Nor Ghiank december 2017

Page 1

?YUMANIY HAOY} MIYUTOAN ERGLEZVOAN AMSACIR

DARI 68 TIV 11 -12 12 (2(5( - 2(51 ฦ

ยซีผีธึ ีดีซีถีกีฐีกีตีฅึ ีซีถ ีกีถีฑีถีกีฏีกีถ ีฐีกีปีธีฒีธึ ีฉีตีธึ ีถีซึ ีขีกึ ีซ, ีธึ ีฆีธึ ีด ีฅีด ีดีกีฒีฉีฅีฌ ีฐีกีพีกีฟีกึ ีซีด ีดีถีกีฌ, ีกีดีธึ ึ ีฏีกีผีนีฅีฌ ีซึ ีฅีถึ ีฐีกีต ีซีถึ ีถีธึ ีฉีตีกีถีจยป


PYVANXAGYUTOYUN ԴԵսպԱՆ ԳԱսպԱրյԱՆԻ ՀրԱժԵՇտԻ ՀԱՆԴԻպումը ռումԻՆԻԱյԻ ուղղԱփԱռ ԵկԵղԵցու պԱտրԻԱրք ԴԱՆԻԵլ ԱրքԵպԻսկոպոսԻ ՀԵտ ............................................................................... =` 4 ԴԵսպԱՆ ՀԱմլԵտ ԳԱսպԱրյԱՆԻ ՀրԱժԵՇտԻ ՀԱՆԴԻպումը ռումԻՆԻԱյԻ ԱրտԳործ ՆԱխԱրԱր ԹԵոԴոր մԵլԵՇկԱՆուԻ ՀԵտ .................................................................. =` 5

Հարցազրույց ՀԱյԱստԱՆԻ ԴԵսպԱՆ ՆորԻՆ ԳԵրԱզԱՆցուԹյուՆ ՀԱմլԵտ ԳԱսպԱրյԱՆ. «ռումինահայերին անձնական հաջողությունից բացի, ուզում եմ մաղթել հավատարիմ մնալ, ամուր կառչել իրենց հայ ինքնությանը» ..................................................... =` 6 լԻԲԱՆԱՆԱՀԱյ ջուԹԱկԱՀԱր ԱրԱ մԱլԻքյԱՆը ՀԻԱցրԵլ է ռումԻՆ ՀԱՆԴԻսԱտԵսԻՆ ................................................ =` 16

պոԹոՇԱՆ. 2017Թ. ՆոյԵմԲԵր 4-ԻՆ սկսԵցԱՆ ՀԱյԵրԵՆ լԵզվԻ ԴԱսըՆԹԱցքՆԵրը .................................................... =` 18

Supliment limba rom`n[

RECENZIE BINECuvâNtEaZă CRuCEa aCEasta dE spICE… .............................. p. 20

ExpoZIțIa „CREștINII dIN oRIENt” la INstItutul lumII aRaBE ...................................................................... p. 22 Նոր ՀԱՆԴԻպում մը ՀԱյԱստԱՆԻ ՀԵտ ............................................... =` 24

ծԻծԵռՆԱկԱԲԵրԴը՝ 50 տԱրԵկԱՆ ՀուՇԱՀԱմԱլԻրԻ մը պԱտմուԹյուՆը ............................................. =` 30

ŠNYR GOANQ‹IN AN"NAGAZM: MIQAOEL SDEWAN-CAZAZOAN Œ ,mpacr^ ;nxh^ qardyukar MADLEN DER-KYUGASOAN Œ ,mpacir VARXAN MARTAOAN Œ ,mpacir MIHAOIL GEYRGIYU Œ lyusangari¿[ MARIAM BYSTAN)OAN Œ meqenacryuhi

COLECTIVUL «NOR GHIANK»

MIHAI STEPAN-CAZAZIAN – secretar-general de redacție MADLEN TER-GHUKASIAN; VARTAN MARTAIAN – redactori MIHAI GHEORGHIU – fotoreporter MARIAM BOSTANGIAN – dactilografă-operatoare

REDAC|IA: Bucure=ti, Bd. Carol I, nr. 43, sector 2, tel./ fax. (004) 021.314.67.83 redactia@araratonline.com

TEHNOREDACTARE COMPUTERIZATĂ: LAURENțIU ALExANDRU POPESCU

TIPARUL: S.C. ARARAT srl.I.S.S.N. 1221-9169

Ե

վ ահա՝ 7-ամյա պաշտոնավարությունից հետո Նորին գերազանցություն Համլետ Գասպարյանը ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը ռումինիայում: Շեքսպիրյան հերոսի անուն կրող Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը բարի և անջնջելի հիշատակ է թողել մեր բոլորիս՝ ռումանահայերիս մոտ, ինչպես նաև բոլոր այն ռումեն քաղաքական գործիչների, դիվանագետների, մշակութային մարդկանց, համալսարանականների, մտավորականների և հոգևորականների մոտ, որոնց հետ շփվել է իր երկարատև առաքելության ընթացքում: Դեսպան Գասպարյանը ջանք չի խնայել Հայաստան երկրի շահերը պաշտպանելու գործում, ծեծել է բոլոր դռները և ներկա պայմաններում արել է ամեն հընարավորը ռումինական քաղաքական, մշակութային, համալսարանական և ակադեմիական շրջանակներում Հայաստանի անունը հռչակելու համար: Իր պաշտոնավարության սկզբում նա փորձել է խթանել երկկողմ քաղաքական և տնտեսական կապերը, սակայն միջազգային՝ տնտեսական, աշխարհագրական և ռազմաքաղաքական իրողությունները խոչընդոտել են իրական և շոշափելի արդյունքի հասնելուն: Ի դեպ, պարոն Գասպարյանի պաշտոնավարությունը համընկավ հայ-ռումինական միջպետական հարաբերություններում ակնբախ սառնությամբ բնութագրվող մի ժամանակաշրջանի հետ: Գաղտնիք չէ, որ ադրբեջանական նավթագազային գործոնը վիթխարի ձգողական ուժ է գործադրում եվրոպական երկրների վրա, և ռումինիան այդ առումով բացառություն չի կազմում: Գաղտնիք չէ նաև այն, որ պաշտոնական Բուխարեստը լիովին հնազանդվում է Թուրքիայի դիվանագիտական ճնշումներին և Հայոց ցեղասպանության հարցում փաստորեն կատարում է Անկարայի թելադրած ժխտողական քաղաքականությունը: Եվ, վերջապես, գաղտնիք չէ նաև այն, որ ղարաբաղյան հարցում ռումինիան լիովին պաշտպանում է ադրբեջանական կողմի դիրքորոշումը՝ բարձրաձայն պնդելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման վրա և մոռանալով ազգերի ինքնորոշման


իրավունքի մասին (ի դեպ, քառօրյա պատերազմի ժամանակ Բուխարեստի արձագանքը գրեթե անլսելի էր՝ արտգործնախարարությունը սոսկ երկտողանի հայտարարությամբ հայտնելով իր «մտահոգությունը» ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ, այդքան բան): լինելով իրատես, նրբամիտ ու ճկուն դիվանագետ և մտավորական, Համլետ Գասպարյանը չկառչեց սոսկ պաշտոնական լծակներին և գործի դրեց մշակութային դիվանագիտությունը, կրթական համագործակցությունը, տեղական մակարդակով հայ-ռումինական կապերի խթանումը՝ հույս տածելով, թե այսպիսով նպաստավոր գետին կստեղծվի մի գեղեցիկ օր բարձր մակարդակի կապերն էլ սերտացնելու համար: Երբ մեր զրույցներում ես՝ հոռետեսս ասում էի, թե դա դոնքիշոտյան պայքար է, թե աշխարհաքաղաքական իրադրության թելադրած դասավորումները և միտումները չի կարելի փոխել մեր չնչին ուժերով, նա պատասխանում էր, թե չպետք է կորցնել հույսը, թե հավատը չպետք է մեզ լքի, թե հարկ է համառորեն պայքարել՝ գնացքը տեղից շարժելու համար: Այո՛, Համլետ Գասպարյանը իր հայրենիքի իսկական զինվորի պես է պահում իրեն, երբեք չի ընկճվում իր առջև ծառացած որևէ դժվարությունից: Համոզված եմ՝ չեմ սխալվի, եթե ասեմ, որ Համլետ Գասպարյանը արժանի կլիներ միջազգային ասպարեզում ավելի ծանրակշիռ դեր ունեցող երկրում ՀՀ դեսպանություն ղեկավարելու: սակայն դեսպան Գասպարյանի գործունեության դրական, նույնիսկ փրկարար ազդեցությունը շոշափելի է և անվիճելի մի այլ հարթու-

թյան վրա, այն է՝ համայնքային կյանքը և հայապահպանությունը: Նրա գալուստը նոր թափ է հաղորդել ռումինահայ ներհամայնքային կյանքում, նոր շունչը չշրջանցելով և ոչ մեկ գաղթօջախ: Համլետ Գասպարյանի գործադրած ջանքերի շնորհիվ զգալիորեն բարձրացել է ներհամայնքային միասնությունը և համերաշխությունը: Նրա հայրենասիրությունը և մարդամոտությունը, «մաքոքային» այցերը ռումինիայի բոլոր պատմական հայ գաղթօջախները մինչ այդ չտեսնված միացնող ուժի դեր են խաղացել ռումինահայ համայնքով մեկ: Նա հավասարապես սիրված է և՛ լուսավորչական, և՛ կաթոլիկ հայերի կողմից: Բազմակողմանի առաքելություն ստանձնած Համլետ Գասպարյանին ամենայն համոզմամբ կարող ենք անվանել համայն հայության դեսպան. նա ռումինա-

կան իշխանությունների և ռումինահայության առաջ հանդես էր գալիս որպես Հայաստանի դեսպան, ռումեն հասարակության առաջ՝ որպես համայն հայության դեսպան, իսկ Հայաստանի իշխանությունների և հասարակության առաջ՝ որպես ռումինահայության դեսպան: Շնորհակալ ենք, պարոն Գասպարյան, ազգանվեր Ձեր ամբողջ գործունեության համար: Ձեր դիվանագիտական առաքելությունը ավարտվել է, բայց Դուք ձեռք եք բերել հարյուրավոր բարեկամներ՝ հանձինս ռումինահայերի:

վարդան մԱրԹԱյԱՆ

11-12/2017

3


ՀԱյԱստԱՆԻ ՀԱՆրԱպԵտուԹյԱՆ ՆԱխԱԳԱՀԻ ՀրԱմԱՆԱԳԻրը ս. մԻՆԱսյԱՆԻՆ ռումԻՆԻԱյում ՀԱյԱստԱՆԻ ՀԱՆրԱպԵտուԹյԱՆ ԱրտԱկԱրԳ Եվ լԻԱզոր ԴԵսպԱՆ ՆՇԱՆԱկԵլու մԱսԻՆ

ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

սերգեյ մԻՆԱսյԱՆԻՆ նշանակել ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուխարեստ): ՀԱյԱստԱՆԻ ՀԱՆրԱպԵտուԹյԱՆ ՆԱխԱԳԱՀ ս.սԱրԳսյԱՆ 2017թ. Նոյեմբերի 17 Երևան

սերգեյ մինասյանը տարածաշրջանային և ռազմական հարցերով ճանաչված վերլուծաբան է, երկար տարիներ հանդիսացել է կովկասի ինստիտուտի փոխտնօրենը:

ԴԵսպԱՆ ԳԱսպԱրյԱՆԻ ՀրԱժԵՇտԻ ՀԱՆԴԻպումը ռումԻՆԻԱյԻ ուղղԱփԱռ ԵկԵղԵցու պԱտրԻԱրք ԴԱՆԻԵլ ԱրքԵպԻսկոպոսԻ ՀԵտ

Ն

ոյեմբերի 22-ին ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հյուրընկալվեց ռումինիայի ուղղափառ Եկեղեցու հովվապետ Նորին Երանելիություն Դանիել պատրիարքին: Հանդիպմանը մասնակցեց նաև ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ տեր տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը: ջերմ եւ բովանդակալից զրույցի ընթացքում շոշափվեցին երկու ժողովուրդների և երկրների ավանդական բարեկամական կապերի առավել խորացման և ամրապնդման հարցեր: ընդգծվեց, որ դրա համար նպաստավոր պայմաններ են ընձեռում հայ-ռումինական բազմադարյա առնչությունները, ինչ4

11-12/2017

պես նաև տարբեր բնագավառներում ներկայումս ծավալվող միջպետական համագործակցության ծրագրերը: Դանիել պատրիարքը, խոսելով հայ ժողովըրդի անցած երկար ուղու և 20-րդ դարի սկզբին կրած տառապանքների մասին, պատրաստակամություն հայտնեց հոգևոր ոլորտում խթանելու մի շարք ծրագրեր, մասնավորապես նպաստելու ռումինիայից ուխտագընացության կազմակերպմանը Հայաստանի քրիստոնեական սրբավայրեր: Բարձր գնահատելով ռումինիայի կառավարության և եկեղեցու մշտական հոգատարությունն ու աջակցությունը, մասնավորապես, ռումինահայոց պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման և զարգացման գործում` ընդգըծ-

վեց այդ համատեղ ժառանգության գիտական գնահատման եւ լայն հասարակությանը դրա պատշաճ ներկայացման կարևորությունը՝ որպես եվրոպական տարածքում մշակութային բազմազանության լավագույն դրսևորումներից մեկը: Հանդիպման ընթացքում դեսպան Գասպարյանը ռումին պատրիարքին տեղեկություններ հաղորդեց Հայաստանի և հայռումինական հարաբերությունների ներկա վիճակի մասին:


ԴԵսպԱՆ ՀԱմլԵտ ԳԱսպԱրյԱՆԻ ՀրԱժԵՇտԻ ՀԱՆԴԻպումը ռումԻՆԻԱյԻ ԱրտԳործ ՆԱխԱրԱր ԹԵոԴոր մԵլԵՇկԱՆուԻ ՀԵտ

