?YUMANIY HAOY} MIYUTOAN ERGLEZVOAN AMSACIR
DARI 66 TIV 7 - 8 (2(25 -2(26ƒ Հուլիս - Օգոստոս 2015
Հայկական փողոցի 3-րդ փառատոնը
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
PYVANXAGYUTOYUN Հայոց Ցեղասպանության 100 ամյակ Գիր հայրապետական օրհնության` հանձնվեցավ եվրոխորհրդարանական Քրիսթիան Փրետային ........... =` 4 Գիրքի շնորհանդես Կյանքը՝ կամ իչպես վերագտնել ադամանդ մը 100 տարի անց .................................................................. =` 6 Բարձրաստիճան հայեր հանգրվանեցին Ռոման քաղաքը ................................................................... =` 8 Տոնական օր Հաճկատար վանքեն ներս ........................ =` 10 Պոթոշանի «Բարի Ավետում» հայկական եկեղեցվո վերաօծումը (15 օգոստոս, 2015թ.) .......................................................... =` 13 Հայ Մշակութային կեդրոնը հանդիպում Ծ.գույն վրդ.տոքթոր Զարեհ Պարոնյանին հետ ............ =` 17 Գիրքի շնորհանդես The Earth Speaks՝ բանաստեղծության հատընտիր ....... =` 18
Supliment limba rom`n[
Armenia, note de călătorie Khacikarul animat, o excepție în arta armeană ................. p. 20 Ավետիք Իսահակեան Արեւի մօտ ................................... =` 25 Հայկական փողոցի 3-րդ փառատոնը ............................. =` 26 NATIONAL GEOGRAPHIC Հայտնաբերեք Պուքրեշի Հայկական Թաղամասը .......... =` 31
ŠNYR GOANQ‹IN AN"NAGAZM: MIQAOEL SDEWAN-CAZAZOAN Œ ,mpacr^ ;nxh^ qardyukar MADLEN DER-KYUGASOAN Œ ,mpacir VARXAN MARTAOAN Œ ,mpacir MIHAOIL GEYRGIYU Œ lyusangari¿[ MARIAM BYSTAN)OAN Œ meqenacryuhi
COLECTIVUL «NOR GHIANK»
MIHAI STEPAN-CAZAZIAN – secretar-general de redacție MADLEN TER-GHUKASIAN; VARTAN MARTAIAN – redactori MIHAI GHEORGHIU – fotoreporter MARIAM BOSTANGIAN – dactilografă-operatoare
REDAC|IA: Bucure=ti, Bd. Carol I, nr. 43, sector 2, tel./ fax. 314.67.83 redactia@araratonline.com
TEHNOREDACTARE COMPUTERIZATĂ: HĂțULESCU MIHAI
TIPARUL: S.C. ARARAT srl.I.S.S.N. 1221-9169
ՄԵՆՔ ՄԵՐ ՄԱՍԻՆ
Պատմությունը պարզեցնելու և սեփական ազգային դիմագիծերը իտեալականացնելու միտումը, բազմաթիվ ժողովուրդներու մոտ նկատելի երևույթ մըն է: Մեր՝ հայերուս պարագային, ազգային կերպարի իտեալականացումը և պատմության պարզեցումը ապահովեց այն հոգեկան հարմարությունը, որու փնտռտուքը ինչ որ չափով հասկանալի է ողբերգական անցյալ ունեցող ժողովուրդի մը համար: Սեփական ազգի քննադատական վերլուծումը երբեք եղած է դյուրին ու հարմար վարժություն մը, սակայն միշտ եղած է և պիտի ըլլա անհրաժեշտ պայման մը՝ ազգի մը աճին համար: Մինչև անհեթեթության հասցնելը ազգային առաքինություններու իտեալականացումը, ինչպես նաև մեր պատմության ընթացքին վրա հասած բոլոր չարիքները բացառապես արտաքին գործոններու և նույնիսկ ճակատագրականության վրա բարդելու միտման զուգահեռ, դարերու ընթացքին ունեցած ենք նաև իրատես ու պայծառամիտ դեմքեր, որոնք արտահայտեցին քննադատական մեկնաբանություններ մեր ազգային իրողություններու մասին: Անոնցմե մեկն էր նաև 19-րդ դարու երկրորդ կեսին ապրած պոլսեցի արձակագիր Արշակ Ալթունյանը: Ան 1877-ին ռուս-թուրքական պատերազմի օրերուն ճանապարհորդած է Մոլտո-Վալաքիա, Հունգարիա և Լեհաստան և նույն թվականին Ֆոքշանի մեջ տպագրած է «Տեղեկագրություն հայոց գաղթականության, որք ի Մոլդո-Վալաքիա, Հունգարիա և ի Լեհաստան» գիրքը: Ահավասիկ թե ինչ կըրնանք կարդալ այս հատորի նախաբանին մեջ.
Անդստին ի բնէ Հայոց ազգին ճակատագիրն եղած է գաղթականութիւնը, իրենց բնիկ երկրին մէջ նեղուիլ սկսելուն պէս, թողլով հայրենիքին՝ օտար երկիր գաղթել և հոն բնակութիւն հաստատելը: Գաղթելու տրամադրութիւնն ու յօժարութիւնը՝ ժողովրդի մը ամեն բանէն աւելի իր վաճառաշահութեանը և ապրուստին ետևէն պնդելու փափաք և թեկնածութիւն մը ունենալուն նշանն ու ապացոյցն է. ինչու որ այս ժողովուրդը երբ կ’տեսնէ թէ իր բնիկ և հայրենի երկրին մէջ պարագայներն ու կացութիւնը այլևս աննպաստ կըլլան և թոյլ չեն տար իւր աշխատութեան արդիւնքն վայելելու և գործառնութեամբ իր ապրուստը և շահը ճարելու, իսկոյն թողլով կ’մեկնի դէպ ի հոն՝ ուր տեղական պարագայները կ’նպաստեն աւելի իւր շահուն և աշխատութեանը: Կան ժողովուրդներ, մանաւանդ ընկճեալ ու անկախութիւննին կորսնցնող ժողովուրդներ, որոնց մէջ շահասիրութենէն աւելի զօրաւոր ըլլալով հայրենասիրական զգացումն ու վերականգնման քաղաքական նպատակը, փոխանակ հայրենիքը թողլով օտար երկիր գաղթելու և իրարմէ բաժնուելով ցրուելու, առաւել նախամեծար կ’ընտրեն մի և ամփոփ մնալ իրենց հայրենի երկրին մէջ, ամեն նեղութեանց և տառապանաց տոկալով, թոյլ չտալով որ օտար տարր մը գայ մտնէ մէջերնին, և փոխանակ բարեկեցիկ երկիրներ փնտռելու՝ ընդհակառակն ջանալով որ բռնութեան տակ հեծող իրենց հայրենի երկիրը վերստին իր առջի բարեկեաց և երջանիկ վիճակին մէջը դնեն: Ասի այնպիսի մեծ հայրենասիրական զգացումէ բղխեալ զոհողութիւն և անձնուրա-
ցութիւն մ’է, զոր անկարելի է որ ընէ՝ սոսկ իւր վաստակին և շահուն համար ապրելու սովորած ժողովուրդ մը: Իսկ Հայը, որոյ ի սկզբանէ անտի, քաղաքական նպատակներ ու դիտումներ տածելէն աւելի՝ վաճառական և աշխատասէր ժողովուրդ մ’ըլլալը առակի կարգ անցած է, զարմանալի բան չէ որ իր հայրենի երկրին մէջ նեղուիլ սկսելուն պէս՝ օտար երկիր գաղթելու հետամուտ գտնուի, սա հին Արեւելեան առածին հետեւելով թերեւս թէ, «մի՛ կապուիր ծնած տեղւոյդ հետ, կապուէ՛ կշտացած տեղւոյդ հետ»: Տարակոյս չ’կայ թէ Հայուն այս կերպ իր անհատական շահուն և վաստակին ետեւէն պնդելու սովորութիւնն ու տրամադրութիւնը՝ Հայ ազգին իր հայրենի երկրին մէջ ընդհանուր բարւոքման ու բարեկեցութեան միջոցներն ձեռք ձգելուն մեծ արգելք մ’եղած և Հայուն ամփոփ և հոծ միութիւնը տկարացնելով, օտար տարրեր ալ իր մէջ մտնելուն թոյլ տուած է: Ասի բաւական է ապացուցանելու և հաստատելու թէ Հայը աշխարհիս վրա աւելի վաճառական, աշխատաւոր, արուեստաւոր ու գործաւոր ժողովուրդ մը կ’ապրի, քան թէ քաղաքական ազգ մը: Մանաւանդ ցաւալին այն է թէ, Հայուն այս գաղթականութիւնը յոռի կողմ մըն ալ ունի: Մինչդեռ ուրիշ քաղաքակիրթ ազգեր իրենց հարկադրեալ գաղթականութիւնը կրցած և գիտցած են իրենց հայրենեացը օգտին ծառայեցնել, ինչպէս եղած է ատենօք Յունաց գաղթականութիւնը, և ինչպէս ըլլալու վրայ է այժմ գերմանական ազգին մեծամեծ գաղթականութիւնները, որք Ռուսիոյ, Գաղղիոյ, Հոլանտայի և Անգղիոյ մէկ մասը բռնելէն զատ, մեծ մաս մ’ալ Ամերիկայի եր-
