MEDIC HEALTH GROUP
122 E. Garfield Ave. # B, Glendale, CA 91205 Email:medichealthgroup@gmail.com
"Medic Health Group" organization is a public, voluntary, and non-profit organization that was established in 2016. Representatives of various professions, such as doctors, economists, epidemiologists, pharmacists, lawyers, healthcare organizers, engineers, administrators, may join this organization. This company revenue generation sources include membership fees, grants, voluntary contributions and other sources not prohibited by the law. The organization carries out its functions in the United States as well as outside its territory in cooperation with national and international occupational health organizations. Medic Health organization aims to ensure a high level of health by promoting the development of the evidence-based medical practice, by improving the efficiency of the care provided, and developing modern standards of healthcare system not only in the U.S. but outside its territory.
¶É˳ìáð ÊÙµ³·Çð` êáݳ àëÏ»ðãÛ³Ý (гۻð»Ý ´³ÅÇÝ) Chief Editor Sona Voskerchyan (Armeniana Section)
ÊÙµ³·ðáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïìáõÃÛáõÝ ãÇ ÏðáõÙ ïå³·ðì³Í ·áì³´¹Ý»ðÇ ¨ ѳÛï³ð³ðáõÃÛáõÝÝ»ðÇ µáì³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ð ¨ ÙÇßï ã¿, áð ûðÃáõÙ ïå³·ðì³Í ÝÛáõûðÇ ·³Õ³÷³ðÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ðáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ðáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹ì³ÍÝ»ðáõÙ Ý»ðϳ۳ñì³Í ï»ë³Ï»ïÝ»ðÁ: лÕÇݳϳÛÇÝ µáÉáð Çð³ìáõÝùÝ»ðÁ å³ßïå³Ýì³Í »Ý: ػ絻ðáõÙÝ»ð ³Ý»ÉÇë` ÑÕáõÙÁ ûðÃÇÝ å³ðï³¹Çð ¿:
¶É˳ìáð ÊÙµ³·Çð` æ³ÝÇ»É Æµ³éÉáõñdz (²Ý·É»ð»Ý ´³ÅÇÝ) Chief Editor JEANELLE IBARLUCEA (English Section)
Ðá¹ì³ÍÝ»ðÇ Ñ»ÕÇݳÏÝ»ðÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çð³ìáõÝùÁ å³ßïå³Ýì³Í ¿: îå³·ðì³Í ÝÛáõûðÇ ³ÕµÛáõðÝ»ðÁ Ýßì³Í »Ý ÑÕٳٵ ïìÛ³É Ï³ÛùÇÝ:
îÝûð»Ý` ²Ýݳ ÞÇðÇÝÛ³Ý Director Anna Shirinyan гٳϳð·ã³ÛÇÝ ·ð³ß³ðáõÙ ¨ Ó¨³ìáðáõÙ ÐéÇ÷ëÇÙ» ²ì³·Û³Ý (ºð¨³Ý) Computer typing and design Hripsime Avagyan (Yerevan)
All rights reserved. Reference to “Take Care Of Your Health” newspaper is mandatory when making citations. Full or partial televised reading of the newspaper articles is prohibited without reference to “Take Care Of Your Health” newspaper. The opinions expressed on the newspaper do not have to coincide with the editorial staff‟s viewpoints. The newspaper bears no responsibility for the content of ads and press review.
5000 տարվա պատմություն ունեցող բաղադրատոմս. օգտագործեք 5 տարին մեկ անգամ
гٳϳð·áÕ ÐéÇ÷ëÇÙ» سð·³ðÛ³Ý Curator Hripsime Margaryan
ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴ
‘Dead’ hearts transplanted into living patients in world first First male contraceptive injection could be available in three years High Blood Pressure Rates Have Doubled Worldwide Since 1975 Are All Calories Equal?
Fithacker.ru կայքը գրում է, որ դեռ 1972թ. գտնվել է այս հին բաղադրատոմսը։ Այն 5000 տարվա պատմություն ունի։ Ըստ կայքի՝ այն հնարավորություն է տալիս բուժվել որոշ հիվանդություններից։ Ամեն դեպքում, այն պետք է օգտագործել ծայրահեղ ուշադիր։ Ըստ փորձագետների՝ այն պետք է օգտագործել յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ։ Հիմնական բաղադրիչը սխտորն է։ Սխտորը՝ շնորհիվ իր բաղադրիչների, ուժեղ հակաբակտերիալ ազդեցություն ունի, հիանալի պայքարում է վարակների, սնկերի և մակաբույծների դեմ։ Ընդունված է համարել, որ այս բնական միջոցը բուժում է աթերոսկլերոզը, թոքերի հիվանդություններ, սինուսիտ, հիպերտոբիա, արթրիտ, ռևմատիզմ, գաստրիտ, թութք և այլն։ Ըստ որոշ պնդումների՝ այն օգնում է քաշի առողջ նվազեցմանը, լավացնում տեսողությունը և լսողության հետ կապված խնդիրները, լավացնում նյութափոխանակությունը։ Պատրաստման համար ձեզ անհրաժեշտ է 350 գրամ սխտոր և 200 մլ 95 տոկոսանոց սպիրտ։ Պատրաստման եղանակը։ Մանրացրեք սխտորը և խառնեք սպիրտի հետ։ Խառնուրդը լցրեք ապակե տարայի մեջ։ 10 օր անց քամեք և ետ լցրեք տարայի մեջ։ Պահպանեք սառնարանում ևս 2 օր։ Օգտագործման եղանակը։ Խառնուրդը 12 օրից ավելի մի օգտագործեք։ Մի քանի կաթիլ ավելացրեք ջրի բաժակի մեջ և խմեք ուտելու ընթացքում։ Մինչև օգտագործելը պարտադիր խորհրդակցեք բժշկի հետ։ 168.am
October - November, # 4, 2016Ã.
ԱԽՏՈՐՈՇՈՒՄ Թոքի ոչ մանր բջջային քաղցկեղ. ռիսկի գործոնները և կանխարգելումը.
