Take care of your health # 7

Page 1

MEDIC HEALTH GROUP

122 E. Garfield Ave. # B, Glendale, CA 91205 Email:medichealthgroup@gmail.com

"Medic Health Group" organization is a public, voluntary, and non-profit organization that was established in 2016. Representatives of various professions, such as doctors, economists, epidemiologists, pharmacists, lawyers, healthcare organizers, engineers, administrators, may join this organization. This company revenue generation sources include membership fees, grants, voluntary contributions and other sources not prohibited by the law. The organization carries out its functions in the United States as well as outside its territory in cooperation with national and international occupational health organizations. Medic Health organization aims to ensure a high level of health by promoting the development of the evidence-based medical practice, by improving the efficiency of the care provided, and developing modern standards of healthcare system not only in the U.S. but outside its territory.

¶Ç˳ìáð Êܵ³·Æð` êáݳ àëÏ»ðãÛ³Ý (гۻð»Ý ´³ÅÆÝ) Chief Editor Sona Voskerchyan (Armeniana Section)

Êܵ³·ðáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïìáõÃÛáõÝ ãÆ ÏðáõÜ ïå³·ðì³Í ·áì³´¹Ý»ðÆ ¨ ȳÛï³ð³ðáõÃÛáõÝÝ»ðÆ µáì³Ý¹³ÏáõÃÛ³Ý È³Ü³ð ¨ ÜÆßï ã¿, áð ûðÃáõÜ ïå³·ðì³Í ÝÛáõûðÆ ·³Õ³÷³ðÁ å³ïϳÝáõÜ ¿ Ëܵ³·ðáõÃÛ³ÝÁ, Ï³Ü Ëµ³·ðáõÃÛáõÝÁ ÏÆëáõÜ ¿ Èá¹ì³ÍÝ»ðáõÜ Ý»ðϳ۳ñì³Í ï»ë³Ï»ïÝ»ðÁ: лÕÆݳϳÛÆÝ µáÇáð Æð³ìáõÝùÝ»ðÁ å³ßïå³Ýì³Í »Ý: ػ絻ðáõÜÝ»ð ³Ý»ÇÆë` ÈÕáõÜÁ ûðÃÆÝ å³ðï³¹Æð ¿:

¶Ç˳ìáð Êܵ³·Æð` æ³ÝÆ»Ç Æµ³éÇáõñƳ (²Ý·Ç»ð»Ý ´³ÅÆÝ) Chief Editor JEANELLE IBARLUCEA (English Section)

Ðá¹ì³ÍÝ»ðÆ È»ÕÆݳÏÝ»ðÆ È»ÕÆݳϳÛÆÝ Æð³ìáõÝùÁ å³ßïå³Ýì³Í ¿: îå³·ðì³Í ÝÛáõûðÆ ³ÕµÛáõðÝ»ðÁ Ýßì³Í »Ý ÈÕܳܵ ïìÛ³Ç Ï³ÛùÆÝ:

îÝûð»Ý` ²Ýݳ ÞÆðÆÝÛ³Ý Director Anna Shirinyan гܳϳð·ã³ÛÆÝ ·ð³ß³ðáõÜ ¨ Ó¨³ìáðáõÜ ÐéÆ÷ëÆÜ» ²ì³·Û³Ý (ºð¨³Ý) Computer typing and design Hripsime Avagyan (Yerevan)

All rights reserved. Reference to “Take Care Of Your Health” newspaper is mandatory when making citations. Full or partial televised reading of the newspaper articles is prohibited without reference to “Take Care Of Your Health” newspaper. The opinions expressed on the newspaper do not have to coincide with the editorial staff’s viewpoints. The newspaper bears no responsibility for the content of ads and press review.

Սմարթֆոնով պառկած կարդալը առաջացնում է կուրություն, քաղցկեղ ու անքննություն

гܳϳð·áÕ ÐéÆ÷ëÆÜ» سð·³ðÛ³Ý Curator Hripsime Margaryan

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴ

5 interesting facts about the human body New gene-therapy cancer treatment 'wipes out' dying girl's leukaemia

Top research projects from the University of Illinois at Chicago

Անկողնում՝ կողքի վրա պառկած, սմարթֆոնով զբաղվելը հանգեցնում է ժամանակավոր կուրության, առաջին դեպքերը գրանցվել են Մեծ Բրիտանիայում:

Սմարթֆոնի առաջին զոհը 22 ամյա մի աղջիկ է եղել, որը մթության պայմաններում տեսողությունը ժամանակավորապես կորցնելու խնդրով դիմել է ակնաբույժի օգնույթյանը: Պացիենտը նշել է, որ տեսողության ժամանակավոր կորուստ ունենում է շաբաթը մի քանի անգամ: Հետազոտելուց հետո մասնագետները որևէ խնդիր չեն հայտանբերել, որը կարող էր դառնալ տեսողության կորստի պատճառ: Տեսողության ժամանակավոր կորստից բողոքող երկրորդ կինը եղել է 40 տարեկան: Նա նշել է, որ արդեն կես տարի է, ինչ արթնանալուց տեսողությունը վերականգնվում է մոտավորապես 15 րոպե հետո: Երկրորդ այցելուին հետազոտելուց հետո էլ մասնագետները որևէ ֆիզիկական կամ առողջական խնդիր չեն հայտնաբերել: Դրանից հետո բժիշկները սկսել են ուսումնասիրել, թե ինչ արտաքին պատճառների դեպքում կարող են կանայք մթության պայմաններում ժամանակավորապես կորցնել տեսողությունը:


APRIL - MAY, # 7 2017Ã.

Մասնագետները պնդում են, որ նմանատիպ դեպքերն ավելի հաճախակի են դառնալու ու ավելի տարածված, քանի որ հեռախոսների կամ այլ գաջեթների էկրանների լուսավորությունն ու գույները ավելի ու ավելի վառ են դառնում, իսկ մարդիկ էլ ավելի շատ ժամանակ են հատկացնում սմարթֆոններին ու թաբլեթներին: Սմարթֆոնային կուրությունը երկարատև բացասական ազդեցություն ունենում է աչքի ցանցաթաղանթի՞ վրա, թե ոչ` դեռևս պարզ չէ: Սակայն սմարթֆոնային կուրությունը միակ խնդիրը չէ, որ պառկած ժամանակ հեռախոսով երկար զբաղվելն առաջացնում է: Ավելի վաղ ամերիկացի գիտնականներն ուսումնասիրել էին, թե ինչպես է այն ազդում քնի վրա: Պարզվել էր, որ գաջեթների արձակած կապույտ լույսը դառնում է քնի խանգարման պատճառ: Էքսպերիմենտի ժամանակ մասնագետները հետազոտել են 12 մասնակցի, որոնք քնելուց առաջ մի քանի ժամ շարունակ կարդացել են տպագիր կամ էլեկտրոնային տարբերակով՝ ուժեղ լուսավորված էկրաներով գաջեթներով: Արդյունքում, էլեկտրոնային տարբերակով կարդացած մասնակիցները դժվարացել էին քնել և ավելի կարճ էր տևել արագ քնի էտապը: Գիտնականների կարծիքով քնի վրա տեխնիկայի նմանատիպ ազդեցությունը 21-րդ դարի պատուհասն է: Քնի խանգարումներից բացի, այն կարող է նպաստել շագանակագեղձի և կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը:

