Tack care of your health # 6

Page 1

MEDIC HEALTH GROUP

122 E. Garfield Ave. # B, Glendale, CA 91205 Email:medichealthgroup@gmail.com

"Medic Health Group" organization is a public, voluntary, and non-profit organization that was established in 2016. Representatives of various professions, such as doctors, economists, epidemiologists, pharmacists, lawyers, healthcare organizers, engineers, administrators, may join this organization. This company revenue generation sources include membership fees, grants, voluntary contributions and other sources not prohibited by the law. The organization carries out its functions in the United States as well as outside its territory in cooperation with national and international occupational health organizations. Medic Health organization aims to ensure a high level of health by promoting the development of the evidence-based medical practice, by improving the efficiency of the care provided, and developing modern standards of healthcare system not only in the U.S. but outside its territory.

¶Ç˳ìáð Êܵ³·Æð` êáݳ àëÏ»ðãÛ³Ý (гۻð»Ý ´³ÅÆÝ) Chief Editor Sona Voskerchyan (Armeniana Section)

Êܵ³·ðáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïìáõÃÛáõÝ ãÆ ÏðáõÜ ïå³·ðì³Í ·áì³´¹Ý»ðÆ ¨ ȳÛï³ð³ðáõÃÛáõÝÝ»ðÆ µáì³Ý¹³ÏáõÃÛ³Ý È³Ü³ð ¨ ÜÆßï ã¿, áð ûðÃáõÜ ïå³·ðì³Í ÝÛáõûðÆ ·³Õ³÷³ðÁ å³ïϳÝáõÜ ¿ Ëܵ³·ðáõÃÛ³ÝÁ, Ï³Ü Ëµ³·ðáõÃÛáõÝÁ ÏÆëáõÜ ¿ Èá¹ì³ÍÝ»ðáõÜ Ý»ðϳ۳ñì³Í ï»ë³Ï»ïÝ»ðÁ: лÕÆݳϳÛÆÝ µáÇáð Æð³ìáõÝùÝ»ðÁ å³ßïå³Ýì³Í »Ý: ػ絻ðáõÜÝ»ð ³Ý»ÇÆë` ÈÕáõÜÁ ûðÃÆÝ å³ðï³¹Æð ¿:

¶Ç˳ìáð Êܵ³·Æð` æ³ÝÆ»Ç Æµ³éÇáõñƳ (²Ý·Ç»ð»Ý ´³ÅÆÝ) Chief Editor JEANELLE IBARLUCEA (English Section)

Ðá¹ì³ÍÝ»ðÆ È»ÕÆݳÏÝ»ðÆ È»ÕÆݳϳÛÆÝ Æð³ìáõÝùÁ å³ßïå³Ýì³Í ¿: îå³·ðì³Í ÝÛáõûðÆ ³ÕµÛáõðÝ»ðÁ Ýßì³Í »Ý ÈÕܳܵ ïìÛ³Ç Ï³ÛùÆÝ:

îÝûð»Ý` ²Ýݳ ÞÆðÆÝÛ³Ý Director Anna Shirinyan гܳϳð·ã³ÛÆÝ ·ð³ß³ðáõÜ ¨ Ó¨³ìáðáõÜ ÐéÆ÷ëÆÜ» ²ì³·Û³Ý (ºð¨³Ý) Computer typing and design Hripsime Avagyan (Yerevan)

All rights reserved. Reference to “Take Care Of Your Health” newspaper is mandatory when making citations. Full or partial televised reading of the newspaper articles is prohibited without reference to “Take Care Of Your Health” newspaper. The opinions expressed on the newspaper do not have to coincide with the editorial staff’s viewpoints. The newspaper bears no responsibility for the content of ads and press review.

Գիտնականները գտել են ուղեղի անբուժելի հիվանդությունների աղբյուրը

гܳϳð·áÕ ÐéÆ÷ëÆÜ» سð·³ðÛ³Ý Curator Hripsime Margaryan

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴ

Diabetes: Heart attack risk due to loss of small blood vessels around the heart

Astigmatism

Ամերիկացի գիտնականները որոշել են ուղեղի այն բջիջները, որոնք մասնակցում են շների վրա Իվան Պավլովի հետազոտած պայմանական ռեֆլեքսների զարգացմանը: Պարզվել է, որ նույն նեյրոններն են ախտահարվում Հենթինգթոնի եւ Պարկինսոնի հիվանդությունների, նաեւ Տուրետի համախտանիշի դեպքում: Լոս Անջելեսի Քալիֆորնիայի համալսարանի հետազոտողների հոդվածը հրապարակվել է Neuron ամսագրում: Գիտնականները վերլուծել են մկների ուղեղի այն հատվածի բջիջների ակտիվությունը, որը կոչվում է շերտավոր մարմին եւ մասնակցում է ներքին օրգանների աշխատանքի կարգավորմանն ու պայմանական ռեֆլեքսների ձեւավորմանը: Փորձի ընթացքում հետազոտողները կենդանիներին սովորեցրել են ընկալել կիտրոնի եւ բանանի հոտերը որպես սնունդը (խտացրած կաթի կաթիլներ) ընդունելուց առաջ ազդանշան: Այսպիսով, Պավլովի շների նման, մկները պայմանական ռեֆլեքս են մշակել՝ հոտը հայտնվելիս նրանք օդը լպստել են: Սովորեցնելու գործընթացից առաջ կենդանիների փորձարարական խմբում շերտավոր մարմնում ճնշվել է ոչ մեծ թվով նեյրոնների ակտիվությունը: Գիտնականները ստուգել են, թե այս միջամտությունն ինչպես կանդրադառնա ռեֆլեքսների ձեւավորման վրա: Չնայած նյարդային բջիջների այս տեսակը ուղեղի հատվածի բոլոր բջիջների ընդամենը 2 տոկոսն է կազմել, դրանց անջատման հետեւանքով մկների մոտ պայմանական ռեֆլեքսը 2 անգամ հազվադեպ է առաջացել, քան նորմայի դեպքում: Հետազոտողները այն եզրակացության են հանգել, որ այս նեյրոնների դիսֆունկցիան զանազան նյարդաբանական խանգարումներ է առաջացնում:


MARCH - APRIL, # 6 2017Ã.

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ Ի՞նչ է իմունիտետը. արդյո՞ք կարող ենք ինքնուրույն ախտորոշել «թույլ իմունիտետ»

2

բերական ուղիներով, որտեղ տեղի է ունենում սնկերով ու բակտերիաներով վարակում: Այս պահից սկսած նորածնի մաշկն ու լորձաթաղանթները, ստամոքսաղիքային համակարգը, թոքերը, դառնում են բակտերիաների կուտակման վայրեր: Այս ներխուժման հանդեպ նորմալ իմուն պատասխանը նորածնի կյանքի հետ անհամատեղելի կլիներ, քանի որ բորբոքային ռեակցիան չափազանց ուժեղ կլիներ: Դեռ պարզված չէ՝ ինչու՞ ենք մենք ձմռանն ավելի շատ հիվանդանում

Անհնար է ունենալ իմունիտետ, որը կըպաշտպանի բոլոր հիվանդություններից: Բժշկության մեջ չկա «թույլ իմունիտետ» հասկացություն, կա «իմունոդեֆիցիտ» ախտորոշումը, որը խոսում է ծանր հիվանդության առկայության մասին: ԶԼՄ-ների ազդեցությամբ ձևավորված կարծիքին հակառակ, տարվա ընթացքում մի քանի անգամ մրսածություն կամ թույլ ինֆեկցիոն հիվանդություններ ունենալը չի խոսում իմունիտետի թուլության մասին, ընդհակառակը, հիվանդությունը, իմուն համակարգի նորմալ պատասխանն է նոր ինֆեկցիայի հետ շփմանը: Արդյունքում, նոր ինֆեկցիայի հանդեպ ձևավորվում է իմունոբանական հիշողություն որը նույն հարուցչի հետ հաջորդ շփման ժամանակ թույլ չի տալիս հիվանդության կրկին զարգացումը: Իմունոդեֆիցիտը երեխաների մոտ գենետիկ հիվանդություն է Ինֆեկցիաները, որոնք աննախադեպ ծանր են ընթանում, վատ են ենթարկվում թերապիայի, երկար ձգձգվում են, կրկնվում, հարուցվում են հազվադեպ հանդիպող հարուցիչներով, կարող են վկայել առաջնային իմունոդեֆիցիտի մասին (ԱԻԴ): Այս հիվանդության պատճառը գենետիկ մուտացիան է, որը խաթարում է իմուն համակարգի նորմալ գործունեությունը Ձեռքբերովի իմունոդեֆիցիտ Երկրորդային (ձեռքբերովի) իմունոդեֆիցիտը նույնպես ծանր վիճակ է, սակայն զարգանում է արտաքին գործոնների ազդեցությամբ` քիմիա և ճառագայթային թերապիա, օնկոլոգիական հիվանդություններ, ծավալուն այրվածքներ, ալկահոլիզմ, լեյկոզ, աուտոիմուն հիվանդությունների կամ օրգանների տրանսպլանտացիայի դեպքում դեղերի ընդունում, որոնք ճնշում են իմուն համակարգի ակտիվությունը: Մարդու իմունոանբավարարության վիրուսը (ՄԻԱՎ) նույնպես հանգեցնում է սրան: Երկրորդային իմունոդեֆիցիտը չի զարգանում սթրեսի, սննդակարգում քիչ մրգեր օգտագործելու, նստակյաց կյանքի այլ նմանատիպ գործոնների ազդեցությամբ: Եթե նորածնի իմուն համակարգը թույլ չլիներ, նա կմահանար ուժեղ բորբոքային ռեակցիայի պատճառով: Ինչպես հայտնի է, նորածինները բարձր ընկալունակություն ունեն տարբեր ինֆեկցիաների հանդեպ: Վերջերս կարծիք առաջացավ, որ սա կենսական նշանակություն ունի: Արգանդում պտուղը ստերիլ պայմաններում է, սակայն միայն մինչը կսկսի շարժվել ծննդա-

Հարբուխն ու մրսածությունն ավելի հաճախ հանդիպում են հյուսիսային շըրջանների բնակիչների մոտ տարվա ցուրտ եղանակներին: Արդյո՞ք սա կապված է իմունիտետի վրա ցրտի ազդեցության հետ: Իսկապե՞ս ցրտահարությունը մեզ ավելի ընկալունակ է դարձնում ինֆեկցիաների հանդեպ: Տարօրինակ է, սակայն այս հարցերի վերջնական պատասխանները դեռ չկան: Առողջ կամավորների հետ անցկացված փորձերը, երբ նրանք սուզվում էին սառը ջրի մեջ կամ ցածր ջերմաստիճանների պայմաններում, առանց տաք հագուստի էին, չհայտնաբերեց կապ օրգանիզմի սառեցման և հարբուխի առաջացման միջև:

բերվում՝ հարբուխն ու նմանատիպ հիվանդությունները բուժելու կամ կանխարգելելու հատկությամբ: Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am

ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Ի՞նչ են հուշում էրոտիկ երազները եւ ի՞նչ անել, երբ տանջում է մեղքի զգացումը

Ծխելն «օգնում է» բակտերիաներին վարակել թոքերը Ծխողներն ավելի հաճախ են տառապում շնչառական ուղիների ինֆեկցիաներից` բրոնխիտ, պնևմոնիա... Ալվեոլներում կան հատուկ բջիջներ` մակրոֆագեր, որոնք ոչնչացնում են բակտերիաներն ու կանխում ինֆեկցիայի զարգացումը: Ծխողների թոքերում մակրոֆագերի քանակը մի քանի անգամ մեծացած է, սակայն նրանք իրենց աշխատանքը` բակտերիաների դեմ պայքարելը, լավ չեն կատարում: Միևնույն ժամանակ, ծխողների թոքերում մակրոֆագերն արտազատում են ագրեսիվ ֆերմենտներ, որոնք կարող են քայքայել առողջ հյուսվածքը: Առանց իմունոդեֆիցիտ ախտորոշման, կարիք չկա մարդու «իմունիտետը» բարձրացնելու Իմունոդեֆիցիտով մարդկանց համար իմունիտետի խթանումը կենսական անհրաժեշտություն է: Այս դեպքում իմունոլոգները անցկացնում են բուժում, այն բանից հետո, երբ իմունոգրամմայի և մի քանի այլ հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է իմունոդեֆիցիտ: Հիվանդի օրգանիզմ ներմուծում են անհրաժեշտ պաշտպանիչ մոլեկուլներ, օրինակ՝ հակմարմիններ կամ աճի գործոններ, որոնք խթանում են իմուն բջիջների աճը: Սակայն արդյո՞ք կարիք կա խթանելու առողջ մարդու իմունիտետը, արդյո՞ք սա հիվանդություններից հավելյալ պաշտպանություն կապահովի: Դեռ միանշանակ պատասխան այս հարցերին չկա, սակայն այսօր էլ դեղատներում բազմաթիվ են հավելանյութերն ու դեղերը, որոնք արտադրողների պնդմամբ, խթանում են իմունիտետն ու պաշտպանում ինֆեկցիաներից: Այս նյութերի համար համոզիչ կլինիկական հետազոտություններ չեն անցկացվել, այսինքն նրանց էֆեկտիվությունը կամ անվնասությունը ապացուցված չէ: Սակայն անցկացվել է ավելի քան 20 հետազոտություն էխինացեայի հատկությունների ուսումնասիրության համար և պարզվել է, որ այն պլացեբոյից չի տար-

Էրոտիկ երազներ տեսնում են կանանց մեծ մասը եւ բոլոր տղամարդիկ անխըտիր. այս կարծիքին են մասնագետները: Հարց է առաջանում, թե ինչու է մեր ենթագիտակցությունը մեզ նման պատկերներ ուղարկում: Գուցե այս կերպ վերանում է արգելքների եւ ընդունված նորմերի պատնեշը, եւ սկսում են ազատորեն արտահայտվել իրականում զըսպված ցանկությունները: Չէ՞ որ պատահական չէ, որ երազում մարդիկ կարող են տեսնել այնպիսի պատկերներ, որոնց ոչ մի դեպքում չէին համաձայնի իրական կյանքում: Ե՞րբ եւ ինչո՞ւ ենք տեսնում սեքսուալ բովանդակությամբ երազներ Թեմայի շուրջ BRAVO.am-ը զրուցել է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանի հետ: Մասնագետի խոսքով` մեր արթուն ժամանակ ապրածը որոշակիորեն արտացոլվում է երազներում.«Դժվար է ասել, թե ինչ հաճախականությամբ են մարդիկ էրոտիկ բընույթի երազներ տեսնում: Հայտնի է, սակայն, որ դրանց քանակն ավելանում է, երբ պակասում է սեքսուալ ակտիվությունը, իսկ երբ մարդը սկսում է ավելի ակտիվ սեքսուալ կյանքով ապրել, այդ երազների քանակը նվազում է: Այսինքն` երազները որոշակիորեն ունեն նաեւ փոխհատուցման գործառույթ»: Սեքսոլոգների համոզմամբ` էրոտիկ բընույթի երազներն ուղեկցում են մարդկանց դեռահասության տարիքից մինչ մահը եւ հանդիսանում են սեռական հասունացման նշաններից մեկը, երբ սեռական էներգիան` լիբիդոն, ելք է փնտրում: Ստացվում է` դրանք նորմալ երեւույթ են եւ վկայում են սեքսուալ առողջության մասին: Դրանց պատճառ կարող է դառնալ անգամ սիրահարվածությունը կամ տեստոստերոն հորմոնի բարձր մակարդակը, որը եւ պատասխանատու է սեռական էներգիայի համար:


MARCH - APRIL, # 6 2017Ã.

3

բեր խնդիրներ, եւ գրեթե նույնանման սյուժեով երազները տարբեր մարդկանց դեպքում տարբեր նշանակություն ունենալ: Անուշ Ալեքսանյանի խոսքով` նման երազները կարող են բոլորովին այլ իմաստ արտահայտել.«Ինչպես մեր կյանքում սեքսուալ ոլորտը կապ ունի այլ ոլորտների հետ, այնպես էլ երազներում նման տեսարանները կարող են բացարձակ այլ բովանդակություն ունենալ: Առհասարակ միամտություն է կարծելը, որ մենք կարող ենք ինչ-որ բաներ, այդ

դրանց դեպքում եզրակացություններում լինել զգույշ: Տեքստը` Ա.Ս.-ի BRAVO.am

ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Յուրահատուկ վնասվածքներ Առաջին օգնություն

Ո՞վքեր են առավել հաճախ տեսնում էրոտիկ երազներ Մասնագետների ուսումնասիրությունից պարզվել է, որ էրոտիկ երազներ տեսնում են գրեթե բոլոր տղամարդիկ եւ կանանց 70%-ը: Ընդ որում, տղամարդիկ սեքսուալ բովանդակությամբ երազներ ավելի հաճախ տեսնում են 20 -25 տարեկանում, իսկ հետո դրանք դառնում են ավելի հազվադեպ: Կանանց դեպքում ճիշտ հակառակն է` տարիքի հետ նրանց երազները դառնում են ավելի տարաբնույթ եւ վառ: Սեռական կյանքի սկզբին կանանց միայն 2 %-ն է տարվում էրոտիկ ֆանտազիաներով, իսկ արդեն 40-50 տարեկանում` 65-70 %-ը: Անուշ Ալեքսանյանի մեկնաբանությամբ` վերոնշյալը պայմանավորված է տղամարդու եւ կնոջ սեքսուալության տարբերություններով.«Տղամարդիկ ավելի ֆիզիկական եւ մարմնական սեքսուալություն ունեն, իսկ կանայք` ավելի հուզական: Կանանց էրոտիկ բնույթի երազները գուցե շատ բաց սեքսուալություն չպարունակեն, այլ մտերմության, սիրո տեսարաններ ունենան»: Ի՞նչ կարող են նշանակել էրոտիկ երազները եւ արժե՞ մեկնաբանել դրանք Էրոտիկ երազների բովանդակությունը երբեմն կարող է ակնհայտ լինել, իսկ երբեմն էլ` ոչ: Նշանավոր հոգեբան Զիգմունդ Ֆրոյդը վստահեցնում էր, որ նույնիսկ այն երազները, որոնք չեն պարունակում սեքսուալ տեսարաններ, միեւնույնն է, ունեն սեքսուալ ենթատեքստ, եւ քանի որ լիբիդոն հանդիսանում է մեր կյանքի անբաժան մասը, ապա մեր բոլոր երազները սեռականի մասին են: Երազների մեկնաբանությունը թերեւս մեծ մասամբ կախված է այն մեկնաբանող մասնագետի մոտեցումից: Հոգեվերլուծաբանների մի զգալի հատված յուրաքանչյուր երազում գուցե տեսնի սեքսուալ մոտիվ, իսկ մասնագետների մեկ այլ խումբ էլ խորհուրդ տա շատ չտարվել դրա մեկնաբանությամբ եւ յուրաքանչյուր երազում չփնտրել կոնկրետ իմաստ: Անուշ Ալեքսանյանի կարծիքով` էրոտիկ բնույթի երազներին եւ առհասարակ երազներին լուրջ կամ անլուրջ վերաբերվելը ոչինչ չի փոխի. երազները մնում են երազներ, որոնց մեկնաբանությունները կարող են սահմանափակվել միայն ենթադրությունների մակարդակով. «Իհարկե, դրանք կարող են լուրջ նշանակություն ունենալ տեսնողի համար եւ անլուրջ լինել դարձյալ այդ մարդու համար: Իսկ թե դրա մասին ինչ են կարծում ուրիշները, այ, դա արդեն անլուրջ է»: Էրոտիկ երազը կարո՞ղ է սեռականի հետ կապ չունեցող ենթատեքստ ունենալ Հոգեվերլուծաբանների մի մասը պընդում է, որ նույնիսկ սեքսի մասին ակնհայտ երազը կարող է դրա հետ անմիջական կապ չունենալ: Երազի սեքսուալ թեմատիկայում կարող են թաքնված լինել կյանքի տար-

Այսօր մենք կխոսենք մի շարք յուրահատուկ վնասվածքների մասինֈ Դրանցից յուրաքանչյուրի դեպքում առաջին օգնության ցուցաբերման ժամանակ կիրառվում են սովորական վեքերից տարբերվող յուրահատուկ քայլերֈ

Անդամահատություն

թվում եւ երազները, լիարժեք վերլուծել կամ մեկնաբանել»: Ի՞նչ անել, երբ տանջում է մեղքի զգացումը Եթե Ձեր ամուսնու կամ կնոջ էրոտիկ բովանդակությամբ երազը եղել է ոչ թե Ձեր, այլ մեկ ուրիշի մասնակցությամբ, ապա մասնագետների պնդմամբ` դա դեռ չի նշանակում, որ նա դավաճանել է կամ պատրաստ է դավաճանության: Այս դեպքում չարժե մեղադրել ինքներդ ձեզ կամ մեղքի զգացում առաջացնել զուգընկերոջ մոտ, եթե նա խոստովանել է իր «մեղսագործության» մասին: Դա կարող է լինել պարզապես օրվա տպավորության արդյունք: Հոգեբանի խոսքով` մեր այս կամ այն ապրումը, վերաբերմունքը երազներում կարող են այլ կերպարներ մարմնավորել եւ բոլորովին այլ մարդիկ(ոչ մեր զուգընկերները) իրականացնեն մեր ցանկությունները: Ցանկացած պարագայում, սակայն, պետք է հիշել, որ դրանք պարզապես երազներ են, որոնց համար պետք չէ ունենալ խղճի խայթ. «Դա նույնն է, որ երազում սպանենք մեր ամուսնուն եւ դրա համար ունենանք մեղքի զգացում: Չէ՞ որ դա ընդամենը երազ է: Այլ հարց է, եթե նույն բովանդակությամբ երազը կրկնվում է բազմիցս կամ այնտեղ ի հայտ է գալիս անձ, ով գոյություն ունի իրականում, եւ ում հետ մենք ունենք որոշակի հարաբերություններ: Այս դեպքում գուցե կարիք լինի այն վերլուծել եւ առանձինառանձին անդրադառնալ բոլոր հարցերին»: Մասնագետի կարծիքով` երազներն ընդհանուր օրինաչափություններով վերլուծելը բազմաթիվ սխալների եւ թյուրըմբռնումների տեղիք կարող է տալ, քանի որ յուրաքանչյուր մարդու երազ արտահայտում է իր կյանքի, իր հայացքների, իր աշխարհընկալմանը բնորոշ դրվագներ կամ գոնե դրանց նեգատիվները.«Սա բարդ երեւույթ է եւ պարզագույն մեկնաբանություններով չենք կարող բավարարվել»,- բացատրում է հոգեբանը եւ խորհուրդ տալիս ուշադրության արժանացնել միայն կրկնվող երազները եւ նույնիսկ

