MEDIC HEALTH GROUP
122 E. Garfield Ave. # B, Glendale, CA 91205 Email:medichealthgroup@gmail.com
"Medic Health Group" organization is a public, voluntary, and non-profit organization that was established in 2016. Representatives of various professions, such as doctors, economists, epidemiologists, pharmacists, lawyers, healthcare organizers, engineers, administrators, may join this organization. This company revenue generation sources include membership fees, grants, voluntary contributions and other sources not prohibited by the law. The organization carries out its functions in the United States as well as outside its territory in cooperation with national and international occupational health organizations. Medic Health organization aims to ensure a high level of health by promoting the development of the evidence-based medical practice, by improving the efficiency of the care provided, and developing modern standards of healthcare system not only in the U.S. but outside its territory.
¶É˳ìáð ÊÙµ³·Çð` êáݳ àëÏ»ðãÛ³Ý (гۻð»Ý ´³ÅÇÝ) Chief Editor Sona Voskerchyan (Armeniana Section)
ÊÙµ³·ðáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïìáõÃÛáõÝ ãÇ ÏðáõÙ ïå³·ðì³Í ·áì³´¹Ý»ðÇ ¨ ѳÛï³ð³ðáõÃÛáõÝÝ»ðÇ µáì³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ð ¨ ÙÇßï ã¿, áð ûðÃáõÙ ïå³·ðì³Í ÝÛáõûðÇ ·³Õ³÷³ðÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ðáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ðáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹ì³ÍÝ»ðáõÙ Ý»ðϳ۳ñì³Í ï»ë³Ï»ïÝ»ðÁ: лÕÇݳϳÛÇÝ µáÉáð Çð³ìáõÝùÝ»ðÁ å³ßïå³Ýì³Í »Ý: ػ絻ðáõÙÝ»ð ³Ý»ÉÇë` ÑÕáõÙÁ ûðÃÇÝ å³ðï³¹Çð ¿:
¶É˳ìáð ÊÙµ³·Çð` æ³ÝÇ»É Æµ³éÉáõñdz (²Ý·É»ð»Ý ´³ÅÇÝ) Chief Editor JEANELLE IBARLUCEA (English Section)
Ðá¹ì³ÍÝ»ðÇ Ñ»ÕÇݳÏÝ»ðÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çð³ìáõÝùÁ å³ßïå³Ýì³Í ¿: îå³·ðì³Í ÝÛáõûðÇ ³ÕµÛáõðÝ»ðÁ Ýßì³Í »Ý ÑÕٳٵ ïìÛ³É Ï³ÛùÇÝ:
îÝûð»Ý` ²Ýݳ ÞÇðÇÝÛ³Ý Director Anna Shirinyan гٳϳð·ã³ÛÇÝ ·ð³ß³ðáõÙ ¨ Ó¨³ìáðáõÙ ÐéÇ÷ëÇÙ» ²ì³·Û³Ý (ºð¨³Ý) Computer typing and design Hripsime Avagyan (Yerevan)
All rights reserved. Reference to “Take Care Of Your Health” newspaper is mandatory when making citations. Full or partial televised reading of the newspaper articles is prohibited without reference to “Take Care Of Your Health” newspaper. The opinions expressed on the newspaper do not have to coincide with the editorial staff’s viewpoints. The newspaper bears no responsibility for the content of ads and press review.
3 տարեկան աղջկա դեմքից 2․2 կիլոգրամանոց ուռուցք են հեռացրել
гٳϳð·áÕ ÐéÇ÷ëÇÙ» سð·³ðÛ³Ý Curator Hripsime Margaryan
ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴ
1 in 4 US men have cancer-linked HPV genital infections Mushrooms could prevent risk of Dementia, scientists say
Insomnia
3 տարեկան Մելիսա Բրագայի դեմքից հեռացրել են 2․2 կիլոգրամանոց ուռուցք, որը բասկետբոլի գնդակի չափեր ուներֈ Վիրահատությունը կատարել են LSU Health բուժկենտրոնի վիրաբույժները, ու այն տեւել է 10 ժամֈ Բրազիլացի աղջկա դեմքի ուռուցքը բարորակ էր, սակայն այնքան էր մեծացել, որ սկսել էր լուրջ խնդիրներ ստեղծել ու խանգարելֈ Ավելին, բժիշկ Գ․Ե․ Գալին նկատել է, որ ուռուցքը ամբողջովին դեֆորմացրել էր աղջկա ծնոտը, փոխել նրա լեզվի դիրքը, խանգարում էր շնչել ու նույնիսկ ուտելֈ «Աղջկա համար բարդ էր գլուխն ուղիղ պահելը, քանի որ ուռուցքը ավելի քան 2 կգ էր կշռում՝ այն ասես երկրորդ գլուխը լիներ՝ ծնոտին ամրացած»,ասել է բժիշկ Գալինֈ Դիմածնոտային վիրաբույժ Սեսլա Պալմիերին, որը նույնպես մասնակցել է վիրահատությանը, պատմել է, որ Մելիսայի մասին իմացել է բրազիլական թերթից, որտեղ գրված էր աղջկա ընտանիքի ու այն մասին, թե ինչ դժվարությունների են բախվում նրանք այդ ուռուցքի պատճառովֈ Հետո բժիշկ Պալմիերին կապվել էր բժիշկ Գալիի հետ, նրանք միասին գտել էին Մելիսայի ընտանիքը, իսկ մեկ ամիս անց էլ վիրահատություն էին արել, որը նրանց գնահատականով, հաջող է անցելֈ
January - February, # 5 2017Ã.