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ Բրոնխաբորբ

Նկարագրություն Բրոնխաբորբը մարդու շնչառական օրգանների առավել հաճախ հանդիպող հիվանդություններից է և իրենից ներկայացնում է բրոնխների լորձաթաղանթների բորբոքումֈ Ըստ հիվանդության ընթացքի՝ տարբերում են սուր և քրոնիկ. բրոնխաբորբֈ Պատճառներ Սուր բրոնխաբորբը սովորաբար վարակիչ բնույթ ունիֈ Հիվանդության առաջացման պատճառ են դառնում օրգանիզմի մրսածությունը, ջերմաստիճանի կտրուկ տատանումները, երկարատև խոնավ պայմաններըֈ Վերջիններիս հետ կապված՝ առավել հաճախ հիվանդանում են գարնանը և աշնանըֈ Հիվանդության առաջացմանը նըպաստում են ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ինչպես նաև քրոնիկական հիվանդությունների հետևանքով օրգանիզմի դիմ ադրողականության անկումըֈ Բրոնխաբորբը երբեմն առաջանում է թունավոր գազերի, եթերայուղերի, փոշու և այլ գըրգռոդ ազդեցությունների հետևանքովֈ Քրոնիկական բրոնխաբորբի առաջաց-մա-

2

նը նպաստում են ծխելը, փոշոտ և աղտոտված օդ շնչելը, թունավոր գազերով բրոնխների լորձաթաղանթների երկարատև գրգռումը, ալկոհոլի չարաշահումը, քըթի, քթաըմպանի, քթի հավելյալ ծոցերի հիվանդություններըֈ Պաթոգենեզ Սուր բրոնխաբորբը սկսվում է ընդհանուր թուլությամբ, առաջանում են մկանային ցավեր, հաճախ՝ հարբուխ, ըմպանի, կոկորդի, շնչափողի բորբոքային ախտահարումներֈ Այնուհետև սկսվում Է աստիճանաբար սաստկացող հազ` քիչ լորձային խորխարտադրությամբ՝ հաճախ բաց դեղնավուն կամ կանաչավուն երանգով, կարող է բարձրանալ նաև մարմնի ջերմաստիճանըֈ Սովորաբար սուր բրոնխաբորբով հիվանդը 1-3 շաբաթից լրիվ առողջանում է, իսկ երեխաների և տարեցների բրոնխաբորբը հաճախ ծանր է ընթանում և բարդանում թոքաբորբով, թոքափքանքով և այլնֈ Քրոնիկական բրոնխաբորբը հաճախ ուղեկցվում է բրոնխային հեղձուկով, շնչառական անբավարարությամբֈ Հիվանդության մեղմացման շրջանին հաջորդում է սրացումը, երբ հիվանդին անհանգստացնում է գորշականաչավուն խորխարտադրությամբ համառ հազըֈ Կրծքի շրջանում ի հայտ են գալիս ցավեր, որոնք ուժեղանում են խորը շնչելիս, հազալիս, իսկ ֆիզիկական ծանրաբեռնվածության, արագ քայլելու, վերելքի, այնուհետև նաև հանգիստ ժամանակ առաջանում է հևոցֈ Համառ հևոցը նոպայաձև ուժեղանում է քրոնիկական բրոնխաբորբի հեղձուկային ձևի ժամանակ, որին բնորոշ է դժվար արտաշնչումը: Հաճախ ջերմաստիճանը բարձրանում է մինչև 37,5-38° C, հիվանդության մեղմացման շրջանում նշված երևույթներն ամբողջությամբ անհետանում կամ թույլ են արտահայտվումֈ Սրացումները հաճախ լինում են ցուրտ եղանակներին և ուղեկցվում են այլ հիվանդություններովֈ Բուժում Սուր բրոնխաբորբը բուժելիս անհրաժեշտ է խստորեն հետևել բժշկի խորհուրդներին և նշանակումներինֈ Դեղանյութի ընտրությունը կախված է հիվանդության ձևից և փուլիցֈ Անկողնային ռեժիմը, լիարժեք սնունդը, առատ, տաք ըմպելիքը (ազնվամորու մուրաբայով, լորենու ծաղիկներով թեյը, սոդայով կամ հանքային ջրով կաթը), խաշած կարտոֆիլի գոլորշու շնչումը, մանանեխի լոգանքները (ոտքերի) սովորաբար թեթևացնում են հիվանդի վիճակըֈ Ուժեղ սրացման դեպքում բուժումը հիվանդանոցային էֈ Բացի դեղանյութերից, կարևոր է նաև հիվանդի խնամքըֈ Սրացման շրջանում նախ պետք է ստեղծել հիգիենային նպաստավոր պայմաններֈ Հիվանդի սենյակը պետք է չոր և տաք լինի, լավ օդափոխվիֈ Ձմռանը սենյակն օդափոխելիս պետք է հիվանդին լավ ծածկել վերմակով և մեջքով շրջել դեպի պատուհանը, որպեսզի սառը օդի ազդեցությունից հազն ու հևոցը չուժեղանանֈ Հարկավոր է խուսափել մարմնի գերտաքացումից և գերսառեցումիցֈ Օդի չափից ավելի չորացումից խուսափելու համար խորհուրդ է տրվում ջերմության աղբյուրի դիմաց մեծ ամանով ջուր դնել, իսկ ջեռուցման մարտկոցը ծածկել թաց շորովֈ Սենյակում կողմնակի հոտերը կարող են ուժեղացնել հազը և հևոցըֈ Այդ դեպքում հարկավոր է հիվանդին նստեցնել այնպես, որ կարողանա ձեռքերով հենվել մահճակալին կամ աթոռինֈ Վարակազերծման նպատակով խորխը պետք է հավաքել հատուկ թքամանում, որի ծավալի 1/3-ը նախապես լցվի 5 %-անոց քլորամինի լուծույթովֈ Բորբոքային գործընթացի սրացման, առատ խորխարտադրության ժամանակ օրգանիզմը շատ սպիտակուցներ է կորցնում, ուստի հիվանդը պետք է ստանա

