Nor Ghiank iulie - august 2017

Page 1

?YUMANIY HAOY} MIYUTOAN ERGLEZVOAN AMSACIR

DARI 68 TIV 07 -08 (2(46 - 2(47 ƒ Հուլիս - Օգոստոս 2017

ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՂՈՑԻ 4-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ


PYVANXAGYUTOYUN ԳլՈւժԻ ՄԱՐԶԸ ԵՂբԱՅՐԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻՆ ՀԵՏ ....................................... =` 4 ԵՐԵւԱՆ. ՀԱՅՈՑ լԵԶՎԻ ՈւՍՈւՑՄԱՆ ԱՐԱԳԸՆթԱՑ ԴԱՍԸՆթԱՑՆԵՐ............................... =` 6 «...ՄԻ ՓՈՐձ էՐ , ՈՐ ՓՈխԵՑ Եւ ԱՄՐԱՑՐԵՑ ԻՄ ԱԶԳԱՅԻՆ ԶԳԱՑՄՈւՆքԸ» .................................................... =` 8 ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՂՈՑԻ 4-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ...................................... =` 12

Supliment limba rom`n[

IstorIa adevărată şI neştIută a turcIeI: o Insulă armenească pe Bosfor ........................................................... p. 19 s-a stIns dIn vIață tacvor shIshmanIan .................................. p. 21 ՌՈւՄԻՆԻԱՅԻ բՈւխԱՐԵՍՏ Եւ ՍՈւչԱՎԱ քԱՂԱքՆԵՐՈւՄ ՏԵՂԻ ՈւՆԵՑԱՎ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈւ ՀԱՄԱՇխԱՐՀԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՆԳՕՐՅԱ ՀԱՄԱխՄբՈւՄԸ ................................ =` 22 ՀԱճԿԱՏԱՐ-2017 ......................................................................... =` 28

ŠNYR GOANQ‹IN AN"NAGAZM: MIQAOEL SDEWAN-CAZAZOAN Œ ,mpacr^ ;nxh^ qardyukar MADLEN DER-KYUGASOAN Œ ,mpacir VARXAN MARTAOAN Œ ,mpacir MIHAOIL GEYRGIYU Œ lyusangari¿[ MARIAM BYSTAN)OAN Œ meqenacryuhi

COLECTIVUL «NOR GHIANK»

MIHAI STEPAN-CAZAZIAN – secretar-general de redacție MADLEN TER-GHUKASIAN; VARTAN MARTAIAN – redactori MIHAI GHEORGHIU – fotoreporter MARIAM BOSTANGIAN – dactilografă-operatoare

REDAC|IA: Bucure=ti, Bd. Carol I, nr. 43, sector 2, tel./ fax. 314.67.83 redactia@araratonline.com

TEHNOREDACTARE COMPUTERIZATĂ: LAURENțIU ALExANDRU POPESCU

TIPARUL: S.C. ARARAT srl.I.S.S.N. 1221-9169

Մ

անուկ հասակես գիտեի Անդրանիկի մասին, որու արձանն այլևս չկար հայոց եկեղեցվո բակին մեջ: Սակայն անոր մասին տանը կխոսեին: Պապ ու տատս դեռ կենդանի էին և գիտեին, շատ բան տեսած էին, սորված էին նաև լռել: Եվ դեռ պիտի ժամանակ անցներ մինչև որ Անդրանիկի կիսանդրին վերըստին տեղադրվեր այն պատվանդանին վրա, ուրկե ան մեզ կնայի նույնքան հանգիստ ու պարզ հայացքով՝ ինչպես իր կենդանության օրոք: Հասարակ մարդ մը, ով փոքր ազգի մը Ազգային Հերոս կդառնա: Հայություն, հայեր և հայեր՝ Հայաստանով կամ առանց Հայաստանի: Ազգի հերոսներու պանթեոն մտած Անդրանիկ Օզանյան կվախճանվի 1927 թվականի օգոստոսի 31-ին: Իր ոչ երկարատև կյանքի ընթացքին (ան ծնած էր 1865 թվի փետրվար 25-ին, Շապին Գարահիսար) ան բազում դժվար պահեր կտեսնե, սակայն իր համառության, համբերատարության և քաղաքական ու ռազմական գործիչի հայացքներու շնորհիվ կվաստակի այն հեղինակությունը և համբավը, զոր մեր օրերուն ալ կվայելե: Հասարակ մարդ մը՝ առանց բարձրագույն ուսման, որը կդառնա ազգային հերոսն այն ժողովուրդի, որն այսպիսի առաջնորդներու մեծ կարոտ կզգար 19-րդ դարու վերջին և 20-րդ դարու սկիզբին: Ահավոր ժամանակաշրջան մը՝ հատկապես հայերու համար, որոնք ենթարկվեցան համիտյան կոտորածներու, որոնց հետևանքները և ողբերգականությունը դեռ այսօր ալ լիովին չեն գնահատված ու լուսաբանված: Զորավար՝ ֆիտայապետ Անդրանիկը մասնակցած է բազում պատերազմներու. Առաջին բալկանյան պատերազմ (որու մարտերուն մորս կողմե պապս՝ Օհանես Օհանեսյանը մասնակցած է որպես պուլղարացի զինվոր), հայթաթարական պատերազմ, Առաջին աշխարհամարտ: Ան ներկա եղած է Վանի կամ Պիթլիսի մեջ, ինչպես նաև մասնակցած է կովկասյան ռազմաճակատի կռիվներուն, ստացած է պարգևատրումներ թե՛ ֆրանսացիներեն, թե՛ ռուսներեն, և դարձած է կենդանի լեկենտ այն ատեն, երբ հայոց պատմությունն արդեն հոգե-


ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ Եւ ՎԻլԻԱՄ ՍԱՐՈՅԱՆ

վարքի մեջ էր: Առաջնորդ մը, որը հասկցավ ինչպես զորակոչի ենթարկել ժողովուրդի կարողությունները, առաջնորդ մը, ով ուներ քաղաքական հեռատեսություն, առաջնորդ մը, որն իր տեղը զիջեց այն ատեն, երբ հասկցավ, թե արդեն անկարող է մեծ բան ընել յուրայիններուն համար: Անոր անունը մտավ Վանի, Պիթլիսի կամ Ֆրեզնոյի հայոց հավաքական հիշողության մեջ, և Ֆրեզնոյի մեջ ալ կնքեց իր մահկանացուն: Գալիֆոնիո նույն Ֆրեզնոյին մեջ ծնած է, այս անգամ 1908 թվին, ոչ պակաս համբավ վաստակած՝ բոլոր հայերուս (և ոչ միայն հայերուս) կողմե սիրված ու հարգված գրող Վիլիամ Սարոյանը: 1936-ին լույս կտեսնե Սարոյանի հեղինակած «Inhale and Exhale» պատմվածքներու հատորը, որու մեջ ընդգըրկված են «Andranik of Armenia» և «The Armenian and the Armenian» պատմվածքները: Առաջինը նկարագրությունն է քանի մը ամերիկահայերու, որոնք Անդրանիկի այցի թելադրած հուզմունքի ազդեցության ներքո կդառնան վեհանձն, մարդամոտ, համակրելի և այլն, մինչ զորավարի հեռանալուն պես կվերադառնան իրենց բնորոշ պահվածքին: Սարոյանի հեգնանքը որքան կծու է, նույնքան ալ քնքուշ է, և կերպարներու հանդեպ իր սերն ակներև: «The Armenian and the Armenian» պատմվածքի վերաբերյալ շատ հետաքրքիր հայտնաբերություն մը. ամերիկացի գիտաշխատող և National Association for Armenian Studies& Research-ի Armenian Studies-ի

հրատարակիչ Մարկ Մամիկոնյանը, 2017 թվի հունիս 13-ին կհրապարակե «The Misquotation of William Saroyan» վերնագրով գերազանց հոդվածուսումնասիրություն մը, ուր մանրամասն փաստարկներով կփարատե Սարոյանի պատմըվածքեն մեջբերումի մը շուրջ ստեղծված առասպելը: Շատ լավ և գեղեցիկ կհնչե, հատկապես «For when two of them (խոսքը երկու հայերու մասին է) meet anywhere in the world, see if they will not create a New Armenia», ինչը Վիլիամ Սարոյանը երբեք չէ գրած: Մարկ Մամիկոնյանի բերած ապացույցը օրինակելի է, այն կարելի է կարդալ www.Creativearmenia.org կայքի մեջ: Ինչի՞ համար կպնդենք այս մանրամասնության վրա. որովհետև Հայոց Ցեղասպանությունը ժըխտող թուրքական կայքերու մեջ

գտանք Վիլիամ Սարոյանին վերագրվող կեղծված մեջբերումներ՝ զետեղված հակահայ քարոզչական նպատակներով: Այն, որ Վիլիամ Սարոյանը այցելած է թուրքիա և հայրենի վայ րերը, և այն, որ սեղմած է Իսմեթ Ինոնյույի ձեռքը չի նշանակեր, թե ինքը կընդունե օսմանյան իշխանություններու անմեղությունը: Այդքան բան: Իրավիճակը կարելի է ուղղել, ամեն ինչ մեզմե կախված է: Ուզեցինք միայն ուշադրությունը հրավիրել զորավար Անդրանիկի և Վիլիամ Սարոյանի արձակ գրություններու վրա: Շուտով Պուքրեշի մեջ լույս պիտի տեսնե հատոր մը ևս Սարոյանի հրաշալի արձակեն: Մինչ այդ, հիշենք այն մեծ մարդոց, որոնց կարիքը այսօր ալ ունինք: Պետրոս խՈՐԱՍԱՆճՅԱՆ

07-08/2017

3


ԳլՈւժԻ ՄԱՐԶԸ ԵՂբԱՅՐԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻՆ ՀԵՏ

Հ

ունիս 30-ին, Գլուժի Մարզային խորհուրդի փոխնախագահներ պարոններ Վաքար Իսթվանը և Մարիուս Մընզաթը ընդունեցին Հայաստանի Արմավիրի Մարզի պաշտոնական պատվիրակությունը՝ գլխավորությամբ Մարզի կառավարիչ Աշոտ Ղահրամանյանի։ Հանդիպումը տեղի ունեցավ Գլուժի մարզային վարչության կեդրոնատեղին, ուր Գլուժի Մարզի և Արմավիրի Մարզի միջև ստորագրվեցավ երկկողմանի Համագործակցության պայմանագիր մը։ Երկկողմանի պայմանագրի սկզբունքային կետերու ստորագրմանը ներկա էին Պուքրեշի մեջ Հայաստանի դեսպան պրն. Համլետ Գասպարյան, ՌՀՄ նախագահ պրն. Վարուժան Ոսկանյան, Գլուժ-Նափոքայի Հայագիտության Ինսթիտուտի ինչպես նաև մշակութային ինսթիտուտներու ներկայացուցիչներ, երկրի և մարզային հայ համայնքի անդամներ, ովքեր կկանխատեսեն փոխադարձ շահավետ համագործակցության իրագործումը մշա4

07-08/2017

կութային, տնտեսական, կրթական, հանրային և զբոսաշրջային ոլորտներու մեջ։ Նկատի առնըված էր նաև ավելի ընդարձակ համագործակցություն մը իրականացնել հանրային տարբեր հիմնարկություններու, ոչ կառավարական կազմակերպություններու և կապալառու ընկերակցություններու միջև։ «Ինձ կուրախացնե այն փաստը, որ հաջողեցանք պաշտոնականացնել գործակցության հարաբերությունները Գլուժի և Արմավիրի միջև։ Այս եղբայրությունը բոլորովին ալ պատահական չէ, եթե նկատի ունե-

նանք այս շրջանի մեջ հայ համայնքին երկարատև կեցությունը, Կեռլա-Հայաքաղաքը (Armenopolis) և արժեքներու բազմատեսակությունը, որով և հայերը նպաստած են ռումանական մշակութային և հոգևոր ժառանգության հարստացմանը», ըսավ Մարզային խորհուրդի փոխնախագահ, հանդիպումը վարող և միևնույնատեն երկու մարզերու եղբայրացման նախաձեռնող՝ Վակար Իշթվան։ Հանդիպման շրջանակեն ներս երկու կողմերու ներկայացուցիչները ներկայացուցին որպես այլընտրանք՝ երկու շրջաններու տնտեսական և ներդրումային ուրվագիծը։ Այս համատեքստին մեջ ընդգծվեցավ յուրաքանչյուր գոտիի յուրահատկությունը, անոնց ունեցած բարելավ կողմերը և փորձեցին միմյանց ընդհանուր կետերը ճանչնալ, որ պիտի կազմե ապագա երկկողմանի համագործակցության նախագիծին հիմքը։ Այս իմաստով մշակութային համագործակցության քով, որ վերագծված և տեսանելի է արդեն, ռումանական կողմին ներկայացված էին քանի մը նախա-


ձեռնարկներ և Արմավիրի Մարզին և Հայաստանին փորձը, որ կարելի է նմանակել, վերցնել։ Սկսյալ անոնց ունեցած հաջողություններեն ձկնաբուծության բնագավառին մեջ, մանավանդ նկատի ունենալով մարզին մեջ ջուրի աղբյուրներու ծայրահեղ սակավությունը այս մարզը հաջողած է զարգացնել ձկնաբուծությունը՝ դառնալով ձուկի նշանակալի արտահանող։ Միևնույնատեն բանջարեղենի, ծիրանի, խաղողի գինիները նաև գինիին թորումը կներկայացնեն այն ոլորտները, որու մեջ Հայաստանը և Արմավիրին Մարզը հաջողած են կատարելագործվիլ։ Կրթական տեսանկյունե Հայաստանը առանձնահատուկ ուշադրություն դարձուց ՝համընդհանուր ձևով շախմատի ուսուցումը մտցնելով դպրոցներու մեջ երկրորդ դասարանեն սկսյալ, որ էապես նպաստեց երիտասարդներու մտավոր զարգացման։ Այս առիթով, Արմավիրի Մարզի ներկայացուցիչները իրենց պատրաստակամությունը հայտնեցին ռումանական կողմի տրամադրության տակ դնել հայ փորձագետներու աշխատանքը մտավոր սպորտի բնագավառեն ներս՝ համագործակցելու այս ողղությամբ ևս։ «Վճռական կերպով համոզված եմ, որ այսօր ստորագրված պայմանավորվածությունը ապագային համար կունենա դրական արդյունքներ երկու կողմերու համար ալ և կդյուրացնե լավապես կատարված գործնական աշխատանքները և գաղափարները մտցնել գործառության մեջ։ Մարզը կգտնըվի լիովին ընդարձակման, ծավալման մեջ՝ հզոր արդյունաբերությամբ և չափազանց զարգացած գյուղատնտեսությունով։ Երկու շրջաններու երկկողմանի տնտեսության ուրվագի-

ծը շատ ընդհանուր կետեր ունի և որոնց պատճառով ալ ապագայի երկկողմանի նախագիծերը բոլոր շանսերը ունին նյութականանալու»- հայտարարեց Գլուժի Մարզի խորհուրդի փոխնախագահ պրն. Մարիուս Մընզաթը։ Առաջին անգամ այցելությամբ գտնվելով Գլուժ, հայ պատվիրակության համար պատրաստված էր այցելության ծրագիր մը՝ նպատակ ունենալով որքան կարելի է ավելի շատ հայտնաբերել այդ գոտիին գրավչությունը։ Այն կընդգրկեր այցելություն Գլուժ-Նափոքայի պատմական կեդրոնը և այնպիսի ներկայանալի տեղանք մը, ինչպես Salina Turda-ն, Կեռլայի Հայ-Կաթոլիկ Տաճարը, Նիքու-

լայի Վանքը, Sic-ի եղեգնուտները և այլն։ Ծրագիրին մեջ ընդգրկված էր նաև հանդիպում Գլուժի Մարզի Հայոց Միության ներկայացուցիչներուն հետ։ Հայ պատվիրակության համար նախատեսված էր հանդիպում Կեռլայի քաղաքապետարանի ղեկավարության հետ` իբրև համատեքստ, որին պիտի հետևեր հայ պաշտոնյաներու մասնակցությունը տեղվույն տաճարին մեջ մատուցվելիք կիրակնօրյա հոգևոր Սուրբ Պատարագին՝ Սուրբ Գրիգոր լուսավորիչի տոնի առիթով,իրապես ճանչցված իբրև Հայաստանի Առաքյալ։ Մարզային խորհուրդի Մամլո Գրասենյակ

07-08/2017

5


ԵՐԵւԱՆ. ՀԱՅՈՑ լԵԶՎԻ ՈւՍՈւՑՄԱՆ ԱՐԱԳԸՆթԱՑ ԴԱՍԸՆթԱՑՆԵՐ

Ա

յս ամառ մեկնեցի Հայաստան և կեցությանս օրերը համընկան Ե րևանի Պետական Համալսարանում կազմակերպված հայոց լեզվի ուսուցման արագացված դասընթացների անցկացման հետ։ Սփյուռքից ժամանած հայ երիտասարդության հետ դասերը հաջողությամբ վարում էին փորձառու ուսուցիչներ։ Մի քանի անգամ գտնըվելով Համալսարանում, հնարավորություն ունեցա ավելի մոտիկից ճանաչնալու նաև Ռումանիայից ժամանած հինգ երիտասարդ հայ տղաներին

6

07-08/2017

ու աղջիկներին, որ սիրով եկել էին մասնակցելու դասընթացներին։ Նրանց հետ հայերեն լեզվի ուսուցման դասերը վարպետությամբ վարում էր երիտասարդ բարեհամբույր ոսուցչուհի լիլիթ Մուրադյանը։Նա երեխաներին շատ սիրալիր բացատրում էր գրատախտակին գրված յուրաքանչյուր նոր նյութը հայերեն և անգլերեն լեզուներով (դասերը ընթանում էին անգլերեն լեզվի միջնորդությամբ) մեծ իմացությամբ և հըմտությամբ։ Աշակերտները շատ ուշադիր հետևում էին ուսուցչի բացատրություններին։ Գրեթե դասի վերջավորության ուսուցչուհին մոտենում էր յուրաքանչյուր աշակերտի և բծախնդրությամբ ստուգում նրանց աշխատանքները միաժամանակ տալով անհրաժեշտ խորհուրդներ։ Երիտասարդները Հայաստան կեցության չորս շաբաթների ընթացքում կարողացան ֍

հանդիպել արվեստի և մշակույթի գործիչների հետ, ծանոթանալ Երևանի տեսարժան վայրերին. այցելեցին Մատենադարան, էրեբունի բերդաքաղաքի ավերակները, Օպերա, Պատմության Ազգային թանգարան, ժամանակակից Արվեստի թանգարան, Ծիծեռնակաբերդի Հուշահամալիր, Հյուսիսային պողոտա. եղան նաև էջմիածնում, Գառնիում և Գեղարդում։ Նրանք բոլորը Հայրենիքից վերադարձան մեծ տպավորություններով և բարձր տրամադրությամբ։ Հարենիքից ունեցած իր տըպավորություները, մեր վարած հարցազրույցի ընթացքում մեծ սիրով մեզ հաղորդեց դասընթացների մասնակից 18-ամյա Մելինե Մարթայանը։ Հարցազույցը ամբողջությամբ ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում մեր ամսագրի սույն համարում։

Հ

Մ.Ղ.

այոց լեզվի արագացված ուսուցման անգլիախոսների խմբում, որտեղ մասնակիցների աշխարհագրական բազմազանությունը լայն է, իսկ տարիքային սանդղակը 12-ից ձգվում է մինչև 32-ը, դասերն ընթանում են իրենց բնականոն հունով: Այսօր՝ հուլիսի 14-ին, մասնակիցները դասախոս լիլիթ Մուրադյանի օգնությամբ ամփոփեցին բայի ներկա ժամանակաձևերը, սովորեցին մրգե-


րի ու բանջարեղենների անուններ: Ունենալով կրթական տարբեր մակարդակներ՝ մասնակիցները հաճախ բախվում են լեզվական նույն խնդիրներին: Սակայն դրանք հաղթահարելու միջոցները նույնպես մշակված են: Հարց ու պատասխանի, նաև երկխոսությունների շնորհիվ մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում սովորել մայրենի լեզուն, ամրապնդել եղած գիտելիքներն ու դրանք գործածության մեջ դնել: Յուրաքանչյուրն ունի իր մոտեցումն ու օգնական ուժերը: Ռումինիայից ժամանած Մելինե Մարթայանն, օրինակ, օգտըվում է իր հոր՝ Վարդան Մարթայանի հրատարակած հայռումիներեն բառարանից: Տասներկուամյա Նելլի Աբրահամյանն էլ դասախոսների ու կամավորների օգնությամբ սերտում է հայոց այբուբենն ու խոստանում, որ տանը պիտի փորձի հայերեն խոսել: լսարանի պատերից դուրս օրերն ընթանում են նույն ոգեվորությամբ: Հուլիսյան երկու շաբաթների ընթացքում մասնակիցները այցելել են Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդ վանական համալիր, Կոմիտասի անվան տուն-թանգարան, Եռաբլուր զինվորական պանթեոն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայաստանի պատմության թանգարան, Մատենադարան ու մի շարք այլ վայրեր: Հավելենք, որ դասընթացը կշարունակվի մինչ հուլիսի 29-ը:

Հ

այաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ, արդեն վեցերորդ տարին անընդմեջ կազմակերպվում է «Սփյուռք» ամառային դպրոցը: Ամեն տարի դպրոցին մասնակցության հայտեր են ներկայացնում հայկական սփյուռքի տարբեր համայնքների ազգությամբ հայ մասնակիցներ, որոնք, կարևորելով կրթությունը, նոր գիտելիք ստանալու ակընկալիքով գալիս են հայրենիք: Մասնակցության մեծ հոսք կար եվրոպական մի շարք երկրներից, և ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Ռումինիայից ժամանած մասնակիցների թիվը մեծ էր հատկապես «Հայոց լեզվի արագացված ուսուցում» դասընթացի անգլիախոսների խմբում: բարձր պատրաստվածությունը և նոր գիտելիքներ ստանալու ձգտումը նկատելի էր թե′ նախորդ և թե′ այս տարվա մասնակիցների շրջանում: Այս տարվա մասնակիցներից կցանկանայի առանձնացնել Մելինե Մարթայանին և Դավիթ Նեագուին: Վերջիններս ցուցաբերեցին հրաշալի առաջադիմություն: Հայոց լեզվի ուսուցման ընթացքում նկատելի էին որոշ դժվարություններ, որոնք հիմնականում առնչվում էին հնչյունների ճիշտ արտաբերմաննու բառերի ճիշտ գրությանը։ Որոշակի դժվարություններ առաջանում էին այն Սոֆի թՈՎՄԱՍՅԱՆ պատճառով, որ խըմ(ՍԱԴ կամավոր) բում ներգրավված

մասնակիցների՝ հայերենի իմացության մակարդակը տարբեր էր։ Այնուամենայնիվ, նշված դժվարությունները որևէ խնդիր չառաջացրին հայերենի ուսուցման ընթացքում։ Հայերեն-անգլերեն քերականությունների զուգահեռների, ինչպես նաև համապատասխան մեթոդների կիրառմամբ հնարավոր եղավ հասնել ցանկալի ու հաջող արդյունքի։ Պետք է առանձնացնեմ նաև դասի շրջանակներում մեր՝ Մատենադարան և Հայաստանի պատմության թանգարան այցելությունները, ինչը մեծ ոգևորություն և հետաքրքըրություն առաջացրեց մասնակիցների շրջանում: Ոգևորիչ է հատկապես այն փաստը, որ Ռումինայից ժամանած մասնակիցներից ոմանք պատրաստակամություն հայտնեցին վերադառնալու Հայաստան և նույնիսկ շարունակելու ուսումն այստեղ: Հուսով եմ, որ մասնակիցների՝ ամառային դպրոցից ստացած գիտելիքները կօգնեն հետագայում կատարելագործել իրենց լեզվական հմտությունները, իսկ Հայաստանից ստացած տպավորությունները կլինեն և կմնան ամոռանալի:

լիլիթ ՄՈւՐԱԴՅԱՆ (ՍԱԴ դասախոս)

07-08/2017

7


«...ՄԻ ՓՈՐձ էՐ , ՈՐ ՓՈխԵՑ Եւ ԱՄՐԱՑՐԵՑ ԻՄ ԱԶԳԱՅԻՆ ԶԳԱՑՄՈւՆքԸ»

Վ

երջերս առիթ ունեցա հանդիպել և խոսել Մելինե Մարթայանի հետ՝ մեկը Ռումինիայից Հայաստան մեկնած հինգ երիտասարդներից (Անդրեա բարբու, Մելինե Մարթայան, Մարիա Տընասե, Մարիա Մուրեշան, Դավիթ Նեագու), որ այս տարի մասնակցեցին Երևանի «Սփյուռք» Ամառային Դպրոցի կազմակերպած հայերեն լեզվի դասընթացներին։ Ահա թե ինչ պատմեց նա Հայաստանում իր կեցության օրերի մասին։ Ի՞նչ մտքերով ու զգացմունքներով մեկնեցիր Հայաստան։ Դեռ այն պահից, երբ որոշեցի գրվել «Սփյուռք» Ամառային Դպրոցի դասընթացներին անհաբերության ուժեղ մի զգացում ապրեցի։ Հայ աշխարհի հետ կապի մեջ մտնել՝ հայրենիքի հետ, որ ճանաչում էի միայն պատմածներից, մինչ այդ

8

07-08/2017

ինձ համար մի ցանկություն էր, որ պիտի իրականանար ինչ որ հեռավոր մի ապագայում։ Սակայն այն փաստը, որ այն կարող էր իրականանալ շատ ավելի վաղ քան ես կարծում էի, այնպիսի մի խանդավառություն ապրեցի, որ դեռևս երբեք չէի ունեցել։

Երբեք չեմ մոռանա այն պահը, երբ վայրէջք կատարեցինք «Զվարթնոց» օդանավակայանում՝ չնայած հոգնած երկար ճանապարհորդությունից և օդանավակայանում սպասումներից, միանգամից հանգստացա ու լայն ժպտացի։ Սկզբում չէի հավատում, որ վերջապես


եկել էր այն պահը, երբ առաջին անգամ ոտք էի դրել հայկական հողի վրա։ Ինձ կայացած էի զգում և անհամբեր, եկել էր պահը ավելի մոտիկից ճանաչել հայրենիքը։ Հասել էի երկիրը, որ համարում էի «իմ տունը» և գիտեի, որ հենց այդ պահից այդ զգացումը ավելի էր ուժգնանալու։ թռիչքի ծրագրի պատճառով, որով ճանապարհորդում էի բուխարեստից Երևան չկարողացա մասնակցել «Սփյուռք» Ամառային Դպրոցի բացման արարողությանը և այսպիսով ծանոթացա ուսուցչուհի տիկին լիլիթ Մուրադյանի և այն կամավորների հետ, որ մեզ պետք է դասավանդեին միայն հաջորդ օրվա դասաժամերին։ Առաջին տպավորությունը, որ առավել ևս հաստատվեց և հետագայում՝ ուղղակի հիանալի էր։ բոլորը՝ ինչպես ուսուցիչները, այնպես էլ ուսանողները դասաժամերում ցուցաբերեցին խանդավառություն և բացսրտություն։ չնայած մենք բոլորս եկել էինք աշխարհի տարբեր անկյուններից, բոլորս արյունակիցներ էինք և նույն ծագումով, մի բան որ բավական էր, որ բոլորս միասնական ու միասին լինեինք։ Մթնոլորտը ջերմ էր թե՛ ընտանեկան և թե՛ դասաժամերի ընթացքում նաև մեր ազատ ժամերին։ Ինձ համար ես առավելություն եմ համարում այն փաստը, որ առիթ ունեցա ճանաչել իմ մի քանի հայրենակիցներին և միասին հայտնաբերել Հայաստանի այն մասնիկը, որ մեզ հասանելի էր մեր կարճ կեցության ընթացքում։ Պատմիր խնդրեմ քո տպավորությունները Երևանի, նաև այլ վայրերի մասին, որ դու այցելեցիր։

Անկարող եմ մի քանի բառերով ամփոփել մեկ-երկու շաբաթների իմ տեսածների ու ապրածների մասին։ Իհարկե, քանի որ դասընթացներին մասնակիցներից շատերը նրանց մեջ և ես առաջին անգամ էր, որ այցելում էի Հայաստան, իսկ ամառային դպրոցի կազմակերպիչները ծրագրի մեջ ընդգըրկել էին այցելություն Հայաստանի տարբեր վայրեր, ուր յուրաքանչյուր ոք, որ առաջին անգամ է ոտք դնում Հայաստան պետք է այցելի գոնե մեկ անգամ։ Առաջին էքսկուրսիան կատարեցինք հենց առաջին օրը դասաժամերի ավարտից հետո դեպի Ծիծեռնակաբերդի Հուշահամալիր՝ նվիրված Հայոց