Առաջին հերթին եկեք խոսենք անդամահատության մասինֈ Վնասվածք առաջացնող գործոնը, օրինակ՝ հարվածը, կարող է բավական ուժեղ լինել եւ պոկել մարմնի որեւէ մասը, օրինակ՝ մատըֈ Նման վերքերն անվանում են անդամահատված վերքերֈ Փայտ կոտրելիս կամ սղոցով աշխատելիս մի փոքր անզգուշությունը կարող է բերել անդամահատությանֈ Անդամահատությունը հաճախ է հանդիպում նաեւ հաստոցների մոտ աշխատելիսֈ

Ձեզ կարող է թվալ, որ այս դեպքում արյունահոսությունը պետք է որ ուժեղ լինիֈ Սակայն վնասված հատվածում արյունատար անոթներն արագ կծկվում են՝ նվազեցնելով արյան արտահոսքըֈ Իհարկե, վնասվածքը կարող է շատ սարսափելի տեսք ունենալֈ Տուժածն ինքը կարող է խուճապի մատնված լինելֈ


MARCH - APRIL, # 6 2017Ã.

Սակայն իմացեք. որքան շուտ ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն, այնքան մեծ կլինի տուժածի անդամահատված օրգանը վերականգնելու հավանականությունըֈ

4

նաեւ այտի ներքին մակերեսինֈ

Ի՞նչ անել Օգնություն ցուցաբերելիս նախ հոգացեք տուժածի մասինֈ Վիրակապեք եւ դադարեցրեք արյունահոսությունըֈ Միաժամանակ հանգստացրեք տուժածինֈ Օգնեք նրան ընդունել հարմար դիրք՝ նստեցրեք կամ պառկեցրեք նրանֈ Արյունահոսությունը դադարեցնելուց հետո անմիջապես անդրադարձեք անդամահատված օրգանին, քանի որ ճիշտ խնամքի դեպքում, ինչպես նշեցինք, հընարավոր է, որ հիվանդանոցում վերականգնեն վնասված հատվածի ամբողջականությունըֈ Գտեք անդամահատված մասը, փաթաթեք մանրէազերծ անձեռոցիկով եւ դրեք պլաստիկ տոպրակի մեջֈ Տոպրակի մեջ որոշ քանակությամբ օդ ներփչեք, փակեք այն եւ տեղադրեք սառույցի կտորներով ու ջրով լցված մեկ այլ պարկի կամ որեւէ անոթի մեջֈ Սառը միջավայրը դանդաղեցնում է հյուսվածքների մահացումըֈ Բացառեք անդամահատված մասի անմիջական շփումը սառույցի եւ ջրի հետֈ Թղթի վրա նշեք տուժածի անունը, դեպքը կատարվելու ժամը եւ ամրացրեք այն տոպրակինֈ Անպայման ահազանգեք շտապօգնություն եւ հավաստիացեք, որ մարմնի անդամահատված մասը տուժածի հետ տարվում է հիվանդանոցֈ

Անշարժացնելու համար օտար մարմնի շուրջը զգուշորեն մանրէազերծ անձեռոցիկներ տեղադրեք՝ վերքի եզրերը սեղմելով ու մոտեցնելով իրարֈ Այնուհետեւ անձեռոցիկների վրայից պետք է տեղադրել փափուկ ներդիրներ՝ օրինակ ծալված գործվածքի կտորներ կամ փաթութային վիրակապի գլանակներֈ Որպես ներդիր կարող եք օգտագործել նաեւ եռանկյունաձեւ վիրակապից կամ որեւէ գործվածքի ժապավենից պատրաստված օղակաձեւ վիրակապ, որի ներքին տրամագիծը պետք է մի փոքր գերազանցի օտար մարմնի չափըֈ Վիրակապելով ամրացրեք օտար մարմնի շուրջը դրված անշարժացնող օղակաձեւ կամ փաթութային վիրակապերըֈ Եթե օտար մարմնի ծայրը բաձր է, վիրակապելիս այն չպետք է ծածկվիֈ Աշխատեք վիրակապման ընթացքում չշարժել օտար մարմինըֈ Ահազանգեք շտապօգնություն կամ տուժածին տեղափոխեք հիվանդանոցֈ Հյուսվածքների երկարատեւ ճզմում

Օտար մարմին վերքի մեջ

Լինում են դեպքեր, երբ վերքը առաջացնող առարկան, թափանցելով հյուսվածքներ, մնում է վերքի մեջֈ Ի՞նչ անել Եթե օտար մարմինը շատ փոքր է, օրինակ՝ մանր ավազահատիկներ, ապակու փոքր կտորներ կամ այլ մանր օտար մարմիններ, ապա հեռացրեք օտար մարմինները վերքի միջից, նոր միայն մշակեք վերքը որպես սովորական վերքֈ Վերքի մեջ խոշոր օտար մարմնի դեպքում անհրաժեշտ է վերքի մեջ անշարժացնել այն, որպեսզի կանխեք փափուկ հյուսվածքների հետագա վնասվելըֈ Այս դեպքում օտար առարկան չի կարելի տեղաշարժել կամ հանել վերքից, քանի որ այն հանելիս արյունահոսությունը կուժեղանաֈ Բացի այդ, օտար մարմինը վնասում է հյուսվածքներն ինչպես մտնելիս, այնպես էլ դուրս գալիսֈ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ օտար մարմինը գտնվում է այտի մեջֈ Այդ դեպքում փորձեք զգուշորեն հեռացնել օտար մարմինը եւ այնուհետեւ ծածկեք վերքը՝ անձեռոցիկ տեղադրելով