2
Ռադոն: Սա անտեսանելի, անհոտ գազ է, որի բնական աղբյուր են ապարները և գրունտները: Ռադոնի ազդեցությունը բերում է քաղցկեղի որոշ տեսակների, այդ թվում` թոքի քաղցկեղով հիվանդանալու ռիսկի բարձրացման: Սարքավորումների վաճառք իրականացնող խանութների մեծ մասն ունեն տներում ռադոնի մակարդակը որոշող սարքեր: Հարկ է նշել, որ նկուղների օդափոխությունը նվազեցնում է ռադոնի ազդեցությունը:
Ռիսկի գործոնները, սովորաբար, մեծացնում են մարդու մոտ քաղցկեղի զարգացման հավանականությունը: Չընայած այդ փաստին, մեծամասամբ, դըրանք ուղղակիորեն չեն առաջացնում քաղցկեղ: Բազմաթիվ ռիսկի գործոններով հանդերձ` որոշ մարդկանց մոտ քաղցկեղ երբեք չի զարգանում, մինչդեռ այլոց մոտ, ովքեր չունեն հայտնի ռիսկի գործոններ, զարգանում է քաղցկեղ: Այնուամենայնիվ, ռիսկի գործոնների մասին տեղեկացվածությունը կօգնի` առողջ կենսակերպ վարելով, նվազեցնել քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: Թոքի ոչ մանր բջջային քաղցկեղը (ԹՈՄՔ) հաճախ զարգանում է այն անձանց մոտ, ովքեր ծխում են կամ ծխել են անցյալում, թեև չծխողների մոտ նույնպես կարող է ԹՈՄՔ զարգանալ: Ուստի կարևորվում է ԹՈՄՔ-ի ռիսկի գործոնների, նախանշանների և ախտանիշների մասին տեղեկացվածությունը: Ստորև ներկայացվում է ԹՈՄՔ-ի զարգացմանը նպաստող ռիսկի գործոնները. Ծխախոտը և ծխելը: Վտանգը, որ ծըխելը կբերի քաղցկեղի առաջացման, առավել մեծ է շատ և կամ երկարատև ծխող անձանց մոտ: Ծխախոտի, սիգարի կամ չիբուխի ծխի պարբերաբար ազդեցությունը նույնպես կարող է մեծացնել թոքի քաղցկեղի առաջացման ռիսկը, եթե անգամ չեն ծխում: Այս ռիսկի գործոնը հայտնի է որպես «շրջապատող կամ երկրորդային ծխախոտի ծուխ»: Մարիխուանա ծխելը կամ էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը ևս կարող է մեծացնել թոքի քաղցկեղի զարգացման ռիսկը: Ասբեստ: Սրանք թելանման բյուրեղներ են, որոնք հայտնաբերվում են տարբեր տեսակի քարերի մեջ և հաճախ կիրառվում են շինարարության մեջ մեկուսացման նպատակով՝ որպես հրակայուն նյութ: Ասբեստի թելիկների առկայության պարագայում ներշնչած օդը կարող է թոքերի բորբոքում առաջացնել: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ ծխախոտի և ասբեստի համատեղ ազդեցությունը խիստ վտանգավոր է: Այն մարդկանց մոտ, ովքեր ծխում են և, միաժամանակ, իրենց աշխատավայրում շփում ունեն ասբեստի հետ, ինչպես, օրինակ, նավաշինությունը, ասբեստի հանքարդյունաբերությունը, ասբեստով մեկուսացման աշխատանքները կամ ավտոմոբիլային վերանորոգումը, ԹՈՄՔ-ի զարգացման ռիսկը բավականին մեծ է: Ընդ որում, պաշտպանիչ շնչառական սարքավորումների կիրառումը նվազեցնում է այդ ռիսկը:
Այլ նյութեր: Աշխատավայրում կամ շրջապատում այլ նյութերի առկայությունը, ինչպիսիք են գազերը կամ քիմիական նյութերը, կարող են մեծացնել թոքի քաղցկեղի զարգացման ռիսկը: Աշխարհի որոշ տարածաշրջաններում կերակրի պատրաստման ժամանակ մարդիկ ենթարկվում են ածխի կամ փայտի ծխի ազդեցությանը, որը կարող է բարձրացնել թոքի քաղցկեղի զարգացման ռիսկը: Բացի այդ, դիզելային վառելիքի կամ մետաղների զոդման ժամանակ առաջացած գոլորշիները նույնպես կարող են բարձրացնել թոքի քաղցկեղի առաջացման ռիսկը: Այլ գործոնների թվին են պատկանում նաև ճառագայթման, մկնդեղի, նիկելի և քրոմի ազդեցությունը: Ժառանգականություն: Որոշ մարդիկ ունեն ժառանգական նախատրամադրվածություն թոքի քաղցկեղի նկատմամբ: Այն մարդիկ, ում ծնողները, եղբայրները կամ քույրերը հիվանդացել են թոքի քաղցկեղով, ունեն թոքի քաղցկեղի զարգացման բարձր ռիսկ: Կանխարգելում Տարբեր գործոններ բերում են քաղցկեղի տարբեր տեսակների առաջացման: Հետազոտողները շարունակում են պարզել, թե որ գործոններն են առաջացնում քաղցկեղի այս տեսակը: Ներկայում չկա ապացուցված որևէ ուղի, որը լիարժեքորեն կկանխարգելի հիվանդությունը, այնուամենայնիվ, հնարավոր է նվազեցնել ռիսկը: Թոքի քաղցկեղի կանխարգելման ամենակարևոր ճանապարհը ծխախոտի ծխից խուսափելն է: Մարդիկ, ովքեր երբեք չեն ծխել, ունեն թոքի քաղցկեղի զարգացման ամենացածր ռիսկը, իսկ ծխողները` թողնելով ծխելը, կնվազեցնեն հիվանդանալու ռիսկը, թեև այն կշարունակի ավելի բարձր մնալ չծխողներից: Վիտամիններով կամ այլ դեղերով թոքի քաղցկեղի կանխարգելումն արդարացված չէ: Օրինակ, բետա-կարոտինը՝ վիտամին A-ի դեղանյութը, փորձարկվել է թոքի քաղցկեղի կանխարգելման համար: Պարզվել է. այն ո՛չ միայն չի նվազեցնում, այլև ծխողների մոտ զգալիորեն մեծացնում է թոքի քաղցկեղի զարգացման ռիսկը: oncology.am
Անգինա
Ըմպանի ավշային օղակի բորբոքային հիվանդություններն առաջատար տեղ են գրավում քիթ-կոկորդ-ականջի բոլոր հիվանդությունների մեջ և մինչև այսօր արդիական խնդիր են բժիշկների ու գիտնականների համարֈ Դա պայմանավորված է տվյալ ախտահարման տարածվածությամբ, ծանր բարդություններով, ինչպես նաև սիրտանոթային համակարգի, երիկամների, հոդերի խրոնիկական հիվանդություններով, որոնք բերում են երկարատև անաշխատունակությանֈ Անգինան (ango–սեղմել, ճնշել), որպես ըմպանի հիվանդություն, հայտնի է վաղ ժամանակներիցֈ Մանրէների կենսաբանության զարգացմանը զուգընթաց` հաստատվեց հիվանդության վարակական բնույթը, որոշվեցին հիվանդության հարուցչի ախտածին տեսակները (ստրեպտոկոկեր, ստաֆիլակոկեր, պնևմոկոկեր, ադենովիրուսներ և այլն)ֈ Խորհուրդ չի տրվում օգտագործել «սուր նշիկաբորբ» տերմինը` քանի որ դա սահմանափակում է «անգինա» հասկացությունը և թույլ չի տալիս այն դիտարկել որպես ամբողջ կոկորդ-ըմպանային վարակական-ալերգիկ ախտահարումֈ Հայտնի են անգինաների տարածման սննդային ձևերըֈ Մանրէները օրգանիզմ կարող են թափանցել նշիկների լորձաթաղանթում գտնվող վարակական օջախի ակտիվացման ժամանակֈ Անգինան հիմնականում խրոնիկական բորբոքային պրոցեսի (տոնզիլիտի) սրացման հետևանք է, որի պատճառը թունաալերգիկ գործընթացներն են, ինչպես նաև սննդի և վիտամինների պակասը, մրսածությունը, զանազան սթրեսներըֈ Անգինայի առաջացմանը նպաստող գործոններ են բերանի խոռոչի, քթի և նրան հարակից խոռոչների խրոնիկական բորբոքումներըֈ Անգինային բնորոշ է կլինիկական ախտանիշների խիստ բազմազանությունըֈ Նշիկների ախտաբանական փոփոխությունների բնույթը կանխորոշվում է հարուցչի տեսակային հատկանիշներով, հետևաբար անգինայի տարբերակիչ ախտորոշումը հույժ կարևոր էֈ Սակայն հայտնի են նաև անգինայի այնպիսի ձևեր, որոնք առաջանում են համակարգային հիվանդությունների, լեյկոզների ժամանակֈ Անգինայի դեպքում ախտաբանական գործընթացի մեջ ընդգրկվում է նյարդային վերջույթների մեծ մասը, ինչով և պայմանավորված է արտահայտված ցավային ախտանիշըֈ Ցավը ճառագայթվում է դեպի ականջը, քունքը, ատամներըֈ Հիվանդության ձգձգվող գործընթացը հաճախ ուղեկցվում է այլ օրգանների (սիրտանոթային համակարգ, երիկամներ) ֆունկցիայի խանգարմամբֈ Անգինայի ժամանակ դիտվում են նաև օրգանիզմի ընդհանուր թունավորվածություն և գերզգայուն վիճակ, որոնք կարող են բերել մի շարք բարդությունների` ռևմատիզմ, երիկամների սուր տարածուն բորբոքումֈ Երեխաների մոտ ջերմության բարձրացումը կարող է ուղեկցվել ցնցումներով, փսխումով, ուղեղաթաղանթի բորբոքման երևույթներով և գիտակցության մթագնումով, հաճախ լինում են նաև փորլուծություն և փորացավերֈ Հետևաբար բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է բուժումը կազմակերպել ժամանակին և ճիշտֈ Հասարակության մեջ թյուր կարծիք կա, թե հիվանդանում են նրանք, որոնց ըմպանի դիմադրողականությունը ցածր է, կամ ըմպանի ցանկացած ցավ անգինա էֈ Սակայն իրականում հնարավոր է, որ հիվանդանա յուրաքանչյուր մարդ, այդ թվում` բացարձակ առողջ ըմպանի առկայության դեպքումֈ
October - November, # 4, 2016Ã.