Ցեղասպանության զոհերին։ Այս հնարավոր է և եղավ ամենահուզիչ փորձառությունը, որ ունեցա Հայաստանում։ Հասնելու հետ միաժամանակ ամեն ինչ շատ տպավորիչ էր, հուշարձանը շատ ավելի ազդեցիկ էր իրականում, քան լուսանըկարներում կամ տեսանյութերում։ Մի տեսակ շատ ավելի ճնշող մթնոլորտ վերազգացի մտածելով այն իրադարձությունների մասին, որոնց հիշատակին կանգնեցված էր այս համալիրը, սակայն 40 մետրից բարձր վեր խոյացող այս կոթողը ինձ վերադարձրեց դեպի ներկան, դեպի այն գործը, ինչը և խորհըրդանշում է, այն է` հայ ժողովըրդի վերածնունդը։ 07-08/2017

9


Մեծ հաճույքով եմ հիշում այն սակ հանդիսատես։ Արտիստի վեցինք դեպի Գեղարդ։ Տպաօրը, երբ այցելեցինք Գառնի նվագի ավարտից հետո, որ վորված էի բնությամբ՝ շատ հեթանոսական տաճարը և Գե- լսեցի մեծ հաճույքով՝ ուղևոր- նման Գառնի տաճարի տեղանղարդի վանքը։ Տաճարը տեղավորված է հրաշալի բնական մի պատկերի մեջ, բարձր բլրի գագաթին՝ իր ետևում ձգվող Ազատ հիասքանչ գետով։ բարձրացա զարիվեր աստիճաններով, շրջեցի կառույցի հսկայական սյուների միջով՝ հիանալով ինչպես բնության, այնպես էլ առաստաղի հրաշալի գեղազարդ ձևավորումով, որ պահում են այդ սյուները։ Երկար ժամանակ կանգնած մնացի դիտելով բարդ քանդակները, առաջին անգամ էր, որ առիթ ունեի մանրամասնությամբ վերլուծելու գեղեցկությունը։ Տաճարի ներսակողմը այդ օրը դարձել էր համերգասրահ։ Մի տարեց տղամարդկանգնել էր մի փոքրիկ սենյակի մեջտեղը՝ նվագելով հայկական ավանդական դուդուկը, իսկ մարդիկ արդեն հավաքվել էին նրա շուրջը, տաճարի այդ սահմանափակ տարածքում դառնալով մի տե10

07-08/2017


քին, նաև վանքի ճարտարապետությամբ։ Փոքր եկեղեցին զարդարված է գեղեցիկ հայկական զարդանախշերով՝ քանդակված հենց քարի մեջ, այն նուրբ արվեստով շիկացրել է չորս կողմը, սակայն առանց ծարաբեռնելու, աչքի համար հաճելի տեսքով։ Շրջաբակում տեղադրված են մի քանի խաչքարեր, սակայն այն որ գրավում է այցելուներին իր կողմը, դրանք քանդակված են ուղղակի բլրակողին, որ զարիվեր բարձրանում է անմիջապես եկեղեցու հիմքի մոտից։ Կազմակերպված էքսկուրսիաներից բացի, դասաժամերից հետո մնացած ազատ ժամանակ կարողացա ծանոթանալ Երևանի սրտի հետ։ քանի որ տեղավորվել էի «Շիրակ» հյուրանոցում անմիջապես Հանրապետության Հրապարակի մոտ, ուղիղ մուտք ունեի դեպի քաղաքի հիասքանչ կենտրոն։ Իմ հիշողության մեջ դրոշմված մնացին կյանքով լի և խնամված փողոցները, բազմամարդ պողոտաները և վարդագույն շենքերը։ Արտակարգ հետաքըրքիր դասաժամերից հետո Երեվանի փողոցներում անցկացրած զբոսանքի պահերը օրվա ամենագեղեցիկ մասն էին կազմում, իսկ երեկոյան զբոսանքը մինչև Կասկադ՝ հիանալու լույսերի մեջ խրված Երևանի զարմանահրաշ համայնապատկերով, կամ Հանրապետության Հրապարակի նշանավոր Պարող Շատրվանների ներկայացումով, ինձ համար իդեալական մի ձև էր քաղաքում անցկացրած իմ երկար օրը եզրափակելու։ Այցելեցի Մատենադարան, էրեբունի ամրոցի ավերակները, Օպերա, Հյուսիսային պողոտան, Պատմության Ազգային թանգարան, ժամա-

նակակից Արվեստի թանգարան և բոլորն էլ շատ հետաքըրքիր, իմ ժողովրդի մշակույթով լի տեղեր էին և դրա համար էլ անչափ մեծ հաճույք կլինի ինձ համար կրկին տեսնել այս բոլորը։ Կուզեի վերստին տեսնել ինչպես Երևանի կենտրոնը այնպես էլ հայտնաբերել քաղաքի մնացած մասը, որտեղ ցավոք հնարավորություն չունեցա հասնել։ Կուզեի՞ր վերադառնալ Հայաստան, եթե այո՝ ինչու՞։ Իհարկե, այնքան բաներ կան տեսնելու, այնքան բաներ հայտնաբերելու, փորձառություն ձեռք բերելու, այնպես որ երբեք չեմ կարող ասել, թե ամեն ինչ տեսա, ինչ կարելի էր տեսնել Հա-

յաստանում։բայց այս բոլորից բացի միշտ մնում է հայրենիքի սերը, որն ինձ մղում է ետ՝ դեպի իմ արմատները։ Կուզեի՞ր ինչ-որ բան ավելացնել քո կողմից հարցերից բացի։ Կուզեի ավարտել ասելով, որ հայրենիքը դա այն տեղն է, որ յուրաքանչյուր հայ կյանքում գոնե մեկ անգամ պետք է այցելի, որովհետև ոտք դնել այն հողի վրա, որտեղ գտնվում են քո ազգի արմատները՝ ոչնչի հետ չես համեմատի։ Ինձ համար դա մի փորձ էր, որն ինձ փոխեց և ամրացրեց իմ ազգային զգացմունքը։ Հարցազրուցը վարեց՝ Մադլեն Տեր-Ղուկասյան

07-08/2017

11


Ռ

ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՂՈՑԻ 4-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

ումանիո Հայոց Միությունը՝ համագործակցությամբ Պուքրեշի քաղաքապետարանի, քաղաքի 2-րդ բաժանմունքի և Միջէթնիկ Հարաբերություններու Գերատեսչության, հուլիս 28-30-ը կազմակերպեց Հայկական փողոցի 4-րդ Փառատոնը։ Հայկական փողոցի Փառատոնը նախագիծ մըն է, որ հասցեագրված է բոլոր պուքրեշաբընակներուն և առիթ մըն է մասամբ ճանչնալու հայ և ազգային այլ փոքրամասնություններու մշակույթը։ Այդ օրերուն փառատոնի բեմահարթակը տրամադրվեցավ այնպիսի ճանչցված անձնավորություններու ինչպես Նիքու Ալիֆանթիսը՝ նվագակցությամբ Ֆրաճիլե Պանտի, Հարրի Դավիթյան Cserey Csab-ին հետ, քորինա քիրիաք, AG Weinberger & Bănd, Mahala Rai Banda և շատ ուրիշներ։ Պարային ելույթները ապահովեցին փառատոնին արդեն շատ ծանոթ տարբեր համույթներ՝ ինչպես հայկական Վարդավառ և Հայաքաղաք, նաև Kymata հունական պարային խումբը։ Այս տարվա փառատոնին պատվավոր հյուրն էր Հայաստանեն ժամանած, իր եզակի և գրավիչ ոճով միջազգային մեծ համբավ վայելող ավանդական Կարին պարային համույթը։ Փառատոնի շրջանակին մեջ իրենց մասնավոր տեղը ու նեին պարերու ուսուցումը, հայ տառերու վայելչագրության ուսուցման անկյունը, մասնակիցներուն մեծ ուրախություն պատճառեցին փողոցին մեջ հանդիպող զարմանահրաշ ծաղրածուներու գործողությունները, թատերական տարբեր բեմադ12

07-08/2017

րություններու իրականացումը և այլ հետաքրքիր ձեռնարկներ։ չմոռցվեցան նաև ավանդական Վարդավառի տոնին մաս կազմող, թե՛ երեխաներուն և թե՛ մեծահասակներուն մեծ հաճույք պատճառող ջրամարտը, նույնպես և «գիրքերու փողոց» հետաքրքիր ձեռնարկը ( բոլոր մասնակիցներուն անվճար կբաժնըվեր «Արարատ» հրատարակչության կողմե լույս տեսած գիրքերեն)։ Այցելուները կարելիություն ունեցան ստեղծված ռեստորանային շրջանակեն ներս ճաշակելու հայկական տարբեր ուտեստներ պատրաստված խոհարար Փաուլ Ակոբյանի կողմե, ուր կրցան վայելել նաև թարմ սուրճ, զովացուցիչ ջուրեր և հյութեր։ Այցելուները ճաշակեցին նույնպես համեղ խմորեղեններ իրագործված վարպետ հրուշակագործ չիփրիան Զոպոյանի կողմե։ բացված տոնավաճառի շրջանակեն ներս ցուցադրված զարդեղենները, գործվածքները, ձեռքի գեղեցիկ, զանազան աշխատանքները, գիրքերը, լուսակարչական հետաքըրքիր գործերր ներկաներուն օգնեցին հայտնագործել Հայաստանին փոքրիկ մեկ մասը։ չպակսեցան նաև ժիր փոքրիկներուն նվիրված հետաքրքիր տարբեր խաղեր և փոքրիկ թատերական ու տիկնիկային ներկայացումներ։ Հետաքրքրասերներուն ավելի մոտեն հայկական այս հետաքրքիր շրջապատին ծանոթացնելու համար, կային և հատուկ ուղեկցորդներ։ Այս տարվա նորություններն էին երկու ցուցահանդեսները՝ «Հայաստանը տեսնված Կարապետի և Հրայրի աչքերով» (Հրայրբազե խաչերյանի և Կարապետ Սահակյանիլուսանկարներու ցու-