Փափուկ հյուսվածքների վնասվածքների շարքում հատուկ տեղ է զբաղեցնում հյուսվածքների երկարատեւ ճզմումըֈ Այսպիսի վնասվածքներ սովորաբար հանդիպում են երկրաշարժերի, փլուզումների ժամանակ, երբ տուժածի մարմընի որեւէ մասը սովորաբար վերջույթը մեկ ժամից ավելի մնում է ծանր առարկայի տակֈ Նման դեպքերում տուժածի մեջ զարգանում է երկարատեւ ճզմման համախտանիշֈ Այն նաեւ հայտնի է վընասվածքային տոքսիկոզ կամ կրաշ սինդրոմ անունովֈ 1988 թ. աղետալի երկրաշարժից հետո փլատակների տակ մնացած շատ-շատերը մահացան այս վնասվածքիցֈ Եթե մարդիկ կարողանային ճիշտ օգնություն ցույց տալ այդ դեպքում, հարյուրավոր մարդիկ կփրկվեինֈ Երկարատեւ ճզմման եւ տվյալ հատվածի արյունամատակարարման դադարեցման հետեւանքով վընասվում են մկանների բջիջները եւ նըրանցից արտազատվում են քայքայման

արգասիքներֈ Ճնշող առարկան հեռացնելուց հետո այդ արգասիքներն անցնում են արյան մեջ, առաջացնում երիկամների գործունեության լուրջ խանգարում, որը բերում է մարմընի ընդհանուր թունավորմանֈ Ծանր առարկայի ընկնելուց կես ժամից մեկ ժամ հետո տուժածի վնասված հատվածի զգայունությունը խանգարված է լինում, նա զգում է թմրածություն, ընդարմացումֈ Ճնշող առարկան հեռացնելուց մոտ կես ժամ հետո վնասված հատվածն այտուցվում է, եւ ի հայտ են գալիս կապտուկներ, հեղուկով լցված բշտերֈ Մաշկի վրա երեւում են ճզմվածության հետքերֈ Վնասված վերջույթում անոթազարկը չի շոշափվում, զգայունությունը բացակայում էֈ Տուժածը չի կարողանում շարժել վնասված մասըֈ Կարող են ի հայտ գալ շոկի նշաններֈ Ի՞նչ անել

Ապահովեք տուժածի շնչուղիների անցանելիությունը, քանի որ փլատակներում հողըն ու փոշին կարող են լցվել տուժածի բերանը։ Մինչեւ տուժածին ճնշող առարկայի տակից ազատելը վնասված հատվածից վերեւ տեղադրեք լարան։ Որպես կանոն, վերջույթների վրա լարանը դրվում է այնտեղ, որտեղ հնարավոր է զարկերակը սեղմել միակ ոսկրին։ Վերին վերջույթի զարկերակային վնասվածքի դեպքում լարանը պետք է տեղադրել արմունկից վեր՝ բազկի վրա, իսկ ստորին վերջույթի վնասվածքի դեպքում՝ ծնկից վեր, ազդրի վրա։ Լարանը պետք է տեղադրել ճնշող առարկային հնարավորին չափ մոտ։ Լարան տեղադրելու համար եռանկյունաձեւ վիրակապը ծալեք այնպես, որ ստացվի 7-10 սմ լայնության ժապավեն։ Եռանկյունաձեւ վիրակապի փոխարեն կարելի է օգտագործել ձեռքի տակ եղած ցանկացած հարմար միջոց՝ վզկապ, մեծ թաշկինակ։ Սակայն պետք է հիշել, որ չի կարելի օգտագործել բարակ պարան կամ թել, որոնք կարող են վնասել մաշկը։ Լարանը երկու անգամ փաթաթեք վերջույթի շուրջը եւ սովորական հանգույցով այն կապեք։ Հանգույցի վրա դրեք փայտիկ, ձող կամ այլ հարմար միջոց եւ կապեք։ Այնուհետեւ ոլորելով լարանը ձգեք այնքան, մինչեւ վերջույթում անոթազարկը չշոշափվի, այսինքն դադարի արյան շրջանառությունը։ Լարանի ծայրերով կամ նոր վիրակապով ամրացրեք փայտիկը։ Լարանի շնորհիվ վնասված վերջույթից քայքայման արգասիքները չեն տարածվի մարմնով մեկ։ Հիշե՛ք, այս դեպքում, որպես բացառություն, լարանը տեղադրելուց հետո չի կարելի թուլացնել։ Բաց վնասվածքների վրա անձեռոցիկներ տեղադրեք։ Վերջույթը անշարժացրեք եւ շուրջը տեղադրեք սառը թրջոցներ կամ սառցապարկեր։ Տուժածին մեծ քանակով հանքային հեղուկներ տըվեք։ Անհապաղ ահազանգեք շտապօգնություն։ Ցանկալի է տուժածին շտապ տեղափոխել խոշոր բժշկական կենտրոն, որը կունենա «արհեստական երիկամ» կոչվող սարքը։ Ձեր այդ գործողություններով ոչ միայն կփրկվի տուժածի կյանքը, այլեւ կմեծանա վերջույթը վերականգնելու կամ պահպանելու հավանականությունը։


MARCH - APRIL, # 6 2017Ã.

¶Æî²Î²Ü ´ÄÞÎàôÂÚàôÜ Շողացող առիթմիա

Շողացող առիթմիան ինսուլտների հիմնական պատճառներից է, հատկապես տարեցների շրջանումֈ Տարիքի հետ զգալիորեն աճում է շողացող առիթմիայի հաճախականությունըֈ Նախասրտերի ֆիբրիլյացիան պայմանավորված է մկանաթելերի անկանոն կծկումներով, որոնք առաջանում են կրկնակի դրդման մեխանիզմովֈ Տարբերում են առաջնային (իդիոպաթիկ) և երկրորդային շողացող առիթմիաֈ Երկրորդային շողացող առիթմիայի կարող են հանգեցնել. սրտի փականների ռևմատիկ ախտահարումը (հաճախ), սրտի իշեմիկ հիվանդությունը (հաճախ), հիպերթիրեոզը (հաճախ), հիպերտրոֆիկ և դիլատացիոն կարդիոմիոպաթիաները, հիպերտոնիկ սիրտը, երկփեղկ փականի պրոլապսը, պերիկարդիտը, հիպօքսեմիայով և (կամ) սրտի աջ հատվածների գերբեռնվածությամբ ուղեկցվող թոքերի հիվանդությունները, թոքային զարկերակի թրոմբէմբոլիան, շաքարային դիաբետը, սինուսային հանգույցի թուլության համախտանիշը («տախիկարդիա-բրադիկարդիա» համախտանիշը՝ որպես դրա հաճախ հանդիպող տարբերակ), ալկոհոլային թունավորումը, հիպոկալիեմիան, վագուսի տոնուսի աճը (շողացում՝ ուտելուց հետո, հանգստի պայմաններում, գիշերային ժամերին, ալկոհոլ ընդունելուց հետո և սինուսային բրադիկարդիայի հակման դեպքում), սիմպաթիկ նյարդային համակարգի տոնուսի աճը (շողացում՝ ֆիզիկական կամ հոգեհուզական լարումից հետո, ցերեկային ժամերին և սինուսային տախիկարդիայի հակման դեպքում), խոլինոլիտիկներ կիրառելըֈ Սակայն պետք է հաշվի առնել նաև, որ շողացող առիթմիան կարող է զարգանալ նաև ախտաբանության բացակայության պարագայումֈ Հիվանդին հետազոտելիս կարևոր է հաշվի առնել՝ շողացումը պարոքսիզմայի՞ն է, խրոնիկակա՞ն, թե՞ վերջերս ծագած (2 օրվա ընթացքում, թե՞ ավելի շուտ), նախկինում զարգացե՞լ է և ի՞նչ հաճախականությամբ, ինչի՞ց հետո, սրտի կծկումների հաճախականությունը, պարոքսիզմի բուժման արդյունավետությունըֈ ԷՍԳ-ն գնահատելիս հատուկ ուշադրություն են դարձնում ձախ փորոքի գերաճի նշանների, P ատամիկի առկայությանը, դրա ձևին և տևողությանը, ST հատվածի փոփոխություններին, Հիսի խրձի ոտիկների պաշարումներին, տարած ին-