Կարծում են նաև, թե անգինան կարելի է հաղթահարել միայն ողողումներովֈ Իրականում բուսական թուրմերով ողողումներն օգնում են միայն հիվանդության առաջին շրջանումֈ Ջերմությունը իջնելու օրվանից ցանկալի չէ հակաբիոտիկների օգտագործումը դադարեցնելֈ Անգինայի որոշ բարդություններ զարգանում են հենց առողջացման շըրջանումֈ Մանրէների վերջնականապես վերացման համար ժամանակ է անհրաժեշտ, ուստի կարևոր նշանակություն ունեն դեղամիջոցի ընդունման կարգը և դեղաչափը պահպանելըֈ Ամբողջ աշխարհում աճում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը, որը առաջանում է բազմաթիվ պատճառներից, այդ թվում` դրանց անհետևողական, փոքր դեղաչափերով և ոչ տեղին օգտագործման հետևանքովֈ Բուժումն ավելի արդյունավետ է լինում, երբ նախապես ըմպանից քսուք է վերցվում և որոշվում հակաբիոտիկի նկատմամբ զգայունությունըֈ Մինչև պատասխանը ստանալը, նշանակվում են լայն ոլորտի ազդեցության հակաբիոտիկներ, ցավազըրկողներ, վիտամիններ, ողողումներ եղեսպակի թուրմով և այլնֈ Վերջնական առողջացում դիտվում է, երբ մարմնի ջերմաստիճանը 5 օրվա ընթացքում նորմալանում է, ըմպանի ցավերը վերանում են, և պարանոցի ավշային հանգույցները շոշափելիս հիվանդը ցավ չի զգում, նորմալանում են նաև արյան, մեզի և էլեկտրասրտագրության տվյալներըֈ Պետք է հիշել, որ բարդությունները հաճախ առաջանում են առողջացման շրջանում տեղային և ընդհանուր ախտանիշները վերանալուց հետո առաջիկա օրերի ընթացքում և հարկ չկա շտապելու դպրոց կամ աշխատանքի գնալֈ Անգինայից և դրա բարդություններից խուսափելու համար ահրաժեշտ է վերացնել ատամների, լնդերի, ըմպանի, քթի և հարակից խոռոչների հիվանդությունները, զբաղվել ֆիզկուլտուրայով, կատարել մերսումներ, ինչպես նաև ճիշտ սնվելֈ Անգինայի առաջին իսկ նշանների դեպքում անպայման բըժշկի դիմեք, որը կնշանակի անհրաժեշտ բուժումֈ
ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ Ձվաբջիջ եւ ձվազատում փաստեր
1. Յուրաքանչյուր նորածին աղջկա օրգանիզմում 2 միլիոն ձվաբջիջ կա, որոնցից ընդամենը 300.000-ն են պահպանվում մինչեւ սեռահասունություն: Կյանքի ընթացքում բեղմնավորման համար պետք է գալիս 450 ձվաբջիջ: 2. Մարդու օրգանիզմում ամենամեծ բջիջը ձվաբջիջն է՝ 0,12 մմ, իսկ ամենափոքրը՝ սերմնաբջիջը: Ընդ որում, այն փոքր է ձվաբջջից 85.000 անգամ:
3
3. Ձվազատումը տեղի է ունենում ընդամենը 15 վայրկյանում: Մենք սովոր ենք «ձվազատման օր» արտահայտությանը, մինչդեռ բուն ընթացքն անասելի կարճ է: Լավ է՝ գոնե ձվարանից դուրս գալուց հետո ձվաբջիջը կարող է գոյատեւել մինչեւ 24 ժամ: 4. Սեքսի ընթացքում կնոջ օրգանիզմ է մտնում մոտ 250 միլիոն սերմնաբջիջ, իսկ ձվաբջջին հասնում է մի քանի հարյուր նմուշ: Միայն մեկն է բեղմնավորում: Այդ մեկի ձվաբջիջ ներխուժելուն պես վերջինիս մակերեսն աններթափանցելի է դառնում մնացած հարյուրավորների համար:
Ձվաբջջին միաժամանկ հասնում են բազմաթիվ սերմնաբջիջներ, ու ձվաբջիջըն ինքն է ընտրություն կատարում. նա ներս է ընդունում այն սերմնաբջջին, որի ժառանգական բնութագիրն առավելագույնս տարբերվում է իր սեփականից: Բնությունը մեր գեների մշտական թարմացում է պահանջում ու, փաստորեն, որքան ուժ ունի խուսափում է արյունապըղծությունից: 14. Առողջ տղամարդու մոտ արտադրվում է րոպեում 50.000 սերմնաբջիջ: Անհրաժեշտ է 100 օր, որպեսզի դրանք հասունանան ու պատրաստվեն բեղմնավորման: 15. Մենստրուալ ցիկլի «կատարյալ» երկարությունը համարվում է 28 օրը, մինչդեռ միջինում կանանց միայն 33%-ի դեպքում է այդպես: 16. Ըստ վիճակագրության՝ անպտուղ զույգերից միայն 2,2%-ը կյանքի ընթացքում երբեք չեն կարող բեղմնավորել ժառանգականորեն սեփական երեխայի: Ռեպրոդուկտիվ բժշկությունն առաջընթաց է ապրում օր առ օր: Ամեն տարի արհեստական բեղմնավորման նորանոր մեթոդներ են մշակվում: Ըստ այդմ, տարեց տարի բացարձակ անպտուղ զույգերի թիվն աստիճանաբար նվազում է: Լուսի Քոչարյան (Lucy Kocharyan) BRAVO.am
ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ 5. Եթե հավաքենք երկրի վրա ապրող բոլոր մարդկանց ԴՆԹ-ները, դրանք կըտեղավորվեն թեյի գդալի մեջ ու կըկըշռեն 1,2 գրամ: 6. Մեկ կինն ու մեկ տղամարդը կարող են 64 միլիարդ՝ ժառանգականորեն չկրկնվող մարդ բեղմնավորել: 7. Աշխարհի բոլոր մարդիկ քույրեր եւ եղբայրներ են. սա իրավաչափ պընդում է: Բոլորս միմյանց բարեկամներ ենք 50 սերնդի շրջանակներում: 8. Կնոջ X-քրոմոսոմը 433 գեն է պարունակում, իսկ տղամարդունը՝ ընդամենը 29: Այդ պատճառով էլ աղջիկներն ավելի շատ նշաններ ու հիվանդություններ են ժառանգում, քան տղաները: 9. Ձվաբջջին հասնելու համար սերմնաբջիջն անցնում է միջինում 10 սմ: Համամասնորեն դա նույնն է, որ մարդը հաղթահարի 6.500 կմ: 10. Առավելագույն քանակի սերմնաբըջիջ կուտակելու համար տղամարդը չպետք է դատարկվի մոտ 10 օր: Բայց այդ մեծ քանակը կարող է խոչընդոտել բեղմնավորմանը: 11. Լիովին հնարավոր է հղիանալ 2 տարբեր տղամարդկանցից միաժամանակ, եթե կնոջ մոտ կրկնակի ձվազատում լինի: 12. Աշխարհում ամեն օր 100 միլիոն սեռական ակտ է գրանցվում, րոպեում՝ 65.000, վայրկյանում՝ 1.000: Արդյունքում՝ 910.000 հղիություն եւ 150.000 աբորտ: 13. Իրականում, ձվաբջջին բեղմնավորում է ոչ թե ամենաարագ, այլ ամենատարբերվող սերմնաբջիջը:
Խառնվածքի տեսակները Մարդիկ բավականին վաղ են սկսում ծանոթանալ «խառնվածք» հասկացության հետ: Դեռևս մանկության տարիներին մենք նկատում ենք, որ մեզնից ոմանք ավելի ակտիվ են, արագաշարժ ու համառ, իսկ մյուսներն` ավելի պասիվ, դանդաղաշարժ ու ամաչկոտ: Հենց այս առանձնահատկություններով էլ արտահայտվում է խառնըվածքը: Խառնվածքը մարդու անհատական առանձնահատկություններն են, որոնք ցույց են տալիս նրա հոգեկան գործընթացների ու վարքի դինամիկան: Ցանկացած մարդ պետք է մշտապես հաշվի առնի այն մարդկանց խառնվածքի առանձնահատկությունները, որոնց հետ նա շըփվում կամ աշխատում է: Դա անհրաժեշտ է արդյունավետ համագործակցության, կոնֆլիկտային իրավիճակների նվազեցման, ինչպես նաև հնարավոր սթրեսներից խուսափելու համար: Չկա ավելի լավ կամ ավելի վատ խառնվածք: Ուստի մարդկանց հետ շփման ժամանակ ջանքերը պետք է գործադրել ոչ թե դրանք շտկելու, այլ խառնըվածքի առավելությունները խելամիտ ձևով օգտագործելու համար: Սանգվինիկ Բարձր ռեակտիվություն ունեցող մարդ, որի մոտ ակտիվությունն ու ռեակտիվությունը հավասարակշռված են: Նակենսուրախ է, արագ արձագանքում է այն ամենին, ինչը գրավում է նրա ուշադրությունը, ունի արտահայտիչշարժումներ ու դեմքի արտահայտություններ: Աննշան առիթով նա բարձրաձայն ծիծաղում է, իսկ որևէ աննշան բան կարող է նրան շատ բարկացնել: Սանգվինիկի դեմքից կարելի է հեշտությամբ կռահել նրա տրամադրությունը,վերաբերմունքը տվյալ երևույթի կամ մարդու նկատմամբ:
October - November, # 4, 2016Ã.
Ունենալով բարձր ակտիվություն, եռանդություն ևաշխատունակություն` նա ակտիվորեն գործի է անցնում և կարող է երկար ժամանակ զբաղվել այդ գործով` չըձանձրանալով դրանից: Ունակ է արագ կենտրոնանալու, կարգապահ է, անհրաժեշտության դեպքում կարող էզսպել իր զգացմունքները: Նրան հատուկ են արագ շարժումները, մտքի, խոսքի արագությունը, նոր աշխատանքի մեջարագ ներգըրավվելը: Սանգվինիկը կենսուրախ է, շփվող, արագ է հարմարվում նոր միջավայրին ու պահանջներին: Նրա մոտ արագ են առաջանում ուրախության, տխրության, կապվածության ու անբարյացակամության զգացումներ,սակայն դրանք մակերեսային են ու կարճատև: Սանգվինիկի տրամադրությունն արագ փոփոխվում է, սակայն, որպեսկանոն, նրա մոտ գերակըշռում է դրական տրամադրությունը: Այս խառնվածքի տեր մարդկանց թերությունն այն է, որ նրանք հեշտորեն շեղվում են գործերից կամ էմոցիաներից,եթե արտաքին ազդակները երկար ժամանակ անփոփոխ են մնում: Երբ զգացողությունները չեն թարմանում,սանգվնիկները դառնում են անտարբեր և դանդաղաշարժ: Ֆլեգմատիկ: Ֆլեգմատիկին բնորոշ է բարձր ակտիվությունը, սակավ զգացմունքայնությունն ու հուզականությունը: Ֆլեգմատիկի զգացմունքները տարբերվում են թույլ արտաքին դրսևորմամբ: Նրան դժվար է ծիծաղեցնել կամ տխրեցնել, նույնիսկ երբ շուրջբոլորը բարձրաձայն ծիծաղում են: Նա մեծ անախորժությունների դեպքում էլ կարող է հանգստություն պահպանել: Ֆլեգմատիկը դանդաղաշարժ է, հավասարակշռված, համբերատար և զուսպ: Ցանկացած գործունեության մեջ դրսևորում է համառություն և հաստատակամություն: Նա, որպես կանոն, գործը միշտ հասցնում է մինչև վերջ: Նրա դեմքի արտահայտությունները, շարժուձևն ու խոսքն արտահայտիչ չեն: Մարդկանց հետ հարաբերություններում ֆլեգմատիկը միշտ հանգիստ է, հավասարակշռված, չափի մեջ շփվող, իսկ տրամադրությունը գրեթե միշտ հաստատուն է: Նա ճարպիկ չէ, դանդաղ է հարմարվում նոր միջավայրին և դժվարությամբ փոխում իր սովորույթները: Դրա հետ մեկտեղ նա աշխատասեր է և եռանդուն: Տարբերվում է համբերատարությամբ, դիմացկունությամբ, բարձր ինքնատիրապետմամբ: Եթե ֆլեգմատիկին ներքաշում են որևէ վիճաբանության մեջ, ապա նա ամեն ինչ անում է այդ ամենից խուսափելու համար: Խոլերիկ Սանգվինիկի պես խոլերիկը նույնպես առանձնանում է սակավ զգացմունքայնությամբ ու աշխուժությամբ, սակայն խոլերիկի մոտ ռեակտիվությունը գերազանցում է ակտիվությանը, այդ իսկ պատճառով էլ նա անզուսպ է, անհամբեր, բռնկուն, անհավասարակշռված և կտրուկ: Տարբերվում է արագ շարժումներով, ընդհանուր շարժունակությամբ, եռանդունությամբ ու ակտիվորեն գործելու ձգտումով: Եթե խոլերիկը որևէ գործ է ձեռնարկում, ապա այն մինչև վերջ է հասցնում: Նրան բնորոշ են նաև հաճախակի բարկությունն ու վիրավորանքը, որոնք տևական ու հաստատուն են լինում: Մարդկանց հետ շփման մեջ խոլերիկը կարող է ցուցաբերել գրգռվածություն, հուզական անզսպվածություն, որը հաճախ թույլ չի տալիս նրան օբյեկտիվորեն գնահատել մարդկանց գործողությունները: Խոլերիկների առաձնահատկություններն են արագ, ընդհատվող խոսքը, վառ և արտահայտիչ դիմախաղը: Խոլերիկները դժվարությամբ են նույն տեղում մնում, հաճախ վեր են թռնում, փոխում են դիրքերը, առատ և կտրուկ ժեստիկուլյա-