ցահանդես) և «ԱՅբ», «բԵՆ», «ԳԻՄ» (ցուցահանդես նվիրված Այբուբենին և Հայ Դպրոցին)։ Միևնույնատեն այցելուները կրցան տրամաբանական և ստեղծագործական հմտության ստուգման փորձ մը ընել Escape Room աննախադեպ շրջանակեն ներս, նյութը ըլլալով Պուքրեշի Միսաքյան-Գեսիմյան հայ դպրոցի պատմությունը։ Կազմակերպիչներ՝ Ռումանիո Հայոց Միություն և Armenian Youth (AYO)։ Գլխավոր գործընկերներ՝ Միջէթնիկական Հարաբերություններու համար Գերատեսչություն,Պուքրեշի քաղաքապետարան, թիվ 2 քաղաքամաս։ Գործընկերներ՝ BCR, Հայ Մշակույթի Կեդրոն, «Արարատ» հրատարակչություն, Մշակութային Ընկերակցություն, Ստեղծագործական արհեստանոց, Ստեղծագործական Board Gaming, Edutainment, Limarom Maison Ilia , MiniArtShow, Premier Catering and Events, Chic Nails Bar, Հունական Միություն,Pro Եվրոպա Գնչուներու Կուսակցություն, Հրեական Համայնքներու Դաշնություն։ Զանգվածային լրատվական Միջոցներու գործընկերներ՝ Agerpres, Radio Guerilla, Ararat, Picture Factory, O Zi Bună, Bucharest City App, PlayU.ro


07-08/2017

13


14

07-08/2017


07-08/2017

15


16

07-08/2017


07-08/2017

17


18

07-08/2017


2017

IUL-AUG

PUBLICA ÞIE BILINGVÃ A UNIUNII ARMENILOR DIN ROMÂNIA

IstorIa adevărată şI neştIută a turcIeI: o Insulă armenească pe Bosfor de raffi Bedrosyan, „The Armenian Weekly”

C

Vedere asupra Constantinopolului și a Bosforului, de Ivan Aivazovsky – Ulei pe canvas, 1856 (Photo: Sothebys)

e face din Istanbul un oraș de o frumusețe rară, este Bosforul care unește orașul situat pe două continente – Europa și Asia. Ce face Bosforul atât de frumos – sunt o serie de palate minunate, de clădiri impresionante prin arhitectură, moschei și conace. Toate aceste bijuterii arhitecturale situate de ambele părți ale Bosforului sunt create de către o familie de arhitecți armeni: familia Balyan. Prin acest articol voi explica prea puțin știuta istorie a singurei insule din Bosfor și legătura sa cu arme-

nii, în mod special cu aceasta familie, Balyan. Timp de trei generații, Balyenii au servit Impreiului Otoman și Sultanilor săi, de-a lungul a doua secole – XVIII-XIX. Acești arhitecți au construit biserici, școli și conace și pentru comunitatea armeană din Imperiu, dar mai ales în Istanbul, de-a lungul Bosforului. Printre de cele mai notabile lucrări din Bosfor construite de Balyan sunt Palatul Dolmabahce, Moscheile și Turnul de Foc al lui Baiazid, Palatul Ciragan (acum un hotel de lux); Școala Militară Kuleli (fo-

losit ca orfelinat pentru armata britanică după Primul Război Mondial astfel că acolo au fost adăpostiți mii de armeni orfani salvați din mâinile turcilor și ale curzilor); Moscheia Orakoy, Palatul Kucuksu și multe alte clădiri. De-a lungul timpului, Ministerul Turismului al Turciei și ghizii oficiali s-au abținut de la divulgarea identității arhitecților acestor importante clădiri; asta s-a întâmplat până prin anii 2000, menționându-i în schimb ca fiind arhitecți italieni sub numele pocit „Balianii”. În timp ce sultanii otomani ordonau Balyanilor să construiască palat după palat, aceștia au acumulat datorii uriașe, astfel că, în 1876 ei și-au declarat falimentul. Arhitectul Șef al Imperiului, Sarkis Balyan, datora el însuși sume colosale, însă Sultanul Abdulhamid a decis să-i dăruiască singura insulă din Bosfor drept despăgubire pentru datoriile sale. Insula era doar o formațiune de pietre, dincolo de satul Kurucesme, chiar în inima Bosforului. Sarkis Balyan a decis să construiască o cabană de vară pe aceste pietre, dorindu-și să-și găsească bucuria de a trăi împreună cu iubita sa soție, Makruhi Dadyan, fiica unei 07-08/2017

19


alte renumite familii de armeni aflată în serviciul Imperiului Otoman (cunoscuți furnizori de praf de pușcă și armament din Imperiu). Din păcate, Makruhi s-a stins din viață de tânără, răpusă de tuberculoză. În urma acestei tragedii, Sarkis a ales să trăiască izolat pe insulă. Insula a devenit cunoscută sub numele de Insula Sarkis Bey, un punct de întâlnire pentru prietenii intelectuali și artiști ai lui Sarkis Balyan. Unul din oaspeții săi a fost și renumitul pictor armeano-rus Ivan Hovahnnes Aivazovski, care a locuit pe această insula ori de câte ori a vizitat Istanbulul. Unele dintre faimoasele sale picturi cu peisaj marin au fost create acolo. Sarkis Balyan a murit in 1889, și, din păcate insula nu a fost întreținută de moștenitorii săi. Guvernul a preluat insula folosind-o inițial ca depozit de cărbune pentru vapoarele care traversează Bosforul. În 1940, moștenitorii lui Balyan au avut succes în a reintra în posesia proprietății, pe care au vândut-o mai apoi în 1957 către Galatasaray Sports Club, una dintre cele mai importante instituții sportive din Turcia. Insula a căpătat astfel denu-

20

Sarkis Balyan

07-08/2017

Dolmabahçe Palace vazut de pe insula (Photo: David Con Fran)

mirea de Insula Galatasaray fiind extinsă cu piscine și facilități sportive. În 2006 a fost închiriat unei entități private pentru extinderea cu mai multe restaurante, ca centru de agrement pentru cei din înalta societate. În 2017, o mare parte din clădiri au fost demolate de guvernul pro-islamist, în prezent exista propuneri pentru construirea unei moschei pe amplasamentul inițial al colibei din insula Sarkis Bey. Bosforul este legat de armeni în multe alte moduri. Robert College, cel mai vechi colegiu american situat în afara Statelor Unite, a fost fondat în 1863 pe malul European al Bosforului de către Christopher Robert, un bogat filantrop, împreună cu misionarul Cyrus Hamlin. Hamlin a învățat armeana în așa fel încât să poată comunica cu primii elevi din internat: băieții armeni. Școala s-a exins rapid devenind o instituție educațională de elită în Istanbul, adăugând în cele din urmă și învățământ universitar cu numeroase facultăți. Până în Primul Război Mondial, majoritatea elevilor proveneau din rândul minorităților conlocuitoare: armeni, greci, bulgari și evrei. Din nefericire, Genocidul armean a revendicat mai mulți absolvenți ai Robert College, alături de restul intelectualilor armeni. Jurnalistul armean Teotig (Teorodos Palchinjian), care a compilat o listă a victimelor inte-

lectualilor armeni în cartea sa „24 Aprilie – In memoriam” apărută în 1919, menționează cel puțin zece absolvenți ai Robert College, omorâți sau executați în timpul masacrelor. Voi încheia cu o poveste personală. Eu însumi am fost student în cadrul Robert College. Profesorul nostru de educație fizică și sport a fost Abbas Sakarya, primul campion turc de wrestling, care a câștigat multe medalii de aur în competiții internaționale. A fost primul antrenor de gimnastică acreditat, fondator al Academiei de Înot, o adevarată legendă în lumea sportului din Turcia. Un om foarte strict, sever care nu zâmbea niciodată. Robert College desfășura anual curse de înot dinspre partea asiatică spre partea europeană a Bosforului. Lațimea strâmtorii Bosfor este de aproximativ o milă marină, dar, curenții sunt înșelători și trebuie să depui efort dublu sau triplu în timpul traversării. Împreună cu alte zeci de studenți ai universității sau elevi de liceu am participat de asemenea la acest concurs și am terminat pe locul doi. Dl Sakarya m-a felicitat, adresându-mi rarul său zâmbet, șoptindu-mi „Abris!” (abris în armenește înseamnă „bravo”)... La acea vreme, m-am gândit că ar fi folosit acel cuvânt ca un compliment știind că sunt armean.


Mausoleul familiei Balyan construit de Agop and Anouche Kirmiziyan (Photo: Daily Sabah)

locuiește în Toronto. Încasările de la concertele și CD-urile sale au fost donate pentru construirea de școli, autostrăzi și de distribuție a apei și gazelor în proiecte din Armenia și Karabagh, în care a participat, de asemenea, ca inginer voluntar. Bedrosyan a fost implicat în organizarea proiectului de reconstrucție a bisericii Surp Giragos Diyarbakir/Dikranagerd. Articolele sale explică semnificația acestui proiect istoric ca prima retraducere de maria erzIan cuperare armeană a proprietăților bisericești din Anatolia după 1915, precum și alte probleme turco-armene. A susținut primul concert de raffi Bedrosyan este inginer pian armean în biserica Surp Girade construcții civile și pianist, care gos, în timpul ceremoniilor dediAni mai târziu, aproape de moartea sa, la venerabila vârstă de 97 de ani, am aflat că acest legendar sportiv, acest remarcabil profesor, era de fapt un armean născut la Bursa, un orfan al Genocidului. Există nenumarate povestiri despre armenii din Turcia. Turcii ar putea să nu știe, sau nu vor să știe, datoria noastra este să scoatem aceste povești, adevărul istoric să-l scoatem la lumină.