ԱԽՏՈՐՈՇՈՒՄ
Թմրամոլություն
Թմրամոլությունը (նարկոմանիա) իրենից ներկայացնում է թմրանյութերի չարաշահումից առաջացած ծանր հիվանդությունֈ Թմրամոլության շարքն է դասվում ախտաբանական հակումն այն նյութերի հանդեպ, որոնք, ՀՀ առողջապական նախարարության ցուցակի համաձայն, համարվում են թմրանյութերֈ Տարբերում են թմրամոլության 4 տեսակ՝ օպիումայիև թմրամոլություն (օպիումի, դրա բաղադրության մեջ մտնոդ ալկալոիդների և մորֆինի սինթետիկ փոխարինողների չարաշահում), հաշիշամոլություն (կանեփի այն սորտերի չարաշահումը, որոնք պարունակում են բավարար քանակությամբ քառահիդրոկաննաբինոլ), խթանիչնեիի օգտագործումից առաջացած թմրամոլություն, թմրադեղերի շարքը դասվող որոշ քընաբերներից առաջացած թմրամոլություն: Հիվանդությունը դրսևորվում է նշված նյութերի ընդունման մշտական պահանջով, քանի որ հիվանդի հոգեկան և ֆիզիկական վիճակը կախված է այն պատրաստուկի ընդունումից, որին նա ընտելացել էֈ Թմրամոլությունը հանգեցնում է օրգանիզմի կենսագործունեության կոպիտ խանգարման և սոցիալական անկման (դեգրադացիա)ֈ Թմրամոլությունը քրոնիկական հ իվանդություն է և առաջանում Է աստիճանաբարֈ Պատճառը թմրանյութերի հարբեցնող հատկությունն է, որն ուղեկցվում Է հոգեկան ու ֆիզիկական լրիվ հարմարավետության և երջանկության զգացումովֈ Հայտնի Է թմրանյութի հանդեպ հիվանդագին հակման զարգացման 2 ուղիֈ Առաջինի դեպքում չարաշահումն առաջանում է անգիտակցաբար, հաճախ նշանակած դեղանյութերի ոչ ճիշտ օգտագործումից կամ ոչ իրազեկ անձանց խորհուրդներով ինքնաբուժումիցֈ Ցավերից, տհաճ զգացողություններից, անքնությունից և այլ տանջալի վիճակներից խուսափելու նպատակով որոշ անձինք (հատկապես չափից ավելի տպավորվող, խռովահույզ, կասկածամիտ և այլ նևրոտիկ ապրումներ ունեցողները) ինքնակամ, չգիտակցելով իրենց սպառնացող վտանգը, ավելացնում են նշանակված նարկոտիկ դեղանյութի (թմիադեղի) դեղաչափն ու ընդունման հաճախությունըֈ Սովորաբար նրանք համոզված են, որ ինքնազգացողության լավացումը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ ընդունում են տվյալ դեղը և ձգտում են երկարացնել նրա ազդեցությունը, հաճախ Էլ խաբում են բժշկին՝ համոզելով, թե հիվանդության տանջալի երևույթներն իրենց մոտ պահպանվում ենֈ Նման վերաբերմունքը խիստ վտանգավոր է, քանի որ որքան թույլ է թմրադեղ ընդունելու իրական անհրաժեշտությունը, այնքան ուժեղ է արտահայտված թմրադեղի ազդեցությունը, և այնքան արագ է առաջանում դրա հանդեպ հիվանդագին հակումըֈ Դեղաչափի և ընդունման հաճախության կամավոր ավելացումը, ամեն կեըպ թմրադեղի ազդեցությունը դանդաղ երկարացնելու ձգտումն անխուսափելիորեն հանգեցնում են թմրամոլությանֈ Երկրորդ ուղին թմրանյութային հարբածություն առաջացնելու նպատակով թմ-
2
րադեղի գիտակցաբար ընդունումն Էֈ Դրան, որպես կանոն, հակված են անկայուն, չհասունացած հոգեկան աշխարհ ունեցող, ոչ ինքնուրույն, ընդօրինակող, ծայրահեղ եսասեր անձինք, որոնց հետաքըրքըրությունները սահմանափակվում են տարրական պահանջներովֈ Այդպիսի անձանց մղումների ինքնահսկումը բացակայում է, այդ պատճառով էլ հարբեցման ձըգտումը ներքին դիմադրության չի հանդիպում, թմրամոլությունն առաջանում է արագ և ուղեկցվում թմրանյութի մեծ դեղաչափերի կլանմամբֈ Նման դեպքերում հիվանդության ընթացքը շատ ծանր է, և ելքը, որպես կանոն, ողբերգականֈ
Պաթոգենեզ Թմրամոլությունը սկսվում Է թմրանյութերի կրկնակի ընդունումից, որը պայմանավորված է հարբեցման զգացողությունը նորից ու նորից ճաշակելու ցանկությամբֈ Թմրանյութ չընդունած ժամանակ մարդն զգում է անբավարարվածություն, նրան ինչ-որ բան չի բավականացնումֈ Հանգստություն ու բավարարվածություն է բերում թմրանյութի հերթական ընդունումըֈ Այդպես ձևավորվում է բուռն հակում (մոլություն) թմրանյութի հանդեպ, հիվանդագին հակում, որն աստիճանաբար ընկճում և դուրս է մղում մարդու բնականոն հակումներըֈ Օգտագործմանը զուգընթաց թմրանյութի ազդեցությունը թուլանում է, և թմրամոլը նախկին արդյունքին հասնելու համար ստիպված է ավելացնել թմրանյութի դեղաչափըֈ Աստիճանաբար զգացողությունների ուժգն ությունն անխուսափելիորեն ընկնում է, հարբեցումը դառնում Է դուրեկան ամենից առաջ այն պատճառով, որ տհաճ է սթափ վիճակը, հիվանդն անհանգիստ Է, լաիված, որևէ բանի նկատմամբ կենտրոնանալու և թմրանյութի մասին մտքերից շեղվելու անընդունակֈ Միայն թմրանյութի հերթական բաժինը կարող է նրան հասցնել ցանկալի վիճակիֈ Եթե սկզբում թմրանյութը թողնում էր թուլացնող, խաղաղեցնող, նըպատակաուղղված գործողությունից զըրկող ազդեցություն, ապա հետագայում հարբեցումը խթանում է, առաջացնում մտազգաստություն և վերադարձնում աշխատունակությունըֈ Այդպիսի մարդկանց կենսագործունեության գործընթացներն ընթանում են թմրանյութի մշտական առկայության դեպքում, իսկ ընդունումն ընդհատվելիս դրանք խանգարվում ենֈ Եթե հիվանդության սկզբում թմրանյութի հանդեպ հակումն արտահայտվում էր հոգեկան ֆունկցիաների խանգարումներով (գրգըռվածություն, տրամադրության անկում, կենտրոնանալու անընդունակություն), ապա այժմ առաջանում են ֆիզիկական վիճակի խանգաիման ախտանշաններ՝ քրտնոտություն, սրտխփոց, բերանի չորություն, մկանային թուլություն, վերջույթների դող, գունատություն, բբերի լայնացումֈ Հակումը բավարարելու համար թըմրամոլն ընդունակ է ստորանալու, խաբեության, դավաճանության, գողության և
բռնությանֈ Եթե թմրանյութն օրգանիզմ չի ներմուծվում մեկ օրից ավելի, ապա առաջանում է, այսպես կոչված, թմրանյութային քաղցի (աբստինենցիա) համախտանիշ, որն ուղեկցվում է կյանքի համար վտանգավոր հոգեկան ու ֆիզիկական ծանր խանգարումներովֈ Անզուսպ հակման ֆոնի վիա առաջանում են գրգռվածություն, անհանգստություն, տագնապ, վախ, որոնք հաճախ փոխարինվում են թախիծով, անելանելիության մտքերովֈ Կախված այն նյութից, որը չարաշահում է թմրամոլը, թմրանյութային քաղցի շրջանում կարող են առաջանալ ցնցումային նոպաներ և սուր պսիխոզներ, որոնք ուղեկցվում
են գիտակցության խանգարումներով, զգայախաբություններով և զառանցանքովֈ Խանգարվում են օրգանիզմի բոլոր համակարգերի ֆունկցիաներըֈ Բարձրանում է արյան ճնշումը, խիստ հաճախանում է սրտխփոցըֈ Մկանները լարված են, առաջանում են ուժեղ մկանացավեր, մկանային դող, ջղաձգություններ և ցնցումներֈ Հիվանդները չեն կարողանում հարմար դիրք գրավել, բնորոշ է մկանային դողը, որը փոխարինվում է խիստ թուլությամբ և անշարժունությամբֈ Խանգարվում է մարսողական համակարգի գործունեությունը, առաջանում են փսխում, լուծ, ստամոքսի և աղիքների ցավեր, ախորժակի բացակայություն, քնի խանգարումֈ Թմրամոլության տարբեր ձևերի ժամանակ բոլոր ախտանշաններն արտահայտվում են տարբեր ձևերով, ուստի հիվանդությունը կարող է ախտորոշել բժիշկը (թմրանյութի տեսակի պարզմամբ), եթե նույնիսկ հիվանդը դա թաքցնում էֈ Ըստ հիվանդության խորացման աստիճանի՝ վրա է հասնում օրգանիզմի խորը հյուծումը, նվազում թմրանյութի հանդեպ հանդուրժելիությունը, նախկին դեղաչափերն առաջացնում են ծանր թունավորումներ, ուստի հիվանդն օգտագործում է դեղաչափի կեսը և նույնիսկ ավելի քիչֈ Նոր դեղաչափը միայն մի փոքր հավասարակշռում Է հիվանդի վիճակը՝ չպատճառելով ոչ աշխուժություն, ոչ ուրախությունֈ Առանց թմրանյութի հիվանդն այնքան թույլ է լինում, որ կարող է մահանալֈ Հաճախ այդպիսի դեպքերում բուժօգնությունն անարդյունավետ էֈ Մահը սպառնում է թմրամոլին ոչ միայն խորացած դեպքերում, այլ այն դարանակալում է հիվանդության հենց առաջին շաբաթիցֈ Հիվանդները մահանում են պատահականորեն՝ թմրանյութի չափից ավելի ընդունումից, անհայտ, չըստուգված նյութերի ընդունումից և ներարկման ժամանակ օրգանիզմ թափանցած վարակիցֈ
January - February, # 5 2017Ã.