4
ցիա ունեն: Իրենց քայլվածում ինչ-որ վանող բան կա:
Բնականաբար նա ունենում է հիվանդագին տեսք, թույլ է լինումֈ
Մելանխոլիկ:
Ի՞նչ անել
Մարդ, ով ունի բարձր զգացմունքայնություն և ցածր ռեակտիվություն: Բարձր զգացմունքայնությունը ցածր իներտության դեպքում կարող է հանգեցնել նրան, որ ամենաաննշան առիթից առաջանան արցունքներ: Մելանխոլիկը չափազանց շուտ վիրավորվող է և զգացմունքային: Նրա ձայնը ցածր է, դեմքի շարժումներն էլ` ոչ արտահայտիչ: Սովորաբար նա անինքնավըստահ է, ամաչկոտ, անհամարձակ, եռանդուն չէ և արագ է հոգնում: Կյանքի բարենպաստ պայմաններում մելանխոլիկը բովանդակալից ու խորը մարդ է. կարող է լինել լավ աշխատող և կյանքի դժվարությունները հաջողությամբ հաղթահարել, իսկ անբարենպաստ պայմաններում կարող է վերափոխվել` դառնալով ինքնամփոփ, անհանգիստ և խոցելի, ով անհանգստանում է ու մտահոգվում աննշան ու չնչին երևույթներից:
Կլվող թույներով թունավորման դեպքում ամենաարդյունավետ օգնությունը արհեստական փսխում առաջացնելն էֈ Դրա շնորհիվ տուժածի մարսողական համակարգից դեռեւս չներծծված թույները դուրս են բերվումֈ Արհեստական փսխում առաջացնելու համար տուժածին հարմար նըստեցրեք, կողքին ունեցեք որեւէ թաս, որի մեջ նա կարող է փսխելֈ Տուժածին խմեց-
ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ Կլլվող թույներ եւ սննդային թունավորումներ
րեք 2-3լ գոլ ջուրֈ Ցանկալի է ջրի յուրաքանչյուր լիտրի մեջ ավելացնել 1 գդալ կերակրի սոդաֈ Ջուրը խմելուց հետո տուժածի մոտ առաջացրեք փսխում` մատով, փայտիկով կամ գդալի պոչով սեղմելով լեզվարմատըֈ Փսխելիս տուժածի գլուխը պետք է մի քիչ առաջ թեքված լինիֈ Ցանկալի է փսխման ընթացքում պահել տուժածի գլուխը` ձեռքով բռնելով նրա ճակատը ֈ Երբեք մեջքի վրա պառկած վիճակում տուժածի մոտ փսխում մի’ առաջացրեք, քանի որ դա կարող է շնչուղիների խըցանման պատճառ դառնալֈ Փսխումից հետո տուժածը պետք է ողողի բերանըֈ Կրկնեք արհեստական փսխումը 4-5 անգամֈ Ուշադրություն
Առօրյա կյանքում հաճախ են հանդիպում թունավորման տարբեր դեպքերֈ Որոշ դեպքերում թունավորումները զարգանում են շատ արագ եւ պահանջում են անհապաղ առաջին օգնությունֈ Մարդու կյանքի համար անհրաժեշտ է սնունդ, սակայն, ցավոք, անորակ սննդի ընդունումը երբեմն կարող է դժբախտ պատահարի պատճառ դառնալֈ Կլման ճանապարհով անցնող թույները մարդու օրգանիզմ են թափանցում մարսողական համակարգի միջոցովֈ Դրանցից են օրինակ ալկոհոլը, դեղամիջոցներըֈ Այս խըմբի թույները կարող են պարունակվել նաեւ սննդամթերքում, որոշ բույսերի, պտուղների մեջֈ Սննդային թունավորումներից ամենատարածվածը մանրէային թունավորումներն ենֈ Թունավորման պատճառ են դառնում սննդում գտնվող ախտածին մանրէների արտադրած թունավոր նյութերըֈ Մանրէային թունավորումներ ավելի հաճախ են հանդիպում ապխտած մսի, երշիկի, ձկնեղենի, կաթնամթերքի, ձվի, տնային պայմաններում պատրաստված պահածոների ընդունման արդյունքումֈ Սննդային մանրէային թունավորման դեպքում տուժածի մոտ լինում է սրտխառնոց, փսխում, լուծֈ Տուժածը բողոքում է որովայնի ցավերից, գլխացավից, գլխապտույտիցֈ Նրա մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալֈ
Արհեստական փսխում չի կարելի առաջացնել, եթե թույնը քայքայիչ նյութ է կամ նավթային հիմք ունի։ Այս դեպքերում թույնի խտությունը նվազեցնելու համար տուժածին մեծ քանակությամբ հեղուկներ տվեք։ Կարող եք տալ նաեւ մածուն։ Արհեստական փսխում չի կարելի առաջացնել նաեւ այն դեպքերում, երբ տուժածը սրտային հիվանդ է, հղի կին է կամ անգիտակից վիճակում է։ Թունավորման դեպքում ահազանգեք շտապ օգնությունֈ Ցանկալի է, որ փըսխուքը եւ թունավորման պատճառ դարձած նյութը, օրինակ պահածոն, փակած ամանով ուղարկեք հիվանդանոցֈ Վերահըսկեք տուժածի վիճակը, գրանցեք տըվյալները եւ ցուցաբերեք համապատասխան ԱՕֈ Բոտուլիզմ
Հատկապես այս վերջին տարիներին շատացել են մի խիստ վտանգավոր թունավորման` բոտուլիզմի դեպքերըֈ Բոտուլիզմի դեպքում մահացությունը շատ բարձր է, եւ հաճախ էլ, եթե անգամ մարդը փրկվում
October - November, # 4, 2016Ã.
