Nor Ghiank Sept Oct 2014

Page 1

?YUMANIY HAOY} MIYUTOAN ERGLEZVOAN AMSACIR

DARI 65 TIV 9 -10 (2(18-2(19ƒ Սեպտեմբեր-Հոկտեմբեր 2 014

ԱՐԻ ՏՈՒՆ 2014

ՌՈՒՄԱՆԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՐԱԶԸ


ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Անպատասխան նամակ

2

Ռումանիո նախագահական ընտրություններու առիթով, Ռումանիո Հայոց Միությունը նախագահի բոլոր թեկնածուներուն ուղարկած է նամակ մը, որու մեջ անոնցմե կխնդրեր հայտնել իրենց տեսակետը Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ՝ նկատի ունենալով, որ 2015 թվին պիտի նշվի այդ ոճիրի սանձազերծման 100-րդ տարելիցը: Դըժբախտաբար, ոչ մեկ թեկնածու չէ պատասխանած այդ նամակին, որմե ստորև քաղվածքներ կներկայացնենք. (...) Վերջին տասնամյակներու ընթացքին, բանաձևերու և այլ արձանագ րություններու միջոցով միջազգային հանրությունը գտավ, որ 1915 թվին Օսմանյան տարածքին ապրող հայ ազգաբընակչության դեմ կատարվածը ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ էր, ինչպես որ այն նկարագրված է 9 Դեկտեմպեր 1948 - ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմե ընդունված Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժման մասին կոնվենցիայի մեջ: Այս առնչությամբ, 18 Հունիս 1987-ի Եվրոխորհրդարանի բանաձևը կըսե, թե «Խորհրդարանը կը գտնէ, որ ողբերգական իրադարձությունները, որոնք տեղի ունեցան 19151917 թվականներուն Օսմանեան կայսրութեան տարածքին հայերու նկատմամբ, կը հանդիսանան ցեղասպանություն՝ համաձայն «Ցեղասպանութեան հանցագործության կանխման եւ պատըժման մասին» կոնվենցիային, ընդունված ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի կողմե 1948-ի Դեկտեմբեր 9-ին:» Ատոր կգումարվի 24 Ապրիլ 2001-ին Եվրոպայի խորհուրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևը, որ կոչ կընե անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ 20-րդ դարու սկիզբը Օսմանյան կայսրության տարածքին իրագործված հայերու Ցեղասպանությունը ճանչնալու համար: Բազմաթիվ Խորհրդարաններ ընդունեցին Հայերու Ցեղասպանությունը ճանչցող և դատապարտող բանաձևեր: Անոնց շարքին են Գերմանիո, Գանատայի, Ռուսաստանի, Իտալիո, Պելճիգայի, Հոլանտայի, Լեհաստանի, Հունաստանի, Շվետիայի, Վատիկանի, Զվիցերիո, Արգենտինայի և ԱՄՆ-ին մաս կազմող 42 նահանգներու օրենսդիր մարմինները, իսկ Ուրուգվայ և Ֆրանսա այս հարցով օրենքներ ընդունեցին: (...) 1. 2015 թվականին համար նախատեսված Ձեր օրակարգին մեջ ներառնվա՞ծ է Հայերու Ցեղասպանությունը ճանչնալու և դատապարտելու հարցը: 2. Ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկեք այս ուղղությամբ: (…)

9-10/2014

PYVANXAGYUTOYUN Միջազգային Համաժողով Պուքրեշի մեջ. Առաջին Համաշխարհային Պատերազմը և անոր ազդեցությունը հայ Սփյուռքի կազմավորման վրա ...... =` 3 Հայ մշակութային կեդրոն, Հայաստանի Անկախության Օրը և Ռումանիո մեջ Հայաստանի դեսպանության բացման 20 տարին ........... =` 6 Հայաստանի անկախության օր. Բարձր պատասխանատվություն արդի մարտահրավերների հանդեպ .......................................... =` 8 Հայաստան-Սփյուռք 5-րդ Համաժողով .......................... =` 10 Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողով. Վարուժան Ոսկանյանի պատասխանները համաժողովի արդյունքներու մասին .............................. =` 12 ՀԱՅՈՒՀԻԻ ՕԺԻՏԸ՝ ԹՐԱՆՍԻԼՎԱՆԻՈ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԵՆ ՆԵՐՍ ....................... =` 14 ԱՐԻ ՏՈՒՆ 2014 ՌՈՒՄԱՆԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՐԱԶԸ ................................................. =` 16 Տոպրիչ. Էդվարդ Ժամկոչյանի «Երբեմնի Պազարճիքի հայերը» գիրքին (պուլկարերեն տարբերակը) շնորհանդեսը .................. =` 18 Հայ Մշակույթի օրերը Քոնսթանցայի մեջ (3-րդ թողարկում) ............................................................... =` 19 «Շշուկներու մատյան»-ի շնորհանդեսը Վ. Բրյուսովի անվան օտար լեզուներու ինսթիտուտին մեջ .............................................................. =` 20

Supliment limba rom`n[

Un armean generos – Grigore M. Buiucliu ......................... p. 22 Cartea străină – „Bastarda Istanbulului”: căutarea identității, între atunci și acum ............................. p. 24 Concert „45 de ani de Jazz” la Iași ....................................... p. 25 Galați – Valori culturale armene la Dunărea de Jos ........... p. 26

Իմաստուն Լորիկը .............................................................. =` 27 Ցուցահանդես նվիրված Սուչավայի Ուխտագնացություն Արարատի վրա ............................. =` 28

ŠNYR GOANQ‹IN AN"NAGAZM: MIQAOEL SDEWAN-CAZAZOAN Œ ,mpacr^ ;nxh^ qardyukar MADLEN DER-KYUGASOAN Œ ,mpacir VARXAN MARTAOAN Œ ,mpacir MIHAOIL GEYRGIYU Œ lyusangari¿[ MARIAM BYSTAN)OAN Œ meqenacryuhi

COLECTIVUL «NOR GHIANK»

MIHAI STEPAN-CAZAZIAN – secretar-general de redacție MADLEN TER-GHUKASIAN; VARTAN MARTAIAN – redactori MIHAI GHEORGHIU – fotoreporter MARIAM BOSTANGIAN – dactilografă-operatoare

REDAC|IA: Bucure=ti, Bd. Carol I, nr. 43, sector 2, tel./ fax. 314.67.83 redactia@araratonline.com

TEHNOREDACTARE COMPUTERIZATĂ: HĂțULESCU MIHAI

TIPARUL: S.C. ARARAT srl.I.S.S.N. 1221-9169


Միջազգային Համաժողով Պուքրեշի մեջ. Առաջին Համաշխարհային Պատերազմը և անոր ազդեցությունը հայ Սփյուռքի կազմավորման վրա

Սեպտեմբեր 26-28-ը, Պուքրեշի մեջ արտակարգ կարևոր համաժողով մը տեղի ունեցավ, կրնանք ըսել այն համատեքսթին մեջ, որ ընդհանուր մարդկությունը կհիշատակե Առաջին Համաշխարհային պատերազմի բռնկման 100 տարին, իսկ հաջորդ տարի կհիշատակե հայերու մեծ ողբերգության՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ռումանիո Հայ Եկեղեցվո Արքեպիսկոպոսության նախաձեռնությամբ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարեօրհնությամբ կազմակերպվեցավ Առաջին Համաշխարհային Պատերազմը և անոր ազդեցությունը Հայ Սփյուռքի կազմավորման վրա համաժողովը, որուն իրենց ներկայությամբ ուրախացուցին նշանավոր անձնավորություններ, բարձրաստիճան հոգևորականներ, պատմաբաններ կամ գործիչներ որ կզբաղվին հայ Սփյուռքի կազմավորման խնդիրով: Հրավիրյալներուն մաս կկազ-

րիո Գիտություններու Կաճառի շրջանակին մեջ Պալկանյան ուսումնասիրություններու ինսթիտուտի տնօրեն Հակոբ Կարապետյան, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչության տնօրեն, վարդապետ Շահե Անանյան, Պուլկարիո Հայ Բարեգործական Միության Ընկերակցության նախագահ Սոնյա Ավագյան-Պետրոսյան, Չեխիայի «Օրեր» պարբերականի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյան, Հայ Դատի արդարադատության և ժողովրդավարության Համաշմեին Հայաստանի Հանրապե- խարհային Հայ Դաշնության տության երեսփոխան Վահրամ նախագահ Ժիրո Մանոյան, ԵվԲաղդասարյան, գերաշնորհ Սե- րոպայի Հայ Բարեգործական պուհ Եպիսկոպոս Սարգիս- Միության Ընկերակցության յան՝Իրան-Թեհրանի թեմի ա- տնօրեն Նիքոլաս Դավիթյան, ռաջնորդ, պատմաբան, The Ca- «Ազդակ» պարբերականի հրաlifornia Courier-ի տնօրեն Հա- տարակիչ Վերա Յակուբյան, րութ Սասունյան, Հայ Դատի ար- Կանադայի Հայ Դատի արդադարադատության և ժողովրդա- րադատության և ժողովրդավավարության Եվրոպայի Հայ րության Հայ Դաշնության ներԴաշնության նախագահ Գաս- կայացուցիչ Հակոբ Տեր-Խապար Կարապետյան, Պուլկա- չատուրյան և ուրիշներ:

9-10/2014

3


4

9-10/2014

Համաժողովը սկսվելեն առաջ, ուրբաթ սեպտեմբեր 26-ին Փիթեշթի մեջ բացումը կատարվեցավ հայոց Ցեղասպանության նահատակներու հիշատակին կանգնեցված խաչքարին: Հանդիսությանը, հրավիրվածներու կողքին մասնակցեցան նաև գերաշնորհ Տաթև եպիսկոպոս Հակոբյան՝ Ռումանիո հայոց թեմի առաջնորդ, Հայ Ազգային Ժողովի անդամ Վահրամ Բաղդասարյան, Հայաստանի դեսպանության հյուպատոս Արսեն Միքայելյան, Արճեշի մարզի խորհուրդի նախագահ Գրիգորե Ֆլորին Թեքըու, Փիթեշթ քաղաքի փոխքաղաքապետ Քորնել Իոնիքը, Փիթեշթի և Պուքրեշի հայ համայնքներու անդամներ, բարձրաստիճան հոգևորականներ Միջազգային Խորհրդակցության մասնակիցներ: Կեսօրեն հետո, Պուքրեշի Տուտյան մշակույթի կեդրոնը տեղի ունեցավ համաժողովի բացման արարողությունը: Հյուրընկալողներու կողքին խոսք առին Գերաշնորհ Վառլամ եպիսկոպոս Փլոեշթեանուն, ան փոխանցեց Ռումեն Ուղղափառ Եկեղեցվո Բարձրաշնորհ Դանիել Պատրիարքին բարեօրհնանքը, ՌՀՄ նախագահ, ծերակուտական Վարուժան Ոսկանյան, Ռումանիո Խորհրդարանի Ազգային Փոքրամասնություններու խումբի նախագահ, երեսփոխան Վարուժան Փամպուքչյան: Նիստը շարունակվեցավ շաբաթ Պուքրեշի Համալսարանին Իրավաբանության ֆաքուլթետին մեջ: Ռումանիո հյուրընկալ կողմը՝ Ռումանիո Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյան, Պոկտան ավագ քհն Եզրաս, Ավետիս ա-


վագ քհն. Մանտալյան և Հեթում ավագ քհն. Թարվերդյան շատ մեծ և կարևոր դեր ունեցան կատարյալ և անթերի դարձնելու այս աննախադեպ միջոցառումը: Հաճույքը ունեցա ներկա գտնվելու մեր հայ Սփյուռքի խնդիրներին վերաբերող ավելի քան հետաքրքիր դասախոսություններուն, որ ուղեկցվեցան մասնակիցներու հարց ու պատասխաններով: Ներկայացվեցան և այլ նյութեր, ուսումնասիրություններ, գրքեր հայ սփյուռքի խնդիրներու շուրջ, ինչպես« Resolution with justis reparation for the Armenian Genocide զեկուցում մը իր ավարտին հասցված սեպտեմբերամսուն` խումբ մը պատմաբան ուսոմնասիրողներու կողմե, համակարգված Henry Theriault-ի և հայտնի պատմաբան և դիվանագետ Արա Պապյանի կողմե,նաև Հարութ Սասունյանի «Հայոց Ցեղասպանություն, 100 հոդվածներ հիշատակի առթիվ» և հրա-

պարակախոս Վարդան Առաքելյանի «Սիրունի, աքսորվածի մը ոդիսականը» գիրքը: Անհամբեր և հետաքրքրությամբ կսպասենք, որ նիստի բոլոր դասախոսությունները տպագրվին ռումաներեն լեզվով հատորի մը մեջ: Նիստի աշխատանքները ավարտվեցան կիրակի սեպտեմբեր 28-ին, որմե հետո Պուքրեշի Մայր Տաճարին մեջ Սուրբ Պատարագ մատուցվեցավ ձեռամբ եպիսկոպոս Ամաշ Նալբանդյանի: Վերջավորության, կրնանք եզրակացություն մը ընել, որ այս նիստը մեկ կարևոր քայլ մըն էր հաջորդ տարի տեղի ունենալիք Հայոց Ցեղասպանության իրադարձություններուն հետ կապված, քայլ մը, որ պիտի նպաստե մեր ընդհանուր նպատակին հասնելու՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման:

Էդուարդ Անտոնյան

9-10/2014

5


Հայ մշակութային կեդրոն, Հայաստանի Անկախության Օրը և Ռումանիո մեջ Հայաստանի դեսպանության բացման 20 տարին

Սեպտեմբերի 23-ին, Պուքրեշի Հայ Մշակութային Կեդրոնը տեղի ունեցավ հանդիպում«Ռումանիո մեջ Հայաստանի Դեսպանության բացման 20 տարին»: Միջոցառման մասնակցեցան Ռումանիո մեջ Հայաստանի դեսպան, Ձերդ Գերազանցություն Համլետ Գասպարյան, ՌՀՄ նախագահ, ծերակուտական Վարուժան Ոսկանյան, հանդիպման վարող Պետրոս Խորասանճյան: Քանի որ Հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի Անկախության օրերուն նախապես Հնչեցին Հայաս տա նի և Ռումանիո օրհներգերը: Բացման Պետրոս Խորասանճյան հիշեցուց ներկաներուն, իսլամիստ ահաբեկիչներու կողմե Դեր–Էր–Զորի Ցեղասպանության հուշահամալիրի քանդման մասին: Այս կապակցությամբ Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդվարդ Նալբանդյան կըսե, «Այս սարսափելի բարբարոսությունը ուղղված Սուրբ Նահատակաց 6

9-10/2014

հուշահամալիրին մի անգամ ևս ցուց է տալիս տեռորիստ խմբավորումների էությունը որպես Իսլամական Պետություն: Միջազգային հանրությունը արագ կերպով պետք է կանգնեցնի և արմատախիլ անի այդ ժանտախտը, որ սպառնում է քաղաքակիրթ մարդկությանը, կտրի սնուցման բոլոր ուղիները՝ ֆինանսավորումը, օժանդակությունը, հովանավորումը»: Այնուհետև ներկայացվեցան 20-րդ դարու քանի մը փաս-

տաթուղթեր,որ կվերաբերին Ռումանիո և Հայաստանի դիվանագիտական հարաբերություններուն և կգտնվին այս երկու երկրներու արտաքին գործոց նախարարության ախիվներուն մեջ: Ռումեն Թագավորությունը ճանչցավ 1920 թ. 10 օգոստոս Հայաստանի Հանրապետության անկախությունը և Պուքրեշի մեջ հավատարմագըրված լիազոր ներկայացուցիչ Ալեքսանտր Խատիսյանի դիվանագիտական նամակները ներկայացուց և բացավ Պատվավոր Գլխավոր Հյուպատոսություն, որն ալ գործեց մինչև 1926 թ.` պատվավոր գլխավոր հյուպատոս Հարություն Խընդիրյան և Արմենակ Մանիսալյան: Այնուհետև կշարունակվի համայնավարության շրջանը մինչև 1991թ. սեպտեմբեր 21,երբ Հայաստանը կստանա անկախություն: 1991թհոկտեմբեր 11-ին Ռումանիան կճանչնա Հայաստանի Հանրապետության անկախությունը, իսկ դիվանագի-