Հոգեկան հյուծումը բնորոշվում է հուզական ոլորտի խոր խանգարումներով, հիվանդների մոտ առաջանում Է ընկճվածություն, որի ժամանակ կարող են ինքնասպանություն գործելֈ Օրգանիզմի թուլացումը նպաստում է վարակիչ հիվանդությունների առաջացմանը, նույնիսկ թեթև հիվանդությունները կարոդ են մահվան հասցնելֈ Թմրամոլը հարբեցման վիճակում կարող է հեշտությամբ դժբախտ պատահարի զոհ դառնալֈ Թմրամոլության դեմ պայքարի գործում մեծ է հասարակության դերը, բոլոր երկրներում քրեական պատժի ենթակա են այն անձինք, ովքեր անօրինականորեն թմրանյութեր են արտադրում կամ տարածումֈ Բազմաթիվ երկրներում քրեական պատժի է ենթարկվում բուժումից խուսափող թմրամոլըֈ Նա խորտակում Է ոչ միայն իր առողջությունը, տուժում է նաև ողջ ընտանիքը, թմրամոլից ծնված երեխաները լինում են թուլակազմ, ենթակա են հոգեկան ու ֆիզիկական թերզարգացման, դաստիարակվում են ծանր պայմաններումֈ Շատ մեծ են նաև սոցիալական կորուստներըֈ Հիվանդն արագ կորցնում է հետաքրքրությունը բոլոր այն երևույթների նկատմամբ, որոնք կապված չեն թմրամոլության հետֈ Թմրամոլի բարոյական անկումն սկսվում է թմրանյութ ձեռք բերելու համար հարկադրաբար կատարած անօրինական գործողություններիցֈ Կամային և հոգեկան ոլորտի թուլացումը, Թմրամոլության որոշ ձևերի դեպքում նաև մտավոր կարողությունների նվազումն արագացնում են բարոյական ու սոցիալական անկումըֈ Միջավայրը, ուր մտնում Է թմրամոլը (կամ ձևավորում է ինքը), նվազեցնում է բարոյականության չափանիշները, բարձրացնում հանցագործությունների թիվըֈ Թմրամոլները հաճախ ներգրավում են նաև իրենց մերձավորներինֈ Այսպիսով՝ թմրամոլի կինը ոչ միայն դադարում Է խոչընդոտել ամուսնու թմրամոլությանը, այլև նպաստում է դրանֈ Բուժում Թմրամոլության բուժումը հնարավոր է միայն հոգեբուժական հիվանդանոցներում՝ խիստ հսկողության պայմաններումֈ Թըմրանյութի հանդեպ հակումը շատ կայուն ախտանշան է, ուստի թմրամոլը երկար ժամանակ ընդունակ չէ քննադատաբար գնահատել իր վիճակըֈ Որպես կանոն՝ նա չի ցանկանում բուժվելֈ Իր վիճակի ծանրությունը գիտակցում է կյանքի բազմաթիվ հարվածներից հետո, երբ հիվանդության վաղեմության հետ կապված՝ ընկնում է նաև հիվանդագին հակման ուժըֈ Սակայն այդ ժամանակ հիվանդությունն արդեն դառնում է անբուժելիֈ Ուստի թմրամոլներին պետք է բուժել հարկադրաբար՝ չըսպասելով նրանց համաձայնությանըֈ Բուժման ընթացքում հարազատների հետ տեսակցությունը խորհուրդ չի տրվում, քանի ոի հիվանդները, նրանց սպառնալով կամ խաբելով, ստիպում են գաղտնի թմրանյութեր բերել՝ հավատացնելով, որ առանց դրա իրենք կմահանան, որ "բժիշկները չեն հասկանում իրենց վիճակի ծանրությունը"ֈ Բուժումը հիվանդանոցում տևում է մի քանի ամիս, որի ընթացքում թմրամոլն ընտելանում է դիմանալու առանց թմրանյութի և հետ է վարժվում իր համար սովորական այն միջավայրից, որտեղ ձևավորվել է հիվանդությունըֈ Հիվանդանոցից դուրս գալուց հետո, բուժման արդյունավետությունն ապահովելու նպատակով, հարկավոր է փոխել միջավայրը և զբաղվել հանրօգուտ աշխատանքովֈ Երբեմն հարկ է լինում փոխել աշխատավայրը կամ բնակավայրըֈ Բուժումից որոշ ժամանակ անց հնարավոր է հիվանդագին վիճակի սրացումֈ Սրացման ախտանշաններն են ընկճվածությունը, գրգռվածությունը, անքնությունը, աշխատունակության անկումը, թորշոմածության նոպաներըֈ Բայց հաճախ նոր նոպան սկսվում է նույն թմրանյութի կամ ալկոհոլի ընդունումիցֈ Թմրամոլները
3
որքան վաղ դիմեն թմրաբանի օգնությանը, այնքան կարճ կտևի կրկնակի բուժումըֈ Ընտանիքի անդամները, աշխատակիցները, շրջապատի մարդիկ պարտավոր են ժամանակին հայտնել իրենց միջավայրում թմրամոլի գոյության մասինֈ
ջրերով լեցուն պտղապարկից, որը մեղմացնում է բոլոր տատանումները, եւ լորձային խցանից, որն ամուր փակում է արգանդի վզիկը:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ
Սեքսը հղիության ընթացքում. զբաղվե՞լ, թե ոչ :)
-Արդյոք հղիության ընթացքում չի՞ նվազում սեռական ցանկությունը:
Հղիության 9 ամիսների ընթացքում սեռական հարաբերություն չունենալը լուրջ փորձություն է ինչպես կնոջ, այնպես էլ նրա զուգընկերոջ համար: Բայց արդյո՞ք ապագա մայրերին հակացուցված է սեքսը, թե դա տարածված թյուր կարծիք է, եւ որ դեպքում է հնարավոր վնասել երեխային, BRAVO.am-ի հետ զրույցում պարզաբանել է ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանը: -Կարելի՞ է սեռական հարաբերություն ունենալ հղիության ընթացքում: -Ոչ միայն կարելի է, այլեւ ցանկալի է: Հաճույքի հորմոնները, որոնք կինը ստանում է սեքսով զբաղվելիս, դրական ազդեցություն են թողնում պտղի վրա: Ապագա մայրիկին անհրաժեշտ են այն օգտակար նյութերը, որոնք պարունակվում են սերմնահեղուկում. դրանք են ֆերմենտները, տղամարդու հորմոնները (պրոստագլանդինները), որոնք նպաստում են արգանդի վզիկի փափկեցմանը, իսկ դա իր հերթին ծննդաբերելու ժամանակ կօգնի վերջինիս հեշտ բացվելուն: -Սեքսը կարո՞ղ է վնասել պտղին: -Սեռական հարաբերության ժամանակ հնարավոր չէ վնասել պտղին, քանի որ բնությունը հոգացել է փոքրիկի մասին եւ նրան “թաքցրել” մի քանի պաշտպանիչ շերտով. որովայնի առաջային պատը ծածկված է մկաններով, ճարպային շերտով, հաստ շարակցական հյուսվածքով: Արգանդը նույնպես պաշտպանված է: Այն բաղկացած է մկաններից, պտղաթաղանթից, պտղա-
-Շատ կանայք հղիության առաջին ամիսներին գանգատվում են տրամադրության անկումից, առանց պատճառի լալկանությունից, քնկոտությունից, սրտխառնոցից, գլխապտույտից, գիտակցության ակնթարթային մթագնումից: Այս տհաճ երեւույթների պատճառով տրամադրությունն ընկնում է, նրանք դառնում են դյուրագրգիռ, եւ սեռական ցանկությունը նվազում է: Այս շրջանում տղամարդկանց խորհուրդ է տրվում առավելագույն նրբանկատություն եւ հոգատարություն ցուցաբերել, ինչը կօգնի ապագա մայրիկին հաղթահարելու ֆիզիկական եւ հոգեբանական դժվարությունները: Հղիության ժամանակ կնոջ սեքսուալ ցանկությունը կարող է նվազել կամ աճել` պայմանավորված վերջինիս սեքսուալ ակտիվությամբ եւ հղիության տարբեր շրջաններում հորմոնների քանակի տատանումներով: Այսպես, երբեմն նկատվում է սեքսուալ ակտիվության աճ, ըստ որում, այն աճում է հղիության ժամկետի աճին զուգընթաց: Այս դեպքում ամուսնական զույգը հղիության շրջանը հիշում է որպես կյանքի ամենահրաշալի ժամանակահատված: Շատ կարեւոր է, որ ապագա մայրիկի մոտ չառաջանա ամոթխածության զգացում: Չպետք է վախենալ եւ հուսահատվել, ավելի լավ է օգտվել պահից, երբ սեքսուալ ակտիվությունը դեռեւս անկում չի ապրել: -Ի՞նչ սահմանափակումներ կան, որոնք պետք է հաշվի առնել այդ շրջանում սեռական հարաբերություն ունենալիս: -Առաջնածին կանայք ծննդաբերությունից առաջ վախի զգացում են ունենում, ուստի նրանց ամուսիններին խորհուրդ է տրվում հնարավորինս փոխել իրենց մոտեցումը եւ հարմարվել պլատոնական հարաբերություններին, սիրելի կնոջ նկատմամբ լինել առավելագույնըս համբերատար, քնքուշ եւ ուշադիր: Ամեն դեպքում հղիության ընթացքում պետք է պատրաստ լինել մերձեցումների քանակը նվազեցնելուն, ինչպես նաեւ
January - February, # 5 2017Ã.
դիրքերը փոփոխելուն: Անհրաժեշտ է նաեւ խուսափել չստուգված զուգընկերների հետ նոր կապեր ստեղծելուց, քանի որ դա լի է մորը ու պտղին վարակելու վտանգով: -Ո՞ր դեպքերում է հղի կնոջը հակացուցված սեռական կյանքը: -Կան բժշկական այնպիսի հակացուցումներ, ինչպիսիք են հղիության սովորական դարձած ընդհատման եւ վաղաժամ ծննդաբերության վտանգը, հեշտոցային արյունահոսությունը, պտղաջրերի վաղաժամ արտահոսքը, պլացենտայի ցածր առաջադրությունը, բազմապտուղ հղիությունը, զուգընկերներից մեկի մոտ սեռավարակի առկայությունը: Այս ախտանիշների բացակայության դեպում սեքսը հղիության ընթացքում եւ դրանից հետո անհրաժեշտ է, միայն այն պետք է կատարվի նրբորեն եւ քնքշությամբ:
4
սպանության տարիներին, մեծ քանակությամբ հայ կանայք իրենց պատիվը փրկելու համար նետվեցին մոլեգնած գետերը. "Գաղթի վիթխարի զանգվածը` իր հետևից արդեն զգում էր 40 գլխանի սև դևի շունչը...: Հետևից՝ դևը առջևում՝ վարար Բանդի մահի /Բերկրի/ գետը: Որքան երեխաններ, կանայք ու աղջիկներ դարձան այդ գետի զոհը: Գարասեֆերյան ընտանիքի մայրը փախչում էր իր 18 տարեկան աղջկա և հինգ փոքրիկների հետ: Աղջկա պատիվը թուրքերից փրկելու նպատակով աղջկա և հետևից կախված երեխաների հետ նետվում է գետը, և բոլորը զոհ են գնում նրա ալիքներին: Նույն կերպ է վարվում Միրաքյան ընտանիքի մայրը՝ երեք փոքրիկ զավակներով: Եվ այսպես շատերը..."
