես բացատրեցի, որ մոնոդրամ է Փառանձեմ թագուհու մասին, պատրաստվում էի դա խաղալ Թբիլիսիում, արդեն պայմանավորվել էի Կոտե Մախարաձեի հետ, որն իր սեփական՝ մեկ դերասանի թատրոնն ունի:

Նա երկար նայեց այդ վարդին… «Փարաջանովի համար գավաթի մեջ դրված վարդին»: Լուռ էր: Հավանաբար հոգնել էր: Մտածեցի, թե պետք է գնալ, ու պայուսակիս միջից հանեցի «Վերածնված Հայաստան» ամսագրի այն համարը, որի շապիկին իմ լուսանկարն էր՝ Փարաջանովի պատրաստած գլխարկով և ծաղկեփնջով: Ամսագիրը վերցրել էի հետս, որպեսզի գոնե մի փոքր հաճույք պատճառեմ նրան: Դեռևս 1988-ի երկրաշարժից առաջ Երևանում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ (ներկայացված էին նրա կոլաժները, կանացի գլխարկներն ու ծաղկեփնջերը), նա կեսկատակ, կեսլուրջ (նրանից ո՞վ էր բան հասկանում) ասաց. «Ափսոսո՞ւմ ես՝ ինչ է, կարող էիր, չէ՞, իմ գլխարկները ցուցադրել»: Այդպես էլ արեցի: Գլխարկները քսանից ավելին էին:


AUGUST # 30, 2017

Դարասկզբի ոճով պատրաստված գըլխարկներ: Հին օրերի հուշակարոտն էր դա, որը պիտի արտահայտվեր «Խոստովանություն» անավարտ ֆիլմում: Լուսանկարներից մեկը տպագրվեց ամսագրի շապիկին: Իսկը Ռեմբրա՜նդտ: Կարծես գոհ էր: Ասաց. – Մոտ դիր, տեսնեմ: Ամսագիրը դրեցի վարդի կողքին: Հե­ տո, չուզելով նրան հոգնեցնել և տաղ­ տուկ պատճառել, որպես ավարտա­ կան նախադասություն ասացի. – Ուզո՞ւմ եք, երբ հաջորդ անգամ գամ, շատ ծաղիկ բերեմ, ինչպես այս նկարի վրա: -Ո’չ,- կտրուկ պատասխանեց նա: Եվ լռություն տիրեց: Ամեն մեկս իր մտքերի հետ էր: Ես վստահ չէի, թե նրա գիտակցությունն ամբողջ ուժով է գործում, նրա պատասխանները չափազանց իմպուլսիվ էին; Երևի այդպես է լինում, չգիտեմ… Նա միաժամանակ և’ այստեղ էր՝ կողքիս, և’ ինչ-որ տեղ՝շատ հեռու…

3

ինչպես ես: Եվ նա դա զգում էր: Ես նրան ըմպելիք էի տալիս ու ասում. – Դուք ուզում էիք, որ Ձեր մոր դե՞րը խաղամ… Ահա’, խաղում եմ այդ դե­ րը…,- ասում եմ և արցունքներս հազիվ զսպում, կոկորդս էլ սեղմվել է: Գուցե մի քիչ չափազանցում էի, բայց դա նրան դուր էր գալիս: Հրաժեշտի պահին հարցրեցի, թե ի՞նչ բերեմ հաջորդ անգամ, ի՞նչ միրգ է սիրում: Նվիրված, բայց մի տեսակ չտեսնող հայացքով նայեց ինձ և շշնջաց. «Կաթ»: Ենթագիտակցությունն էր: Մա՜յր – կա՜թ: Փարիզում՝ Սեն-Լուի հիվանդանոցում, ուզածիդ չափ կաթ կար: Բայց նա հատկապես ինձնից կաթ ուզեց: Այդ դերն ավելի երկար խաղալն անկարելի էր դառնում: Շուտափույթ հրաժեշտ տալով և խոստանալով նորից այցելել՝ հեռացա… Գիշերն անհանգիստ էր, ծանր… Այլևս նրա մոտ չգնացի: Վիճակն ավելի ու ավելի էր ծանրանում: Կրկին ասում էին, թե ոչ մեկին չի ճանաչում (գուցե չէ՞ր ուզում ճանաչել): Ինձ ճանաչեց, չէ՜ր կարող չճանաչել: Հետո պատմում էին, թե արդեն անգիտակից վիճակում շտապում են տանել Երևան, որպեսզի հասցնի հայրենիքում մեռնել: Ասում էին նաև, թե ճոխ ու հանդիսավոր թաղում է եղել, հայերը թաղել գիտեն… Անձամբ ես ատում եմ թաղումները:

Ես հասկացա, թե որքան անխոհեմ վարվեցի՝ ծաղիկների մասին խոսելով: Շատ ծաղիկներ… Ի՞նչ է դա, ի՞նչ է խորհրդանշում… Նա արդեն վախենում էր: Գիտեր: Զգում էր: Նույնիսկ, ինչպես ինձ թվաց, մի տեսակ նեղացած շրջվեց ինձնից և դարձյալ ամփոփվեց իր մեջ: Ես չգիտեի՝ ինչ անել, որ այդ անիծյալ «շատ ծաղիկների» մեղքը քավեմ: Չափազանց մեղավոր էի զգում թույլ տված սխալիս համար: Եվ հանկարծ անսպասելի համբուրեցի նրան: Համբուրեցի ճակատը, որի տակ, սոսկալի է պատկերացնել, այդ անիծյալ մետաստազն էր… Ինքս ապշեցի իմ համարձակությունից, չէ՞ որ դա սոսկալի էր՝ համբուրել մահը: Ներսս ամեն ինչ շուռ եկավ: Ես գրկեցի այդ հիվանդ հանճարեղ գլուխը և հասկացա, որ սերը մահից հզոր է: Ինչ-որ մեկը հիշեցրեց, որ կերակուրը պաղում է: Եվ, ո՜վ փրկություն, գրեթե ուրախացած, հարցրեցի. «Կուզե՞ք Ձեզ կերակրեմ»: Նա համաձայնեց. ուտում էր իմ ձեռքից, երեխայի պես, ուտում էր դանդաղ, հաճույքով: Հետաքրքրվեցի. «Համե՞ղ է»: Գլխով արեց: Եվ հանկարծ գիտակցեցի, թե ինչ է կատարվում: Վաղուց՝ դեռևս երեք-չորս տարի առաջ, Փարաջանովն ուզում էր, որ իր «Խոստովանություն» ֆիլմում իր մոր դերը խաղամ: Արտաքինով շատ նման չէի նրա մորը: Բայց Սերգեյն ամենքին ասում էր. «Ի՞նչ կարող եմ անել: Երբ Անահիտը ժպտում է, Ես իմ մորն եմ հիշում»: Այդ ծրագիրը չիրականացավ: Ֆիլմում ուրիշ դերասանուհի սկսեց խաղալ: Սակայն այս պահին դա չէր կարևորը, այլ այն, որ ճակատագիրն ինձ ստիպեց դա զգալ: Այդ պահին ես իսկապես նրա մայրն էի, և չկար կողքին ավելի մոտիկ մարդ, քան ես, և ոչ ոք նրան այնպես չէր կարեկցում, ինչպես ես, ոչ ոք նրան այնպես չէր սիրում,

«Չէ՞ որ մենք էլ ենք ուզում ապրել և թռչել». Միխայիլ Բուլգակովի կենսագրության «սպիտակ հետքերը»

Նրա կենսագրությունը քիչ է հայտնի, տարածված են հակասական փաստեր, մենք հավաքել ենք այն, ինչ հաստատապես գիտենք: Բուլգակովի կյանքի դժվար էջերից՝ մի հատված: Միխայիլ Բուլգակովի կենսագրությունը այսօր էլ է պարունակում «սպիտակ հետքեր»: Բուլգակովի մասին հետաքրքիր փաստեր նրա երկրպագուները հավաքագրում են տարբեր ձևերով.գրում են տետրի մեջ, կիսվում են սոցիալական ցանցերում, հիշում ընկերական զրույցների ժամանակ: Հենց ինքը Բուլգակովը հավաքում էր թատրոնի տոմսեր՝ միայն այն տոմսերը, որոնք ինքն է գնել, կամ էլ այն համերգների ու ներկայացումների տոմսերը, որոնց նա ներկա է եղել: Միխայիլը Անդրեևյան փողոցի վրա իրեն հարազատ աղմկոտ ու տաք փոքրիկ տան հարմարավետության մասին ասում էր՝ իր պատանեկությունն ուրախ է անցել գեղեցիկ քաղաքում՝ ապագայի շողշողուն հեռանկարներով և հիասքանչ կյանքով:


AUGUST # 30, 2017

Մայրը երեխաներին դաստիարակել է «ծանր ձեռքով» երբեք չկասկածելով՝ որն է բարին, իսկ որը չարը: Հայրը երեխաներին փոխանցել է իր աշխատասիրությունն ու ուսման հանդեպ սերը: Բուլգակովների ընտանիքում իշխում էր «գիտելիքի հեղինակությունն ու տգիտության հանդեպ արհամարհանքը»:

4

էր: Երբ Գոգոլին վերաթաղեցին, նրա գերեզմանի վրա կիսանդրի տեղադրեցին, իսկ քարը անպիտան թողեցին վանական գերեզմանոցում: Ինչպե՞ս այստեղ չհիշել Միխայիլ Աֆանասիի արտահայտությունը՝ հասցեագրված Գոգոլին. «Ուսուցիչ,ծածկիր ինձ քո վերարկուով…»

Հինգ տարեկանում Բուլգակովը կարդացել է Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպը, իսկ ավելի մեծ հասակում ընկերների համար հատվածներ է մեջբերել գրքից՝ չսխալվելով և ոչ մի բառում: Յոթ տարեկանում Միխայիլ Աֆանասիին գրել է իր առաջին պատմվածքը՝ «Սվետլանի արկածները»: Եվ չնայած հիանալի տվյալներին և գրականության հանդեպ հակվածություն ունենալուն, 1909 թվականին 18-ամյա Միշան, ավարտելով կիևյան Առաջին գիմնազիան, ընդունվում է Կիևյան համալսարանի բժշկական ֆակուլտետը: Երբ Միխայիլը 16 տարեկան էր, հայրը մահանում է երիկամների հիվանդությունից: Բժշկի մասնագիտության ընտրությունը բացատրվում էր շատ պարզ. մոր երկու եղբայրներն էլ՝ Նիկոլայ և Միխայիլ Պոկրովսկիները բժիշկներ էին, մեկը՝ Մոսկվայում, մյուսը՝ Վարշավայում, երկուսն էլ լավ էին վարձատրվում. Միխայիլը թերապևտ էր, Պատրիարք Տիխոնի բժիշկն էր, Նիկոլայը՝ գինեկոլոգ, Մոսկվայում հիանալի պրակտիկա ուներ: Փաստարկները, որոնք ազդեցին բժշկությունն ընտրելու օգտին, դարձան հետագա գործունեության անկախությունը և «մարդկային կառուցվածքի» հանդեպ հետաքրքրությունը, նրանց օգնելու հնարավորություն: 1913 թվականին երկրորդ կուրսում Միխայիլը ամուսնանում է՝ մոր կամքին հակառակ, երիտասարդ Տատյանա Լապպայի հետ, որը նոր էր ավարտել գիմնազիան (հետագայում՝ «Մորֆի» պատմվածքում դարձել է Աննա Կիրիլովնա կերպարի նախատիպը): Ֆինանսական դժվարությունները սկսել էին արդեն հարսանիքի օրը.այդ մասին կարելի է ընթերցել Տատյանա Նիկոլաևնայի հիշողություններում. «Քող, իհարկե, չունեի, հարսանեկան զգեստ՝ նույնպես. ես ինչ-որ տեղ վատնել էի այն ամբողջ գումարը, որ հայրս ուղարկել էր: Մայրս եկել էր հարսանիքին. Սարսափահար եղավ: Ես հագել էի դարսերով ծղոտյա կիսաշրջազգեստ, մայրըս գնեց վերնաշապիկ: Պսակադրեց մեզ հայր Ալեքսանդրը»: Տատյանայի հայրը ուղարկում էր ամսական 50 ռուբլի, այն ժամանակվա համար մեծ գումար, բայց Բուլգակովը տնտեսել չէր սիրում և պոռթկուն մարդ էր: Եթե նա ցանկանար տաքսի նստել, նույնիսկ վերջին գումարով, նա առանց երկմտելու կաներ դա.«Մայրը բարկանում էր թեթևամտության համար: Գնացել էինք նրա մոտ ճաշելու, իսկ նա նկատեց, որ չկան իմ մատանին ու վզնոցը: «Դե նշանակում է, որ ամբողջը գրավատանն է»: Մեծն գրողի հուշարձանի համար նրա կինը՝ (երրորդը, դարձել է «Վարպետն ու Մարգարիտան» վեպի Մարգարիտայի նախատիպը) Ելենա Սերգեևնան ընտրել է քար, որ կոչվում էր Գողգոթա՝ լեգենդար երուսաղեմական լեռան հետ նմանության համար, և ի սկզբանե Նիկոլայ Վասիլիի Գոգոլի գերեզմանի վրա

Բրիտանացին ստեղծել է քանդակ՝ 100 000 դանակներից, որոնք օգտագործվել են հանցագործություններում

Նախագծի հեղինակ Ալֆի Ռեդլին երկու տարվա ընթացքում նախագծել ու հավաքել է քանդակ այն դանակներից, որոնք օգտագործվել են հանցագործություններում ամբողջ Անգլիայի ու Ուելսի տարածքում։ Սառը զենքը քանդակագործին տրամադրել են ոստիկանական բաժանմունքները ու Շրոփշիրի մետաղի մշակման կենտրոնը, որը գործարկել է «Փրկիր կյանք, հանձնիր դանակդ» անանուն ծրագիրը։ Որոշ դանակների վրա փորագրված են զոհերի անունները, հայտնում է TJ-ն։ Դանակները մաքրված են «կենսաբանական նյութից» ու բթացված։ Երբ հրեշտակի քանդակը պատրաստ էր, Ռեդլին դիմել է կառավարությանը՝ խնդրելով քանդակը տեղադրել Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում։ Նա դրանով ուզում է բարձրացնել բրիտանացիների իրազեկումն առկա խնդրի մասին։

ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵ՞Ք…

Թիթեռները չեն կարողանում թռչել երկրաշարժի ժամանակ: Խնձորն ավելի լավ է օգնում արթնանալ, քան սուրճը: Իսկ դուք գիտե՞ք, որ որ մարդկանց 90 տոկոսը չի նկատում նախադասության սկզբում գրված «Որ»-ի կրկնությունը: Առաջին մուլտհերոսը հայտնվել է 1910թ.ին: Վատ լուսավորության կամ համակարգչի էկրանից կարդալու դեպքում ամենեւին էլ չի վատանում տեսողությունը: Առաջին դոմեյնը (Symbolics.com) գրանցվել է 1985թ. մարտի 15-ին: Այն մինչեւ այսօր օգտագործվում է: Կիբերֆոբիան համակարգչից օգտվելու վախն է: Ճապոնիայում փողոցները անուն չունեն: Սպիտակ գինին ժամանակի ընթացքում մգանում է, իսկ կարմիր գինին' բացանում: Ադոլֆ Հիտլերը բուսակեր է եղել: Շանհայում անօրինական է կարմիր մեքենա ունենալը: Մեկ գրամ ոսկուց կարելի է 3.5 կմ. Հաղորդալար ստանալ: Ամսական մոտավորապես 10 հազար թըռչուն հարվածում է պատուհանին: Անտարկտիդան անապատ է: Ջոնի Դեփը երբեք չի նայում իր մասնակցությամբ ֆիլմերը: Կիպրոսում Ձմեռ պապին Վասիլի են ասում: Ամերիկացիների 40 տոկոսը ատամնաբույժի մոտ չի եղել: Ֆլեշ մոբին դիտողի կարգավիճակում ներկայացող մարդկանց ասում են պինգվիններ: Կարմիր գույնի շապիկ կրող ֆուտբոլիստների հաղթելու հավանականությունն ավելի մեծ է: Թաթի մեջ եղած գծերը անհրաժեշտ են բռունցք անելու եւ իր բռնելու համար: Իտալիայի բանկերից մեկում որպես գրավ ընդունվում է ռեջանո տեսակի պանիր: Շոգից մահացող մարդկանց թիվը մինչեւ 2100թ. կկրկնապատկվի: Facebook-ում գրանցվածների 10 տոկոսը մարդիկ չեն: 2030թ.-ին Հնդկաստանն ավելի շատ բնակչություն կունենա, քան Չինաստանը: Ջուրը հոսանք չի փոխանցում: 1816թ. Հյուսիսային կիսագնդում ամառ չի եղել: Սապֆիրն ու ռուբինը նույն քարն են: Ethernet-ի հայտնագործողը' Ռոբերտ Մետկալֆը, հայտարարել է, որ կուտի իր խոսքերը, եթե 1996թ. ինտերնետը չմահանա: Եվ կերավ: Գրավիտացիոն գնացքի միջոցով մենք կարող էինք աշխարհի ցանկացած կետին հասնել 42 րոպեում: Մայիսի 3-ը մամուլի ազատության օրն է:


AUGUST # 30, 2017

Ռեփեր PSY-ի նոր տեսահոլովակը գըրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Էստոնիայի բնակիչների 90%-ը կապուտաչյա է: Ազատության արձանը իրականում Նյու Յորքի տարածքում չէ գտնվում: Նախկինում փոթորիկները կոչել են քաղաքական վատ գործիչների անունով: Գրիմ եղբայրների հեքիաթներից մեկը ավարտվում է «Եւ բոլորը մահացան» բառերով: Facebook-ում մեկ րոպեում ուղարկվում է 204 միլիոն նամակ, նայվում է 6 միլիոն էջ, իսկ Youtube-ում միացվում է 1 միլիոն 300 հազար տեսանյութ: Վարունգը ոչ թե բանջար է, այլ մրգի տեսակ: Սկյուռիկները մոռանում են, թե որտեղ են պահել իրենց պաշարի կեսը: Սթիվեն Հոքկինգը կազմակերպել է «Երեկույթ ժամանակի ճանապարհորդների համար», որին հրավիրել է մահացած մարդկանց: Հնդկացի Ջադավ Պայնենգը միայնակ աճեցրել է 550 հեկտար անտառ: Արեւի էներգիան բավական է 5 միլիարդ տարվա համար: Բարձր IQ ունեցող երեխաները ավելի հաճախ են թմրանյութ օգտագործում: Եթե հաճախ խմեք լիմոնով թեյ, հնարավոր է հազվադեպ հանդիպող ոսկորային հիվանդություն ձեռք բերեք: McDonalds-ի առաջին հաշվապահը սկզբում աշխատել է անվճար, իսկ հիմա նա ունի 28 միլիոն արժողությամբ բաժնեմաս: Գազավորված քաղցր ըմպելիքները տարեկան 180.000 մարդու մահվան պատճառ են դառնում: «Սեւ թռչնակ»' քարե ջութակ, որի վրա հնարավոր է նվագել: Երկրաշարժերը ջուրը վերածում են ոսկու: Բանտից ուղղաթիռով փախուստների 73 տոկոսը հաջող է անցել: Կապիկները կարողանում եմ լավը վատից տարբերել: Վաշինգտոնի ամեն 19-րդ բնակիչը փաստաբան է: Երաժշտությունը մարդու ուղեղին այնպիսի հաճույք է պատճառում, ինչպիսին սեքսը: ԱՄՆ-ում օրական 35.000 մարդ մահանում է գրիպից: Աշխարհում գոյություն ունեն մոտավորապես 6700 տարբեր լեզուներ: Ինտերնետային առաջին գովազդը դըրվել է 1994 թվականին: Հիտլերը Եվրոպայում վեց անգամ ավելի շատ լագեր է կառուցել, քան ասվում էր ժամանակին: Աշխարհի ամենատարեց կինը 114-ամյա Միսաո Օակավան է: Մեսսիի, Ռոնալդուի ուղեղները կարող են շատ արագ հասկանալ ուրիշ ֆուտբոլիստների խաբեությունը խաղի ժամանակ: Չինգիզ Խանի ավերիչ արշավանքներից հետո Իրանի բնակչությունը կարողացել է վերականգնվել միայն 20-րդ դարի սկզբին: Աշխարհում ավելի շատ վաճառվում է Рубик кубик, քան iPhone: Mozzila firefox-ի լոգոյի վրա պատկերված է ոչ թե աղվես, այլ պանդա: Մարդկանց ընդամենը 2 տոկոսն ունի կանաչ աչքեր: Տղամարդկանց 43 տոկոսը արտասվել է