բավարար քանակությամբ վիտամիններ, ինչպես նաև կենդանական ծագման սպիտակուցներ պարունակող սնունդֈ Հակացուցված են կծու, թթու կերակուրներըֈ Մշակված է բուժական մարմնամարզության հատուկ համալիր, որի նպատակը շնչառական բոլոր մկանների մասնակցությամբ ճիշտ և խորը շնչառությունն Էֈ Հատուկ ուշադրություն է դարձվում արտաշնչման մարզումներին, որն անցկացնում Է բուժական ֆիզկուլտուրայի մեթոդիստըֈ Սրացումներից դուրս քրոնիկական բորբոքումների ժամանակ խորհուրդ է տրվում առողջարանային բուժումֈ Խոշոր քաղաքների բնակիչներին օգտակար է հանգիստը, զբոսանքը՝ քաղաքամերձ այգիներում, պուրակներումֈ Կանխարգելում Բրոնխաբորբը կանխարգելելու համար անհրաժեշտ է օրգանիզմի կոփումֈ Մաքուր օդը, ջրային արարողությունները բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունըֈ Կոփումն սկսում են օդային լոգանքներից, հարմարվելուց հետո անցնում շփումների՝ սկզբում թաց քամած, ապա չքամած սրբիչովֈ Այնուհետև օգտակար Է ջրցողումը՝ 30-32° C ջերմաստիճանի ջրով, որը 2-3 օրը մեկ 1° C-ով իջեցնելով՝ պետք Է հասցնել մինչև ծորակի ջրի ջերմաստիճանիֈ Բարերար ազդեցություն է ունենում մաքուր օդում չափավոր մարզվելը (թենիս, թիավարություն, լող, դահուկային սպորտ)ֈ Կանխարգելման համար Էական նշանակություն ունր քթաբորբի, նշագեղձերի բորբոքման, քթի հավելյալ ծոցերի բորբոքումների ժամանակին և ճիշտ բուժումը, պայքարը փոշու, աղտոտված օդի դեմֈ Doctors.am

ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ Սեռական դաստիարակությունը` կյանքի կարեւոր բաղադրիչ

Տասնամյակներ շարունակ սեքսի և սեքսուալ հարաբերությունների մասին խոսելն ամոթալի և անպարկեշտ էր համարվում: Այդ մասին լռում էին դպրոցում, ընտանիքում աշխատում էին այն շրջանցել` հուսալով, որ այս հարցի պատասխանը կտա հետագա անձնական կյանքը: Իսկ դա բազմաթիվ անցանկալի անակնկալներ է մատուցում խնդրո առարկայից անտեղյակ կամ պատշաճ գիտելիքներ, փորձ ու ուղղվածություն չունեցող պատանիներին, երիտասարդներին, ինչու` ոչ, ամուսնական զույգերին: Սեռական դաստիարակությունը (սեռակրթություն) բժշկական ու հոգեբանական միջոցառումների մի ամբողջ համակարգ է, որը նպատակաուղղված է երեխաների, դեռահասների ու երիտասարդների շրջանում սեռական կյանքի նկատմամբ խելամիտ վերաբերմունքի դաստիարակմանը, ամուսնության և ընտանիքի ֆիզիոլոգիական և բարոյական հիմքերի ստեղծմանը:


APRIL - MAY, # 7 2017Ã.

3

Երեխաների սեռական լիարժեք դաստիարակությունը ներառում է մինչև սեռական հասունացումն ընկած շրջանը: Այս փուլում կարևոր են ընտանիքը, նախադպրոցական հիմնարկը: Նախադպրոցական տարիքի երեխաներին անհրաժեշտ է ծանոթացնել հիգիենայի տարրական կանոններին: Կարևոր է օրգանիզմի կոփումը: Երեխաներին խնամելիս պետք է խուսափել էրոգեն (տարփածին) գոտիները շփելուց, անհարմար, նեղ հագուստ հագցնելուց: Պետք է կանխել և ժամանակին բուժել ճիճվային հիվանդությունները: Անչափ կարևոր է ընտանիքում ջերմ մթնոլորտի ստեղծումը: Երեխաների շրջանում աստիճանաբար ձևավորվում է տվյալ սեռին պատկանելու գիտակցությունը, որն արտահայտվում է այն բազմաթիվ հարցերում, որոնք նրանք տալիս են ծնողներին` երբեմն շփոթեցնելով նրանց: Իրենց լույս աշխարհ գալու «գաղտնիքով» հետաքրքրվող երեխաների հարցերին պետք է պատասխանել պարզ և մատչելի, հակառակ դեպքում` միայն մեծանում է երեխայի հետաքրքրությունը թեմայի նկատմամբ, ստիպում նրան պատասխանն իմանալ ավելի «իրազեկ» ավագ ընկերներից: Ինչ վերաբերում է հնարքներին ու հեքիաթներին, ապա վաղ, թե ուշ դրանք մերկացվում են, և հետևանքը լինում է այն, որ երեխաները սկսում են անվստահությամբ վերաբերվել ծնողներին: Կրտսեր դպրոցական տարիքի երեխաների սեռական դաստիարակության գործընթացում պետք է հաշվի առնվեն ֆիզիոլոգիական ու հոգեբանական առանձնահատկությունները: Այդ շրջանում տղաների և աղջիկների սեռական բնականոն զարգացման և ճիշտ փոխհարաբերությունների հաստատման համար կարևոր են այնպիսի բարոյական հատկանիշները, ինչպիսիք են ամաչկոտությունը, զսպվածությունը, միշտ օգնելու պատրաստակամությունը և այլն: Սեռական դաստիարակությունն անհամեմատ բարդ և դժվար խնդիր է հատկապես սեռական հասունացման շրջանում: Պետք է խիստ նրբանկատ լինել՝ հաշվի առնելով օրգանիզմում կատարվող փոփոխությունները, ինչպես նաև դեռահասի անձնական հատկանիշները: Եթե աղջիկները դեռահասային շրջան են մտնում հիմնականում 12-14 տարեկան հասակում, ապա տղաները՝ 13-15: Դեռահասների սեռական հասունացման նախակարապետը երկրորդային սեռական նշանների երևան ալն է: Տղաների ձայնը «բեկվու»՚ է, սկսվում են առաջին ինքնաբեր սերմնաժայթքումները, ինչը պատանիներին երբեմն հանկարծակիի է բերում: Ծնողները պետք է գիտենան, որ բնավորության առնական կամ կանացի որոշ գծեր կարող են ուշ արտահայտվել: Հարկ չկա դրան չափից ավելի ուշադրություն դարձնել, հատկապես՝ զարգացման ճգնաժամային շրջաններում: Բնավորության ցանկացած տիպի դեպքում նախ և առաջ պետք է այնպես վարվել, որ երեխայի վարքի առանձնահատկությունները համապատասխանեն բարոյական նորմերին, ըստ որում՝ ոչ թե բռնանալով, պարտադրելով, այլ բնավորության ուժեղ կողմերի վրա հենվելով: Անկախ երեխայի տարիքից և բնավորության հոգեբանական տիպից՝ ծնողների կարևորագույն խնդիրն է մեղմել նրանց վարքագծի, հատկապես՝ կոնֆլիկտների հանգեցնող կողմերը, զարգացնել հակառակ սեռի հետ բարյացակամորեն շփվելու ունակություն: Սա կարևոր է, որովհետև դեռահասների սեռական հատկանիշների դրսևորման որոշ ձևերի հարցում ծնողները հաճախ լուրջ սխալներ են թույլ տալիս: Դա ամենից առաջ վերաբերում է ձեռնաշարժությա-