Ինքնասպանությունը սերտ կապված է տեխնիկայի նվաճումների հետ և դրա հետ է կապված հրազենի և տարատեսակ թույների կիրսւռումը այդ նպատակով: Որպեսզի իրենց կյանքին վերջ տան, ինքնասպանները երբեմն նախընտրում են առավել էկզոտիկ ձևեր: Այսպես, օրինակ Կլեոպատրան ձեռքը մցրեց թունավոր օձերով կողովի մեջ, Բրուտոսի կինը՝ Պորցիան իմանալով իր ամոանու մահվան մասին կուլ տվեց այրվող ածուխի կույտը, հռոմեացի գրող՝ Պետրոնիոսը, ով "Սատիրիկոնի" հեղինակն էր, ընկերներին հրավիրեց խնջույքի և բոլորի ներկայությամբ կտրեց երակները...: Թայլանդում գտնվող մի ֆերմայում, որտեղ բուծում էին կոկորդիլոսներ, 40ամյա կինը բազմաթիվ զբոսաշրջիկների ներկայությամբ իրեն նետեց սողուններով լի այդ տարածքը և կարճ ժամանակում հոշոտվեց նրանց կողմից: Խաղաղ օվկիանոսի կղզիներից մեկում 35 -ամյա երիտասարդը հանդիսատեսների ներկայությամբ ընկղմվեց պիրաէյա ձկներով լի ակվարիումի մեջ և բոլորի աչքի առջև կնքեց իր մահկանացուն:
Տեքստը` Վեգա Անդրիասյանի BRAVO.am
ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ
Ինքնասպանության իրագործման ձևերը
Սուիցիդոլոգիայում կարևորվում է ինքնասպանության իրագործման ձևը: Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը նշում է ինքնասպանության 83 տարբերակներ, որոնք ունեն սեռային, ազգային, սովորույթային և այլ դրսևորումներ: Ինքնասպաների մի ստվար խումբ նախընտրում է կյանքն ավարտել կախվելու միջոցով: Որոշ երկըրներում ինքնասպանության այդպիսի ձևը համարվել է խիստ անպատվաբեր, օրինակ՝ հին Չեռնոգորիայում: Հայաստանում ինքնասպանության այս ձևն, ինչպես անցյալում, այնպես էլ այժմ, առավել տարածված է: Հոգեբանները հավաստիացնում են, որ ինքնասպանությունից հետո այս խմբի անձանց "դեմքին նկատվում է վերջին ժպիտը, որը ժպիտ Է հաճույքի, խորհրդավորի և հանգստության, որը շատ է հիշեցնում Մոնա Լիզայի ժպիտը": Այժմ տարածում ունի նաև բարձունքից վայր նետվելը, օրինակ սարի գագաթից, բարձրահարկ շենքերից, կամուրջից: Ինքնազոհողության ուրույն ձև է ջրում խեղդվելը, որը բնորոշ է գետափնյա և ծովամերձ շրջաններում ապրողներին: 1915 թվականին Արևմտյան Հայաստանում, թուրքերի կողմից հայերի ցեղա-
19-րդ և 20-րդ դարերում ինքնասպանների համար մեծ ճանաչում ուներ Ֆինլանդիայում գտնվոդ Իմատրա ջրվեժը, որի ջրերի մեջ իրենց կյանքն են ավարտել հազարավոր մարդիկ: Միայն 1911 թվականին այդ ձևով ինքնասպան են եղել 59 սուիցիդենտներ : Հայտնի է, որ կայսեր Խիկոանտիի կողմից սուրբ գըրքերի այրման պատճառով, Կոնֆուցիի 500 հոգևորական հետնորդներ իրենց նետեցին ծովը և ինքնասպան եղան: Ինքնասպանության իրագործման ժամանակակից ձևերից է տրանսպորտային միջոցների տակ նետվելը: Այսպես օրինակ, երբ 1978 թվականին գործարկվեց Վիեննայի մետրոպոլիտենը, ինքնասպանների մի ստվար զանգված իրենց երկբային կյանքն ավարտեցին գնացքի անիվների տակ: Չինաստանում "ընդունված" է ինքնաայրման միջոցով ինքնասպանությունը: 1963 թվականին, Նգո Դին Դիեմի ռեժիմի հետ կապված, մոտ 30 ինքնասպաններ դիմեցին ինքնահըրկիզման: 1987 թվականին Ուզբեկստանում ինքնաայրման դիմեցին 270 կանայք: Այդ անձիք ինքնազոհողության միջոցով ցանկանում էին փրկել ուրիշներին և միևնույն ժամանակ դատապարտել հակառակորդներին: Չինաստանի գյուղական վայրերում ապրող կանայք, որպես ինքնասպանության միջոց, օգտագործում էին գյուղատնտեսության մեջ լայն ձևով օգտագործվող պեստիցիդները: Ինքնասպանության յուրահատուկ ձև է սովամահության միջոցով ինքնաոչնչացումը, որն սակայն առավել տարածված է քաղաքական հայացքներ ունեցող բանտարկյալների շրջանում: ԱՄՆ -ում առավել տարածված է ինքնասպանությունը հրազենի միջոցով, ինչը բացսւտրվում է զենքերի հասանելիությամբ: Հաճախ ինքնասպանության ձևի միջոցով կարելի է պատկերացում կազմել սուիցիդենտի հոգեկանի մասին: Այսպես, անտիդեպրեսանտների, նեյրոլեպտիկների, տրանկվիլիզատորների միջոցով հաճախակի ինքնասպանության են դիմում հոգեկան հիվանդները: Երբեմն ինքնասպանության ձևը կարող է խիստ արտասովոր լինել և մինչև անգամ զարմանք հարուցել: Մարդկային երևակայությունըն ինքն իրեն զարմացնում է նաև այդ բնագավառում:
Քրիստին Չաբբակն ուղիղ եթերում ինքնասպանություն գործած առաջին և միակ լրագրողն է: 1975թ. հուլիսի 15-ին աղջիկը գտնվելով դեպրեսիայի մեջ, ուղիղ եթերի 8-րդ րոպեին հայտարարում է. "Պաշտպանելով մեր հեռոատաընկերության քաղաքականությունը, որի համաձայն՝ ամեն ինչ արվում է որևէ մեկի թավշե արյունն ու մահն առաջինը ցույց տալու համար, դուք կդառնաք հեռոատատեսային ինքնասպանության առաջին վկաները": Սրանից հետո Քրիստինը հանում է ատրճանակը և կրակում քունքին: Որոշ հոգեբաններ ինքնասպանության ձևի մեջ ցանկանում են գտնել սիմվոլիկ իմաստ: Օրինակ պատուհանից, կամուրջից նետելը նշանակում է թռիչք, խեղդվելը՝ ինքնամաքրում և վերադարձ ներարգանդային վիճակ, կախվելը՝ առաջին ներշնչման ակտի դրամատիկ ապրում, մահվան և կյանքի միջև առաջին պայքար, որին անսւլոգ է հիստերիկ ստնգանքը կոկորդում, իսկ ինքնահրկիզումը՝ կրակի առեղծվածի հզորության դրսևորում, ամբողջական անհետացումը և պատիժը բոլոր նրանց, ովքեր ապրում են: Սեփական գլխին կրակելը նշանակում է հերոսական բարոյականության և պատվավոր մահվան ցուցադրում: Հասարակության մեջ բացի անհատական սուիցիդից, հանդիպում են նաև մասսայական ինքնասպանության դեպքեր: Փոխադարձ անմնացորդ սերը, որն իր ճանապարհին բազմաթիվ խոչընդոտների է հանդիպում, հեշտացնում է կրկնակի ինքնասպանության ճանապարհը: Մարդը շատ ծանր է ապրում սիրո զգացումը, սակայն առավել դաժան սիրո կորոատը և դավաճանությունը: Սիրո դրդապատճառներից առաջացած կրկնակի ինքնասպանությունները լայն տարածված են եղել ճապոնիայում և հանդիսացել բազմաթիվ դրամաների համար որպես թեմա: Այդպիսի սենտիմենտալ ներկայացումները մեծ մասսայականություն են ունեցել հատկապես 18-րդ դարում:
January - February, # 5 2017Ã.