տական հարաբերությունները կհաստատվին 1991թ. դեկտեմբեր 17-ին: Պուքրեշի մեջ Հայաստանի դեսպանութունը բացվեցավ 1994թ ապրիլ24-ին: Դեսպանի կոչումով Հայաստանի ներկայացուցիչները եղած են Գևորգ Ղազինյան և՛ Մոլտովայի դեսպան 1994-1997, Կարինե Ղազինյան՝ 1997-2002թթ., Եղիշե Սարգսյան՝ 2002-2010թթ.: 2010թ. մարտ 29-ին պարոն Համլետ Գասպարյանը նշանակված է Ռումանիո մեջ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ան ապրիլ 12-ին հավատարմագրված նամակները ներկայացուց Ռումանիո Նախագահ պարոն Թրայան Պըսեսկուին: Ծերակուտական Վ., Ոսկանյան հիշեցուց բոլոր այն պահերը, որ հանգեցուցին Ռումանիո կողմե Հայաստանի անկախության ճանչնալուն, խոսեցավ հայ արտաքին գործոց նախարարին առաջին ացելու-

թյան մասին Պուքրեշ, նաև առաջին դիվանագիտական ներկայացչության բացման մասին, որուն իրենց դրամական օգնությունը բերին Քրմզյան եղբայրները, Ժիրայր Կյուլպենկյանը և ուրիշներ: Դիվանագիտական գործունեության գագաթնակետը եղավ Հայաստանի և Ռումանիո նախագահներու պետական մակարդակի այցելությունները՝ Լևոն ՏերՊետրոսյան, Ռոպերթ Քոչարյան և Սերժ Սարգսյան: Այս այ-

ցելություններու, ինչպես նաև Ռումանիո մեջ հայ դիվանագիտական գործունեության մասին կպատմեն նկարահանված ժապավենները բանակցություններու ընթացքին և շատ հետաքրքրական է, որ 1994թվականին Պուքրեշ այցելած նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պատվիրակության մեջ կգտնվեր նաև Համլետ Գասպարյան ըլլալով այն ատենվա Երևանի «Ազգ» թերթի լրագրող: Այս առիթով ալ պարոն Գասպարյանը հրապարակեց թղթակցություն մը: Համլետ Գասպարյան խոսեցավ Երևանի և Պուքրեշի արխիվներու մեջ գտնվող փաստաթուղթերու մասին, որ կվերաբերին երկու պետություններուն նաև իր ունեցած մասնավոր կապերու մասին ծերակուտական Վ. Ոսկանյանին և երեսփոխան Վ. Փամպուքչյանին հետ՝ բերելով անոնց իր շնորհակալությունները այս առիթով: Վերջավորության, պզտիկ հյուրասիրություն մը տեղի ունեցավ Հայաստանի դեսպանության բացման 20 ամյակի, ինչպես նաև Հայաստանի Անկախության 23-րդ տարեդարձի առիթով: Մ.Ս. Գազազյան

9-10/2014

7


Հայաստանի անկախության օր. Բարձր պատասխանատվություն արդի մարտահրավերների հանդեպ

20 տարի առաջ, 1994թ. ապրիլի 24-ին Բուխարեստում բացվեց Հայաստանի երրորդ հանրապետության դեսպանությունը: Դրանից մոտ երկուսուկես տարի առաջ, 1991թ. դեկտեմբերի 11-ին Ռումինիան ճանաչել էր Հայաստանի անկախությունը: 20-րդ դարի մեջ Ռումինիան մեկ անգամ էլ էր ճանաչել Հայաստանի անկախությունը` 1920թ. օգոստոսի 10-ին իր ստորագրությունը դնելով Սեւրի դաշնագրի տակ, որը թվում էր փակում էր հայ ժողովրդի պատմության ամենասեւ էջը: Իրոք, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում եւ դրան հետեւած խառնակ տարիներին եվրոպական ժողովուրդների մեջ հայ ժողովուրդն ունեցավ ամենամեծ կորուստները. պատերազմի յուրաքանչյուր տասներորդ զոհը հայ էր` ճնշող մեծամասնությամբ խաղաղ բնակչու8

9-10/2014

թյուն, թեեւ այդ մասին պատերազմական տարեգրությունը լռում է, իսկ այսօր այդ ավերիչ իրադարձության 100-ամյակի հիշատակի միջոցառումներում այս փաստն առայժմ անտեսվում: Օսմանյան կայսրությունում իր հայրենական տարածքներից վտարված, ունեզրկված, հալածանքների, կտտանքների եւ ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի բեկորները ցրվեցին աշխարհով մեկ, որոնց մի մասը հավաքվեց Ռուսահայաստանի փոքրիկ կտորի վրա եւ իրենց արեւելյան ազգակիցների հետ 1918թ. մայիսի 28-ին վերականգնեցին դարերով ընդհատված Հայաստանի պետականությունը: Մայիսի 28-ը Հայաստանը եւ աշխարհի հայերը նշում են որպես Հանրապետության օր` այսօր արդեն 96-րդ անգամ, իսկ երրորդ հանրապետության Ազգային տոնը համարվում է Սեպտեմբերի 21-ը, երբ 1991թ. այդ օրը Հայաստանը հանրաքըվեով հռչակեց իր անկախությունը` դուրս գալով ԽՍՀՄ կազմից: Թեեւ 1920թ. Հայաստանի եւ 1991թ. Հայաստանի միջեւ վիթխարի տարբերություններ կային. առաջինը որբերի եւ համաճարակների երկիր էր` երիցս անդամահատված, որ նախքան բոլշեւիկների կրնկի տակ անցնելը պատերազմների թոհուբոհի մեջ հազիվ երեք տարի պահեց իր գոյությունը, իսկ երկրորդը Խորհրդային միու-

թյան ամենազարգացած գիտական եւ արդյունաբերական հանրապետություններից մեկը, այնուամենայնիվ վերջինս ժառանգեց Առաջին համաշխարհային պատերազմից մնացած ծանր հետեւանքները եւ բոլշեւիկյան կամայականությունների պտուղները, որոնք ական դրեցին նորելուկ պետության տակ: Ուստի Խ. միության փլուզմամբ պայմանավորված տնտեսական քայքայումից ու սոցիալական անլուծելի հարցերից բացի Հայաստանի նոր սերունդին, ավաղ, բաժին ընկան պատերազմ, չլուծված հակամարտություն ու ծանր հարաբերություններ իր երկու հարեւանների հետ, որոնք ցայսօր կասեցնում են Հայաստանի նորմալ զարգացումը եւ միջազգային լիակատար քաղաքական ու տնտեսական ինտեգրումը: Ստեղծված պայմաններից ելնելով եւ տարածաշրջանային ու համաշխարհային նոր իրողությունների գիտակցումով` Հայաստանն առավելագույն ջանքեր է գործադրում դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդության շրջանակներում` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի եռյակ սկզբունքների հիման վրա, ինչպես նաեւ կյանքի կոչելու 2009թ. Թուրքիայի հետ ստո-


րագրված Ցյուրիխյան երկու արձանագրությունները, որոնցով նախատեսվում է երկուստեք, առանց նախապայմանների, դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ բացել Հայաստանի հետ սահմանները, որ Թուրքիան միակողմանի փակ է պահում 20 տարուց ի վեր: Հայաստանը հույս ունի, որ Թուրքիայի նոր ղեկավարությունը, Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին, որ պատրաստվում ենք նշել 2015թ., կցուցաբերի սթափ գիտակցություն եւ պատասխանատվություն հարգելու իր ստորագրությունը այդ փաստաթղթերի տակ եւ կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ, որը կնպաստի նաեւ ԼՂ հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու գործին: Հարեւանների հետ հարաբերությունների կարգավորումը առավել քան հրատապ է, երբ մեր հարակից շրջաններում, մասնավորապես Սիրիայում եւ Իրաքում ծավալվում են խիստ մտահոգիչ իրադարձություններ, որոնց հետեւանքով քրիստոնյա այլ համայնքների շարքում հայերը նույնպես ենթարկվում են հետապընդումների եւ հարվածների, որոնց մի մասն ապաստան են գտնում Հայաստանում: Ներկա բարդ ժամանակներում Հայաստանը, որ անվըտանգության երաշխավորն է ոչ միայն սեփական բնակչության, այլեւ բարոյական պարտք եւ պատասխանատվություն է կրում երկու երրորդով դրսում ապրող տարագիր հայերի առջեւ, ակնկալում է իր առջեւ ծառացած հարցերում հնարավորինս ըմբռնում գործընկեր երկրների եւ միջազգային կա-

ռույցների կողմից, իր հերթին ցուցաբերելով առավելագույն շրջահայացություն իր քայլերի եւ պատասխանատվություն միջազգային հանրության առջեւ ստանձնած պարտավորությունների հանդեպ: Ի դեմս Ռումինիայի` մենք տեսնում ենք բարեկամ երկիր, որի հետ մեզ կապում է դարավոր բարեկամությունը եւ համերաշխությունը: Հավատարիմ այդ բարեկամության ոգուն` Հայաստանը պատրաստ է եւ զարգացնում է հարաբերությունները Ռումինիայի հետ երկկողմ եւ բազմակողմ ամենաբազմազան ոլորտներում, մեծ ակնկալիքներ ունենալով հատկապես եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներում, ինչպես նաեւ ՍԾՏՀԿ շրջանակ-

ներում ծավալվող համագործակցությունից: Հայ-ռումինական հարաբերությունների վերջին 23 տարին ապացուցել է, որ լավագույն արդյունք գրանցվում է, երբ ժողովուրդները եւ երկրները առավելագույնս հաշվի են առնում միմյանց շահերը, հարգում են միմյանց ընտրությունը, ինչը պայման եւ երաշխիք է միջազգային խաղաղ գոյակցության եւ կայունության: Գիտակցելով իր հնարավորությունները եւ դերը` Հայաստանն այս ըմբռնումով է կառուցում իր արտաքին հարաբերությունները, ձգտելով իր նպաստը բերել առավել արդար, ապահով եւ բարգավաճ ապագային: Համլետ ԳԱՍՊԱՐՅԱՆ Հայաստանի դեսպան

9-10/2014

9


Հայաստան-Սփյուռք 5-րդ Համաժողով

Սեպտեմբեր 19-ին, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օփերայի և պալեթի ազգային ակադեմիական թատրոնին մեջ, մեծ շուքով բացվեցավ Հայաստան-Սփյուռք Համաժողովը, որուն մասնակցեցան ավելի քան 1000 պատվիրակներ 60 երկրներե: Աննախընթաց թիվ կազմող այս պատվիրակության մեջ ընդգրկված էին Սփյուռքի հայկական կառույցներու ներկայացուցիչներ՝ հայ բարձրաստիճան հոգևորականներ, մշակույթի և կրթության ղեկավարներ, գրողներ, լրագրողներ և այլ մտավորականներ: Համաժողովը բացվեցավ Հայաստանի Հանրապետության օրհներգով, որ կատարվեցավ միասնաբար, հուժկու պաթոսով: Առաջինը բացման խոսք առավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյան: Ան մասնավորաբար ըսավ. «Ուրախ եմ միասնաբար քննարկելու Հայաս10

9-10/2014

տան-Սփյուռք- Արցախ եռամիասնության խնդիրները: Միայն միասնության շնորհիվ է, որ մենք կարող ենք դիմագըրավել հայ ժողովուրդի առջև ծառացած ներքին և արտաքին խնդիրները: Մենք Հայաստանում մեզ ավելի զորեղ ենք զգում Սփյուռքի ներուժով»: Այնուհետև խոսք առին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյան, Օրհնության ողջույնի իր խոսքը ըսավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան: Ապա ելույթ ունեցավ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառ Հայրապետ, որ շատ կարևոր հայտարարություն մը ըրավ. «... Կուզենք հոս մեր ազգը ներկայացնող այս հավաքին առջև առաջին անգամ ըլլալով հայտարարել, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը մոտ թվականին Թուրքիո Սահմանադ-

րական Դատարանին մոտ դատ պիտի բանա պահանջելով իր պատմական կեդրոնի, Սիսի Կաթողիկոսարանի վերադարձը իր իրավատիրոջ՝ հայ եկեղեցվո և հայ ժողովուրդին...: Այն պարագային, երբ մեր դատը մերժվի Թուրքիո Սահմանադրական Դատարանին կողմե, ինչ որ հավանական է, զայն անմիջապես պիտի ներկայացնենք Մարդկային Իրավանց Եվրոպական Դատարանին»: Այս հույժ կարևոր հայտարարությունը ընդունվեցավ բուռն, երկարատև ծափահարություններով: Այնուհետև բոլոր ելույթները լսվեցան մեծ հետաքրքրությամբ, որ կվերաբերվեին Հայաստանի, Սփյուռքի, Արցախի մեջ առկա խնդիրներուն՝ ինչպես կնկատվի Հայաստանի այսօրվա արտագաղթը, Սփյուռքի ուծացումը և Արցախի մեջ տիրող ներկա իրավիճակը, երբ մեր սահմանները սկսած են դարձյալ ռմբակոծվիլ: Ներկայիս ամենեն կարևորը ինչպես դարձյալ իր խոսքին մեջ շեշտեց Արամ Ա. Վեհափառ «... Այսօր Սփյուռքը կարիքը ունի վերազարթոնքի, վերակենսունակեցման՝ կազմակերպական իմաստով, ինչպես նաև հայ լեզվի պաշտպանության, հայ մշակույթի արժեքներու կենսագործման իմաստով...»: Այնուհետև նիստերու ընթացքին արծարծվեցան տարբեր խնդիրներ ինչպես սփյուռքահայերու հետ տարվող աշխատանքները, որու մասին շատ մանրամասն խոսեցավ Հայաստանի Հանրապետության ըՍփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյան:


Հայաստան. Սփյուռք գործակցության ներկա հիմնախընդիրներու և հեռանկարներու մասին խոսեցավ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան: Տիկին Հակոբյան շեշտեց, թե ներկայիս պետք է բոլորս ալ և՛ Հայաստանի և՛ Սփյուռքի մեջ մտածենք, թե ինչպես ընենք, որ Հայաստանը ավելի հզորանա, պետք է սփյուռքահայերը մտածեն ի՞նչ ներդրումներով ի՞նչ նոր ծրագիրներով գան Հայաստան, որպեսզի նոր աշխատատեղեր բացվին մեր երկրի մեջ: Ան իր խոսքին մեջ ընդգծեց. «Մենք ուժեղ ենք միասնաբար և միասին պիտի կերտենք մեր պատմությունն ու ապագան՝ հանուն անկախ ու հաղթանակած Արցախի և կազմակերպված Սփյուռքի»: Վերջին լիագումար նիստին մասնակցեցավ նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյան: Ան ներկաները ողջունելե ետք անդրադարձավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին և ընդգծեց. «...2015թ. մենք ազգովի ոգեկոչելու ենք Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ան վերստին հաստատելու է հայրենազրկված հայ ժողովրդի՝ ապրելու և արարելու, հարատևելու կամքն ու վճռականությունը: 2015 թվականը քաղաքական լուրջ նախաձեռնությունների և ձեռքբերումների տարի պետք է դառնա Հայաստան-Սփյուռք-Արցախեռամիասնության համար»: Պարոն Սարգսյան իր խոսքին մեջ առաջարկ-հայտարարություն մը ըրավ. «Առաջարկում եմ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովը 2015թ. վերանվանելու «Համահայկա-