է, հաշմանդամ է մնում ողջ կյանքի ընթացքումֈ Մեր ժողովուրդն այնքան էլ լուրջ չի ընդունում այս թունավորման սպառնալիքը, եւ դրա համար էլ այդ ցավալի դեպքերը չեն նվազումֈ Բոտուլիզմի դեպքեր պատահում են տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, երբեմն նաեւ ապըխտած մսից եւ ձկնեղենիցֈ Բոտուլիզմի հարուցիչները միշտ առկա են հողումֈ Բանջարեղենի, մրգերի հետ նրանք կարող են ընկնել պատրաստվող պահածոյի մեջֈ Նկատի ունեցեք, որ անգամ լավ լվացված բանջարեղենի վրա կարող են մնալ հարուցիչներֈ Տնային պայմաններում պահածոյի պատրաստման ընթացքում հարուցիչը չի ոչնչանում, քանի որ դրա համար անհրաժեշտ պայմանները հնարավոր է ապահովել միայն գործարաններումֈ Այսպիսով, բոտուլիզմի հարուցիչն անցնում է պահածոյի մեջ, ուր շատ բարենպաստ պայմաններ են նրա կենսագործունեության համար: Ինքը` հարուցիչը վտանգավոր չէ, սակայն իր կենսագործունեության ընթացքում նա արտադրում է շատ ուժեղ թույն` բոտուլոտոքսին, որը մարդկությանը հայտնի մանրէային թույներից ամենաուժեղն էֈ Հիշեք, որ բոտուլոտոքսին պարունակող մթերքը ոչնչով` ոչ համով, ոչ հոտով, ոչ տեսքով չի տարբերվում նորմալիցֈ Սակայն եկեք չանտեսենք, որ կա կանխարգելման մի պարզ միջոցֈ Բավական է օգտագործելուց առաջ 10-15 րոպե եռացնել պահածոյի պարունակությունը, եւ թույնը կչեզոքանա, քանի որ ի տարբերություն բոտուլիզմի հարուցիչի, նրա արտադրած թույնը շատ ջերմազգայուն էֈ Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել Բոտուլիզմի նշանները սովորաբար ի հայտ են գալիս բոտուլոտոքսին պարու-
5
կասկածի դեպքում կամ հնարավորության դեպքում շտապ տեղափոխեք տուժածին հիվանդանոց` սուր թունավորումների կամ վերակենդանացման բաժանմունքֈ Տուժածի հետ հիվանդանոց տեղափոխեք փսխուքը, կասկածելի կերակրի նմուշներըֈ Հիշե՛ք, բոտուլիզմի դեպքում մահացությունը շատ բարձր է, եւ տուժածին անպայման պետք է տեղափոխել հիվանդանոցֈ Երբեք մի փորձեք ինքնուրույն բուժել նման թունավորումըֈ
այդ նյութերի սրվակների վրա նախազգուշացնող պիտակներ կպցրեքֈ
Ջրազրկում
- Մի՛ օգտագործեք ժամկետանց դեղորայք կամ սննդամթերքֈ
Սննդային թունավորումների դեպքում տուժածի կարող է ունենալ լուծ եւ փըսխում, որոնց հետեւանքով հաճախ նըկատվում են ջրազրկման երեւույթներֈ Դա հատկապես վտանգավոր է երեխաների ու տարեց մարդկանց համարֈ Տուժածի ջրազրկման մասին է վկայում ծարավի զգացումը, բերանի չորությունըֈ Ջրազրկված տուժածի անոթազարկը հաճախանում է, թուլանում է մաշկի առաձգականությունը, ձայնը նվաղում է, հնարավոր են ցնցումներֈ Այս նշաններից անգամ մեկ-երկուսի ի հայտ գալու դեպքում պետք է շտապ լրացնել հեղուկի եւ աղերի կորուստըֈ Դրա համար տուժածին տվեք ջրազրկման բուժման համար նախատեսված լուծույթներ, օրինակ ռեհիդրոն, օրալիտ` պահպանելով դրանց պատրաստման եւ օգտագործման կանոններըֈ Դուք կարող եք նաեւ ինքնուրույն պատրաստել ջրազրկման ժամանակ տրվող հետեւյալ լուծույթը. 3-4 թեյի գդալ շաքարը եւ կես թեյի գդալ աղը լուծեք 1 լիտր` այսինքն 4-5 բաժակ ջըրումֈ Ժամը մեկ տուժածին տվեք առնըվազն 2 բաժակ այդ լուծույթիցֈ Ցանկալի
նակող սնունդ ուտելուց 15 րոպեից մին-
չի տուժածին կես լիտրից ավել սովորական ջուր տալֈ
չեւ 2 ժամվա ընթացքում, սակայն կարող
Թունավորումների կանխարգելում
են արտահայտվել եւ ավելի ուշֈ Թույնի ազդեցությունից տուժածի մոտ առաջանում է մկանների թուլացումֈ Տուժածի մոտ լինում է ուժեղ գլխացավ, գլխապտույտ, բերանի չորությունֈ Բնորոշ է, որ տեսողությունը կարող է մշուշված եւ երկատված լինել, հնարավոր է կոպերի իջեցում, շլությունֈ Խանգարվում է տուժածի խոսքը, ձայնը խռպոտում էֈ Դժվարանում է տուժածի շնչառությունը, հատկապես ներշնչումը կատարվում է մեծ դժվարությամբֈ Տուժածի որովայնը կարող է փքված լինելֈ Որոշ դեպքերում տուժածը կարող է ունենալ սրտխառնոց, եզակի փսխում, որովայնի շրջանում ցավեր կամ ծանրության զգացումֈ
Ի՞նչ անել Նշանների ի հայտ գալուն պես անմիջապես ահազանգեք եւ մինչեւ շտապ օգնության ժամանելըառաջացրեք արհեստական փսխումֈ Ահազանգեք բոտուլիզմով թունավորման անգամ չնչին
Թունավորումները շատ ավելի հեշտ է կանխարգելել, քան օգնել թունավորված տուժածինֈ Շատ հաճախ երեխաների թունավորման պատճառը մեծահասակների անզգուշությունն էֈ Եթե դուք հետեւեք մեր առաջարկած քայլերին, ապա կնվազեցնեք թունավորման դեպքերըֈ - Տնային պայմաններում պատրաստված պահածոն օգտագործելուց առաջ 10-15 րոպե եռացրեքֈ Հիշեք, որ պահածոն պատրաստելիս եռացնելը օգուտ չի տալիս, այն պետք է եռացնել օգտագործումից առաջֈ - Մի՛ օգտագործեք կասկածելի արտադրության սննդամթերքֈ Օգտագործեք գործարանային արտադրության պահածոներֈ - Բոլոր դեղամիջոցները, թունավոր նյութերը պահեք դժվար բացվող տուփերում եւ դրեք երեխաներին անհասանելի տեղումֈ - Թունավոր նյութերը պահեք գործարանային սրվակներում, հակառակ դեպքում
Բացատրեք այդ նշանների իմաստը երեխաներինֈ - Երբեք մի՛ պահեք թունավոր նյութերը կերակրի համար նախատեսված տուփերի եւ տարողությունների մեջֈ - Երեխաներին դեղ տալիս երբեք այն կոնֆետ մի՛ կոչեք, այլ ճշտեք, որ սա դեղ է, ոչ թե քաղցր հյութ կամ կոնֆետֈ Երեխայի ներկայությամբ դեղորայք մի՛ ընդունեք, որովհետեւ նա կարող է ձեզ նմանակել եւ խմել դեղըֈ
http://www.emergency.am/
ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ Բուսակերությունը՝ տարբեր ազգերի և կրոնների մշակույթներում
Անցյալում մարդիկ հրաժարվում էին «սպանդային» կերակուրից` լոկ կրոնական կամ փիլիսոփայական նկատառումներից ելնելով, համաձայն որոնց` յուրաքանչյուր կենդանի արարած, ինչպես և մարդը, ապրելու իրավունք ունիֈ Կաթոլիկ և ուղղափառ ժողովուրդների մոտ բուսակերությունը հիմնականում տարածված է վանականների շրջանումֈ Աշխարհիկ մարդկանց համար գոյություն ունեն պահքի շրջաններ, որոնց ժամանակ միս ուտելն արգելված էֈ Բուսակերությունը տարածված է նաև մահմեդական երկրների մոլեռանդ կրոնապաշտների շրջանումֈ Բուդդայականների և հինդուականների գրեթե մեծամասնությունը բացառում է միս ուտելը (այդ թվում նաև կրիշնայիտները)ֈ Հավատալով հոգու վերածնմանը` նրանք այն կարծիքին են, որ սպանվող յուրաքանչյուր ձկան, եղջերավոր անասունի կամ նույնիսկ գորտի հոգին կարող է այնուհետև «հանգրվանել» մարդու մարմնում. ահա թե ինչու կենդանուն սպանելը հավասարազոր է մարդ սպանելունֈ Ընդհանուր առմամբ գրեթե բոլոր կրոնական համակարգերում մսակերությունից հրաժարվելը հոգին մաքրելու և կատարելության հասնելու կարևոր նախապայման էֈ Որոշ դեպքերում նման զոհողության գնալը միայն ընտրյալների համար է, որոշ դեպքերում էլ` պարտադիր տվյալ ուսմունքը դավանող յուրաքանչյուր մարդու համարֈ «Բուսակերություն» տերմինը շրջանառության մեջ է դրվել 1842թ. «Բրիտանացի բուսակերների միության» կողմից, ընդ որում, ի սկզբանե այն նշանակել է ոչ թե զուտ բուսակերություն, այլ բարոյական և փիլիսոփայական առումներով ներդաշնակ կենսակերպֈ Մեր օրերում մսակերությունից հրաժարվում են ոչ այնքան էթիկայի և բնապահպանության նկատառումներով, որքան առողջությունը պահպանելու և երկարակեցություն ապահովելու համարֈ
October - November, # 4, 2016Ã.
6
1987թ. գերմանական համալսարաններից մեկի կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումների արդյունքում պարզվել է, որ արևմտյան երկրներում բուսակերության անցնելն ունի հետևյալ դրդապատճառները. առողջությունը պահպանելու ձգտում (78%), էթիկա (69%), բնապահպանություն (35%), Էսթետիկա (28%), կրոնական (23%), փիլիսոփայական (22%), տնտեսական (19%) և հիգիենիկ (9%)ֈ Ամենից շատ բուսակերներ կան երկու տարիքային խմբերում, որոնք են` 16-24 և 55-64 տարեկան մարդիկֈ Որպես կանոն, երիտասարդներն ավելի հոգատար են կենդանիների հանդեպ և չեն ուզում նույնիսկ անուղղակի առումով «մասնակից» լինել վերջիններիս սպանդինֈ Ինչ վերաբերում է տարեցներին, ապա նրանք ավելի շատ հոգ են տանում իրենց առողջության մասինֈ
Մեր օրերում բուսակերության ջատագովների թիվն աշխարհում օրեցօր աճում է և շուտով կհասնի մեկ միլիարդիֈ Այս առումով առյուծի բաժինն ընկնում է Հարավ-Արևելյան Ասիայի բնակիչներին (միայն Հնդկաստանի բնակչության մոտ 80%-ը միս չի ուտում)ֈ Եվրոպայում և Ամերիկայում մսակերության դեմ պայքարողների թիվը տատանվում է 7-10%-ի միջևֈ Բուսակերներն այլևս «սպիտակ ագռավներ» չեն. գնալով ավելանում է բուսակերների համար նախատեսված ճաշարանների և ռեստորանների թիվը, իսկ այդ վայրերում ճաշողների համար ստեղծվել է հատուկ միություն, որը պաշտպանում է բուսակերների շահերըֈ Այդ միության անդամներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում հանրային և գիտական քննարկումներին և փորձում են հնարավորինս լավ ներկայացնել բուսակերության առավելություններըֈ Սակայն, այնուամենայնիվ, բիֆշտեքսների սիրահարները չեն շտապում զիջել իրենց դիրքերըֈ Մսի չարաշահման պարագայում օրգանիզմում կուտակվում են մեծ քանակությամբ ազոտական միացություններ, ինչի արդյունքում թթվահիմնային հավասարակշռությունը խախտվում է, և կարող են զարգանալ այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են` միզաթթվային դիաթեզը և պոդագրանֈ Բուսակերության զարգացման գործում մեծ դեր է խաղացել կենդանիների պաշտպանությանն ուղղված շարժումը և, մասնավորապես, ավստրալիացի գիտնական Պիտեր Սինգերի աշխատություններըֈ Իր «Կենդանիների ազատություն» գրքում Սինգերն ամենայն մանրամասնությամբ նկարագրում է կենդանիների և թռչունների բուծման և սպանդի աննկարագրելի դաժան պայմաններըֈ Հեղինակը նշում է, որ միայն անգթությունը, անտարբերությունն ու անզուսպ որկրամոլությունն են մարդուն ստիպում չհրաժարվել այնպիսի տգեղ սովորությունից, ինչպիսին մսակերությունն էֈ Պիտեր Սինգերի գիրքը մեծ հեղափոխություն առաջացրեց մարդկային գիտակցության մեջֈ Doctors.am
‘Dead’ hearts transplanted into living patients in world first Australian surgeons have successfully transplanted “dead” hearts into patients for the first time – a groundbreaking procedure with the potential to significantly boost the supply of donor organs. The number of donor hearts
has been limited in the past by the fact that they have had to be taken from brain-dead patients while the organ is still beating. But a team at St Vincent‟s hospital heart lung transplant unit in Sydney announced on Friday that they had performed three transplants with donor hearts that had stopped beating for 20 minutes. Two of the patients who received the transplant have recovered well, while the third, who only undertook the procedure recently, remains in intensive care. Cardiologist and unit director Peter MacDonald said the donor hearts were housed in a portable console dubbed a “heart in a box” and submerged in a ground-breaking preservation solution jointly developed by the hospital and the Victor Chang Cardiac Research Institute. They were then connected to a sterile circuit where they were kept beating and warm. Cardiothoracic surgeon Kumud Dhital, who performed the transplants using hearts donated after circulatory death, said he “kicked the air” when the first surgery was successful. “The incredible development of the preservation solution with this technology of being able to preserve the heart, resuscitate it and to assess the function of the heart has made this possible,” he told a press conference. The team of researchers said the success heralded a “paradigm shift” that could save the lives of 30% more heart transplant patients by increasing the supply of suitable donors. The first patient to have the surgery was Michelle Gribilas. The 57-year-old, who was suffering from congenital heart failure and had surgery about two months ago, said the operation had transformed her life. “I was very sick before I had it,” she said. “Now I‟m a different person altogether. I feel like I‟m 40 years old. I‟m very
lucky.” The second patient, Jan Damen, 43, also suffered from congenital heart failure and had surgery about two weeks ago. The fatherof-three is still recovering at the hospital. “I feel amazing,” he said. “I‟m just looking forward to getting back out into the real world.” He said the thought that he might not be alive without the donor was “a wild thing to get your head around”. MacDonald said the team had been working on the project for two decades and intensively for the past four years. “We‟ve been researching to see how long the heart can sustain this period in which it has stopped beating,” he said. “We then developed a technique for reactivating the heart in a so-called heart-in-a-box machine. To do that we removed blood from the donor to prime the machine and then we take the heart out, connect it to the machine, warm it up and then it starts to beat.” The donor hearts were each housed in this machine for about four hours before transplantation, he said. “Based on the performance of the heart on the machine we can then tell quite reliably whether this heart will work if we then go and transplant it,” said MacDonald. “This breakthrough represents a major inroad to reducing the shortage of donor organs,” he added. Similar techniques of preserving organs have already been used in liver, kidney and lung transplants. The British Heart Foundation said the successful transplants of “dead hearts” offered new hope for patients. The charity‟s senior cardiac nurse, Maureen Talbot, said: “This is a significant development that will hopefully increase the number of donor hearts available for transplant in the future. It is wonderful to see these people recovering so well from heart transplantation when, without this development,
October - November, # 4, 2016Ã. that will hopefully increase the number of donor hearts available for transplant in the future. It is wonderful to see these people recovering so well from heart transplantation when, without this development, they may still be waiting for a donor heart.” James Neuberger, the associate medical director at the UK‟s NHS Blood and Transplant service, said: “We look forward to more work being carried out to determine the impact of this technology on increasing the number of organs that can safely be used for transplant and on improving the quality of those organs.” He said it was too early to predict how many lives could be saved each year if the technique were to be adopted as standard practice.
First male contraceptive injection could be available in three years
7
more information on whether Vasalgel is effective. They added that if all goes well they will be planning for clinical trials with humans to start next year. It is also more reversible, they said. If a man wants his sperm unblocked, another polymer gel can be injected to flush out the Vasalgel that is blocking the sperm. The product is based on another male contraceptive being developed, which is called RISUG. Both RISUG and Vasalgel work on the principle of using a gel to block the vas deferens, but are formulated differently. While the Parsemus Foundation have not said how long a Vasalgel injection would last as a contraceptive, a RISUG injection is said to last 10 years. A spokesperson from the Parsemus Foundation said: „We want to get Vasalgel on the market as soon as possible, but all the proper efficacy and safety testing needs to be completed. „Vasalgel is currently in animal testing, with human trials expected to start in early 2015and 2015-2016 (larger trials). 'If everything goes well and with enough public support, we hope to get Vasalgel on the market in 2016-2017.‟ The Parsemus Foundation will be asking for public donations to fund the clinical trials on humans next year.
High Blood Pressure Rates Have Doubled Worldwide Since 1975
The largest increases in high blood pressure rates have been in low- and middle-income countries in south Asia such as Bangladesh and Nepal, and sub-Saharan African nations such as Ethiopia and Malawi. High blood pressure also remains a serious problem in some Pacific Island countries, and some central and eastern European nations, such as Slovenia and Lithuania. Meanwhile, the United States and other wealthy countries -- including Australia, Canada, Germany, Japan and Sweden -- have seen significant reductions in rates of hypertension. In 2015, Australia, Canada, Great Britain, Peru, Singapore South Korea and the United States had the lowest rates of adults with high blood pressure -- about one in eight women and one in five men, according to the study. The findings "also reveal that [the World Health Organization's] target of reducing the prevalence of high blood pressure by 25 percent by 2025 is unlikely to be achieved without effective policies that allow the poorest countries and people to have healthier diets -- particularly reducing salt intake and making fruit and vegetables affordable -- as well as improving detection and treatment with blood-pressure lowering drugs," Ezzati concluded in a journal news release. 2016 HealthDay.
Are All Calories Equal?
Men could be using long-lasting birth control which doesn‟t involve condoms - within the next three years, according to a not-for-profit organisation. Trials of a new male birth control injection, Vasalgel, are showing promising results. Developers hope the new drug will be cheap, reversible and long-lasting. Vasalgel is a 'polymer hydrogel' that is injected into the vas deferens - the tube that sperm passes through on the way to the penis. The gel acts to block sperm, thus preventing pregnancy. It is being developed by the Parsemus Foundation, a not-for-profit organisation who develop low-cost medical solutions. They said the procedure has the same effect as a vasectomy, but is less invasive as surgery is not required because the vas deferens is blocked with the gel, rather than cut. They hope the new contraceptive will be affordable, adding they want it to cost 'less than a flat screen TV'. During current trials on baboons, three males were injected with the Vasalgel contraceptive. Each baboon was then left living with 10 to 15 female baboons. After six months, no female baboons became pregnant, although the trial is not quite over. By the end of the year, the Parsemus Foundation said they will have a lot
The number of people worldwide with high blood pressure has nearly doubled over the past 40 years, a new study reveals. At the same time, average blood pressure levels are at an all-time low in the United States and other developed nations, the researchers said. "High blood pressure is the leading risk factor for stroke and heart disease, and kills around 7.5 million people worldwide every year. Most of these deaths are experienced in the developing world," said study author Majid Ezzati, a professor at Imperial College, London in England. "Taken globally, high blood pressure is no longer a problem of the Western world or wealthy countries. It is a problem of the world's poorest countries and people," Ezzati added. The overall number of people with high blood pressure ("hypertension") rose from 594 million in 1975 to more than 1 billion in 2015, due to factors such as a large global population and an increasing number of older adults, the study authors said.
Nearly half of Americans trying to lose weight count calories. But is the math as simple as it seems? It‟s true that every food calorie represents the same amount of energy. But that doesn‟t mean you‟re body will react the same way to a 100-calorie ice cream bar and a 100-calorie protein bar. For starters, we do not absorb all calories the same way. For instance, we only absorb about threequarters of the calories contained in high-fiber foods – the rest of those calories are carried out of the body as waste. That means we‟re not actually getting all the calories listed on the packaging. The type of food you eat also affects things such as satiety and metabolic rate, which impact weight loss. For example, protein is very high on the satiety index, so it makes you feel fuller longer and you may eat fewer calories in the future. On the other hand, foods like donuts and cakes are quite low on the satiety index – that‟s why we often crave snacks shortly after noshing on sugary food. When it comes to metabolic rate, protein also has a gold star. That is because it takes more energy to metabolize foods that contain protein, which in turn boosts your metabolism and helps you burn more calories. So in sum, calories are a good yardstick but you should also pay attention to the type of food you‟re eating. That‟s why it‟s important to discuss your diet with a dietitian or doctor, who can help you go beyond the simple calorie math!
October - November, # 4, 2016Ã.
8
»ðÃÇ Ñð³ï³ð³ÏáõÃÛáõÝÁ Çð³Ï³Ý³ñìáõÙ ¿ Ñáì³Ý³ìáð ϳ´Ù³Ï»ðåáõÃÛáõÝÝ»ðÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏñáõÃÛ³Ùµ: Sponsored By