Այդ ժամանակ ինքնասպանության դրամատուրգիան մեծ զարգացում էր ապրում: Երբեմն անձը կարող է ընկնել այնպիսի խմբի մեջ, որտեղ ենթսւրկվելով որոշակի ազդեցության, դառնում է տվյալ խմբի առաջնորդին կամ նրան շրջապատողներին բավարարող անկամք գործիք: Արտասահմանյան, հատկապես ամերիկյան գրականության մեջ այդ երևույթը նշանակվում է "դեստէկտիվ պաշտանմունք": Գիտակցության հսկողությունը հավատքի վերափոխման (համոզմունքի ներդրում) գործընթաց կամ վարքի ձևափոխման տեխնիկա է, առանց հաշվի առնելու այն մարդու ցանկությունը, որի նկատմամբ այդ տեխնիկան կիրառվում է: Դեստրուկտիվ պաշտանմունքային խմբերում կամ կառույցներում, խմբի անդամների նկատմամբ կիրառվում են անբարոյական հոգեբանական տեխնիկաներ նըրանց վերափոխելու նպատակով, առաջնորդների հետաքրքրությունների բավարարման համար: Սրանցից մեծ մասն ունի կրոնական քողարկում, սակայն կան քաղաքական, առևտրային, բժըշկական երանգավորում ունեցողներ: Ցանկացած դեստրուկտիվ պաշտանմունքում շեշտը դրվում է խմբի անդամների անգրագիտության և հոգեբանական անպաշտպանվածության վըրա: Այդպիսի խմբի առաջնորդները հավակնում են աստվածային, գերբնական ուժերի: Դեստրուկտիվ պաշտանմունքն անձի անհատականությունը ճնշում է խմբի կոլեկտիվ հետաքրքրություններով: Սրանց հանցավոր դեմքը դրսևորվում է նաև մասսայական ինքնասպանություններով, օրինակ 1978թ-ին Գայանայում 932 (ժողովրդական տաճար), 1994թ-ին Կիևում 210 (Սպիտակ եղբայրներ), 1995 թ-ին Տոկիոյում 11 (Աում Աինրիկյո) անձանց խմբային ինքնազոհողության դեպքերը: Անկասկած է, որ հատկապես պաշտամունքային բնութագիր ունեն Սերձավոր արևելքում մի շարք ծայրահեղական քաղաքակ կազմակերպություններ, ինչպես նաև բազմաթիվ տեռորիստ կամիկաձեները, ովքեր իրենց մարմնի վրա կրելով պայթուցիկ նյութեր մղվում են ինքնասպանության: "Ինքնասպանի հոգեբանական առանձնահատկությունները" Կամո Վարդանյան
ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Ինչպես կատարել արհեստական շնչառություն
5
Արհեստական շնչառության նպատակն է տուժածի թոքերն անհապաղ ապահովել թթվածնովֈ Ձեր արտաշնչած օդը բավականաչափ թթվածին է պարունակում, որպեսզի ապահովի մեկ այլ անձին անհրաժեշտ թթվածնի անհրաժեշտ քանակը: Այս գործողության արդյունքում շատ կյանքեր են փրկվել, այնպես որ, առանց հապաղելու սկսեք կատարել արհեստական շնչառություն: Անհրաժեշտ է հետևել, թե, արդյո՞ք, տուժածի թոքերը լցվում են օդովֈ Եթե ձեր արտաշնչելու ընթացքում տուժածի կրծքավանդակը չի բարձրանում և գործողությունը դադարեցնելիս չի իջնում, ապա նպատակին չեք հասելֈ Այդ ժամանակ սկսեք կատարել այն գործողությունները, որոնք արվում են շնչառական ուղիներն օտար մարմին ընկնելու դեպքումֈ Այս գործողությունն իրականացնելիս պետք է զգույշ լինելֈ Մահվան ելքով են ավարտվել դեպքեր, երբ արհեստական շնչառություն տալու ժամանակ շնչառական ուղիները խցանած օտար մարմինը թոքերում ավելի է խորացելֈ
կանգ՝ առավել բարձր լարվածության և հզորության էլեկտրականության ազդեցությամբ:
Եվ այսպես, ինչպես կատարել արհեստական շնչառություն։
Եթե հնարավոր է անջատել էլեկտրական հոսանքը՝ պահպանելով անվտանգությունը:
Ստուգե՛ք զարկերակըֈ Սրտի կծկման բացակայության դեպքում անցե՛ք սրտի անուղղակի մերսմանըֈ Եթե զարկերակը շոշափվում է, ապա բերանի խոռոչը մաքրեք հնարավոր պարունակությունիցֈ
Մինչև ՇՕ շարժակազմի ժամանումը անհըրաժեշտ է.
Չդիպչել տուժածին, եթե վերջինս շփում ունի էլեկտրական աղբյուրի հետ: Եթե տուժածը անգիտակից վիճակում է, չի շնչում, առկա է սրտի կանգ, սկսել ՍԹՎ (տես համապատասխան բաժինը):
Խորը ներշնչեք, լայն բացեք բերանը՝ դրա մեջ առնելով տուժածի բերանըֈ
Եթե հիվանդը նորմալ շնչում է, առկա է գիտակցությունը և կարծես թե որևէ վըտանգ չկա՝ այնուհանդերձ անհրաժեշտ է կանչել ՇՕ՝ հետագա հնարավոր բարդություններից խուսափելու հանար (սրտի ռիթմի խանգարումներ, սրտի կանգ և այլն):
Բերանով ուժեղ արտաշնչեք՝ հետևելով, թե ինչպես է ուռչում տուժածի կրծքավանդակըֈ
Եթե առկա են այրվածքներ կատարել այրվածքների դեպքում պահանջվող ցուցումները:
Ավարտեք արտաշնչումըֈ
Հետևել ՇՕ կարգավարի հրահանգներին:
Մի ձեռքով բարձրացրեք տուժածի կզակը և գլուխը ետ թեքեքֈ Սեղմե՛ք (փակեք) տուժածի քիթըֈ
Առաջին չորս արտաշնչումը կատարեք արագֈ Այնուհետև ստուգե՛ք տուժածի զարկերակըֈ Գործողությունը կրկնեք ևս 5-9 անգամ, մինչև որ վերականգնվի տուժածի շնչառությունըֈ Եթե ինչ-որ պատճառով բերանից բերան արհեստական շնչառությունն արդյունք չի տալիս, ապա պետք է նույնը կատարել բերանից քիթֈ Այդ դեպքում պետք է ափով պինդ փակել տուժածի բերանը և կատարել նույն գործողություններըֈ
ԲԺՇԿԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ճարպակալում և ավելորդ քաշ. պատճառներ և հետևանքներ
Եթե անկախ ամեն ինչից նպատակին չեք հասնում, ամենայն հավանականությամբ տուժածի շնչուղիները փակված ենֈ
Էլեկտրահարված Էլեկտրահարվածի հետ կապված կանչերը ՇՕ ծառայության կողմից ընդունվում են և սպասարկվում որպես ՇՕ առաջնահերթ կանչեր: Ինչպես կենցաղային, այնպես էլ արտադրական պայմաններում էլեկտրական հոսանքի տարբեր հզորությամբ պայմանավորված կարող են առաջանալ տարբեր տեսակի վնասվածքներ. ինչպես առանց կլինիկական ախտանիշների, այնպես էլ լուրջ այրվածքներ առաջացնող վնասվածքներ, ինչպես նաև, սրտի հանկարծակի
Մասնագետների գնահատմամբ` ճարպակալումը և ավելորդ քաշը ճարպի չափազանց մեծ քանակության կուտակումն է, ինչը վտանգավոր է առողջության համար: Ճարպակալման հիմնական պատճառը էներգետիկ դիսբալանսն է, երբ ընդունած սննդի էներգետիկ արժեքը գերազանցում է օրգանիզմի կենսագործու-
January - February, # 5 2017Ã.
6
կենսագործունեության համար անհրաժեշտ քանակությանը: Ամբողջ աշխարհում նախանշվում են հետևյալ միտումները` բարձր էներգետիկ արժեքով և յուղոտ մթերքի կիրառության աճ, Ֆիզիկական ակտիվության նվազում՝ պայմանավորված նստակյաց կենսակերպի հետ, ինչպես նաև քաղաքային պայմաններում տեղաշարժման մեխանիզմների զարգացմամբ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն`1980 թվականից սկսած ամբողջ աշխարհում ճարպակալման հետևանքներից տառապողների թիվը կրկնապատկվում է: 2014 թ. տվյալներով՝ 18 տարեկանից բարձր 1.9 մլրդ մարդ ավելորդ քաշ ունի, որոնցից 600.000-ը տառապում է ճարպակալմամբ, իսկ մինչև 5 տարեկան 41 միլիոն երեխա ունեցել է ավելորդ քաշ կամ ճարպակալում: Եթե ժամանակին ավելորդ քաշը և ճարպակալումը համարվում էին բնակչության բավարար եկամուտ ունեցող երկրների բնակչությանը բնորոշ վիճակ, ապա ներկայումս այս խնդիրն աստիճանաբար դառնում է նաև ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների հիմնախնդիր: Օրինակ` Աֆրիկայում ավելորդ քաշով երեխաների թիվը 1990-2014 թվականների ընթացքում կրկնապատկվել է: Ընդհանուր առմամբ, ավելորդ քաշի հետևանքներից ավելի շատ մարդ է մահանում, քան անոմալ ցածր քաշից: Այս հիմնախնդիրը պատճառ է ոչ վարակիչ հիվանդությունների` սրտանոթային հիվանդություններ, ինսուլտ շաքարային դիաբետ, հենաշարժողական համակարգի խախտումներ, մասնավորապես՝ օստեոարթրիտ, հաշմող հիվանդություններ, որոշ ուռուցքային՝ էնդոմետրիումի, կրծքագեղձի, ձվարանների, ենթաստամոքսային գեղձի, լյարդի, լեղապարկի, երիկամների և հաստ աղու հիվանդություններ: Այս հիվանդությունների զարգացման ռիսկը մեծանում է մարմնի զանգվածի ինդեքսի աճին զուգահեռ: Մանկական տարիքի ավելորդ քաշն ու ճարպակալումը կարող են հանգեցնել հասուն տարիքում դրա հետևանքներից հաշմանդամության և մահացության: Տարիքին զուգահեռ ճարպակալում և ավելորդ քաշ ունեցող փոքրիկների մոտ զարգանում են կոտրվածքների բարձր հավանականություն, շնչահեղձություն, բարձր ճնշման, սրտանոթային համակարգի հիվանդությունների հակվածություն, ինսուլինառեզիստենտականություն, ինչպես նաև հոգեբանական խնդիրներ: Ավելորդ քաշն ու ճարպակալումը, ինչպես նաև դրանցով պայմանավորված ոչ վարակիչ հվանդությունները մեծամասամբ կանխարգելելի են: Այս առումով մեծ նշանակություն ունի մարդկանց ճիշտ կենսակերպն ու առողջ ապրելակերպի սկզբունքների պահպանումը:
կիրառությունը՝ օգտագործվող յուղերի և շաքարի հաշվին, ավելացնել մրգերի և բանջարեղենի կիրառությունը, համադրել դրանք ընդեղենի և ընկուզեղենի հետ, վարել ֆիզիկական ակտիվ կենսակերպ՝ երեխաների պարագայում օրական 60 րոպե, մեծահասակների դեպքում՝ 150 րոպե մեկ շաբաթվա համար: Սրանք են այն հիմնական սկզբունքները, որոնցով խորհուրդ է տրվում կանոնակարգել կենսակերպը, հակառակ պարագայում դժվար, իսկ երբեմն անբուժելի հիվանդությունների, հետևաբար և կյանքի ցածր որակի հեռանկարն անխուսափելի կլինեն: Doctors.am ՀՀ ԱՆ
Insomnia
Անչափ կարևոր է` սահմանափակել սննդակարգում բարձր կալորիականություն ունեցող մթերքի
or marked distress for more than 1 month. Insomnia can occur at any age, but it is particularly common in the elderly.
Insomnia (or sleeplessness) is an individual's report of sleeping difficulties. Thus, insomnia is most often thought of as both a sign and a symptom that can accompany several sleep, medical, and psychiatric disorders, characterized by persistent difficulty falling asleep and/ or staying asleep or sleep of poor quality. Insomnia is typically followed by functional impairment while awake. One definition of insomnia is "difficulties initiating and/or maintaining sleep, or nonrestorative sleep, associated with impairments of daytime functioning
Insomnia can be grouped into primary and secondary, or comorbid, insomnia. Primary insomnia is a sleep disorder not attributable to a medical, psychiatric, or environmental cause. A complete diagnosis will differentiate between: insomnia as secondary to another condition, primary insomnia co-morbid with one or more conditions, or free-standing primary insomnia. Types of insomnia Insomnia can be classified as transient, acute, or chronic. Transient insomnia lasts for less than a week. It can be caused by another disorder, by changes in the sleep environment, by
January - February, # 5 2017Ã.