կան Խորհուրդ», որը կդառնա համահայկական հրատապ խընդիրների գնահատման ազգային մշտական հարթակներից մեկը»: Իր խոսքի ավարտին պարոն Սարգսյան շնորհավորեց ներկաները Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձի առթիվ և կոչ ուղղեց բոլոր հայերուն մշտապես ամրացնելու կապը հայրենիքին հետ: Հ.Յ.Դ. Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերու գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյան ամփոփելով «Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքներու վերացման գործընթացը» նիստին արդյունքները շեշտեց. «Հայոց Ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և հետևանքներու վերացումը, այսուհետև պետք է մնան մեր քաղաքական կյանքի օրակարգին վրա և համազգային դատի վերջնական լուծման պիտի հասնինք հայության բոլոր հատվածներու միասնական ջանքերով»: «Լրագրողներու համահայկական 7-րդ համաժողով»-ի արդյունքները արձանագրելով, Համակարգող մարմնի նախագահ «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյան նշեց, թե՝ «... Մեկնելով համազգային նախապատվություններեն և ներկա մարտահրավերներեն, այսուհետև ավելի հետևողական և ծրագրյալ աշխատանքներ պետք է իրագործվին Հայաստանի, Ղարաբաղյան հարցին վերաբերյալ միջազգային հանրության իրազեկումի աստիճանի բարձրացման ուղղությամբ, հստակ քայլերու ձեռնարկեն թուրք-ազըրպեճանական կեղծարար, ապատեղեկատվական քարոզչամեքենային դեմ և իրենց ուժերը

համախմբեն նաև օտարալեզու զանգվածային լրատվամիջոցներուն մեջ հայկական հարցերը արծարծելու, Հայ Դատի լուծման նպաստելու համար»: Համաժողովի ավարտին-Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյան ընթերցեց Հայաստան 5-րդ համաժողովին կողմե ընդունված հայտարարությունը, որուն մեջ հաստատված են հետևյալ կետերը. Հայաստան-Արցախ-Սփյուռք գործակցության հետագա ընդլայնումնու զարգացումը կնպաստե հայ ժողովուրդի ապահով գոյատևման, ազգային շահերու և նպատակներու շուրջ հայության համախմբման: Հայությունը իր միասնական ջանքերը պետք է ուղղե Հայաստանի Հանրապետության հզորացման, Լեռնային Ղարաբաղի տագնապի արդարացի և միջազգային իրավունքի հիման վրա լուծումին, Սփյուռքի կազմակերպման, ինքնության պահպանման, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումին, դատապարտման և հետևանքներու վերացման, հայ եկեղեցվո շուրջ հայության համախմբումին, արտակարգ իրավունքներու մեջ հայտնված հայերու օգնության և աջակցության: Ռումանիո հայ համայնքեն Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի աշխատանքներուն մասնակցեցան ՌՀՄ նախագահ, ծերակուտական Վարուժան Ոսկանյան, գրող Պետրոս Խորասանճյան, ՌՀՄ Յաշի մասնաճյուղինախագահ Զարեհ Նազարյանև «Նոր Կյանք»-ի խմբագիր Մատլեն Տեր-Ղուկասյան: Մ. Տեր-Ղուկասյան

9-10/2014

11


Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողով. Վարուժան Ոսկանյանի պատասխանները համաժողովի արդյունքներու մասին

ՌՀՄ նախագահ, ծերակուտական, գրող Վարուժան Ոսկանյան ոչ միայն մասնակցեցավ համաժողովի «Հայաստան-Սփյուռք գործակցության խնդիրներն ու հեռանկարները» նիստին իր բովանդակալից ելույթով, այլև իր շահեկան առաջարկություններով արժանացավ ներկաներու ջերմ հավանության: Պրն. Ոսկանյան երկրորդ անգամ ըլլալով հյուրը եղավ Հայաստանի հանրային լրատվական հեռուստատեսության առաջին ալիքի հաղորդավար Նվեր Մնացականյանին (առաջին անգամ պրն. Ոսկանյան հաղորդաշարին հյուրն էր, երբ հրավիրված էր մասնակցելու Հայաստանի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողության): Պրն. Ոսկանյան, ներկայիս, Հայաստան-Ռումանիա տնտեսական և բարեկամական հա-

12

9-10/2014

մագործակցության մասին պրն. Մնացականյանի հարցումներուն համակողմանի, լիարժեք պատասխանելեն ետք, երկուստեք հարցում-պատասխաններով անդրադարձան Հայաստան-Սփյուռք համաժողովի աշխատանքներուն: Պրն. Մնացականյանի այն հարցումին, թե` ի՞նչ տվավ համաժողովին ձեր մասնակցությունը, Ոսկանյան մասնավորաբար ըսավ. «... Մեզ համար ամենահրաշալի առիթն է, շատերս իրարու ճանչցանք այս համաժողովի միջոցով: Ես մասնակցեցա բոլոր 5 համաժողովներուն, սկսյալ 2000թ.-են: Ես կրնամ ըսել, որ բարեկամացա հայ համայնքներու բոլոր ներկայացուցիչներուն հետ և Տկն. Հրանուշ Հակոբյանին իմ երախտապարտությունս հայտնեցի, որ այս սքանչելի առիթը տվավ: Շատոնց մենք առաջարկեցինք իշխանություններուն ստեղծել

Սփյուռքի նախարարություն: Սփյուռքի նախարարությունը ուրիշ մակարդակի բարձրացուց Հայաստան-Սփյուռք կապերը: Մենք կըսենք եռանկյուն, սուրբ երրորդություն՝ Հայաստան, Ղարաբաղ, Սփյուռք: Հայաստանը պետություն է, Ղարաբաղը պետություն է և բարեբախտաբար սկսավ ճանչցվիլ՝ ինչպես օրինակ Քալի ֆոր նիան ճանչցավ Ղարաբաղի անկախությունը և այս քաղաքական որոշման արձագանքները պիտի զգանք շատ երկար ժամանակ: Բայց Սփյուռքը հաստատություն մը չէ, Սփյուռքի մեջ քանի մը հազար կազմակերպություններ կան, պետք է ձև մը գտնենք, որ Սփյուռքն ալ մեկ ձայն ունենա և այս մեր եռանկյունը 3 անկյուն ունենա...»: Պրն. Նվեր Մնացականյանի այն հարցումին, թե՝ այս ժամանակահատվածը մինչև 2015թ. ապրիլ Հայաստանը և Սփյուռքը


պետք է նույն ձեռագիրը ունենան և արդյո՞ք մենք ունինք այդ ձեռագիրը պրն. Վ. Ոսկանյան պատասխանեց. «Ես համաձայն չեմ, որ 2015 ապրիլը խորհրդանըշան մըն է միայն: Մենք պետք է տարբեր ժամկետներ ունենանք: 1914թ.-ի Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակը, մենք անընդհատ պետք է ըսենք, որ Հայոց ցեղասպանությունը մաս կկազմե Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձություններուն և արդյունքներուն, որովհետև, երբ դասագիրքերու մեջ կկարդաս Առաջին համաշխարհային պատերազմի մասին, ոչ մեկ տեղ գրված չէ ցեղասպանության վերաբերյալ: Զոր օրինակ՝ Ռումանիան ներկայացվեցավ, մեր նախագահը գնաց, երբ հիշեցին Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակը: Ռումանացիները այն ատեն կորսնցուցին 500 հազար մարդ, մենք՝ հայերս, կորսնցուցինք 1,5 միլիոն մարդ, Հայաստանը երրորդ կամ չորրորդ պետությունն է, որ Առաջին համաշխարհայինի ժամանակ ունեցած է այդքան զոհեր:

... Մի մոռնաք, որ Սևրի, Վերսայի բոլոր դաշինքները և մինչև 2023թ.-ը տարբեր 100-ամյակներ ունինք նշելու: 2015թ.-ը վերջնական ժամկետը չէ: Մենք ատոր համար հանդիպեցանք այսօր, որ գալ տարվա ծրագիրը հստակեցնենք: Ամեն մեկ համայնք իր առաջարկությունները, նախաձեռնությունները բերավ, ես ալ բերի: Մենք պետք է ունենանք գրեթե նույն նախաձեռնությունները բոլոր երկիրներու մեջ, մեր փորձառությունները պետք է փոխադարձ ըլլան: Օրինակ՝ Հայկ Դեմոյանը առաջարկ ըրավ բոլոր երկիրներու մեջ ցուցահանդեսներ ընենք և երկիրե-երկիր երթալով ցույց տանք ցեղասպանության իրադարձությունները: Շատ լավ առաջարկ մըն է և բոլոր երկիրները պետք է հետևին այդ նախագիծին և բոլորս ալ Հայկ Դեմոյանի և թանգարանին հետ համատեղ պետք է իրականացնենք այդ ցուցահանդեսները»: Հարցազրույցիվերջավորու թյան պրն. Մնացականյան հարցուց, թե ո՞ւր հասած է «Շշուկների մատյան»-ը, որ այնքան մեծ աղմուկ հանած էր:

Պարոն Վ. Ոսկանյան պատասխանեց, թե 2009թ.-ին ռումաներեն լեզվով լույս տեսավ հատորը և անկե ի վեր լույս տեսան թարգմանություններ տասը լեզուներով, ուրիշ երեք լեզուներով կթարգմանվին հիմա՝ Հոլանտա, Նորվեգիա և Լեհաստան և հույս ունինք շուտով ռուսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն և անգլերեն լեզուներով օրինակները ևս ունենալ: Հայաստան-Սփյուռք համաժողովեն հետո քանի մը խոսքով, եթե փորձենք ներկայացնել Վարուժան Ոսկանյան անձնավորությունը, ապա կրնանք ըսել, որ Պարոն Ոսկանյան հայ ըլլալու իր հպարտությամբ, բանաստեղծի, գրողի իր ուրույն խառնվածքով, նաև ճիշդ, փայլուն քաղաքագետի իր կեցվածքով, տարբեր բնագավառներու մեջ ունեցած գիտելիքներու խորը իմացությամբ, արևմտահայերեն լեզուն տիրապետելու հմտությամբ և հարուստ բառապաշարով արժանացավ բոլոր ներկաներու ուշադրությանը և համակրանքին: Մ.Ղ.

9-10/2014

13


ՀԱՅՈՒՀԻԻ ՕԺԻՏԸ՝ ԹՐԱՆՍԻԼՎԱՆԻՈ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԵՆ ՆԵՐՍ

Արդեն չորրորդ տարին է, որ Սեպտեմբեր ամսույն վերջին շաբաթվա ընթացքին Թրանսիլվանիո Ազգագրական թանգարանը կհյուրընկալե Հայկական մշակույթի օրերը՝ Քլուժի բնակիչներուն ներկայացնելով իրենց հայ համաքաղաքացիներու մշակույթը: Ես այդ միջոցառումը երբեք բաց չձգեցի և մոտիկ բարեկամի մը գոհունակությամբ նկատեցի անոր տարեց տարի բարձրացող մակարդակը: «Հայկական օժիտի սնտուկեն» խորագրով ցուցահանդեսի գաղափարը ինչպես միշտ հղացավ Ռումանիո Հայոց Միության Քլուժի մասնաճյուղի փոխնախագահ՝ մեծ արվեստասեր և գիտուն հավաքիչ Միրչա Թիվատար: Հայկական օժիտի սնտուկի հարստությունը հայտնաբերեցի թարգմանելով «Կեռլա Թագավորական Ազատ Քաղաքի մենագրության» մաս կազմող «Ազգագրություն» հատորը, զոր գրած է Սոնկոթ Քրիշթոֆը 19-րդ և 20-րդ դարերու խաչմերուկին: Հատորին մեջ ներկայացված փաստաթուղթերը կվկայեն հարսնացուին նվիրված իրերու զանազանության և արժեքի մասին, իրեր՝ որոնք նվիրված էին ինչպես հասրնացուի, այնպես ալ ամուսինի ընտա14

9-10/2014

նիքին կողմե: Երիտասարդ հարսնացուն կօժտվեր բազմաթիվ հագուստներով՝ թիկնոցներ, բաճկոններ, զգեստներ, շրջազգեստներ, գոգնոցներ, թաշկինակներ՝ կարված թավիշե, մետաքսե, նուրբ կտորներե, զարդարված ասեղնագործություններով և ոսկեթել ու արծաթաթել ժանյակներով, թանկագին մորթիներ, գոտիներ` արծաթյա ամանեղենով ու սպասքով, ինչպես նաև մարգարիտների շարաններով, ոսկյա շղթայիկներով, ոսկե ակնազարդ ականջօղերով ու մատանիներով: Հայկական մշակույթի օրերուն ներկա գտնվելու համար եկած հյուրերը դիմավորեցին հայկական տարազի տարրեր կրող կազմակերպիչները, ինչը ազդարարեց միջոցառման ամենեն կարևոր բաղադրիչը. «Հայկական օժիտի սնտուկեն» ցուցահանդեսը: Ցուցահանդեսը ջանասիրությամբ ու հմտորեն կազմեցին Հայկական Թանգարանի Ընկերակցության մշակութային տնօրեն Միրչա Թիվատարը և Ռումանիո Հայոց Միության Քլուժի մասնաճյուղի քարտուղարուհի Անա Շթայպը՝ Թրանսիլվանիո Ազգագրական Թանգարանի փոխտնօրեն թանգարանագետ Թեքլա Թոթսեկիի

և երկու վերականգնիչներ՝ Լաուրա Թրոսանի և Տանիելա Թոատերի աջակցությամբ: Աշխարհիկ և տնային գործածության հին առարկաները` ամանեղեն, սպասք և ոսկերչական իրեր, զոր տրամադրեց Կեռլայի հայ-կաթոլիկ եկեղեցական ծուխը և մասնավոր հավաքիչներ համալրվեցան Գովասնա մարզի Իլիենի գյուղի բնակիչ Յուլիա Շիմոյի ստեղծած հայկական դրոշմ կրող հագուստեղենով: Հայկական առանձնահատկություն ունեցող հագուստեղենի հավաքածուն հաջողություն ունեցավ երկրով մեկ տեղի ունեցած ցուցահանդեսներուն՝ շնորհիվ հայկական տարրերու և նորաձև միտումներու միահյուսման մեջ ստեղծողի ապացուցած երևակայության ու անթերի ճաշակի: Հայկական մշակույթի օրերու առիթով Թրանսիլվանիո Ազգագրական Թանգարանին մեջ ներկայացված ցուցահանդեսին համար Յուլիա Շիմո հատուկ վերակազմեց երկու հայկական տարազներ՝ հետևելով Սոնկոթ Քրիշթոֆի «Ազգագրություն» հատորին մեջ առկա նկարագրությունը: Տարազները տեղադրվեցան օժիտի սնդուկի երկու հակադիր կողմերը: Ստեղծողը խոստովանեց, որ աշխատանքը եղած է բարդ, բծախնդրություն և երևակայություն պահանջող, սակայն ի վերջո մեծ բավարարվածություն շնորհեց: Ատենվա հին գործվածքները, զոր այսօր անհնար է գտնել, փոխարինած է Հայաստան կատարած այցի մը ընթացքին գնած գործվածքներով: Տիկին Շիմո հայուհի չէ,


սակայն ունի հայկական արմատներով հարս մը, ինչը հետաքրքրությունը ավելցուց: Յուլիա Շիմոյի ստեղծագործություններուն քովը ցուցադրվեցավ նաև Մ. ՀերմինեՍելյանի նվիրատվությունը՝ որ կպատկաներ տիկին Մատլեն Սելյանին, ըլլալով Արևմտյան Հայաստանի Մալաթիայի շըրջանեն Ակն բնակատեղիի հայկական տարազ մը: Տարբեր գավառներեն և ժամանակաշրջաններեն հայկական տարազներ պատկերող վահանակներ, պատերուն վրա ցուցադրված հայկական գորգեր, ամանեղեն, սպասք ու այլ արծաթեղեն իրեր պարունակող ցուցափեղկներ, այդ ամենը կլրացնե այցելուի հայացքը և հոգին գերող ցուցահանդեսի մը ընդհանուր պատկերը: Մեկ ամիս տևած ցուցահանդեսը բացվեցավ Սեպտեմբեր 27-ին՝ հանդիսավոր միջոցառումներով, դերասան և հեռուստատեսային հաղորդումներու արտադրիչ Կարեն Աթթիլա, Շեպեշիի արտասանած հայկական բանաստեղծություններ, հայկական պարեր՝ Յաշ քաղաքի «Սիամանթո» պարային խումբի երիտասարդուհիներու և Քլուժի «Նուռ» խումբի աղջնակներու կատարմամբ: Նույն առիթով տեղի ունեցավ նաև Սոնկոթ Քրիշթոֆի հեղինակած «Կեռլա Թագավորական Ազատ Քաղաքի» մենագրության» մաս կազմող «Ազգագրություն» հատորի ռումաներեն թարգմանության շնորհանդեսը: Ատ մենագրության հինգ հատորներեն երրորդն է (նախաբանը՝ Լուչիան Նասթասը Գովաչ, թարգմանությունը՝ Անտրեա Կիցը): Միջոցառումներու երկրոդ օրը, հանդիսատեսները հիա-