5

սիրո պատճառով: Ամենակարճ կանոնավոր ավիաթռիչքը աշխարհում ձգվում է ընդամենը երկու րոպե: Եթե բժշկի խալաթ հագնեք, ապա ավելի լավ կմտածեք: Քնի պակասը կարող է փչացնել Ձեր անձնական կյանքը: Իսլանդիայում կա դպրոց էլֆերի համար: Ժամանակակից դաջվածքի սարքը հայտնաբերել է Թոմաս Էդիսոնը: Գերմանիայում բանտից փախուստը օրենքի խախտում չէ: Սուրճից հնարավոր է թեյ եփել: Մանուկ հասակում ռեփեր Էմինեմի ականջներն այնքան մեծ են եղել, որ ընկերները Միկի են անվանել նրան: Փետրվարի 14-ին Սաուդյան Արաբիայում արգելվում է գնել կամ վաճառել կարմիր գույնի որեւէ բան: Կրիպտոմնեզիան հիշողության կորստի ձեւ է, որի ժամանակ ուրիշի գաղափարները թվում են սեփական: Տեսողական հիշողություն գոյություն չունի: Android համակարգի կանաչ ռոբոտի անունը Էնդի է: Ի պատիվ Էնդի Ռուբինի, ով OC-ի ստեղծողներից մեկն է: Աշխարհի ամենաթանկ շունն արժե 1.500.000 $: Տիբեթյան կարմիր մաստիֆ ցեղատեսակի շան անունը Big Splash է: Հայտնի Աբբա խմբի «Happy New year» երգը սկզբում անվանվել է'«Daddy do not get drunk on Christmas day»: Թարգմանաբար նշանակում է՝ «Հայրի՛կ, չհարբես Ամանորին»: Նորվեգիայում եկամտահարկը դեկտեմբերին երկու անգամ իջեցվում է, որպեսզի մարդիկ կարողանան ավելի շատ նվերներ գնել: Snoop Dog-ը ցանկացել է վարձակալել մի ամբողջ քաղաք Լիխտեյնշտեյնում' տեսահոլովակ նկարահանելու համար: Մինչ 20-րդ դարի սկիզբը չինացի արիստոկրատները իրենց ատամները ներկել են սեւ գույն: Կալանավորման ամենաերկար ժամկետը ստացել է փոստատարը' 384912 տարի: Նա չի փոխանցել հասցեատերերին ավելի քան 43.000 նամակ: «Jack Daniels»-ի հիմնադրի' Ջեք Դանիելի վերջին բառերն են' «եւս մեկ բաժակ խնդրեմ»: Աշխարհի ամենաերկար բառն արտահայտելու համար հարկավոր է երեք ու կես ժամ: Աշխարհի ամենաերկար ֆիլմի տեւողությունը 48 ժամ է: Այն սյուժե չունի եւ նկարահանված է «Undergraund» ժանրի մեջ:

նրա վերջին խոսքերն են եղել......... Խմեք ինձ համար,իմ առողջության համար. դուք գիտեք ես այլևս չեմ կարող խմել: Ջոն Լեննոն

Ծնվել է 1940թ.-ի հոկտեմբերի 9-ին The Beatles-ի հիմնադիրներից մեկը.Ըստ Բիբի-սի-ի` 2002 թ. անցկացրած հարցման` Լենոնը 100 մեծագույն բրիտանացիների շարքում 8-րդն է.Սպանվել է 1980թ-ի դեկտեմբերի 8-ին Նյու Յորքի իր բնակարանում Դեյվիդ Չեփմանի կողմից....Նրա վերջին խոսքերն են ԱՅՈ ԵՍ ԵՄ Էլվիս Պրեսլի

Լեգենդների վերջին խոսքերը կամ ճշմարտության վերջին արտահայտությունները Պաբլո Ռուիս Պիկասո Նա ծնվել է 1881 թվականի հոկտեմբերի 25-ին:Պաբլո Պիկասոն 20-րդ դարի հայտնի իսպանացի գեղանկարիչ է, քանդակագործ, կերամիստ և դիզայներ: Նրա արվեստը մեծ ազդեցություն է թողել 20-րդ դարի արվեստի վրա:Նա մահացել է 92 տարեկան հասակում և

Նա ծնվեց լինելու համար ռոք ընդ ռոլի լեգենդ սակայն կյանքը նրան դաժան անակնկալ էր մատուցելու հիվանդություն, սրտի արատ, որը նրան 1977թ-ի օգօստոսի 16-ին զրկեց կյանքից....


AUGUST # 30, 2017

Նրա վերջին խոսքերն էին Հուսով եմ չեմ ձանձրացրել ձեզ

Ալ Կապոնե

6

1962թ-ի օգոստոսի 5-ին նրան գտան մահացած սեփական բնակարանում,ոիր պատճառը հավանաբար եղել է մեծ քանակությամբ ալկոհոլը և դեղահաբերը... Նրա վերջին խոսքերն էին Ասա ցտեսություն ինքդ քեզ, քանի որ դու լավ տղա ես: Արքայադուստր Դիանա

Ծնվել է 1899թ-ի հունվարի 17-ին.. Հանդիսացել է Չիկագոյի մաֆիայի պարագլուխ,,,, հայտնի է եղել Սպիոտ դեմք մականունով.Չնայած որ շատ մարդիկ ցանականում էին սպանել նրան,Ալ Կապոնոն մահացավ սեփական մահով 1947թ-ի հունվարի 25-ին սրտի կաթվածից,,, Նրա վերջին խոսքերն էին Դու կարող ես ստանալ ավելին` բարի խոսքով և ատրճանակով, քան միայն բարի խոսքով:

Ֆրենկ Ալբերտ Սինատրա

Ծնվել է 1961թ-ի հուլիսի 1-ին... Հատկապես հայտնի դարձավ արքայազն Չարլզի հետ ամուսնանալուց հետո... Հայտնի էր իր բարությամբ,խելքով սիրելի էր բոլորի կողմից. Սակայն նրա կյանքն ունեցավ ողբերգական վախճան... 1997թ-ին նա մահացավ ավտովթարից... Նրա վերջին խոսքերն էին Աստված իմ ինչ է կատարվում

Ջոն Քենեդի

Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերրայում անհայտ անձինք ներխուժել են Դինոզավրերի ազգային թանգարան և սղոցել դինոզավրերի երեք մոդելի գլուխները: Այս մասին հայտնում է ABC-ն: Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել լույս օգոստոսի 6-ին, սակայն լրատվամիջոցներն այդ մասին իմացել են այժմ: Ապակեպլաստիկից պատրաստված ֆիգուրները ցուցադրվել են թանգարանի շենքից դուրս, և չարագործները ենթադրաբար մետաղասղոցով կտրել են դրանց գլուխները: Նրանք վերցրել են ֆիգուրների մասերը և հեռացել ֆուրգոնով. Փոխադրամիջոցը նկարահանվել է տեսահսկման համակարգի խցիկներով: Ոստիկանության աշխատակիցները որոնում են վանդալներին: Թանգարանի աշխատակիցները նշել են, որ մոդելները կարելի է վերականգնել, սակայն անհրաժեշտ են պակասող դետալները:

Օսկարակիր, Գինեսի ռեկորդակիր և պարզապես սիրված դերասան. այսօր ծննդյան 80-ամյակն է նշում Դասթին Հոֆմանը

Նա ծնվել է 1915թ-ի դեկտեմբերի 12-ին հայտնի է դարձել հատկապես 1940-ական թթ-ին իր հիանալի ձայնով և երգերով.. Մահացել է 1998թ-ին մայիսի 14ին սրտի անբավարարությունից. Նրա վերջին խոսքերն էին. Ես կորցնում եմ դա

Մերիլին Մոնրո

Ծնվել է 1917թ-ի մայիսի 29-ին...եղել է ԱՄՆ-ի 35-րդ նախագահը: 1961-1963թթ...1963թ-ի նոյեմբերի 22-ին Տեխասում նրա վրա կրակեցին երկու անգամ` կոկորդին և գլխին... Նրա վերջին խոսքերն էին` Եթե ինչ-որ մեկը պատրաստվում է սպանել ինձ` նա կանի դա:

Ծնվել է 1926թ-ի հունիսի 1-ին. Նշանավոր ամերիկյան կինոդերասանուհի, երգչուհի և սեքս-խորհրդանիշ ով հատկապես հայտնի դարձավ 1950 ականին... Իր կյանքի ընթացքում նա ուրախություն պատառեց շատ մարդկանց իրականում լինելով չափազանց տխուր մարդ...

Ավստրալիայում անհայտ անձինք ներխուժել են թանգարան և սղոցել դինոզավրերի մոդելների գլուխները

Օգոստոսի 8-ին ծննդյան 80-րդ տարեդարձն է նշում հոլիվուդյան գերաստղերից մեկը՝ Դասթին Հոֆմանը, որը նախքան փառքի ու ճանաչման գագաթնակետին հասնելը հասցրել է սանիտար, մեքենագիր -քարտուղար, ինչպես նաև թատրոնի զգեստապահարանում աշխատել: Հաջողակ դերասանական կարիերայի առաջին քայլը եղել է Լի Ստրասբերգի թատերական դպրոց ընդունվելը:


AUGUST # 30, 2017

Ուսմանը զուգահեռ՝ Հոֆմանը խաղացել է բրոդվեյան բեմադրություններում: Դերասանի առաջին գլխավոր կինոդերը «Շրջանավարտը»ֆիլմում է եղել, որի համար նա հեղինակավոր «Օսկար» մրցանակի է ներկայացվել: Սակայն Հոֆմանը ստիպված է եղել 12 տարի սպասել բաղձալի «Օսկար» արձանիկին արժանանալու համար. 1979թ. էկրան է բարձրացել «Կրամերն ընդդեմ Կրամերի» ֆիլմը, որում ունեցած դերակատարման համար դերասանն արժանացել է բարձրագույն մրցանակին: Դրանից 5 տարի անց Հոֆմանը ստացել է 2-րդ «Օսկար»-ը՝ «Անձրևի մարդը» ֆիլմում աուտիստ Ռեյմոնդ Բեբիթի դերի համար: Հետաքրքրական է, որ «Փոքր մեծ մարդը» ֆիլմի շնորհիվ դերասանի անունը պաշտոնապես գրանցվել է հանրահայտ Գինեսի ռեկորդների գրքում: Հոֆմանն այդ ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսին՝ 17-ից մինչև 120 տարեկանը:

7

Ըստ դրա տվյալների՝ նախորդ տարվա հունիսից Ռոուլինգն աշխատել է 95 մլն դոլար, այդպիսով առաջ անցնելով 2016 թ.-ի առաջատարից՝ ամերիկացի գրող Ջեյմս Պատերսոնից, ով աշխատել էր 87մլն դոլարֈ Ռոուլինգն առաջին անգամ է առաջին հորիզոնական վերադարձել 2008 թվականից ի վեր: Վարկանիշում հայտնվել է ևս մեկ կին՝ բրիտանուհի Փոլա Հոքինսը, որը ճանաչում է ստացել «Աղջիկը գնացքում» վեպի շնորհիվ:

«Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալի դերասանուհին կարող է Նյու Յորքի նահանգապետ դառնալ

Հայտնի է դարձել աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողը

«Սեքսը

Բրիտանացի հանրահայտ գրող Ջոան Ռոուլինգը` «Հարի Փոթերի» մասին պատմող գրքերի շարքի հեղինակը, գլխավորել է աշխարհում ամենաբարձր վարձատրվող գրողների ցանկը, ինչպես հայտնում է FORBES ամսագիրըֈ

մեծ քաղաքում» հայտնի ամերիկյան հեռուստասերիալի դերասանուհի Սինթիա Նիքսոնը դիտարկում է Նյու Յորք նահանգի նահանգապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հարցը, գրում է The Wall Street Journal-ը։ Հիշեցնենք, որ Նիքսոնը հեռուստասերիալում խաղացել է Միրանդա Հոբսի դերըֈ Նշվում է, որ 51-ամյա դերասանուհուն կարող են աջակցել լիբերալ ուժերի ներկայացուցիչներըֈ 2013 թվականին նա աշխատել է Նյու Յորքի ներկայիս քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի նախընտրական շտաբումֈ Նաև Նիքսոնը մասնակցել է միասեռ ամուսնությունների օրինականացման աջակցության ծրագրինֈ

Մյուս հնարավոր թեկնածուների թվում են Սիրակյուս քաղաքի քաղաքապետ Ստաֆանի Մայները, նախկին սենատոր Թերի Գիբսոնըֈ Նահանգի ներկայիս նահանգապետ Էնդրյու Կուոմոն մտադիր է առաջադրվել երրորդ ժամկետի համարֈ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիքսոնը պսակադրվել է Քրիստին Մարինոնիի հետֈ

Փիթն ու Ջոլին կարող են չամուսնալուծվել և սկսել կրկին միասին ապրել. Լրատվամիջոցներ

Հոլիվուդյան աստղեր Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին կարող են ետ կանչել իրենց ապահարզանի դիմումը դատարանից, այս մասին հայտնում է US Weekly պարբերականը: Պարբերականի հետ զրուցած աղբյուրները նշել են, որ գրեթե մեկ տարի առաջ ամուսնալուծության դիմում ներկայացրած աստղային զույգը վերջին մի քանի ամսում ոչինչ չի արել ամուսնալուծության գործընթացը արագացնելու համար: Շատերը կարծում են, որ նրանք այլևս չեն ցանկանում դա անել: Նույն պարբերականը դեռևս մայիս ամսին գրել էր, թե զույգը սկսել է հանդիպել իրենց երեխաներից գաղտնի: Նշվում էր, որ հարաբերություններում սառույցի հալմանը նպաստել է Փիթի՝ ալկոհոլից հրաժարվելը: Լրատվամիջոցների հետ զրույցում նրանց մոտ կանգնած աղբյուրը նաև նշել է, որ շատերն այն կարծիքին են, թե Փիթն ու Ջոլին կարող են կրկին սկսել միասին ապրել և դա բոլորովին զարմանալի չի լինի:


AUGUST # 30, 2017

8


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.