նը (օնանիզմ): Հարկ է նշել, որ դեռահասների շրջանում այդ խիստ տարածված երևույթը չպետք է ողբերգականացվի, քանզի անցյալի գրականությունում ձեռնաշարժության հնարավոր խոր հետևանքներն ակնհայտորեն չափազանցված են: Դեռահասի' կատարելությունից դեռևս հեռու սեռական համակարգը անտարբեր չէ այն բեռնվածությունների նկատմամբ, որոնց ստիպված է լինում դիմանալ ձեռնաշարժությունների ժամանակ: Բեռնվածությունը էլ ավելի է մեծանում սեռական հարաբերության պահին: Կարևոր է թույլ չտալ, որ անչափահասները հուզական խանգարումներ, հոգեկան ապրումներ ունենան, որոնք կարող են խոր հետք թողնել ողջ կյանքում:

Ավագները պետք է օգնեն իրենց երեխաներին' գիտակցելու ապագա երջանիկ և ներդաշնակ ընտանիքի անհրաժեշտությունը: ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Ջրահեղձման ողբերգական դեպքեր Առաջին օգնություն

Անցումային շրջանում դեռահասի հոգեբանության բնորոշ գծերից մեկը հասարակության մեջ ինքնահաստատվելու' չափահաս երևալու ձգտումն է: Ակներև է, որ պատանեկան տարիքի հոգեֆիզիոլոգիայի առանձնահատկություններին ծանոթ լինելը ծնողներին օգնում է դաստիարակչական համարժեք ներգործության ճիշտ ձևեր ու եղանակներ գտնել: Այդ փուլում սեփական դաստիարակության գլխավոր նպատակը պետք է դառնա որդու կամ դստեր մտածողության «իսկական տղամարդ» և «իսկական կին» հասկացությունների հետագա բյուրեղացումը: Տղաների սեռական դաստիարակության գործընթացում չի կարելի մոռանալ նաև տղամարդու հեղինակությունը պաշտպանելու անհրաժեշտությունը: Ընտանիքում հոր օրինակը միշտ ազդում է երեխաների մտապատկերում տղամարդու' ամուսնու և հոր կերպարի ձևավորմանը: Որդին յուրացնում է հոր վարքագիծը: Դուստրը, ի դեմս հոր, տեսնում է ապագա ամուսնու հնարավոր իդեալին կամ երդվում է առհասարակ չամուսնանալ: Այսպիսով՝ երեխաների ընտանեկան ապագայի պատասխանատուն առաջին հերթին ծնողներն են, ովքեր կոչված են ճիշտ և գրագետ սեռական դաստիարակություն տալուն:

Ջրում պատահար կարող է տեղի ունենալ յուրաքանչյուրի հետ, անկախ այն բանից, թե որքան լավ լողորդ է նաֈ Նույնիսկ լավ լողորդը կարող է ջրահեղձ լինել հանկարծահաս հիվանդության կամ հոգնածության պատճառովֈ

Ի՞նչ անել

Պատահարը գնահատելու համար եղեք զգոն եւ ուշադիր ցանկացած արտասովոր նշանի նկատմամբֈ


APRIL - MAY, # 7 2017Ã.

4

Դուք կարող եք նկատել լողորդի տարօրինակ վարքագիծը, լսել նրա ճիչը կամ ջրի հանկարծակի ճողփյունֈ Հաշվի առեք, որ ջրում խեղդվող մարդկանց մեծ մասն օգնություն կանչել չի կարողանումֈ Նրանք ամեն ինչ անում են գլուխը ջրի մակերեսին պահելու համարֈ Ուշադիր եղեք, եւ եթե տեսնում եք որեւէ մեկին, որը ջրում տարօրինակ շարժումներ է կատարում կամ փորձում է լողալ եւ առաջ չի գնում, ապա հնարավոր է, որ նա օգնության կարիք ունիֈ Պատահարը ճանաչելուց եւ գնահատելուց հետո, ինչպես յուրաքանչյուր դժբախտ պատահարի դեպքում, գործեք զգուշորենֈ Եթե տուժածը գտնվում է ջրում, ապա առաջին հերթին փորձեք նրան օգնություն ցույց տալ առանց ջուր մտնելուֈ Օգնելու նպատակով ջուր նետվելով` դուք նույնպես կարող եք տուժած դառնալֈ

Քաջալերեք ջրում գտնվող տուժածին, խոսեք նրա հետֈ Հնարավոր է, որ հետեւելով ձեր հանգիստ եւ քաջալերող խորհուրդներին` տուժածն ինքնուրույն հասնի ապահով տեղֈ Հակառակ դեպքում դուք կարող եք նրան մեկնել որեւէ առարկա, օրինակ` ձող, ծառի ճյուղ, գոտի եւ այլնֈ Երբ տուժածն ամուր բռնի առարկայից, մի փոքր կռացեք եւ մարմնով հետ ընկնելով՝ դանդաղ ու զգուշորեն քաշեք նրան դեպի ապահով տեղֈ Եթե ձեռքի տակ ոչ մի հարմար առարկա չունենք, պառկեք ջրավազանի եզրին եւ ձեր ձեռքը մեկնեք տուժածինֈ Ձեզանից հեռու գտնվող տուժածին փրկելու համար կարելի է նրա կողմը նետել ջրի մակերեսին լողացող որեւէ առարկա` պարանով կապածֈ Օրինակ` փրկարար օղակ, կիսով չափ ջրով լցված պլաստմասսայե տարողություն, անվադող եւ այլնֈ

Կանգնեք նետող ձեռքի կողմի ոտքը մի փոքր հետ, իսկ մյուս ոտքով կանգնեք պարանի ծայրինֈ Պարանի կեսը փաթաթած վիճակում պահեք ձեր մի ձեռքում, մյուսով նետեք առարկան` ներքեւից դեպի վեր ուղղված շարժումովֈ Փրկարարական միջոցը նետեք տուժածից մի փոքր հեռու, այնուհետեւ քաշելով բերեք նրան մոտֈ Ասեք տուժածին, որ ամուր բռնվի դրանիցֈ Երբ տուժածն ամուր կառչի առարկայից, մարմնով հետ ընկնելով դանդաղ եւ զգուշորեն քաշեք նրան դեպի ապահով տեղֈ Որոշ դեպքերում, եթե համոզված եք, որ ջուրը ծանծաղ է եւ կանգնած վիճակում չի ծածկում ձեր գլուխը, տուժածին փըրկելու համար կարող եք մտնել ջուրըֈ Գտնվելով ջրի մեջ՝ դարձյալ ավելի ապահով է տուժածին որեւէ առարկա մեկնելըֈ Աշխատեք այնպես անել, որ առարկան լինի ձեր եւ տուժածի միջեւ, որպեսզի վերջինս չկառչի ձեզնիցֈ Եթե կարող եք տուժածին հասնել, եւ եթե նա երեսնիվայր է պառկած ջրի մեջ,