Ն

ոյեմբերի 29-ին ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր մելեշկանուն ընդունեց Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպման սկզբում դեսպան Գասպարյանը շնորհակալություն հայտնեց ռումինական իշխանություններին եւ անձամբ նախարար մելեշկանուին այն սերտ եւ արդյունավետ համագործակցության համար, որ իր առաքելության յոթ տարիների ընթացքում Հայաստանի եւ ռումինիայի միջեւ ծավալվել է տարբեր ոլորտներում: քաղաքական երկխոսության խորացմանը զուգահեռ անցկացվել են միջկառավարական հանձնաժողովի նիստեր եւ գործարար ֆորումներ, ստեղծվելապակենտրոնացված մակարդակով համագործակցության լայն ցանց` դրա մեջ ներգրավելով երկու կողմերի տասնյակ քաղաքների եւ մարզերի: Ակտիվացել են միջխորհրդարանական կապերը եւ փոխշփումները: Հատկապես հաջողություններ են գրանցվել մշակութային դիվանագիտության ուղղությամբ. զարգացել են կապերը ակադեմիական եւ համալսարանական մակարդակով, որի շրջանակներում տասնյակ հայ ուսանողներ կրթություն են ստանում ռումինական բուհերում, վերականգնվել է հայոց լեզվի դասընթացները Բուխարեստի համալսարանում եւ պատրաստվել ռումինախոսների համար

հայոց լեզվի քառահատոր դասագիրք, կլուժի համալսարանում հիմնվել է հայագիտության ինստիտուտ եւ վերականգնըվել հայագիտության հարուստ ավանդույթները, միջազգային կոնֆերանսների եւ ցուցահանդեսների միջոցով խթանվել է ռումինահայ պատմամշակութային վիթխարի ժառանգության ուսումնասիրումը եւ ներկայացումը: Նախարար մելեշկանուն, դրվատելով կատարված աշխատանքները եւ ձեռքբերումները, հայտնեց ռումինական կողմի պատրաստակամությունը դրանք էլ ավելի զարգացնելու եւ խորացնելու հատկապես Եմ եւ Հայաստանի միջեւ ստորագրըված Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի լույսի ներքո, որը նոր հնարավորություններ է բացում ինչպես քաղաքական

երկխոսության ակտիվացման, այնպես էլ տնտեսական կապերի ծավալների մեծացման համար: ողջունելով գալիք տարի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը Երեւանում` նախարար մելեշկանուն կարեւորեց այդ եւ միջազգային այլ կառույցներում ծավալվող համագործակցությունը եւ փոխադարձ աջակցությունը: Երկկողմ հարաբերությունների սերտացման առումով երկուստեք բարձր գնահատվեց ռումինահայ համայնքի դերը: Այդ համատեքստում Հայաստանի դեսպանը գոհունակություն հայտնեց փոքրամասնությունների իրավունքների հարգման հանդեպ ռումինիայի քաղաքականության կապակցությամբ, որի շնորհիվ մասնավորապես ռումինահայ համայնքը կարողանում է պահպանել իր ինքնությունը:

11-12/2017

5


Հարցազրույց

ՀԱյԱստԱՆԻ ԴԵսպԱՆ ՆորԻՆ ԳԵրԱզԱՆցուԹյուՆ

ՀԱմլԵտ ԳԱսպԱրյԱՆ.

«ռումինահայերին անձնական հաջողությունից բացի, ուզում եմ մաղթել հավատարիմ մնալ, ամուր կառչել իրենց հայ ինքնությանը» տուն, զամբաքչյան թանգարան, նշանավոր հայերի արձաններ, նրանց անունով համալսարաններ, փողոցներ, հայ ճարտարապետների սարքած շքեղ պալատներ եւ շինություններ, ինչպես օրինակ ռումին ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը, զինվորական ակումբը, կոտրոչենի մի թեւը, Ճարտարապետության բարձրագույն դպրոցը եւ այլն:

Հ

արգարժան պարոն դեսպան, ռումինիայում Ձեր դիվանագիտական առաքելությունը սկսել եք 2010 թվականի ապրիլին: ո՞րն էր Ձեր առաջին տպավորությունը Բուխարեստից:

սեփական տանը գտնվելու զգացումը: Եւ այդ զգացումն ինձ չլքեց երբեք, այլ ավելի խորացավ` հայտնագործելով Բուխարեստի հայկական վայրերը: Ես հաճախ իմ հյուրերին ասում եմ, եթե կանգնես Բուխարեստի կենտրոնում եւ գլուխդ շրջես չորս կողմ, ամեն տեղ կգտնես հայկական հետքեր եւ ներկայություն: Հայկական եկեղեցի, թաղամաս, փողոց, գերեզմանատուն, Հանուլ մանուկ, մելիքի 6

11-12/2017

ռումինահայ համայնքի հետ Ձեր առաջին պաշտոնական շփումը տեղի ունեցավ 2010 թվի ապրիլի 24-ին, երբ մասնակցել եք համայնքի կազմակերպած միջոցառմանը: Ինչպե՞ս ընդունեց Ձեզ տեղի հայ համայնքը:

Իրականում ռումինահայերի հետ առաջին անգամ, թեպետ հպանցիկ, շփվել եմ դեռ 1994թ. սեպտեմբերի 19-20-ին, երբ որպես լրագրող լուսաբանում էի նախագահ լեւոն տեր-պետրոսյանի պաշտոնական այցը Բուխարեստ: Այդ ժամանակ ես մի քանի ռեպորտաժներ ուղարկեցի «Ազգ» թերթին, որոնց մեջ նաեւ համայնքի վերաբերյալ: վերջերս իմ արխիվի մեջ ես պատահաբար հայտնաբերեցի դրանցից մեկը, որը բավա-

կանին ճշգրտորեն նկարագրում էր համայնքի վիճակը: կարծեմ 2007-ին թե 2008-ին փարիզում ուղեկցել էի նաեւնախարար վարուժան ոսկանյանին Ֆրանսիայի Հայոց առաջնորդարան: Բացի այդ «Ազգ» թերթի խմբագրի իմ դիրքում 90-ական թվականներին կանոնավոր հետեւում էի ռումինիայի իրադարձություններին եւ ռումինահայ կյանքին, իսկ Հակոբ սիրունու կերպարը, որին պատահաբար հեռվից տեսել էի Երեւանում, դեռ ուսանողական տարիներից ամուր դրոշմված էր իմ մտքում: ուստի ձեր նշած հանդիպումը վերագտնումի նման մի բան էր` հին ծանոթների նման ջերմ եւ բարեկամական:

Ի՞նչ ակնկալիքներով եւ ի՞նչ ծրագրերով կամ նախագծերով եք ստանձնել դեսպանի պաշտոնը:

Ինչպես ցանկացած դիվանագետ, նպաստել երկու երկրների հարաբերությունների զարգացմանը բոլոր հնարավոր ոլորտներում: Ինչքանով է դա հաջողվել, այլ հարց է:

Բոլորս գիտենք, որ ի հեճուկս տարված աշխատանքներին,


բայրացման առաջին համաձայնագիրն ստորագրվեց 2012թ. մայիսին ռոմանի եւ Դիլիջանի միջեւ: Այսօր յուրաքանչյուր կողմից 10-ական քաղաքի եւ 3-ական մարզի միջեւ ստորագրըվել են նման համաձայնագրեր:

առեւտրատնտեսական ոլորտում հայ-ռումինական կապերի թռիչքային զարգացումը դեռեւս գեղեցիկ երազանք է: Բայց ինչպե՞ս եք գնահատում հայ-ռումինական միջպետական հարաբերությունների ընթացքը քաղաքական ոլորտում:

Իսկապես, առեւտրատնտեսական ոլորտում երկուստեք հպարտանալու քիչ բան կա: Նույնիսկ անհարմար է թվերին նայել, թեեւ այդ անմխիթար վիճակն ունի իր բացատրությունները եւ ամբողջովին կախված չէ դիվանագետների գործունեությունից: կան ավելի զորեղ գործոններ: Բոլոր դեպքերում պետք է բազմապատկել երկկողմ ջանքերը վիճակն ուղղելու համար, քանի որ դա ազդում է նաեւ քաղաքական երկխոսության վրա: քաղաքական ոլորտում առկա է բավարար փոխըմբռնում հարցերի լայն շրջանակում, որոնք վերաբերում են Հայաստան-Եմ, ՀայաստանՆԱտՕ օրակարգին, մԱկ, ԵԱՀկ, սծտՀկ եւ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությանը, ինչպես նաեւ բազմակողմ եւ երկկողմ բնույթի այլ հարցերին: Այս տարիներին

թեեւ Հայաստանի նախագահը, վարչապետը եւ կառավարության այլ անդամներ տարբեր առիթներով այցելել են Բուխարեստ, իրենց հերթին ռումինիայի խորհրդարանի նախագահները եւ կառավարության անդամները փոխայցեր են կատարել Հայաստան, ցանկալի է բարձր մակարդակով շփումների եւ այցերի ակտիվացում: Հաջողված պետք է համարել ապակենտրոնացված մակարդակով երկխոսության եւ կապերի հաստատումը, որը սկսեցինք 2011թ. վերջից: Եղ-

Ձեր մանդատի ժամանակ Հայաստանի դեսպանությունը ներգրավվեց ռումինահայ համայնքի կյանքում, հանդես գալով բազմաթիվ մշակութային եւ կրթական նախաձեռնություններով: միաժամանակ, շնորհիվ Ձեր ջանքերի, ակնհայտորեն սերտացան կապերը Հայաստանի եւ տեղի հայ համայնքի միջեւ: կխնդրեինք նշել Ձեր կարծիքով այս առումով ամենահաջողակ քայլերը:

Գուցե ես սխալվում եմ, բայց իմ տպավորությամբ ռումինահայ համայնքը (ինչպես նաեւ սոցճամբարի երկրների այլ հայ համայնքները), համայնավար ռեժիմների օրոք որոշ չափով մեկուսի էին մնացել համահայկական կյանքից: Բնականաբար իմ առաջին մղումներից մեկը եղավ ճամփա

11-12/2017

7


բացել դեպի հայկական աշխարհ, առաջին հերթին ռումինահայերի մասին պատմել Հայաստանում եւ նրա միջոցով աշխարհին: ուստի, սկսեցինք ռումինահայ կյանքի վերաբերյալ նյութեր մատակարարել «Արմենպրեսին» եւ հայկական մամուլին, որ մինչեւ օրս շարունակվում է: մյուս կարեւոր պահը քաղաքների միջեւ եղբայրացման կապերն օգտագործելն էր նաեւհայապահպանության նպատակով, այսինքն տեղական հայ համայնքներին ներգրավելն այդ գործում: ուստի վերեւում հիշատակված եղբայրացած քաղաքները եւ նահանգները պատահական չեն ընտրվել, այնտեղ առկա է պատմական հայկական ներկայություն եւ ժառանգություն, դրանից բխող բոլոր պարտականություններով: Այս առումով կուզեի հատկապես առանձնացնել տրանսիլվանիայի հայ կաթոլիկ համայնքը, որոնց հետ շփումներն ինձ հարստացրին ճանաչողական 8

11-12/2017

առումով, հոգեպես եւ մտավորապես, եւ որոնց կապերը Հայաստանի հետ ես համարում եմ չափազանց կարեւոր: ռումինահայ իրականության ավելի լավ ճանաչմանը Հայաստանում նպաստեց նաեւ վարուժան ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի հայերեն հրատարակությունը, որի վրա բախտ ունեցա երկար ամիսներ աշխատել որպես խմբագիր: սարգիս սելյանի թարգմանական վիթխարի աշխատանքի հիման վրա եւ վարուժանի հետ համեմատելով եւ համաձայնեցնելով հայերեն տեքստը` մենք համախըմբագիր հանգուցյալ բանաստեղծ վառլեն Ալեքսանյանի հետ հայկական տարբերակը վերածեցինք վեպի երկրորդ բնագրի, փաստորեն հայ գրականության երեւույթի, որից կատարվեցին պարսկերեն, արաբերեն եւ թուրքերեն թարգմանությունները: վեպը Հայաստանում ունեցավ երկու հրատարակություն` Հայաստանի գրողների միության

եւ Անտարես հրատարակչության («Արարատը» նույնպես հրատարակեց այն), Հայաստանում բավականին խոսվեց եւ գրվեց դրա մասին, որը նպաստեց ռումինահայ անցյալի եւ ներկայի ավելի լավ ճանաչմանը: Իհարկե, Հայաստանի եւ ռումինահայ համայնքի միջեւ կապերի ցանկը ավելի երկար է եւ միայն դրանցով եւ ինձնով չի սահմանափակվում, թեկուզ վերցնենք ռումինիայի Հայոց եկեղեցու գործունեությունը, մասնավորապես թեմի առաջնորդ տաթեւ սրբազանի նախաձեռնությունները եւ ծրագրերը, կամ էլ ռումինիայի Հայոց միության, ինչպես նաեւ սփյուռքի եւ մշակույթի նախարարությունների ծրագրերը: Առանձնահատուկ ուզում եմ նշել «ստրադա Արմենեասկա» փառատոնը, որն իր տեսակի մեջ եզակիներից է ողջ սփյուռքում եւ ուժեղ կապ է ստեղծում հայկական մշակույթի եւ Հայաստանի հետ:


Ձեր պաշտոնավարման օրոք Հայաստանի եւ ռումինիայի երկկողմ հարաբերություններում մշակութային եւ կրթական մակարդակով ակնհայտ աշխուժացում է արձանագրվել: Ի՞նչ կարող եք ասել ռումինիայի հասարակության համար Հայաստանի եւ հայկական թեմաների տեսանելիությունը բարձրացնելուն ուղղված այն նախաձեռնությունների մասին, որոնք նախաձեռնվել են դեսպանության կողմից կամ որոնց կազմակերպման մեջ դեսպանությունը ներդրում է ունեցել:

Իսկապես, մշակութային դիվանագիտությունը եղել է եւ մնում է դեսպանության գործունեության կարեւոր եւ արդյունավետ ուղղություններից մեկը: Այս տարիներին, հենվելով Գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտներում հայ-ռու-

մինական միջկառավարական ծրագրի վրա, մեզ հաջողվել է հատկապես հայագիտության եւ ռումինահայ հարուստ պատմամշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրության ու ներկայացման ուղղությամբ կարեւոր աշխատանքներ նախաձեռնել, այդ նպատակով Հայաստանի եւ ռումինիայի կրթական եւ ակադեմիական շրջանակների միջեւ ծավալել ակտիվ համագործակցություն: 2013թ. մարտի 27-ին Բուխարեստում ստորագրվել է ռումինական Ակադեմիայի եւ ՀՀ ԳԱԱ միջեւ համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում կայացել են մի շարք փոխայցելություններ եւ գիտական փոխանակումներ: Ներկայումս աշխատանքներ են տարվում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի եւ ռումինական ակադեմիայի Ն. յոր-

գայի անվ. ինստիտուտի ու Հրվ.-արլ Եվրոպայի ուսումնասիրությունների ինստիտուտի միջեւ համագործակցության համաձայնագրեր ստորագրելու ուղղությամբ: Ակադեմիական ուղղությամբ հաջորդ կարեւոր քայլը կլուժ Նապոկայի Բաբեշ Բոյայ համալսարանում 2014թ. սկզբում Հայագիտության ինստիտուտի հիմնումն էր պրոֆեսոր լուչիան Նաստասե կովաչի նախաձեռնությամբ: Այն նման կարգի առաջինհաստատությունն էկենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում, որն այդ ընդարձակ տարածքների հայկական համայնքների ուսումնասիրության բնագավառում մեծ հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն զուտ պատմական, այլ նաեւ հասարակական-մշակութային, էթնոգրաֆիկ, լեզվագիտական եւ գեղարվեստական

11-12/2017

9


տեսանկյուններից: Այս կարճ ընթացքում Հայագիտության ինստիտուտը հասցրել է մի շարք գիտաժողովներ եւ զեկուցումներ անցկացնել ռումինիայի տարբեր վայրերում եւ հաստատություններում Հայոց պատմության, հատկապես տրանսիլվանիայի հայոց վերաբերյալ, որի ընթացքում բացահայտվել են նոր տեղեկություններ եւ ի հայտ եկել երիտասարդ խոստումնալից կադրեր պրոֆ. լուչիան Նաստասե-կովաչի ղեկավարությամբ: Ինքը` պարոն կովաչը գիտական առաքելությամբ քանիցս այցելել է Հայաստան, իսկ երիտասարդներից մեկը վերապատրաստվել կանադայում: կարծում եմ, որ մեր պարտքն է մնում` Հայաստանի եւ ռումինահայ համայնքի, ամեն կերպ աջակցել 10

11-12/2017

Հայագիտության ինստիտուտի գործունեությանը: Այս առումով կարեւոր է, որ 2014թ. աշնանը փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Երեւանի պետական եւ կլուժ Նապոկայի Բաբեշ Բոյայ համալսարանների միջեւ: մինչ այդ, 2013թ. հունիսի 6-ին փոխըմբռնման հուշագիր եւ կից լրացուցիչ համաձայնագիր է ստորագրվել Բուխարեստում Երեւանի պետական համալսարանի եւ Բուխարեստի համալսարանի միջեւ, ուր արդեն 2011-2012 ուստարվանից վերսկսվել էին հայոց լեզվի դասընթացները, այդ նպատակով հրավիրելով լավագույն մասնագետներից մեկին` մոսկվայի մանկավարժական համալսարանի/Օտար լեզուների ինստիտուտի դասախոս, հայերենը որպես օտար լեզու դասավան-

դելու մեթոդիկայի հեղինակ դոկտ. Աիդա մարկոսյանին: Այս կապակցությամբ ուզում եմ ուշադրություն հրավիրել հետեւյալ կարեւոր հանգամանքի վրա. դասավանդմանը զուգընթաց դոկտ. Աիդա մարկոսյանը ռումինախոսների համար պատրաստել է Հայոց լեզվի քառահատոր դասագիրքը, որի 3 հատորներն արդեն լույս են տեսել Բուխարեստի համալսարանի հրատարակչությամբ: Դա հիմնավոր ու մնայուն աշխատանք է, արժանի ամենայն գնահատանքի եւ գովասանքի: Ի դեպ, դասագըրքի ռումիներեն ադապտացման գործում նրան մեծապես օգնել է դեսպանության գործավար, մասնագիտությամբ բանասեր յուլիա պոստոլակի-Անտոնյանը: Դեռեւս 2010թ. դեսպանությունը ռումինիայի ԱԳՆ-ին եւ


մշակույթի նախարարությանն առաջարկեց ռումինահայ պատմամշակութային ժառանգության վերաբերյալ միջոցառումների մի ընդարձակ ծրագիր եւ ստացավ հավանություն: Այն է` այդ նյութի վերաբերյալ անցկացնել միջազգային գիտաժողով, հրատարակել դրա նյութերը, նույն թեմայով կազմակերպել խոշոր ցուցահանդես եւ տպագրել կատալոգ, ինչպես նաեւ պատրաստել վավերագրական ֆիլմ: Ինչպես գիտեք, ռումինահայ պատմամշակութային ժառանգության վերաբերյալ միջազգային կոնֆերանսը տեղի ունեցավ 2013թ. հոկտեմբերի վերջին Բուխարեստում, որին մասնակցեցին երեք տասնյակից ավելի գիտնականներ Ֆրանսիայից, Գերմանիայից, ուկրաինայից, մոլդովայից, ռումինիայից եւ Հայաստանից: ռումինական Ակադեմիայի հրատարակությամբ մյուս տարվա սկըզբին նախատեսվում է տպագրել այդ կոնֆերանսի նյութերի ժողովածուն: մի քանի տարի է աշխատում ենք «Արարատից կարպատներ. ռումինահայոց պատմական ժառանգությու-

նը» ցուցահանդեսի վրա, որը պետք է բացվի ռումինիայի պատմության ազգային թանգարանում: 2014թ. ապրիլի 23-ին Երեւանում ստորագրվել է ռումինիայի պատմության ազգային թանգարանի եւ Հայաստանի պատմության թանգարանի միջեւ Հուշագիր, որով հույս ունենք հարթել բոլոր իրավապայմանագրային հարցերը եւ մյուս տարի վերջապես բացել այդքան սպասված ցուցահանդեսը: Ի դեպ, ֆրանսահայ պատմաբան կլոդ մութաֆյանը, որը մի քանի տարի մեզ հետ աշխատել է այդ ծրագրի վրա եւ բազմիցս գիտական այցեր կատարել ռումինիա, արդեն ավարտին է հասցրել «LA SAGA DES ARMÉNIENS DE L’ARARAT AUX CARPATES» անվանումով հատորը, որը պետք է լույս տեսնի հաջորդ տարվա սկզբին փարիզում: վավերագրական ֆիլմի առումով դեռեւս պետք է սպասենք, թեեւ այդ շարքին կարելի է դասել Ֆլորին Գեւորգյանի «Արմենոպոլիս» եւ «Նորավանք» ֆիլմերը, որոնք պատրաստվել են այդ գաղափարի շրջանակներում:

Գիտական կոնֆերանսների առումով հաջողություն եմ համարում 2011թ. մայիսի 26-ին Բուխարեստի տնտեսագիտական ակադեմիայի մեծ սրահում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը նվիրված «Հայաստան. մի ժողովրդի ճակատագիր» խորագրով գիտաժողովը, որին հատուկ հրավիրվել էին ցեղասպանության խոշոր մասնագետներ` մասաչուսեթսի քլարկ համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը/Taner Akcam, Clark University, USA եւ փարիզ-VIII սեն-Դենիի համալսարանի պրոֆեսոր ռեյմոն Գեւորգյանը/Raymond Kevorkian, Université Paris-VIII-SaintDenis: Այն վարում էր ռումինական Ակադեմիայի փոխնախագահ ակադեմիկոս Դան Բերինդեյը: Գիտաժողովին ներկա էր նախկին նախագահ Իոն Իլիեսկուն, որը ողջունեց հայ եւ թուրք պատմաբանների մասնակցությամբ գիտաժողովի նախաձեռնությունը` համարելով այն այդ բարդագույն հարցի մեջ փոխհասկացողության կարեւոր օղակ: Ի դեպ, այս առիթով ուզում եմ գնահատանքով նշել գործող նախագահ կլաուս յոհաննիսի ուղերձը 2015թ. Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, որն իր տեսակի մեջ առաջինն էր ռումինիայի նախագահի մակարդակով: Նախագահ յոհաննիսը նույն տարի եւս երկու համերաշխության ուղերձ հղեց հայերին` Հայոց միության վերաբացման 25-ամյակի եւ Բուխարեստի սբ Հրեշտակապետաց տաճարի հիմնադըրման 100-ամյակի կապակցությամբ: Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում 11-12/2017

11


կարելի է դիտարկել ռումինական Ակադեմիայի մեծ սրահում 2015թ. հոկտեմբերի 15-ին նշանավոր արեւելագետ եւ հայագետ Հակոբ սիրունու ծննդյան 125-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը: Այն սիրունու, որին իր վիթխարի գիտահետազոտական վաստակի համար ռումինական Ակադե-

12

11-12/2017

միան 2012թ. նոյեմբերի 15-ին մեծահոգաբար շնորհել էր հետմահու անդամի կոչում: Հույս ունենք, որ ռՀմ-ն շուտով կհրապարակի այդ նյութերի ժողովածուն: 2011թ. Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովից հետո հետագա տարիներին այդ նյութի վերաբերյալ գիտաժողով-

ներ եւ դասախոսություններ կազմակերպվեցին ռումինիայի տարբեր քաղաքներում եւ համալսարաններում, որոնց մասնակցեցին Հայաստանից, Թուրքիայից, Իսրայելից ժամանած հայտնի մասնագետներ: Այդ շարքում ուզում եմ առանձնացնել այս տարի հոկտեմբերի 13-14-ին Բուխարեստի քաղաքային թանգարանում տեղի ունեցած «Հայոց ցեղասպանությունը. պատմություն, հիշողություն, պատասխանատվություն» թեմայով միջազգային գիտական կոնֆերանսը, որի նախաձեռնման ակունքներում կանգնած են ռումին պատմաբան, հայերի ցեղասպանությանը նվիրված մի շարք հոդվածների ու նախաբանների հեղինակ սորին Անտոխին եւ գրող-հրապարակախոս, Observatorul Cultural հայտնի հանդեսի սյունակագիր պետրոս խորասանջյանը: Երկօրյա գիտաժողովին զեկուցումներով հան-


դես եկան գիտնականներ եւ ուսումնասիրողներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսրայելից, Թուրքիայից, Հայաստանից եւ ռումինիայից: մշակութային համագործակցության շարքից գոհունակությամբ եմ հիշում դեսպանության նախաձեռնությամբ ռոմֆիլատելիայի եւ Հայփոստի Հաճկատար վանքի հիմնման 500-ամյակին նվիրված հայ-ռումինական համատեղ դրոշմանիշի թողարկումը, որի համաժամանակյա մարումը տեղի ունեցավ 2012թ. օգոստոսի 14-ին Երեւանում եւ Բուխարեստում: Բուխարեստում այն կայացավ ռումինական Ակադեմիայի մեծ սրահում, ներկայությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի եւ ռումինիայի ԱԳ նախարար տիտուս կոռլացեանի (ի դեպ, Ակադեմիա այցելելու կապակցությամբ ռու-

մինական Ակադեմիան հետագայում Գարեգին 2-րդին շնորհեց Diploma Honoris Causa պատվոգիրը): Աչքի ընկնող մշակութային երեւույթներից եմ համարում 2011թ. սեպտեմբերի 28-ին Հա-

յաստանի անկախության եւ հայ-ռումինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի զույգ տոներին նվիրված երաժշտական երեկոն Աթենեուլ ռոման ֆիլհարմոնիկ դահլիճում, որ-

11-12/2017

13


տեղ ելույթ ունեցան Հայաստանից օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը, Գերմանիայում բնակվող երիտասարդ դաշնակահարուհի լուսինե խաչատըրյանը եւ հռչակավոր ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանը, 2015թ. ապրիլի 23-ին սալա ռադիոյում կոմիտասին նվիրված երաժշտական երեկոն` մասնակցությամբ կոմիտասագետ երաժիշտ Արթուր Շահնազարյանի եւ հռչակավոր Գրիգորե լեշեի: մշակութային միջոցառումների շարքը երկար է` համերգներ, թատրոն, կինո, ցուցահանդեսներ, դուք ականատես եք եղել դրանց, բոլորը չես թվարկի:

կա՞ն նաեւ ձախողված նախաձեռնություններ կամ ծրագրեր: Այդ տարիների ընթացքում ունեցե՞լ եք հիասթափություններ:

Եթե եղել են ձախողումներ եւ հիասթափություններ, իսկ դրանք եղել են, ապա առաջին հերթին դժգոհ եմ ինքս ինձնից: սակայն միշտ գերիշխել է դրականը,

14

11-12/2017

որովհետեւ առանց դրական լիցքի հնարավոր չէ ոչինչ անել:

Ի՞նչ մտքերով, ի՞նչ տրամադրություններով եք ավարտում Ձեր առաքելությունը ռումինիայում: ռումանահայությանն ուղղված ի՞նչ ուղերձով հանդես կգայիք:

Արած-չարածի, կիսատ մնացածների եւ անելիքների իմաստով խառն տրամադրություն ունեմ: վստահ եմ, որ հաջորդ դեսպանը` պրն սերգեյ մինասյանը, որը կրթված եւ զարգացած անձնավորություն է, դրանք կլրացնի եւ կավելացնի, որի հա-

մար ես նրան սրտանց հաջողություն եմ մաղթում: Իսկ ռումինահայերին անձնական հաջողությունից բացի, ուզում եմ մաղթել հավատարիմ մնալ, ամուր կառչել իրենց հայ ինքնությանը: Այն վիթխարի ժառանգությունը, որ դարեդար փոխանցվել է սերնդից սերունդ եւ այժմ հասել է մեզ, պարտք եւ պատասխանատվություն է դնում բոլորիս վրա: Առաջին հերթին դա հայոց լեզուն է: Աչքի լույսի նման պահենք հայոց լեզուն այնպես, ինչպես տրանսիլվանիայի խորքերում պահում է 100-ամյա ծերունի պետրոս զաքարյանը` Հայոց լեզվի այդ առասպելական պահապանը, ինչպես այն հայտնագործել եւ պահում են Արմենոպոլիսի հին հայերի շառավիղներ լասլո Բորբեյը, որը հիմա հաստատվել է Երեւանում, եւ քրիստինա պոպը` ղարաբաղի լեռներում, զաբել մարթայանը Բուդապեշտում: Ինչպես այն հիմնովին սովորել եւ փայլուն գործածում է վարդան մարթայանը, որը միայնակ մի հսկա ինստիտուտի գործ է կատարել` պատրաստելով ռումեն-հայ եւ Հայռումեն զույգ բառարանները: Ինչպես սարգիս սելյանն ու մադլեն Գարագաշյանը, լուսա-


հոգի վարդապետ զարեհ պարոնյանն ու տերհայր մանդալյանները, ռադու Հոլկան ու պաուլ Եզրասը: Հարրի Դավիդյանը, Արփիար սահակյանն ու խոսքաշեն պետրոս խորասանջյանը: Երկու վարուժանները` ոսկանյանն ու փամբուկչ-

յանը: Ալիս փամբուկչյանը փարիզում, նրա ամուսին Արամ Գրիգորյանը եւ եղբայր վիկտորը ԱմՆ-ում: Արշալույս Գուրաու սարգսյանն ու լուիզա Թերզյանը, նրա անվանակից սիրուն Թերզյանը: Համայնքի նահապետ պերճ մարգարյա-

նը: Այն հայերենը, որը երկար տարիներ ուսուցանել, հետո դասագրքի մեջ է ամփոփել բոլորի սիրելի տանտի ուլնիան` տիկին Բլանարու-մականյանը: ու նրա սիրելի թոռնուհի Նարինե կաուշը, պոլսեցի ոսկանյանների շառավիղ Արմինեն ու նրա տատիկ էլի մաման: Հակոբ եւ Անուշ քրմզյանները, կարապետ խաչատուրյանն ու նրա տիկինը: լիբանանցի սարգիսն ու իրաքցի ամուսինները: Հայաստանցի ընտանիքների զավակները` հատկապես վահեն եւ Հրանտը ու շատ ուրիշ մեծուփոքրեր, որոնց անունները դուք ավելացրեք: Իմանալով լեզուն` այն մեզ անվարան եւ հավատարմորեն կուղեկցի դեպի Եկեղեցի, միություն եւ Հայրենիք: վարդան մԱրԹԱյԱՆ

11-12/2017

15


լԻԲԱՆԱՆԱՀԱյ ջուԹԱկԱՀԱր ԱրԱ մԱլԻքյԱՆը ՀԻԱցրԵլ է ռումԻՆ ՀԱՆԴԻսԱտԵսԻՆ

ռումինական մի շարք առաջատար լրատվամիջոցներ անդրադարձել են այժմ Իսպանիայում բնակվող լիբանանահայ ջութակահար Արա մալիքյանի/Ara Malikian՝ նոյեմբերի 7-ին Բուխարեստի հռչակավոր սալա պալատուլուի/Sala Palatului դահլիճում կայացած մենահամերգին, իսկ a1 հեռուստաընկերության «Բարի առավոտ» հաղորդումը համերգից մի քանի օր առաջ հյուրընկալել էր մալիքյանին։

Հ

ամերգը կրում էր «ջութակի անհավատալի շրջագայություն» խորագիրը, ինչը նկարագրում է արտիստի կապը իր երաժշտական գործիքի հետ. ջութակը պատրաստում է իտալական մոդենայի հմուտ վարպետներից մեկը, որը հասնում է մինչեւ լիբանան, որտեղ երեքամյա Արան այն նվեր է ստանում հորից, նա էլ իր հորից, ինչը նրանց անբաժան է դարձնում եւ հիմք է դնում ժամանակի միջով եւ երաժշտության տարբեր ժանրերի համադրությամբ երաժշտական մի փառահեղ շրջագայության։ վիրտուոզ կատարումներին զուգահեռ մալիքյանը նույն վարպետությամբ մանրապատումների ձեւով հանդիսականին է ներկայացնում իր եւ իր ընտանիքի կյանքի ուղին` Հայոց ցեղասպանությունից, որը վերապրել է 16

11-12/2017

արտիստի պապիկը, մինչեւ լիբանանյան մանկություն ու պատանեկություն, այնուհետեւ ուսումնառություն եւ հաստատում Եվրոպայում: Դահլիճը երկարատեւ հոտնկայս ծափահարեց, երբ արտիստը կատարեց

իր իսկ ստեղծագործությունը, որ նա գրել էր Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով եւ նվիրել երեկվա եւ այսօրվա բոլոր զոհերին ու տառապյալներին: Հիշեցնենք, որ ռումին հանդիսատեսը մեկ անգամ արդեն հասցրել էր հիանալ մալիքյանի տաղանդով, երբ 2016 թ. մայիսի 27-ին Արա մալիքյանը ելույթ ունեցավ Բուխարեստում՝ տպավորելով իր հրաշալի ստեղծագործություններով, որոնց թվում էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «1915»-ը, Բախի ստեղծագործությունները, ռումինական ավանդական «Արտույտը» կամ լեդ զեփելինի «քաշմիրը»։ Այդ ժամանակ մալիքյանը գերել էր ռումին հանդիսատեսին ոչ միայն իր ոճով եւ մատուցմամբ, այլեւ այն խոստովանությամբ,


որ նա շատ է սիրում ռումինական ավանդական երաժշտությունը. «Այն առանձնահատուկ է հատկապես ջութակահարների համար։ Շատ բուռն զգացումներ ունեցանք «Արտույտը» ներկայացնելիս, ու չգիտեմ՝ արդյո՞ք դա լավ ներկայացրինք, թե՞ ոչ», նշել էր մալիքյանը։ Համերգի ընթացքում նշելով, որ լիբանանահայ է՝ մալիքյանը ներկայացրել էր «1915»-ը եւ խոսել ցեղասպանության մասին. «Այս ցեղասպանությունը մոռացված չէ։ Այն նույնիսկ ճանաչված չէ որոշ երկրների կողմից։ Դրա պատճառով է, որ դեռեւս տեղի են ունենում նման ոճրագործություններ։ սիրիայում տեղի է ունենում ցեղասպանություն, եւ ոչ ոք ոչինչ չի կարողանում անել»։ Հենց նախորդ տարվա համերգի ժամանակ էր մալիքյանը խոստացել, որ կվերադառնա Բուխարեստ։ Նոյեմբերի 7-ի համերգից հետո Արա մալիքյանը ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանին եւ իրեն ողջունելու եկած հայերին խոստովանեց, որ փափագում է Հայաստան գալ համերգի եւ սպասում է այն պահին, երբ դա կհաջողվի: սալա պալատուլույում մալիքյանին նվագակցում էին ումբերտո Արմասը/Humberto Armas (ջութակ), Հեկտոր էլ տուրկոն/ Hector El Turco (թմբուկ), կրիստինա լոպեսը/Cristina Lopez (թավջութակ), խորխե Գուիլեն Դել կաստիյոն/Jorge Guillen Del Castillo (ջութակ), տանյա Բերնաես Աբադը/Tania Bernaez Abad (կոնտրաբաս), Նանթա կումարը/Nantha Kumar (հնդկական թմբուկ), տոնի կարմոնան/ Tony Carmona (կիթառ)։

Արմենպրես

11-12/2017

17


պոԹոՇԱՆ.

2017Թ. ՆոյԵմԲԵր 4-ԻՆ սկսԵցԱՆ ՀԱյԵրԵՆ լԵզվԻ ԴԱսըՆԹԱցքՆԵրը

Ն

ոյեմբեր 4-ին պոթոշանի Հայոց միության կեդրոնատեղին բարեկամական, միևնույնատեն գործնական մթնոլորտի մը մեջ, հայ համայնքը վերակենդանացուց շատ տարիներ առաջ իր ծոցին մեջ անհետացած հայ համայնքին առաջնային և շատ կարեվոր գործունեությունը՝ հայ լեզվի ուսուցումը։ պոթոշանի հայ դպրոցները հիմնվեցան և դրամական ու բարոյական աջակցություն ստացան (ուսուցիչներ, գրապիտույքներ, դպրոցին վարձը, դպրոցական դասագիրքեր կարիքավոր աշակերտներու համար գոյություն ուներ նույնիսկ կրթաթոշակ) համայնքի անդամներու կողմե, բայց քանի որ հայ երեխաներու թիվը երթալով

18

11-12/2017

կնվազեր, աստիճանաբար սկսեցան հաճախիլ ռումանական դպրոցներ, որպեսզի ավելի դյուրացնեն աշակերտներու ինթեգրացումը հասարակության մեջ։ Երկրորդ աշխարհամարտի շրջանին գոյություն ունեցող հայ աղջիկներու և տղոց համար զատ դպրոցները գոցվեցան։ Համայնքի անդամներու լեզուն չգիտնալու փաստը մշտապես արգելք եղած է ավելի հեռավոր գոտիներու հայերու հետ հաղորդակցվելու։ «Այժմ չենք փորձեր դառնալ հայ լեզվով լավագույն խոսողներ, բայց կուզեի գեթ կրնայինք հասկնալ և մեր քահանանրու հետ բոլորս միասին, հայ եկեղեցիներու մեջ պատարագներու ընթացքին Հայր մեր-ը արտասանել, այնպես ինչպես կկատարվի աշ-

խարհի բոլոր հայ եկեղեցիներու մեջ»,- ըսավ ռՀմ պոթոշանի մասնաճյուղի նախագահ և նախագիծի նախաձեռնող քրիսթիան լազարովիչը։ Հայ լեզվի մշակույթի, ինչպես նաև պատմության այս դասընթացքներու «հանցավորը» մեր լավ բարեկամ պրն. Արսեն Արզումանյանն է, ան ըլլալով արևելահայերենի և արևմտահայերենի, ինչպես և ռումաներեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն լեզուներու լավագույն գիտակ։ Արսենը իր կենսագրական տվյալներով տպավորիչ հայ մըն է իր տարիքին համեմատ (Համալսարանավարտ, Երևանի պետական Համալսարան), քաղաքական գիտություններու տոքթոր (պուքրեշի Համալսարան), ՀՀ կառավարության Արտաքին կապերու վարչության փորձագետ, ռումանիո տնտեսության նախարարի խորհրդական 2013թ: Ան ընդունեց պոթոշանահայերու առաջարկը վերակենդանացնելու հայերեն լեզուն։ մոտ 15 անձեր, անոնց մեջ տարեցներ և երեխաներ պատասխանեցին դասընթացքներուն մասնակցելու հրավերին, բայց ուրախությունը շատ ավելի մեծ էր, որովհետև ներկաներու մեջ կային և ռումեն երեխաներ, բարեկամներ, երկրպագուներ և ռՀմ-ի կազմակերպած ձեռնարկներու մասնակիցներ։ Դասաժամի վերջավորության, երեխաները ուրախացան քաղցրավենիքով, տարեցները հայկական սուրճով մը, իսկ մեկնման պահուն բոլորը խմբովին ըսին` «Հայ ենք մենք»։


2017

NOV-DEC

PUBLICA ÞIE BILINGVÃ A UNIUNII ARMENILOR DIN ROMÂNIA

pE 26 NoIEmBRIE 1837 s-a NăsCut maRElE CompoZItoR tIgRaN tChoukhajIaN

T

igran Tchoukhajian. În armeană: Տիգրան Չուխաճեան, s-a născut pe 26 noiembrie 1837 și a murit pe 23 martie 1898. A fost compozitor, diri-

jor, și fondatorul primei instituții de operă în Imperiul Otoman. El este considerat primul compozitor de operă din istoria Turciei. Tchoukhajian s-a născut în Constantinopol. A studiat la clasa compozitorului Gabriel Yeranian, apoi la Milano. Alături de alți intelectuali armeni din acea perioadă el a luptat pentru dezvoltarea culturii naționale, prin organizarea de societăți muzicale, teatre, școli, concerte gratuite. În lucrările sale, Tchoukhajian folosește elementele tehnicilor muzicale europene și melodii populare armenești. Este autor de piese pentru pian, cântece, muzică de cameră și lucrări simfo-

nice, opere, etc. A murit la Smirna (azi Izmir). Tchouhadjian este îngropat în cimitirul armenesc din Smirna. El a creat prima operă armeană, Arșak al II-lea (1868, parțial pusă în scenă în 1873), care are la bază figura istorică a regelui Arsaces al II-lea (Arșak II). Este prima „Mare operă armeană”, cu coruri și momente de balet și a fost prezentată la 29 noiembrie 1945 la Teatrul de Opera din Erevan. Arșak al II-lea este o „bijuterie” a culturii muzicale armene și continuă să fie în repertoriul Teatrului de Operă din Erevan. În anul 2001, a fost pusă în scenă la Opera din San Francisco.

rile de vară ale Conservatorului din Weimar (1969-1977) și la cele de muzică contemporană de la Darmstadt (1980, 1982). Este profesor de studii teoretice (teorie-solfegiu, armonie, istoria muzicii) la Lic. GEORGE ENESCU Din Bucureşti (1966). A publicat studii, articole, cronici muzicale, recenzii. Are o rubrică permanentă pe adevarul.ro, a susţinut concerte-lecţii, conferinţe, emisiuni de radio şi televiziune, a întreprins turnee artistice în Germania, Franţa, Belgia, Olanda, Spania, Italia, a colaborat la DICŢIONAR DE TERMENI MUZICALI, (Bucureşti, Edit. Ştiinţ. Encicl., 1984), a făcut parte din jurii de concursuri muzicale naţionale. A organizat pro-

gramul muzical al României în cadrul Expoziţiei Universale de la Hanovra (2000). A înfiinţat (2003) şi conduce Clubul Presei Muzicale de la Bucureşti. A fost distins cu premiul criticii muzicale al Uniunii Compozitorilor (2003), premiul Uniunii Armenilor din România (2003) Ordinul Național „Pentru Merit” în grad de Cavaler“ în semn de înaltă apreciere pentru competența și profesionalismul dovedite de-a lungul timpului în promovarea valorilor perene ale culturii românești, pentru implicarea directă și constantă în organizarea și promovarea acțiunilor organizate la Palatul Cotroceni în cadrul programului „Cotroceni – porți deschise culturii” (2014).