ցան Կեռլայի «Հայաքաղաք» պարային համույթի և «Արմենոպոլիս» երգչախումբի ներկայացումով: Նույն օրը ցուցադրվեցան նաև Ֆլորին Գևորգյանի և Իզապելա Բոսթան Գևորգյանի պատրաստած երկարամեթրաժ «Արմենոպոլիս՝ հայկական ոգի» ֆիլմը և կարճամեթրաժ երեք այլ ֆիլմեր: Պետք է նշել նաև Թրանսիլվանիո Ազգագրական Թանգարանի տնօրեն Թուտոր Սըլըճեանի այս անգամ ալ դրսևորած առավելագույն հոգատարությունը, ինչպես նաև Թրանսիլվանիո տարածքին ապրող փոքրամասնություններու մշակույթը արժեվորելու համար հետևողականորեն աշխատող թանգարանի էական աջակցությունը:

ԱՆՏՐԵԱ ԿԻՑԸ http://www.baabel.ro

9-10/2014

15


ԱՐԻ ՏՈՒՆ 2014

ՌՈՒՄԱՆԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՐԱԶԸ

«Արի Տուն» ծրագիրը 2009 թվականեն ի վեր կկազմակերպե Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությունը և տարիներու ընթացքին աշխարհի տարբեր երկիրներեն հազարավոր հայ երիտասարդներ ընդգրկվեցան ծրագրին մեջ: Միայն սույն տարվա ընթացքին ծրագրին մասնակցեցան 1071 երիտասարդներ: Վերջին փուլին մասնակցեցան նաև Ռումանիո Հայոց Միության կողմե ուղարկված 10 ռումանահայ երիտասարդներ. Քորինա Պար (15 տարեկան, Պուքրեշեն), Անտրեա Պարպու (17 տարեկան, Պուքրեշեն), Փաթրիչիա Սթոյքա (18 տարեկան, Փիթեշթեն), Թանիա Վարտուքա (14 տարեկան, Գլուժեն), Անամարիա Ռիթի (21 տարեկան, Կեռլայեն), Իշթվան Լասլո (14 տարեկան, Կեորկենեն),Աննա Էրժեպետ Քանթոր (18 տարեկան, Թըրկու-Մուրեշեն), Ժոլթ Քանթոր (18 տարեկան, Թըրկու-Մուրեշեն), Շերպան Լազարովիչ (14 տարեկան, Պոթոշանեն), Օվանեզ Բալասանյան (16 տարեկան, Յաշեն): Ամեն առավոտ բոլոր երեխաները կհետևեին հայոց լեզվի դասընթացներուն, ուր կսորվեին հայերեն տառերը, բառեր և դարձվածքներ: Հետո կուղեվորվեին դեպի տարբեր բնակավայրեր և զբոսաշրջական օբյեկտներ, որոնց շարքին՝ Օշական (Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի), Սարդարապատ (հերոսամարտի հուշահամա16

9-10/2014


լիր), Էջմիածին (Հայաստանի հոգևոր մայրաքաղաքը), Մատենադարան (հին ձեռագիրներու ինստիտուտ), Գառնի (77 թվի տաճար), Գեղարդ (4-րդ դարի վանք), Խոր Վիրապ (Սուրբ Գրիգոր Լուսավորչի 13 տարվա կալանավայր, 7-րդ դարի մատուռ և վանք), Նորավանք (13-րդ դարի վանք), Ծիծեռնակաբերդ (Ցեղասպանության հուշահամալիր), Եռաբլուր (պանթեոն, ազգային գերեզմանատուն, ուր թաղված են արցախյան ազատամարտին զոհված 750 հայ մարտիկներու աճյունները), զորամիավորում մը (ուր երեխաները ծանոթացան հայ զինվորներու առօրյային), Սևանա լիճ և Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմե կանգնեցված Սևանի վանքը (305 թվին), և այլ տեսարժան վայրեր: Երեկոները երեխաները ազատ էին Երևանով շրջելու և այցելելու իրենց ընտրած վայրերը: Վերջին 4 օրերը նվիրված էին Ծաղկաձորի ճամբարին, ուր մասնակիցները սորվեցան հայկական երգեր ու պարեր, բազմաթիվ տեղեկություններ ստացան աշխարհի ամենեն հիներեն համարվող հայկական քաղաքակրթության մասին և մասնակցեցան մարզական մրցույթներուն: Այդ վերջին փուլին մասնակցեցան շուրջ 60 երեխաներ՝ Գերմանիայեն, Ռուսաստանեն, Սիրիայեն, Պելճիքայեն, Լիբանանեն, Պուլկարիայեն և այլ երկիրներեն: Պետք է ընդգծեմ, որ Ռումանիայեն մասնակիցները ռումանահայ համայնքը պատվով ներկայացուցին: Ամեն օր երեխաները անհամբեր էին Հայաստանի մասին նորանոր տեղեկություններ գիտնալու, ջերմեռանդորեն կսորվեին հայերեն բառեր և դարձվածքներ,

երգեր ու պարեր, սովորույթներ, հայկական կերակրատեսակներու պատրաստման եղանակներ: Բոլորը շատ տխուր էին օդակայանին մեջ՝ Հայաստանեն հեռանալու պահուն: Պետք է խոստովանենք, թե արյունը կկանչե և արմատները ետ կքաշեն հոն, ուրկե ժամանակին շատ սփյուռքահայերու նախնիները բռնի տեղահան եղած են: Մեր դարի մար-

տահրավերներուն առջև կանգնած` մենք, իրավունք չունինք սփյուռքահայերը չկապել Հայաստանին և համահայկական հարցերուն հետ: Ես կհավատամ, որ ապագան մերը պիտի ըլլա: Եվ այնպես, ինչպես կըսեր սպարապետ Վազգեն Սարգսյան՝ «21-րդ դարը, անկասկած, մերն է լինելու»:

ԱՐՍԵՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

9-10/2014

17


Տոպրիչ. Էդվարդ Ժամկոչյանի «Երբեմնի Պազարճիքի հայերը» գիրքին (պուլկարերեն տարբերակը) շնորհանդեսը

Այս տարվա ապրիլ ամսույն, Ռուսեի մեջ տեղի ունեցավ Ռումանիո Հայոց Միության ներկայացուցիչներու առաջին հանդիպումը՝ Պուլկարիո հայ համայնքի անդամներու, Ռուսեիշ Փլովտիվի, Տոպրիչի, Վառնայի և Սոֆիայի կազմակերպություններու ներկայացուցիչներու հետ: Նախորդ ձեռնարկը տեղի ունեցած էր դեկտեմբերին, երբ հարավային Դանուբի քանի մը քաղաքներու և կեդրոններու մեջ, ուր կան հայ համայնքներ, շնորհանդեսը կատարված էր Վարուժան Ոսկանյանի «Շշուկներու մատյան» պուլկարերեն լեզվով լույս տեսած գիրքին: Այս հանդիպումները, որ կարելի է համարել նաև 2 քույր համայնքներու հարաբերություններու ամրապնդում, շարունակվեցան սեպտեմբեր ամսվա կեսերուն «Երբեմնի Պազարճիքին հայերը» մենագրության պուլկարերեն լեզվով հրատարակության ներկայացումով (ռումաներեն լեզվով հրատարակությունը լույս տեսավ 2011-ին 18

9-10/2014

«Արարատ» հրատարակչության կողմե): Եվ այսպես, երեսփոխան Վարուժան Փամպուքչյանին և Կարո Խաչատուրյանին հետ հասանք Տոպրիչ քաղաքը (նախկին Պազարճիք) մասնակցելու համար տեղվույն հայերու հետ կազմակերպված ձեռնարկներուն: Պետք է ըսել, թե մենագրության իրագործումը պուլկարերեն լեզվով կարելի դարձավ շնորհիվ Տոպրիչի քանի մը հայերու դրամական օժանդակության, բայց նաև ՌՀՄ-ի օգնության, որն ալ աջակցեց հատորը տպագրելու Պուքրեշին մեջ: Թարգմանությունը կատարվեցավ շատ մեծ մասնագիտական հմտությամբ՝ պրն. Քոնսթանթին Կարայվանովի կողմե, ան ըլլալով Տոպրիչի մարզի ուսուցչական տեսչության ֆրանսերեն լեզվի տեսուչը, պարգևատրված Ակադեմիո դափնեկրի շքանշանով և ասպետի կոչումով` արժանացած Ֆրանսայի կրթության նախարարության կողմե, ինչպես և ինք կներկայանա: Հիշեցնենք նաև, որ թեքնիք խմբագրումը իրագործված է «Արարատ» տպագրատունը Լաուրենցիու Փոփեսկուի կողմե և ան ալ մշտական կապի մեջ ըլլալով թարգմանիչին հետ, հաջողեցավ պուլկարերեն լեզուն չտիրապետելու հետ կապված բոլոր դժվարությունները հաղթահարել դյուրությամբ: Վերադառնանք: Պուքրեշեն Տոպրիչ չորս ժամ ճամբորդելե հետո մեզ դիմավորեցին քաղաքին հայերը, իսկ անոնց մեջ պրն. Օննիկ Կյուլյանը և Պողոս Կարժարյանը կճանչնայի նախորդ հանդիպումներեն:

Մենագրության շնորհանդեսը տեղի ունեցավ Տոպրիչի թատրոնի գեղեցիկ սրահին մեջ՝ ներկայությամբ բազում հայերու և պուլկարներու: Երաժշտական պահե մը ետք, «Երբեմնի Պազարճիքի հայերը» մենագրության մասին խոսեցան Պուլկար Գրողներու Միության թղթակից անդամ, «Վառնա – գրական հասարակության Ընկերակցության» նախագահ Սթանիսլավ Փենեվ, «Գրականություն և հասարակություն» թերթի գլխավոր խմբագիր, փրոֆեսոր Հակոբ Կարապետյան՝ պատմաբան, Պուլկարիո գիտություններու ակադեմիո մոտ, Պալկանյան ուսումնասիրություններու ինսթիտուտի նախկին տնօրեն, Ռատոսլավ Սիմեոնով՝ պատմաբան, Տոպրիչի ռազմական թանգարանի պատասխանատու, Պոյան Սարկիզով՝ փիլիսոփայության փրոֆեսոր, Քոնսթանթին Կարայվանով: Այնուհետև, մասնակիցներու համար ընթերցվեցավ պրն. Էդվարդ Ժամկոչյանին ուղերձը, իսկ շարունակության խոսեցան ճարտարապետ Հակոբ Գարագաշյան, Տոպրիչի փոխքաղաքապետ տկն. Թամելիա Թոյչեվա, Փլովտիվի մոտ Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Էհիազար Ուզունյան, ՀԲԸՄ Ռուսեի մասնաճյուղի նախագահ, տոքթոր Պողոս Կարժարյան կարդաց ՀԲԸՄ Փլովտիվի նախագահ պրն. Ռուբեն Չավուշյանին կողմե հղված ողջույնի ուղերձը: Վերջավորության, Տոպրիչի «Հայոց համայնք» Ընկերակցության նախագահ պրն. Օննիկ Կյուլյան իր շնորհակալություն-


ները հայտնեց հովանավորներուն, Ռումանիո Հայոց Միությանը և բոլոր անոնց, որ իրենց նպաստը բերին հանդիսության կազմակերպմանը, նաև հյուրերուն, որ ներկա գտնվեցան գիրքի շնորհանդեսին: Գիրքի ներկայացման ընթացքին մեծ էկրանի մը վրա ցուցադրվեցան պատկերներ գիրքեն, որ կներկայացնեին երբեմնի Պազարճիքի հայ համայնքի այնքան հարուստ, աշխույժ, գործուն կյանքը: Շնորհանդեսի բոլոր մասնակիցները ընդունեցին տեղեկագրքույկ մը պուլկարերեն լեզվով իրագործված „Ararat” խմբագրության կողմե «Հայերը ռումանո-պուլկար բարեկամության կապող օղակ» խորագրով՝ իրագործված դարձյալ Էդվարդ Ժամկոչյանի կողմե (թարգմանություն Ք. Կարայվանով), որու մեջ կհիշատակվին այս 2 հայ համայնքներու (ռումեն-պուլկար) պատմութենեն քանի մը դրվագներ, որոնց ճակատագրերը շատ առումներով կնմանվին: Շնորհանդեսեն հետո մասնակիցները այցելեցին Տոպրիչի «Սուրբ Հովաննես» հայ եկեղեցին և համայնքի ակումբին մեջ բաժակ մը գինի բարձրացուցին: Երեկո մըն էր լեցուն նշանակալից պահերով և այսուհետև ալ Ռումանիո և Պուլկարիո միջև կապերը պետք է ավելի ամրապնդվին, սերտանան ինչպես մշակութային ձեռնարկներու, այնպես ալ կրոնական կամ այլ միջոցներով, ինչպես հիմա պատահեցավ գիրքի շնորհանդեսի մը ընթացքին: Չմոռնանք, որ 50 տարի շարունակ Ռումանիո և Պուլկարիո հայ եկեղեցիները ունեցած են մեկ ընդհանուր առաջնորդ մը՝ ողբացյալ բարձրաշնորհ Տ. Տիրայր Արքեպիսկոպոս Մարտիկյան:

Մ. Ս. Գազազյան

Հայ Մշակույթի օրերը Քոնսթանցայի մեջ (3-րդ թողարկում) Այս ուրբաթ, շաբաթ և կիրակի (10-12 հոկտեմբեր) ՌՀՄ Քոնսթանցայի մասնաճյուղին մեջ կազմակերպվեցավ «Հայ Մշակույթի Օրեր»-ու 3-րդ թողարկումը: Վերջինս մեկնարկեց ուրբաթ երեկոյան Լուիզա Թերզյանի հեղինակությամբ «Դափնեծաղիկ» բանաստեղծություններուհատորի շնորհանդեսով: Բանաստեղծուհին, երաժըշտության ուղեկցությամբ կատարեց շատ ճանչցված հայկական երգ մը և արտասանեց «Ի՜նչ ուշ գիշեր է» բանաստեղծությունը, որ չէր ընդգրկված մեկնարկած հատորին մեջ: «Եթե ոտանավոր մը, քառյակ մը ոևէ մեկուն ուղերձ մը կհղե, ինձ համար բավական է, այն ինչ կվերաբերի ներկա սերունդին»,- ըսավ բանաստեղծուհին, որ տակավին մանկութենեն երգած է եկեղեցվո երգչախումբին մեջ: Համայնքի փոխնախագահ տկն. Արշալույս Կուրըուի կողմե կատարված ներկայացումը ի հայտ կբերե այն փաստը, որ 42 բանաստեղծություններե կազմված հատորը՝ ինչպես և ընդունվեցավ շնորհանդեսին, մեծ հաջողություն մըն էր: Տոնը շարունակվեցավ շաբաթ` «Մարիա Թագուհի» Արվեստի Ազգային Լիցեի մեջ, ձեռնարկին հատուկ հրավիրյալը ըլլալով Ռումանիո Գրողներու Միության փոխնախագահ Վարուժան Ոսկան-

յան, նաև «Շշուկներու մատյան» գիրքի հեղինակ, որ կնկատվի XX դարու հայ ժողովուրդի ինքնությունը հաստատող դյուցազներգություն մը, ներկայացումը կատարվեցավ և պրն. Ոսկանյանին «100 տերևներու խաղը և այլ պատմվածքներ» գիրքին, որ լույս տեսած է Polirom հրատարակչության կողմե 2013-ին: Այս գիրքի մասին խոսեցավ Ռումանիո Գրողներու Միության Տոպրոճայի մասնաճյուղի ՌԳՄ նախագահ Անճելո Միթքիեվիչ: «Այն 100 տերևներու խաղը մեզ կվերաբերի, եթե հիշողությունը ինչպես պայծառ միտքի վիճակ մը մեզ կվերագտնե ներկայի մեջ և նույնիսկ մեր ապագայի մեջ՝ ապագան ըլլալով միայն վերադարձ դեպի անցյալ» կգրանցե Polirom: Հատորը հասնելի է նաև էլեքթրոնիք ձևով: Հրատարակչական այս ձեռնարկեն հետո, «Մարիա Թագուհի» Լիցեին մեջ տեղի ունեցավ երաժշտությամբ և պարերով ուղեկցված «Մենք՝ հայերս և մեր բարեկամները» ներկայացումը, մասնակցությամբ Տոպրոճայի ազգային փոքրամասնություններու գեղարվեստական համույթներու:

Արշալույս Կուրըու

9-10/2014

19


«Շշուկներու մատյան»-ի շնորհանդեսը Վ. Բրյուսովի անվան օտար լեզուներու ինսթիտուտին մեջ

22 սեպտեմբեր 2014, Երևանի Բրյուսովի անվան օտար լեզուներու ինսթիտուտին մեջ տեղի ունեցավ ջերմ հանդիպում մը «Շշուկներու մատյան» գիրքի հեղինակ Վարուժան Ոսկանյանին հետ: Հանդիպման ներկա էին և ելույթներ ունեցան ԱՆԹՍԵՍ հրատարակչության տնօրեն Արքմենիկ Նիկողոսյան, Հայաստանի Գրողներու Միության նախագահ Էդվարդ Մելիտոնյան, Երևանի մեջ Ռումանիո դեսպան Սորին Վասիլե, նախկին դեսպան Եղիշե Սարգսյան: Գրական հավաքույթին ներկա գտնվեցան նաև մշակույթի և արվեստի գործիչներ, լրագրողներ, համալսարանական դասախոսներ, մեծ թիվով ուսանողներ: Միջոցառման առաջինը խոսք առավ պարոն Արքմենիկ Նիկողոսյան: Ան ուրախությամբ ընդգծեց, թե Վարուժան Ոսկանյան ըլլալով ճանչցված քաղաքական գործիչ մը, նաև նշանավոր գրող մըն է և «Շշուկներու մատյան»-ը իրավամբ մաս կկազմե 10 լավագույն ստեղծագործություններու: Ան ավելցուց նաև, թե Սփյուռքի մեջ հայությունը թերևս կճանչնային մի20

9-10/2014

այն Շառլ Ազնավուրով, ներկայիս շատերը Եվրոպայի մեջ հայությունը կճանչնան նաև Վարուժան Ոսկանյանով: Ապա խոսք առավ Հայաստանի մեջ Ռումանիո դեսպան Սորին Վասիլե: Ան իր խոսքին մեջ նշեց, թե Վարուժան Ոսկանյանին գիրքը գրված է պոետական խոսքի ուժով և վեպը կրնա շատ հետաքրքիր գեղարվեստական ֆիլմ դառնալ, իսկ Ռումանիո մեջ նախկին Հայաստանի դեսպան Եղիշե Սարգըսյան ընդգծեց, թե Վարուժան Ոսկանյան Ռումանիո մեջ իր քաղաքական գործունեութենեն զատ, նախ և առաջ կատարյալ հայ մըն է ըլլալով և Ռումանիո հայ համայնքի գործուն ղեկավարը և միևնույնատեն ճանչցված և սիրված անձնավորություն, անվանի գրող: Այնուհետև պարոն Էդվարդ Մելիտոնյան ելույթ ունենալով ընդգծեց, որ ներկայիս թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի մեջ հայ մեծ գրողներ ունինք, բայց ցեղասպանության մասին շատ քիչ հաջող գործեր կան: «Շշուկներու մատյան»-ը իրավամբ Նոպելյան մրցանակի արժանի գիրք մըն է (առաջարկված է Իսրայելի Գրողներու Միու-

թյան, Հայաստանի Գրողներու Միության և Ռումանիո Գրողներու Միության կողմե): Ան ավելցուց նաև, թե Հայաստանի մեջ Վարուժան Ոսկանյանի վեպը նկատված է տարվա լավագույն ստեղծագործությունը, որ խիստ ընտրության արդյունք է: «Շշուկներու մատյան»-ի խմբագիր պարոն Ալեքսանյան խոսեցավ Վարուժան Ոսկանյանի և դեսպան Համլետ Գասպարյանի համատեղ աշխատանքի մասին, որու արդյունքին թարգմանությունը իր վերջնական տեսքին գալով դարձավ կատարյալ, անթերի գործ մը: Վարուժան Ոսկանյանը վավերագրող մըն է և վեպի տարբեր կերպարներ ժամանակին հետ մեծ մարդիկ դարձած են: Պարոն Ալեքսանյան ավելցուց, որ գիրքը Հայաստանի մեջ պետք է ավելի մասսակայանացնել: Վերջավորության խոսք առավ Վարուժան Ոսկանյան: Ան ըսավ, թե գիրքի բոլոր հերոսները հայեր են, գիրքը գրված է արևելահայերենով, սակայն երկխոսությունները արևմտահայերեն են: Պարոն Ոսկանյան իր խոսքին մեջ շեշտեց, թե իր հերոսները իրենց ծննդավայրերու կարոտը ավելի շատ կարտահայտեին ոչ թե խոսքով, այլ կերգեին ինչպես և իր մեծհայրը: Ան ավելցուց նաև, թե հայությունը իր դրախտ հայրենական տունեն եկավ հասավ դժոխք՝ Դեր Էր Զոր և եթե այսօր մարդկությունը ընդունի հայոց ցեղասպանությունը կփոխվի նաև Դեր Էր Զորը, ան կդառնա շրջադարձային կետ մը և կյանքը բոլորովին այլ ընթացք կառնե:

‚.aryunagyutoyun =` 35ƒ


Conferință Internațională la București – Primul Război Mondial și influența sa asupra formării Diasporei Armene

2014

SEPT - OCT

PUBLICA ÞIE BILINGVÃ A UNIUNII ARMENILOR DIN ROMÂNIA

Între 26 şi 28 septembrie a avut loc în Capitală o conferinţă deosebit de importantă, am putea spune, în contextul în care întreaga umanitate comemorează anul acesta 100 de ani de la izbucnirea Marelui Război iar anul viitor 100 de ani de la debutul marii drame, Genocidul Armean. Organizată din iniţiativa Arhiepiscopiei Bisericii Armene din România cu binecuvîntarea Sfîntului Scaun de la Ecimiadzin, conferinţa intitulată Primul Razboi Mondial şi influenţa sa asupra formării Diasporei Armene s-a bucurat de prezenţa unor personalităţi internaţionale marcante, prelaţi, istorici sau activişti pentru cauza armeana din Diaspora.

Centrul Cultural Armean – Ziua Armeniei și 20 de ani de la deschiderea Ambasadei Armeniei în România

Marți 23 septembrie la Centrul Cultural Armean din București a avut loc o întîlnire cu tema „20 de ani de la deschiderea Ambasadei Armeniei în România”. Au participat Excelența Sa Hamlet Gasparian, ambasador al Republicii Armenia în România, senatorul Varujan Vosganian, președinte al UAR și Bedros Horasangian care a moderat discuțiile.

Zestrea armencei la Muzeul Etnografic al Transilvaniei

De patru ani încoace, în ultimul sfîrşit de săptămînă din septembrie, Muzeul Etnografic al Transilvaniei găzduieşte Zilele Culturii Armene, menite să prezinte clujenilor cultura specifică a concitadinilor lor armeni. Nu am lipsit de la nicio ediţie a acestei manifestări, constatînd – cu satisfacţia unui prieten apropiat – nivelul ei din ce în ce mai ridicat. Ideea expoziţiei Din lada de zestre armenească a încolţit – ca de fiecare dată – în mintea lui Mircea Tivadar, vicepreşedinte al U.A.R. Cluj, un mare iubitor de frumos şi colecţionar avizat.

Omagiu adus prof. univ. dr. Krikor Pambuccian în deschiderea Congresului Comun de Stomatologie SRS – GAO – UTM (București 11-13 septembrie)

În deschiderea Congresului Comun de Stomatologie SRS – GAO – UTM a avut loc un moment omagial dedicat regretatului prof. univ. dr. Krikor Pambuccian (1915-1996). Au luat cuvîntul prof. dr. Emilian Hutu, dr. Nicolae Verzea – fost cadru didactic la IMF care a venit special de la Paris pentru acest eveniment -prof. dr. Andrei Iliescu și IPS Episcop Datev Hagopian, Întîistătător al Bisericii Armene din România. Vorbitorii au subliniat personalitatea prof. dr. Pambuccian dar și contribuția sa la viața comunității armene, a Bisericii Armene unde a fost, timp de jumătate de veac, vicepreședinte al Consiliului Eparhial.

9-10/2014

21


Un armean generos – Grigore M. Buiucliu

Deschizînd impresionantul volum Patrimoniul Academiei Române. Donatori şi donaţii 1860-19481, cu 1086 pagini, am avut plăcuta surpriză să-l găsesc printre cei peste 300 de donatori pe ilustrul jurist, armeanul Grigore M. Buiucliu. Acest volum a apărut la 76 de ani, după prima ediție: Acte de fundaţiune (1932) şi cuprinde donatori începînd cu anul 1860, cînd funcţiona predecesoarea Academiei Române – Societatea Literară Română. În Prefaţă, secretarul general al Academiei Române, acad. Păun Ion Otiman, arată că lista lungă de donatori cuprinde „personalităţi de seamă ale vieţii publice româneşti, dar şi în cîteva cazuri, oameni simpli, învăţători, preoţi, funcţionari. Este firesc să ne punem cîteva întrebări: ce i-a determinat pe aceşti cetăţeni generoşi ai României să doneze o parte sau toată agoniseala lor de o viaţă sau de mai multe generaţii? Care este motivaţia, mobilul gestului lor atît de măriminos? De ce a ales din mulţimea de instituţii ale ţării tocmai Academia Română?” şi tot domnia sa răspunde: „pentru a susţine opera atît de importantă a Academiei Române de propăşire a ţării prin ştiinţă, artă şi cultură. Totodată, prin gestul lor mărinimos, donatorii şi-au manifestat atît spi-

22

9-10/2014

ritual, cît şi material respectul lor profund faţă de întîia instituţie culturală a ţării, Academia Română”2 . În testamentele lor toţi au aceleaşi sentimente faţă de înaltul for. În lunga enumerare a donatorilor la numărul 51 se găseşte Grigore M. Buiucliu. Primul donator, în 28 sept. 1860, fiind un filantrop grec, stabilit în România şi naturalizat român, după ce luptase pentru eliberarea grecilor de sub stăpînire otomană, Evanghelie (Evangeli) Zappa, şi al doilea domnitorul Alex. Ioan Cuza, care în 28 martie 1863, dona 5600 de galbeni pentru premii anuale numite „Domnul Unirii”, iar ultimele testamente de la Elena Văcărescu şi sora ei (1945) şi Zoe C. Gorovei (1947). Printre donatori se aflau de la capete încoronate – regii Carol I, Ferdinand, Carol al II-lea – la scriitori, miniştri, bancheri, profesori: M. Kogălniceanu, N. Titulescu, Ion Ghica, D. Sturdza, Jacques Elias, V. Pîrvan, N. Chrissoveloni, generalul H. M. Berthelot, A. şi Elena Simu, Horia Hulubei, Elisa Dalles, Stelian Popescu, Gr. Antipa, Alex. Mavrogheni, domniţa Alina Ştirbei, Ion Ghica ş.a. Unii donează chiar după 1948: V. Eftimiu, G. Oprescu, Elisabeta G. Călinescu ş.a. Au donat clădiri, apartamente, biblioteci, păduri, terenuri agricole, case de vacanţă, dar şi picturi, sculpturi etc. Grigore M. Buiucliu (1840-1912) s-a născut la Iaşi, în familia căminarului armeanului Iacob şi a Mariei Buiucliu. Studiile superioare, de Drept, le-a urmat la Paris şi Iaşi. Profesează avocatura, ocupă diferite funcţii în magistratură, procuror la Tribunalul din Iaşi, apoi consilier la Înalta Curte de Casaţie şi Justiţie din Bucureşti. A fost deputat şi senator. A petrecut mult timp citind, consultînd, studiind lucrări privind armenii, armenitatea în Biblioteca

Naţională din Paris şi în cea a Mănăstirii Mechitariştilor armeni de pe Insula San Lazzaro din Veneţia. A primit pentru activitatea sa însemnate distincţii şi ordine: „Coroana României” în grad de Ofiţer, „Steaua României în grad de Comandor, Ordinul „Sf. Ana” conferit de ţarul Rusiei. Pasionat de cultura şi istoria armeană şi-a alcătuit acasă o bogată bibliotecă privind viaţa, cultura și obiceiurile armenilor. Nu întîmplător devenise, din anul 1866, membru al „Junimii” şi colabora, totodată, la revista „Convorbiri literare”. Gh. Panu scrie în Amintiri de la Junimea: „Din seara întîi cînd am venit la «Junimea» mi-a făcut o foarte bună impresie şi mi-a deşteptat simpatia dl. Buiucliu ce fusese înainte procuror general la Curtea de Apel şi lăsase cele mai excelente amintiri. Drept pînă la severitate, neabătîndu-se o linie de la datoria sa, inteligent cu studii şi cu talent de vorbire, el realiza tipul procurorului general de rasă, care a fost odată în Franţa mult timp, astăzi chiar cînd se vorbeşte de procurori generali în Iaşi, dl. Buiucliu este dat ca unicul model” … „dovedea [la Junimea] un umor subtil şi inteligent” … „Fiecare îşi dădea curs vervei şi ideilor sale şi pot zice aveau loc discuţiile cele mai interesante, fiindcă se făceau pe teme noi, iar cei ce luau parte la discuţii erau Alex. Xenopol, Lambrior, Eminescu şi Grigore Buiucliu”3 . La 1 august 1912, prin Testamentul său, Grigore M. Buiucliu instituia drept legatară universală Academia Română din Bucureşti. Ea va fi liberă în scopul pentru care a fost creată să dispună de legatul ce-i fac în modul, formele şi condiţiile ce va găsi de cuviinţă, cu aceasta că, în dările de seamă anuale, să se menţioneze întrebuinţările ce va face din legatul meu.


Observînd că în România puţini se îndeletnicesc cu studiul limbilor orientale (armeană, arabă, turcă şi persană), ale căror literatură istorică poate fi folositoare ţării, la caz cînd Academia va găsi de cuviinţă de a face achiziţiuni, a institui burse sau a da recompense pe seama legatului meu, dorinţa mea este, fără a face din aceasta o condiţie obligatorie, ca la asemenea împrejurări să aibă în vedere şi limbile orientale mai sus pomenite. Biblioteca mea armeană ce se cuprinde în legatul universal ce-i fac îi va servi ca un început pentru «Biblioteca Orientală» ce presupun că-şi va forma cu timpul4 […]. Donaţia a fost primită cu deosebită consideraţie de Academie. La sesiunea generală a Academiei Române, din 1 mai 1913, prezidată de preşedintele I. C. Negruzzi acesta a spus amintind de donaţii că: „bunul şi vechiul meu prieten Grigore Buiucliu a lăsat aproape întreaga avere agonisită prin muncă încordată”, iar acad. D. A. Sturdza, secretarul general al Academiei Române, în raportul prezentat, la capitolul „Fonduri, donaţii şi legate”, a menţionat mai întîi de: „Răposatul Grigore Buiucliu, magistrat luminat, fost consilier la Înalta Curte de Casaţie, voind să dea întreg tributul vieţii pentru cultura naţională a neamului de care îşi lipise viaţa şi în mijlocul căruia a fost cinstit după vrednicie, a instituit prin testamentul său de la 1 august 1912 Academia legatară asupra averii sale, în sumă de un milion de lei. Acest bărbat cultivat şi iubitor de cultură n-a avut nicio legătură cu Academia, ci din cel mai curat patriotism văzînd cum lucrează această instituţie, i-a lăsat aproape toată agoniseala vieţii lui, fără a pune nicio condiţie, fără a determina niciun scop special”5 . D. A. Sturza a citit Testamentul lui Buiucliu şi apoi a arătat că din suma respectivă s-au achiziţionat cărţi, s-a completat Cabinetul Numis-

matic, s-au publicat unele manuscrise şi s-a folosit chiar la săpături arheologice. În aprilie 1913, Academia Română a solicitat de la CEC eliberarea unor sume de bani – prevăzute în Testamentul lui Gr. Buiucliu – necesare pentru bisericile armene din Iaşi şi Bucureşti, cît şi pentru Spitalul de copii „Caritatea” din Iaşi. Nicolae Iorga în Conferinţa sa ţinută la Uniunea armeană din Paris, la 23 ianuarie 1929, Armenii din România, a amintit că: „Buiucliu s-a distins în domeniul Dreptului şi a lăsat Academiei Române o foarte frumoasă bibliotecă armenească, al cărui catalog l-am publicat şi, în acelaşi timp, o sumă suficientă, la acea vreme, pentru a trimite bursieri de limbi orientale”6 . Acad. Alexandru Lapedatu, la 24 mai 1941, la 75 de ani de la aniversarea Academiei Române, a subliniat că: „Academia nu şi-ar fi putut îndeplini misiunea şi nici nu ar fi putut ajunge la starea materială la care se găseşte ea astăzi dacă silinţele ei nu ar fi fost secundate şi sprijinite de atîţia generoşi donatori, animaţi de cele mai nobile sentimente pentru instituţiunea noastră şi pentru cultura românească”7 . Dar după război seceta, naţionalizarea, stabilizarea monetară aduc grave prejudicii şi mai ales după „2 noiembrie 1948 Consiliul de Miniştri al Republicii Populare Române confiscă întregul patrimoniu privat al Academiei Române, an în care Academia Română devine o instituţie de stat şi testamentele devin inoperante”. Astfel, subliniază, în continuare, în Prefaţă, acad. Păun Ion Otiman: „Anul 1948 va fi fatal pentru cea mai fecundă şi cea mai independentă instituţie a ţării Academia Română pierzîndu-şi deplina autonomie, cît şi patrimoniul său privat”. Dar după Revoluţia din 1989 ar fi urmat … Recuperarea, pentru Academia Română, revenită la statutul ei anterior anului 1948, dar aceasta

este altă temă a volumului II, ce se va elabora în viitorul apropiat, după cum ne asigură în Introducere autoarea Dorina N. Rusu. După 1990, Academiei Română a reușit să recupereze, prin strădania acad. Dan Berindei o parte din bunuri: conacul, moşia şi pădurea de la Dobroteşti.

Dorina N. Rusu, Patrimoniul Academiei Române. Donatori şi donaţii 1860-1948, Editura Academiei Române, Bucureşti, 2008. 2 Ibidem, p. 15. 3 Anaïs Nersesian, Armenii în istorie şi cultură, Editura Ararat, Bucureşti, 2003, p. 290-291. 4 Dorina N Rusu, op. cit., p. 367. 5 Analele Acad. Rom., Partea administrativă şi dezbaterile, Seria II, tom, XXXV, 1912-1913, Bucureşti, Librăria Socec şi C. Sfetea, 1913, pp. 98-99. 6 Nicolae Iorga, Scrieri despre armeni, prefaţă de Andrei Pippidi, ediţie îngrijită, traduceri şi note de Emanuel Actarian, Bucureşti, Editura Ararat, 1999, p. 228. 7 Academia Română, Acte de fundaţiuni, 1932. 1

Ecaterina Ionescu

9-10/2014

23


Cartea străină – „Bastarda Istanbulului”: căutarea identității, între atunci și acum

„Trecutul nu e decît un lanț de care trebuie să scăpăm, o povară atît de chinuitoare”, spune Asya Kazanci, personajul la care face referință titlul romanului Bastarda Istanbulului, scris de Elif Shafak și apărut în 2013 la Polirom, într-o traducere de Ada Tanasă. Autoarea de origine turcă a devenit populară în spațiul românesc în urma traducerii mai multor romane ale sale, printre care și Cele 40 de legi ale iubirii, Onoare, Lapte negru și Sfîntul nebuniilor incipiente, care se leagă toate de tema familiei și a iubirii, avînd în centrul lor un personaj feminin, așa cum se întîmplă și în romanul de față. Deși titlul romanului o aduce în prim-plan pe Asya Kazanci, copilul din flori al lui Zeliha Kazanci, crescută într-o „familie de mătuși”, din cauza „blestemului” ce s-a abătut asupra acestui neam în care toți bărbații au murit de tineri, termenul de bastard se referă la celălalt înțeles al său: plantă sau animal rezultat din încrucișarea a două specii diferite. Atît Asya Kazanci, cît și Armanoush Tchakhmakhchian încearcă să-și găsească propria identitate. Asya duce o luptă de eliberare de trecutul său, cauzată de imposibilitatea de a-și fi cunoscut tatăl, iar

24

9-10/2014

Armanoush, una de menținere vie a trecutului, în dorința de a afla istoria familiei sale. Romanul este construit dintr-o serie de secvențe/capitole, ce poartă numele cîte unui condiment, și dintr-o serie de personaje, care la început par disparate, dar care se leagă între ele pe parcursul acțiunii, dezvăluind, de fapt, substratul cărții: relația dintre armeni și turci, dintre familia Tchakhmakhchian, pe de-o parte, și familia Kazanci, pe de altă parte. Scris în timp ce autoarea făcea naveta între Arizona, New York și Istanbul și bazat pe poveștile de viață ale unor familii armene și turce, între apariția ediției turcești și a celei în limba engleză, în 2006, Elif Shafak a fost acuzată de „ofensă la adresa identității turce”, riscînd trei ani de închisoare, în urma unor cuvinte spuse de unele dintre personajele armene din roman. Substratul politic al cărții, pe care Shafak reușește să îl surprindă destul de bine în analiza legăturii dintre familia Tchakhmakhchian și Kazanci, este genocidul turcesc asupra armenilor, din 1915, care nu a fost recunoscut de statul turc nici pînă astăzi. Prăpastia dintre trecut și prezent se menține vie prin acest substrat sensibil. Armenii refugiați în SUA păstrează, în continuare, amintirea trecutului terifiant, în timp ce tinerii nu mai simt nevoia să comemoreze istorii pe care nu le-au trăit. Așa se întîmplă și cu Armanoush Tchakhmakhchian, care pleacă în Istanbul la rudele tatălui său vitreg, Mustafa, pentru a afla trecutul bunicii sale Sushan, liantul celor două neamuri. Fostă Kazanci, bunica Sushan, turcoaică la origine, se mărită cu un armean. Neștiind care le este trecutul, membrii necunoscuți ai unei familii se regăsesc și se unesc la chemarea sîngelui.

Intrigată de controversa dintre armeni și turci, Armanoush nu simte trecutul ca pe o povară, așa cum se întîmplă cu Asya. Cu o mamă americană, un tată armean și un altul turc, Armanoush decide să plece fără știrea nimănui la familia Kazanci, pentru a găsi casa în care bunica Sushan a copilărit. Nu mai află, însă, nimic din trecutul care i-ar putea certifica identitatea, ci doar că între ea și Asya există o legătură. Asya, temperament coleric, încearcă să se curețe de trecutul ei, de povara de a fi numită bastardă și de a nu-și fi cunoscut tatăl, și simte că nu își poate găsi locul nicăieri. „Așa cum o casă are nevoie de acoperiș deasupra, oamenii au nevoie de o piele suplimentară care să stea între ei și restul lumii, ca să simtă că le e cald și bine.” Cam asta simt și personajele romanului. E vorba aici de frică, de sentimentul de dezrădăcinare, de neputința personajelor de a fi ele însele, aflîndu-se într-o continuă încercare de afirmare. Mătușa Zeliha încearcă, asemenea Asyei, să-și uite trecutul, iar Banu, Cervide și celelalte surori ale familiei Kazanci depun eforturi să-și accepte destinul blestemat de a fi rămas singure, în timp ce Mustafa, singurul membru masculin al familiei, pleacă în America, întrerupînd timp de douăzeci de ani orice legătură cu familia sa din Turcia. În spatele tuturor acestor dezechilibre se află, însă, un secret ce se dorește a fi descoperit. Fiecare capitol al cărții poartă numele unui condiment de care, inevitabil, unul dintre personaje este legat. Numai ultimul capitol, Cianură de potasiu, întrerupe liniaritatea. Între familiile Kazanci și Tchakhmakhchian, conexiunea se stabilește la nivelul tradiției. Pagini întregi din roman cuprind rețete


culinare cu specialități turcești și armenești. Elif Shafak reușește în romanul său să stîrnească, astfel, toate simțurile. Nu numai descrierile realiste ale lumii orientale sau poveștile pe care parcă le auzi spuse la ureche sunt cele care definesc romanul, ci și bucătăria, cu toate ale ei. Lumea o cunoști gustînd-o. Așa a ajuns Rose să se îndrăgostească de neamul Tchakhmakhchian, așa a ajuns Mustafa să o iubească pe Rose și așa a ajuns Armanoush să cunoască Istanbulul. Nu m-am putut stăpîni să nu caut, pe parcursul lecturii, rețeta vreunui fel de mîncare sau a altuia, să nu îmi doresc să cunosc gustul unui bol de ashure, așa cum îl pregătea mătușa Banu în roman. Un alt element aparte al romanului este cafeneaua Kundera. Deși nu are nicio legătură cu Milan Kundera, în afara faptului că este scriitorul preferat al lui Armanoush, cafeneaua se dorește a fi un loc fictiv, populat de personaje fictive. Se adună aici, alături de Asya, Caricaturistul Alcoolic, Poetul Extrem de Netalentat și Gazetarul Homosexual Ascuns. Cafeneaua Kundera e un loc de evadare, granița pe care Shafak vrea să o stabilească între realitate și ficțiune. Identitatea acestor personaje nu este dezvăluită. Citind Bastarda Istanbulului, ai impresia că te pierzi de la o scenă la alta, de la un personaj la altul. Toate se succed atît de rapid de parcă ai vedea un film dinaintea ochilor și poate că nu ar fi exclusă ideea unei ecranizări a acestui roman pestriț, încărcat de tradiție, afectat de conflictul dintre două epoci trecute, dar extrem de modern. Ce se întîmplă cu bunica Sushan, cu Mustafa, cu Asya sau cu Armanoush? Care este secretul pe care cele două familii îl ascund? Numai după ce veți fi ajuns să gustați din toate condimentele romanului veți putea ști. Laura Botuşan http://www.revistaluceafarul.ro

Concert „45 de ani de Jazz” la Iași

Uniunea Armenilor din România – Filiala Iași este o entitate culturală ce are ca scop promovarea tradițiilor armenești și a multiculturalismului în orașul Iași. Organizația noastră, împreună cu partenerul cultural Fundația „Iași – Capitala Culturală Europeană” a organizat Spectacolul „45 de ani de Jazz” cu celebrul artist Harry Tavitian. Evenimentul a avut loc pe 6 octombrie 2014, la Casa de Cultură a Studenților din Iași, începînd cu orele 1900. Concertul a avut un succes enorm, sala Casei de Cultura a Studenților din Iași fiind neîncăpătoare pentru publicul iubitor de muzică de calitate, cu rezonanțe armenești. Harry Tavitian, interpret de jazz și cîntăreț, s-a născut în Constanța din părinți armeni și este absolvent al „Academiei de Muzică” din București. Stilul său de interpretare unic s-a bucurat de simpatia publicului din țară, cît și din străinătate. Pe parcursul timpului, s-au alăturat artistului în concerte personalități precum: Johnny Răducanu, Cserey Csaba, Mihai Iordache, Anatoly Vapirov, Alexander Bălănescu, Edi Neumann, Hanno Höfer, Ivo Papasov, Jürg Solothurnmann, Wolfgang Puschnig, Hans Kumpf, Floros Floridis, Jimi El Lako and Mario Florescu.

Concertul a fost o sărbătoare muzicală deosebită pentru comunitatea armenă din Iași, dar și pentru iubitorii jazz-ului interpretat de un artist care îmbină ingenios stiluri muzicale precum: free-jazz, blues, etno-jazz și avant-garde jazz. Iată ce spunea Harry legat de acest concert : „În acest an se împlinesc 45 de ani de la primele mele întîlniri cu bluesul, poartă de aur prin care, cîțiva ani mai tîrziu aveam să intru în jazz. E o bucurie pentru mine ca la acestă aniversare să fiu alături de publicul de jazz din Iași, datorită invitației confraților de la Uniunea Armenilor Filiala Iași. Uniunea Armenilor – Filiala Iași a mai organizat două concerte memorabile, cu săli arhipline. În mai 2012, am cîntat la două piane cu Ion Baciu Jr. la Teatrul „Luceafărul”. Concertul, intitulat Romanian-Armenian Piano Jazz Summit, a fost și evenimentul artistic cu care a debutat Fundația „Iași – Capitală Culturală Europeană.” În aprilie 2011 recitalul meu de pian „Rezonanţe Armeneşti în Jazz”, de la Studioul TVR Iaşi, a fost prilejuit de comemorarea victimelor „Genocidului împotriva armenilor din Turcia din 1915.”

9-10/2014

25


Galați – Valori culturale armene la Dunărea de Jos

Muzeul de Istorie „Paul Păltănea” Galaţi, în colaborare cu Uniunea Armenilor din România – Filiala Galaţi, Biblioteca „V. A. Urechia” Galaţi şi Serviciul Judeţean Galaţi al Arhivelor Naţionale au organizat în lunile septembrie și octombrie expoziția: „Valori culturale armene la Dunărea de Jos”.

26

9-10/2014

Expoziţia readuce în atenţia publicului tradiţia şi diversitatea culturală a comunităţii armene, care a avut în decursul vremurilor, alături de alte comunităţi etnice locale, un rol important în conturarea vieţii sociale, religioase, economice şi politice a oraşului Galaţi. În cadrul expoziţiei pot fi admirate obiecte tridimensionale, carte veche, matrice sigilare şi documente reprezentative, datate la sfîrşitul secolului al XVIII-lea şi prima jumătate a secolului al XX-lea, menite a purta vizitatorul într-un periplu istoric la Dunărea de Jos alături de comunitatea armeană din Galaţi. Evenimentul are loc la Muzeul „Casa Cuza Vodă”, str. Al. I. Cuza, nr. 80. Organizator expoziţie: muzeograf Mariana-Delia Pohrib. Vernisajul a avut loc în luna septembrie iar la începutul lunii octombrie, cu ocazia Hramului Bisericii Armene Sfînta Maria din Galați, membri comunității, în frunte cu PS Episcop Datev Hagopian au vizitat expoziția.


manga-badanegan

Իմաստուն Լորիկը Այս պատմութիւնը Սերինէ մայրիկէս լսած եմ: Ամեն անգամ, երբ ան կը տեսնէր, որ մենք՝ Աստղիկ քոյրիկս, Հովհաննէս եղբայրիկս ու ես կը ծուլանանք, գործը մէկս միւսի վրայ կը նետենք, կը յիշեցնէր լորիկին պատմութիւնը: Լորիկը կը սիրէ բոյն դնել գարիի կամ ցորենի արտին մէջ: Ճիշդ հողին վրայ, չոր խոտին ծեղերէն եւ խռիւներէն բոյն կը հիւսէ, հաւկիթ կ’ածէ, թուխս կը նստի եւ փափլիկ, ճստլիկ ճուտիկներ կը հանէ: Ու կրնաս երեւակայել, թէ ինչ կրնայ ըլլալ, երբ արտը հասնելուն պէս գիւղացին մանգաղը առած՝ գայ հնձելու: Լորիկը իր ճուտիկներով սուրին տակ կ’իննայ: Կրնայ ըլլալ այսպիսի դեպքեր եղած են ու բարի շինականը ակամայ թռչնասպան դարձած է: Ուրեմն այսպէս, պզտիկ ցորենին արտը պզտիկ բոյնի մը մէջ, խաղաղ կ’ապրէին լորիկը եւ ճուտիկները: Անգամ մը, շուրջ բոլորը դիտելու համար թռած մայր լորը, երբ իր բոյնը դարձաւ, տեսաւ, որ պզտիկները ահ ու սարսափէն կըծված, կուչ եկած էին: Անոնք մայրիկին տեսնելով թեւիկները թափահարելով, մէկ-մէկու ընդհատելով պատմեցին, որ արտատէրը եկած է եւ արտին նայելով ըսած է. – Ճիշդ հնձելու ժամանակն է, երթամ առտըւան, լուսաբացին