կիրները լեցնելու վրայ կ’գտնուին, որոնց ըրածը գաղթականութենէ մ’աւելի՝ առեւտրական աշւարհակալութիւն մը կ’համարուի, Հայերը կ’ըսեմք՝ ընդհակառակն իրենց գաղթականութեամբը իրենց հայրենեաց ընդհանուր օգտին ալ կ’վնասեն, հայրենի երկիրնին թողլով դուրս ելնելուն պէս՝ իրենց հայրենակցաց հետ ունեցած հաղորդակցութիւննին բոլորովին կտրելով, խզելով, առանձնանալով, որպէս թէ բոլորովին օտարացած զատ ազգ մ’եղած ըլլային, մինչդեռ ուրիշ քաղաքակիրթ ժողովուրդներ, երբ օտար երկիր մը գաղթականութիւն մը հաստատեն, առաջուանէն աւելի սերտ հաղորդակցութեամբ ու յարաբերութեամբ կ’կապուին իրենց հայրենի երկրին մէջ գտնուող ազգին հետ, այնպէս որ կարծես այդ գաղթականութիւնը՝ օտար հողի և երկրի վրայ՝ միայն իր հայրենեացը համար կ’ապրի: Ինչքա՛ն տարբերութիւն անոնց և մեր Հայուն գաղթականութեանը մէջ, որոյ ցաւալի հետեւանքը եղած է 4-5 դարէ ի վեր մանաւանդ Եւրոպայի այլ և այլ կողմերը – չըսեմք գաղթող – այլ ցրուեալ Հայոց օտարանալը, կորսուիլը և ուրիշ ազգաց հետ խառնուելնին, զոր ցարդ կ’ողբամք առանց դարմանը մտածելու: Սույն խմբագրականի ծավալը մեզ թույլ չի տար մեջբերելու նաև այլ հատվածներ, որոնց մեջ հեղինակը վշտալի խոսքերով կարտահայտե իր հիասթափությունը՝ իր ազգակիցներու մտածելակերպի և պահվածքի հանդեպ: Դժբախտաբար չենք կրնար չնկատել, թե 138 տարի առաջ Արշակ Ալթունյանի գրած այս տողերը այսօր ալ կպահպանեն իրենց ակընբախ այժմեականութունը: 7-8/2015
Վ. Մ. 3
Հայոց Ցեղասպանության 100 ամյակ
Գիր հայրապետական օրհնության` հանձնվեցավ եվրոխորհրդարանական Քրիսթիան Փրետային
Կիրակի Հուլիս 19-ին, Վար- ման գործընթացին ռումեն եվՕրհնության գրի հանձնուդավարի տոնին առթիվ Պուք- րոխորհրդարանականի բերած մեն ետք, Տաթև եպիսկոպոս Հակոբյան դրվատանքի և շնորրեշի Սուրբ Հրեշտակապետաց ավանդին: Մայր Տաճարին մեջ մատուցվեցավ Սուրբ Պատարագ՝ Ռումանիո Հայոց Թեմի Առաջնորդ Գրշհ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ: Այդ առիթով Եվրոխորհրդարանի անդամ պարոն Քրիսթիան Փրետային հանձնվեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի շնորհած Օրհնության գիրը՝ ի հատուցում Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին Եվրոպական Խորհըրդարանի բանաձևի ընդուն4
7-8/2015
հակալության խոսքեր ուղղեց պարոն Փրետային նշելով, որ ան աջակցեց արդարության հաղթանակին և այսպիսով դարձավ հայ ժողովուրդի բարեկամ: Հայոց Թեմի Առաջնորդը աղոթեց որպեսզի Աստված ուժ հաղորդե անոր՝ հանուն արդարության պայքարը սատարելու գործին մեջ: Իր հերթին, պարոն Քրիսթիան Փրետա նշեց, որ իր համար այդ Օրհնության գրի հանձնումը մեծ պատիվ կհանդիսանա, իսկ Հայոց Ցեղասպանության ճանաչումը անհրաժեշտ քայլ մըն է, մարդկության և հայ ժողովուրդի հանդեպ պարտք մը՝ ոչ միայն պատմաբաններու, այլև քաղաքական բոլոր և հատկապես թուրք գործիչներու համար: Ան շեշտեց, թե անհրաժեշտ է, որ թուրքական պետությունը հաշտվի իր անցյալին հետ՝ հատկապես հաշտության ճանապարհը անցնելու համար, ինչն ալ ինքն անձամբ փոխանցած է Թուրքիո նախագահին` Եվրոպական Խորհըրդարանի կողմե բանաձևի ընդունումեն քանի մը օր առաջ: Իր ելույթի ավարտին, պարոն Փրետա ըսավ նաև, թե իր ցանկությունն այն է, որ մոտ ժամանակներս նաև ռումեն պետությունը ճանչնա Հայոց Ցեղասպանությունը: Ռումանահայության համար այս շատ կարևոր իրադարձությանը մասնակցեցան Պուքրեշի հայ համայնքի անդամներ, ինչպես նաև Նորին Գերազանցություն Ռումանիո մեջ Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյան, պատգամավոր Վարուժան Փամպուքչյան:
7-8/2015
5
Գիրքի շնորհանդես
Կյանքը՝ կամ իչպես վերագտնել ադամանդ մը 100 տարի անց
նեությունը նկարագրող գիրք մը: Շնորհանդեսին ներկա գտնըվեցավ նաև Նորին Գերազանցություն Ռումանիո մեջ Հայաստանի Հանրապետության դեսպան Համլետ Գասպարյանը: Ուրբաթ Հունիս 26-ին, «Արարատ» հրատարաքչության թողարկած հատորը մայրաքաղաքի կեդրոնը գտնվող Գըրթուրեշթ (Cărturești) գրախանութին մեջ ներկայացուցին բանաստեղծուհի Նորա Յուկան, Ռումանիո Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և ինքը` հեղինակը, փրոֆեսոր Վիքթոր Փամպուքչյանը: Բանաստեղծուհի Նորա Յուկա, ով գիրքը կարդացած էր դեռևս ձեռագիր վիճակին, խոստովանեց, թե տըպավորված է բժիշկ Փամպուքչյանի կյանքով, անոր կյանքի ողբերգական պահերով և հայ համայնքին հանդեպ անոր կապվածությամբ: Իր հերՀունիս ամսվա վերջին տեղի ունեցավ մշակութային հա- գի անաթոմոպաթոլոգ բժիշկի թին Վարուժան Ոսկանյան ներտուկ իրադարձություն մը՝ Վիք- կյանքը ու բեղմնավոր գործու- կաներուն հետ կիսեց Գրիգոր թոր Փամպուքչյանի հեղինակած, իր հոր` Գրիգոր Փամպուքչյանի կյանքի էջեր հատորին շնորհանդեսը («Արարատ» հրատարակչություն, 2015թ.): Դեռևս երեք տարի առաջ ականատեսը եղանք հանրահայտ բժիշկի երեք կիսանդրիներու տեղադրմանը՝ Պուքրեշի Բժշկության և դեղագործության համալսարան, Ատամնաբուժական ֆաքուլթետ և «Տուտյան» գրադարան, ահա այժմ ընթերցողի սեղանին կդրվի հայազ6
7-8/2015
Փամպուքչյան ընտանիքի՝ անոր զավակներ Ալիսի, Վիքթորի և Շթեֆանի հետ կապված իր ունեցած քանի մը հուշեր: Գիրքի հեղինակը կարդաց լույս տեսած հատորեն գլուխ մը, որ ներկաները ավելի մոտ բերավ Գրիգոր Փամպուքչյանի հոգիին: Կիրակի, Հունիս 28-ին տեղի ունեցավ հանդիպում համայնքին հետ. «Տուտյան» գրադարանին մեջ կարծես, թե նորեն կտեսակցեինք այն անձնավորության հետ, որուն 80 տարեկան դառնալը կնշեինք 1996 թվականին: Գիրքի շնորհանդեսին ներկա էին բժիշկներ, Գրիգոր Փամպուքչյանի նախկին աշխատակիցներ և ուսանողներ, հայ համայնքի անդամ-
յանի զավակներ՝ Ալիս, Վիքթոր և Շթեֆան, պատգամավոր Վարուժան Փամպուքչյան: Գրիգոր Փամպուքչյանի՝ որպես ռումանական բժշկական դպրոցի կարկառուն դեմքի գործունեության մասին խոսեցան փրոֆ. տոքթ. Էմիլիան Հութու, փրոֆ. տոքթ. Անտրեյ Իլիեսքու, փրոֆ. տոքթ. Օքթավիան Պուտա, փրոֆ. տոքթ. Վլատիմիր Պելիշ: Հիշեցնենք նաև, որ իր մասնագիտական՝ բժշկական և համալսարանական գործունեությամբ հանդերձ, Գրիգոր Փամպուքչյան շուրջ 40 տարի եղած է Ռումանիո հայոց Թեմական խորհուրդի փոխնախագահ: Իր երկարատև մասնագիտական գործունեության ընթացքին Գրիգոր Փամպուքչյան պատրաստած է ավելի քան 20.000 ուսանող: Վիքթոր Փամպուքչյան կարդաց գիրքի 6-րդ գլուխը, որը կպատմե հայ համայնքի մեջ Գրիգորի կյանքի մասին: Ռումանիո Հայոց Միության պատգամավոր Վարուժան Փամպուքչյանի խոսքերով, Գրիներ: Ներկա գտնվեցան Ռու- գորը նման էր ադամանդի մը, մանիո Հայոց Թեմի Առաջնորդ որու երեսակները կհայտնաԳրշհ. Տ. Տաթև եպիսկոպոս Հա- բերենք օրեց-օր՝ ամեն անգամ, որ կխոսինք անոր մասին: կոբյան, Նորին Գերազանցություն ՀՀ դեսպան Համլետ Գասպարյան, Տ. Զարեհ վարդապետ Միքայել ՍՏԵՓԱՆ-ԳԱԶԱԶՅԱՆ Պարոնյան, Գրիգոր Փամպուքչ-