5

ֆարկտի նշաններինֈ Շողացող առիթմիայի պարոքսիզմ Շողացման պարոքսիզմները հաճախ հեմոդինամիկայի արտահայտված խան-

գարումներ չեն առաջացնում, և հիվանդը դրանք կարող է նույնիսկ չզգալֈ Նման դեպքերում անհապաղ հակաառիթմիկ բուժում ցուցված չէ և այն կարող է նույնիսկ վատթարացնել հեմոդինամիկանֈ Նպատակահարմար է նշանակել ներքին ընդունման խինիդին կամ պրոպրանոլոլֈ Անհապաղ հակաառիթմիկ բուժում ցուցված է, երբ հիվանդի վիճակը զգալիորեն վատթարանում էֈ Այդ դեպքում առավել արդյունավետ է ամիոդարոնըֈ Ներերակային, կաթիլային դանդաղ (20 րոպեից մինչև 2 ժամ) ներարկում են 250 մլ 5%-անոց գլյուկոզայի լուծույթի մեջ՝ 5 մգ/կգ դեղաչափովֈ Անհրաժեշտության դեպքում ամիոդարոնը կարելի է կրկնակի նշանակել 24 ժամ անցֈ Ներքին ընդունման ամիոդարոնը կիրառվում է սկզբում 200 մգ՝ օրը 3 անգամ առաջին շաբաթվա ընթացքում, հետագայում՝ 200 մգ օրը 2 անգամ երկրորդ շաբաթվա ընթացքում և անցում պահպանողական դեղաչափի (200 մգ կամ ավելի քիչ) ֈ Սակայն պետք է հիշել, որ ամիոդարոնը չափազանց տոքսիկ է, երկարատև օգտագործման դեպքում առաջացնում է թոքերի ֆիբրոզ, լյարդի ֆունկցիաների խանգարում, ծայրամասային նեյրոպաթիաներ, հիպո կամ հիպերթիրեոզ, մաշկի պիգմենտացիայի խանգարումֈ Սիմպաթիկ նյարդային համակարգի տոնուսի աճի հետևանքով առաջացած շողացման բուժումն իրականացվում է βադրենապաշարիչներով. 5–10 մգ պրոպրանոլոլ՝ ներերակային դանդաղ (1 մգ րոպեում)ֈ Թափառող նյարդի տոնուսի աճի հետևանքով առաջացած շողացման բուժումն իրականացվում է դիզոպիրամիդով (օրը 100- 200 մգ՝ 3-4 անգամ ներքին ընդունման)ֈ Շողացման պարոքսիզմի ժամանակ կարող են օգտագործվել նաև վերապամիլը և դիգոքսինըֈ Սակայն պետք է նկատի ունենալ, որ դիգոքսինի ազդեցությունն ի հայտ է գալիս ուշացումով, իսկ ռիթմը դանդաղում է աննշանֈ Վոլֆ-Պարկինսոն-Ուայթի համախտանիշով ուղեկցվող շողացման պարոքսիզմի դեպքում սրտային գլիկոզիդները, β-ադրենոպաշարիչները և կալցիումի ներհակորդները հակացուցված են: Դրանք կարող են ավելի հաճախականացնել փորոքների կծկումները` հանգեցնելով փորոքների ֆիբրիլյացիայի: Նպատակահարմար է կիրառել էլեկտրական կարդիովերսիա, ինչպես նաև IC խմբի դեղեր և պրոկաինամիդ: Մշտական շողացող առիթմիայի բուժման նպատակները. հիմնական ախտաբանության բուժում, փորոքների կծկումների հաճախականության կարգավորում, սինուսային ռիթմի վերականգնում (ան-

հրաժեշտության դեպքում), սրտային անբավարարության նշանների վերացում, թրոմբէմբոլիաների կանխումֈ Տախիսիստոլիայից նորմոսիստոլիային անցնելու և փորոքների կծկումների հաճախականությունը նվազեցնելու համար նշանակում են β-ադրենապաշարիչներ (պրոպրանոլոլ կամ ատենոլոլ) կամ վերապամիլֈ Որոշ դեպքերում սինուսային ռիթմը վերականգնելու համար հաջողությամբ կարող են կիրառվել IA, IC խմբերի դեղերը և ամիոդարոնըֈ Եթե շողացող առիթմիան տևում է 48 ժամից ավելի, սինուսային ռիթմը վերականգնելու համար նախքան էլեկտրական կարդիովերսիա կատարելը նշանակում են հակակոագուլյանտային բուժում (առնվազն 3 շաբաթվա ընթացքում)ֈ Հետագայում սինուսային ռիթմը պահպանելու և շողացման կրկնակի զարգացումը կանխելու նպատակով նշանակում են IC խմբի դեղեր կամ ամիոդարոնֈ

Ðà¶ºÎ²Ü ²èàÔæàôÂÚàôÜ

Մի՛ վախեցիր

Յուրաքանչյուր մարդու հոգեկան աշխարհը անհատական է: Որքան էլ հոգեբանություն գիտությունը ընդհանրություններ է առանձնացնում՝ բաժանելով մարդկանց ըստ իրենց բընույթի, միևնույն է, աշխարհընկալումն ու տարբեր երևույթների նկատմամբ արձագանքը ամենքիս պարագայում անկրկնելի է: Բոլոր մարդկանց էլ բընորոշ է վախենալու ունակությունը: Հոգեբանները վախն առանձնացնում են բոլոր հույզերից՝ որպես ամենավտանգավոր ու բազմաշերտ երևույթ: Մասնագետների ձևակերպմամբ, վախը հիմնված է ինքնապահպանման բնազդի վրա, կրում է պաշտպանական բնույթ: Այն ուղեկցվում է նյարդային վիճակով: Որևէ իրից, երևույթից վախենալով մարդն ունենում է վտանգի զգացողություն, որը հիմված է նրա կյանքի փորձի, միջանձնային հարաբերությունների վրա: Վախենալիս կարող է տատանվել մարդու զարկերակային ճնշումը, ասյ ընթացքում ի հայտ է գալիս հաճախացած շնչառություն, սիրտը կարող է արագ զարկել, արտադրվում է ստամոքսահյութ: Այս ընթացքում խախտվում է մարդու նյութափոխանակությունը, էնդոկրին համակարգի ֆունկցիան, արդյունքում արտադըրվում են նաև որոշակի հորմոններ: Ամեն մարդ ունի վախի անհատականացված տեսակներ, որոնք վերաբերում են նրա կենսակերպին, արտահայտում են նրա որակները,


MARCH - APRIL, # 6 2017Ã.