T

Abbas Sakarya

cate centenarului Genocidului – în 2015. El este fondatorul proiectului Rebirth, care îi ajută pe armenii ascunși și islamizați să-și recapete originile, limba și cultura armeană.

s-a stIns dIn vIață tacvor shIshmanIan acvor Shishmanian, cetăţean român şi american, cel care a lucrat vreme de aproape trei decenii ca redactor şef al ziarului Nor Ghiank, ziar binecunoscut comunităţilor armeneşti din România şi din străinătate, a încetat din viaţă sâmbătă 22 iulie, la vârsta de 94 de ani, la Los Angeles, unde se stabilise în 1985. Fiul lui, poetul şi istoricul religiilor Ara Alexandru Shishmanian,

cu soţia, şi fiul lor, Aum Alexandre Shishmanian, i-a îndeplinit dorinţa de a-i fi arse rămăşiţele pământeşti şi aduse la Bucureşti, pentru a fi depuse la locul de repaos al familiei, în cimitirul armenesc. Ceremonia de rămas bun, a avut loc sâmbătă 5 august, la capela Cimitirului Armenesc din Bucureşti. Dumnezeu să-l aibă în pază şi să-i primească sufletul în pacea Lui! 07-08/2017

21


ՌՈւՄԻՆԻԱՅԻ բՈւխԱՐԵՍՏ Եւ ՍՈւչԱՎԱ քԱՂԱքՆԵՐՈւՄ ՏԵՂԻ ՈւՆԵՑԱՎ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈւ ՀԱՄԱՇխԱՐՀԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՆԳՕՐՅԱ ՀԱՄԱխՄբՈւՄԸ

բ

ուխարեստ.- Օգոստոսի 10-14-ը հոգևոր ապրումների և ուխտի նորոգության օրեր էին Ռումինիայի Հայոց թեմում: Դեռևս օգոստոսի 9-ից ՀԵՀԵՄ համախմբմանը մասնակցելու համար Ռումինիայի մայրաքաղաք բուխարեստ սկսեցին ժամանել Եվրոպայի, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի, Հարավային Ռուսաստանի, Վրաստանի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի 30-ից ավելի երկրների Հայոց թեմերի 18-30 տարեկան շուրջ 100 երիտասարդներ՝ ղեկավարությամբ իրենց թեմա22

07-08/2017

կալ առաջնորդների և հոգևոր հայրերի: Համախմբման համար որպես թեմա էր ընտրված «Եկեղեցի և ընտանիք» կարգախոսը՝ նկատի ունենալով եկեղեցին իբրև մեծ ընտանիք, իսկ ընտանիքը որպես փոքր եկեղեցի: Օգոստոսի 10-ին, բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում տեղի ունեցավ համախմբման պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին Հյուսիսային Ամերիկայի Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ, ՀԵՀԵՄ պատասխանատու գերշ․ Տ․ Հովնան արք․

Տերտերյանը, Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ․ Աշոտ եպս․ Մնացականյանը, Սիրիայի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ․ Արմաշ եպս․ Նալբանդյանը, Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Մարկոս եպս. Հովհաննիսյանը, Մեծ բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Հովակիմ եպս. Մանուկյանը, Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ գերշ. Տ. Վահան եպս. Հովհաննիսյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը, չեխիայի, Սլովա-


կիայի և Հունգարիայի հայ համայնքների պատասխանատու հոգշ. Տ. բարսեղ վրդ. Փիլավչյանը, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ հոգշ. Տ. Տիրան վրդ. Պետրոսյանը, Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական փոխանորդ հոգշ. Տ. Գուսան վրդ. Ալճանյանը, լեհաստանի հոգևոր հովվության պատասխանատու հոգշ. Տ․ Տաճատ վրդ. Ծատուրյանը, բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդ հոգշ. Տ. Իսահակ վրդ. Պողոսյանը, Հունաստանի Հայոց թեմի առաջնորդական փոխանորդ հոգշ. Տ. խորեն վրդ. Առաքելյանը, Իտալիայի հայ համայնքի պատասխանատու հոգշ. Տ. թովմա վարդապետ խաչատրյանը, Սանկտ Պետերբուրգի և Հյուսիսային տարածաշրջանի հոգևոր հովիվ հոգշ. Տ. Պողոս աբեղա Վարդանյանը, Կրասնոդարի հոգևոր հովիվ արժ. Տ. Գևորգ քահանա Միրզոյանը, բաթումիի հոգևոր հովիվ արժ. Տ. Արարատ քահանա Գումբալյանը, բոտոշան և Յաշ քաղաք-

ների հոգևոր հովիվ արժ. Տ. Գրիգոր քահանա Հոլկան, Կոնստանցայի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա խաչատըրյանը, Ռումինիայի Կրոնների նախարար Վիկտոր Օպասկին, Ռումին Օրթոդոքս եկեղեցու Դանիել Պատրիարքի ներկայացուցիչ՝ փոխպատրիարք Իերոնիմ եպիսկոպոս Սինաիտուլը, Ռումինիայի խորհրդարանի մեջ ազգային փոքրամասնությունները ներկայացնող Վարուժան Փամբուկչյանը, Ռումինիայի մի շարք քաղաքներից և 33 երկրներից ժամանած

հայ երիտասարդներ՝ Հյուսիսային Ամերիկա, Դանիա, լեհաստան, Իտալիա, Անգլիա, Գերմանիա, Հունաստան, Շվեդիա, Ավստրիա, չեխիա, Հունգարիա, Հոլանդիա, Ֆրանսիա, Ուկրաինա, Ռուսաստան, բուլղարիա, Վրաստան, Սիրիա, Հայաստան և այլն: Պաշտոնական բացման արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքի ընթերցումով:

07-08/2017

23


Ռումին Օրթոդոքս եկեղեցու ղեկավար Դանիել պատրիարքի խոսքն ընթերցեց փոխպատրիարք Իերոնիմ եպիսկոպոս Սինաիտուլը, որից հետո խոսքով հանդես եկան Ռումինիայի Կրոնից նախարար Վիկտոր Օպասկին՝ խոսելով հայ և ռումին եկեղեցիների բարեկամության մասին, ՀԵՀԵՄ պատասխանատու գերշ. Տ. Հովնան արք. Տերտերյանը՝ ով իր երախտագիտությունը հայտնեց բոլոր կազմակերպիչներին և ողջունեց հայ երիտասարդությանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը, ով իր խոսքում մեկ անգամ ևս իր երախտիքի խոսքը հայտնեց Վեհափառ Հայրապետին՝ նման տեսլական ունենալու և նմանատիպ կարևոր նախաձեռնությունն օրհնելու համար, ռումին կառավարությանը՝ ի դեմս Կրոնների նախարարության, որը մշտապես աջակցում և ֆինանսավորում է Ռումինահայոց թեմի ծրագրերն ու նախա24

07-08/2017

ձեռնությունները, Ռումին պատրիարքությանը, ՀԵՀԵՄ պատասխանատու գերշ. Տ. Հովնան արք. Տերտերյանին, Հայ բարեգործական Ընդհանուր Միությանը, բոլոր կազմակերպիչներին ու աջակիցներին և, իհարկե, հայ երիտասարդությանը: Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի կողմից բոլոր առաջնորդներն ու հոգևոր հայրերը որպես նվեր և հիշատակ

ստացան սրբապատկերներ և առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու 100 ամյակին նվիրված պատկերազարդ ալբոմներ: Համախմբում-հավաքը կազմակերպվել էր օրհնությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի, նախաձեռնությամբ Ռումինիայի Հայոց թեմի, աջակցությամբ ու նախագահությամբ ՀԵՀԵՄ պատասխանատու գերշ․ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի, բարերարությամբ ու հովանավորությամբ Ռումին պետության, Հայ բարեգործական Ընդհանուր Միության և Ռումինիայի Հայոց թեմի ծխական համայնքների: Պաշտոնական բացման արարողությունից հետո Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկա հոգևոր դասին պատրիարքարանում ընդունեց Ռումին Օրթոդոքս եկեղեցու առաջնորդ Դանիել Պատրիարքը, ով խոսեց Հայ և Ռումին եկեղեցիների, ինչպես նաև երկու ժողովուրդների նմանությունների և բարեկամական հարաբերությունների մասին՝ ողջունելով նման նախաձեռնությունը և շեշտելով ընտրված թեմայի կարևորությունը:


Հանդիպման ավարտին Տաթև եպս. Հակոբյանը Ռումին Պատրիարքին նվիրաբերեց Սբ. Ծընընդյան դրվագը ներկայացնող հայկական սրբապատկեր, իսկ Պատրիարքի կողմից պատվիրակության անդամներն ստացան ուխտագնացության խորհուրդը ներկայացնող բրոշուրներ: Հանդիպումից հետո հայ երիտասարդները, հոգևոր հայրերի և առաջնորդների ուղեկցությամբ, մեկնեցին դեպի հայկական վանքերով ու եկեղեցիներով հարուստ Սուչավա քաղաք, ուր գալիք օրերին տեղի պիտի ունենային մի շարք միջոցառումներ: Օգոստոսի 11-ին, հրաշագործ Ս. Հաճկատար վանքում միասնական աղոթքից և առավոտյան ժամերգությունից անմիջապես հետո, «Իմպերիում» համալիրի կոնֆերենս սրահում մեկնարկեցին երիտասարդների հետ հանդիպումներն ու նիստերը, որի ընթացքում բանախոսություններով հանդես եկան հոգշ. Տ. թովմա վրդ. խաչատրյանը՝ «Սահմանումներ. Աստվածաշունչ, եկեղեցի, պաշտամունք, սաղմոս, պատարագ» թեմայով, հոգշ. Տ. Տիրան վրդ. Պետրոսյանը՝ «Ս. Պա-