ժողվեմ գիւղի ժողովուրդը, արտս մինչեէ կէսօր հնձենք-լմնցնենք: Կը լսէ լորիկը իր ճուտիկները եւ կ’ըսէ. – Մի՛ անհանգստանաք, պզտիկներս, վախնալու հարկ չկայ, ոչ ալ թռչելու ու փախելու: Կ’անցնի քանի մը օր եւ մայր լորը կեր ճարելէն ետք, բոյն դառնալու ատեն իր ճուտիկները կրկին, վախցած անհանգստացած կը գտնէ: Անոնք մայրիկին կը պատմեն, որ շինականը կրկին եկած է, նայած է արտը, գլուխը տարուբերած ու ըսած. – Հնձելու ժամանակն է, երթամ ազգական, դրացի ժողվեմ բերեմ մինչեւ մայրամուտ հնձենք-լմնցնենք: – Վախնալ պէտք չէ, պզտիկներս վաղը չեն գար,- կ’ըսէ մայր լորը: Այդպէս ալ կ’ըլլայ: Կ’անցնին օրեր եւ երբ մայր լորը իր հերթական թռիչքէն տուն կը դառնայ, ճուտիկները ուրախուրախ նոր լուր կը յայտնեն: – Գիտէ՞ս մայրիկ արտատէրը եկաւ, շատ տխուր էր: Նայեցաւ-նայեցաւ եւ ըսաւ. «Արտս կծղել է, հասկերը պառկած են հողին, վաղվընէ մանգաղը առնեմ-գամ կամաց-կամաց հնձեմ»: Մայրիկ, ան մինակ ինչպէ՞ս կրնայ հնձել: Մենք դեռ կրնանք մնալ արտին մեջ, այնպէս չէ՞:

Իսկ մայր լորը, որ բոլոր մայրիկներուն պէս իմաստուն էր, լսեց-լսեց ճուտիկներուն ուրախ ծլվլոցը ու կարգադրեց. – Հիմա արդէն, մեր փախելու ժամանակն է, պզտիկնե՛րս, աճապարենք: Վտանգը մեր դուռն է: Լորիկին այս պատմութիւնը Սերինէ մայրիկս կ’ըներ կարծէս, որպէս պատմութիւն մը: Չէր ըսեր, թէ յոյսերնիդ արտատէրին պէս ուրիշին վրայ մի՛ դնէք: Չէր ըսեր, թէ դուք միայնակ ալ, ձեր իսկ պզտիկ ուժերով, սեփական հոգսը կրնաք յաղթահարել: Այս է ճիշդ ճանապարհը: Չէր ըսեր, բայց մենք կը հասկնայինք: Իմ մայր լեզու, իմ ուժն ես դուն

9-10/2014

27


Ուխտագնացություն՝ Արարատի վրա

Երբ իրեն հարցուցին, թե՝ ինչո՞ւ Էվերեստ կբարձրանար, բրիտանացի լեռնագնաց Ճորճ Մալորին (որը պիտի անհետանար 1924-ին առանց գիտցվելու եթե հասեր էր, առաջինը, գագաթը) պատասխանեց. «Որովհետև կա»: Արարատ բարձրանալն օտարներուն համար կրնա նույն պատճառաբանությունն ունենալ: Վերջ ի վերջո, իր 5.165 մետր բարձրությունով Արարատը, հարաբերական չափով (4.300 մ), աշխարհի ամենաբարձր լեռն է, իր ստորոտը փռվելով գրեթե մինչև ծովի մակարդակը: Հայերուն համար, սակայն, Արարատը շատ ավելի է քան պարզ գոյություն մը, նվաճելիք գագաթ մը. ան վահան մըն է, լուսավորում մը, որոշակիություն մը, հաստատորեն վերահսկելով հայոց ամբողջ տագնապալից պատմությունը, 28

9-10/2014

թեև զայն անոնցմե խլելով բռնագրավեցին իրեն, մնալով ինքն ալ օտարացած հողի մը վրա: Հետո, մարդկության օրրանին վրա տեղադրված, Արարատը հավանաբար միակ ազգային խորհրդանիշն է, որը նույն ժամանակ համաշխարհային խորհրդանիշ մը դարձավ: Ահա թե ինչու Արարատ բարձրանալը որևէ հայու համար միշտ պիտի ըլլա խորհըրդազգացություն մը, ուղի մը դեպի ծագում, վերադարձ մը ակունքներուն: Ամենայն հայոց պատրիարք, երջանկահիշատակ Կաթողիկոս Վազգեն Ա ըսավ. «Դեպի Արարատ ձգտիլն ավելի ազնվական ու ոգևորիչ է քան Արարատի վրա հասնիլը:» Անձնապես ինձ համար, այս խոսքերը արգիլում մը չեղան, այլ մղում մը՝ դիպչելու համար լերան գագաթը, անբիծ

ինչպես իրապես անդիպչելի ոգի մը: Իմ ձգտումը դեպի պլատոնական հայացքի մը ձգտումեն անդին կանցներ: Գագաթին հետ արդեն աննյութական հպումը պետք էր ընկերանալ որոշակի հպումով մը: Երևանի երկինքին վրա իբրև պատրանքային ուրվական մը Արարատն առաջին անգամ տեսնելեն 36 տարի հետո, որոշեցի, որ պետք է երթամ երկարատևորեն հետաձգված հանդիպումին: Խղճի պարտք մըն էր: Երևանի Նարեկավանք զբոսաշրջական գրասենյակին միջոցով երկու ճամբորդություններե հետո՝ Արևմտյան Հայաստան ու Կիլիկյան Հայաստան, Արարատ բարձրանալու համար հիմնավորված էի վստահիլ նույն հմուտ և արդյունավետ կազմակերպիչներուն: Ամեն տարի՝ օգոստոսին սկիզբը,


Նարեկավանքը քանի մը օրով լեռնազանգվածին շուրջը զբոսաշրջություն մը կծրագրե, իբրև կեդրոնական ու վերջնական նշանակետ ունենալով լեռ բարձրանալը: Քանի որ ծրագրին կից կետերը – Ղարս, Անի, Վան, Էրզրում և այլն – արդեն ծանոթ էին ինձ նախորդ ճամբորդություններեն, ընկերության թելադրեցի զբոսարշավի մը կազմակերպումն ուղղակի և բացառապես դեպի Արարատ: Գաղափարս ընդունված ըլլալով, կմնար, որ նվազագույն թիվով հաճախորդներ գտնվեին, որպեսզի վեց օրվա զբոսաշրջություն մը կայանար: Յոթ հոգի գտնվեցան այդ նոր ձևին համար, իսկ տևողությունը վերջնականապես պիտի նվազեր հինգ օրի: Նարեկավանքին ընթացիկ ծրագրին մեջ, գագաթ հասնիլը դիտմամբ նախատեսված է

հատկանշական օրվա մը համար՝ օգոստոս 10, Սևրի դաշնագիրին ստորագրման թվականը 1920-ին: Սկզբնապես հաստատված օրեն ալ շեղում մը կատարվեցավ, որոշ պատճառներով այս տարի ան առաջանալով օգոստոս 11-ին: Պատահմամբ, այդ օրը զուգադիպեցավ – ա’լ ավելի ախորժելի կերպով –Նավասարդին, որը հայկական հին օրացույցին մեջ կնշեր տարվա սկիզբը: Լեռ բարձրանալը պիտի նշեր, ուրեմն, ամառվա ընթացքին ոգեկան վերանորոգում մը, շեմ մը դեպի այլ գոյատևում, ուր Արարատն այսուհետև ներկա պիտի ըլլար: Իբրև հին օրացույցի առաջին օր, Նավասարդը հայկական հեթանոս գլխավոր յոթ չաստվածներուն նվիրված տոն մըն էր. Արամազդ, Անահիտ, Աստղիկ, Նանե, Վա-

հագն, Միհր, Տիր: Ըստ հայ դիցաբանության, այդ օրը չաստվածները իջած էին երկրի վրա՝ Արածանի սուրբ գետին մեջ լոգնալու համար, մարդոցմե ստանալով իբրև ընծա ցորեն ու կենդանիներու մատաղ: Ա’լ ավելին՝ ըստ պատմաբան Ղևոնդ Ալիշանին, Քրիստոսեն առաջ 2492 թվականի օգոստոս 11-ին, օր, որ պիտի նշեր հայկական տոմարին սկիզբը, տեղի է ունեցեր Հայկի և Բելլի միջև կռիվը, որմե հետո նահապետ Հայկը, Բելլին հաղթելով, հիմնադրեց Հայք պետությունը, այսպիսով սկիզբ դնելով հայոց ազգին: Վերջապես ու հատկապես, օգոստոս 11-ը հայերուն մոտ նշված է իբրև օրը, երբ Նոյի տապանը ջրհեղեղեն հետո իջևաներ էր Արարատին վրա: Ավելի գեղեցիկ հարմարություն կարելի չէր...

9-10/2014

29


* Երևանեն առավոտ կանուխ կմեկնինք և ուզած չուզած (ավելի շուտ չուզած, բայց ստիպված՝ քանի որ Թուրքիան Հայաստանին հետ սահմանը գոցած է) Թուրքիա կմտնենք կտրելով Վրաստանը, փաստորեն Ախալքալաքը (երբեմնի հայկական Ջավախքը) և Ախալցխան (երբեմնի հայկական Գուգարքը), վերջինին կեդրոնին մեջ կանգ առնելով ըստ Նարեկավանքի հաստատած սովորույթին, որպեսզի ճաշենք Sweet Café ճաշարանին մեջ, խաչապուրի և խինկալի տեղական ճաշատեսակներով, զորս մեզ կհրամցնե հայախոս մատուցողուհի մը (թերևս հայերեն սորված ըլլալով բազում հայ հաճախորդներ ունենալու պատճառով): Ընտելացած՝ այդ տեղով, մեքենան կանգնելուն պես կվա30

9-10/2014

զեմդեպի այն տեղն, ուր անշուշտ մյուսները ևս պիտի երթան, բայց դեռ շվարած են և հազիվ ինձմե հետո հերթ կկազմեն ճաշարանին միակ պետքարանին դուռին առջև: Ճամբան, Թուրքիայի այժմու տարածքը մտած, անպայման Ղարսեն կանցնի, որտեղեն կիջնե դեպի հարավ՝ Ախուրյան գետին երկայնքով, որը կկազմե հայ-թուրք ներկա սահմանը: Կանցնինք Թուզլուճայեն (հայկական Կողբը, իմաստասեր Եզնիկ Կողբացիին ծննդավայրը), հետո Իկտիրեն (հայկական Ցոլակերտը) իր արդիական ու խնամված բազմաթիվ շենքերով ու քանի մը անգամ մեր վարորդը քիչ մնաց պիտի կոխեր խճուղիին վրա մոլորված անզգույշ շուներ: Երեկոյան կհասնինք Տողուպայազիտ, այսինքն արևելյան Պայազիտը, տարբերելու համար հին Պայա-

զիտեն, որը կգտնվի բարձունքի մը վրա պատմական հայկական տարածք Դարոյնքի մեջ: Կիջևանենք եվրոպական չափանիշերով քաղաքակիրթ՝ Էրթուր պանդոկը, մնալով, որ հաջորդ առավոտ մեր արկածախնդրությունը սկսինք: Նախքան մեկնիլը, սակայն, մեր խումբը միաձայն կորոշե լեռեն իջնել ուղղակի այստեղ, ճամբուն վրա գիշերելու փոխարեն, ինչպես նախատեսված էր:

* Հաջորդ առավոտ՝ ժամը 730-ին, ըստ մեր արշավով պատասխանատու քուրտ ուղեկից՝ Մեթինի հաստատած ժամացուցակին, ճամբա կելլենք: Մեզ կընկերանան երկու երիտասարդ քուրտեր ևս՝ Մեհմետը և Ռատվանը, որոնք, ի տարբերություն Մեթինի, որն անգլիախոս է, բացի իրենց մայրենի լեզուեն


ուրիշ լեզու չեն գիտեր, ինչ որ պիտի դժվարացնե մեր հաղորդակցությունը, բայց ամբողջովին չէ, որ արգելք կհանդիսանա, և ամենայնդեպս չի խոչընդոտեր, որ գնահատենք իրենց պարտաճանաչ ու ճշտապահ սպասարկումները: Մեր բազմազգ խումբը ևս միալեզու չէ որպեսզի լեզվական կատարյալ ներդաշնակություն ցուցադրենք: Երեք երևանցի այրմարդիկը ռուսերեն սահուն կերպով կխոսին շնորհիվ խորհրդային կայսրության տարիներուն ստացած կրթության, ուրեմն կարող են ազատորեն խոսակցիլ պելառուսցի զույգին հետ և զուսպ ռուս Կենատիին հետ, որը պիտի մնար կարճ տափատով ու գիշերեր բաց երկինքի տակ, իր քնապարկին մեջ: Միայն ես տգետ կերևամ ռուսերենի առումով, որպեսզի ստիպված չըլլամ չարչարվիլ իմ խեղճ ու

կրակ ռուսերենով՝ պելառուսցիներուն հետ հարաբերությանս ընթացքին, որոնք անգլերեն չեն խոսիր: Ժամը 745-ին հանրակառքի մը մեջ կնստինք, որը Տողուպայազիտի 1.700 մետր բարձրությունեն, գրեթե ժամ մը ճամբորդելե ետք, մեզ կտանի 2.200 մետր բարձրության վրա և կիջեցնե մեզ այն մրցույթին սկզբնական կետին, որն ունի հաստատ հաղթական մը՝ Արարատը: Այնտեղ, մեր ծանր բեռերը – քնապարկերը, կոշիկները, վերարկուները, հաստ հագուստները – կբեռնվին ձիերու վրա, որոնք մեզ պիտի հետևին (ավելի շուտ պիտի առաջ անցնին) մինչև վերջին ճամբարը: Առաջին միջանկյալ նշանակետը 3.200 մետր բարձրության վրա ճամբարն է, ուր պիտի գիշերենք արշավին թիվ 1 օրեն հետո: Ժամը ճիշտ 838-ին,

կմեկնինք աջով, որուն կհե տևի ձախը: Ճամբան մեղմ վերելք է, ոչ հոգնեցուցիչ, շնորհիվ դեռ հանդարտ ելևէջքին, ցած բուսականությունով ծածկված: Ժամը 920-ին, մեր ուժերը զորացնելու համար կարճ դադար մը կընենք 2.500 մետր բարձրության վրա, ուրիշ դադար՝ 1005/2.700-ին, իսկ 11-ին կես ժամով 2.900 մետրի վրա, վրաններու ամառային բնակավայրի մը մեջ, ուր քուրտերու քանի մը ընտանիքներ իրենց ոչխարները կարածեն, իսկ այժմ մեզ կհյուրասիրեն թեյով մը, նաև տեղ հատկացնելով հյուրերու համար վրանի մը մեջ, ուր կհանգստանանք: Կվերսկսինք մեր առաջընթացն ու վերելքը: Փոքր անտառները և բացատները իրար կհաջորդեն, արահետը օձաոլոր կառաջանա, իսկ մենք դադար մը ևս կընենք 1230/3.100-ին, ուրկե ճամբարը

9-10/2014

31


կտեսնվի: Անակնկալորեն, Ռատվանը մկանային ցավ ունի և ստիպված է պաշտոնեն հրաժարվիլ, և մենք կմնանք Մեհմետին հետ, որն այլևս մինակ պիտի կատարե իր պարտկանությունները, բծախնդիր և անբասիր, իբրև ուղեկից, խոհարար և այլ անհրաժեշտ գործերով: Մեր երթուղիին վրա, կխաչաձևվինք երկու երիտասարդներու հետ, որոնք հատուկ հեծանիվներով կիջնեն, ճիշտ է, որ լեռնային են, սակայն իրենց փորձը համարձակ կերևա, մանավանդ որ իրենք կպնդեն, որ մինչև գագաթ հասած են, այսինքն սառի վրա վարած են: Ժամը 1315-ին, կհասնինք նշանակված վայրը, ուր մեր բարձրաչափը ցույց կուտա փաստորեն 3.370 մետր: Մաս մը մեծ՝ վրաններով, սպասարկության համար հատկացված, մնացյալները լեռնագնացներու