Եթե անսպասելիորեն ջուրն եք ընկել, ջրի վրա լողալու կամ ջրի մակերեսին մնալու համար հնարավոր է, որ հագուստը ձեզ խանգարի եւ այն հանելու կարիք լինիֈ Սակայն որոշ դեպքերում կարող եք օգտագործել ձեր հագուստն հօգուտ ձեզֈ Եթե ձեզ հաջողվի օդ հավաքել վերնաշապիկի ուսերի մասում, ապա փրկվելն ավելի հեշտ կլինիֈ Դրա համար հանգուցեք վերնաշապիկի ստորին եզրերը կամ վերնաշապիկը դրեք անդրավարտիքի գոտու տակֈ Խորը շունչ քաշեք, գլուխը թեքեք առաջ, քաշեք վերնաշապիկը դեպի վեր եւ փչեք վերնաշապիկի բացվածքի մեջֈ Ներփչած օդը բարձրանում եւ վերնաշապիկի ուսերի հատվածում բուշտ է առաջացնում, որն օգնում է ձեզ մնալ ջրի մակերեսինֈ

Կանխարգելում

զգուշորեն շրջեք նրան եւ թեւատակերից բռնելով՝ հետ-հետ քայլելով տեղափոխեք նրան ջրի միջով մինչեւ լողավազանի եզրը, հետո հանեք նրան ջրիցֈ Եթե կասկածում եք, որ տուժածն ունի ողնաշարի վնասվածք, ապա ձեր հիմնական խնդիրը տուժածի դեմքը ջրից դուրս պահելն ու գլխի եւ ողնաշարի շարժումները կանխելն էֈ Այդ նպատակով զգուշորեն բռնեք նրա բազուկներից, վեր բարձրացրեք ձեռքերը գլխի երկայնքովֈ Տուժածի ձեռքերը գլխին սեղմելով` նրան շրջեք երեսով դեպի վերֈ Մի ձեռքով պահեք տուժածի գլուխը բազուկների միջեւ, իսկ մյուս ձեռքը անցկացրեք ազդրերի տակովֈ Աշխատեք տուժածի մարմինը պահել հորիզոնական դիրքով՝ դեմքը ջրից դուրսֈ Մինչեւ օգնության ժամանումը պահեք տուժածին ջրի մեջ այս դիրքումֈ Տուժածին ափ հանելուց հետո շնչուղիներից ջրի եւ այլ հեղուկների արտահոսքն ապահովելու համար նրան շրջեք երեսնիվայր, այնուհետեւ զննեք տուժածին եւ գործեք իրավիճակին համապատասխանֈ

Ջրում տեղի ունեցող դժբախտ պատահարներից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության հետեւյալ կանոներըֈ Երեխաներին մի թողեք ջրի մոտ առանց հսկողությանֈ Միշտ ձեռքի տակ ունեցեք փրկարար լողունակ միջոցներֈ Երբեք մենակ ջուր մի մտեք եւ միայնակ մի լողացեք, ինչքան էլ հիանալի լողորդ լինեքֈ Ջրի մոտ գտնվելիս ոգելից խմիչքներ մի՛ օգտագործեքֈ Լողալու ընթացքում կատակներ մի արեք՝ իրար մի քաշքշեք, փորձեք սուզել եւ այլնֈ Նման կատակները հաճախ դժբախտ պատահարների պատճառ են դառնումֈ www.emergency.am

Ðà¶ºÎ²Ü ²èàÔæàôÂÚàôÜ

Ինչո՞ւ ենք սխալ մեկնաբանում հոգեկան հիվանդությունները. Շատ մարդիկ, ուղղակի, ուրիշ են

«Հիվանդության» սահմանները ժամանակակից հոգեբանության մեջ լղոզված են: Իսկ պահվածքի շատ տեսակներ, որոնք համարում ենք խանգարում, վաղուց հիվանդությունների ցանկից դուրս են եկել:

Կանայք հարյուրամյակներով տառապել են միստիկական հիստերիայից

Եթե ինքներդ եք հայտնվել խեղդվողի դերում, առաջին հերթին խուճապի մի՛ մատնվեք, փորձեք օգնության ազդանշան տալ եւ մնալ ջրի երեսին, մինչեւ օգնությունը հասնիֈ

Հազարավոր տարիներ մարդիկ հավատացել են, որ կան հիվանդություններ, որոնցով հիվանդանում են միայն կանայք: Գիտական տեսանկյունից կանացի հիտերիան սկսել է ուսումնասիրվել մոտ 200 տարի առաջ: Մինչև այդ, դա համարվում էր մութ ուժերի հետևանք: Ինչ-որ մի ժամանակ «հիստերիկներին» նույնիսկ վհուկ էին համարում, դիվահար ու պատժում:


APRIL - MAY, # 7 2017Ã.

Կանանց հիստերիայի բումը եղավ Վիկտորյանական դարաշրջանի Բրիտանիայում: Տասնյակ հազարավոր կանանց վերագրվեց այդ ախտորոշումը, ու, իբր թե, նրանց բոլորի մոտ նույն սիմպտոմներն էին` ջղաձիգ նոպաներ, նյարդային տիկ, մեջքի ցավ, գերզգայունություն հըպումների նկատմամբ ու նույնիսկ ոտքերի կաթված: Հիվանդության պատճառը համարում էին արգանդի խանգարումները, իսկ արդյունավետ բուժումը` բուրումնավետ աղերը: Հիստերիա ունեցող կանայք իրենց մոտ պահում էին անուշաբույր փոքրիկ անոթներ, որոնցից հոտ էին քաշում հուզմունքի առաջին պահերին: Այն ժամանակ կարծում էին, որ ինտենսիվ հոտից «թափառող արգանդը» վերադառնում է իր ճիշտ տեղը, կինն էլ հանդարտվում է: Բուժման այս մեթոդը նկարագրում էր դեռ Հիպոկրատը 19-րդ դարում: Ցավոք, որոշ բժիշկներ ռադիկալ մեթոդների կողմնակից էին: Օրինակ, ամերիկացի Ռոբերտ Բետին հեռացնում էր կանանց առողջ ձվարանները: 20-րդ դարում հիստերիայի ուսումնասիրությամբ զբաղվում էր Զիգմունդ Ֆրեյդը: Նա սկսեց այն վերագրել նաև տղամարդկանց: Բայց գիտության զարգացումը ցույց տվեց, որ հիվանդության մասին պատկերացումները կտրուկ փոխվելու են: 1980 թվականին հիստերիան հիվանդությունների ցանկից հանվեց: Այն համարվեց այլ հոգեկան խանգարումների հետևանք:

Տրանսսեքսուալությունն այլևս խանգարում չէ

Բիոլոգիական ու հոգեբանական սեռերի անհամապատասխանությունն ավելի ու ավելի շատ մարդիկ են զգում, քան դուք կարծում եք: Տրանսեքսուալների հարաբերակցությունլ բնակչության մյուս մարդկանց հետ կանանց մոտ կազմում է 1:8000, իսկ տղամարդկանց մոտ` 1:4500: Այս տվյալները ներկայացրել են բելգիացի ու ամերիկկացի գիտնականները 2007 թվականին: Առաջ նրանց մասնաբաժինը բնակչության մեջ ավելի քիչ էր համարվում, գուցե այդ պատճառով էլ, գենդերի այդ ընկալումը համարվում էր հոգեկան խանգարում: Հոգեբանների գլխավոր պրոբլեմը նման մարդկանց սխալ բուժում նշանակելն է: Բուժումներից մեկը այն էր, որ փորձում էին օգնել տրանսսեքսուալներին համակերպվել իրենց մարմնի ու հոգու անհամադրությանը: Մյուսը սեռի փոփոխությունն էր: Որոշ մասնագետներ կարծում են, որ առաջին բուժումը կարող է վնասել մարդու հոգեբանական վիճակին: Համակերպումը կարող է բերել դեպրեսիայի ու տագնապի զգացողության: 21-րդ դարում գենդերային խանգարումներով զբաղվող հոգեբանները սկսեցին կասկածել, պե՞տք է արդյոք տրանսսեքսուալությունը համարել հիվանդություն: Որքան էլ տարօրինակ է, այդ հարցը ԱՄՆ-ում լուծվեց դատական որոշմամբ: 2011 թվականին Ատլանտայի դատարանը որոշեց, որ տրանսսեքսուալ-

5

ներն աշխատավայրում չպետք է ենթարկվեն խտրականության: Մեկ տարի անց Հոգեբանների ամերիկյան ասոցիացիան գենդերային նույնականացումը հանեց հիվանդությունների ցանկից, ու այն վերանվանեց գենդերային դիսֆորիա (իրականում, «դիսֆորիան» նույն «խանգարումն է», բայց առանց բացասական ընկալման): Մասնագիտական միությունները ողջունեցին այս որոշումը, բայց ուլտրապահպանողական կազմակերպությունների արձագանքը սպասելի «հիվանդագին» էր: Որոշ ակտիվիստներ վստահ են, որ Ասոցիացիան փոխել է գենդերային խանգարման կարգավիճակը ԼԳԲՏ-ների լոբբիների արդյունք:

Ասպերգերի սինդրոմի դժվար ճանապարհը

Ժամանակակից հոգեբանության մեջ Ասպերգերի սինդրոմի հարցն ամենադժվարներից է: Սինդորմն անվանակոչվել է Հանս Ասպերգերի` ավստրիացի մանկաբույժի անունով: Նա դեռ 1944 թվականին նկարագրում էր երեխաների, որոնք հասակակիցների հետ շըփման դժվարություններ ունեն: Նրանց էմպատիան թույլ արտահայտված էր, հաճախ տարվում էին այնպիսի թեմաներով, որոնք մեծ հետաքրքրություն չունեն, բայց նրանք այդ ոլորտներում մեծ առաջընթաց ունեին մյուս երեխաների նկատմամբ: Հենց այդ պատճառով, երկար ժամանակ սինդրոմը չէր բացահայտվում: Բայց ուսումնասիրությունից հետո էլ ամեն ինչ պարզ չէր: Այդ մարդիկ գրեթե չեն տարբերվում մյուսներից: Ասպերգերի բացահայտումից հետո էլ խանգարումը երկար ժամանակ հիվանդությունների ցանկում չէր հայտնվում: Պաշտոնապես Ասպերգերի սինդրոմը հիվանդությունների ցանկում հայտնվեց 1990-ականներին, բայց որոշումը, պարզվեց, միջանկյալ որոշում էր: Որոշ մասնագետներ շարունակում էին կարծել, որ «ասպիներին» խանգարում ունեցող համարելը ավելորդություն է: Որոշ մասնագետներ էլ չէին հասկանում, թե ինչու են այս ախտորոշումը առանձնացնում աուտիզմից: Ասպերգերի սինդրոմ ունեցող երեխաների ծնողները կարծում էին, որ այս խանգարումն ավելի շատ դրական է, քանի որ բացահայտում է երեխաների տաղանդները: Որոշ մասնագետներ մտահոգվում էին, որ սինդրոմի կրողները կարծում են, որ իրենց հիվանդությունը կապված է աուտզիմի հետ, նրանք հպարտությամբ հստակ սահմանագիծ էին անցկացնում իրենց ու աուտիկների միջև, որոնք խոսել էլ երբեմն չեն կարողանում: 2012 թվականին Հոգեբանների ամերիկյան ասոցիացիան որոշեց վերջ դնել անարդարությանը ու Ասպերգերի սինդրոմը վերաորակավորեց: Հիմա Ասպերգերի սինդրոմ ունեցողները համարվում են բարձր ունակություններ ունեցող աուտիկներ: Այս անգամ էլ մասնագետների որոշումը դուր չեկավ ծնողներին, որոնք ունեն ծանր տեսակի աուտիզմով երեխաներ: Նրանք կարծում են, որ այս վերաորակավորումը թույլ չի տա հասկանալ, թե որքան բարդ հիվանդություն

է աուտիզմը:

Ի ՞նչ են հիմա քննարկում հոգեբանները

2014-ի սեպտեմբերին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մշակեց փաստաթուղթ, որտեղ կային պլաններ մի քանի խանգարումներ էլ բացառել հիվանդությունների ցանկից: Դրանք հիմանկանում կապված են սեքսուալ կողմնորոշման ու գենդերային իդենտիկության հետ: Դրանց մեջ է էգոիստիկ սեքսուալ կողմնորոշումնը: Այս հասկացությունը ենթադրում է տագնապալից վիճակ, որը զգում է իր սեքսուալ կողմնորշման հետ չհամակերպվող մարդը: Հիմնականում այս տագնապը զգում են ոչ ավանդական սեռական կողմնորոշման մարդիկ: Պաշտոնապես այս վիճակը որոկավորվում է, որպես հոգեբանական խանգարում, բայց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ այն ոչ թե կապված է ուղեղի կամ նյարդային համակարգի յուրահատկությունների հետ, այլ սոցիալական դիսկրիմինացիայի հետևանք է: ԱՀԿ-ն պատրաստվում է հիվանդությունների ցանկից հանել նաև ոչ ավանադական սեքսուալ նախասիրությունները: Կազմակերպությունում կարծում են, որ հարաբերություններում ոչ սովորական սեքսուալ նախընտրությունները հիվանդություն համարելու հիմք չկա:

¶Æî²Î²Ü ´ÄÞÎàôÂÚàôÜ

Ճողվածք

Ճողվածքն իրենից ներկայացնում է ներքին օրգանների արտացցումը խոռոչներից` առանց դրանց պատերը ծածկող թաղանթների վնասման: Ճողվածքները լինում են բնածին և ձեռքբերովի: Երեխաների ճողվածքը հաճախ լինում է բնածին: Տարբերում են ճողվածքների հետևյալ տեսակները` - ուղեղային ճողվածք, - կրծքային ճողվածք, - որովայնային ճողվածք: Որովայնային ճողվածքն ըստ տեղադրության լինում է` - աճուկային, - ազդրային, - պորտային, որովայնի սպիտակ գծի, - ստոծանիական, ճարպոնային և այլն:


APRIL - MAY, # 7 2017Ã.