տարագի Աստվածաշնչային հիմքերը» թեմայով, գերշ. Տ. Վահան եպս. Հովհաննիսյանը՝ «Ս. Պատարագը ծիսական աստվածաբանության համատեքստում» թեմայով: Նիստերին հաջորդեցին երիտասարդների բազմաբնույթ հարցերը և բանախոսների լիարժեք պատասխանները: Օգոստոսի 11-ին հայ երիտասարդներն այցելեցին նաև Սուչավայի Ս. Սիմեոն հայկական եկեղեցին և միասնական աղոթք բարձրացրին առ Աստված, իսկ երեկոյան՝ Սուչավայի երկրորդ հայկական վանք՝ Ս. Զամկա, ուր տեղի ունեցավ նաև երեկոյան ժամերգություն: ժամերգության ավարտից հետո վանքի պարտեզում վառվեց երե-

կոյան խարույկը, հնչեց հայ ժողովրդական երգն ու պարը, կազմակերպվեցին խաղեր, ապա հայ երիտասարդներն առիթ ունեցան միմյանց հետ շփվելու և փորձի փոխանակման: Օգոստոսի 12-ին, առավոտյան ժամերգությունից հետո, Ս. Հաճկատար վանքի պարտեզում տեղի ունեցավ հերթական հանդիպումը և նիստը: բանախոսությամբ հանդես եկավ գերշ. Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը՝ խոսելով «Ընտանիքի դերը Ս. Պատարագի մասնակցութան մեջ» թեմայով՝ մանրակրկիտ անդրադառնալով ընտանիքի գաղափարի սրբությանը: Ս. Հաճկատար վանքում հայ երիտասարդներին ու պատվիրակության անդամներին այցելեց Սուչավայի փոխառաջնորդ Դամասկին եպս. Դորմեանուն, ով իր օրհնությունը բերեց բոլոր ներկաներին և ուխտավորներին: Այնուհետև նիստերը շարունակվեցին «Իմպերիում» համալիրի կոնֆերենս սրահում: բանախոսությամբ հանդես եկավ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը՝ «Հայերը Ռումինիայի մեջ» թեմայով: Կեսօրից հետո երիտասարդները բաժանվեցին 7 խմբերի:

07-08/2017

25


Հոգևոր հայրերի ղեկավարությամբ տեղի ունեցան խմբային քննարկումներ հետևյալ թեմաների շուրջ՝ «Եթե Աստված ամենուրեք է, ապա ինչո՞ւ ենք եկեղեցի գնում», «Ինչո՞ւ ենք հաղորդություն ստանում և ի՞նչ հաճախականությամբ», «Պատարագը ինչպե՞ս է մեզ մերձեցնում Տիրոջը և ինչպե՞ս ենք զգում Տիրոջ ներկայությունը մեր մեջ», «Ս. Պատարագի իմաստը հասկանալուց հետո ինչպե՞ս կարելի է հայ երիտասարդներին ներգրավել այս սրբարար արարողության մասնակցությանը»: Օգոստոսի 12-ի երեկոյան, Տիրամոր Վերափոխման տոնին ընդառաջ, հայ երիտասարդները, Ռումինիայի մի շարք քաղաքներից ժամանած ուխտավորների հետ միասնաբար, Ս. խաչ հայկական եկեղեցում մասնակցեցին երեկոյան ժամերգությանը և նախատոնակին, այնուհետև եկեղեցու բակում օրհնվեցին մատաղի աղը և պատրաստվող ականջապուրը, որն ավանդույթի ուժով ամեն տարի պատրաստվում է հենց ուխտավորների ձեռքով: Օգոստոսի 13-ին, կիրակի օրը, սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին, հանդիսավոր թափորով հայ և ռումինացի հարյուրավոր ուխ26

07-08/2017

տավորներ և ՀԵՀԵՄ-ի երիտասարդներ, հոգևոր հայրերի հանդիսապետությամբ, ճանապարհվեցին դեպի հռչակավոր Հաճկատարի վանքը, որը սուրբ Մարիամ Աստվածածնի անունն է կրում: Վանքը հիմնադրվել է 1512 թվականին Տոնավագ եղբայրների բարերարությամբ և հըռչակված է իր հրաշագործ զորությամբ: բազում հրաշքների և բժշկությունների վկայություններ կան կապված վանքի անվան հետ: Հաճկատար, այսինքն՝ հաճոյակատար, կամակատար: Այսօր էլ այն ուխտավորի պակաս չի զգում: Տոնական սուրբ պատարագը մատուցվեց ձեռամբ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի: Պատարագին ներկա էին Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայերի Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի խորհրդարանի մեջ ազգային փոքրամասնությունները ներկայացնող Վարուժան Փամբուկչյանը, Հայ Եկեղեցու տարբեր թեմերից ժամանած հյուր հոգևորականները, Ռումինահայոց թեմի հոգևոր դասը, ՀԵՀԵՄ-ի երիտասարդները, ուխտավորներ` ժամանած Ռումինիայի հայաշատ քաղաքներից՝

բուխարեստ, Կոնստանցա, Գալաց, բոտոշան, բիտեշտ և այլն: Պատարագի ավարտին կատարվեց խաղողօրհնության կարգ, ապա օրհնված խաղողը բաժանվեց ուխտավոր ժողովրդին: Ավարտին վանքի պարտեզում տրվեց սիրո ճաշ բոլոր ուխտավորների համար: Օգոստոսի 13-ին, կեսօրից հետո, հայ երիտասարդներն այցելեցին նաև տարածաշրջանի ռումինական նշանավոր վանքեր ու եկեղեցիներ, ծանոթացան ռումին եկեղեցու պատմությանը, մշակույթին, արվեստին և ճարտարապետական առանձնահատկություններին, իսկ երեկոյան Զամկա հայոց վանքում մասնակցեցին երեկոյան ժամերգության: Նշյալ օրերի ընթացքում, ամեն օր, առավոտյան և երեկոյան ժամերգությունների ավարտին հայ երիտասարդներն առիթ ունեցան ունկնդրել նաև Հայ Եկեղեցու տարբեր թեմերի առաջնորդների հոգեշահ քարոզները հետևյալ թեմաներով՝ «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված են Իմ անունով, Ես այնտեղ, նրանց մեջ եմ», «բազումք են կոչեցեալք, սակաւք են ընտրեալք», «Այս կատարեցէք ի յիշատակի իմում», «Ուր Ես եմ, անդ եւ պաշտօնեայն Իմ եղիցի», «Ուխտագնացությունը հայ հավատացյալի կյանքից ներս»: Օգոստոսի 13-ի երեկոյան, Զամկա վանքի պարտեզում վառվեց ավանդական խարույկը, կազմակերպվեցին ժողովրդական պարեր, երգեր, խաղեր: Մեկնումից առաջ հայ երիտասարդները հնարավորություն ստացան ևս մեկ անգամ շփվելու, ընկերանալու և կիսվելու իրենց տպավորություններով: Փակման խոսքով հանդես եկան գերշ. Տ. Արմաշ եպս. Նալ-


բանդյանը, գերշ. Տ. Աշոտ եպս. Մնացականյանը և գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը՝ ևս մեկ անգամ կարևորելով երիտասարդների դերը և նշանակությունը համայնքային կյանքից ներս, կոչ անելով առավել ակտիվ ներգրավվածություն ունենալ բոլոր միջոցառումներին և ուխտագնացություններին: Օգոստոսի 14-ին, Զամկայի հայոց վանքում Տաթև Սրբազանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան պաշտոն և աղոթք բարձրացվեց առ Աստված ննջեցյալ հոգիների հանգստության և փրկության համար: Վերջում, Սրբազան հայրն իր հայրական օրհնությունները բերեց ուխտավոր ժողովրդին և մաղթեց, որ Աստված ընդունելի անի ամենքի ուխտը և կատարի բոլորի բարի խնդրանքները: Հոգեհանգստյան կարգից հետո հայ երիտասարդներն իրենց առաջնորդների ու հոգևոր հովիվների հետ Սուչավայից ճանապարհվեցին դեպի բուխարեստ, որտեղից էլ վերադարձան իրենց թեմերն ու ծառայության վայրերը՝ տանելով բուռն տպավորություններ, նորանոր գիտելիքներ, եկեղեցու և ընտանիքի հանդեպ բարձր պատասխանատվության զգացում և 2018թ. հուլիսի 6-10-ը նորից հանդիպելու ակնկալիքներ, բայց այս անգամ արդեն համահայկական երիտասարդական հավաքին, Մայր Աթոռ Ս. էջմիածնում՝ օրհնությամբ և հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ում տեսլականով 2018թ. հռչակված է երիտասարդության տարի: Ռումինիայի Հայոց թեմի Մամլո Դիվան

07-08/2017

27


ՀԱճԿԱՏԱՐ-2017

ՍԻՐԱՐՓԻ ԱՎԱՆԵՍՈՎԱ (26 տարեկան, Իտալիա)

չորս տարեկան էի, երբ մեր ընտանիքը Հայաստանից տեղափոխվեց Ռուսաստան, ուր և կրթություն ստացա, մագիստրատուրան ավարտելուց հետո ուսումս շարունակեցի Միլանում (Իտալիա) և ձեռք բերեցի հագուստի դիզայների մասնագիտություն։ Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Ռումինիայում, պետք է ասեմ, որ շատ լավ կազմակերպված միջոցառում էր։ Ամեն ինչ շատ լավ մտածված էր ու բարձր մակարդակով կազմակերպված, որպեսզի զգանք մեզ ինչպես մեր տանը։ Շատ զարմացա ու հոգեկան մեծ հուզմունք ապրեցի, տեսնելով թե որքան շատ հայկական եկեղեցիներ կան Ռումինիայում, կարծես Հայաս28