բնույթը, զարգացածության աստիճանը, ինտելեկտը: Վախերը չունեն տարիքային սահմանափակում: Սակայն, մասնագետների խոսքով, սկսվում են վաղ մանկությունից: Դեռևս մեկ-երկու տարեկան երեխան ենթագիտակցորեն վախ է ունենում: Աստիճանաբար դա ստանում է արդեն գիտակցական դրսևորում: Ենթագիտակցականից գիտակցականի անցումն ապահովում են երեխայի աշխարհաճանաչողության ընդլայնումը, նոր երևույթների ու իրերի, մարդկային որակների բացահայտումը: Երեխաներին ընդունված է նաև վախեցնել: Սկզբում դա ծնողներն անում են նրան կառավարելու նպատակով, սակայն աստիճանաբար ծեր մարդկանցից, ոստիկաններից, բժիշկներից ու հեքիաթների հերոսներից վախերը վերաճում են անգամ հոգեբանական խնդիրերի, որոնց դեմ պայքարը համեմատաբար լուրջ ու ընդգրկուն կարող է լինել: Վախը մի զգացողություն է, որը անկախ մարդու կամքից պաշարում, կաթվածահար է անում մարդու միտքը, հետին պլան մղում սթափ կշռադատելու կարողությունը: Այն հավասարաչափ վտանգավոր է երեխաների և մեծահասակների պարագայում, հանգեցնում է մի շարք հիվանդությունների զարգացմանը, բացահայտմանը, վտանգում է կյանքի որակը: Շատ երեխաներ կարող են ծնվել վախի բնածին զգացումով, դա պայմանավորված է հղիության ընթացքում կնոջ ունեցած սթրեսային, ծանր հոգեբանական վիճակով, ապրած խորը վախերով ու անհանգստությամբ, անգամ տհաճության զգացումով: Երեխաների մոտ դա կարող է արտահայտվել նաև տարատեսակ ֆոբիաների տեսքով: Ժամանակակից հոգեբանությունը ֆոբիան դիտարկում է որպես հոգեկան խանգարում: Ֆոբիաների առաջացման կոնկրետ պատճառներ երբեք չեն նշվում, այն խիստ անհատական վիճակ է: Սովորաբար ֆոբիայի առարկան չափազաց անտրամաբանական է լինում: Ամենատարածված ֆոբիաների թվին են պատկանում փակ տարածությունից, թռչուններից, կենդանիներից, մկներից, շներից ֆոբիաները: Ֆոբիաները ևս սրտանոթային և ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների առաջացման պատճառ կարող են լինել: Ֆոբիայով տառապող մարդը նման դեպքերում խուճապի մեջ է հայտնըվում: Վախի նոպաները հաճախ զուգորդվում են այնպիսի հոգեբանական երևույթներով, ինչպիսիք են՝ ապակողմնորոշումը, անիրականության զգացումը: Հնարավոր են ֆիզիկական այնպիսի զգացողություններ, ինչպիսիք են` գլխապտույտը կամ հավասարակշռությունը կորցնելը, սրտխփոցը, տեսողության և լսողության կորուստը: Երբեմն նկատվում են նաեւ այլ ֆիզիկական նախանշաններ` սրտխառնոց, որովայնի շրջանում ցավեր, դժվարություններ միզելու հետ կապված, մկանային լարվածություն: Ֆոբիա ունեցող մարդու մոտ շատ արագ տեմպերով է աճում վախի զգացումը, հատկապես, եթե երևակայությունն ավելի ուժեղ է աշխատում: Մարդն ավելի շատ է սկսում սևեռվել անհարմարության վրա և ավելի քիչ է սկսում մտածել այն բանի մասին ինչը կարող է իրեն ազատել նման հոգեվիճակից: Այնպիսի համոզմունք է առաջանում, որ հիմա պետք է մի ահավոր բան տեղի ունենա`մահ, սրտի նոպա կամ հոգեկան խանգարում: Հենց սա է խուճապային վիճակը:Այդ խուճապն այնքան տառապալի, սարսափելի է, որ մարդը խուսափում է ցանկացած իրավիճակից, որը կարող է սևեռուն վախ առաջացնել: Նմանֆոբիայով տառապող մարդիկ խոստովանում են, որ այդ ռեակցիան երբեմն մեղմանում կամ անհետանում է վստահություն ներշնչող մարդու ներկայությունից: Հնարավորության դեպքում նրանք պետք է վստահություն, ուժ սերմանել հատկապես երեխաների նկատմամբ, ճիշտ ներկայացնել իրերն ու երևույթները,

6

կատարել բացատրական լուրջ աշխատանքներ: Ամենակարևորը երեխայի՝ պաշտպանված լինելու զգացողությունն է, որը պետք է համադրվի ճիշտ աշխարհաճանաչողությանը: Վախերի անտեսումը կամ դրանց նշանակություն չտալը կարող է առավել բարդացնել վիճակը: Վախենալու պահին խախտվում են օրգանիզմում տեղի ունեցող մի շարք բնական գործընթացներ, տևական վախերը շատ դեպքերում հանգեցնում են նյութափոխանակության խանգարումների, ճնշվածության, մանկական դեպրեսիաների, ընդհանուր դիմադրողականության անկման, ինչի հետևանքով երեխաները կարող են հաճախ հիվանդանալ: Որպես կանոն նրանք անհանգիստ են քնում, կամ չեն քնում, վատ են ուտում, վատ են սովորում դպրոցում, խուսափում են շփումներից, չեն հանգստանում, մեծանում են կասկածամիտ ու անվստահ: Բավական հաճախ, վախերի դեպքում մարդիկ չեն կարողանում հաղթահարել իրենց զգացողությունը, և վախը կարող է ուղեկցել ողջ կյանքի ընթացքում՝ ունենալով տարբեր սրացումներ: Այս գործում կարևոր է նաև նախաձեռնությունը այցելել հոգեբանին՝ առավել հստակ կառավարելու սեփական զգացողություները, շտկել դըրանք՝ բարելավելով կյանքի որակը, ինչպես նաև կանխելու սոմատիկ հիվանդությունների առաջացումը:

Diabetes: Heart attack risk due to loss of small blood vessels around the heart

People with diabetes have a significantly higher risk for heart attack. Now, new research suggests that diabetes damages the small blood vessels around the heart, and this might explain the link to heart attack. In a study reported in the Journal of the American College of Cardiology, the researchers also propose a solution may lie in gene therapy. Diabetes is a chronic disease that arises either because the body does not produce «Առողջություն» ամսագիր enough insulin (typical of type 1 diabetes) www.healthmag.am or because it cannot effectively use the insulin it produces (typical of type 2 diabetes). Around 90 percent of people with diabetes have type 2.


MARCH - APRIL, # 6 2017Ã.

Insulin is a hormone that helps keep blood sugar (glucose) under control. Uncontrolled diabetes results in high blood sugar, or hyperglycemia, which, over time, damages many parts of the body, including nerves and blood vessels. The number of people with diabetes worldwide was estimated to be 422 million in 2014, up from 108 million in 1980. The disease is a major cause of blindness, heart attack, stroke, kidney failure, and lower limb amputation. In the United States, there are now more than 29 million people with diabetes, up from 26 million in 2010. Another 86 million people have prediabetes, a condition in which blood sugar is higher than normal but not yet in the range for type 2 diabetes.

Diabetes affects small cardiac blood vessels The new study - led by researchers at Technical University of Munich (TUM) in Germany - investigates the effect of diabetes on the small blood vessels, or capillaries, that surround the heart. Damage to these can affect the whole of the heart muscle. The heart's network of veins and arteries and small offshoots into capillaries can be compared to a road traffic network. If one small minor road is blocked, it has little effect on the whole network. However, if more and more small side roads come to a halt, the traffic on the main roads and highways becomes denser and denser, and eventually the whole system seizes up and a heart attack ensues. The researchers suggest their findings show how diabetes can have this effect. They compared samples of heart tissue taken from patients with and without diabetes who underwent heart transplants. The samples from patients with diabetes showed that their hearts had significantly fewer small blood vessels around them. After running tests in the laboratory, the team also found high levels of blood sugar are linked to loss of pericytes - a type of cell that forms a protective layer around small blood vessels. The team believes this layer stabilizes the blood vessel and causes the blood vessels to break up when damaged. Gene therapy may reverse damage to cardiac capillaries

The researchers also studied the effect of blood vessel loss in pigs genetically engineered to develop type 1 diabetes that is like the human form. They found the same damage occurred in their hearts. However, with the help of gene therapy, the team was able to increase production of a protein that stimulates growth of pericytes. This led to new growth of lasting and functioning small blood vessels. It will be some time before such a treatment is available for use in humans, note the researchers, who also point out how the findings reinforce the importance of diagnosing diabetes early. One in four people with diabetes do not know they have the disease. First author Dr. Rabea Hinkel, a cardiologist at TUM's university hospital, concludes:

7

Astigmatism

Compound hyperopic astigmatism – both focal lines are located behind the retina.

Astigmatism is an optical defect in which vision is blurred due to the inability of the optics of the eye to focus a point object into a sharp focused image on the retina. This may be due to an irregular or toric curvature of the cornea or lens. The two types of astigmatism are regular and irregular. Irregular astigmatism is often caused by a corneal scar or scattering in the crystalline lens, and cannot be corrected by standard spectacle lenses, but can be corrected by contact lenses. Regular astigmatism arising from either the cornea or crystalline lens can be corrected by a toric lens. A toric surface resembles a section of the surface of an American football or a doughnut where there are two regular radii, one smaller than the other one. This optical shape gives rise to regular astigmatism in the eye. The refractive error of the astigmatic eye stems from a difference in degree of curvature refraction of the two different meridians (i.e., the eye has different focal points in different planes.) For example, the image may be clearly focused on the retina in the horizontal (sagittal) plane, but not in the vertical (tangential) plane. Astigmatism causes difficulties in seeing fine detail, and in some cases vertical lines (e.g., walls) may appear to the patient to be tilted. The astigmatic optics of the human eye can often be corrected by spectacles, hard contact lenses or contact lenses that have a compensating optic, cylindrical lens (i.e. a lens that has different radii of curvature in different planes), or refractive surgery.

Compound myopic astigmatism – both focal lines are located in front of the retina.

Mixed astigmatism – focal lines are on both sides of the retina (straddling the retina).

Types Based on axis of the principal meridians

Regular astigmatism – principal meridians are perpendicular.

With-the-rule astigmatism – the vertical meridian is steepest (a rugby ball or American football lying on its side).

Against-the-rule astigmatism – the horizontal meridian is steepest (a rugby ball or American football standing on its end)

Oblique astigmatism – the steepest curve lies in between 120 and 150 degrees and 30 and 60 degrees.

Irregular astigmatism – principal meridians are not perpendicular.

In with-the-rule astigmatism, a minus cylinder is placed in the horizontal axis to correct the refractive error. Adding a minus cylinder in the horizontal axis makes the horizontal axis "steeper" (or better: makes the vertical axis "less steep") which makes both axes equally "steep". In against-the-rule astigmatism, a plus cylinder is added in the horizontal axis (or a minus cylinder in the vertical axis). Children tend to have with-the-rule astigmatism and elderly people tend to have againstthe-rule astigmatism. Axis is always recorded as an angle in degrees, between 0 and 180 degrees in a counter-clockwise direction. Both 0 and 180 degrees lie on a horizontal line at the level of the centre of the pupil, and as seen by an observer, 0 lies on the right of both eyes. Based on focus of the principal meridians With accommodation relaxed: Simple astigmatism

Simple hyperopic astigmatism – first focal line is on retina, while the second is located behind the retina.

Simple myopic astigmatism – first focal line is in front of the retina, while the second is on the retina.

Compound astigmatism

Causes Astigmatism occurs due to the irregular shape of the cornea or the lens inside the eye. The cornea and lens are primarily responsible for properly focusing light entering your eyes allowing you to see things clearly. The curvature of the cornea and lens causes light entering the eye to be bent in order to focus it precisely on the retina at the back of the eye. In astigmatism, the surface of the cornea or lens has a somewhat different curvature in one direction than another. In the case of the cornea, instead of having a round shape like a basketball, the surface of the cornea is more like a football. As a result, the eye is unable to focus light rays to a single point causing vision to be out of focus at any distance. Sometimes astigmatism may develop following an eye injury or eye surgery. There is also a relatively rare condition called keratoconus where the cornea becomes progressively thinner and cone shaped. This results in a large amount of astigmatism resulting in poor vision that cannot be clearly corrected with spectacles. Keratoconus usually requires contact lenses for clear vision, and it may eventually progress to a point where a corneal transplant is necessary. Treatment Persons with astigmatism have several options available to regain clear vision. They include: eyeglasses contact lenses orthokeratology laser and other refractive surgery procedures Eyeglasses are a common form of correction for persons with astigmatism. Eyeglasses are the primary choice of correction for persons with astigmatism. They will contain a special cylindrical lens prescription to compensate for the astigmatism. This provides for additional lens power in only specific meridians of the lens. An example of a prescription for astigmatism for one eye would be -1.00 -1.25 X 180. The middle number (-1.25) is the lens power for correction of the astigmatism. The "X 180" designates the placement (axis) of the lens power. The first number (-1.00) indicates that this prescription also includes a correction for nearsightedness in addition to astigmatism. Generally, a single vision lens is prescribed to provide clear vision at all distances. However, for patients over about age 40 who have the condition called presbyopia, a bifocal or progressive addition lens may be needed. These provide different lens powers to see clearly in the distance and to focus effectively for near vision work. A wide variety of lens types and frame designs are now available for patients of all ages. Eyeglasses are no longer just a medical device that provides needed vision correction. Eyeglass frames are available in a many shapes, sizes, colors and materials that not only allow for correction of vision, but also enhance appearance. For some individuals, contact lenses can offer better vision than eyeglasses. They may provide clearer vision and a wider field of view. However, since contact lenses are worn directly on the eyes, they require regular cleaning and care to safeguard eye health. Soft contact lenses conform to the shape of the eye, therefore standard soft lenses may not be effective in correcting astigmatism. However, special toric soft contact lenses are available to provide a correction for many types of astigmatism. Because rigid gas permeable contact lenses maintain their regular shape while on the cornea, they offer an effective way to compensate for the cornea’s irregular shape and improve vision for persons with astigmatism and other refractive errors.


MARCH - APRIL, # 6 2017Ã.

8

»ðÃÆ Èð³ï³ð³ÏáõÃÛáõÝÁ Æð³Ï³Ý³ñìáõÜ ¿ Èáì³Ý³ìáð ϳ´Ü³Ï»ðåáõÃÛáõÝÝ»ðÆ ýÆݳÝë³Ï³Ý ³ç³ÏñáõÃ۳ܵ: Sponsored By


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.