pE 2 dECEmBRIE 1942 s-a NăsCut dumItRu avakIaN, CRItIC muZICal șI pRofEsoR

C

ritic muzical și profesor, DUMITRU AVAKIAN, sa născut într-o familie de armeni (la Cetatea Albă), tatăl său, Arutiun Avakian fiind un apreciat pictor dar și restaurator al unor fresce de biserici din România. În perioada 1962-1966 a urmat cursurile Universității Naționale de Muzică din București. După finalizarea studiilor, s-a perfecționat prin participarea ca audient la cursu-

11-12/2017

19


RECENZIE

BINECuvâNtEaZă CRuCEa aCEasta dE spICE…

B

enedici questa croce di spighe… Antologia di scrittori armeni vittime del Genocidio. A cura della Congregazione Armena Mechitarista, invito alla lettura di Antonia Arslan, Ares, Milano 2017. [Binecuvântează crucea aceasta de spice… Antologie armenească îngrijită de Congregația Armeană. Îngrijitori: Suren Gregorio Zovighian și pr. Hamazasp Kechichian. Invitație la lectura Antoniei Arslan. Editura Ares, Milano 2017]. Congregația Mechitaristă Armeană a dorit cartea această foarte utilă și interesantă, care a apărut după Expoziția despre Genocid sau Marele Rău, îngrijită de Părintele Vart. Vahan Ohanian. Este vorba de o expoziție care a fost vizitată inclusiv de Ambasadorul Armeniei, dar și de persoane de orice condiție socială. Antologia aceasta este specială: trebuie să o citim, sau mai bine spus să o medităm în încăpărea secretă 20

11-12/2017

a iubirii noastre lângă locul în care facem meditațiile noastre: Este o carte sfântă. Ea conține poezii și proze scrise de poeți și scriitori armeni care au fost jertfa Marele Răului, adică a Genocidului. Dar poeziile lor au atins vârfurile literaturii și vieții fără de sfârșit. Toți autorii au fost uciși de turci în primul an al Genocidului: 1915. Abatele General Pr. Vardapet Elia Kilaghbian, a scris un scurt, dar foarte ilustrativ, cuvânt înainte (Premessa). Domnul dr. Suren Gregorio Zovighian și părintele vardapet Hamazasp Kechichian au ales textele. Câteva poezii apăruseră și în alte cărți de pildă în Antologia della Poesia Armena, îngrijită de pr. Gianascian1, în anul 1963, sau în cele două cărți ale doamnei profesoare Antonia Arslan care conțin poeziile lui Daniel Varujan2. Și în Antologie de poezie armeană clasică și contemporană, îngrijită de Sergiu Selian găsim niște poezii ale poetului martir Daniel Varujan (1884-1915) al cărui nume era Daniel Cipukkarian. Să discutăm despre titlul Antologiei: este extras dintr-un vers al poeziei poetului martir Daniel Varujan, ,,Croce di Spighe” [Cruce de spice], care are și un subtitlu: ,,Sull altare della Vergine” [Pe altarul Fecioarei] pe care o găsim și în lima italiană3. Este vorba de o poezie-rugăciune în care poetul cere binecuvântarea Maicii Domnului și o roagă să dea câmpurilor „o vară de aur și o primavară de perle...”. În Antologie găsim o selecție ale poeților Daniel Varujan, Siamantò

Daniel Varujan

Krikor Zohrab

(pseudonimul numelui Adom Yargianian (1878), Rupen Sevag (Pseudonim de Rupen Cilinghiarian, 1885), părintelui Garabed der Sahaghian, mechitarist (1882), care s-a comportat ca un preot până la capăt, dedicându-se în mod minunat oferirii dezlegării conaționalilor săi deportați, stingându-se la doar 33 de ani, Ardashes Harutiunian (1873), avocatului și parlamentarului Krikor Zohrab (1861), Rupen Zartarian, „socotit drept prințul prozei armene occidentale (născut în


1874)”, Dikran Ciögürian, născut în 1884, Tlgadintzì (pseudonim Hovhannes Harutunian, născut în 1860), Hrant (pseudonim de Melkon Gürgian, născut în 1859, Yerukhan (pseudonim de Yervant Sërmakeshkanlian (născut în 1870) și în sfârșit Kegham Parseghian (născut în 1883). Au tradus poeziile și proza Suren Gregorio Zovighian și pr. vardapet Hamazasp Kechichian, Sona Harutynian, docentă la Universitatea Ca Foscari din Veneția, Alfred Hammat Siraky, care are o experiența de trăducator, Giuseppe Munarini, Gabriella Uluhogian, Profesoara emerită la Universitatea

Rupen Sevag

Părintele Garabed der Sahaghian

din Bologna, care ne-a părăsit acum un an. Au colaborat profesoarele Antonia Arslan, Paola Mildonian și Aurora Zovighian. Deci firul roșu care unește autorii este martiriul, jertfa, darul vieții. Fiecare autor este prezentat de îngrijitori. Importantă este introducerea, în care se parcurg nu numai zilele grele începute la 24 aprilie 1915, anul în care a început Genocidul, ci dă referințe sintetice despre cultura armeană și din secolele trecute, cu cele două dialecte care se vorbesc respectiv în Anatolia, Liban, Siria și Diaspora și în Armenia și Persia. Doresc să amintesc că ei nu doar nu au trădat credința noastră creștină, ci, ca și Rupen Sevag, au îndemnat pe cei mai slabi să nu părăsească religia creștină, căci este mai bună moartea decât apostazia. Amintesc așadar celor care afirmă că Genocidul nu a fost o gâlceavă religioasă, că multor armeni li s-a oferit viața în schimbul trecerii la Islam. Pentru lucrul acesta aveau la dizpoziție 24 de ore. Aș dori să spun că marea majoritate, la fel ca Sevag, n-au cedat: au preferat mai bine moartea decât trădarea. Din aceasă cauză ei sunt vii în fața noastră și a oamenilor viteji de pretutindeni. Nu numai poeziile au farmecul lor, ci și prozele, scrisorile, care ne prezintă personaje simple și nenorocite. Aș dori de pildă se amintesc de Krikor Zohrab cu proza lui Geiran. Afirmă profesoara Antonia Arslan: „Un exemplu este povestirea Geiran, istoria clară și perfectă a două, ba chiar trei realități care se încrucișează: tânărul avocat di Costantimopoli, cei doi concurenți (banditul feroce și polițistul) care și-au jurat ură veșnică dar sunt prieteni din copilărie și provin amândoi din Daghestan, și me-

diul provincial al micului oraș unde are loc procesul”4. Aș dori să amintesc și cuvintele Abatelui P. Elia Kilaghbian care amintește legătura autorilor cu trecutul creștin și național, cu lumea creștină strămosească, care a început cu convertirea Armenei la Creștinism, cu Tiridat al III-lea și cu Sf. Grigore care a luminat prin credință și botez un neam care a cunoscut drumul Cruci5. giuseppe munarini

Corespondent „Ararat” Padova (Veneto) Italia

P. Mesrop Giamascian [a cura di], La Poesia armena. Poeti armeni dell’Ottocento e del Novecento, Edizioni Maechitar, Venezia San Lazzaro, 1963, pp, 221-233. 2 cfr. Daniel Varujan, Il canto del pane. A cura e con introduzione di Antonia Arslan. Traduzione di Antonia Arslan e Chiara Haïganush Megighian, Ed. Guerini e Associati, Milano 1991; cfr. Daniel Varujan, Mari di grano e altre poesie. A cura e con introduzione di Antonia Arslan e Alfred Hemmat Siraky, commenti alle poesie di Siobhan Nash-Marshall, Edizioni Paoline, Milano 1995. cfr. Sergiu Selian, [Îngrijitorul], Antologie de poezie armeană clasică și contemporană. În românește de Dumitru M. Ion, Carolina Ilica și Haralambie Grămescu. Prefață și prezentări de Sergiu Selian, Biblioteca pentri toți, Editura Minerva, București, 1981, pp. 245-251. 3 Daniel Varujan, Mari di grano e altre poesie. A cura e con introduzione di Antonia Arslan e Alfred Hemmat Siraky, op. cit., pp. 133/134. 4 cfr. Benedici questa croce di spighe… Antologia di scrittori armeni vittime del Genocidio, op. cit., pp.12-13. 5 cfr. Benedici questa croce di spighe… Antologia di scrittori armeni vittime del Genocidio, op. cit., p.6. 1

11-12/2017

21


ExpoZIțIa „CREștINII dIN oRIENt” la INstItutul lumII aRaBE

C

hrétiens d’orient 2000 ans d’histoire” este noua expo„ ziție eveniment la Paris, la Institut du monde arabe. 2000 ani de istorie a creștinătății înfățișați prin 300 de exponate și multe tablouri explicative, unele chiar interactive. Expoziția este foarte bogată, bine documentată, exponatele provenind nu numai din muzee din orientul apropiat și Franța, dar și de la Metropolian Museum N.Y, British Museum, Muzeul din Berlin etc. Exponatele armenești nu sunt numeroase, dar valoroase: un perete întreg al unei săli este ocupat de o perdea de altar manufacturată la Madras, India, 1798, pentru altarul principal al capelei Surp Toros din Ierusalim. În partea centrală este înfățișat Sf. Theodor din Amasia ucigând un dragon. Acest motiv creștin este înconjurat de o vegetație abundență, printre care un palmier și flori din sudul Indiei. Interesant este că există imprimate numele plantelor în armeană și în tamul. Surpriza mea a fost să găsesc în notele explicative ale diseminării limbii arabe în occident, o referire la Bucuresti! În 1702, episcopul melchit din Alep imprimă o carte de liturghie în arabă la București pe o imprimerie pe care o va transporta apoi la Alep și, mai departe, la mănăstirea melchită Choueir în Liban. Acesta a fost primul text imprimat în limba arabă din Orientul apropiat. Expoziția, ca și ziarul La Croix (care consacră un supliment acestui subiect), dă explicații foarte detaliate și extrem de utile într-o țară ca Franța, catolică prin istorie și laicș prin devenire, despre creștinii orientali, despre care populația nu 22

11-12/2016

știe multe... Este explicată originea creștinismului, sciziunea creștinilor, diferitele rituri orientale (alexandrin, armean, bizantin, sirian occidental și oriental sau caldean) ca și diferitele limbi liturgice. Armenii sunt prezentați ca primii ce au adoptat creștinismul ca religie de stat, este prezentată o biblie și sunt multe referiri la istoria recentă tragică a genocidului, mai

ales în explicarea fenomenului de diasporă. Din păcate creștinii orientali suferă în continuare în toate regiunile Orientului apropiat și mijlociu, ca și în nordul Africii, deci fenomenul de diasporă este în plină expansiune…

alice pambuccian grigorian


manga-badanegan

Աղուէսը, գայլը եւ առիւծը

Ա

նգամ մը Գայլը անօթի թափառելու ատեն կպատահի Առիւուծին: Առիւծը կնախատէ Գայլը, թե՝ ի՞նչ գազան է, որ մի բան մըն ալ չէ կրցած գտնել ուտելու: – Ի՞նչ ընեմ, - կ’ըսէ Գայլը, շատ հոտերու տեղ գիտեմ, բայց հարիւրաւոր շուներ կան բուրդս կը գզեն:Ի սեր Աստծոյ, դո ւն ճար մը ըրէ: լա՛ւ, - կ’ըսէ Առյուծը, -երթանք ցոյց տուր տեղը: Առիւծն ու Գայլը կ’երթան. ճանապարհին կը պատահի Աղվէսը: Ան մեկէն կը հասկընայ, որ Առիւծն ու Գայլը որսի կ’ երթան հեռուէն գլուխ կու տայ ևւ կեղծաւորելով կը մոտենայ Առիւծին խնդրելով, որ իրեն ալ հետները տանին: Առիւծը կը համաձայնի: Երեքով կերթան, կովմը, ոչխար մը ու գառ մը կը փախցնեն: Երբ կը պատրաստուին ուտելու՝ Առիւծը կ’առաջարկէ Գայլին բաժնել իրենց մէջ որսը: կովը՝ քեզի, - կ’ըսէ Գայլը, ոչխարը՝ ինծի, իսկ գառը՝ Աղուէսին: – Ի՜նչ լաւ բաժնեցիր, - կ’ըսէ Առիւծը, - եկ քեզ համբուրեմ: Գայլը ուրախացած կը մօտենայ, Առիւծը թաթով այնպէս կը զարնէ գլխին, որ տեղնուտեղը կ’իննայ, կը սատկի:

Առիւծը կը հաւնի Աղուէսի պատասխանը, կը հարցնէ. Աղուէս, որմէ՞ առիր ադ խելքը: – պառկած եղբորմէս, - կը պատասխանէ Աղուէսը: – Աս լաւ չբաժանեց, դուն փորձէ,կ’ըսէ Առիւծը Աղուէսին: ոչխարը առտուն կեր, - կ’ըսէ Աղուէսը դողդողալով, - կովը կէսօրին, իսկ գառը մնայ երեկոյեան, գիշէրը երկար է: – Իսկ դո՞ւն, - կը հարցնէ Առիւծը: – Ես, - կ’ըսէ Աղուէսը, - յոլա կ’երթամ, թագավորի սեղանին ոսկորները տասը հոգիի կը կշտացնեն: Ես էլ քո ձգած ոսկորները կը կրծեմ, կը կշտանամ:

*

կոյր մարդ մը գիշէրը, վառած լապտերը ձեռքը, կ’երթայ փողոցով: Անոր կը հանդիպի ուրիշ մարդ մը: – Այ խենթ, - կ’ըսէ այդ մարդը, - դուն ցորեկը ի՞նչ կը տեսնես, որ գիշերն ալ լապտեր կը վառես: – խենթը դո՛ւն ես, ես չեմ, - կը պատասխանէ կոյրը, - լապտերը վառած եմ ոչ թե ե՛ս տեսնեմ, այլ՝ ինձ տեսնեն, որ ոտքի տակ չիննամ:

11-12/2016

23


Նոր ՀԱՆԴԻպում մը ՀԱյԱստԱՆԻ ՀԵտ

ռումանիո մեջ շատերը գիտեն, որ տկն. մադլէն Գարագաշյան շատ ճանչցված, հարգված ու սիրված անձնավորություն մըն է Հայաստանի մեջ, մանավանդ Հայաստանի Գրողներու միության և սփյուռքի նախարարության շրջանակեն ներս, ըլլալով նաև մեկը այն քիչ անձնավորություններեն սփյուռքին մեջ, որ զբաղված է և այսօր ալ կզբաղվի հայ գրականության հայտնի գրողներու լավագույն ստեղծագործություններու թարգմանությամբ ռումաներեն լեզվով։ տկն. մադլէն Գարագաշյան հեղինակ է նաև «Հայերու հետ, հայերու մասին» շատ հայտնի ավելի քան 1200 էջ կազմող ռումաներեն լեզվով հինգ հատորներու, որ լավագույն հավաքածու մըն է իր բովանդակությամբ, ուր արտացոլված են իր հանդիպումները միջազգային համբավ վայելող հայ գործիչներու հետ, ինչպես նաև ռումեն և օտար անձնավորություններու հետ , որպեսզի ռումեն ընթերցողը ավելի մոտեն ճանչնա և գնահատե արժանավոր մեր հայրենակիցները թե՛ Հայաստանի և թե՛ սփյուռքի մեջ։ Այս տարի Հայաստան կատարած իր հերթական ճամբորդութենեն հետո խնդրեցինք տկն. մադլէն Գարագաշյանին պատմել իր տպավորությունները Հայաստանի մասին։

Ն

ախ կրնամ ըսել, որ 10-րդ անգամ Հայաստան գտնըվեցա։ 1974 և 1981թթ. անհատական միջոցներով այցելած եմ Հայաստան։ սկսյալ 2003թ.-են, ապա 2005, 2007, 2010, 2011,2012 և 2016թթ.-ուն և այս ալ 2017թ.։ վերջին շրջանի այցելություններս, ըլլա շնորհիվ Գրողներու միության հրավերի և կամ սփյուռքի նախա24

11-12/2017

րարության հրավերով, մասնակցած եմ իրենց կազմակերպած տարբեր միջոցառումներուն։ Այս տարի հրավիրված էի Հայագիր և Օտարագիր Գրողներու 6-րդ Համաժողովին, որ ընդհանուր վերնագիր ուներ՝ «ժամանակակից հայ գրողն ու գրականությունը 21-րդ դարու մարտահրավերներու առջև»։ Ամեն պարագայի, կուզեմ շնորհակա-

լություն հայտնել ռՀմ-ն, որ ինձ կարելիություն տվավ ճամբորդության ծախսերը ապահովելով մասնակցիլ այս համաժողովին՝ հրավիրված ըլլալով անշուշտ Հայաստանի Գրողներու միության կողմե, որուն նույնպես մասնավոր շնորհակալություններ կուզեմ հայտնել, մասնավոր շնորհակալու-


թյուն նաև Հայաստանի սփյուռքի նախարարության։ Համաժողովին բացումը ըրավ Գրողներու միության նախագահ պրն. էդուարդ միլիտոնյան, հետո վեհափառին կողմե ներկայացուցիչ` հայր Գարեգինը կարդաց վեհափառին ուղերձը։ Նախքան կարդալը «Հայր մեր»-ը արտասանվեցավ։ պրն. սերժ սրապիոնյանը, սփյուռքի նախարարության փոխնախարար, որ տկն. Հրանուշ Հակոբյանի կողմե ուղերձ փոխանցեց, հետո մշակույթի նախարարության ուղերձը հղեց մշակույթի փոխնախարար պրն. Ներսես վարդանյանը, որ այս տարի առիթ ունեցած է ռումանիո մեջ գտնվիլ։ ուղերձ մը կարդացվեցավ նաև Համաշխարհային Հայոց կոնգրեսի, ինչպես և ռուսաստանի Հայոց միության նախագահ պրն. Արա Աբրահամյանի կողմե։ Այս առիթով գրող և ռՀմ-ի նախագահ պրն. վարուժան ոսկանյանին ուղերձն ալ կարդացվեցավ, որ հաջողություն կմաղթեր համաժողովի աշխատանքներուն։ Նույն օրը, պրն. միլիտոնյանը նշեց, թե Ամերիկայեն եկած հայտնի գրող հարգելի սարգիս վահագնի 90-ամյակը նշված է օր մը առաջ և այդ առիթով քանի մը գնահատանքի խոսքեր ուղղեց պրն. սարգիս վահագնին և յուղաներկ կտավ մը նվիրեց։ վերջին օրը, երբ սփյուռքի նախարարության մոտ եղանք, տկն. նախարար Հրանուշ Հակոբյանը, նույն առիթով շնորհավորելով սարգիս վահագնին, վիլյամ սարոյանի անվան մետալը նվիրեց։ Ելույթ ունեցավ նաև պետրոս Դեմիրճյան, որ Գրողներու միության նոր փոխագահն է և իր ելույթին մեջ հիշեց, թե 1970-ին, երբ սիրունին Հայաստան գտնված է և իր 80- ամ-

յակը նշված է թե՛ փարիզի և թե՛ Հայաստանի մեջ, սիրունիի խոսքերը մեջ բերավ թե ՝«թեև ինքը փաստորեն ռումանիայի մեջ կապրի, բայց սիրտով Հայաստան կապրի»։ Ճիշտ ըսելով շատ զեկուցողներ եղան, շատ զորավոր տասը հոգինոց պատվիրակություն մը կար Իրանեն, ամենեն կարևոր անձնավորությունը գրող, բանաստեղծ վարանդն է։ լիբանանեն ալ կային, նաև սուրիայեն տոքթոր Թորոս Թորանյանը, այժմ Հայաստան ապրող՝ բանաստեղծ և արձակագիր, ընդհանրապես շատ հետաքըրքիր անձնավորություն մըն է, խելացի և զվարթ, մթնոլորտ ստեղծող։ Շատ ուրիշներ ալ կային։ Անշուշտ Հայաստանի պատվիրակությունը զորավոր էր։ Առիթը ունեցա, բացի մեր նոր նախագահը՝ էդուարդ միլիտոնյանը ճանչնալ, որ կարևոր դեր կխաղա կազմակերպչական տեսակետե ալ, ճանչնալ և իր տիկինը բանաստեղծուհի Անուշ վարդանյանը։ զորավոր պատվիրակություն մը կար և Արցախեն՝ գլխավորությամբ վարդան Հակոբյանի և ան ալ հետաքրքիր և տպավորիչ գրքույկ մը բերած էր, որ կկոչվի «Արցախ-Ձոն», որ վերջավորության սկավառակ մըն ալ ունի(CD): «Արցախ-Ձոն»-ը կարդացված է Արսեն ղազարյանի կողմե։ կրնանք անկե քանի մը տող մեջբերում ալ ընել. «սավառնող արծվի անբիծ փետուրով արևի վրա գրում եմ Արցախ» շատ տպավորիչ և նույնիսկ պատկերազարդ ալ է այս գրքույկը և այնտեղ բաժնվեցավ մասնակիցներուն։ Ի միջի այլոց նշեմ, որ համաժողովին աշխատանքները մեծամասամբ տեղի ունեցան ծաղկաձորի մեջ՝ Գրողներու

միության ստեղծագործական տունը, ուր կարևոր դեր կխաղա տան տնօրեն պրն. Աշոտ մովսիսյանը, որ շատ մոտիկ է հայ գրողներուն, գրականության աշխարհին և ընդունելությունն ալ շատ ջերմ էր բոլորին կողմե։ Հետաքրքիր անձնավորություններ հանդիպեցա այնտեղ -օրինակ Անահիտ և Ալեքսանդր Թոփչյանները, որոնց երկերեն ռումաներենեն ալ թարգմանած եմ և ինչպես, ոմանք գիտեն, անոնք տարվա մեկ մասը Հայաստան կապրին և մաս մըն ալ փարիզի մեջ և շատ կարևոր խոսք մը ունին ըսելիք Գրողներու միության կյանքին մեջ, շատ ազդեցիկ և տպավորիչ ելույթներ ունենալով։ ընդհանրապես ես թեև տարեց անձ եմ, բայց բաց եմ դեպի երիտասարդ սերունդը և իմ կարծիքով շատ տպավորիչ էին երիտասարդ երկու գրողներու ելույթները՝ մեկը քնարիկ Աբրահամյանն է, որ կաշխատի իբրև օգնական պրն. տոքթոր սուրեն Դանիելյանին, «սփյուռք» կենտրոնի տնօրենը՝քնարիկը երիտասարդ է, շատ կարող և լայն մտահորիզոն ունի, նույնպես և երիտասարդ սերունդին պատկանող Հերմինե Նավասարդյանը, որ բանաստեղծուհի է և Գրողներու միության մեջ կաշխատի, իբրև Հայաստանի կապերու հետ պատասխանատու։ Հիշենք, որ Հերմինե Նավասարդյան երկու տարի առաջ ռումանիա գտնըվեցավ սիրիայեն տիգրան Գաբոյանին և բանաստեղծ լևոն Բլբուլյանին հետ, հրավիրված ըլլալով քըմփուլունկ մուսչելին մեջ տեղի ունեցած գրական միջազգային փառատոնի մը և իրենք Հայաստանի կողմե ներկայացուցիչներ էին։ Ես ներկա չեմ գտնված այն ատեն, արձակուրդի մեջ ըլլալով, բայց 11-12/2017

25


իրենք կիրակի օր մը պուքրեշ եկած են և այստեղ՝ «տուտյան» մշակույթի տան մեջ, հանդիպում ունեցած են հայ համայնքին հետ, իբրև նորություն ներկայացնելով իրենց անգլերեն տարբերակը` «Երկրագունդը կխոսի» 1915թ. զոհված հայ հեղինակներու ընտիր ստեղծագործություններով հատորը։ ուրեմն այս երկու երիտասարդուհիները շատ ամփոփ ձևով խոսեցան, ընդհանրապես մեծամասնությունը կերկարացնեն իրենց ըսելիքը և ժողովուրդը կձանձրանա։ պետք է ըսեմ, որ այնտեղ մարդիկ համբերություն չունին շատ երկայն ելույթներ լսելու, անմիջապես ուշադրություննին կշեղեն։ Երբ, օրինակի համար, իմ կարգս եկավ, նախապես իրենց զգուշացուցած էի և խոսեցա բավական երկայն, ու այլ կերպ չէր ըլլար, «Հայ գրականությունը ռումիներեն թարգմանված»։ կրնամ ըսել, թե մեծ ուշադրություն դարձվեցավ, քանի որ հետաքրքրությամբ լսեցին, որովհետև վերջավորությանը ոմանք արտահայտվեցան, թե 26

11-12/2017

«Այս մարդիկը ինչեր կընեն ռումանիո մեջ և մենք ալ լուր չունինք»։ որովհետև վերջին 100 տարվա ընթացքին թարգմանություններ սկսված են՝ 1922թ.-են առաջին հատորը, բանաստեղծություններու հատոր մը ըլլալով, խոսեցա սարգիս սելյանի և իմ թարգմանած գիրքերու մասին, մանավանդ վերջին մոտ 30 տարիներու ընթացքին լույս տեսած, երբ «Արարատ» հրատարակչությունը ստեղծվեցավ և շատ մը գիրքեր տպվեցան, ինչպես մելինե և Ալիս փոլադյան քույրերու կողմե գիրքերու թարգմանությունները։ Գրականության վրա շեշտ դրի, որովհետև հրատարակչությունը ուրիշ գիրքեր ալ տպած է, որ կապ չունին գրականության հետ։ կարևորը, թե այս գիրքերը ինչպես կտարածվին, այնտեղը քաշվեցա ըսել, թե ընդհանրապես չեն տարածվիր։ միայն թարգմանիչներու շնորհիվ է, որ ռումանական շրջանակներու մեջ կհասնին, որովհետև այնքան ալ ջանք չի թափվիր այդ գիրքերը տարածելու համար, եր-

բեմն ցավոք սիրտի կմնան դարակներու մեջ։ ցուցահանդես մը կազմակերպվեցավ ամեն մեկու վերջին արտադրություններով։ Նկատի ունենալով, որ ես Գրողներու միության շրջանակին մեջ, 2012թ.-են այլևս այնտեղ չէի եղած, ուրեմն ցուցահանդեսին ներկայացուցի Ատոմ էկոյանին նվիրված մենագրությունը, որ իմ թարգմանությունն էր այնտեղ հեղինակված։ Դրած էի անցյալ տարի լույս տեսած վարդան Դևրիկյանի «պայծառակերպությունը և վարդավառի տոնը» թարգմանությունը, շատ գեղեցիկ արտադրություն մը, պատկերազարդ, որ լավ տպավորություն թողեց այնտեղ։ վերջին նորություն, որ իսկապես վերջին րոպեի նորություն էր, որ մեկնելես մեկ օր առաջ տպարանեն վերցուցի առաջին օրինակները՝ վահան Թոթովենցի «կյանքը հին հռովմեական ճանապարհին» վեպը, որ ինքնակենսագրական շատ տպավորիչ վեպ մըն է և կհուսամ այստեղ՝ ռումանիո մեջ ալ հաջողություն ունենա, որովհետև բա-


ցառիկ ձևով գրված է, ազդեցիկ և շատ զգայուն ՝ իր մանկության հիշողությունները ընտանիքին հետ, իրենց հայկական միջավայրին հետ կապված։ Արևմտյան Հայաստանի քաղաքներեն խարբերդին քովը քաղաք մը ներկայացված է, հետո հարաբերությունները իր ընտանիքի, ուսուցիչներու հետ, թուրք բնակիչներու հետ, տարբեր-տարբեր երեվույթներ, որ շատ տպավորիչ են։ Նույնիսկ կրնամ ըսել, թե օրերեն մեկը հայտագրին մեջ կար մեր համաժողովի ընթերցումներու նիստ մը և կլոր սեղանի մը շուրջ հավաքվեցանք ու ամեն մեկը որոշ հատվածներ կարդաց իր գրություններեն։ Եվ որովհետև ես ավելի հետաքրքիր բան չունեի ներկայացնելիք, հատված մը կարդացի, որ գրքի 4-րդ կողքին վրա դրած եմ, որմե հայտնի կըլլա, թե հեղինակը ընտրած է գիրքին համար, իսկ թե ինչո՞ւ համար այդպես կկոչվեր, որովհետև հռովմեական հին արշավները իրենց փողոցեն կանցնին եղեր դեպի Արևելք: ռումաներենը կարդալով, ընթերցումեն հետո, երբ որ վերջացավ, մասնակիցները մոտեցան և ըսին «ի՜նչ արտահայտիչ կարդացիք», թե իրենք հասկըցան ինչի մասին է, անշուշտ անոնց մեծամասնությունը կըկարծեմ ծանոթ էին այդ վեպին և բովանդակությանը։ – Ի՞նչ այլ հանդիպումներու մասնակցեցաք։ ընդունելություն կազմակերպված էր վեհափառին մոտ և ան ալ շատ ջերմ ընդունեց մեզ։ վեհափառը ևս շատ մտազբաղ էր հայրենադարձության հետ կապված և հորդորեց, որպեսզի մենք մեր գրի շնորհիվ, կարևոր դեր խաղանք հայրենադարձությանը և նեցուկ կանգ-

նինք Հայաստանին։ միայն թե ինձ համար էջմիածին գտնըվելով, տաճար չմտնելը շատ անհասկանալի էր՝ ժամանակի սուղության պատճառով։ Այցելությունը սբ. էջմիածին ուխտագնացություն մըն է ինձ համար և տաճար չմտնելը վատ ազդեցություն թողեց վրաս, նույնիսկ հուզվեցա։ Նույն օրը Երևանին մեջ, մեր պարտքը կատարեցինք բարձրանալով ծիծեռնակաբերդի բլուրը և խոնարհվելով ցեղասպանության մեր նահատակներու հիշողության հավերժական կրակին առջև։ Բոլորս ծաղիկներ դրինք հուշահամալիրի հավերժական կրակին շուրջ։ սփյուռքի նախարարության մեջ կայացած հանդիպման առթիվ, ելույթներ եղան և, ես ալ խոսք առնելով, իբրև վերջին նորություն շեշտեցի, որ վարուժան ոսկանյանի «Շշուկներու մատյանը» օրերս լույս տեսած է ԱմՆ-ի մեջ անգլերեն լեզվով

ևս՝ Yale University Press հրատարակչության կողմե։ Անշուշտ շնորհակալություններ հայտնեցի ընդունելության համար։ Նշեցի նաև, որ վերջերս սփյուռքի նախարարության հրավերի շնորհիվ որոշ պատանիներ, երիտասարդ սերունդի ներկայացուցիչներ, մասնակցած են Հայաստանի մեջ կազմակերպված միջոցառումներուն և ատոնց մասնակցության շնորհիվ ալ անոնց մեջ զորացած է հայկականությունը, մանավանդ որ ոմանք խառն ամուսնություններու զավակներ են և որքան մոտեցած են հայ ժողովուրդին, հայ մշակույթին, հայ պատմությանը, հայ լեզվին և գրությանը։ կազմակերպված հայանպաստ միջոցառումները խթան մըն են հաջորդ սերունդին համար, որ սփյուռքին մեջ այդ հայկականությունը պահպանվի և շփումները ավելի հաճախակի դառնան։Այո, սփյուռքի

Ինձ համար անակնկալ մըն էր հայտնաբերել գերբնական չափերի հասնող հայ քաղաքական անձնավորություն և հմուտ ռազմավար Գարեգին Նժդեհի (1886-1955) հուշարձանը, որ իր հեղափոխական գործունեությամբ նպաստեց առաջին Հայ Անկախ Հանրապետության ստեղծմանը։

Հայ ազգային հերոս Գարեգին Նժդեհի խոսքերը՝

«Իմ հոգին զույգ հենարան ունի` Աստված և Հայրենիք» 11-12/2017

27


նախարարությունը մեծ դեր կխաղա այս ուղղությամբ։ — Ձեր տարբեր հանդիպումների առթիվ, ի՞նչ նյութեր շոշափվեցան։ ուր ալ որ գտնվեցանք, ըլլա գրողներու շրջանակին մեջ, ըլլա սփյուռքի նախարարության հանդիպման ժամանակ, ըլլա վեհափառին մոտ խոսակցություններու գլխավոր նյութը և ընդհանրապես շեշտը դրված էր, թե հայ գրողները, հայ գրիչ գործածողները պետք է մարտնչող ըլլան, որպեսզի Հայաստանը վերաբնակեցվի, քանի որ պետական կարևոր խնդիր մըն է Հայաստանի վերականգնումը։ Շեշտը դրվեցավ, որ մենք բոլորս պետք է պայքարինք, որպեսզի հայ ժողովուրդը Հայաստան վերադառնա՝ իր տունը և ոչ միայն հայերը։ մենք պետք է մեր գրություններով այնպիսի ազդեցություն գործենք, որ նույնիսկ օտարները երթան և ներդրումներ ընեն տարբեր բնագավառնե-

28

11-12/2017

րու մեջ և այս առիթով ալ աշխատանքային տեղեր կարելի է ստեղծել, որպեսզի ժողովուրդը գործ ունենա աշխատելու համար։ Իմ ընդհանուր տպավորությունը այն է, որ շեշտը մասնավորաբար հայերու վերադարձի վրա դրվեցավ, նաև օժանդակելու Հայաստանի բարգավաճման։ Շեշտվեցավ և արևմտահայերենի խնդիրը, այս մտազբաղումը կվերաբերեր թե մասնակիցներուն և թե համաժողովի կազմակերպիչներուն հավասարապես, այնպես պետք է ըլլա, որ երկու բարբառներու ուղղագրությունը միավորվի։ — ուրիշ ի՞նչ ըրիք Երևանի մեջ։ Ի՞նչ միջոցառումներու ներկա գտնվեցաք։ կրնամ ըսել շատ մեծ տպավորություն գործեց վրաս Հայաստանի Ազգային պատկերասրահին մեջ կազմակերպված Հովհաննես Այվազովսկիին նվիրված ցուցահանդեսը, որ իր ծննդյան 200-ամյակի առթիվ էր և ընդհանրապես բոլոր

մշակութային միջոցառումները այդ նշանաբանի տակ էին։ կրնամ ըսել, որ ցուցահանդեսը շատ լավ կազմակերպված էր, երկար մնացի այնտեղ և 90-ե ավելի կտավներ հավաքված են, ինչպես Հայաստանի մեջ գտնված հավաքածուներեն, այսինքն պատկերասրահի՝ էջմիածնեն բերված, հետո մեկ նվիրատվություն մը Անաստաս միկոյանի կողմե 60-ական թվականներեն ստացված։ Այվազովսկիի ցուցահանդեսին, Հայաստանը ունի բացի պատկերասրահին ունեցածներեն և էջմիածնեն եկած, ուրիշ նվիրատվություն մը, որ եղած է 1957թ.-ին ֆրանսահայ բարերար Աբրահամ Ճինճյանի կողմե, որ մոտավորապես 30 գործեր կտակած է Հայաստանին, քանի մը հատ մոսկվայի լազարյան ինսթիտուտեն և քանի մը հատ ալ վենետիկի սբ. ղազար մխիթարյաններու կողմե։ կուզեմ շեշտել, որ առաջին անգամ ըլլալով վենետիկեն եկած «քաոս»


կտավը կներկայացվեր Հայաստանի մեջ, որ Այվազովսկիի շատ ազդեցիկ մեկ գործն է և շատ հետաքրքիր պատմություն ունի։» Նկատի ունենալով, որ Հայաստան գտնվեցա 14 հոկտեմբերին, երբ քաղաքի ամբողջ բնակչությունը Երևանի 2799-րդ ամյակը կտոներ, կրնամ ըսել թե առավոտյան սկսան բոլոր միջոցառումները և շատ հետաքըրքիր երևույթ էր, որ Հանրապետության Հրապարակին վրա ելույթ ունեցան օդաչուներ և օդապարիկներ երևացին, որոնք վերջավորության օդ բարձրացան։ Ամբողջ ժողովուրդը փողոցներն էր, ամբողջ քաղաքը, բոլոր պողոտաները լուսավորված։ մենք սորված ենք այս ամենը տեսնել Ամանորի հետ կապված՝ տարբեր չափերի ու ձևերի զարդարանքներով։ Ամբողջ ժողովուրդը փողոցներն էր, նույնիսկ երեկոյան, ես ալ հրավիրված էի կասկադի մոտ տեղի ունենալիք համերգին, որ ներկայացուց Հայաստանի

Երիտասարդության Ազգային Նվագախումբը՝ ղեկավարությամբ գլխավոր խմբավար սերգեյ սմբատյանի։ Հանրապետության Հրապարակեն, ուր կբնակեի, մինչև կասկադ հասնելս մեկ ու կես ժամ տևեց, այնքան բազմություն կար փողոցները, երթեվեկությունը առտըվնե դադրեցված էր մինչև իրիկուն ուշ ատեն։ մեծով-փոքրով, բոլորն ալ փողոցն էին, երեխաները երեսներու վրա գծված ունեին գունավոր տարբեր նախշեր՝ ինչպես օրինակ հայկական դրոշակը։ Շուրջը կտիրեր տոնական տրամադրություն, մարդիկ կուտեին,կխմեին, կերգեին ու կպարեին։ Երբ որ հասա և որովհետև միայն ոտքի վրա կկեցվեր, ինծի համար աթոռ մը դրվեցավ։ Այդ համերգին ելույթներ եղան, Հայաստանի լավագույն երգիչներն էին, թեթև երաժըշտության փայլուն կատարողներ։ Ամբողջ հայտագիրը, բոլոր երաժշտական ելույթները մասնավորապես Երևանին ձոնված եղանակներ էին։ տոնին առ-

թիվ, նույն օրը Երևանի քաղաքապետ տարոն մարգարյանը, որպես գնահատանքի նշան, սերգեյ սմբատյանին շնորհեց ոսկե մետալ։ Երևանը դիտելով և այդ մթնոլորտին մեջ գտնվելով, չես ըսեր թե ան տնտեսական խնդիրներ ունի, բայց ժողովուրդը գիտե ուրախանալ, գիտե ապրիլ և առիթը չի կորսնցներ կյանքը վայելելու։ կենթադրեմ, թե եկող տարի, երբ Երևանի 2800-ամյակը պիտի տոնվի,այն ատեն ի՜նչ ելույթներ պիտի տեղի ունենան Հայաստանին մեջ։ Իհարկե, 2018թ.-ին պիտի տոնվի Հայաստանի Առաջին Անկախ Հանրապետության 100-ամյակը, իսկ աշնան Երեվանը պիտի հյուրընկալե Ֆրանկոֆոնիայի վեհաժողովը, այսպիսով իրադարձություններով հարուստ տարի մը: Հաջողություններ կմաղթեմ։

մադլեն տԵր-ղուկԱսյԱՆ

11-12/2017

29


ծԻծԵռՆԱկԱԲԵրԴը՝ 50 տԱրԵկԱՆ

ՀուՇԱՀԱմԱլԻրԻ մը պԱտմուԹյուՆը

Ա

նցյալ դարու '60-ական տարիներուն սկիզբը, ապաստալինացման ժամանակաշրջանին, խորհըրդային միության քաղաքական, հասարակական, մշակութային կյանքին մեջ հարաբերական ձնհալ մը տեղի ունեցավ: Գլխավորաբար, որոշ չափով թույլատրվեցավ բաղադրիչ հանրապետություններուն ազգային հակման դրսևորումը: ոչ նվազ օգտըվեցավ այս բացումեն, նամանավանդ մշակութային գետնի վրա, խորհրդային Հայաստա30

11-12/2017

նը: Իսկ կարևորագույն շահը, իրեն համար, հանդիսացավ մինչև այն ժամանակ թապու նյութի մը վերագնահատումը՝ անմիջական արծարծմամբ. 1915-ի ցեղասպանությունը: Այդ պաշտոնական արգիլման բնույթը, բայց նաև ազգին ոգեկան տրամադրությունը հասկնալու համար, նշենք, որ, 1926 ապրիլ 24-ին Հայաստանի եկեղեցիներուն զանգերը ղողանջելեն հետո՝ հիշատակելով մեծ Եղեռնի 1,5 միլիոն նահատակները, 1926 օգոստոս 31-ի որոշումով

Հայկական խըՀ Հկ կկ հանձնարարեց էջմիածինի պատրիարքարանին հետ բանակցություններ վարել, որ Առաջին Համաշխարհային պատերազմի հայ զոհերը (կարծես հայ ազգը պատերազմող կողմ եղած ըլլար...) ոգեկոչող այդ օրը վերացվի իբրև պատմական թվական: Այդ պայմաններուն մեջ, մինչև յոթերորդ տասնամյակ անկարելի էր մտածել իսկ, Հայաստանի մեջ մեծ Եղեռնին նվիրված հուշակոթող բարձրացնե-


լու մասին: Առաջին այդպիսի հուշարձանը կառուցված էր 1950 տարիներուն սփյուռքին մեջ՝ Անթիլիաս (լիբանան), մեծի տանն կիլիկիո կաթողիկոսարանին տարածքին վրա. փոքր մատուռ մը, ուր զետեղված են տեիր եզ-զորի անապատեն հավաքված հայերու մասունքներ: Բայց ահա, նաև Հայաստանի 60-ական տարիներուն սկսավ ծլիլ այս գաղափարը: Նախ և առաջ, 1962-ին, այդ հարցն արծարծվեցավ Հայաստանի Հկ կկ առաջին-քարտուղար յակով զարոբյանին, որուն «գահակալության» ժամանակ դրական աչքառու փոփոխություններ կկատարվեին մշակութային ասպարեզին մեջ, և հանրածանոթ լիբանանահայ գրող ու հասարակական գործիչ Անդրանիկ ծառուկյանին միջև տեղի ունեցած հանդիպման մը ընթացքին: Հետո, 1964-ին, երեք հայ մտավորականներ կուսակցության ղեկավար մարմնին նամակ մը հղեցին, որով կպահանջեին ցեղասպանության պաշտոնական նշանավորումը: Այլապես, նույն տար-

վա գարունը, զարոբյանը կրեմլին առաջարկած էր, որ 1965-ին ոգեկոչվի ցեղասպանության կիսահարյուրամյակը, առաջարկ, որ – հակառակ՝ խըՀմ և Թուրքիո միջև հարաբերություններու ջերմացման – ընդունվեցավ: Արտոնությունը տվին խմՀկ քաղաքական Բյուրոյին կողմե միխայիլ սուսլով, գաղափարախոսական հարցերով քարտուղար, և Անտրեյ կրոմըքո, արտաքին գործերու նախարար, որը պայման դրավ, որ 1940-ականներուն լքված հարց՝ տարածքային պահանջը չվերակենդանացվի: 1965 ապրիլ 24-ին, Հայաստանի մայրաքաղաքին փողոցները լեցուց տասնյակ հազարավոր երևանցիներու թափոր մը, որը պիտի վերածվեր քաղաքական բողոքի ցույցի մը: մեծ Եղեռնի կիսահարյուրամյակը նշող պաշտոնական արարողությունը ծրագրված էր տեղի ունենալ այդ շաբաթ օրվա երեկոյան, Օպերային սրահը, միայն հրավիրված հյուրերու համար: սակայն, առավոտյան ժամե-

րուն, մտավորականներու և ուսանողներու խումբեր հավաքվեցան Գիտություններու Ակադեմիային ժողովներու սրահը, ուր պարույր սևակը բեմ բարձրացավ ու քիչ ենք, բայց հայ ենք իր բանաստեղծությունն արտասանեց: ուրիշ խումբ մը, ներառնելով նշանավոր գրողներ, հավաքվեցավ պանթեոնի կոմիտասին շիրիմին մոտ: Այլ խումբեր խաղաղորեն կազմըվեցան կեսօրին քաղաքին գլխավոր փողոցներուն վրա, իսկ միլիցիայի աշխատողները չմիջամըտեցին: մարդկային զանգվածներ, կրելով «մեր հողերը» հնչող և Արարատին պատկերը ներկայացնող ցուցապաստառներ, ուղղվեցան – լենինի անվան (այսօր՝ մեսրոպ մաշտոց) գլխավոր պողոտային վրայով – դեպի Օպերային շենքը: քարեր նետվեցան Օպերային պատուհաններուն վրա, միլիցիան ջուրի շիթեր արձակեց, իսկ երբ քանի մը երիտասարդներ շենք խուժեցին, միլիցիոներները սրահին մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներուն ապա-

11-12/2017

31


հով դուրս հանեցին: Երիտասարդները մասնակիցներուն մղեցին, որ փողոց ելլեն, իսկ վազգեն կաթողիկոսը անհաջող կերպով փորձեց հանդարտեցնել զանոնք: զորքեր չէին կանչված, որպեսզի ցույցը արյունահեղ ճնշումի մը չվերածվի, այսուհանդերձ քանի մը տասնյակ բողոքարարներ մեկ-երկու օրով բանտարկվեցան: կուսակցությունը տեղեկացուց կեդրոնը, ցույցին լրջությունը փոքրացնելով, սակայն, իբրև պատ-

32

11-12/2017

ժական միջոց, 1966-ին զարոբյանը պաշտոնազրկվեցավ ու մոսկվա փոխադրվեցավ, ուր նոր պաշտոն ստացավ: խմՀկ կկ 1964 մարտ 16-ի որոշումին մեջ, որը կանդրադառնար հայոց ցեղասպանության ոգեկոչման, նշված էր «Առաջին Համաշխարհային պատերազմին ընթացքին տեղի ունեցած զանգվածային բնաջընջման զոհ գացած հայերը հիշատակող՝ Երևանի մեջ հուշարձանի մը կառուցումը»: ըստ հա-

մայնավարական գաղափարախոսության ձևանմուշներուն, որոշումին առաջին կետով հուշակոթողին կառուցումը արդարացված էր «հանրապետության աշխատավորներու և հասարակական կազմակերպություններու արտահայտած ցանկությամբ»: որոշումին մեկ կարևոր երևույթըն էր ցեղասպանություն բառին օգտագործումը: Հաջորդ կետերով, Հայկական խըՀ պետշինին կհանձնարարվեր լավագույն նախագծին համար բաց


մրցույթ հայտարարել և հուշակոթողին կառուցումը վերջացնել 1965-ին: մրցույթը պաշտոնապես ծանուցվեցավ ապրիլին և, ներկայացված 78 նախագիծերեն, երկարատև վիճաբանություններե հետո, որոշվեցավ, որ մրցույթին վերջնական փուլին մասնակցելու իրավունք տրվի ութ նախագիծերու, որոնք իբր թե կպարունակեին խորհրդային ավանդության յուրահատուկ տարրեր: Այսպես, օրինակ, հանձնարարվեցավ «վերածնունդ» անվանված հուշարձանը, ուր ներկայացված էր լենինը, որը փրկարար ձեռք մը կերկարեր անհետացման շեմին գտնվող հայ ժողովուրդին: Ճարտարագետներու խումբ մը առաջարկեց, որ Հաղթանակի Այգիին մեջ զետեղված ստալինի նախկին հսկա արձանին (որը 1962-ին քանդված էր և որուն փոխարեն պիտի բարձրանար մայր Հայաստանը) պատվանդանին վրա ահռելի զանգ մը զետեղվեր, որուն ղողանջները լըսվեին ամեն տարի՝ ապրիլ 24-ին: Նաև թելադրվեցավ խնդրել քաղաքային խորհուրդի գործադիր կոմիտեին, որ վերանայի հուշարձանին տեղադրումը ծիծեռնակաբերդ բլուրին վրա, քանի որ այնտեղ նախատեսված էր սպորտային պալատ մը կառուցել: մրցույթը նվաճեց ճարտարապետեր սաշուր քալաշյան և Արթուր Թարխանյան ու արվեստագետ Հովհաննես խաչատրյանին նախագիծը: Հայաստանի Ճարտարապետերու միության ժողովի մը ընթացքին՝ 1964-ին, երբ մրցույթը ծանուցվեցավ, շեշտվեցավ ճարտարեպետերու մասնակցության անհրաժեշտությունը, քանի որ ոգեկոչվելու էր մեծ Եղեռնը: քալաշյան, որն այն ժամանակ

28 տարեկան էր ու ծագումով լենինականեն (այսօրվա Գյումրին), սերելով մտավորականներու տեղական ընտանիքե մը, ընկերվարական գաղափարներով տոգորված էր ու չէր իմացած ցեղասպանության մասին, որովհետև իր ընտանիքին անդամները չէին տուժած ու, նույնիսկ եթե գիտեին մեծ Եղեռնի մասին, երբեք չէին խոսած: Իր ընկերոջ՝ Արթուր Թարխանյանին հետ որոշելով մրցույթին մասնակցիլ, ինք նախ ուզեց ոգեկոչման առարկան ուսումնասիրել, իսկ այդ նպատակով իր հոր, որը հայ գրականության ուսուցիչ էր, լենինականի հարուստ գրադարանեն առավ ակադեմիկոս մկըրտիչ Ներսիսյանի խմբագրության տակ կազմված՝ Հայերուն ցեղասպանությունը Օսմանյան կայսրության մեջ ռուսերեն փաստաթուղթերու նոր լույս տեսած հատորը, որն իրենք երեկոները կկարդային, օրվա ընթացքին նախագծին վրա աշխատելեն հետո: կատարված ողբերգության ծավալը իրենց հուշաhամալիրին միջոցով թելադրելու հա-

մար, նախագծին հեղինակները զայն մտահղացին երեք մասերով, որոնք պիտի կառուցվեին բազալթի քարով. Հիշողության երկար պարիսպ մը, որուն վրա փորագրված են արևմըտյան Հայաստանի ջարդերե և աքսորներե տուժած բնակավայրերու անուններ. վերածընված Հայաստանի սյունաձև կոթողը, սլացիկ ու բարձր բուրգ մը, երկու անհավասար բարձրությամբ՝ զուգորդված սրածայր գագաթներե բաղկացած, որոնք կներկայացնեն ըլլա պատմական Հայաստանը և ներկա Հայաստանը, ըլլա մայր հայրենիքը և սփյուռքը, ըլլա Արարատին երկու գագաթները. կեդրոնական մասը՝ Հավերժության տաճարը, բաղկացած՝ բարձակով հենված ու շրջանակ մը կազմելով թեքված 12 հսկա սալերե, որոնք մեջտեղը կպահպանեն միասնական գերեզման մը խորհրդանշող հավերժ կրակը: տաճարին ներքնամասին մեջ, անընդհատ կլսվի պատշաճ երաժշտություն, շարունակական ողբի նման՝ ցեղասպանության զոհերու հիշատակին: 11-12/2017

33


Շինարարական գործերը մոտեն վերահսկելու համար, քալաշյանը հրաժարեցավ ճարտարապետական հաստատության մը մեջ իր ունեցած պաշտոնեն ու «փոխադրվեցավ» իր և իր գործընկերներուն ստեղծագործությունը հանդիսացող հուշահամալիրին շինավայրին մեջ: Հայկական Հկ նոր առաջին-քարտուղար՝ Անտոն քոչինյանը, որը զարոբյանին տեղն առած էր, զգույշ էր կրեմլի հակակշռության առնչությամբ ու կջանար, որ գործերը գաղտնապահորեն ընթանան, կեդրոնին ուշադրութենեն վրիպելով: Օրինակ, որպեսզի 600.000 ռուբլի արժողությամբ շինության գինը չափազանց չերևար մոսկվային, հայկական իշխանությունները արդարացուցին զայն՝ պնդելով, թե անոր կեսը պիտի տրամադրվեր համալիրին շուրջի զբոսայգին սարքելու համար, իբր տեղացիներուն հատ-

34

11-12/2017

կացված զբոսանքի տեղ: փաստորեն, մերկ բլուրին վրա տնկվեցան ծառեր ու թուփեր, որոնք, ժամանակի ընթացքին աճելով, ծածկեցին տեղը, խիտ անտառ մը կազմելով, պտույտի համար հաճելի ծառուղիներով: Գործին թափը արագացավ և ամեն շաբաթ, Հայաստանի բոլոր ծայրերեն օթոպուսներով կուգային կամավորներ, տրամադիր՝ անվճար աշխատելու: քոչինյանը հաճախ՝ անսպասելիորեն կայցելեր շինավայրը, մարդիկը մշտելով, որպեսզի չըլլա որ մոսկվայեն աչք մը նետեն ու հասկնալով հուշահամալիրին վերջնական ձևը աշխատանքը կասեցնեն: վերջ ի վերջո, թեև հուշահամալիրը դեռ ավարտված չէր, ըստ այն ավանդույթին, որ ամեն տարի ազգային օրվա առթիվ շահագործման հանձնվի հանրապետության համար կարեվոր շինություն մը, իբրև բաց-

ման օր ընտրվեցավ 1967 նոյեմբեր 29-ը, այդ ժամանակ ազգային տոն, որը կնշեր արևելյան Հայաստանին խորհրդայնացումը 1920-ին: Այդպիսով, իշխանություններուն կփոխանցվեր իրենց սպասած պատգամը՝ վերածնված Հայաստանի հուշարձան մը ունենալը: կրեմլը ներկայացուցիչներ չուղարկեց հանդիսավոր բացման արարողության, երբ քոչինյանը հավերժական բոցը վառեց: Հուշահամալիրին կատարումը հանդիսացավ հայ ժողովուրդին ազատ կամքին առաջին դրսևորումը խորհրդային վարչակարգին ժամանակ: լավագույն փաստը կըլլա ան, որ մինչ ամեն անգամ՝ ապրիլ 24-ին, ի տարբերություն մայիս 1-ի և նոյեմբեր 7-ի ստիպողական շքերթներեն, մայրաքաղաքին բնակիչները հոժարակամ կերպով կբարձրանային դեպի հուշահամալիր, բացումեն հետո


առաջին տարիներուն կառավարության անդամները և կուսակցության ղեկավարները բացակայեցան ուխտագնացներուն շարքերեն: միայն 1975-ին, երբ ապրիլ 24-ը պաշտոնապես դարձավ ազգային սուգի օր, իշխանությունները պիտի այցելեին, ավանդույթ դարձած արարողակարգային հանդիսությամբ, ծիծեռնակաբերդի վրա զետեղված հուշահամալիրը, որն իր անունն առած է հյուրասեր բլուրեն: Այդ տարին, ժամը 19-ին կատարվեցավ նաև մեկ վայրկյանի լռման արարողությունը, որն այդուհետև ավանդություն դարձավ. և նույնպես առաջին անգամ, այդ գիշերը, հայկական հեռուստատեսութենեն, ցեղասպանության ոգեկոչման մասին ճառախոսեցավ Հայկական Հկ առաջին-քարտուղար կարեն Դեմիրճյանը: ծիծեռնակաբերդի հուշահամալիրը 1995-ին ամբողջացավ նույն բլուրին վրա, հարևանու-

թյամբ, մեծ Եղեռնի թանգարան-ինստիտուտին շենքին կառուցումով, դարձյալ սաշուր քալաշյանի նախագծի մը հիման վրա: Ազգային իրադարձությունները և արժեքները հարգելու ու ոգեկոչելու նույն նպատակով, իբր Երևանի հուշահամալիրին մեկ շարունակությունը, այնպես ինչպես ցեղասպանութե-

նեն հետո պատմական էջերու շարունակությունը հանդիսացած էր սարդարապատի հաղթանակը, 1968 մայիս 28-ին բացման հանդիսությունը կատարվեցավ մեկ այլ հուշահամալիրի, ներառյալ ազգագրական թանգարան մը, 1918-ի կըռվատեղին վրա:

սարգիս սելյան

11-12/2017

35



Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.