6

Երեխաների մոտ ավելի մեծ տարածում ունեն պորտային և աճուկային ճողվածքները: Պատճառներ Ճողվածքի առաջացման պատճառները պայմանականորեն բաժանվում են տեղայինի և ընդհանուրի: Տեղայինի պատճառը մարմնի այն հատվածների կառուցվածքի թերությունն է, որով կատարվում է ճողվածքապարկի արտացցումը (աճուկային շրջան, պորտային օղ և այլն): Ընդհանուր պատճառներն են ֆիզիկական ծանր աշխատանքը, փորկապության ժամանակ մշտական լարումները, մկանների թույլ զարգացումը և այլն: Հղիության ընթացքում բարձրանում է ներորովայնային ճնշումը, որովայնի պատը թուլանում և բարակում է, որը մեծացնում է ճողվածքի առաջացման հնարավորությունը: Ճողվածքի երևան գալուն նպաստում են նաև խոռոչների պատերի վնասվածքները: Բնածին ճողվածքներն առաջանում են ներարգանդային զարգացման թերությունների դեպքերում: Պաթոգենեզ Արտաքին ճողվածքի ախտանշաններն են արտացցվածքները (ուռածությունը) մարմնի բնորոշ տեղերում: Որպես կանոն, պառկած վիճակում ճողվածքն ուղղվում է դեպի որովայնի խոռոչ: Չբարդացած դեպքերում հիվանդներն ունենում են ծանրության, տհաճության զգացում, երբեմն` նաև ցավեր: Կարող է խանգարվել միզարձակումը: Մեծ ճողվածքի ժամանակ ցավերը դառնում են մշտապես կրկնվող և հիվանդի աշխատունակությունը պակասում է: Ճողվածքի հաճախակի բարդություններից են ճողվածքի ճմլումը, հազվադեպ` բորբոքումները: Բորբոքման հետևանքով ճողվածքապարկի պարունակությունը կարող է սերտաճել դրա պատերի հետ, ինչը կարող է հանգեցնել ՛՛չուղղվող ճողվածքների՛՛: Ամենավտանգավոր բարդությունը համարվում է ճողվածքի ճմլումը, որի դեպքում ճողվածքապարկի մեջ գտնվող օրգանների չափերի անհամապատասխանության հետևանքով ընդհատվում է ճմլված օրգանի արյունամատակարարումը և խանգարվում է նրա ֆունկցիան, որից հետո օրգանը մեռուկանում է: Աղիքները ճմլվելիս առաջանում է աղիքների անանցանելիություն: Եթե ճմլումը ժամանակին չվերացվի, կարող է առաջանալ որովայնամըզի բորբոքում, որը հանգեցնում է լուրջ բարդության և մահվան: Բուժում Ճողվածքի բուժման միակ արմատական եղանակը վիրահատությունն է: Բոլոր հիվանդները պետք է գտնվեն վիրաբույժի հսկողության ներքո: Չբարդացած ճողվածքի վիրահատական բուժումն անվտանգ է և արդյունավետ: Ժամանակին չվիրահատելիս ճողվածքը կարող է ճմլվել, և նման դեպքերում անհետաձգելի վիրահատությունը կենսական անհրաժեշտություն է դառնում: Ճմլված ճողվածքը դժվար է բուժվում, քանի որ կատարվում է օրգանիզմի թունավորման և ճողվածքապարկի շրջանում բորբոքման պայմաններում: Ճըմլված ճողվածքի ուղղման փորձերը, ջեռակի, ցավազրկող նյութերի օգտագործումն անթույլատրելի են: Նման դեպքերում ճմլված օրգանին լրացուցիչ վնաս է հասցվում, ինչն էլ ազդում է վիրահատության արդյունքի վրա: Բացի այդ, ճմլված օրգանի ուղղման ժամանակ ճմլված օրգանը կարող է պատռվել և դրա մեռուկացված մասերը` ընկնելով որովայնի խոռոչ կհանգեցնեն որովայնամզի բորբոքման: Բանդաժ կրելը չի երաշխավորում, որ ճողվածքը չի ճմլվի: Այն թույլատրվում է կրել միայն այն ժամանակ, երբ ո-

րոշ հիվանդությունների առկայության դեպքում, ինչպիսիք են օրինակ` վիրահատությունը հակացուցված է: Կրծքի երեխաների պորտային ճողվածքի ոչ վիրաբուժական բուժումը կատարվում է բժշկի հսկողությամբ` երեխայի պորտին կպչուն սպեղանի դնելով, ինչը կանխում է ճողվածքապարկի արտացցումը: Անհրաժեշտ է օգտագործել միայն թարմ սպեղանի, քանի որ հինը կարող է շուտ պոկվել և մաշկը կակղեցնել: Պորտին սպողանի կպցնելուց բացի, բժիշկը կարող է առաջարկել օրգանիզմն ամրապնդող դեղորայքային բուժում, որովայնի պատի մերսում, ինչպես նաև որովայնի մկաններն ամրապընդող միջոցներ: Աճուկային ճողվածքի առկայության դեպքում երեխաների վիրահատությունը բժշկի նշանակմամբ կատարում են այն տարիքում, երբ դա ամենաանվտանգն է:

IQ link to baby's weight gain in first month

Կանխարգելում Ճողվածքի կանխարգելման լավագույն միջոցներն ենորովայնի պատի մկաններն ամրապնդող ֆիզիկական վարժությունները, ինչպես նաև օրգանիզմի կոփումը: Հղիության ժամանակ էական նշանակություն ունի ճիշտ ռեժիմը, բանդաժ կրելը, իսկ ծննդաբերությունից հետո օգտակար է որովայնի մերսումը: Հարկավոր է խուսափել խիստ ճարպակալումից և նիհարելուց: Խորհուրդ է տրվում փոքր երեխաներին օրը 3-4 անգամ 1-3 րոպե պառկեցնել փորի վրա, ինչը նպաստում է որովայնի ճնշման ամրապնդմանը:

New research from the University of Adelaide shows that weight gain and increased head size in the first month of a baby's life is linked to a higher IQ at early school age. The study was led by University of Adelaide Public Health researchers, who analysed data from more than 13,800 children who were born full-term. The results, published today in the international journal Pediatrics, show that babies who put on 40% of their birthweight in the first four weeks had an IQ 1.5 points higher by the time they were six years of age,


APRIL - MAY, # 7 2017Ăƒ. compared with babies who only put on 15% of their birthweight. Those with the biggest growth in head circumference also had the highest IQs. "Head circumference is an indicator of brain volume, so a greater increase in head circumference in a newborn baby suggests more rapid brain growth," says the lead author of the study, Dr Lisa Smithers from the University of Adelaide's School of Population Health. "Overall, newborn children who grew faster in the first four weeks had higher IQ scores later in life," she says. "Those children who gained the most weight scored especially high on verbal IQ at age 6. This may be because the neural structures for verbal IQ develop earlier in life, which means the rapid weight gain during that neonatal period could be having a direct cognitive benefit for the child." Previous studies have shown the association between early postnatal diet and IQ, but this is the first study of its kind to focus on the IQ benefits of rapid weight gain in the first month of life for healthy newborn babies. Dr Smithers says the study further highlights the need for successful feeding of newborn babies. "We know that many mothers have difficulty establishing breastfeeding in the first weeks of their baby's life," Dr Smithers says. "The findings of our study suggest that if infants are having feeding problems, there needs to be early intervention in the management of that feeding."

