Paroles (խոսքեր) հավաքածուի հրատարակումները պոեզիային, պատմվածքին եւ էսսեին են անդրադառնում: Դրանք նպատակ ունեն հասանելի դարձնել կարեւոր՝ կարճ, բայց բովանդակալից տեքստեր գրականության, արվեստի եւ մտքի ասպարեզում: Դրանց հայերեն թարգմանությունը հնարավորություն կընձեռի մշակութային կյանքի բոլոր գործիչներին հաղորդակից լինել գաղափարական շարժումներին, որ գրանցվում են համաշխարհային մտքի պատմության մեջ, եւ առանց որոնց իմացության բացառվում է հնարավոր ցանկացած նորը: