?YUMANIY HAOY} MIYUTOAN ERGLEZVOAN AMSACIR
DARI 66 TIV 3 - 4 (2(23-2(24ƒ Մարտ - ապրիլ 2015
խՄԲԱգՐԱԿԱՆ
Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը ավելի է, քան զուտ խորհըրդանշական պահ մը: Այն ո՛չ միայն կապացուցե, թե ցեղասպաններու ծրագիրը իր նպատակներուն չհասավ՝ որ մենք կանք ու պիտի մնանք, այլև մեր առջև նոր մարտահրավերներ և պարտավորություններ դրավ: Նորանկախ Հայաստանը իր արժանի տեղը զբաղեցուց աշխարհի պետություններու ընտանիքին մեջ, ինչը անգնահատելի խթան մը կհանդիսանա Հայ Դատի պահանջատիրության և Սփյուռքի վերակենդանացման ու աշխուժացման համար: Մենք մեզ և աշխարհին պետք է ցույց տանք, թե միասնական և մեկ մարդու պես գործող՝ բարձր ինքնագիտակցություն ունեցող ազգ մըն ենք: Սփյուռքը պետք է ապացուցե, թե չի հանդիսանար լոկ արդարություն պահանջող առանձին ձայներու ասպարեզ մը, այլ Հայաստանին թիկունք կկանգնի և կներգրավվե նաև մեզ բոլորիս հայրենիքի հզորացման գործին: Հաճախ այն տպավորությունը կըստեղծվի, թե սփյուռքահայության ոչ անտեսելի մասի մը համար միջազգային հանրութենեն պահանջվող զուտ բարոյական արդարությունը ավելի վեր կդասվի, քան մեր հայրենիքի ապագան: Որպես ազգ՝ ատ ինքնասպանական մոտեցում մըն է: Անկախ միջազգային ճանաչումեն կամ չճանաչումեն, ցեղասպանության հարյուրամյակը ամենապատեհ առիթն է ապացուցելու` թե մենք հայերս, ո՛չ միայն աշխարհով մեկ սփռված առևտրական ժողովուրդ մըն ենք, այլև հայրենիք պահող և պաշտպանող քաղաքական ազգ մը:
2
3-4/2015
PYVANXAGYUTOYUN ՊՈՒՔՐԵՇ .............................................................................. =` 3 Կլուժ Ռումինիայի երկու քաղաքներում տեղի են ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ .................................................... =`12 Կալաց, ցուցահանդես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ................................ =` 13 Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված ձեռնարկները Փիթեշթի մեջ ........................................................................ =` 14 Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ձեռնարկներ Պաքըուի մեջ ................................................ =` 15 Քոնսթանցա. Հանրահավաք հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ................................ =` 16 ՅԱՇ ....................................................................................... =` 18 ՊՈԹՈՇԱՆ ........................................................................... =` 19 ՌՈՄԱՆ ................................................................................. =` 20 Դասախոսություն Բուխարեստի Հայ Մշակութային Կենտրոն-ում ............................................. =` 21 Ոգեկոչում Պուքրեշի մեջ՝ զոհեր և հերոս ....................... =` 21 ՌՈՒՄԱՆիՈ ՆԱխԱգԱՀը ԿՈչ ԿըՆԵ ճԱՆչՆԱլ ՀԱՅ ժՈղՈվՈՒՐԴի ՈղԲԵՐգՈՒԹՅՈՒՆը ........................... =` 22 Ռումանիո խորհրդարանը կոչ կընե չմոռնալ 20-րդ դարու առաջին ցեղասպանությունը ............................... =` 22 ՌՈՒՄԱՆիՈ ՀԱՅՈՑ ՄիՈՒԹՅԱՆ ՆԱխԱգԱՀ՝ ՍԵՆԱՏՈՐ վԱՐՈՒժԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ. ՔԱղԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՀԱՅՈՑ ՑԵղԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵլիՑի ԱՌիԹՈվ ........................................... =` 23 ԴԵՍՊԱՆ Հ.գԱՍՊԱՐՅԱՆի խՈՍՔը ԱՊՐիլի 24-ի ՄիՏիՆգՈՒՄ, ԲՈՒխԱՐԵՍՏ ............................................ =` 26 ԱՌԱջՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀՈՐ ՊԱՏգԱՄը ՀԱՅՈՑ ՄԵԾ ՑԵղԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵլիՑի ԱՌԹիվ 1915-2015 .......................... =` 30 գիրքի շնորհանդես. Անդրեա Տընասեն և իր կողքի հայերի պատմությունները .......................... =` 35 The Gurdjieff Folk Instruments Ensamble-ին համերգը Պուքրեշի մեջ ...................................................... =` 35
ŠNYR GOANQ‹IN AN"NAGAZM: MIQAOEL SDEWAN-CAZAZOAN Œ ,mpacr^ ;nxh^ qardyukar MADLEN DER-KYUGASOAN Œ ,mpacir VARXAN MARTAOAN Œ ,mpacir MIHAOIL GEYRGIYU Œ lyusangari¿[ MARIAM BYSTAN)OAN Œ meqenacryuhi
COLECTIVUL «NOR GHIANK»
MIHAI STEPAN-CAZAZIAN – secretar-general de redacție MADLEN TER-GHUKASIAN; VARTAN MARTAIAN – redactori MIHAI GHEORGHIU – fotoreporter MARIAM BOSTANGIAN – dactilografă-operatoare
REDAC|IA: Bucure=ti, Bd. Carol I, nr. 43, sector 2, tel./ fax. 314.67.83 redactia@araratonline.com
TEHNOREDACTARE COMPUTERIZATĂ: HĂțULESCU MIHAI
TIPARUL: S.C. ARARAT srl.I.S.S.N. 1221-9169
Միջոցառումներ Ռումանիո մեջ ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ
Ա
յս տարի Ռումանիո հայ համայնքը օրինակելի կերպով համախմբվեցավ՝ նշելու համար Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: ՌՀՄ-ի մասնաճյուղերու, ինչպես նաև Հայ Ծուխերու մեջ տեղի ունեցան ցույցեր, որոնց մասնակցեցան հարյուրավոր մարդիկ և անոնց մեջ ոչ միայն հայեր տարբեր քաղաքներեն ինչպես՝ Պուքրեշ, Փիթեշթ, Քոնսթանցա, Յաշ, Պաքըու, Պոթոշան, Սուչավա, Ռոման, Քլուժ, Կեռլա, Տումպրըվեն: Ներքոհիշյալ ռեպորթաժներու մեջ կներկայացնենք այս կապակցությամբ տեղի ունեցած ձեռնարկները: 3-4/2015
3
ՊՈՒՔՐԵՇ ընթերցանության համաշխարհային օր
Ապրիլ 21-ին, Պուքրեշի „Cantacuzino” պալատի սրահին մեջ, «ընթերցանության համաշխարհային օրվա» շրջանակեն ներս՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ դերասան Ֆլորին գևորգյանի և Արմինե Ոսկանյանի նախաձեռնությամբ, կազմակերպվեցավ պատշաճ բեմադրություն մը, ուր ընթերցվեցան հատվածներ վարուժան Ոսկանյանի «Շշուկներու մատյան»-ին 7-րդ գլուխեն և Հենրի Մորկընթաուի «Դեսպան մը Կոնստանդնուպոլսի մեջ» հատորեն: Բեմադրությունը հակիրճ խոսքով բացավ Ֆլորին գևորգյան, որ ներկայացուց 1915թ.-ի Արևմտյան Հայաստանի մեջ տիրող իրավիճակը, երբ 1,5 միլիոն հայեր բռնի կերպով արտաքսվեցան իրենց հայրենի բնօրրանեն և զոհ դարձան երիտ թուրքերու յաթաղանին: Ապա մեկը մյուսի ետևեն բեմ ելան և վերը նշված հատվածները շատ հուզիչ կերպով ընթերցեցին դերասաններ՝ Ռոքսանա Կութման (հրեա), Ռուտի Ռոսենֆելտ (հրեա), Մըտըլին Մանտին (գնչու), Արմինե Ոսկանյան և Ֆլորին գևորգյան արժանանալով ներկաներու մեծ գնահատանքին: Բեմադրությունը երբեմն կընդհատվեր հայկական երաժշտությամբ, ուր իր գեղեցիկ ձայնով բոլոր ներկաներուն հուզեց և հիացուց սոպրանո Միհաելա Պուժոր՝ «Կռունկ» և «Կիլիկիա» հայկական սիրված երգերու կատարումներով, նվագակցությամբ փայլուն դաշնակահարուհի Օլկա Պւրոպինսկիի: 4
3-4/2015
„Recunoaşte – 1915” (ճանաչիր-1915)
Ապրիլ 22-ին Պուքրեշի Հայ Մշակույթի տան մեջ, հոծ բազմության ներկայությամբ տեղի ունեցավ „Recunoaşte – 1915” շարժանկարի դիտումը, որը կպատմե 1915թ.-ի հայոց ցեղասպանության մասին: Շարժանըկարին մեջ ներկայացված են փաստագրական կադրեր հայ ժողովուրդի բռնի տեղահանութենեն, դեպի Դեր Էր Զորի անապատները քշված ամբողջ մեկ ժողովուրդի սահմռկեցուցիչ տեսարան-կադրեր: Նաև 2014-ի ապրիլ 24-ի Պուքրեշի հայ եկեղեցվո մեջ ցեղասպանության զոհերու հիշատակին մատուցված պատարագեն, հայ եկեղեցվո խաչքարին առջև ծաղկապսակներու զետեղում: Նույն օրը Պուքրեշի մեջ տեղի ունեցավ հանրահավաք` նահատակներու հիշատակին կապակցությամբ, կազմակերպված Ռումանիո Հայոց Միության կողմե: Շարժանկարին մեջ կան նաև դրվագներ Հայաստանեն՝ Երևանի Ցեղասպանության Թանգարանեն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրեն: Շարժանկարի բեմադրիչն է սիրված, խոստումնալից դերասան և բեմադրիչ Ֆլորին գևորգյան, իզապելա Պոստան-գևորգյան:
Հինգշաբթի, Ապրիլ 23 ժամը 1300-ին
Պուքրեշի համալսարանի ջրավազանին շուրջ հայ համայնքի երիտասարդության խումբի անդամները պաստառներ փակցուցին ցեղասպանության վերաբերյալ պատկերներով և հանրահավաք կազմակերպեցին` անցորդներու ուշադրությունը դարձնելով դեպի հայերու ողբերգությունը: Երիտասարդներըհանրությանը բաժնեցին փաստագրական նյութեր և հրավիրեցին անոնց մասնակցելու ապրիլ 24-ի վիքթորիա հրապարակին մեջ կատարվելիք հանրահավաք:
չորեքշաբթի Ապրիլ 22
Ռատիոյի տանը մեջ կայացած ռումեն-հայ համերգին զուգահեռ, նույն ժամուն 1915 Կինոյի Միության սրահին մեջ տեղի ունեցավ «ճանաչիր-1915» շարժանկարը, հյուրերու մեջ ըլլալով Էլիզապեթա Պոսթան, Թիթուս վիժեու, Տանա Տումա, Քըլին Քըլիման, գաբրիել Տետեյան, Նիքոլաե Կապել:
3-4/2015
5
ՊՈՒՔՐԵՇ
Նահատակներու սրբադասման արարողությունը Էջմիածնեն
Ապրիլ 23, ժամը 1600-ին Պուքրեշի հայ եկեղեցվո բակին մեջ տեղադրված մեծ պաստառին վրա, ռումանահայերը ինթերնեթային կապի միջոցով կարելիություն ունեցան Էջմիածնի Մայր տաճարին բակեն ներս տեղի ունեցող հայոց ցեղասպանության նահատակներու սրբադասման ողջ արարողությունը դիտել, մեծ ուշադրությամբ և խոր հուզումով: Էջմիածնի այս մեծ կարևոր իրադարձության ներկա էին համաշխարհային մասշտաբով տարբեր դավանանքներու և կրոնի, ինչպես նաև հայ սփյուռքի բոլոր հայ եկեղեցիներու հոգևոր ներկայացուցիչներ: Բոլոր ներկաներուն ողջունեց գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոս և ապա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա: Երկու հոգևոր հայրերը խոսեցան հայոց ցեղասպանության 1,5 միլիոն հայ նահատակներու հիշատակի հավերժացման վերաբերյալ՝ դասելով անոնց սուրբերու կարգը և հռչակելով անոնց հավաքական նահատակությունը հանուն հավատքի և հայրենիքի: Ապա վեհափառ գարեգին Բ. Հայրապետին կողմե օրհնվեցան և օծվեցան մեր հավաքական նահատակներու զույգ սրբապատկերները: Պուքրեշի մեջ ներկաներու առջև հոգևոր երգերու փայլուն կատարումով և մեծ հուզականությամբ ելույթ ունեցավ վիկտորյա Պետրոսյան, դաշնակահարուհի Կարմեն Ասվատուրյան: 6
3-4/2015
Ռումեն-հայ հինավուրց ազգագրական երաժշտության համերգ` Արարատեն մինչև Կարպատներ նվիրված Կոմիտասին
3-4/2015
7
ՊՈՒՔՐԵՇ
Ապրիլ 23-ի երեկոյան, Պուքրեշի Ռատիոյի Տան ընդարձակ սրահին մեջ տեղի ունեցավ ռումեն-հայ հինավուրց ազգագրական երաժշտության համատեղ համերգը՝ նվիրված Մեծն Կոմիտասին (ան ըլլալով 1915-ի հայոց ցեղասպանության ոչ անմիջական զոհերեն մեկը, որ եղեռնեն ետք 1935-ին կիսախելագար վիճակի մեջ վախճանեցավ Փարիզի հիվանդանոցի մը մեջ): Ռումեն հինավուրց երգերու մեծ գիտակ, միջազգային մեծ համբավ վայելող գրիգորե լեշեի կողմե ներկայացված համույթի, նաև Հայաստանեն հյուրաբար Պուքրեշ գտնվող հայ ազգագրական երգերու հմուտ կատարող թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի մեջճանչցված երգահան Արթուր Շահնազարյանի համույթի համատեղ համերգը մեծ հաջողություն ունեցավ Պուքրեշի մեջ: Բեմին վրա Արթուր Շահնազարյան և գրիգորե լեշեն մեծ վարպետությամբ համահունչ կլրացնեին իրարու այնպես, կարծես մեկ ընդհանուր աղբյուրեն կբխեին այդ երգերը: իր հրաշալի ձայնով, հայկական երգերու փայլուն կատարումներով հանդիսատեսներու առջև ելույթ ունեցավ համույթի մեներգուհի Հասմիկ Բաղդասարյան: Հանդիսատեսներուն մեծ հաճույք և ուրախություն պատճառեցին նաև ռումանական համույթի երգիչները, իսկ պարային խումբը մեծ աշխուժություն առաջացուց սրահին մեջ: Հայ երաժշտական գործիքային խումբի մաս կկազմեին
և մեծ վարպետությամբ ելույթ ունեցան՝ Էմանուել Հովհաննիսյան (դուդուկ, զուռնա), Ավագ Մարգարյան (բլուլ, զուռնա, շվի), Տիգրան Հովհաննիսյան (թմբուկ), Արկադի Քոչարյան (տուտուկ 2), Պըպիչու (Băbiciu) ռումանական ժողովրդական նվագախումբի անդամներ՝ Ռըզվան Ռոշու, Նիքոլաե ժուրավըլ, Փեթրե և Փեթրիկա Զելե: Երկու երկիրներու միջև այս գեղեցիկ բարեկամական հանդիպումը երգ-երաժշտության միջոցով, ավելի սերտացուց հայ-ռումեն դարավոր եղբայրական համագործակցությունը: Այս համերգը կարելի դարձավ իրագործել Ռումանիո Հայոց Միության և Ռումանիո մեջ Հայաստանի դեսպանության աջակցությամբ:
ՊՈՒՔՐԵՇ
Ռումեն գյուղացու Ազգային Թանգարանի կազմակերպած ցուցահանդեսի բացումը` Հայերու պատմածները. Արարատեն Արմենեասկը փողոց
Ռումեն գյուղացու Ազգային Թանգարանը (ՌգԱԹ) առաջարկեց Ռումանիո տարածքին վրա հայ մշակութային մտերմիկ հաղորդակցություն մը ունենալ, կարգ մը ձեռնարկներու միջոցով նահատակներու հիշատակման կապակցությամբ:
*** «Հայերու պատմածները ցուցահանդեսի բացում. Արարատեն մինչև Armenească փողոց» տեղի ունեցավ ուրբաթ, ապրիլ 24-ին մեծաթիվ հանրության ներկայությամբ: Բացման խոսք առին ՌգԱԹ-ի տնօրեն վիրճիլ Նիցուլեսկու, ծերակուտական, ՌՀՄ նախագահ վարուժան Ոսկանյան, Հայաստանի մեջ արտակարգ և լիազոր դեսպան Համլետ գասպարյան, գերաշընորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյան: Ցուցահանդեսի բացումեն ետք, տեղի ունեցավ փոքրիկ համերգ մը հայ երգիչ և երգահան Արթուր Շահնազարյանին և իր խումբի կատարմամբ: Այլ ձեռնարկներ, որ պիտի տեղի ունենան մոտակա ժամանակները կապված այս ցուցահանդեսին հետ հետևյալներն են՝ «Ռումանիո Հայերու լուսանըկարներու ալպոմը»՝ հեղինակ Անտրեա Թընասե, բեմադրիչ Ֆլորին գևորգյանի «Արմենոպոլիս, հայկական հոգի» շարժանկարի ցուցադրում, Հայկական շուկա և Արևմտյան հայ8
3-4/2015
կական կրթություն լուսանկարներու ցուցահանդես: Երեխաներու և երիտասարդներու համար հայ գեղագրության արհեստանոց, վավերագրական շարժանկարի ցուցադրում՝ Armenia – The Land of Noah և From Ararat to Europe: Այս առիթով ալ տպագրվեցավ «Հայերու պատմածները» խորագրով ալպոմը՝ «Արարատեն մինչև Armenească փողոցը»: Ցուցահանդեսը բաց է 24 ապրիլ-24 մայիս 2015թ. Համակարգող՝ Կարմեն Միհալաքե
Պատարագի մատուցում
Սատիք (Էրզրումի եպիսկոպոս), Ռումանիո Առաքելական Նվիրակ, գործերու հավատարմատար: Ներկա էին նույնպես Ֆրանսայի, Շվեյցարիայի և Կիպրոսի դեսպանները: Արարողության ավարտեն ետք, Սբ. Հրեշատակապետաց եկեղեցվո բակին մեջ կանգնեցված խաչքարին առջև, Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյան, արարողության ներկա բոլոր հրավիրյալները, հայ համայնքի ներկայացուցիչներ և բազում անդամներ ծաղիկներ դրին նահատակաց հիշատակին:
3-4/2015
9
ՊՈՒՔՐԵՇ
վասիլիու, ղպտի Ուղղափառ ընկերակցության վարդապետ Ուրբաթ, Ապրիլ 24-ին Պուք- Մինա Տակլա Մոուրուկաս, Կալրեշի Հրեշտակապետաց մայր վին հունգար Բարեփոխ Եկետաճարին մեջ Սբ. Պատարագ ղեցվո բարեփոխ քահանա Զոլթ մատուցվեցավ 1915-ի Հայոց Պելլա, Հռոմի հետ Միացյալ ՌուՑեղասպանության հայ նահա- մեն Եկեղեցվո, Հույն-Կաթոլիկ տակներու փառաբանման հա- Սուրբ Օծություն (PS) Միհայ մար, երբ օր մը առաջ ապրիլ եպիսկոպոս Ֆրըցիլը, Ռոմա23-ին մեծ հանդիսությամբ հայ նո-Կաթոլիկ Արքեպիսկոպոսունահատակները սրբադասվե- թյան Արքեպիսկոպոս-Մեթրոցան հանուն հայրենիքի և հա- փոլիթ Յոան Ռոպու, Ռումավատքի, Մայր Աթոռ Սուրբ Էջ- նիո Ավետարանչական Եկեմիածնի բակը ժողղված բա- ղեցվո (լութերան) Եպիսկոպոս, զում բարձրաստիճան հյուրե- Փոխանորդ Տանիել Զիկելլի, րու և հավատացյալներու ներկա- Անթիոհիայի և ամբողջ արևելյության: յան կողմի Եպիսկոպոս Քաիս Պատարագը մատուցվեցավ ձեռամբ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի և մասնակցությամբ հոգևոր դասի: Այս հանդիսավոր պատարագին ներկա էին Ռումանիո մեջ քրիստոնեական եկեղեցիներու ներկայացուցիչներ, Եկեղեցիներու Համաշխարհային խորհուրդի անդամներ, Ռումանիո պետական մարմնի ներկայացուցիչներ, Ռումանիո մեջ հավատարմագրված դիվանագիտական առաքելություններու ներկայացուցիչներ: Սուրբ պատարագի ընթացքին ընթերցվեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոս գարեգին Բ-ի հրովարտակը, Համահայկական հայտարարություն մը, որմե ետք հանդիսավոր կերպով Նահատակ Սուրբերու փառաբանման Աղոթք մը կատարվեցավ: Ապրիլ 24-ին, Պուքրեշի մայր տաճարին մեջ մատուցվող Սբ. Պատարագին ներկա էին Ռումեն Պատրիարքության կողմե՝ Նորին Սրբություն, պատրիարքական փոխանորդ, վառլաամ եպիսկոպոս Փլոեշթեանու, Զինվորական բարձրագույն շքանըշանակիր Երուսաղեմի Տաճարի Մեծ խաչի Ասպետ (ES) Տան
ՊՈՒՔՐԵՇ
Հանրահավաք
Ապրիլ 24-ին, ուրբաթ ժամը 19 . Պուքրեշի վիկթորիա հրապարակին մեջ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի կապակցությամբ հանրահավաքմը, որուն մասնակցեցան 200-են ավելի հայեր և այլ ազգային փոքրամասնություններու ներկայացուցիչներ: Հրապարակին չորս կողմը փակցված էին «Մենք կհիշենք և կպահանջենք արդարություն» ուղերձը, իսկ գետնին՝ ասֆալտի վրա, 100 վառվող մոմերով մեծ խաչ մը ներկայացված էր` ի հիշատակ մեր նահատակ հայրենակիցներու և նկարված էր «1915»: Ձեռնարկը սկսավ ժամը 15 19 -ին՝ ի հիշատակ ցեղասպանությունը իրագործված տարեթիվի: Հայերը ներկայացան այն բոլոր երկիրներու դրոշակներով, որ արդեն ճանչցած են ցեղասպանությունը, ատոնց կարգին Ռուսաստանը, Կանադան, Ֆրանսան, Հոլանտան և Սիրիան: «Մենք կհիշենք և կպահանջենք արդարություն» ուղերձը շատ մը պաստառներու վրա ներկայացված էր ռումաներեն, հայերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով: Ձեռնարկին ներկա ազգային փոքրամասնություններու մեջ կային հրեաներ, քուրտեր, գնչուներ, հունգարացիներ, ինչպես նաև ռումեն Ուղղափառ Եկեղեցվո Նորին սրբություն, պատրիարքական փոխանորդ վառլաամ Փլոեշթեանու և այլ պաշտամունքներու ներկայացուցիչներ: Ռումանիո Հայոց Միության փոխնախագահ վարուժան Փամպուքչյան, MEDIAFAX–ի համար հայտարարեց, որ հայերու համար 2015-ը հատուկ 15
10
3-4/2015
տարեթիվ մըն է, որովհետև ցեղասպանությունը կսկսի միանշանակ ճանչցվիլ և որովհետև այն ատենվա հայ նահատակները, որ զոհվեցան քրիստոնեական հավատքի անունե, հայ առաքելական եկեղեցվո կողմե սրբադասվեցան, սրբացան օր մը առաջ: «Կնշանակե տարի մըն է, որ ավելի շատ քան երբեք, կպահանջենք, որ ցեղասպանությունը իսկապես միանշանակ ճանչցըվի, որ թե նախորդներու, որ իրագործած են ցեղասպանությունը և անոնց միջև, որ վերապրեցան նորմալ հաշտեցում մը կայանա» – ավելցուց պրն. Փամպուքչյանը:
11
ՊՈՒՔՐԵՇ
3-4/2015
Կլուժ
Ռումինիայի երկու քաղաքներում տեղի են ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ
Ռումինիայի Թըրգու Մուրեշ և ԿլուժՆապոկա քաղաքներում ապրիլի 7-9ը անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Տրանսիլվանիայի հայության պատմությանը նվիրված գիտամշակութային միջոցառումների շարք: ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Թըրգու Մուրեշի «Պետրու Մայոր» համալսարանի, Ռումինական Ակադեմիայի «գեորգե Շինկայ» հետազոտական ինստիտուտի և տեղի Հունգարահայ մշակութային միության կազմակերպմամբ ապրիլի 7ին տեղի է ունեցել գիտական նիստ՝ «Հայկական մշակույթն ու քաղաքակրթությունը. պատմական փոխառնչություններ» թեմայով: Միջոցառումների շարքը շարունակվել է ապրիլի 8ին և 9ին ԿլուժՆապոկայի Արվեստի թանգարանում, ուր «Բաբեշ Բոյայ» համալսարանի Հայագիտության ինստիտուտը, Ռումինիայում ՀՀ դեսպանության և Ռումինիայի Հայոց միության աջակցությամբ, «Հայկական մշակութային ուղենիշներ» խորագրի ներքո ներկայացրել է բազմազան և հագեցած ծրագիր: Միջոցառումների առանցքը Հայոց ցեղասպանության թեման էր: գիտական նիստերին Հոլոքոստի ու Հայոց ցեղասպանության վերաբերյալ հիմնական զեկուցումներով հանդես է եկել «Մոդուս վիվենդի» հաստատության տնօրեն Արա Պապյանը և «ԲաբեշԲոյայ» համալսարա12
3-4/2015
նի, ինչպես նաև իսրայելի և այլ երկրների համալսարանների հրավիրյալ դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Մայքլ Շաֆիրը: Հարակից զեկուցումներով հանդես են եկել նաև Թըրգու Մուրեշի և Կլուժի այլ համալսարանականներ և հետազոտողներ: Արդի միջազգային և հայթուրքական հարաբերությունների համատեքստում Հայոց ցեղասպանության և հատկապես նրա քաղաքական, տնտեսական, սոցիալական և ժողովրդագրական հետևանքների վերաբերյալ ելույթներ են ունեցել Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ գասպարյանը, Ռումինիայի Հայոց միության նախագահ վարուժան Ոսկանյանը և Կլուժի «ԲաբեշԲոյայ» համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն լուչիան ՆաստասեԿովաչը: Հայ ժողովրդին և Հայաստանին իր լիակատար համերաշխությունըն է հայտնելԿլուժ Նապոկայի նահանգային խորհրդի փոխնախագահ իշտվան վակարը: Միջոցառումների շարքում ապրիլի 8-ի երեկոյան ԿլուժՆապոկայի Արվեստի թանգարանում բացվել է տրանսիլվա-
նահայ հայտնի նկարիչ Միկլոշ Յակոբովիչի հետմահու ցուցահանդեսը, «Flauto Dolce» անսամբլը կատարել է հայ երաժշտական գանձարանից ընտրանի, ներկայացվել են Թաներ Աքչամի «Ամոթալի արարք. Հայոց ցեղասպանությունը և թուրքական պատասխանատվության հարցը», «Բռնաբարված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» գրքերի ռումիներեն հրատարակությունները, վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի հունգարերեն հրատարակությունը և վեպի թեմաներով «Երբ մահը ուշ է գալիս» ու «Շշուկների ուղիով» ֆիլմերը: Միջոցառումները լայնորեն լուսաբանվել են ռումինական լրատվամիջոցներով: Ռումինական «TVR3» հեռուստատեսությունը Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ հաղորդաշարը սկսել էր դեսպան Համլետ գասպարյանի հետ հարցազըրույցով:
ԱՐՄԵՆՊՐԵՍ 10 Ապրիլ, 2015
Կալաց, ցուցահանդես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ
Ուրբաթ, ապրիլ 24-ին, Կալացի հայ եկեղեցվո ծուխի նոր վերանորոգված կեդրոնատեղին 1915թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բացվեցավ ցուցահանդես մը: Ցուցահանդեսին մասնակցեցան ծխական խորհուրդի և հայ համայնքի անդամներ, ինչպես նաև տեղական մամուլի հրավիրյալներ, տեղական իշխանության և շատ մը փոքրամասնություններու ներկայացուցիչներ: Կարճ ելույթե մը ետք, ներկայացվեցան տվյալներ ողբերգական իրադարձության վերաբերյալ, երբ անմեղ մարդիկ նահատակվեցան, ներկաներու մեջ ըլլալով նաև անձեր, որոնց հարազատները ևս զոհ դարձան նույնիսկ 100 տարի ետք շատ մը երկիրներու կողմե դեռևս չճանչցված հայոց ցեղասպանության: Տարանջատվեցավ այն գաղափարը, որ եթե ժամանակին հայ ժողովուրդի ողբերգությունը ճանչցվեր, կկասեցվեր և 1915-են ետք հրեաներու և գնչուներու հետ կատարված դժբախտությունը: Այն փաստը, որ այս աննախընթաց դաժան ողբերգությունները, որոնց պատմության ընթացքին ենթարկվեցան հայերը, հրեաները մինչև օրս իրենց իրական չափերով չեն ըմբռնված և ներկայիս ալ մերձավոր Արևելքին մեջ կշարունակվին կատարվիլ հանցագործություններ, երբ կոչնչանա թե՛ քրիստոնյաներու և թե՛ հավասար չափով նաև մուսուլմներու ունեցվածքը: վերջավորության մամուլի համար կատարվեցավ կարճ հայտարարություն մը:
Այս ձեռնարկը ցուցադրվե- երկինք՝ 1915-ի նահատակներու ցավ տեղական երկու հեռուս- հոգվոյն համար: Աստված լուսավորե անոնց տատեսային ալիքներով՝ լուրերու հաղորդման մեջ, էլեկտրո- հոգիները: նային մամուլի նաև „Viaţa liberă” ինժ. Էդվարդ գևորգյան (Ազատ կյանք) տեղական օրաԿալացի Ծխական թերթին մեջ: խորհուրդի նախագահ Երեկոյան համայնքի բոլոր անդամները եկեղեցվո մեջ ներկա գտնվեցան հայ նահատակներու հիշատակին համար 100 անգամ ղողանջող զանգերու պահուն: Այնուհետև ծաղիկներ դրվեցան ցեղասպանության հուշարձանին առջև և հայկական խաչը խորհրդանշող մոմեր վառվեցան: Երեկո մըն էր, երբ կարծես ժամանակը կանգ առած էր, որպեսզի հսկե լույսերու հանգիստ առկայծումը դեպի
3-4/2015
13
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված ձեռնարկները Փիթեշթի մեջ
Ապրիլ 22.2015, Ռումանիո Փիթեշթ քաղաքին Տինիկու Կոլեսկուի անվան գրադարանի հանդիսություններու սրահին մեջ մեկնարկած են հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ձեռնարկները: Ձեռնարկները տեղի ունեցած են Փիթեշթի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցվո հոգևոր հովիվ Տ. Հեթում քահանա Թարվերդյանի նախաձեռնությամբ և ծխական խորհուրդի անդամ Արաքսի Էլուքյանի ջանքերով ու Ռումանիո Հայոց Միության Փիթեշթի մասնաճյուղի օժանդակությամբ: Բացման խոսք առած է ռումանացի նշանավոր բանաստեղծուհի Տենիսա Փոփեսկու, ապա ռումանացի նշանավոր պատմաբան Մարիուս Կըրժան ներկաներուն լուսաբանած է Ցեղասպանության ամբողջ պատմությունը, իսկ ռումանացի անվանի դերասաններ Միրելա Տինու Փոփեսկու և Ֆլորին Տումիթրու ընթերցած են հատվածներ վարուժան Ոսկանյանի «Շշուկներու մատյան» գիրքեն և Հենրի Մորգենթաուի հուշերեն: Ռումաներենով ընթերցած են նաև Դանիել վարուժանի և Պարույր Սևակի բանաստեղծություններեն: Ձեռնարկի ավարտին Փիթեշթի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը իր խոսքին մեջ նշած է, որ հայ ժողովուրդը 100 տարվա ոճիրներեն ետք որևէ բան չէ մոռցած, այլ միշտ արթուն կպահե իր ընտանիքին մեջ այդ ոճրագործությունը՝ փոխանցելով սերունդներուն արդարության պահանջի զգացումը, որ դեռևս չէ իրագործ14
3-4/2015
վերդյանը, Արճեշի նահանգապետ Ֆլորին Թեքըու, Հ.Հ. հյուպատոս Արսեն Միքայելյան, Ռումանիո մեջ Շվետիայի հյուպատոս Մարիավանտել, Արճեշի Արքեպիսկոպոսության ներկայացուցիչը, ինչպես նաև բազում հյուրեր Փիթեշթ և Պուքրեշ քաղաքներեն: Ծառերու տնկման ավարտեն ետք, սրբազան հայրը նախ շնորհակալություն հայտնած է ձեռնարկի բոլոր կազմակերպիչներուն և ապա նաև նաև ռումեն ժողովուրդին, որ մեկ դար առաջ ցեղասպանութենեն մազապուրծ *** Ապրիլ 27-ին, Փիթեշթ քաղա- հայությունը ընդունած է նաև քի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Փիթեշթ, ուր հայերը կրցած են հայկական եկեղեցվո ծխական ապրիլ և ստեղծագործել: խորհուրդի և ՌՀՄ Փիթեշթի մասնաճյուղի նախաձեռնությամբ՝ Փիթեշթի մոտակայքը գտնվող Կոլեշթ թանգարանին բակը 100 ծառ և ծաղիկ տնկված է ի հիշատակ հայոց ցեղասպանության նահատակներու: Ձեռնարկին ներկա եղած են Ռումանիո Հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Փիթեշթի Սբ. Հովհաննէս Մկրտիչ եկեղեցվո հոգևոր հովիվ Տ. Հեթում քահանա Թարված: Քահանան ընդգծած է, թե շատերը կկարծեն, որ տարիները ամեն ինչ մոռացության կմատնեն, բայց այդպես չէ, քանզի հայը կապրի միշտ հիշողությամբ մինչև այն ժամանակ, երբ տեսնե արդարությունը իրագործված: Ձեռնարկեն ետք, ներկաները ծանոթացած են նաև Ցեղասպանության նվիրված ցուցահանդեսին և ՌՀՄ-ի կողմե հրատարակված գիրքերուն, որոնք կվերաբերին ցեղասպանության:
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ձեռնարկներ Պաքըուի մեջ ոգեկոչման շաբաթ, որուն մասնակցած են նաև տեղական իշխանությունները՝ Ռոմանի քաղաքապետ լաուրենցիու Տան լեորեանուն, տարբեր եկեղեցիներու ներկայացուցիչներ, տեղվույն հունական, հրեական, ռուս-լիփովենական համայնքներու առաջնորդները:
Մայիս 1, 2015
Պաքըու քաղաքին մեջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ձեռնարկները սկսան գիտաժողովով մը, որուն մասնակցեցան Քլուժ-Նափոքայի Բաբեշ-Բոյայ համալսարանին Հայագիտության ինսթիտուտի գիտաշխատողներ և պատմաբաններ: Ապրիլ 21-ին, Պաքըուի Մանկավարժական կեդրոնը ցեղասպանության նյութին շուրջ դասախոսած է փրոֆեսոր Տումիթրու Ֆիքուցա, իսկ գրողներու Միության անդամ Միրչա Պոսթանը հատվածներ ընթերցած է հայ դասականներու գործերեն և վարուժան Ոսկանյանին «Շշուկներու մատյան» գիրքեն, որուն հետևած է բեմադրիչ Ֆլորին գևորգյանի և իզապելա Պոսթանի «Հայոց ցեղասպանություն» և «ճանաչցիր-1915» շարժանկարներու ցուցադրությունները: Ապրիլ 23-ին, ձեռնարկներու շարքը շարունակված է «Ցավի գույները» խորագրով գրաֆիկական պատկերներու ցուցահանդեսի բացումով: Պաքըուի և Փիաթրա Նեամց քաղաքներու դըպրոցներու 11-18 տարեկան սաները երկու ամիս շարունակ
պատրաստած են Հայոց ցեղասպանությանը նվիրված թեմատիկ նկարներ: Այնուհետև պատանի նկարիչները իրենց աշխատանքները նվիրած են Ռումանիո Հայոց Միության Պաքըուի մասնաճյուղին: Ապրիլ 25-ին, ձեռնարկները ավարտված են Պաքըուի Աթենեուլ սրահին մեջ Միհայիլ ժորա ֆիլհարմոնիկ նվագախումբի համերգով, որու ընթացքին հնչած են Արամ խաչատրյանի «գայանե» և «Սպարտակ» պալեթներեն, ջութակահարուհի Ալեքսանտքրա Օնոֆրեի կատարմամբ հնչած է Ալեքսանտր Հարությունյանի «Concert շեփորի և նվագախումբի համար» ստեղծագործությունը: Համերգը եզրափակված է Ռումանիո Հայոց Միության Պաքըուի մասնաճյուղի նախագահ վասիլե Հակոբի, գրող վարդան Առաքելյանի և ՌՀՄ նախագահ, ծերակուտական վարուժան Ոսկանյանի ելույթներով:
*** Ապրիլ 21-24-ին, Դիլիջանի հետ եղբայրացած Ռոման քաղաքի մեջ կազմակերպված էր հայերու դեմ ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված
*** Ռոմանի Ֆրանցիսկյան ինսթիտուտի մեծ սրահին մեջ տեղի ունեցած է հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով մը: գիտաժողովի ընթացքին ելույթ ունեցած են քաղաքապետ լաուրենցիու լեորեանու, գրող վարդան Առաքելյանը, մարզային կրթական հաստատություններու ռեկտորներ և դասախոսներ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, տեղական հանձնաժողովի ծրագրի շրջանակե ներս Պաքըուի և Ռոմանի ՌՀՄ մասնաճյուղերու կողմե կազմակերպըված ձեռնարկներ իրագործված են նախագահներ վասիլե Հակոբի և Էմանուել Նազարեթյանի ղեկավարությամբ:
3-4/2015
15
Քոնսթանցա. Հանրահավաք հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ
1915-2015՝ 100 տարի, 100 տարի լռության, հոգեվարքի, ճնշումներու: 100 տարի, երբ ամբողջ մեկ ժողովուրդ ոչընչացավ և հազարամյա ամբողջ մեկ քաղաքակրթություն ջընջվեցավ՝ խեղդվելով արյան և արցունքներու մեջ: Կաշի և ոսկոր միայն մնացած գունատ ստվերներ, մեկ կողմեն ալ անիծված ապրելու այդ սարսափները և միևնույնատեն օրհնված, որ բարեբախտությունը ունեցան վերապրելու և ցրվելու աշխարհի չորս անկյունները՝ իրենց հետ տանելով աննշան բարեբախտությունը՝ անմահացնելու ազգ մը: Եվ ահավասիկ կյանքը հաղթեց...: Անոնք, որ այսօր մեզ հետ չեն, կապրին մեր մեջ, մեզմե յուրաքանչյուրին մեջ` հավիտյանս: Այս տարիներու լռությունը շատ երկար տևեց, շատ մեծ է ցավը, շատ խորն է վերքը: Եկավ ժամանակը, որ հատուկենտ ձայները մեզ միացնեն, հաղթել արգելքները, հաղթել քաղաքագետներուն, վախը և ստանձնել հետևանքները, մանավանդ ամենեն առաջ լսելի դարձնել մեր ձայնը: Կարելի է 16
3-4/2015
հիմա է ժամանակը, կարելի է հիմա պետք է ըլլար այս ամենը:
*** Քոնսթանցայի հայ համայնքը, իրենք ըլլալով վերապրողներուն հետնորդները, միավորեցին իրենց ուժերը` մեծարելու համար իրենց նախնիները: Անոնք կարգ մը հանրահավաքներու միջոցով ուզեցին լսելի դարձնել լայն հանրության արյունոտ ժամանակներու պատմությունը: «Մենք կհիշենք և կպահանջենք արդարություն» կարգախոսին տակ, մարտ ամիսեն սկսյալ մինչև օրս, Քոնսթանցայի հայերու ամեն մեկ սերունդ հոգիով և մարմինով իրենց ներդումը ունեցան բոլոր ձեռնարկներուն՝ կենդանի պահելու համար ատենվա նահատակներու հիշատակը, այսօր արդեն սուրբերուն, որոնք զոհ դարձան մեծ արժանապատվությամբ: Նախապես պզտիկները մասնակցեցան միանալով «Comenius» մանկապարտեզի «Երեխաներու Ուրախություն Փա-
ռատոն»-ին, ուր ներկայացուցին Հայաստանը` ազգային տարազներ հագված, թեմատիկ ցուցադրատախատակով մը, լեցուն իրականությամբ և երևակայությամբ: Ծաղկազարդին իրենց մասնակցությունը բերին, ստեղծագործական Արհեստանոցի մը մեջ պատրաստելով տասնյակ ան-մո-ռւկ-ներ՝ մեծ վարպետությամբ և համբերությամբ: Ապրիլ 3-ին, Քոնսթանցայի «Օվիտիուս» համալսարանի սրահին մեջ կազմակերպվեցավ «Հայերը կյանքի և մահվան միջև» թեմայով բանախոսությունը՝ աջակցությամբ համալսարանի փրոֆեսոր, տոքթոր Միքայել գրիգորի: Հրավիրյալ բանախոսներ՝ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյան, համալսարանական փրոֆ- տոքթոր վալենթին չորպեա, Թոմիսի Արքեպիսկոպոսության կողմե՝ չե-
te-ճանաչիր-1915» շարժանկարը: ինչպես ամբողջ աշխարհի հայ եկեղեցիներու մեջ, այնպես ալ Քոնսթանցայի մեջ հայ եկեղեցվո զանգերը 100 անգամ ղողանջեցին միևնույն ատեն, երբ նահատակները դարձան սուրբեր և այս պահեն ալ կհըսկեն մեզ համար...: Ապրիլ 24 – Սուրբ նահատակներուն նվիրված հանդիսավոր պատարագեն հետո, Քոնսթանցայի հայ համայնքին անդամները բոլոր անցորդներուն բաժնեցին Հայաստանին
զար Աքսինթե Տեր հայրը, համալսարանական փրոֆ. տոքթոր Կարապետ Կումպեթլյան: Ապրիլ 21 - «Համաշխարհային ընթերցանության Օր» շրջանակին մեջ, իբրև հարգանքի տուրք ցեղասպանության զոհերուն, տեղի ունեցավ երեկույթ մը, ուր ընթերցվեցան հատվածներ քանի մը հեղինակներու գրվածքներեն, որ ընտրված էին մարդկությանը հիշեցնելու համար ամբողջ մեկ ժողովուրդի չարչարանքները, որ մահացան և հարություն առին Աստուծո համար: ընթերցեցին Քրիստինա Օտապաշյան՝ Հենրի Մորկընթաուեն «Դեսպան մը Կոնստանդինոպոլի մեջ», լուիզա Թերզյան՝ վարուժան Ոսկանյանին «Շշուկներումատյան»-են, Անաիդա Սարգիսյան արտասանեց «Հայերու օրրան» Սիամանթոյին բանաստեղծությունը, իսկ Արամ Նիցա՝ Հովհաննես Թումանյանին «Հայերու ցավը»: Ներկաները առիթը ունեցան դիտելու նաև Ֆլորին գևորգյանի և իզապելա Պոսթան-գևորգյանին «Recunoaş-
եռագույնի հետ և կարմիր մեխակներ: Նույն օրը, անոնք մասնակցեցան նաև Պուքրեշի մեջ կազմակերպված իրենց հայրենակիցներու ձեռնարկներուն: Ապրիլ 26, կիրակի – Քոնսթանցայի հայ երիտասարդությունը եկեղեցվո բակին մեջ մոնթաժ մը իրագործեց ծաղիկներով և յուղաներկով: Այն ըլլալով 100 տարի առաջ թափված արյունի խորհրդանիշ, որ ստեղծվեցավ մեծ ջանքերով և արտակարգ ազդեցություն (էֆեկտ) ունեցավ:
3-4/2015
17
ՅԱՇ
Ապրիլ 21-ին, Ռումանիո Հայոց Միության Յաշ քաղաքի մասնաճյուղը կազմակերպեց «Հայոց Ցեղասպանության հարյուրամյակ» խորագրով միջոցառումը՝ Ռամատա հյուրանոցի Նյու Յորք դասախոսություններու սրահին մեջ: «Հայոց Ցեղասպանության հարյուրամյակ» դասախոսությանը նախորդեց Յաշի հայկական տաճարին մեջ տեղի ծխատեր քահանա Ռատու գրիգոր Հոլքայի, ինչպես նաև Սուչավայի ծխատեր քահանա Ազատ Մանտալյանի կողմե մատուցած պատարագը՝ որպես հարգանքի տուրք ցեղասպանության զոհե-
18
3-4/2015
րու հիշատակին: Միջոցառումներու շարքեն ներս, Յաշի հայ համայնքը նշեց նաև «ընթերցանության միջազգային օր»-ը՝ կազմակերպելով միևնույն օրը 40 երկիրներուն մեջ տեղի ունեցած «Շշուկներու մատյան» վեպեն 49 հանրային ընթերցանություններեն մեկը: «ընթերցանության համաշխարհային օր» միջոցառման առիթով, ընթերցասերներուն ներկայացվեցան ոչ միայն վարուժան Ոսկանյանի վեպեն հատվածներ, այլ նաև էջեր վերջին դարու հայ մշակույթի կարկառուն դեմքերու ստեղծագործություններեն, ինչպիսիք են Զապել Եսայան,
Սիամաթո, Կոմիտաս, Եղիշե չարենց, վիլիամ Սարոյան, Հովհաննես Շիրազ, Պարույր Սևակ, Հակոբ Մնձուրի, Սիլվա Կապուտիկյան: ընթերցանությունը տեղի ունեցավ դերասան Տումի Ֆլորեսքուի խոր և հուզիչ կատարմամբ: Յաշի մշակութային իրադարձությունը արժանացավ բոլոր ազգային փոքրամասնություններու, ինչպես նաև քաղաքի մշակութային որոշ հաստատություններու ներկայացուցիչներու հետաքրքրությանը: Դասախոսություններու ծրագիրը եղավ հագեցած, հրավիրյալներու շարքին գտնվելով պագըուաբնակ փրոֆ. տոքթ. Տումիթրու Զահարիան, ով ռւումանահայ համայնքին վերաբերյալ բազմաթիվ հետազոտություններու հեղինակն է, և Երևանեն ժամանած համալսարանական՝ տիկին Մարինե Հովսեփյանը: Հանդիպման ընթացքին տեղի ունեցավ նաև Յաշի հայ համայնքի մշակութային պարբերական Սիամանթոյի վերջին համարի (4/2015) շնորհանդեսը:
ՊՈԹՈՇԱՆ
Ապրիլ 22-ին, Սուրբ Մարիամ տաճարին մեջ պոթոշանաբընակ հայությունը նշեց Հայերու Ցեղասպանության 100 ամյակը: Միջոցառումները սկսան պատարագի մատուցմամբ, որմե ետք Պոթոշանի Հայ Եկեղեցվո ծխական խորհուրդի կազմակերպմամբ տեղի ունեցավ սիփոզիում մը՝ նվիրված ցեղասպանության զոհերու հիշատակին: Հայ համայնքին հետ միասին ոգեկոչմանը մասնակցեցան նաև Պոթոշան մարզի կուսակալ Քոսթիքը Մաքալեցի, Պոթոշանի փոխքաղաքապետ Քոսմին Անտրեի, Մշակույթի մարզային վարչության տնօրեն Տընուց Հուցու: Ներկա էին նաև Անա Թելեթին և Քոսթել Կրիկորուցը՝ Պոթոշանի հայ համայնքի երկու հին բարեկամներ, որոնք վերջերս «Միհայ Էմինեսքուի» անվան մարզային գրադարանեն ներս կազմակերպեցին Հայոց Ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես մը, որու բացումը տեղի ունեցավ Ապրիլ 24-ին: Հրավիրյալներու շարքին էին նաև Պոթոշանի հրեա և գնչու
համայնքներու ներկայացուցիչները: Ներկայացված դասախոսությունները պատմության իսկական դասեր էին բոլոր ներկաներուն համար. հայերուն դեմ թուրքերու գործած բռնություններուն մասին: խոսեցան երեք ականավոր մտավորականներ՝ պատմաբան Տընուց Փրոտանը, հրապարակախոս և պատմաբան Քորնելիու Ֆիլիփը և ուղղափառ եկեղեցվո քահանա Փեթրու Կերվասեն: 1915 թվին Պոթոշանի հայությունը կհաշվվեր ավելի քան
2000 հոգի և տնտեսապես այնքան ուժեղ էր, որ 1912-ին հանդիսացավ ամենամեծ նվիրատուն` քաղաքի պարծանքի առարկա դարձած «Միհայ Էմինեսքուի» անվան թատրոնի շենքի կառուցմանը: 1915-են առաջ պոթոշանաբնակ հայերը ունեին երկու դպրոց և երեք եկեղեցի: Պոթոշանի հայ գաղութը սերտ կապ կպահպաներ Պոլսո հայության հետ, ուրկե կուգային հայերեն դասագիրքերը, ընդհանրապես հայերեն գրականությունը, երկու դպրոցներուն մեջ դասավանդող ուսուցիչները, ինչպես նաև քահանաները և սարկավագները, նույնիսկ գեղեցիկ զարդարված շիրմաքարերը: Ցեղասպանության պատճառով խզվեցան Պոթոշանի հայ գաղութին և Պոլսո հայության միջև կապերը, որու հետևանքով 15 տարի անց՝ 1930-ին պոթոշանաբնակ հայերու թիվը կնվազի մինչև 500 հոգի, մնացեր էր միայն մեկ դպրոց՝ սակավաթիվ աշակերտներով, իսկ երեք եկեղեցիները ունեին միայն մեկ քահանա, մեկ սարկավագ և երկու երգիչ:
3-4/2015
19
ՌՈՄԱՆ
Մարտ 21-ին, Ռումանիո Հայոց Միության Ռոման քաղաքի մասնաճյուղը «ճորճե Ռատու Մելիտոնի» անվան քաղաքային գրադարանի ժամանակավոր շենքին մեջ, նշեց Հայոց Ցեղասպանության 100 ամյակը: Միջոցառմանը մասնակցեցան Ռոմանի մշակույթի մարդիկ, աշակերտներ: «Այս շրջանին, աշխարհով մեկ տեղի կունենան մշակութային և պատմական միջոցառումներ՝ նվիրված Օսմանյան կայսրության տարածքին իրականացված Հայերու դեմ Ցեղասպանության հիշատակին, ցեղասպանություն մը, որ դեռևս անպատիժ մնացած է և որ չի ճանչնար այն իրագործած Թուրքիան: Ռումանիո Հայոց Միության բոլոր մասնաճյուղերուն մեջ տեղի կունենան 1915 թվի Հայոց Ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներ: Ռոմանի մեջ այս պահը մենք կնշենք կազմակերպելով պատմական լուսանըկարներու ցուցահանդես մը, սրբապատկերներու ցուցահանդես մը և հրապարակային ընթերցանություն հայ հեղինակներու ստեղծագործություններեն՝ Ապրիլ 21-ը հանդիսանալով ցեղասպանության զոհերու հիշատակին նվիրված ընթերցանության համաշխարհային օր», նշեց ՌՀՄ Ռոմանի մաս20
3-4/2015
նաճյուղի նախագահ Էմանուել Նազարեթյանը: Ապրիլ 23-ին, Ռոմանի հայկական եկեղեցվո մեջ մատուցվեցավ պատարագ մը՝ նվիրված 1.5 միլիոն նահատակներու հիշատակին, իսկ Ապրիլ 24-ին Ռոմանի Հռոմեա-կաթոլիկ աստվածաբանության ինստիտուտին մեջ տեղի ունեցավ ցեղասպանության թեմայով ֆիլմի ցուցադրում և գիտաժողով մը, որու ընթացքին բանախոսեցան պատմության դասատուներ և աստվածաբաններ: ժամանակը չջնջեց 1915 կոտորածներու հիշողությունը. «Օսմանյան կայսրության անկման և քայքայման ժամանակաշրջանին քրիստոնյաներ սպաննվեցան, ներառյալ թուրքեր: Մեծհայրս թուրքական բա-
նակի խոհարար էր և սպաներուն հետ շատ լավ հարաբերություններու մեջ էր: Եվ, քանի որ ոչ բոլորի սիրտերն էին քարացած, իրենց մոտ կանչեցին և հորդորեցին ընտանյոք հեռանալ: Այսպես մեծհայրս և մեծմայրս կրցան փրկվիլ: Հետո անոնք հաստատվեցան Քոնսթանցա քաղաքը, որտեղ ես ծնվեցա», խոստովանեց Էմանուել Նազարեթյանը: Հետո ներկաները մասնակցեցան պատմական լուսանկարներու ցուցահանդեսի բացմանը: «լուսանկարները ստացած ենք Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտեն: Առաջին անգամն է, որ Ռումանիո հանրությունը հնարավորություն ունի այս լուսանկարները տեսնելու: Յուրաքանչյուր լուսանկար ունի իր հատուկ բացատրությունը: Ցնցող տեսարաններ են: Յուրաքանչյուր լուսանկարի մեկնաբանությունը կբացատրե, թե ուր, երբ և ինչպես տեղի ունեցան այդ սարսափները: Անոնք, ովքեր ցուցահանդեսը պիտի տեսնեն՝ այս լուսանկարները վերլուծելով, իրենց անձնական եզրակացություններուն պիտի հանգին», շեշտեց պարոն Նազարեթյանը:
Դասախոսություն Բուխարեստի Հայ Մշակութային Կենտրոն-ում
Երկուշաբթի, ապրիլ 6-ին Բուխարեստի Հայ Մշակութային Կենտրոն-ում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ դասախոսեց ՌՀՄ կողմից հրավիրյալ, Հայաստանի Modus Vivendi Կենտրոնի նախագահ Արա Պապյանը: Դասախոսության թեման էր՝ Woodrow Wilson’s Arbitral Award as the Main Legal Basis for the Territorial Rights of the Republic of Armenia. Նշենք, որ Արա Պապյանը 20002006 թթ.-ը եղել է Կանադայում Հայաստանի դեսպանը և ապա նշանակվել է Հայաստանի Արտաքին գործոց նախարարության խոսնակը, իսկ 1995-1997թթ.-ը եղել է Ռումինիայում հայ դեսպանության հյուպատոսը: Արա Պապյանի վարած դասախոսության նյութը արտակարգ հետաքրքիր էր, որ հասցեագրված էր ոչ միայն ոլորտի նեղ մասնագետների, այլև դահլիճում ներկա բոլոր ունկնդիրներին և գլխավորապես վերաբերում էր առկա տարածքային վեճերին, դեռևս Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի և 1918թ. Հայաստանի նոր Անկա:խ Հանրապետության միջև գծված սահմաններով՝ դիտված միջազգային իրավունքի պրիզմայով: Դասախոսությանը ներկա էին Ռումինիայում Հայաստանի դեսպան պարոն Համլետ գասպարյանը, գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս
Հակոբյանը, ՌՀՄ նախագահ, սենատոր վարուժան Ոսկանյանը: Նույն այս խնդրի շուրջ, ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, պարոն Արա Պապյանը դասախոսություններով հանդես կգա նաև Ռումինիայի Թըրկու Մուրեշ և Քլուժ-Նափոկա քաղաքների մեջ:
Մարտ 15, կիրակի Պուքրեշի Հայոց Մայր տաճարին մեջ Սբ. պատարագ մատուցվեցավ Սումկայիթի (1988) և Կիրովապատի (1988), Պաքուի (1990) և Մարագայի (1992) հայերու դեմ իրագործված ջարդին զոհվածներու հիշատակին, ինչպես նաև Ազգային մեծ հերոս, զորավար Անդրանիկի ծննդյան 150 ամյակի առիթով: Պատարագը մատուցվեցավ ձեռամբ գերաշընորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի, հոգեշընորհ Տ. Զարեհ Ծ. վրդ. Պարոնյանի, տեր Պոկտան քահանա Եզրասի և Հայկ սարկավագ Ազարյանի: Այնուհետև ցեղասպանության զոհերու հուշարձանի և զորավար Անդրանիկի կի-
սանդրիին առջև ծաղկեփունջեր և պսակներ դրվեցան Հայ Արքեպիսկոպոսության, հայկական դեսպանության և ՌՀՄ-ի կողմե, ապա Հայ մշակութային կեդրոնի մեջ տեղի ունեցավ «Զոհեր և հերոս» թեմայով հանդիպում-քննարկում: Այս առիթով խոսք առին Ռումանիո մեջ Հայաստանի դեսպան Համլետ գասպարյան, Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյան, „Ararat” հանդեսի գլխավոր խմբագիր Միհայ Ստեփանգազազյան և „Ararat”-ի խմբագիր, պատմագետ Էդուարդ Անթոնյան: Բոլոր ելույթ ունեցողները ընդգծեցին պահուն կարևորությունը, շեշտելով՝ թե զորավար Անդրանիկը ոչ միայն պարզ հերոս մըն է, այլև հայ ազգային խորհրդանիշ:
Ոգեկոչում Պուքրեշի մեջ՝ զոհեր և հերոս
3-4/2015
21
ՌՈՒՄԱՆիՈ ՆԱխԱգԱՀը ԿՈչ ԿըՆԵ ճԱՆչՆԱլ ՀԱՅ ժՈղՈվՈՒՐԴի ՈղԲԵՐգՈՒԹՅՈՒՆը
լիցի կապակցությամբ, ուր մասնավորաբար կըսվի. «Հայ ժողովուրդի ողբերգությունը ճանչնալը կարևոր և անհրաժեշտ ազդակ մըն է` արմատախիլ ընելու համար ատելությունը, անհանդուրժողականությունը, ռասիզմը և այլատյացությունը»,- կըսե Կլաուս Յոհաննիսը: «1915թ. ողբերգական իրադարձություններեն մեկ դար անց, խոնարհ հարգանքս կբեԱպրիլ 24.2015 րեմ հայ ժողովուրդի զոհերուն, Ռումանիո նախագահը ապ- անոնք, որ անցյալ դարու սկիզրիլ 24-ին առաջին անգամ ըլ- բեն տասնամյակներով դիմադլալով ուղերձ հղած է հայերու րած են պատմական աղետնեողբերգության 100-րդ տարե- րուն և փորձություններուն: Հար-
յուր հազարավոր անմեղ հոգիներ զոհվեցան, այդ սարսափելի հանցագործության ժամանակ, որն ալ ստվեր կնետե մարդկության վրա և կստիպե մեզ երթալ ճանչնալու և հաշտվելու ուղիով»: իր ուղերձի շարունակության մեջ նախագահ կնշե նաև. «100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունը պատմական իր ծավալի մեջ ճանչնալը շատ կարևոր է...»: «Զոհերու հանդեպ հարգանքը կստիպե մեզ մեր միտքերը ուղղել բոլոր նահատակներուն և լուռ աղոթել անոնց համար: Թող զոհվածներու հիշատակը հավերժ մնա մեր սիրտերու մեջ»:
Ապրիլ 24.2015 Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլ 24-ին Ռումանիո պատգամավորներու պալատի մարդու իրավունքներու հանձնաժողովը հայտարարություն մը տարածած է, ուր մասնավորաբար կըսվի՝ «Ապրիլ 24-ին կլրանա 1915թ. Թուրքիո արևելքը հայերու դեմ իրագործած կոտորածին 100-րդ տարելիցը: Մարդկության դեմ այդ հանցագործությունը պետք չէ մոռցըվի, իչպես կըսե Ֆրանցիսկոս Պապը, որովհետև այն 20-րդ դարու առաջին ցեղասպանությունն է, որուն հաջորդած են նացիստներու և Ստալինի կողմե իրագործված ցեղասպանությունները»: «Պատճառը, որ ամեն տարի պետք է ոգեկոչենք այս ցավա-
դարանի որոշման միջոցով «1915-1917թթ. Օսմանյան կայսրության հայերու դեմ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները կբնորոշվին իբրև ցեղասպանություն»,- կըսվի հայտարարության մեջ: «Կգտնենք, որ ինչպես Ռումանիո մեջ կհիշատակվի Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքին հրեանեու և գնչուներու հոլոքաստը, եկած է ժամանակը Ռումանիո մեջ նշելու նաև հայերու դեմ Ցեղասպանությունը, ներառյալ օրենսդրական նախաձեռնության ձևով Ապրիլ 24-ը Մարդկության դեմ ցեղասպանության հիշողության օր հայտարարելու միջոցով»,կառաջարկե Ռումանիոպատգամավորներու պալատի մարդու իրավունքներու հանձնաժողովը:
Ռումանիո խորհրդարանը կոչ կընե չմոռնալ 20-րդ դարու առաջին ցեղասպանությունը
22
3-4/2015
լի արարքը, ճիշդ այն է, որ «չարը կոծկելը, կամ ժխտելը վերք մըն է, որ կշարունակի արնահոսել, եթե չես վիրակապեր» այսպես հայտարարած է Հռոմի պապը ապրիլ 12-ին: Թեև Թուրքիան մինչ օրս չէ ճանչցած ցեղասպանությունը, թուրքական կառավարության անդամները Թալեաթ փաշայի գլխավորությամբ այն ատեն գաղտնի կերպով գործադրած են հայերու բնաջընջման ծրագիրը: Ապրիլ 15-ին, Եվրոպական խորհրդարանը եվրոպական բոլոր մեծ կուսակցություններու աջակցությամբ ընդունեց ոգեկոչման վերաբերյալ որոշում, որը կոչ կընե Թուրքիային Հայոց ցեղասպանությունը ճանչնալու միջոցով Հայաստանի հետ հաշտության ուղի բանալ: Առաջին անգամ Եվրոպական խորհըր-
ՌՈՒՄԱՆիՈ ՀԱՅՈՑ ՄիՈՒԹՅԱՆ ՆԱխԱգԱՀ՝ ՍԵՆԱՏՈՐ վԱՐՈՒժԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ. ՔԱղԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՀԱՅՈՑ ՑԵղԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵլիՑի ԱՌիԹՈվ
Մեծ ողբերգությունները միայն տուժած ժողովուրդինը չեն, այլև համայն մարդկության ողբերգություններ են: իսկ 1915 թվին հայերուն դեմ օսմանյան իշխանություններու կազմակերպած ցեղասպանությունը այդ ողբերգություններեն մեկն է: 1915 թվականի գարունեն սկսյալ, միայն քանի մը ամսըվա ընթացքին, իր իսկ պատմական բնօրրանին մեջ ոչնչացվեցավ հայոց բազմահազարամյա քաղաքակրթությունը: Հարյուր հազարավոր բնակարաններ, հազարավոր եկեղեցիներ, դպրոցներ, մշակութային հաստատություններ, մշակութային և կրոնական ահագին ժառանգություն մը ավերվեցավ և ամայացավ: Մինչև առաջին աշխարհամարտի ավարտը, պատմական Հայաստանի երեք միլիոն հայ ազգաբնակչութենեն վերապրողներ չկային այդ տարածքին վրա: Անոնք ովքեր չսպաննվեցան իրենց տառապ-
յալ կյանքը շարունակեցին աքսորի մեջ, որբանոցներուն մեջ, հարեմներուն մեջ կամ բռնի իսլամացան: Հայերու բնաջնջումը Օսմանյան կայսրության իշխանություններու կողմե կանխամտածված և դաժանությամբ իրագործված գործողություն մըն էր: Օսմանյան բանակ զորակոչված տղամարդիկ զինաթափվեցան, ընդգրկվեցան տաժանակիր աշխատանքի ստորաբաժանումներ և կարճ ժամանակ անց սպաննըվեցան: Մնացած ազգաբնակչությունը՝ մեծ մասամբ ծերեր, կանայք և երեխաներ, բռնի տեղահանվեցան և քշվեցան դեպի Միջագետքի անապատները: Այն ատեն, երբ հոգնութենեն կամ ավազակախումբերու հարձակումներեն ճանապարհին չվախճանվեցան, ապա աքսորյալները մահացան համատարած սովի, ծարավի, ցուրտի կամ հիվանդություններու պատճառով: Երբ դիերը ճանապարհի
եզրին չմնացին և գազաններու ճարակ չդարձան, կամ ալ երբ Եփրատի ջրերը ատոնց չկլլեցին, ապա տեղահանվածներու շարասյուններու հանգուցյալները ուրիշ գերեզման չունեցան, քան անապատի ավազներուն մեջ փորված հավաքական գերեզմանափոսերը: Երիտթուրքերու կառավարության թողարկած բազմաթիվ փաստաթուղթեր, արտասահմանցի դիվանագետներու զեկուցագրեր, վերապրողներու վկայություններ, ցնցող լուսանկարներ՝ ապացույցն են թուրքական իշխանություններու կանխամտածված հայաջինջ գործողություններու: Մորս կողմե մեծհորս ընտանիքեն վերապրեցան միայն մեծհայրս և կրտսեր քույր մը, զոր մեծհայրս շատ ավելի ուշ վերագըտավ՝ որբանոցի մը մեջ: Անոր քույրերեն մեկը վախճանվեցավ անապատին մեջ՝ իր չորս տարեկան աղջկան հետ: Մյուս քույրը ինքնասպան եղավ նետվելով Եփրատի ջուրերը՝ չբռնաբարվելու համար: իսկ անոր եղբորը զինվոր մը սուրով սպաննած է: Աշխարհի երեսին գրեթե չկա հայ ընտանիք մը, որ կոտորածներու ատեն զոհ մը տված չըլլա: Ցեղասպանությունը մեկ ու կես միլիոն զոհեր խլեց՝ մեկ ու կես միլիոն անգերեզման մեռյալներ: Հայոց Ցեղասպանությունը, որ փաստորեն բնաջնջեց բազմահազարամյա քաղաքակըրթություն ստեղծած և պատմության մեջ առաջին քրիստոնյա պետությունը տված հայ ժողո3-4/2015
23
վուրդի կեսը, խոր վերք մըն է, որ չի կրնար սպիանալ առանց միջազգային համերաշխության: Հայերու Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն բարոյական մոտեցում մըն է, այլև միջազգային հանրության պայծառամտության դրսևորում: Եթե անոր ճանաչումը տեղի ունենար դեռևս առաջին աշխարհամարտի ավարտին, ապա բազմաթիվ ուրիշ սարսափներ հնարավոր կըլլար կանխարգելել: վերջին տարիներուն ավելի ու ավելի տարածված կդառնա Օսմանյան կայսրության մեջ հայության կոտորածի որակումը, որպես ցեղասպանություն: Ռումանահայ համայնքը կհայտնե իր հարգանքը և երախտագիտությունը հանդեպ բազմաթիվ այն խորհրդարաններու և Կառավարություններու, միջազգային կառույցներու, քաղաքական ղեկավարներու, որ իրենց ավանդը ներդրին ճշմարտության վերականգնման գործին: Միաժամանակ, կարտահայտենք մեր երախտագիտությունը այն ռումեն քաղաքական գործիչներուն հանդեպ, ովքեր եվրոպական ատյաններեն ներս սատարեցին Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևերը: Միայն վերջին շաբաթներու ընթացքին, շարք մը քաղաքական հայտարարություններ և բանաձևեր հստակորեն ապա-
24
3-4/2015
ցուցած են, թե եվրոպական արժեքներու հարգումը և քրիստոնեական հավատքի մեջ հարատեվումը կհամատեղվին հայ ժողովուրդի տառապանքներու և քրիստոնեական մարտիրոսության ճանաչմանը: «Հայերու Ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» խոսուն խորագիրը կրող՝ 3 Մարտ 2015-ին ընդունված Եվրոպական ժողովրդական Կուսակցության բանաձևին մեջ, միանշանակորեն կըսվի. «Մենք հարգանքի տուրք կմատուցենք 1915 թվականի Հայերու Ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերու հիշատակին: Մենք կդատապարտենք հայ ժողովուրդին հանդեպ ցեղասպանական գործողությունները, որոնք ծրագրվեցան և շարունակաբար իրագործվեցան Օսմանյան կայսրության և Թուրքիո տարբեր կառավարություններու կողմե` 1894-1924 թթ., հայրենազրկումը, կոտորածները և էթնիկական մաքրազտումը, որոնք ուղղված էին հայ ազգաբընակչության և անոր մշակութային ժառանգության ոչնչացման: Ցեղասպանության ժխտումը ևս, պատասխանատվութենեն խուսափելու և իրականացված ոճրագործությունները մոռացության մատնելու կամ արդարացնելու փորձերը՝ որակելով ատոնց, որպես հանցագործության շարունակություն և նոր
ցեղասպանություններ խրախուսելու միտում»: Կարճ ժամանակ անց, Եվրոպական խորհրդարանը ընդունած է բանաձև մը, որուն մեջ բացեիբաց կըսվի, թե «կվերահաստատե 18 Հունիս 1987 թվի բանաձևը, որով կճանչնա, թե 1915-1917 թթ. Օսմանյան կայսրության մեջ տեղի ունեցած և հայերու դեմ ուղղված ողբերգական իրադարձությունները ցեղասպանություն կներկայացնեն՝ համապատասխան 1948-ին ընդունված ՄԱԿ-ի Ցեղասպանության Հանցագործության Կանխարգելման և Պատժման մասին Կոնվենցիային»: լայն արձագանք գտած ժեստ մըն էր Ապրիլ 12-ի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը, ըստ որուն «1915-ի հայերու կոտորածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»: Այս բոլոր, ինչպես նաև առաջիկա շրջանին ակնկալվող հայտարարություններու բուն նպատակն է, համոզել Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիան ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը և վերահաստատելու հայկական քաղաքակրթության իրավունքը՝ ունենալ իր սեփական պատմությունը և մշակութային ու քրիստոնեական ժառանգությունը: Համոզված ենք, որ օրեցօր ավելի հաստատակամ դարձող միջազգային կեցվածքի խորա-
պատկերին վրա, ինչպես նաև քաղաքացիական գիտակցության ազատագրմանը և ներքին ժողովրդավարական գործընթացներու զարգացմանը զուգընթաց՝ ի վերջո Թուրքիա, պիտի վերանայե իր մոտեցումը սեփական պատմության պատասխանատվությունը ստանձնելու վերաբերյալ: Ռումանիո մեջ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները լրջորեն կսատարեն Հայերու Ցեղասպանության ճանաչմանը ուղղված ջանքերը: Ցավոք սրտի, ի հեճուկս եվրոպական հարթության վրա ընթացող զարգացումներու, այդ թեման կբացակայի քաղաքական կուսակցություններու ներքին օրակարգեն, մինչ ռումեն պետության իշխանությունները ավելի շուտ խուսափողական քաղաքականություն կվարեն՝ փորձելով հնարավորինս հեռավորություն պահպանել, երբեմն ալ խոչընդոտելով Հայոց Ցեղասպանության ճանաչմանը ուղղված որոշ քաղաքացիական նախաձեռնություններ: Քիչ թե շատ քողարկված պատճառը Թուրքիո չբարկացնելու և այդ պետության հետ հարաբերություններուն մեջ լարվածություն չմտցնելու ցանկությունն է: Սակայն ես առաջ կքաշեմ այն հարցը, թե արդյոք ի՞նչ կմնար մեր ազգային պատմութենեն և այսօր ի՞նչ պիտի սորվեինք մեր դասագիրքերեն, եթե մեր մեծ իշխանները՝ Ծերն Միրչայեն և Մեծն Ստեփանեն մինչև Կարոլոս Ա-ը այսպես մտածեին: Դժբախտաբար, Հայոց Ցեղասպանության անտեսումը չեզոքություն չէ, այն միայն կխրախուսե ժխտողականությունը: Այս ողբերգության ճանաչումը և ընդունումը պիտի նշա-
նակե, թե մարդկությունը ինչոր բան սորվեցավ 20-րդ դարի ցավոտ դասեն: Թեև 21-րդ դարը կգտնվինք, խորհրդանշական առումով 20-րդ դարը չի կրնար վերջ գտնել առանց Հայոց Ցեղասպանության ճանաչման:
3-4/2015
25
ԴԵՍՊԱՆ Հ.գԱՍՊԱՐՅԱՆի խՈՍՔը ԱՊՐիլի 24-ի ՄիՏիՆգՈՒՄ, ԲՈՒխԱՐԵՍՏ
Նախ շնորհակալ եմ, որ այս խորհրդանշական օրը այսպիսի բազմությամբ եկել եք ձեր համերաշխությունը հայտնելու հայերին: Շնորհակալ եմ ռումիններին, հույն, հրեա, գնչու, քուրդ փոքրամասնություններին, որոնք այսօր մեր կողքին են, ինչպես նաեւ այն թուրքերին, որ այստեղ են եւ կիսում են մեր ցավը: Մոռացություն, անտարբերություն եւ անգիտություն. ահա ինչի վրա են հույսը դնում ցեղասպանները եւ նեգացիոնիստները: Սրանք են պատասխանատվությունից խուսափելու նրանց պատվարներն ու թաքըստոցները: իզուր չէ, որ Հիտլերը 1939-ին լեհաստանի վրա հարձակվելուց առաջ իր գեներալներին ասում էր “Այսօր ո՞վ է հիշում հայերի կոտորածները”: իսկապես, 1915-20-ական թվականներին հայերի զանգվածային կոտորածների առիթով միջազգային աղմուկից 26
3-4/2015
ու բողոքներից հետո աշխարհը շատ արագ պատմության գիրկն ուղարկեց այդ հարցը: Արեւմտյան Հայաստանի իրենց բնիկ տարածքներից տեղահանված ու կոտորածներից վերապրած հայերը այդ ահավոր աղետից հետո աշխարհի տարբեր երկրներում հազիվ բուժում էին իրենց վերքերը, երիտթուրքական եւ քեմալական հարձակումներից թուլացած, սովի ու համաճարակների մատնված Արեւելյան Հայաստանը հայտնվել էր բոլշեւիկյան տիրապետության տակ եւ երկար ժամանակով զրկվել հայ ժողովրդի վիթխարի կորուստների մասին խոսելու իրավունքից: Առաջին եւ Երկրորդ Համաշխարհային պատերազմների հետեւանքով հաստատված համաշխարհային կարգերը եւ սառը պատերազմը եկան հայկական հարցը լիովին հանելու միջազգային օրակարգից: Ահա թե ինչու այսօր միջազգային հանրությունը լավատեղյակ չէ այդ հարցի մասին, կամ եթե գիտի էլ, ապա մակերեսայնորեն, ուստի հարցնում է, թե ի՞նչ կարիք կա փորփրելու 100 տարվա վաղեմության դեպքերը: Այդ մասին չեն ուսուցանում դպրոցներում, կարծես տաբու է դրված Հայոց ցեղասպանության վրա: Առաջին համաշխարհային պատերազմի տարեգրությունում նշվում են բոլոր ժողովուրդների կրած մարդկային եւ նյութական կորուստները, եւ ոչ մի խոսք հայերի մասին, այն դեպքում, երբ
այդ ավերիչ պատերազմի յուրաքանչյուր 10-րդ զոհը հայ էր: Մինչդեռ մենք դատապարտել եւ դատապարտում ենք ֆաշիզմը, որին զոհ գնացին միլիոնավոր հրեաներ, ինչպես նաեւ գնչուներ ու սլավոններ, ստալինիզմը, որ այդքան զոհեր եւ տառապանքներ պատճառեց ժողովուրդներին: Մենք լի ենք վճռականությամբ դատապարտելու մարդատյացությունն ու խտրականությունն իրենց բոլոր դրսեւորումներով: Մենք այդ չարիքների մասին շատ ենք խոսում եւ պարտավոր ենք խոսել ու անդադար հիշեցնել Հոլոքոստը եւ դրան հաջորդած մարդկության դեմ մյուս ոճիրները: Բայց պարտավոր ենք խոսել նաեւ, թեկուզ բավականին ուշացումով, դրանց նախորդած առաջին ոճիրի` Հայոց ցեղասպանության մասին: Քանի որ, ինչպես տեսնում ենք, այսօր էլ ժողովուրդների, ազգային եւ կրոնական խմբերի դեմ հալածանքները չեն դադարում: Այսօր իրաքում եւ Սիրիայում տեղահանության, հալածանքների ու կոտորածների են ենթարկվում եզդիները, քրդերը, ասորի ու հայ քրիստոնյա համայնքները: գրեթե նույն տարածքներում, ինչպես 100 տարի առաջ հայերի, հույների ու ասորիների դեմ եւ նույն մարդատյաց, ֆաշիստական եւ ծայրահեղական խմբավորումների կողմից: Անցյալ տարի նրանք քշեցին հայաբնակ Քեսաբ քաղաքի բնակիչներին, թալանեցին, ավերեցին եւ պղծեցին հայերի տներն ու ե-
կեղեցիները, պայթեցրեցին Դեր Զորի հայկական մատուռը, որտեղ ամփոփված էին 1915-ին արաբական անապատներում հայերի մահվան ճամբարների զոհերի ոսկորները: Դրա հետեւանքով այսօր տասնյակ հազարավոր իրաքահայեր եւ սիրիահայեր տունուտեղ թողած լցվել են Հայաստան: Այս ոճիրները գալիս են մեզ ասելու, որ անցյալի դասերը լավ չենք սերտել: Շուտ, շատ շուտ ենք պատմության գիրկն ուղարկել Հայոց ցեղասպանությունը, մոռացել դրա արհավիրքները, անտարբեր մնացել հայոց ցավերին, Հայաստանի եւ հայ ժողովրդի վրա դրանց կործանարար հետեւանքներին, որ մինչ այսօր էլ շարունակվում են: Այդ անտարբերությամբ կարծես թողություն ենք տվել ցեղասպանության հեղինակներին` երիտթուրք ղեկավարությանը եւ նրանց հետեւորդներին, ու այսօր այդ հարցերին նայում ենք ժամանակակից Թուրքիայի հետ շահադիտական հարաբերությունների դիրքերից: Որեւէ առանձին ազգ կամ ժողովուրդ չի կարող միայնակ պայքարել համամարդկային չարիքների դեմ: Երեկ այդպես էր ֆաշիզմի դեպքում, այսօր այդպես է արմատական ծայրահեղականության եւ միջազգային ահաբեկչության դեպքում: Մինչդեռ մենք մոռացության, անտարբերության եւ անգիտության պատճառով գրեթե 100 տարի մենակ ենք թողել հայ ժողովրդին իր խոր ցավերի ու վիթխարի կորուստների դեմհանդիման: 100 տարի առաջ Արեւմտյան Հայաստանի ողջ բնակչությունը տարհանվեց եւ
դեպի արաբական անապատներ մահվան ճանապարհներին գրեթե լիովին զոհ գնաց զինված խմբերի հարձակումներին, թալանին, կտտանքներին, սովին ու համաճարակներին: Նրանց ողջ ունեցվածքը եւ կալվածքները անվերադարձ բռնագրավվեցին երիտթուրքական իշխանությունների կողմից, իսկ հազարամյա նյութական եւ հոգեւոր ժառանգությունը հետագա տասնամյակների ընթացքում գրեթե լիովին ոչնչացվեց: Այսօր հայերի պատմական հայրենիքում մնացել են սոսկ բռնի իսլամացած հայերի ժառանգներ եւ հատուկենտ հուշարձաններ, որ հիշեցնում են հայոց անցյալը: Այսօր ցեղասպանությունից հրաշքով վերապրածների ժառանգները ցրված են աշխարհով մեկ` զուրկ իրենց պատմական հայրենիքի եւ ժառանգության նկատմամբ իրավունքներից: Այսօր իր պատմական տարածքների սոսկ մի փոքր մասի վրա ծվարած Արեւելյան Հայաստանը գերագույն ջանքեր է գործադրում գոյատեւելու ու զարգանալու հարեւան Թուրքիայի կողմից իրեն պարտադրված տնտեսական եւ քաղաքական-դիվանագիտական շրջափակման պայմաններում: Այս վիճակն անհանդուրժելի է եւ պահանջում է միջազգային հանրության համախմբումը: խոսքը վերաբերում է ոչ միայն Հայաստանի եւ հայ ժողովրդի, այլեւ ողջ Հարավային Կովկասի ու հարակից շրջանների անվտանգությանն ու կայունությանը: Առանց այս հարցերը լուծելու, առանց հաշտության եզրեր գտնելու Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, թուրք եւ հայ ժողովուրդների
միջեւ, դժվար է պատկերացնել Եվրոպայի ապահով ապագան նույնպես: Սակայն, ցավոք, թուրքական իրարահաջորդ կառավարություններն ընտրել են ցեղասպանության ժխտման եւ պատմական փաստերի կեղծման տակտիկան, որը տանում է դեպի փակուղի: Օգտվելով ռեգիոնում իր այսօրվա ռազմաքաղաքական եւ տնտեսական կշռից` Թուրքիան ուղղակի կամ լոբբիստական խմբերի միջոցով տարատեսակ ճնշումներ է գործադրում միջազգային մակարդակով Հայոց ցեղասպանության հարցը լռեցնելու, հայ ժողովրդի օրինական իրավունքներն անտեսելու համար: Փաստորեն Թուրքիան թելադրում է միջազգային հարաբերությունների սեփական կանոնները, Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ վարվում է կատարված փաստի անդառնալիության եւ ուժի գերակայության դիրքերից: Մեզ համար, որպես միջազգային հարաբերությունների սկզբունքներին եւ համամարդկային արժեքներին հավատարիմ երկիր, այդ պայմաններն անընդունելի են: Հայաստանի Հանրապետությունը, որը ներկայացնում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլեւ պատմական եւ բարոյական պարտք ունի Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայ ժողովրդի զավակների հանդեպ, քանիցս հանդես է եկել Թուրքիային ուղղված առաջարկով` զերծ մնալ նախապայմաններից եւ կարգավորել մեր փոխհարաբերությունները, որով հնարավոր կլինի քայլ առ քայլ հասնելու փոխհամաձայնության նաեւ Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղ3-4/2015
27
թահարման հետ կապված բարդ հարցերում, սակայն, ցավոք, մինչ այժմ այն մնում է անպատասխան: Հայաստանի տեսակետը պաշտպանում են միջազգային հանրությունը եւ խոշոր տերությունները, որոնք մեկ անգամ չէ, որ Թուրքիային կոչ են անում բացել Եվրոպական տարածքի վերջին փակ սահմանը եւ հարաբերությունները կարգավորել հարեւան Հայաստանի հետ: Այդ հարցն իրենց օրակարգի վրա են պահում վաշինգտոնը, Փարիզը, Բրյուսելը եւ այլ մայրաքաղաքներ: չնայած աշխարհաքաղաքական տարբեր դասավորումներին ու դաշինքներին եւ Թուրքիայի հետ իրենց ունեցած տնտեսական եւ ռազմաքաղաքական շահերին, 20-ից ավելի պետություններ եւ միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիային կոչ արել առերեսվել սեփական պատմության հետ: Դեռեւս 100 տարի առաջ, 1915թ. մայիսին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի կառավարությունները համատեղ հռչակագրով հայերի կոտորածները որակել են որպես «մարդկության եւ քաղաքակրթության դեմ հանցագործություններ»։ Բառացիորեն վերջերս, Եվրախորհրդարանի մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վերաբերյալ տարեկան զեկույցում կոչ է արվում ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունել Հայոց ցեղասպանությունը եւ խրախուսել ԵՄ ինստիտուտներին նպաստելու Ցեղասպանության ճանաչմանը: Մինչ այդ եվրոպական ամենախոշոր քաղաքական 28
3-4/2015
ընտանիքներից մեկը` EPP-ն, հանդես էր եկել նման կոչով (այդ բանաձեւն ընդգրկում է ճանաչման, դատապարտման, հայերի կրած վնասների փոխհատուցման հարցեր): Մարտի 27-ին ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշըրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւը: Այդ բանաձեւը վերահաստատում է, որ ցեղասպանության եւ մարդկության դեմ ոճրագործությունների անպատժելիությունը խրախուսում է նման հանցագործությունների կրկնությունը եւ լուրջ խոչընդոտ է հանդիսանում միջազգային խաղաղության եւ անվըտանգության ապահովման ուղղությամբ ժողովուրդների համագործակցության համար, եւ ընդգծում է անպատժելիության դեմ պայքարը՝ որպես կանխարգելման կարեւոր գործիք: Այս տարվա հունվարի վերջին, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, Երեւանում Հայաստանի եւ համայն հայության անունից ընդունվեց մի Հռչակագիր, որով „վերահաստատում է Հայաստանի եւ հայ ժողովրդի հանձնառությունը՝ շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման եւ պատմական արդարության հաստատման համար”: Մեր կարծիքով, եթե Առաջին համաշխարհային պատերազի շղարշի տակ քողարկված մարդկության դեմ այս հանցագործությունը պատշաճ կերպով դատապարտվեր, ա-
պա, միգուցե, հնարավոր կլիներ կանխարգելել մարդկության դեմ հետագա` այդ թվում Երկրորդ համաշխարհային պատերազմի քողի ներքո եւ դրանից հետո իրականացված մարդկության դեմ հանցագործությունները: Հռչակագիրն անդրադառնում է շատ հարցերի, որոնցից կուզենայի կանգ առնել երկու կետի վրա. առաջին, Հռչակագիրը շնորհակալություն է հայտնում այն պետություններին, միջազգային, կրոնական եւ հասարակական կազմակերպություններին, որոնք քաղաքական խիզախություն ունեցան ճանաչելու եւ դատապարտելու Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված սոսկալի ոճրագործություն, եւ այսօր էլ շարունակում են այդ ուղղությամբ իրավական քայլեր ձեռնարկել, նաեւ կանխել ժխտողականության վտանգավոր դրսեւորումները, եւ երկրորդ, երախտագիտություն է հայտնում այն ազգերին, կառույցներին եւ անհատներին, ովքեր հաճախիրենցվտանգելով` մարդասիրական տարաբնույթ օգնություն ցուցաբերեցին, փրկեցին լիակատար ոչնչացման վտանգի առջեւ կանգնած բազմաթիվ հայերի, ապահով եւ խաղաղ պայմաններ ստեղծեցին ցեղասպանությունից վերապրած հայության համար` մեծ թափ հաղորդելով որբախնամ գործունեությանը եւ միջազգային հայասիրական շարժմանը: Այդ շարքի մեջ մտնում է Ռումինիան եւ ռումին ժողովուրդը, որ անցյալ դարի 20-ական թվականներին իր դռները բացեց եւ ապաստան տվեց ցեղասպանությունից փրկված
տասնյակ հազարավոր հայերի: Հայաստանի կառավարության եւ հայ ժողովրդի անունից ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Ռումինիային եւ ռումին ժողովրդին, բոլոր նրանց, ում շնորհիվ շատ հայեր եւ նրանց սերունդները ոտքի կանգնեցին եւ իրենց հերթին նպաստեցին եւ շարունակում են նպաստել Ռումինիայի զարգացմանը եւ բարգավաճմանը: Երախտագիտության ու հատուկ դրվատանքի են արժանի այն դրացի թուրք, քուրդ եւ արաբ բազմաթիվ անհատները, որոնք սեփական կյանքը վտանգելով, տեղահանության ժամանակ թաքցրեցին շատ հայերի, այսպիսով փրկելով նրանց կյանքը:
Ուզում եմ մեկ բան հստակ ասել: Այսօր մենք քեն չենք պահում ու թշնամանք տածում թուրք ժողովրդի հանդեպ: Այսօր, հակառակ փակ սահմանների, հայ զբոսաշրջիկներն այցելում են երբեմնի հայկական պատմական վայրերը, ճիշտ է, առայժմ ոչ թե Արաքսը կտրելով, այլ վրաստանի վրայով: Տեղի բնակչությունը հետաքրքրությամբ, բարյացկամությամբ ու հաճախ գրկաբաց է ընդունում նրանց: Հանդիպումները հաճախ վերածվում են համատեղ տոնի ու կորած հարազատերի վերագըտնումի: Այսօր հազարավոր թուրքեր Ստամբուլում ու Թուրքիայի շատ քաղաքներում մեզ հետ միասին ոգեկոչում են Հայոց
ցեղասպանության զոհերի հիշատակը եւ իշխանություններից պահանջում առերեսվել սեփական պատմության հետ: գնալով ավելի ու ավելի շատ թուրք մտավորականներ, արվեստագետներ եւ լրագրողներ, քաղաքական ու հասարակական գործիչներ խոսում են թուրքական պետության պատասխանատվության եւ արդարության հաստատման մասին: Հուսանք, որ մի օր, ոչ շատ հեռավոր օր, դա կլինի եւ երկու հարեւան ժողովուրդները վերջապես կապրեն խաղաղ ու հաշտ: Շնորհակալություն ուշադրության համար:
3-4/2015
29
ԱՌԱջՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀՈՐ ՊԱՏգԱՄը ՀԱՅՈՑ ՄԵԾ ՑԵղԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵլիՑի ԱՌԹիվ 1915-2015 Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, ամէն:
Մի՛ երկնչիք յայնցանէ որ սպանանեն զմարմին եւ զոգի ոչ կարեն սպանանել. այլ երկերուք դուք առաւել յայնմանէ որ կարողն է զոգի եւ զմարմին կորուսանել ի գեհենի:
Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առավել վախեցե՛ք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել հոգին և մարմինը:
Մատթեոս 10.28
Սիրելի՛ հավատացյալներ, հետզատկական այս օրերին աշխարհասփյուռ հայությունը և համայն մարդկությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: 1915թ. ապրիլ 24-ը հայ ժողովըրդի պատմության մեջ անմոռանալի թվական պիտի մնա: 100 տարիներ առաջ խաղաղ ու ստեղծագործ մի ժողովուրդ կոտորածի ու ջարդի ենթարկվեց, ավելի քան մեկ ու կես միլիոն հայեր մարտիրոսացան, 30
3-4/2015
ինչի հետևանքով Արևմտյան Հայաստանը դատարկվեց իր բնիկ ժողովրդից: Անողորմաբար ոչնչացվեց աստվածաստեղծ մի սերունդ: Նրանք դարձան «հայոց Բեթղեհեմի մանուկները» և զոհ դարձան չարի խարդավանքներին: Կատարելության կոչված մարդը Աստծո պատկերը իր մեջ վերստին արժևորելու փոխարեն, ուխտ կնքեց չարի հետ և դարձավ մեծ ողբերգության հեղինակ: Սակայն ողջ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության արդյունքում հայ ժողովուրդը ոչ միայն ահռելի տարածքային և մարդկային կորուստներ կրեց՝ կորցնելով ավելի քան 1.5 միլիոն քրիստոնյա զավակներ, այլև նույնքան մեծ եղան հայ մշակույթի կորուստները: Արևմտյան Հայաստանի հայության դատարկումով ոչընչացավ և այն բնական միջավայրը, որտեղ ստեղծվում էր հայ մշակույթի մի զգալի մասը: Հայոց ցեղասպանությունը սկսվեց Կ. Պոլսում հայ մտավորականության ձերբակալումով և գազանաբար ոչնչացմամբ ՝ 196 գրող, 168 Նկարիչ,
575 Երաժիշտ, 336 Բժիշկ, 176 ուսուցիչ, 160 իրավաբան, 62 ճարտարապետ եւ 64 Դերասան, որին հաջորդեցին 4000 հայ հոգևորականների ձերբակալությունը և ոչնչացումը: Տեղի ունեցավ հայ հոգևորականության«գողգոթան», ինչպեսպատկերավոր ասում էին Հայոց ցեղասպանության ականատեսները: Ցեղասպաններն իրենց առաջին հարվածն, այսպիսով, ուղղեցին հայ մտքին և հայ հոգուն: Ցեղասպանությունն իրականացնողները սկսեցին ոչնչացնել նաև հայոց մշակույթը, ավերել հայկական վանքերն ու եկեղեցիները, այրել ու թալանել այնտեղ պահվող սրբություններն ու եկեղեցական սպասքը, որոնք ոչ միայն հայ, այլև համաշխարհային արվեստի մասն էին կազմում: Նման գործելակերպը ոչ թե կույր ատելության արդյունք էր, այլ ծրագրված մի գործողություն, որն ուներ երկու նպատակ. Առաջին՝ հայ ժողովրդի հետ միասին, ջնջել նաև նրա ներկայության հետքերը իր պատմական հայրենիքում:
Երկրորդ՝ կողոպտված արժեքներով թե՛ հարստանալ և թե՛ պետական գանձարանը լցնել, ինչպես վարվում էին սպանված և իրենց տներից աքսորված հայերի ունեցվածքի հետ: Արևմտահայ միջավայրում զարմանալի մի օրինաչափությամբ հայ մշակույթը կիսեց հայ ժողովրդի ճակատագիրը: Այն տարածքներում, որտեղ հայությունը լիովին բնաջնջվեց, ոչնչացվեց նաև առկա արժեքները: Շատ տեղերում հայությունը կարողացավ կազմակերպել իր ինքնապաշտպանությունը, հաճախ անհավասար պայքարով նահանջել և ապաստան գտնել ռուսական և ֆրանսիական զորքերի մոտ՝ իր հետ փրկելով և իրենց մոտ գտնվող մշակութային արժեքները: Այս առումով բնորոշ է վասպուրականի նահանգը, որտեղ բոլորից շատ ձեռագրեր փրկվեցին՝ մոտ 2.000, շնորհիվ վան քաղաքի կազմակերպած ինքնապաշտպանության: Փրկված այս ձեռագրերը, սակայն, ոչ միայն մխիթարում, այլև ցույց են տալիս կորստյան մեծությունը հետևյալ պատճառով: 1915 թվականից առաջ հայկական վանքերում և ձեռագրային հավաքածուներ ունեցող կենտրոններում ցուցակագրվում և նկարագրվում էին հայկական ձեռագրերը: Այդ տվյալները, երբ այսօր համեմատում ենք փրկված այն ձեռագրերի հետ, որոնք պահվում են Երևանի Մաշտոցյան Մատենադարանում և աշխարհի տարբեր հավաքածուներում, տեսնում ենք, թե դրանցից որքան քիչ մասն է փրկվել այրվելուց և ոչնչանալուց: Նույն վասպուրականում, որտեղից, ինչպես ասացինք, փրկվել է երկու հազար ձեռագիր, տարբեր ձեռագրացուցակների նկարագրություններում հիշվում է
ավելի քան տասը հազար ձեռագիր: Հայագետ Հակոբ Օշականի գեղեցիկ բնորոշմամբ՝ «ժամանակը եղել հայ մշակույթի վառարանը»: Այսինքն, ժամանակի ընթացքում իրար հաջորդած ավերածությունների շղթայում՝ որպես մի վառարանում, այրվել է հայ մշակութը: Այդ վառարանն ամենաուժեղ ձևով բռնկվեց Առաջին աշխարհամարտի տարիներին, բայց և հայ ժողովուրդը իր ուժերը լարեց այդ տարիներին՝ վառարանի բոցերից փրկելու հայ մշակույթի արժեքները: Հայկականցեղասպանության մաս կազմող մշակութային ցեղասպանությունից փրկված արժեքների պատմություններն այնքան հուզիչ են, որ մի-մի գեղարվեստական ստեղծագործություն կարելի է գրել նրանց նվիրված: Միջնադարյան ձեռագրերի հիշատակարաններում ցնցող պատմություններ կան, թե ինչպես ձեռագրերի տերերը իրենց ունեցվածքը, զարդերը, վերջին պարկ ալյուրը տալով փրկագընել են գերեվարված ձեռագրերը: Նույն ձևով հայ ժողովուրդը վարվեց և 1915թ. տեղահանության օրերին: Փրկված արժեքների հավաքական խորհրդանիշերը դարձան Մշո Առաքելոց վանքի փայտյա նախշազարդ դուռը և Մուշի ճառընտիրը կամ Մշո ճառընտիրը (ճառերի ժողովածուն): Առաքելոց վանքի, թվում է թե, ասեղնահյուս դուռը մշեցի գաղթականները իրենց ուսերին կրելով՝ հասցնում են մինչև Էջմիածին: Այն այժմ պահվում է Հայաստանի պատմության պետական թանգարանում: Նրա մետաղյա կրկնօրինակն է Մաշտոցյան Մատենադարանի (Հին ձեռագրերի ինստիտուտի) դուռը: Մշո ճառընտիրի յուրաքանչյուր թերթը պատրաստված է մի հորթի կաշվից: Այս ձեռա-
գիրն այնքան մեծ է եղել, որ դեռ ցեղասպանությունից առաջ վանքում այն կիսել են երկու մասի և կազմել որպես երկու ձեռագրեր: գաղթի ժամանակ այս ձեռագրի երկու մասերը Սուրբ Էջմիածին են բերում երկու գաղթական կանայք: Նրանցից մեկը մահանում է գաղթի ճանապարհին, Էջմիածին դեռ չհասած: Փրկված ձեռագիրն իր երկու մասերով այժմ պահվում է Մատենադարանում: գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը (կթղ. 1911-1930թթ.) ոչ միայն ձեռնամուխ է լինում արևմտահայ գաղթականությանը ապաստան տալուն, նրանց կյանքի մասին հոգալուն, այլև տարբեր հոգևորականների և մտավորականների ուղարկում է Արևմտյան Հայաստան՝ տեղի մշակութային արժեքները փըրկելու և դրանք Սուրբ Էջմիածին հասցնելու համար: Նրանք պատվով են կատարում այդ գործը՝ վտանգելով իրենց կյանքը և փորձելով փրկել այն ամենը ինչը դեռ ոչնչացված չէր: վանքերում վանական սրբություններն ու արժեքները պահվում էին հատուկ քարե պահարաններում, որոնք եկեղեցիների պատերի և գետնի սալահատակի հանված քարերով դատարկտարածություններէին: Թուրք ջարդարարները մուրճերով խփելով պատերին և սալահատակին, ձայնի արձագանքով գտնում էին այդ պահարանները և կողոպտում, իսկ ինչը անարժեք էին համարում՝ այրում և ոչնչացնում: Կողոպտված այս արժեքներն այնուհետև վաճառվեցին Կ. Պոլսում ու Եվրոպայում: գերմանացի նշանավոր հայագետ Յ. Մարկվարտը գրում է, թե ինչպես մի թուրք սպա իրեն առաջարկել է գնել մի քանի հայերեն ձեռագրեր: Մարկվարտը սոսկումով է գնել ցեղասպանության զոհ ձեռագ3-4/2015
31
րերը և դրանք նվիրել վիեննայի Մխիթարյան հայկական միաբանությանը: վանդալիզմից նման եղանակով փրկվեցին տարբեր շքեղ ձեռագրերը, կարևոր արժեքներ ու սրբությունները, որոնք հայ գաղթականները կարողացան հասցնել ապահով վայրեր: Անթվելի է, սակայն մնացյալ այն արժեքների կորուստը, որոնք արտաքուստ շքեղ չէին, կամ իրենց վրա ոսկյա ու արծաթյա զարդեր չունեին: Պահպանվել են ականատեսների բազմաթիվ վկայություններ, թե ինչպես են թուրքերը հայկական ձեռագրերը որպես վառելիք օգտագործել բաղնիքներում և կամ փաթաթելու թուղթ դարձրել շուկաներում: Բազմահազար ձեռագրեր, որոնք ունեին պատմագրական, տոմարագիտական, բժշկական և այլ բնագավառներին վերաբերող կարևոր տեքստեր ոչնչացան և անդառնալիորեն կորան: Առաջին Աշխարհամարտից հետո տարբեր երկրներում ապաստանած հայերը այդ երկըրներ հասցրին փրկված արժեքներից: Նման նվիրական մասունքներից պահվում են նաև Ռումինիայի հայոց մեր թեմում, հիշեցնելով թե՛ անցյալի անդառնալի կորուստների և թե՛ հայ ժողովրդի վերածննդի մասին: Երջանկահիշատակ գարեգին Հովսեփյանց կաթողիկոսը, խոսելով այս մեծ ողբերգության մասին, գրում է. «Ոչնչացանհայժողովրդիանգընահատելի գանձերը, որ ո՛չ ցեցը և ո՛չ ուտիճը պիտի ոչնչացներ, բայց ոչնչացրեց մոլեռանդ Էնվերների և Թալեաթների թուրքական կառավարությունը՝ վանդալների և Ատիլաների բարբարոսությունից առավել աստիճաններով: Ոչնչացվել են Անկյուրիո, Կեսարիո և Արմաշի ձեռագրական հազարավոր հատորներից մեծ ժողո32
3-4/2015
վածուները կամ անհատների սեփականություն եղած հարյուրավոր ձեռագրերից բաղկացած ժողովածուները… Այդ ձեռագրերի մեջ էր մարմնավորված հայ արվեստը, հայ մշակույթը, հայ միտքը, դարերի ընթացքում հայի ստեղծագործությունները, հայ հոգին, որոնց նույնպես նահատակության և ոչնչացման մեծ բաժին հասավ»: Այս մեծ ողբերգության ժամանակ 500 000 հայեր արտագաղթեցին, իսլամացան շուրջ 200 000 հայեր, փակվեցին 1 500 դպրոցներ, ավերվեցին և հրկիզվեցին 2 350 եկեղեցիներ և վանքեր, 66 քաղաքներ և 2500 գյուղեր: Ողջ Թուրքական կայսրությունում 1894-1922թթ. սպանվեցին և անհետացան 2 640 000 հայեր: Արդեն 100 տարի աշխարհասփյուռ հայությունը, միջազգային և հասարակական-քաղաքական հարյուրավոր կազմակերպություններբարձրաձայնում են այս ոճրագործության մասինևպայքարումհանունճշմարտության ու արդարության հաստատման: Եվ այս պայքարում իր հսկայական դերակատարությունն ունի Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, որի ջանքերի շնորհիվ մի շարք կրոնական կառույցներ ու հատկապես Եկեղեցիների Համաշխարհային խորհուրդը հանդես են եկել դատապարտող հայտարարություններով: Կարևոր են հատկապես Եկեղեցիներիհամաշխարհայինխորհրդի 1983թ., ապա 1989թ. ընդունած բանաձևերը, որոնցով ճանաչվում է նաև սփյուռքահայերի` պատմական հայրենիք վերադառնալու իրավունքը: Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը բարձրացրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության հարցը:
1984 թ. ԵՀխ-ն հրապարակել է «Հայաստան. շարունակվող ողբերգություն» անունը կրողփաստաթուղթը, որընպաստեց հայ ժողովրդի պատմության և վերապրած ողբերգության ճանաչմանը: Միջազգային հարցերով Եկեղեցիների հանձնախումբը Հայոց ցեղասպանության հարցը բարձրացրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում` հենվելով վերջինիս «Ցեղասպանություն ոճրագործության կանխման և հատուցման հարցի վերանայված և թարմացված զեկույցի» վրա: ինչպես նշվել է 2005թ. ԵՀխ-ի Կենտրոնական կոմիտեի հանդիպման ընթացքում, ԵՀխ-ն հավատացած է, որ «քրիստոնեական տեսանկյունից դեպի արդարություն և համերաշխություն տանող ճանապարհը պահանջում է այն հանցանքի ճանաչումը, որն իրագործվել է, որպեսհիշողություններիդարմանման և ներման հնարավորության համար անհերքելի պայման: Ներել նշանակում է ոչ թե մոռանալ, այլ հետադարձ հայացք նետել` արդարությանը, մարդկային իրավունքների հանդեպ հարգանքը և ոճրագործների ու զոհերի միջև հարաբերությունները վերականգնելու նպատակով»: 2005թ. ապրիլի 15-ին Եվրոպական եկեղեցիների նախագահությունը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հանդես եկան համատեղ հրապարակային հայտարարությամբ` հրավիրելով բոլոր անդամ Եկեղեցիներին ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օր դարձնելու: ԵԵԿ-ի նախագահությունը հետագայում Թուրքիայի կառավարությանը կոչ արեց հայ և թուրք ազգերի միջև հաշտեցման գործընթաց սկսելու, որտեղ մեղքի գիտակցումն ու
ճշմարտության հռչակումը անբաժանելի տարրեր պիտի լինեն: Դարակազմիկ իրադարձություն էր օրեր առաջ Հռոմի սըրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի կողմից մատուցված Սուրբ Պատարագը և ելույթը` նվիրված Հայոց Ցեղասպանության միլիոնավոր անմեղ զոհերին: Հաջորդ պատմական իրադարձությունը երեկ՝ ապրիլի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած՝ Հայոց Ցեղասպանության ժամանակ «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» նահատակվածների սրբադասման հանդիսավոր արարողությունն էր, որին մասնակցեցին մի քանի տասնյակ երկրների պետական ու կրոնական ղեկավարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ: Սրբադասումով մեր անմեղ նահատակները դադարեցին այլևս միայն մարդկային հոգիներ լինելուց, նրանք հագան սրբության լուսեղեն զգեստներ և դասվեցին սրբերի հետ, նրանք դարձան լուսեղեն էակներ, որոնք շարունակ վայելում են Աստծո հավիտենական ներկայությունը: Պողոս առաքյալը Քրիստոսին հավատարիմ եղողների մասին ասում. «Եթե Քրիստոսի հետ մեռանք նրա հետ էլ պիտի ապրենք, եթե համբերենք, նրա հետ էլ պիտի թագավորենք»: Պատմության ընթացքում մեր ազգն էլ Քրիստոսի օրինակով
հանձն առավ Սիրո խաչը: Ցեղասպանությունն եղավ մեր ազգի խաչի ճանապարհը: Մեր անմեղ նահատակները քայլեցին չարչարանքի ճանապարհով, ունեցան իրեն գողգոթան, խոցվեցին «գեղարդով», ծաղրըվեցին թշնամուց, թեև չթաղվեցին, բայց այսօր հարություն առան, նյութականից վերածվեցին աննյութականի, հողեղենից՝ անեղի: Այսօր կարծես իրականացան սուրբգրային այն խոսքերը թե «վե՛ր կաց դու, որ ննջում ես, կանգնի՛ր մեռելների միջից, և Քրիստոս պիտի լուսավորի քեզ» /Եփեսացիներ 5.14/ : Այսօր մեր ժողովուրդը պատմության դաժան փորձություններից հետո ձայնում է թե «ո՞ւր է մահ քո հաղթանակը, ո՞ւր է գերեզման քո խայթոցը» /Ա Կորնթացիներ 15.54/ : Այսօր կատարվեցին այն խոսքերը թե «նրանք, որոնք Տիրոջն են ապավինում, նոր ուժ պիտի ստանան և նոր փետուրներով զարդարվեն՝ ինչպես արծիվներ, պիտի վազեն, բայց չպիտի հոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան» /Եսայի 40.31/: Եվ վերջապես իրականացան ավետարանական այն խոսքերը, թե մի՛ վախեցեք նրանցից,
որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող: Նը-
րանք մեզ համար դարձան բարեխոսներ և հաղորդակից ու մասնակից եղան հրեշտակների անդադար երգին.
«սուրբ, սուրբ Տէր զօրութեանց, լի են երկինք եւ երկիր փառօք Քո» /Եսայի 6.3/ : Ցեղասպանության անմեղ նահատակների սրբադասումը հրավեր է մեզ ամենքիս մեր մեջ արժևորելու հայի ճիշտ տեսակը, հետևողական լինելու մեր ազգային և հոգևոր արժեքների պահպանմանը: Նրանք մեզ ցույց տվեցին իրական օրինակը հայ քրիստոնյա լինելու, նրանք այլևս մեզ համար դարձան բարեխոսներ, որոնք պիտի աղոթակից դառնան մեզ, և խնդրեն Աստծո ամենազոր պահպանությունը մեր հայրենիքի և աշխարհասփյուռ հայության համար: Թող Աստված սեր և միություն պարգևի մեր ժողովրդին, թող մեր երկիրը շենանա բազում մանուկների ծնունդով, թող Տերը իր ամենազոր աջով խաղաղություն բերի ողջ աշխարհին, թող եղբայրությունը և սերը իշխի, աստվածաստեղծ երկիրը լցվի արդարությամբ և միաբանությամբ, թող պատմության մեջ այլևս չկրկնվի ոչ մի ցեղասպանություն: Թող Ամենակարող Աստված նորափետուր մեր սրբերի բարեխոսությամբ մեր մեջ զորացնի անմահության գիտակցությունը, որ հպարտորեն կանգնենք ու ասենք, որ երբ փորձում են հային սպանել, հայն անմահանում է:
Տ. ՏԱԹԵՒ եպիսկոպոս ՀԱԿՈԲՅԱՆ Առաջնորդ Ռումինիայի Հայոց թեմի
3-4/2015
33
գիրքի շնորհանդես. Անդրեա Տընասեն և իր կողքի հայերի պատմությունները
«Սկսեցի Ռումինիայի հայերի մասին տեղեկություններ հավաքել, որովհետև շատ հուզիչ էր կարդալ հայերի ցեղասպանության մասին: Ցանկություն առաջացավ խոսել մարդկանց հետ դեռևս չասված գործերի մասին և նրանց պատմությունները փոխանցել ավելի հեռու կանգնած մեր կողքի մարդկանց: Ուզեցի ճանաչել միաժամանակ անցյալը և մեր պատմությունը: Մի քանի ամիս տեղեկություններ հավաքելուց հետո, ինձ համար պարզ դարձավ, որ Ռումինիայի հայ համայնքի գործունեությունը կենտրոնացված է եկեղեցու շուրջ, այնպես որ որոշեցի հայերին հանդիպել իրենց տոնական պահերին ...: Ռումինիայի հայերի լուսանըկարների ալբոմ: Մեր կողքի մարդկանց պատմությունները Ռումինիայի հայ համայնքի այցետոմսն է, այնպես ինչպես այսօր նրանք կան: Մի տեսակ ասպատակություն է հայերի պատմության վրա, 34
3-4/2015
բայց նաև մի գիրք է, որ պատմում է նրանց պատմության և անձնական պատմությունների մասին ...»:
Անդրեա Տընասե
Այսպես կարելի է ամփոփել (ինտերնետային էջում ներկայացված տեքստից) ֆոտոլրագրող Անդրեա Տընասեի և 3 տարիների (2007-2010) հայերի հետ իր համակեցությունը, որ միայն այժմ՝ 2015թ.-ին Հայերի Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հաջողվեց իր երազանքը իրականացված տեսնել: Այսինքն, լույս տեսավ իր գիրք-ալբոմը Ռումինիայի հայերի մասին:
*** Ալբոմի շնորհանդեսը տեղի ունեցավ ուրբաթ, մայիսի 8-ին Ռումինական գյուղացու Թանգարանի ակումբում: Անդրեան, (ինչպես նրան դիմեց շնորհանդեսում ելույթ ունեցողներից մեկը՝ վարուժան Ոս-
կանյանը) հայերի միջև էր գտնվում մի քանի տարի շարունակ շատ թաքուն, առանց խանգարելու համայնքի առօրյա ռիթմը, միաժամանակ նա այնքան էր թափանցել այն ամենի մեջ ինչ իրագործում էր, որ կարծես թե դարձել էր համայնքի մի անդամը: Շնորհանդեսի մասնակիցներից մեկը՝ Հրանտը ասում էր, որ նույնիսկ չգիտի, թե երբ է առաջին անգամ հանդիպել Անդրեային, կարծես թե նա միշտ էլ եղել է համայնքի կենտրոնում: Եվ ահա այսպես մենք՝ հայերս, ունեցանք մի ալբոմ, որտեղ մեզ կարող ենք տեսնել ինչպես հայելու մեջ...: Շնորհանդեսին խոսեց նաև DIGI 24 հեռուստատեսային ալիքի հաղորդավար Բալաշ Բարաբաշ, „Ararat” ամսագրի գլխավոր խմբագիր Միհայ Ստեփան-գազազյանը, Reuters-ի ֆոտոլրագրող Բոգդան Քրիստելը և նա էլ եղել է Անդրեայի ճշմարիտ, իրական խորհրդատուն իր ամբողջ լրագրական աշխատանքի ընթացքում: Շնորհանդեսին ներկա էր Ռումինիայում արտակարգ և լիազոր դեսպան պրն. Համլետ գասպարյանը, որ գրել է ալբոմի առաջաբանը: Ներկա էր նաև Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Ալբոմի մի քանի լուսանկարներ կարելի է տեսնել հետևյալ հասցեով. http://armeniansinromania.com
The Gurdjieff Folk Instruments Ensamble-ին համերգը Պուքրեշի մեջ 2015թ. մարտ 26-ին Պուքրեշի Ռատիոյի ընդարձակ սրահին մեջ տեղի ունեցավ The Gurdjieff Folk գործիքային համույթին համերգը կազմակերպված OCTAVA ընկերակցության կողմե: Համույթը ստեղծված է 2008-ին դաշնակահար և երգահան լևոն Էսկենյանին կողմե՝ նպատակ ունենալով, ձևով մը շարունակելու և ոգեկոչելու երգարվեստի մեծ վարպետ, փիլիսոփա և երգահան ճորճե իվանովիչ Gurdjieff-ին անունն ու գործը: Gurdjieff ծնած է Հայաստանին և Թուրքիային սահմանակից հայկական Կարս քաղաքին մեջ: Gurdjieff-ին հայրը եղած է հույն, իսկ մայրը հայ՝ Կապոդովկիայեն: Կյանքին սկզըբնական շրջանը անցուցած է Հայաստանի մեջ, այնուհետև 1912-ին փոխադրված է Մոսկովա և իր կյանքին ընթացքին մշտապես փնտրած է, թե ո՞րն է Երկիր մոլորակին վրա կյան-
քին նշանակությունը և նպատակը և մանավանդ մարդուն մասնավոր կյանքին մեջ: Gurdjieff քանի մը ընկերներու հետ երկու տասնամյակ շըրջած է ճշմարտության փնտըրտուքներու ճամբաներով: Ան Gurdjieff-ական դպրոցներ նախապես հիմնած է Մոսկովայի և Փետերսպուրկի մեջ, այնուհետև իր քանի մը աշակերտներու հետ մեկնած և հաստատված է Ֆրանսա, ուր և բացած է ինսթիտուտ՝ Մարդու Ներդաշնակ Զարգացման համար Prieure-ի մեջ, Fontetainebleau sur Avon. իր երաժշտության մեծ մասը ան հորինած է 1924-1927թթ., երբ աշխատակցած է դաշնակահար և երգահան Thomas Hartmann-ին հետ: Gurdjieff իր աշակերտներուն թելադրած է Thomas Hartmann-ին ամեն մեկ մեղեդիի բովանդակությունը, իսկ Hartmann-ը հաջողած է արտագրել անոնք երաժշտական
պարտիտուրաներու մեջ: Եվ այս համագործակցութենեն ծնված են 200 երաժշտական գործեր և երաժշտական կտորներ: Համերգին դաշնակահար և երգահան լևոն Էսկենյանին ներկայացուցած բոլոր երաժըշտական կտորները կընդգրկեին ֆոլկլորային և հոգևոր երաժըշտություն, ունենալով հայկական, հունական, արաբական, սերպական, քրտական և կովկասյան արմատներ: Երաժշտական յուրահատուկ երեկոյի ընթացքին հնչած բոլոր գործիքային կատարումները, հանդիսատեսներու կողմե ընդունվեցան մեծ ջերմությամբ, իսկ համերգի վերջավորության հնչեց նաև Սայաթ-Նովայի «Աշխարհս մեկ փանջարա է» ճանչցված և շատ սիրված երգը, որ արժանացավ հանդիսատեսներու ոտնկայս ծափահարություններուն և պռավո բացականչություններուն:
3-4/2015
35
36
3-4/2015