07-08/2017

տանում լինեի։ Հաճելիորեն զարմացա, որ գրեթե բոլոր երիտասարդները միմյանց հետ շփվում էին մեր գեղեցիկ հայերենով։ Այս օրերին հնարավորություն ունեցանք հարց ու պատասխանի միջոցով մեր հայ հոգևոր հայրերից լսել հետաքրքիր բացատրություններ հայ եկեղեցու պատմության, պատարագի և այլ հայ եկեղեցական ծիսակատարությունների մասին։ Մենք բոլորս մի ընդհանուր հավատքով գտնվում էինք մի հարկի տակ՝կարծես մի մեծ ընտանիքում։ Աշխարհի բոլոր ծայրերից հավաքված հայ երիտասարդներս հասկացանք ու զգացինք, թե հայ եկեղեցին է որ այսօր մեզ օգնում է հայկական ինքնությունը պահպանել ու հայ զգալ։ Միլանում 500 հայեր ենք ու ստեղծել ենք նաև հայ երիտա-

սարդական Միություն, ուր աշխատում ենք միշտ միասին լինել ու հնարավորինս խոսել հայերեն։ ֍

ՄԱՐԻԱ ՓԻլԻՊՈՍՅԱՆ (19 տարեկան, Դանիա)

Ապրում եմ Սոնդենբուրգ՝ (Դանիա), ավարտել եմ տեղի գիմնազիան և ապա 2013թ.-ին, որպես կամավոր մեկնել եմ Երևան, ուր 6 ամիս աշխատել եմ չքավոր երեխաների հետ՝ սովորեցնելով նրանց տարբեր խաղեր, երգեր,նկարել գունավոր մատիտներով; Առաջին անգամ բուխարեստում եմ և շատ մեծ տպավորություններ ունեմ քաղաքից ու մարդկանցից։


բուխարեստում տեղի ունեցած Հայ Եկեղեցու կազմակերպած Երիտասարդական Միավորման կոնֆերանսից շատ բան սովորեցինք՝ հայ ազգային ինքնությունը պահպանելու համար։ Կոնֆերանսին դասախոսում էին բանիմաց ու խելացի հայ հոգևոր հայրեր և հարց ու պատասխանի միջոցով կարողացանք նրանցից ստանալ լիարժեք պատասխաններ; Ուրիշների տված հարց ու պատասխաններից ևս կարելի էր շատ բան սովորել։ Հայ երիտասարդներս զգացինք, թե որքան բան կարելի է սովորել եկեղեցուց։ Մեր հանդիպումների ժամանակ նոր ծանոթություններ ստեղծեցինք։ Հանդիպումների ժամանակ մենք մոտիկից ավելի լավ ճանաչեցինք միմյանց և հասկացանք թե միասնաբար կարծես մի հոգի ու մարմին ենք դառնում։ Հաճելի երեկոներ անցկացրինք Սբ խաչ Եկեղեցու բակում

և հետո Զամկայում։ Սովորե- րելիությունը ունեցա մասնակցինք պատրաստել հայկական ցիլ Ռումանիո հայ եկեղեցու ավանդական ականջապուր, որ նախաձեռնարկով կազմակերպինձ սիրով սովորեցրեց պատ- ված երիտասարդական միարաստել տիկին Մարգարիտը, վորման այս մեծ կոնֆերանև ինչպես հետո տեղեկացա ՌՀՄ սին և ծանոթանալ աշարհի համայնքի ակտիվ ու սիրված տարբեր ծայրերեն եկած մեր հասակակիցներու ինչպես նաև տիկիններից է։ Ռումանիո հայ համայնքի մշակույթին հետ։ ֍ Կուզեի մասնավոր շնորհաՆՇԱՆ ՏԵՐ-ԳԱլՍՏԱՆՅԱՆ կալություն հայտնել Տ. Տաթև (33 տարեկան, Պուլկարիա) Սրբազան Հակոբյանին, այս հետաքրքիր հանդիպման բոլոր Կաշխատիմ Փլովդիվի քա- կազմակերպիչներուն, որ կրցանք ղաքապետարանը Երոպական իրարու ճանչնալ ու միասին ինթեգրացման ճանապարհա- ուրախանալ մեր կեցության այս յին ապահովության ոլորտին հրաշալի օրերուն։ մեջ՝ իբրև փորձագետ (էքսպերտ)։ ֍ Առաջին անգամ եմ ՊուքՄԱՐԳՐԵթ ՇԵՐբԵթՅԱՆ րեշին մեջ, իսկ Միքայել ու Գաբ(19 տարեկան, Ավստրիա) րիել Հրեշտակապետաց Հայոց Մայր Տաճարը թե հիացմունք Պզտիկութենես շատ կսիրեի և թե զարմանք պատճառեց ինծի իր մեծությամբ ու սիրունու- հայերու շրջապատին մեջ գտնվիլ։ թյամբ։ Շատ ուրախ եմ, որ կա- Վիեննայի հայ եկեղեցվո մեր

07-08/2017

29


հետաքրքիր հանդիպումը կազմակերպելու համար։ ֍

ԻՆԵՍԱ թՈւՄԱՍՅԱՆՑ (17 տարեկան, Ռումինիա)

տեր հայրը, երբ ինձ առաջարկեց մեկ շաբաթ Ռումանիո մեջ անցընելու կարելիությունը և մանավանդ, երբ լսեցի, թե աշխարհի բոլոր կողմերեն եկած երիտասադներու հետ պիտի հանդիպինք, շատ ուրախացա, որ առիթ մըն է մոտեն ճանչնալ իրարու։ Տարբեր երկրներե եկած արժանապատիվ հոգևոր հայրերը կվարեին բոլոր այն հետաքըրքիր և ուսանելի դասախոսությունները, որ ունկնդրեցինք կոնֆերանսի ընթացքին։ Շատ նոր կարևոր տեղեկություններ քաղեցինք կապված եկեղեցական արարողություններու հետ։ Հոգևոր հայրերեն ճշգրիտ և հետաքրքիր բացատրություններ ստացանք պատարագի և աղոթքներու կարևորության, ունեցած զորության և դերի մասին՝ հայու մեր ինքնությունը պահելու համար և ընդհանրապես շատ նոր բաներ սորվեցանք հայ եկեղեցվո պատմության վերաբերյալ։ Շնորհակալություն կուզեի հայտնել Տ Տաթև Սրբազան Հակոբյանին այս մեծ և շատ 30

07-08/2017

Այս տարի ես նույնպես մասնակցեցի Սուչավա քաղաքում կազմակերպված Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման ճամբարի աշխատանքներին։ ճամբարին մասնակցում էին 33 երկրների Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու թեմերի հայ երիտասարդներ՝ առաջնորդների և հոգևոր հայրերի ուղեկցությամբ։


Այդ օրերին մենք հնարավորություն ունեցանք ծանոթանալ տարբեր երկրներից ժամանած երիտասարդության հետ՝ նաև Ռումինահայոց թեմի կրոնական ու մշակութային պատմությանը։ Այցելեցինք Սուչավայի հայկական ու ռումինական նշանավոր վանքերն ու եկեղեցիները, իսկ Սուչավայի Սբ. Հաճկատար վանքում նշեցինք Սբ. Աստվածամոր Վերափոխման տոնը։ Երեկոյան Զամկա վանքի պարտեզում մենք բոլորս հավաքվում էինք խարույկի շուրջ՝ երգում հոգևոր և հայ ժողովրդական երգեր։ Այս օրերին մենք սովորեցինք նաև ինչպես պատրաստել հայկական ավանդական ականջապուրը; Շատ լավ կազմակերպված ճամբարային այս մեծ հավաքի շնորհիվ մենք՝ հայ երիտասարներս, հնարավորություն ունեցանք ավելի խորությամբ ճանաչել հայ Առաքելական եկեղեցու ավանդույթներն ու խորհուրդները, ձեռք բերել նոր ընկերներ։ ճամբարային շատ ուրախ ու շատ հետաքրքիր հանդիպումներից հետո հարուստ տպավորություններով վերադարձա տուն։

հետաքրքիր ու շատ ուսանելի հանդիպմանը հաճելի և հուզիչ պահեր ապրեցի իմ ընկերների հետ միասին։ Մեր օրերը սկսվում էին առավոտյան ժամերգությամբ Սբ. Հաճկատար վանքում, ապա մենք հավաքվում էինք լսելու հայ եկեղեցական առաջնորդների պատգամներն ու խորհուրդները, հարց ու պատասխանների միջոցով կարողանում էինք ավելի լավ հասկանալ ու ըմբըռնել քրիստոնեության իմաստը ու կարևորությունը մարդու կյանքում և հատկապես մեզ՝ հայերիս համար հայ լեզվի և ինքնության պահպանության կաևորությունն ու անհրաժեշտությունը։ Գրեթե ամեն օր երեկոյան ժամերգությունից հետո մենք

խարույկ էինք վառում, շուրջպար բռնում ,ցանկացողները երգում էին ու նվագում։ Կիրակի օրը Սբ. Հաճկատար վանքում նշեցինք Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը և կատարվեց խաղողօրհնեքի արարողությունը։ Այս միջոցառման շնորհիվ ես ավելի խորը հասկացա պատարագի խորհուրդը, հնարավորություն ունեցա ավելի մոտիկից ծանոթանալ հայ հոգեվոր կյանքին։ Համախմբում ճամբարում ես ձեռք բերեցի նոր ընկերներ աշխարհի տարբեր երկրներից և հուսով եմ, որ այսուհետև մեր կապը ավելի կամրանա։ (Մ.Ղ.)

֍

ՀԵՆՐԻԿ թՈւՄԱՍՅԱՆՑ (14 տարեկան, Ռումինիա)

Այս տարվա ամռանը Ռումինիայի Սուչավա քաղաքում անցկացվեց Հայ Եկեղեցիների և Համաշխարհային Հայ Երտասարդական Միավորման հավաք-հանդիպումը, որին մասնակցեցին 33 երկրների Հայ Եկեղեցիների առաջնորդներ և հայ երիտասարդներ։ Ես նույնպես մասնակցելով այս շատ

07-08/2017

31



Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.