the timing of sleep, severe depression, or by stress. Its consequences – sleepiness and impaired psychomotor performance – are similar to those of sleep deprivation. Acute insomnia is the inability to consistently sleep well for a period of less than a month. Insomnia is present when there is difficulty initiating or maintaining sleep or when the sleep that is obtained is non-refreshing or of poor quality. These problems occur despite adequate opportunity and circumstances for sleep and they must result in problems with daytime function.Acute insomnia is also known as short term insomnia or stress related insomnia. Chronic insomnia lasts for longer than a month. It can be caused by another disorder, or it can be a primary disorder. People with high levels of stress hormones or shifts in the levels of cytokines are more likely to have chronic insomnia. Its effects can vary according to its causes. They might include muscular fatigue, hallucinations, and/or mental fatigue. Some people that live with this disorder see things as if they are happening in slow motion, wherein moving objects seem to blend together. Chronic insomnia can cause double vision. Symptoms and comorbidities Symptoms of insomnia can be caused by or can be co-morbid with: Use of psychoactive drugs (such as stimulants), including certain medications, herbs, caffeine, nicotine, cocaine, amphetamines, methylphenidate, aripiprazole, MDMA, modafinil, or excessive alcohol intake. Withdrawal from depressant drugs such as opioids and benzodiazepines. Use of fluoroquinolone antibiotic drugs, see fluoroquinolone toxicity, associated with more severe and chronic types of insomnia. Restless Legs Syndrome, which can cause sleep onset insomnia due to the discomforting sensations felt and the need to move the legs or other body parts to relieve these sensations. Periodic limb movement disorder (PLMD), which occurs during sleep and can cause arousals that the sleeper is unaware of. Pain, an injury or condition that causes pain can preclude an individual from finding a comfortable position in which to fall asleep, and can in addition cause awakening. Hormone shifts such as those that precede menstruation and those during menopause Life events such as fear, stress, anxiety, emotional or mental tension, work problems, financial stress, birth of a child and bereavement. Mental disorders such as bipolar disorder, clinical depression, generalized anxiety disorder, post traumatic stress disorder, schizophrenia, obsessive compulsive disorder, dementia, or ADHD. Disturbances of the circadian rhythm, such as shift work and jet lag, can cause an inability to sleep at some times of the day and excessive sleepiness at other times of the day. Chronic circadian rhythm disorders are characterized by similar symptoms. Certain neurological disorders, brain lesions, or a history of traumatic brain injury Medical conditions such as hyperthyroidism and rheumatoid arthritis. buse of over-the counter or prescription sleep aids (sedative or depressant drugs) can produce rebound insomnia. Poor sleep hygiene, e.g., noise. Parasomnias, which include such disruptive sleep events as nightmares, sleepwalking, night terrors, violent behavior while sleeping, and REM behavior disorder, in which the physical body moves in response to events within dreams A rare genetic condition can cause a prionbased, permanent and eventually fatal form of insomnia called fatal familial insomnia. Physical exercise. Exercise-induced insomnia is common in athletes, causing prolonged sleep onset latency.
7
Sleep studies using polysomnography have suggested that people who have sleep disruption have elevated nighttime levels of circulating cortisol and adrenocorticotropic hormone They also have an elevated metabolic rate, which does not occur in people who do not have insomnia but whose sleep is intentionally disrupted during a sleep study. Studies of brain metabolism using positron emission tomography (PET) scans indicate that people with insomnia have higher metabolic rates by night and by day. The question remains whether these changes are the causes or consequences of long-term insomnia. A common misperception is that the amount of sleep required decreases as a person ages. The ability to sleep for long periods, rather than the need for sleep, appears to be lost as people get older. Some elderly insomniacs toss and turn in bed and occasionally fall off the bed at night, diminishing the amount of sleep they receive. Treatment It is important to identify or rule out medical and psychological causes before deciding on the treatment for insomnia. Attention to sleep hygiene is an important first line treatment strategy and should be tried before any pharmacological approach is considered. Pharmacological treatments have been used mainly to reduce symptoms in acute insomnia; their role in the management of chronic insomnia remains unclear.
1 in 4 US men have cancer-linked HPV genital infections
The first national estimate suggests that nearly half of U.S. men have genital infections caused by a sexually transmitted virus and that 1 in 4 has strains linked with several cancers. Most human papillomavirus infections cause no symptoms and most disappear without treatment. And most adults will get an HPV infection at some point in their lives. But high-risk HPV can cause cancer in the mouth and upper throat, cervical cancer in women and other cancers. Less harmful strains can cause genital warts. Vaccines can prevent infections but experts say vaccination rates in pre-teens and young adults are too low. High-risk HPV poses cancer risks to people who are infected and to their sexual partners, who can catch HPV even when the infections are silent. The study "just underscores that you need to vaccinate boys as well as girls, " said Debbie Saslow, an HPV specialist at the American Cancer Society. The new estimate comes from an analysis of a 2013-14 national
health survey; nearly 2,000 men aged 18 to 59 were tested for HPV. Results were published Thursday in the journal JAMA Oncology . The researchers say it's the first published estimate for genital HPV infections in men. The 45 percent rate is higher than previously reported rates for women, said Dr. Jasmine Han, the lead author and a cancer specialist at Womack Army Medical Center at Fort Bragg, North Carolina. HPV virus can also be found in the mouth at much lower rates in men and women. The new study involved only genital HPV. The new estimate provides a good baseline for measuring the effectiveness of HPV vaccinations in boys and young men, said Saslow. Routine vaccination was recommended for pre-teen boys and young men in 2011, five years after approval for girls. Few men in the new study had been vaccinated. Before the government eased recommendations last October, fewer than one-third of 13-yearold girls and boys were fully vaccinated. Now they need only two doses instead of three. HPV, the leading cause of cervical cancer, can be detected in women during routine Pap tests, which have led to a decline in cervical cancers and deaths. HPVrelated mouth and throat cancers are becoming more common, especially among men, who are not routinely screened for the virus. Dr. Tanguy Seiwert, a head and neck cancer specialist at the University of Chicago, said the results show that doctors and parents need to step up efforts to vaccinate boys and young men and get over concerns that the HPV vaccine will lead to risky sexual behavior. "Our society keeps talking about finding 'the cure for cancer.' Frankly, this is as close as it gets — it prevents cancer," Seiwert said. NEWS.am Medicine
Mushrooms could prevent risk of Dementia, scientists say A study claims that mushrooms may enhance nerve growth in the brain that can prevent the risk of dementia and Alzheimer's disease. According to researchers, certain edible and medicinal mushrooms contain bioactive compounds that may enhance nerve growth in the brain and protect against neurotoxic stimuli such as inflammation that contribute to Dementia and Alzheimer's disease. The study, published in Journal of Medicinal Food supports the potential role of mushrooms as functional foods to reduce or delay development of age-related neurodegeneration. The researchers from University of Malaya in Malaysia discussed the scientific findings related to the health benefits of edible and culinary mushrooms. It is estimated that as many as 5.1 million Americans have Alzheimer's disease and, worldwide, 42 million cases are expected by 2020. Despite the advancement of medication, the management of these diseases has remained largely ineffective. The authors focus on the activity of bioactive components of mushrooms that may offer neuroprotective and cognitive benefits. "In contrast to the body of literature on food ingredients that may benefit cardiometabolic diseases and cancer, very few studies have focused on food that may benefit neurodegenerative diseases," explained study author Sampath Parthasarathy from University of Central Florida. They found that each mushroom increased production of the Nerve Growth Factor (NGF) - a molecule primarily involved in regulating growth, maintenance, proliferation and survival of certain nerve cells in the brain. "The current study might stimulate the identification of more food materials that are neuroprotective," Parthasarathy added. NEWS.am Medicine
January - February, # 5 2017Ã.
8
»ðÃÇ Ñð³ï³ð³ÏáõÃÛáõÝÁ Çð³Ï³Ý³ñìáõÙ ¿ Ñáì³Ý³ìáð ϳ´Ù³Ï»ðåáõÃÛáõÝÝ»ðÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏñáõÃÛ³Ùµ: Sponsored By