Top research projects from the University of Illinois at Chicago

In this Spotlight feature, we will take a look at some of the groundbreaking research being carried out at the University of Illinois at Chicago, and we speak with some of the scientists behind the big ideas. The University of Illinois at Chicago (UIC) is Chicago's only public research university, and their research covers a wide range of topics including - but not limited to - computer science, sustainability, bioengineering, health sciences, psychology, and education. According to their website, UIC aims to "affect the way we live." In this article, however, we will focus our attention on medical advances, concentrating on just five of their recent projects. We also speak with some of the researchers responsible for these fresh ideas.

Gut bacteria's role in breast cancer The role of gut bacteria in health and disease is a hot topic. Jun Sun, associate professor at UIC, and Tao Pan, from the University of Chicago, are investigating the role of gut bacteria in breast cancer. Specifically, they are interested in a chemical called queuine. Queuine is produced by certain gut flora, absorbed through the intestine and circulated in the blood. Cells use queuine to modify transfer RNAs (tRNAs), which are adaptor molecules that link messenger RNA to the amino acid sequence of proteins. Queuine helps tRNAs to make proteins more accurately and efficiently.

New gene-therapy cancer treatment 'wipes out' dying girl's leukaemia A six year-old leukaemia sufferer who became one of the first in the world to trial a new gene-therapy treatment is smiling

7

But when she spoke to the US hospital team Mrs Cross was stunned to be told that the pioneering treatment had been a massive success. They said her MRD test was 'negative', her spinal fluid was clear and there was no sign anywhere of even tiny amounts of leukaemia in her body. "It's just so amazing," she added. NEWS.am Medicine

again - after tests revealed her cancer has vanished. Erin Cross, of Chester, in Cheshire, was gravely-ill earlier this year with deadly acute lymphoblastic leukaemia, a cancer of the white blood cells. But after ÂŁ100,000 was raised in a public appeal on ITV's This Morning show with Phillip Schofield and Holly Willoughby, in July she jetted to Seattle with her doting parents Sarah and Antony Cross. Now her family have been told by Seattle Children's Hospital that blood tests reveal the cancer has completely disappeared. And it means on December 28th at Royal Manchester Children's Hospital she will be well enough to have a bone marrow transplant - to make sure the leukaemia can never return. Mrs Cross said: "We got a call from the hospital who told us the cancer cells have gone. "We couldn't believe it as she has never come back clear from any treatment before. "She is running around now like any six year old. "I'm so glad I pushed for her to get on the trial at Seattle, if I hadn't she wouldn't be here today. "I knew that the T Cell therapy would be the only option with the chemotherapy not working - mother's instinct was working hard at that point! "We have never had a negative MRD bone marrow test before, it's so amazing to hear the words 'no signs of leukaemia'. "I just want to thank everyone from the bottom of our hearts." Her parents said they "cried tears of relief" after being told she was finally in remission from the disease that's blighted her life for the past four years. Erin had years of traditional cancer treatment but relapsed as the leukaemia came back stronger than ever. Last June Mrs Cross appeared on ITV's This Morning with Phillip Schofield and Holly Willoughby to reveal their plans to jet her to America for the treatment. She told of their struggles to conceive Erin, undergoing seven rounds of IVF treatment, and how hard it hit them when Erin relapsed after years of intensive chemotherapy. She said: "We just couldn't comprehend it when Erin relapsed after sailing through two and a half years of intensive treatment. "She put on such a brave face though, and everyone who met her just fell in love with her." Now the new treatment has finally beaten her cancer, Mrs Cross said they were struggling to believe their luck in getting on the trial. She said: "I was making the breakfast when I got the phone call from the team at Seattle Children's Hospital. "They wanted to get the important news to us that her sample was clear of leukaemia. "I just broke down crying. I had to hang up and get myself together and go and spend some time with Erin and Antony." The 'all-clear' revelation was explained when Mrs Cross rang the T Cell (white blood cells) team back later to discuss her MRD bone marrow test. MRD (Minimal residual disease) are the small numbers of leukaemia cells that remain in the bone marrow after treatment - which are the major cause of the disease returning again.

5 interesting facts about the human body

Your body is many things: a mechanical device, a walking chemistry set, a sustainable life form, and an ever-changing biological phenomenon. There's a lot to know about the body. Were you aware of these amazing facts? 1. For every pound of fat gained, you add seven miles of new blood vessels. New tissue needs blood supply, so your vascular system expands to accommodate it. This also means your heart must work harder to pump blood through the new network, which may reduce oxygenation and nutrient replenishment in other tissues. Lose a pound? Your body will break down and reabsorb the unneeded blood vessels from the previous tissue. 2. You are taller in the morning than in the evening. When you crawl out of the sack in the morning you are at your tallest. On average, you are approximately one half inch taller when you wake in the morning, thanks to excess fluid between within your spinal discs. While you are sleeping, these fluids replenish. During the day your body has to deal with the stress of standing, so the discs become compressed and the fluid seeps out. This results in you losing a small amount of extra height. 3. Your skin is an organ. Just like the liver, heart, and kidneys, your outer covering is an organ. An average man has enough skin on his body to cover approximately twenty square feet. For an average woman it is approximately seventeen square feet. Approximately 12% of your weight is from your skin. And, your skin replaces 45,000+ cells in only a few seconds. It's constantly growing new skin and shedding old skin. 4. There are more than 600 individual skeletal muscles and 206 bones in your body. If all 600+ muscles contracted and pulled in the same direction, you could lift over twenty tons of resistance. Additionally, the adult skeleton is composed of 206 bones, but at birth an infant skeleton contains approximately 350 bones. Over time, some of the 350 bones fuse together and eventually grow to the 206 adult figure. 5. You need to consume a quart of water each day for four months to equate to the amount of blood your heart pumps in one hour. Additionally, over a lifetime, at your normal (resting) heart rate you will have pumped enough blood to fill thirteen oil super tankers. To further expound on this fact, on average, your heart beats 40,000,000 times per year. Doing the math, over your lifetime (both men and women averaged), that results in 2,600,000,000 heartbeats (two billion, six hundred million). This does not even factor in your increased heartbeats due to your love of exercise.


APRIL - MAY, # 7 2017Ã.

8

»ðÃÆ Èð³ï³ð³ÏáõÃÛáõÝÁ Æð³Ï³Ý³ñìáõÜ ¿ Èáì³Ý³ìáð ϳ´Ü³Ï»ðåáõÃÛáõÝÝ»ðÆ ýÆݳÝë³Ï³Ý ³ç³ÏñáõÃ۳ܵ: Sponsored By


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.