32

9-10/2014

վերածված զբոսաշրջիկներու վրաններով բնակեցված մարգագետին մըն է: Մեր վրաններն արդեն տեղադրված կգըտնենք, շփացածություն մը, որով այլևս չպիտի հանդիպինք հաջորդ հանգրվանին մեջ, որպեսզի վրաններ տեղադրողներու և քանդողներու մեր վարպետությունը մարզենք: Այս պահեն սկսյալ անընդհատ մեր առջև պիտի ունենանք մեր վերելքին թիրախը, Մեծ Արարատը (հայկական Մասիսը), փաստորեն իր արևմտյան լանջը, և կզզնենք ոչ մտահոգությամբ, այլ հետաքրքիր, այն գագաթը, որուն կենթադրենք ու կցանկանք շոշափելիորեն դպչիլ: Վստահ չեմ եթե կազդուրիչ է կամ մտահոգիչ ոչ այնքան հյուրասեր, բայց ներողամիտ լերան այցելուներու ներհոսքը: Մինչև վերջերս արգիլված՝ տեղական

իշխանություններու կողմե, երբեմն վերելքը թույլատրված է բազում մարդիկ կհաճախեն լեռը ջերմեռանդությամբ մը, որ հավանաբար կբեռնավորե անոր ծեր մեջքը: Արարատի վրա կա այնպիսի երթևեկություն մը ինչպես այսինչ պողոտային վրա, որը պտույտի ելած բազմությունով խճողված է, այն տարբերությամբ, որ այստեղ ճիգը տեսակավորումը կկատարե ընտրելով այն անձերը, որոնք վարժ են վերելքով, կդիմանան հոգնության ու համառ են իրենց ծրագիրը կատարելու համար: Ճամբարի սպարտական հարմարավետությանպայմաններուն մեջ որևէ այլ զբաղում չունենալով, ժամանակը կանցնենք հանգիստ ընելով ու սպասելով թիվ 2 օրը, երբ պիտի մեկնինք դեպի ենթադրյալ 4.200 մետր բարձրության ճամբարը: Առա-


վոտյան ժամը 6-ին արթննալով, վրանները, քնապարկերը և մնացյալ իրերը հավաքելեն հետո, ժամը 715-ին Մեհմետին պատրաստած նախաճաշը կառնենք և ճամբա կելլենք: Կառաջանանք ավելի զառիթափ ու քարոտ լանջով մը քան առաջին մասի ճամբան, առանց բուսականության, բացառությամբ խոտի հատուկենտ փունջերու և գիհիի թուփերու, ինչպես և առանց կենդանիներու, հանդիպած միակ գազաններն ըլլալով խեղճ ու կրակ փոքր մողեսներ, որոնք քարերու ճեղքերու մեջեն կսողան: Ճիշտ է, որ նախորդ ճամբարին մեջ կննջեին քանի մը անխռով շուներ, որոնք կսնվեին կերակուրի մնացորդներով, բայց անոնք կայուն բնակչության մաս կկազմեին: Ինչպես որ նաև այդ նույն երթևեկության կպատկանեին խեղճ բեռնատար ձիերը, այնքան օգտակար, ճամբան վեր ու վար անընդհատ կտրելով: Դադարներե հետո՝ 845/3.580, 920/3.740 և 1015/3.975-ին, վերջինը՝ խմիչք ու մանրուքներ ծախող քուրտերու սարքած բացօթյա հանկարծաստեղծ խանութի մը առջև, կանգ կառնենք 4.145 մետր բարձրության վրա ճամբարին մեջ: Նախորդեն ավելի փոքր է (կերևի երթևեկին վրա ոմանք կլքեն վերելքը), ժայռերու մեջ խճողված և, ինչ որ ավելի տհաճ է, առանց ջուրի (բարեբախտաբար, մեծ պաշար ունինք) և առանց առողջապահական հարմարություններու, եթե բացառենք այն միակ պետքարանը, որը թրքական իսկ չէ և միայն երկու պատ ունի, անոնք ալ՝ պատառոտված պլաստիկ թերթերե: Այսուհանդերձ, հարմարավետության պակասը ժամանակավոր է, իսկ հաջողության հաճույքը պիտի հարատևե: Առայժմ, ճիգ մը

ևս պետք է թափել, վերջինը և ամենեն դժվարը:

* Մեզ համար, թիվ 3 օրը կսկսի ժամը 1-ին գիշերը, երբ կարթննանք և, անհրաժեշտ պատրաստություններեն հետո, անկողիններն ու վրանները չհավաքված կձգենք, որպեսզի վերադարձին առձեռն գտնենք, և մեծ հանդիպումին համար հաստ հագուստներով հադերձավորվելով ժամը 155-ին ճամբա կելլենք դեպի գագաթ: Լիալուսին է: Լա՞վ նշան: Լուսինին քողարկող ու պահպանող լույսը մեր լապտերներով կաճեցնենք: Մեկ կողմե արահետը, որ զառիթափ կբարձրանա մեր ոտքերուն տակ անկայուն քարաբեկորներու մեջեն և մյուս կողմե առնվազն 450-ի լանջին թեքվածքը վերելքը իսկապես լեռնարշավային կդարձնեն: Աստիճանաբար կզգանք մեզ չարչարող տանջանքին արդյունքը և մեր ուժերը կխնայենք կամաց բարձրանալով ու հաճախ, սակայն կարճ կանգ առնելով: Թեև չենք զգար օդին նոսրացումը, հավանաբար այդ հոգնությունը, որն այլապես դյուրությամբ կանցնի ամեն անգամ երբ մեզ կգերակշռե, թթվածինի պակասի հետևանքն ըլլա: Լուսաբացին, Արարատին գագաթը ծածկող սառցային գլխարկին եզերքը կհասնինք: Ժամը 545 է, 4.960 մետր բարձրության վրա կգտնըվինք ու կանգ կառնենք որպեսզի ճամբարին մեջ մեզ հանձնըված ճանկիչները մեր կոշիկներուն տակ ամրացնենք: Սուր հով մը կփչե, որը երթալով ավելի համառ մեզ պիտի ընկերակցի մինչև գագաթը: Այլապես, ջերմաստիճանը անտանելի չէ, կարծես -100C կամ 120C ըլլա, ինչ որ մեր սադրիչ հաստ հագուստներուն հանդեպ համարժեք է մատչելի սառ-

նամանիքիմը: Սառցային գլխարկը փաստորեն սառած ձյուն է, ինչ որ տեսակով մը կդյուրացնե մեր քայլվածքը, նամանավանդ շնորհիվ մեր կոշկատակերուն ամրացված ճանկիչներուն, որոնցմով արդյունալի կերպով կառաջանանք, ավելի եռանդուն քան մինչև այստեղ: Թեքությունն ալ ավելի մեղմ է, փաստորեն կգտնվինք բաց հարթավայրի մը վրա, որը պիտի վերջանա մեր վերելքին հետ միանգամայն՝ 5.165 բարձրության վրա (ըստ նոր աղբյուրներու և մեր բարձրաչափին, 5.137, ինչ որ չի նվազեցներ լերան իրավիճակը): Սառին վրա քայլելով, հանկարծ հաջողության ուրախությունը կներխուժե ինձ, փափագի մը իրագործման գոհունակությունը, և արդեն տոգորված եմ, թեև դեռ գագաթը չենք հասած: Մեր խումբին ամենատարեց անդամն եմ, իմ 71 տարի, 4 ամիս ու 4 օր իմ տարիքով, մյուսները 50 տարեկանի շուրջ ըլլալով ու հետևաբար իմ հանդեպ գնահատելի, բայց ավելորդ՝ հոգատար վերաբերմունք մը ունենալով, իսկ պելառուսցիները զիջեցին ու մնացին ճամբարին մեջ՝ այրմարդուն անհանգստության պատճառով,որուն անշուշտ միացավ իր հավատարիմ կողակիցը, մինչ ես մնացյալ խումբին հետ համաքայլ եմ: Երբ քանի մը մետրով գագաթին կմոտենանք, իմ ընկերակիցները կորոշեն ինձ թույլ տալ, որ առաջինը բարձրանամ, ինչ որ ինձ համար պատիվ է, նույնիսկ զգացված եմ: Բախտավոր ենք, որ մեր շուրջն ուրիշներ չկան. երբ հարթավայրը կկըտրեինք, գագաթին վրա գտնվողները առողջ բանականությունն ունեցան իջնելու, բաց ճամբա թողելով մեզ: Ժամը 630-ի մոտ, Արարատին բարձրագույն կետին վրա կհասնինք: Ի հեճուկս 9-10/2014

33


հովին կամ գուցե ճիշտ անոր շնորհիվ, կատարյալ ազատության մը զգացումն ունիմ. կարծես աշխարհի վրայով կսավառնիմ, վերը միայն պայծառ և արևոտ երկինքն ամբողջ շունչին վրա կվերահսկե, շուրջը՝ մշուշը, որ շրջակա բնանկարը կքողարկե, լիակատար կդարձնե առանձնացումը և, հակառակ սառցային մենակության զգացմունքին, կզգամ հաստատակամություն մը և ապահովություն մը, որոնք վստահաբար կուգան այս անզուգական լեռնազանգվածին պատկանելիությունեն: Ան սակայն իր զույգն ունի, թեև եզակի է: Մոտակայքը, միայն Փոքր Արարատը (հայկական Սիսը) կհամարձակի իր կողքը կանգնիլ իբրև վստահելի և մշտական ընկեր մը: Իր կոնաձև ու ճերմակ տեսքը, միայն 3.925 մետր բարձրությամբ 34

9-10/2014

(ըստ ոմանց՝ 3.896), այստեղեն՝ Մասիսեն ոչ խոնարհ, այլ լրացուցիչ կերևա: Առանց Սիսի, թերևս Մասիսը մենավոր և ընկճված զգա ինքզինք: Իրենց կմիացնե տաշտաձև թամբարդ մը, որը 2.688 մետր բարձրության վրա կկազմե անբաժանելի եղբայրության մը տողակապը: Մոտակայքը, հյուսիսարևելյան լանջին վրա 10 կլմ երկարությամբ վիհի մը ստորին ծայրը, որ Մասիսին գագաթին մոտ կխորանա մինչև 1 կլմ (Մովսես Խորենացին կենթադրե, որ ան 139 թվականի երկրաշարժի մը հետևանքն է), երբեմնի հին բնակավայր Ակոռին, որ ուներ 2.000 բնակիչ, կործանվեցավ ու ժայռերու տակ թաղվեցավ 1840 հունիս 20-ի երեկոյան վրա եկած երկրաշարժի մը պատճառով: Ըստ առասպելին, այնտեղ Նոյը ուռենի մը տնկած է, որտեղեն կծա-

գի Ակոռի տեղանունը: Նույն երկրաշարժը ոչնչացուց Սուրբ Հակոբ վանքը, որ կգտնվեր քիչ մը ավելի վեր ու կկրեր այն առաքյալին անունը, որը քանի մը անգամ անհաջող փորձած էր բարձրանալ Արարատ:

* Այստեղ, գագաթ հասած, չեմ կրնար ինքզինքս զսպել արտասանելու Եղիշե Չարենցին տողերը Ես իմ անուշ Հայաստանի իր քերթվածեն. Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա. Ինչպես անհաս փառքի ճամբա՝ ես իմ Մասիս սարն եմ սիրում: Եվ, որպեսզի ելույթը լրիվ ըլլա, իբրև կրկնակի հայրենասիրական պարտականություն, կարգով Հայաստանի և Ավստրալիո դրոշակները կպարզեմ,


այն զգուշությամբ որ լուսանըկարին մեջ տեսանելի ըլլան մելպուռնահայ ընկերոջ մը նվիրած շապիկը, որ կուրծքս կփաթթե և որուն վրա գրված է իբրև մտաբերում. Արարատը մեր լեռն է: Կուգա, սակայն, բաժանման անխուսափելի պահը: Գրեթե կես ժամ հետո, որու ընթացքին Արարատին և իր սեգության հավերժության հետ մեկ մարմին դարձած էինք, հպարտ՝ մեր արարքով, ափսոսանքով կբաժնվինք երազած գագաթեն ու կվերադառնանք: Կատարված փաստ, խփված թիրախ: Մնացյալը խոսքեր են: Ինչ որ ալ ընենք այսուհետև հաջողած ձեռքբերումեն նվազ պիտի ըլլա: Օրինակ, այն արարքը, որ գիշերվա 1-են արթուն, գագաթ բարձրանալեն հետո, ժամը 740-ին սառցային գլխարկին եզերքը ճանկիչները կհանենք ու կիջնենք ուղղակի մինչև այն հանրակառքը, որ մեզ կսպասե 2.200 մետր բարձրության վրա որպեսզի հետո, ժամը 20-ին, մեզ իջեցնե նույն Էրթուր պան-

դոկը, այս անգամ ավելի դյուրին ճամբուն վրա երկու ժամով հանգրվան մը ընելով վերջին ճամբարը՝ մեր իրերը հավաքելու և նույն համբերատար ձիերուն հանձնելու, և մեկ ժամվա ուրիշ հանգրվան մը առաջին ճամբարը, Մեհմետին պատրաստած ճաշեն օգտվելու համար: Միայն տեսակով մը ավելի դյուրին է ճամբան՝ վերելքին բաղդատմամբ, այսինքն նվազ հոգնեցուցիչ, այլապես արահետին շարժուն խիճը որոշ տեղեր մեր ոտքերուն տակեն կփախի և ավելի քան մեկ անգամ իյնալով կսահինք մեր հետույքին վրա: Վերջին մասին համար, որուն վրա Մեթինը, որ դեռևս վերջին ճամբարեն եկած էր մեզ դիմավորելու և այժմ մեզ կուղեկցե, նոր երթևեկ մը կառաջարկե, անտառներու և բացատներու հովվերգական բնանկարի մը մեջեն տանելով մեզ, հանգըստավետ՝ հայացքի, ինչպես և քայլվածքի համար: Ըստ Նարեկավանքի գնահատման, գագաթեն մինչև ստորոտը (կամ

հակառակը) քալած ենք ընդամենը 50 կլմ: Կիջնենք՝ կռնակը Արարատին դարձուցած, բայց գիտենք, որ ան խորազննին կերպով կխնամակալե մեզ և մենք երբեմն կանգ կառնենք երես դարձնելով դեպի լեռը, որ այժմ իսկապես մերն է, ինչպես Անթեոս՝ որ նոր ուժ կստանար ամեն անգամ երբ մայր հողին կհպվեր: Ամեն մեկ քայլով աճող հեռավորությունեն կտեսնենք զինք և ան կմնա նույնը, մեզ հետ կամ առանց մեզ, այնպես ինչպես վարեն պատրանախաբ կըլլանք որ դեռ կգտնվինք այն ճերմակ գագաթին վրա, որ կապույտ երկինքին բարձունքը կճեղքե: Կփորձենք անխուսափելիորեն իրմե բաժնվելու զղջումը փոխարինել այն գոհացումով, որ ընդունվեցանք գոնե ժամանակավորապես այնտեղ` վերը, ուր միայն ձյունը մշտական բնակիչ է: Մեզ համար, հավերժությունը տևեց երեք օր:

Սարգիս Սելյան

«Շշուկներու մատյան»-ի շնորհանդեսը Վ. Բրյուսովի անվան օտար լեզուներու ինսթիտուտին մեջ

(շարունակություն 20 էջեն)

Հեղինակը շարունակելով իր խոսքը ըսավ, թե իրագործված հանցագործության վերաբերյալ կրնա 3 մոտեցում ըլլալ՝ մոռնալ, վրեժ լուծել և ներել: Մոռնալ, որ կնշանակե մենախոսություն, վրեժ լուծել դարձյալ սխալ մոտեցում մըն է խնդիրին, իսկ ներելը՝ երկխոսություն ըլլալե զատ նաև պատասխանատվություն է, որ կարելի է իրագործել միայն, եթե դիմացինդ ճանչնա իր սխալը: Վերջավորության բոլոր ներկաները ջերմ և երկարատև ծափահարություններով կրկին ողջունեցին Վարուժան Ոսկանյանը և ստորագրություններ խնդրեցին ներկաներուն տրամադրված «Շշուկներու մատյան»ին մեջ: Այս շատ հաջողված, գեղեցիկ միջոցառումը ամբողջությամբ ցուցադրվեցավ «Մշակութային Հայաստան» հեռուստաալիքով: մ.Ղ.

9-10/2014

35



Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.