7-8/2015
7
Բարձրաստիճան հայեր հանգրվանեցին Ռոման քաղաքը
Ուրբաթ, օգոստոս 14-ին Ռոմանի հայ եկեղեցվո մեջ հավաքված էին բարձրաստիճան հյուրեր:Անոնց կարգին Ռումանիո մեջ Հայաստանի դեսպան Նորին Գերազանցություն Համլետ Գասպարյան, Ռումանիո Հայոց Թեմի առաջնորդ գերաշնորհ Տ.Տաթև եպիսկոպոս Հակոբյան, Հայաստանի հյուպատոս Արսեն Միքայելյան, ՌՀՄ նախագահ, ծերակուտական Վարուժան Ոսկանյան, ՌՀՄ փոխնախագահ, պատգամավոր Վարուժան Փամպուքչյան, ՌՀՄ Պաքըուի, Տումպրըվենի, Յաշի, Պոթոշանի, Քոնսթանցայի, Պայա Մարեի, Սուչավայի մասնաճյուղերու նախագահներ, Ազատ և Ավետիս քահանա Մանտալյանները և այլ 8
7-8/2015
պաշտոնական անձինք, ինչպես նաև երկրի բոլոր անկյուններեն եկած հայեր: Բոլոր հյուրերը ներկա գտնվեցան ՌՀՄ Ռոմանի մասնաճյուղի հայոց կեդրոնատեղիի բացման արարողության: Մինչև կեդրոնատեղիի բացման արարողության մասնակցիլը, հյուրերուն հայ եկեղեցվո մեջ դիմավորեց Ռոմանի քաղաքապետ Լաուրենցիու Տան Լեորեանու, պաշտամունքի հին աղոթատեղիի ծխական քահանա Իոնել Տորու, Ռոմանի ավագ քահանաներ Տրակոշ Ալեքսանտրու Մունթեանու և Քորնել Փույու՝ Իքութեշթ համայնքի եկեղեցվո քահանա: Հրավիրյալները ներկա գտնվեցան սբ. պատարագի արարո-
ղության, որ մատուցվեցավ տքթ. Տրակոշ քահանա Ալեքսանտրու Մունթեանուի կողմե: Արարողութենե հետո, Ռումանիո Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյան խոսք առնելով ըսավ. «Այսօր ծրագրըված է Ռոմանի հայ համայնքի կեդրոնատեղիի բացումը:Ես ուրախ եմ տեղի ունեցող այս իրադարձության համար, որովհետև հայերը շատ երկար ժամանակ է հաստատված են Ռոմանի մեջ: Մենք բարեկամներ ենք Ռոմանի քաղաքապետին հետ: Եղբայրական կապեր հաստատված են Ռոմանի և Հայաստանի Դիլիջան քաղաքին հետ և մենք պետք է համագործակցինք մշակույթի,
կրթության և այլ բնագավառներու մեջ ևս»: Ռոմանի քաղաքապետ Լեորեանուն ընդունեց հրավիրյալները և ողջունեց ՌՀՄ Ռոմանի մասնաճյուղի նախագահ Էմանուել Նազարեթյանին. Ան մասնավորաբար ըսավ. «Մենք լավ կհամագործակցինք թե հայոց եկեղեցվո, թե Պուքրեշի Հայաստանի դեսպանության նաև բոլոր անոնց հետ, որ արմատներ ունին հայ համայնքին մեջ»: Այնուհետև ՌՀՄ նախագահ, ծերակուտական Վարուժան Ոսկանյան խոսք առնելով ավելցուց. «Մեր արձանագրու-
թյուններու մեջ ունինք 50 հայ ծագումով ընտանիքներ, անոնց հայությունը տարբեր աստիճաններու է, ըսեմ նաև, որ ունինք 100-են ավելի մեզ համակրողներ, որ կուզեն մասնակցիլ մեր ձեռնարկներուն: Այլ խոսքով, մեր կազմակերպությունը այս տարվա մեջ ունեցավ շատ մը մշակութային ձեռնարկներ»: «30 տարի է Ռոմանի մեջ եմ: Առաջին անգամ, երբ եկա այս քաղաքը, առաջին հարցումս այն էր, թե որքան հայ կա Ռոմանի մեջ: Ըսին մոտ 4 հայ: 30 տարվա մեջ սկսա փնտրել հայ ընտանիքներ և
անոնց սերունդները ու ահավասիկ հասա 50-ի», ըսավ ՌՀՄ Ռոմանի մասնաճյուղի նախագահ Էմանուել Նազարեթյան: Ինչ կվերաբերի Երեխաներու և Աշակերտներու Ակումբի կեդրոնատեղիին, որ կպատկանի Հայ Արքեպիսկոպոսության, որն ալ շատ խարխուլ, անմխիթար վիճակի մեջ կգտնվի, ներկայիս ոչ մեկ խոսք եղավ անոր մասին, քանի որ խնդիրը օրակարգին մեջ չկար: «Հանդիսավոր պահ մըն է հիմա և պետք չէ վարչական խնդիրները խառնենք մեկը մյուսին: Շատ դյուրին չէ որոշում ընդունիլ:Մենք փորձեցինք տարբեր փաստարկներով և առաջարկություններով, որքան կարելի է լավ համագործակցիլ հայկական կողմին հետ: Բոլոր գործերը կկարգադրվին և կշտկվին երկու կողմե ալ դրամ տրամադրելու պարագային և այն ատեն կրնանք սկսիլ նախագիծերը իրագործել»,- բացատրեց Ռոմանի քաղաքապետը:
Անա-Մարիա Փոսթելնիքու
7-8/2015
9
Տոնական օր Հաճկատար վանքեն ներս
Կիրակի, օգոստոս 16 Հաճկատարի վանք եկած էին հարյուրավոր հավատացյալներ` խոնարհվելու Սուրբ խորանին առջև, ուր դրված էր Իոան Պոթեզըթորուի մասունքներով դագաղը, նաև բարեօրհնանքներ ընդունելու Հայոց թեմի առաջնորդ, Տ.Տաթև եպսկ. Հակոբյանեն: Ամբողջ երկրի. ինչպես նաև արտասահմանեն հատուկ տոնակատարության մասնակցելու համար ժամանած հայ ուխտավորները, նաև ռումեն և այլ էթնիկ փոքրամասնու10
7-8/2015
թյուններու պատկանող բազում հավատացյալներ, եկած էին աղոթելու իրենց առողջության համար, իրենց ցանկություններու և իղձերու իրականացման համար: Առտըվընե, բլուրին ստորոտը ժողվված քահանաները Տ. Տաթև եպսկ. Հակոբյանին դիմավորեցին մեծ հանդիսությամբ, անհամբեր սպասելով դիպչելու սուրբ մասունքներուն և ապա ստանալու Տ. Տաթև սրբազան առաջնորդին բարեօրհնությունը:
Սուչավայի հայ համայնքին անդամները, ինչպես նաև երկրի բոլոր անկյուններեն և արտասահմանեն ժամանած ուխտավորները, տարբեր էթնիկ խումբերու պատկանող հավատացյալները հավաքված վանքին շրջափակը՝ լի հույսով և մեծ հավատքով կփորձեին մտնել վանքեն ներս, որ ցավոք շատ փոքր էր բոլոր փափագողներու համար: Տ. Տաթև եպսկ. Հակոբյանը շաբաթ մասնակցեցավ հայկական խաչքարի մը բացման «Սբ. Սիմիոն-Կարմիր Աշտարակ» եկեղեցվո շրջափակին մեջ, ճիշդ այն հիշատակելի տարածքը, ուր այս գարնան ընդհանուր գերեզման մը շինվեցավ, ուր և իրենց հավիտենական հանգիստը գտան Սուչավայի հին գերեզմանեն հանված մարդկային մասունքները (ոսկորները): Նույն օրը սրբազան հայրը «Սբ. Խաչ» եկեղեցվո մեջ երեկոյան պատարագ մատուցեց, մասնակցելով միևնույնատեն աղի և մատաղի օրհնության ու իր ներկայությամբ հարգեց նորաբաց փաստագրական ցուցահանդեսը՝ իրականացված «Պուքովինայի արխիվի բարեկամներ» Ընկերակցության կողմե, որու շրջանակեն ներս տեղի ունեցավ «Սուչավայի Մասնավոր Հայկական դպրոց» գիրքին շնորհանդեսը՝ լույս տեսած ՌՀՄ տեղական մասնաճյուղի հրատարակչության կողմե: Հայ հավատացյալները ուխտի կու գան դեպի Հաճկատար տարին երկու անգամ՝ Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման օրը և Սբ. Հակոբի տոնին՝
Հաճկատար Սբ. Վանքը այն վայրը, ուր ուխտավորԱսիական խոլերայեն փրկվելու դիմաց, Աստուծո առջև ըրած 2012թ.-ին տոնեց իր գոյության ները ծնկաչոք ելլելով բլուրն ի կես հազարամյակը, ըլլալով վեր կհավատան, որ ըստ խոստումի համաձայն:
7-8/2015
11
ավանդության՝ պիտի իրականանան իրենց բոլոր իղձերը և երազանքները: Ռումանիո հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպսկ. Հակոբյանը եկեղեցի մտնելե առաջ բարեօրհնեց բոլոր հավատացյալները` իր կողքին ունենալով, առաջնորդական վարչական փոխանորդ Գրիգոր քահանա Ռատու-Հոլքա, Թորգոմ քահանա Մանտալյանը, այնուհետև սրբազան հայրը հայերեն լեզվով Սբ. Պատարագ մատուցեց և ապա տեղի ունեցավ հայոց եկեղեցուն հատուկ ծեսը՝ խաղողօրհնությունը: Ամբողջ արարողության ընթաց-
12
7-8/2015
քին Պուքրեշի մայր տաճարեն բերված մասունքները տեղ գտած էին խորանին վրա, որուն առջև կխոնարհվեին բոլոր հավատացյալները: Սուչավա, Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին ներկա գտնվեցան Ռումանիո մեջ Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյան, ՌՀՄ նախագահ, ծերակուտական Վարուժան Ոսկանյան, Ռումանիո Խորհրդարանի փոքրամասնություններու խոմբի նախագահ, պատգամավոր Վարուժան Փամպուքչյան, ՌՀՄ Սուչավայի մասնաճյուղի նախագահ,տքթ, Իոան Ֆոիթ և ան ալ
ծաղիկներով զարդարած էր վանքին շրջափակը գտնվող ցայտաղբյուրը, որ շինված էր իր մեծ մոր նախաձեռնությամբ և Հաճկատար քաշվելով ան հոն ապրած էր 1929-1968 թթ.-ը: Պատարագի ավարտեն ետք (Scheia) իշխանական դաստակերտին մեջ հավատացյալները հրավիրվեցան ճաշակելու հայկական յուրահատուկ ճաշատեսակներ՝ ավանդական ականջապուր և հորթի միսով փիլավ, որ օրհնված էր դեռևս տոնի նախօրեին:
Թիպերու Քոսովան
Պոթոշանի «Բարի Ավետում» հայկական եկեղեցվո վերաօծումը (15 օգոստոս, 2015թ.)
Պոթոշանի հայկական համայնքը առանձնաշնորհը և ուրախությունը ունեցավ տոնելու եկեղեցվո 2-րդ վերաօծումը (Պոթոշանի մեջ գոյություն ունի 3 հայկական եկեղեցի, իսկ 1560-1670թթ.-ը գոյություն ուներ վանքի 1 եկեղեցի): Առաջին վերաօծումը տեղի ունեցավ 2014թ. օգոստոս 15-ին:
Դեռևս 14 տարի ամրապընդման և վերականգնողական աշխատանքները իրագործելե ետք, վերաօծվեցավ «Սբ. Մարիա» եկեղեցին: Միայն մեկ տարի հետո Տկն. Էմանուելա Քոքոթա. Ֆերհաթի շատ կարեվոր նվիրատվություններու շնորհիվ կարելի դարձավ իր վերջնական ավարտին հասցնել «Հավերժություն» գերեզմանատան
մեջ գտնվող «Սբ. Ավետում» եկեղեցվո վերաօծումը, որ տեղի ունեցավ 15 օգոստոս 2015թ.-ին: Հիշեցնենք, որ Պոթոշանի հայկական ծուխեն ներս, ներկայիս կկատարվին «Սբ.Երրորդություն եկեղեցվո վերականգնողական և պահպանման աշխատանքներ: Պոթոշանի «Սբ. Ավետում» եկեղեցվո և հայկական գերեզմանատան մասին պահպանված են շատ մը փաստաթուղթեր: Առաջինը կվերաբերի հայկական գերեզմանատան հիմնադրման: Քուզայի հանած օրենքեն ավելի քան 10 տարի հետո, որ կվերաբերեր քաղաքեն դուրս հանելու գերեզմանները (1864թ.) նաև քաղաքապետ Կեորկե Հաշնաշի (1874թ.) կարգադրությամբ, ազգությամբ հայ Վալերիան Փրունքուի համառ պահանջով, (այն ատենին ան ըլլալով բնակավայրի առաջնակարգ բժիշկը) գերեզմանները քաղաքեն տեղափոխելը պարտադիր դարձավ և հայերը Պոթոշանի ծայրամասերը հիմնեցին իրենց մասնավոր գերեզմանատունը: Հողատարածքը հայ Ծուխին նվիրվեցավ հայ վաճառական Գասպար Գրիգորաշին և իր կնոջ՝ Սիմայի կողմե 1881թ. մարտ 28-ին: Այս այն տարեթիվն է, երբ առաջին թաղումը կատարվեցավ այս գերեզմանատան մեջ: Մինչ այդ Պոթոշանի հայերը իրենց մեռելները կթաղեին «Սբ.Մարիա» և «Սբ Երրորդություն» եկեղեցիներու մոտ գտնվող խոստովա7-8/2015
13
պաշտամունքի աղոթատեղի մըն է իր աչքի զարնող ճարտարապետությամբ, որ կառուցված է 1884թ.-ին և օծված է 1885թ.-ին: Գրիգորե Կոյլավը ըլլալով ժամանակակից հայ մեծանուն պատմաբան, գիտուն անձնավորություն մը, նաև Միհայիլ Էմինեսկուի ժամանակակիցը կհիշատակե, որ «Սբ. Ավետում» եկեղեցվո շատ մը գործեր կատարված են 1880-1890թթ.-ու ժամանակաշրջանին: Մուտքի վերը դուրսի կողմեն կա այսպիսի արձանագրություն մը՝ «Այս մատուռը կառուցվեցավ «Բարի Ավետում» վանքին հետ միաժամանակ, ազնիվ հավատացյալ Տկն. Պիքայի ծախսե«Սբ. Ավետում» եկեղեցվո կա- րով և ան ալ ըլլալով Կոյլավնատեղի գերեզմանատուներու յան Դավիթին աղջիկը՝ ի հիշամեջ, կամ ալ Պոթոշանին մոտ ռուցումը գտնվող գերմանական գերեզ«Սբ. Ավետում» անունով տակ հանգուցյալ Ավետիք Փրունմանատան մեջ: գերեզմանատան եկեղեցին քուի, հայրենասեր, հարգար-
14
7-8/2015
ժան Հովհաննես Իպրըիլեանուի ջանքերով՝ 1884թ. օգոստոս» ...: Սերված ըլլալով Լեհաստանեն եկած հայ ընտանիքե մը, Ավետիք վոն Փրունքու շատ կապված էր տեղական համայնքին: Փրունքու ընտանիքը Պոթոշանի հայ եկեղեցիներուն նվիրած է շատ մը ծիսական և պաշտամունքի առարկաներ: Ավետիքը կյանքեն հեռացավ 1882թ-ին: Եկեղեցվո դամբանաքարին վրա, խորանին ձախ կողմը կա հետևյալ արձանագրությունը. «Ավետիք վոն Փրունքու՝ Եկա, Տեսա, Թողուցի և Մեկնեցա:Այս անցողիկ աշխարհին մեջ երջանիկ կյանք մը ունեցա, իմ ձեռներեց կնոջս՝Աննային հետ: Իր ջերմ սիրով ան կառուցեց այս գերեզմանը իմ մարմինիս վրա, այս մատուռին մեջ իմ հոգվույս
համար1882թ. փետրվար 18. Պոթոշան»: Գերեզմանատան մեջ եկեղեցին կառուցելե հետո Աննա Թորոսը կշարունակե իր նվիրատվությունը հայկական եկեղեցիներուն (1900թ.-ին ան կարևոր գումար մը նվիրեց եկեղեցվո՝2000լեյ): Աննա Թորոս իր մահկանացուն կնքեց 1916թ.-ին թաղվելով իր ամուսնուն քով՝ ավելցնելով դամբանին վրա և իր անունը: Նշանակալի է Պոթոշանի հայկական եկեղեցվո Ծուխի որոշումը՝ սբ. Պատարագներու մատուցման ընթացքին պարտադիր կերպով հիշատակել եկեղեցին կառուցողներու անունները և հարգարժան Տիկնոջ ցանկության համաձայն տարին երկու անգամ ՝ Ապրիլ 7-ին այս աղոթատեղիի անվա-
նակոչության օրը և մեծ պասի երկրորդ ուրբաթը հիշատակել և իր հանգուցյալ ամուսին Ավետիքին անունը: Այս բոլոր հիշատակված օրերը բարեպաշտ քահանաները անպայման պետք է հայկական գերեզմանատան մեջ հանդիսավոր սբ. պատարագ մատուցեն և պատարագի ընթացքին հիշատակեն հանգուցյալ Ավետիքին և Դավիթին օրհնելով և անոնց գերեզմանները, ինչպես նաև հիշատակել Փրունքու և Կոյլավ ընտանիքներու ողջերը և մեռյալները: Եվ որպեսզի մշտապես ժամանակին հարգվի և իրականացվի վերը հիշատակված արարողությունները, հարգարժան Աննային վստահեցնելու համար, եկեղեցվո ծխական վարչությունը այս որոշումը կհաստատե ստորագրություններով և իր կնիքով՝ Նախագահ Լուսիկ Վ. Կոյլավյան, Լուսիկ Ա. Կոյլավյան, Հովհաննես Իպրըիլեանու 1892թ. Ապրիլ 16. Պոթոշան: Այս որոշման համաձայն երկար տարիներ սրբությամբ կատարվեցան բոլոր հիշատակումները:
«Բարի Ավետում» եկեղեցվո վերականգնողական աշխատանքներու համար Էմանուելա Քոքոթայի նվիրատվությունը. Էմանուլա Քոքոթան ծնած է Ֆերհաթ և կսերի հին հայկական ընտանիքե մը: Իր հայրը Անթոն Ֆերհաթը Պոթոշանի ամենենօտարվածներեն մեկն էր: Ռումանական պանկայի մը նախկին տնօրեն և 300 հա հողատարածքի տեր՝ ժառանգություն մնացած հարուստ Մանեա ընտանիքեն և ան ալ լի առատաձեռնությամբ նշանա7-8/2015
15
կալի նվիրատվություն ըրավ Պոթոշանի հայ համայնքին` տնտեսական ճգնաժամի ընթացքին: Տիկին Էմանուելա Քոքոթայի նախնիներեն շատերը ճանչցված բարերարներ են, որ շատ մը նվիրատվություններ ըրած են տեղվույն հայ համայնքին: Անոնցմե ոմանք կհանգչին Մանեա անունով 3 սգո դամբարաններու մեջ «Բարի Ավետում» եկեղեցվո աջ կողմը: Մանեա հիմնադրամը օգնած է 1887թ.-ին ծագած հրդեհին հետևանքով տուժածներուն, որ բռնկվեցավ Պոթոշանի Հին Կեդրոնը: Ետևի կողմը կգտնվի իրական արվեստի պլաստիկ զարդ մը՝ Անտրեյ և Մարիա Մանեայի սգո հուշարձանը: Մանեան եղած է Պոթոշանի առաջին գրավաճառը և հայ համայնքի բարերարներեն մեկը: Հետևելով իր ընտանիքի օրինակին, Էմանուելա Քոքոթան հայ եկեղեցվո նվիրեց կարևոր գումար մը գերեզմանի աղոթատեղին վերանորոգելու համար: Այս ըրած նպաստը կարդարացնե երկու մար16
7-8/2015
ռուցված է «Բարի Ավետում» սբ. մատուռը, բարյացակամությամբ տիկին Աննա Թորոսյան Փրունքուի: Մատուռը վերանորոգվեցավ Էմանուելա Ֆերհան Կոյլավի ծախսերով՝, Նորին Սբ. Օծություն Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպես նաև Ռումանիո Հայոց Թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրոք: 2015թ. օգոստոս 15-ի վերանորոգված եկեղեցին նոր տեսք ունի: Այն վերանորոգված է Գերաշնորհ Տ. Տաթև եպսկ. Հակոբյանի և առաջնորդական փոխանորդ Տ. ավագ քահանա Գրիմարե սալիկներու վրա իր անվան հիշատակումները, ուր գոր Ռատու-Հոլքայի համատեղ կան հայերեն և ռումաներեն ջանքերով: լեզվով երկու տեքստեր, որ զետեղված է եկեղեցվո մուտքին՝. Ֆլորին Սիմիոն Էգներ «1884թ.-ին Պոթոշանի մեջ կա-
Հայ Մշակութային կեդրոնը հանդիպում Ծ.գույն վրդ.տոքթոր Զարեհ Պարոնյանին հետ
Կիրակի, օգոստոս 23-ին Պուքրեշի Հայ Մշակութային Կեդրոնը տեղի ունեցավ հանդիպում Ծ.գույն վրդ. տոքթ. Զարեհ Պարոնյանին հետ, նվիրված հոգեշնորհ հայր սուրբին Պուքրեշի հայոց մայր տաճարի խորանին առջև, իր կյանքի 50 տարիներու անմնացորդ ծառայության համար հայ համայնքին: Փաստորեն այս հանդիպումը շարունակությունն էր մայիս ամսույն մեջ տեղի ունեցած այն հանդիպման, երբ մեծ շուքով տոնվեցավ հոգեշընորհ վրդ. Պարոնյանի կեսդարյա հոգևոր ձեռնադրությունը: Այս հանդիպման առիթը Լոս-Անճելոսեն ժամանած պրն. Արա Պալթազարին ներկայությունն էր և ան ալ ներկայացուց Լոս Անճելըսի ռումանահայերու կողմե հայր սուրբին ուղղված ուղերձը, միևնույնատեն հոգեշնորհ հոր հանձնելով տարեդարձային գրքույկ մը: Օրվա հանդիպումը վարեց գրող Պետրոս Խորասանճյան: Հանդիպման ներկա գտնվեցան և խոսք առին գերաշնորհ
Տ. Տաթև եպսկ. Հակոբյան, Հայաստանի դեսպան Նորին Գերազանցություն Համլետ Գասպարյան, անոնք ընդգծելով վրդ. Պարոնյանին ունեցած դերը այս համայնքին մեջ:Հայր սուրբ Պարոնյանը (ինչպես կկոչեն իր հայրենակիցները) շնորհակալություն հայտնեց համայնքի անդամներուն և Լոս-Անճելոսի հայերուն այս գրքույկին համար ու ընդգծեց, որ ամբողջ կյանքը կապված է հայ համայնքին, որուն զավակն է ինքը և ուր կազմավորված է որպես անձնավո-
րություն: Եվ եթե ան իր կյանքին մեջ օրինակ մը ունեցած է իր համար, ան եղած է Ամենայն Հաոց Կաթողիկոս, Երջանկահիշատակ Վազգեն Ա. որ այս ամսվա մեջ լրացավ Իր դեպի հավերժություն մեկնման 21 տարին: Այլ կերպ, այս հանդիպումե առաջ, հայոց մայր տաճարին մեջ տեղի ունեցավ հոգեհանգիստ անոր հիշատակին, ով հայ եկեղեցվո մեջ զբաղեցուցած է ամենենբարձր աստիճանը, իր կարգին ևս ըլլալով այս համայնքին զավակը: Վերջավորության, դիտեցինք կարճ ժապավեն մը, որ նկարահանված է Լոս-Անճելըսի մեջ ռումանահայերու «Րաֆֆի» կազմակերպության անդամներու կողմե՝ երեկո մը նվիրված Արժենթինի հայերուն, ինչպես նաև հաջողված լուսանկարներու մոնթաժ մը՝ իրագործված պրն. Արա Պալթազարին կողմե, մեկ տարի առաջ իր ճամբորդության ընթացքին: 7-8/2015
Մ.Ս. Գազազյան 17
Գիրքի շնորհանդես
The Earth Speaks՝ բանաստեղծության հատընտիր
Կիրակի, Հուլիս 12-ին, Պուքրեշի Հայ Մշակույթի Տան մեջ տեղի ունեցավ անգլիատառ The Earth Speaks («Երկիրը կխոսի») հատորի, այն է՝ 1915 թվին սպաննված հայ գրողներու երկերու հատընտիրի ներկայացումը: Գիրքը լույս տեսած է Հայաստանի Գրողներու Միության հովանիի ներքո և կպարունակե բանաստեղծներ Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Գրիգոր Զոհրապի և այլ նահատակ գրողներու ստեղծագործություններ: Անգլերեն, գերմաներեն և ռուսերեն լեզուներով լույս ընծայված այս հատորի համակարգող Տիգրան Գաբոյանը շնորհանդեսին ներկա գտնվեցավ, բանաստեղծներ Լևոն Պլպուլյանի և Հերմինե Նավասարդյանի կողքին: Միջոցառմանը մասնակցեցան և ելույթ 18
7-8/2015
ունեցան նաև Ռումանիո Հայոց Միության նախագահ և Ռումանիո Գրողներու Միության փոխնախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումանիո Հայոց Թեմի Առաջնորդ Գրշհ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Նորին
Գերազանցություն ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը: Միջոցառմանը հետևած զրույցներու ընթացքին քննարկվեցան ռումեն ընթերցողին, հայ դասական ու ժամանակակից գրականության ներկայացմանը վերաբերող հարցեր, ինչի մասին Հայաստանի Գրողներու Միության, Ռումանիո Հայոց Միության և Ռումանիո մեջ Հայաստանի դեսպանության միջև ձեռք բերվեցավ նախնական համաձայնություն մը: Հուլիս 8-են 15-ը ընկած ժամանակահատվածին հայ գրողներու խումբը մասնակցեցավ Nopțile de poezie de la Curtea de Argeș («Գուրթեա տե Արճեշի բանաստեղծության երեկոներ») գրական փառատոնին, որու 19-րդ թողարկմանը ներկա գտնվեցան Ամերիկայեն, Ասիայեն, Ավստրալիայեն և Եվրոպայեն ժամանած ակադեմիկոսներ, բանաստեղծներ, ակնարկագիրներ, երաժիշտներ, կերպարվեստագետներ:
2015
IUL-AUG
PUBLICA ÞIE BILINGVÃ A UNIUNII ARMENILOR DIN ROMÂNIA
Mons. Grégoire Pierre XX Ghabroyan este noul Patriarh armeano-catolic din Cilicia
Papa Francisc a transmis un mesaj de felicitare noului Patriarh catolic armean de Cilicia: Grégoire Pierre XX Ghabroyan – conform Radio Vatican. În mesajul său, Papa își exprimă bucuria în urma alegerii Patriarhului și speranța că noul său ministeriat va da roade bune. Alegerea noului patriarh vine într-un moment în care Biserica Armeană se confruntă cu diverse dificultăți. Sfântul Părinte a spus că este „convins” că noul Patriarh al Bisericii Catolice Armene, „în comuniune cu venerabilii Părinți ai Sinodului, cu ajutorul Duhului Sfânt și înțelepciunea evanghelică va fi Păstorul cel Bun încredințat poporului lui Dumnezeu.” Reamintim că numirea noului Patriarh survine în urma decesului Patriarhului Catolic Armean al Ciliciei, Nerses Bedros al XIX-lea Tarmouni, în data de 25 iunie, la Beirut.
A XXII-a ediție a International Summer School on Religions a adus un omagiu armenilor uciși în 1915
Centrul Internațional de studii Religioase în colaborare cu A.I.S. – Asociația Italiană de Sociologie/Secția de Sociologie a Religiei şi cu sprijinul primăriei din Tavarnelle Val di Pesa a organizat Şcoala Internaţională de Vară a Religiilor care s-a desfăşurat la San Gimignano (Siena) şi la Tavarnelle Val di Pesa (Florenţa) în perioada 26-29 august 2015. Cursurile au fost conduse de Profesorul Arnaldo Nesti. Tema acestei International Summer School on Religions ajunsă la a XXII-a ediţie a fost: „Sensul de a trăi mai încolo de noile singurătăți”. Tema propusă, despre noile singurătăţi, este o tema antică, care aminteşte în primul rând de singurătatea necesară şi cea interioară. În cadrul acestui eveniment în prima zi, seara, la Palatul de Cultură din San Gimignano a fost inaugurată o Expoziţie Fotografică despre Armenia îngrijită de profesoara Maria Immacolata Macioti şi de Asociația Culturală „În afara împrejurimilor” cu o selecţie de fotografii de Armin Wegner puse la dispoziţie de Casa editorială Wallstein-Verlag – Germania. Expoziţia cuprinde 19 fotografii în alb şi negru de Armin Wegner şi 40 de fotografii în culori făcute de membrii asociaţiei culturale mai sus-amintite într-o călătorie întreprinsă în Armenia în luna aprilie a acestui an. Interesul a fost deosebit din partea participanţilor cât şi a turiştilor (San Gimignano este inclus în patrimoniul Unesco).
7-8/2015
19
Armenia, note de călătorie
Khacikarul animat, o excepție în arta armeană
Figura 1
Arta khacikarurilor face parte din identitatea armeană. Apărută în secolul IV, imediat după creștinarea poporului armean, cu stele funerare de piatră verticale, de o înălțime medie de doi metri, arta cioplirii crucilor de piatră s-a tot diversificat și perfecționat. Stelele funerare paleo-creștine erau fie simple reprezentări ale crucii, fie stele paralelipipedice, cu reprezentarea crucii pe o parte, cu imaginarea bazoreliefă a lui Krikor Lusavorici (Grigore Luminătorul) în partea superioară, la picioarele lui imaginea regelui Tiridat (cu capul de mistreț, după legendă), convertit la creștinism și cu motive geometrice și florale pe laturi. (fig. 1) 20
7-8/2015
Începuturile khacikarurilor se află între secolele IV și IX, primele fiind o continuare a așa-numitelor «vishap», cruci pe stele urarteene și stelele din epoca dinaintea dominației arabe, ce a început în secolul VII. Primul khacikar datat este din secolul IX. Apogeul artei khacikarurilor este secolul XII-XIII, cel mai celebru artist fiind Momik, arhitect, sculptor și miniaturist de geniu. (fig. 2) Crucea de pe khacikar a evoluat de la stilul de cruce cu brațe egale, lățite, tip cruce de Malta, (fig. 4) la crucea cu brațe inegale, tăiată în treimea superioară a verticalei, trilobată, tipic armeană, «crux ansata». Khacikarurile nu
sunt pietre funerare, ele au trei tipuri de funcții: votive, comemorative și apotropaice (simboluri de ocrotire față de nenorociri, fenomene naturale potrivnice, etc). (fig. 3) Articolul de față nu are pretenția unei prezentări exhaustive a subiectului, aș vrea numai să atrag atenția asupra unor rarități. Există două feluri de khacikaruri: cel cu brațe libere, cel mai răspândit și khacikarul de tip animat («amenapârghici»), cu reprezentarea Domnului Iisus Hristos răstignit. Cel cu brațe libere, cel tipic armenesc, conține toată noțiunea de Cristologie a bisericii apostolice armene, în sensul că nu reprezintă moartea lui Iisus Hristos, ci natura sa divină, înălțarea sa spre ceruri, Iisus a înviat deja mântuindu-ne; crucea nu mai reprzintă instrumentul supliciului, ci un arbore de viață. Sub arborele de viață se află rozeta eternității. Blocul de piatră din care este sculptat khacikarul (în general tuf) este ușor încurbat în partea superioară, ca o streașină, care va proteja măestria sculpturii dantelei de piatră. În această parte superioară este înfățișat paradisul, putând cuprinde motive vegetale: struguri, viță de vie și rodii. Aș dori să mă opresc asupra genului mult mai rar al khacikarului, cel «animat». El îl reprezintă, ca la catolici, pe Iisus Hristos răstignit. În Armenia se găsesc cinci exemplare de acest gen. La mânăstirea Haghbat (în Lori) (fig. 4), se află un khacikar amenapârghici, comandat de Hovanes în 1273, executat de mesterul Vahram:
Iisus este înfățișat răstignit pe cruce, este Mântuitorul care a învins moartea, este înfățișat din față (există un singur exemplu unde e din profil, pe care-l voi menționa ulterior), este surâzător, nu are picioarele încrucișate. Sub el, se află capul lui Adam, pe care l-a scos din moarte prin moartea și învierea Sa, devenind noul Adam, omul spălat de păcatul originar. La dreapta picioarelor, se află Sf. Nicodim, care-I scoate cuiele din picioare, iar la stânga, Sf. Iosif din Arimatea, care-I culege sângele care se varsă într-o cupă (faimosul «graal», ce va fi căutat apoi de eroii literaturii medievale). Deasupra lor se află, în stânga, Surp Astvadzadzin (Maica Domnului), iar la dreapta, Sf. Ioan Evanghelistul. Pe brațele crucii se află inscripția: «mâinile, care au creat cerul, le-ai întins pe cruce». În partea inferioară a crucii este numele donatorului: «Dumnezeu Sfânt și Atotputernic ai grijă de Ter Hovanes». Pe laterale sunt înfățișați cei 12 apostoli în ipostază de rugăciune. În partea superioară a crucii se află îngerii, serafimi și heruvimi, ținând simbolurile opuse ale soarelui și lunii. În registrul superior, sunt înfățișați doi îngeri ținând în medalion imaginea lui Iisus Pantocrator, înălțat la cer. Khacikarul de la Noradouz (cimitir de khacikaruri lângă lacul Sevan) (fig. 5), este tot de la sfârșitul secolului XIII, în timpul invaziilor mongole. Aici Iisus Hristos este reprezentat cu trăsături mongole, ochii oblici, probabil din motive tactice, pentru a evita distrugerea crucilor de către inamicii mongoli cotropitori. Picioarele lui Iisus sunt încrucișate, brațele înălțate spre cer, cu mâini mari, semn de rugăciune. Deasupra capului, se află o mică cruce, simbol al renașterii. Dedesubt, în dreapta, un în-
ger, iar în stânga, un personaj îngenunchiat, în ipostază de rugăciune, din nou cu brațe lungi și mâini disproporționat de mari. În partea inferioară a crucii, la dreapta și la stânga, se află două cruci, simbol al răstignirii celor doi tâlhari, ce au
fost crucificați odată cu Iisus Hristos. În lateral sunt reprezentate stelele, detaliile lor împletite, formând deseori cruciulițe. În registrul superior se află Iisus Hristos binecuvântând crucificarea, înconjurat de simbolurile celor patru
Figura 2. Khacikar Momik (Goshavank)
7-8/2015
21
Figura 3. Khacikar apotropaic
evangheliști: îngerul pentru Matei, boul pentru Luca, vulturul pentru Ioan și leul pentru Marcu. Khacikarul de la mânăstirea Sf. Maicii Domnului de pe peninsula lacului Sevan (sculptat de Tiridat), datat în 1653 (fig. 6), îl înfățișează pe Iisus Hristos pe cruce, tot cu trăsături mongole, cu ochii oblici, cu codițe de păr lungi, împletite, ce cad pe ambele părți ale corpului, tot din aceleași motive tactice de apărare împotriva pângăririlor mongole. Picioarele sunt libere, neîncrucișate, iar brațele sunt ridicate spre cer. Sub brațele lui, se văd cele două cruci, simbol al tâlharilor crucificați odată cu el, mai jos, Nicodim și Iosif de Arimatea, îngenunchiați. În lateral stânga, este înfățișată nașterea Domnului Iisus Hristos, animalele și regii, magi prezenți la eveni22
7-8/2015
ment iar în dreapta păstorii. Interesantă este partea inferioară, în care Iisus, tot cu ochii oblici si codițe și bărbiță de mongol, a coborât în iad și i-a salvat pe Adam și Eva: Adam, mai mare, prins de mâna fermă a lui Iisus, o trage cu mâna sa prelungită pe Eva după el (Eva își ascunde cu pudoare goliciunea cu mâna). Sunt înconjurați de struguri și rodii, fructe euharistice, provenind din grădina raiului. Registrul superior prezintă o viziune teofanică, Dumnezeu, cu aceleași trăsături mongole, binecuvântând crucificarea Fiului, înconjurat de simbolurile celor patru evangheliști (interesant că și îngerul are trăsăturile mongole...). În dreapta, corul îngerilor ce înconjoară capul lui Iisus, îl urcă parcă spre cer, cu cele două astre, soarele și luna, de o parte și de alta. Khacikarul de la Ecimiadzin (fig. 7), este datat 1279 și provine din Vayots Dzor, comandat de Mamikon. În centrul crucii Iisus,
Figura 4. Haghbat
Figura 5. Noradouz
cu brațul drept ușor înclinat spre Maica Domnului, care-l plânge, cu capul înclinat tot spre ea. Picioarele nu sunt încrucișate. Pe fundalul foarte dantelat se pot distinge, din nou, la stânga lui Hristos, Sf. Ioan evanghelistul, la picioarele lui Nicodim, iar în dreapta Iosif de Arimatea. Chiar sub cruce, este înfățișat, mic, capul lui Adam. Registrul de sus conține inscripția comanditarului Mamikon, între simbolurile soarelui și al lunii, iar cel inferior conține chiar bazorelieful care îl reprezintă într-o scenă de vânătoare. Am spus că aceste cruci îl reprezintă pe Iisus răstignit, ca la catolici, dar diferența este că toate ipostazele de pe aceste cruci «amenapârghici» sunt de coborâre de pe cruce, cu Nicodim care-i scoate cuiele; sunt momentele dinaintea unirii cu Tatăl Său.
Figura 6. Sevanavank
7-8/2015
23
Figura 7. Ecimiadzin
24
7-8/2015
Deși nu face parte din khacikaruri, aș adăuga aici și imaginea frontonului mânăstirii Noravank, care este o reprezentare foarte rară a lui Dumnezeu, binecuvântând, și ținând în mâna stângă capul lui Adam, căruia îi transmite suflul vieții printr-un porumbel pornit din barba Lui. Mâna dreaptă binecuvântează crucificarea lui Iisus care, de data asta, are capul întors spre stânga, spre tatăl său, implorându-L. În dreapta lui Iisus se află Maica Domnului. Iisus este, prin reînviere, noul Adam. (fig. 8) Khacikarurile noastre sunt o sursă continuă de admirație, de mândrie, de inspirație. Ele au inspirat minunate miniaturi, sculpturi și chiar desenul tipic al dantelei armene «oya» din înlănțuirile ce formează simbolul eternității. Ele au inspirat poeți și, în epoca actuală, cineaști.
Figura 8. Noravank
Și uitându-mă cu duioșie la pietrele acestea erodate de timp, vânt și năzuințele celor ce trăiesc pe acele meleaguri, m-a dus gândul la versurile lui Hovanes Chiraz: Nu știu de ce, dar băiețandru deja Sărutam khacikarurile, când coboram În picioarele goale, cu mama, Ca un mielușel de pe muntele mânăstirii. Le sărut și acum, Dar acum știu de ce: Oh, strămoși armeni, vă sărut mâinile, Ce au creat lumină din piatră…
Dr. Alice Pambuccian Grigorian
manga-badanegan
Ավետիք Իսահակեան Արեւի մօտ
Որբ երեխայ մը ցնցոտիներով կուչ եկած էր պատին տակ: Գարնան անոյշ արեւը բարի աչքերով կը նայէր անոր: — Կարմիր արեւ, բարի արեւ դուն միայն ինձ կը գգվես, կը համբուրես, ինչպէս երբեմն իմ անգին մայրս: Եթէ չէ մարդիկ չեն նայիր վրաս: Բայց կամաց-կամաց արեւը կը թեքւէր կանաչ սարերու ետեւը: Երեխան կարօտով ու արցունքով կը նայէր անոր, մինչեւ որ ոսկէհեր արեւը սահեցաւ ու անցաւ սարին այն կողմը: — Չէ, չեմ կրնար առանց արեւի մնալ,- վճռեց մանուկը,ես պիտի երթամ արեւին մօտ, ես գիտեմ ճամբան ճիշդ այն սարին ետեւը: — Վճռեց ու ճամբայ ինկաւ: Մութը կիջնէր և կանաչ սարը սեւերով կը գոցվէր: Ճամբան մարդիկ կը հանդիպէին և հեռուէն ձայն կու տային: — Է~հեյ, ով ես դուն: — Ճամբորդ տղայ եմ,- կը պատասխանէր երեխան: — Ու՞ր կ երթաս: — Արեւին մօտ, ճիշդ այն սարին ետեւը:
— Հիմար տղայ,-կ’ ըսէին անոնք ու կը հեռանային: Բայց երեխան ուշադրություն չէր դարձնէր, ան պարզ կը զգար, որ արեւը ճիշդ սարի միւս երեսն է, քիչ մըն ալ ու կ’ ըլլայ արեւին մօտ: Եւ անվախ, վստահ քայլերով կ’ երթար վեր, բարձր, միշտ բարձր: Բաւական ուշ էր արդեն, երբ լսեց շուներու հաչոց ու տեսաւ, որ շատ մօտիկ կրակ մը կը շողշողայ: — Ով ես,- լսուեցաւ խաւարի մեջէն ձայն մը,- ուր կ երթաս: Անտէր ճամբորդ տղայ մըն եմ, կ երթամ արեւին մօտ: Ըսէ, որն է արեւին ճամբան, մութ է, ալ սարերը չեմ տեսնէր: Ճրագը ձեռքը տղային մօտեցաւ մարդ մը: Նայեցաւ անոր ու քնքոյշ ձայնով մը ըսաւ: — Դուն հոգնած ու անօթի կ’ ըլլաս, երթանք իմ քովս,- ըսաւ բարի անծանօթը, բռնեց երեխային ձեռքը և տարաւ տուն Անոր տունը պարզ խրճիթ մըն էր, մէջտեղը կը վառէր օճախը, որու շուրջը նստած էին մարդուն կինը ու երեք պզտիկ երեխաները, անոնք գրեթէ հա-
սակակից էին ճամբորդ տղային: Խրճիթին կից սրահի մը մէջ կը որոճային ոչխարները:Ան հովիւ էր: — Սիրելի երեխաներ, ձեզ համար եղբայր մը բերած եմ, չ’ ըլլաք երեք եղբայր, չորս ըլլաք: Երեքին հաց տուող ձեռքը՝ չորսին ալ կու տայ: Սիրեցէք անոր, եկէք համբուրեցէք ձեր նոր եղբօրը: Ամենէն առաջ հովիւին կինը մօտեցաւ գրկեց երեխան ևւ մօր պէս ջերմ-ջերմ համբուրեց, յետոյ երեխաները մօտեցան, եղբօր պէս համբուրեցին: Երեխան իր սիրտին մէջ անոյշ տաքութիւն մը զգաց ևւ ան կարծեց, թէ արեւը ճիշդ խրճիթին վերը կը փայլի: Երեխան ուրախութենէն լացաւ եւ պատմեց իր գուլխին եկածները: Յետոյ օճախին առջեւ սեղան նստեցան, կերան, խմեցին, խնդացին: Մայրը անոնց համար անկողին պատրաստեց եւ ամենքն ալ քնացան իր կողքին: Երեխան շատ հոգնած էր, անկողին մտնելուն պէս, մէկէն աչքերը գոցեց ու քնացաւ: Երազին մէջ ան կը ժպտար ուրախ, իբրեւ ինքը արեւին մօտ էր, ամուր գրկած ու պառկած էր անոր գիրկը՝ տաք ու երջանիկ... Մեկէն սրտի ուրախութենէն վեր թռաւ, արթնցաւ ու տեսաւ, որ արեւին փոխարեն իր նոր մօր գիրկն է: Եւ իրեն այնպէս երևւցաւ, որ արեւը այս խրճիթին վրայ չէ,այլ ճիշդ խրճիթին մէջ, որ ինքն ալ ճիշդ արեւին գիրկն է:
Ռ. Սարուխանյան Գրականություն (4)
7-8/2015
25
Հայկական փողոցի 3-րդ փառատոնը
Ռումանիո Հայոց Միությունը գործակցությամբ ARCUB-ի (Պուքրեշի Արվեստի և Մշակույթի) Պուքրեշի քաղաքապետարանի, քաղաքի 2-րդ բաժանմունքի, Ռումանիո կառավարության միջէթնիկական հարաբերություններու գերատեսչության և Ռումանիո հայ եկեղեցվո Արքեպիսկոպոսության, օգոստոս 7-9-ը կազմակերպեց 2Օ15թ. Armeneasca փողոցին 3-րդ փառատոնը, որ տեղի ունեցավ հայկական համալիրի շրջանակեն ներս հայկական եկեղեցվո շրջափակին մեջ, ուր կգտնվին ՌՀՄ կեդրոնատեղին, Տուտյան թանգարանը, Հայ մշակույթի կեդրոնը և Armeneasca փողոցը: Armeneasca փողոցին 3-րդ փառատոնը փողոցին անվան հետ կապված փառատոն է, որու նպատակը և ցանկությունն է հայկական սովորույթներու և ավանդույթներու տարածումը: Երրորդ փառատոնը կրցավ շատ հաճելի կերպով ներկայանալ բոլոր պուքրեշցիներու առջև` 26
7-8/2015
լեցնելով Armeneasca փողոցը ուրախ տոնական տրամադրությամբ, հրաշալի երգերով ու պարերով, անվերջանալի ժպիտներով ու ծափահարություններով: Ամենուրեք կտիրեր առողջ, ջերմ մթնոլորտ մը: Փառատոնի շրջանակեն ներս տեղի ունեցան ժամանակակից և ավանդական երաժշտության փայլուն համերգներ, պարային անզուգական կատարումներ, կգործեր հայկական տառերու գեղագրության անկյունը, ներկայացված էր հայ անվանի գրողներու և գործիչներու գիրքերու ցուցադրում և վաճառք: Բոլոր այցելուները գործող ռեստորանի շրջանակեն ներս կրցան ճաշակել հայկական տարբեր համեղ ուտեստեղեններ, ըմպել հայկական ավանդական սուրճը՝ պատրաստված շիջող ավազին վրա: Փառատոնին ներկաները կարելիությունունեցան հայտնագործելու Հայաստանի փոքրիկ մաս մը գործող շուկայի շրջանակեն ներս, ուր կրնային ոչ միայն դիտել և հիանալ հայկական տարբեր զար-
դերով՝ շինված հայ երիտասրդ վարպետներու ձեռքով, գեղեցիկ կերամիկայե շինված առարկաներ, հայկական ասեղնագործ և ձեռքի այլ տիպի գործեր, սրբապատկերներ ապակիի վրա, լուսանկարչական և այլ աշխատանքներ շինված հայկական մոտիվներով: Պզտիկ այցելուներու համար կար մասնավոր անկյուն մը, ուր փոքրիկները կրնային իրենց երևակայությունը զարգացնել lego mecanic և այլ զբաղումներով: Այս ձեռնարկին նպատակն էր Պուքրեշի հանրությանը ձևով մը հիշեցնելու, Պուքրեշի ամբողջ պատմության ընթացքին հայ համայնքի ունեցած ներդրումը՝ կրոնական, մշակութային, գիտական և թե քաղաքական տեսանկյունե: Այս փառատոնը միևնույնատեն առիթ մըն էր ռումեն հանրության հայ ժողովուրդի ավանդույթները և սովորույթները ներկայացնելե զատ, կարելիություն ընձեռելու այցելել Տուտյան թանգարանը և գրադարանըյ ինչպես
նաև Պուքրեշի Հայոց մայր տաճարը: Մշտապես ցուցադրվող թանգարանը կընդգրկե հայկական հինավուրց ձեռագրեր և մատյաններ, մեծարժեք գիրքեր, արտակարգ կարևոր և արժեքավոր պաշտամունքի և ծիսական առարկաներ: Երրորդ փառատոնի ընթացքին ներկա հանրությունը կարելիություն ունեցավ հիանալ 2 յուրահատուկ ցուցահանդեսներով. անոնցմե մեկը բացիկներու ցուցահանդես՝ ընդունված աշխարհի չորս ծագերեն և «հայտնաբերե Հայաստանը» միջազգային լուսանկարներու ցուցահանդեսը, ուր ցուցադրըված էին տեսարաններ Հայաստանեն, հայկական սփյուռքեն և այլ թեմատիկայով պատկերներ: Հայկական ավանդույթներուն զուգահեռ պուքրեշաբնակները կարելիություն ունեցան շփվիլ այլ էթնիկ փոքրամասնություններու հետ, ինչպես հունական, հրեական համայնքները նաև PRO Evropa գնչուական կուսակցությունը:
Կազմակերպիչներ՝Ռումանիո Հայոց Միության հայկական Youth կազմակերպություն, դրամական օժանդակություն՝ ARCUB-Պուքրեշի Քաղաքապետարանի Մշակութային Կեդրոն, Ռումեն կառավարության միջէթնիկական հարաբերություններու գերատեսչություն, գործընկերներ՝Պուքրեշի քաղաքապետարան, Պուքրեշի 2-րդ բաժամունք(սեկտոր), 2. Հայ Եկեղեցվո Արքեպիսկոպոսություն: Postcrossing, Birthright Armenia, Armenian Virual College-ACB, Young Professionals-ACBU, People OfAr.
7-8/2015
27
28
7-8/2015
7-8/2015
29
30
7-8/2015
NATIONAL GEOGRAPHIC
Հայտնաբերեք Պուքրեշի Հայկական Թաղամասը
Ճանչնալ քեզ շրջապատող բազմազանությունը, ճանչնալ քովդ՝ բայց ոչ քեզի պես ապրող մարդոց – ահա մարտահըրավեր մը, որ առջևդ կծառանա, եթե գտնվիս մայրաքաղաքին մեջ և քիչ մը ազատ ժամանակ ունենաս՝ հին Պուքրեշի փողոցները և խուլ անկյունները հետախուզելու: Ատ կրնաս ընել Հայկական Թաղամասը, որ ատեն մը մեր երկրի հայ համայնքի (որ 2011 թվի վերջին մարդահամարի տվյալներով կկազմե շուրջ 1.300 հոգի) քաղաքային կուտակում մը կներկայացներ: Ատոր համար հարկ է վարվիլ բնական կերպով, իբրև թե կուզեիր նոր մեկու մը հետ ծանոթանալ: Ատ ի՞նչ կենթադրե: Քալել անոնց փողոցով (Հայկական փողոց, բայց նաև շրջակայքը) այն պահուն, երբ կյանքը կը եռա: Ատ տեղի կունենա հատկապես Օգոստոս ամսվա առաջին կեսին, երբ արդեն 3-րդ տարին է, որ կկայանա «Հայկական փողոց» փառատոնը, ինչը հարմար առիթ մը կհանդիսանա հայերու մշակույթին առնչվող յուրահատուկ ապրանքներու ներկայացման համար` նուռ (շապիկներու, տոպրակներու կամ ապակիի վրա պատկերված հայոց միասնության խորհրդանիշը), կոնյակ, ավազի վրա պատրաստված սուրճ, քաղցրավենիք, գորգեր, գիրքեր, ոսկերչական իրեր, խեցեղեն և այլն: Իսկ եթե արդեն այնտեղ ես, ապա կրնաս տեսնել, թե ինչպես քու անունդ
կգրեն հայերեն և թե ինչպես կներկայանան ուրիշ համայնքներ՝ հույները, հրեաները և գնչուները իրենց սեղանիկներով: Իսկ ցանկացողները կրնան միանալ ջուրով կամ ծաղիկներով խաղերուն՝ հայկական երաժշտության նվագակցությամբ: Լսել անոնց լեզուն 1915-ին կանգնեցված և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցվո ընդօրինակությունը հանդիսացող Հայկական Տաճարին մեջ, կամ այցելել «Տուտյան» թանգարանը (մուտքը ազատ է)՝ ի-
մանալու համար, թե ի՞նչն է կարևոր հայերուն համար: Մտնել անոնց տունը, ինչպես Մելիքի տունն է՝ Պուքրեշի ամենեն հին շինություններեն մեկը (կառուցված ամենայն հավանականությամբ 1750-1760 թվականներու միջև ընկած ժամանակահատվածին), որը ներկայացուցչական է ռումանական ավանդական ճարտարապետության համար և որը այսօր կհյուրընկալե Թեոտոր Փալլատի գեղանկարչին նվիրված թանգարանը:
Օանա ՄՈԼՏՈՎԱՆ
7-8/2015
31