Supliment Ararat

Page 1



2018թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած Թավշյա հեղափոխության տրամաբանական հետևանքն են։ Ընտրություններին մասնակցում են 11 կուսակցություն և դաշինք, որոնք պայքարում են խորհրդարանի առնվազն 101 մանդատի համար (ևս 4 մանդատ տրվում է ազգային փոքրամասնություններին)։ Ընտրություններում ակնհայտ ֆավորիտը հեղափոխության առաջնորդ և մայիսին ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքն է, որն, ըստ սոցիոլոգիական հարցումների, կստանա մանդատների կեսից ավելին։ Այս դաշինքի առավելությունն 3

այնքան ակնհայտ է, որ ընտրություններին մասնակցող մյուս տասը ուժերից և ոչ մեկը չի ժխտում, որ պայքարում է խորհրդարանում երկրորդը լինելու և հնարավորինս շատ քվե ստանալու համար։ Ներկայացնենք նաև մյուս ուժերին և նրանց նախընտրական ցուցակների առաջին համարներին. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (Էդմոն Մարուքյան) և «Մենք» դաշինք (Արամ Սարգսյան), որոնց առաջնորդները մինչ հեղափոխությունը Ն. Փաշինյանի հետ գտնվում էին նույն դաշինքում, «Բարգավաճ Հայաստան» (Գագիկ Ծառուկյան) և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» (Արմեն Ռուստամյան) կուսակցություններ, որոնք իրենց կայուն մանդատներն ունեին վերջին մի քանի խորհրդա-


րաններում, «Հայաստանի Հանրապետական Կուսակցություն» (Վիգեն Սարգսյան), որի նախագահը ՀՀ նախկին նախագահ և վարչապետ Սերժ Սարգսյանն է, որը հրաժարական տվեց սույն տարվա ապրիլի 23-ին՝ խորհրդարանի կողմից վարչապետ ընտրվելուց ընդամենը վեց օր անց, «Օրինաց երկիր» կուսակցություն (Արթուր Բաղդասարյան), որը ստացել էր մանդատներ նախկին մի քանի խորհրդարաններում։ Առաջին անգամ ընտրություններին մասնակցում է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը (Վարուժան Ավետիսյան), որի ցուցակով առաջադրված են 2016թ. հուլիսին ՊՊԾ գնդի գրավմանը մասնակցածներից շատերը։ Բացի այս ուժից՝ ընտրություններին առաջին անգամ մասնակցում են նաև «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (Սուրեն Սահակյան), «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» (Լևոն Շիրինյան) և «Ազգային առաջընթաց» կուսակցությունները (Լուսինե Հարոյան)։

«Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրվել է Պետական Վերահըսկողական Ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, որը, լինելով Թավշյա հեղափոխության գլխավոր դերակատարներից մեկը, մեզ հետ ծավալուն հարցազրույցում պատմում է հեղափոխության ընթացքի և նոր կարգավիճակի, ինչպես նաև առաջիկա ընտրությունների մասին: Հարցազրույցը տեղի է ունեցել հունիսին և տպագրվել Բուխարեստի հայալեզու «Նոր կյանք» ամսագրի 07-08 (հուլիս-օգոստոս) համարում, ինչպես նաև «Արարատի» ռումիներեն կայքում: Հաշվի առնելով արտահերթ ընտրությունների կարևորությունը՝ նախընտրական քարոզչության մեկնարկին ընտրությունների հետ կապված ևս երկու հարց ուղղեցինք պարոն Սանասարյանին: Առաջիկա ընտրություններին Դ. Սանասարյանը մասնակցում է «Դե՞մ ես կոռուպցիային, Ձա՛յն տուր Դավիթ Սանասարյանին» կարգախոսով:


ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՀԵՏ

Խորհրդարանական հանրապետություն դառնալուց հետո ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը (20082018) հայտարարեց վարչապետ դառնալու և ևս մի քանի տարի իշխանության ղեկին մնալու մտադրության մասին։ Այն կանխելու նպատակով ընդդիմադիր պատգամավոր և ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն) մարտի 31-ին Գյումրի քաղաքից սկսեց «Իմ քայլը» քայլարշավը և, անցնելով ավելի քան 200 կիլոմետր, ապրիլի 13-ին հասավ մայրաքաղաք Երևան։ Այդ շարժմանը թափ հաղորդեց տարբեր քաղաքացիական խմբերի և ակտիվ քաղաքացիների կողմից ստեղծված «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը, որի գլխավոր դեմքերից էր 34-ամյա Դավիթ Սանա-

5

սարյանը՝ Պետական Վերահսկողական Ծառայության (ՊՎԾ) ներկայիս ղեկավարը։ Ապրիլի 16-ից Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում թափ առան լայնամասշտաբ խաղաղ անհնազանդության ապակենտրոնացված գործողություններ, որոնք փաստացի պարալիզացրին երկիրը։ Ապրիլի 17-ին Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանն ընդամենը վեց օր անց՝ ապրիլի 23-ին, փողոցի ճնշման ներքո հրաժարական տվեց։ Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ ու նախաձեռնեց լուրջ բարեփոխումներ, որոնց իրականացման գործում առանցքային դեր ունի ՊՎԾ-ն, որի ղեկավարի հետ կզրուցենք բողոքի աննախադեպ ակցիաների, նոր պաշտոնի և ընտրությունների մասին։


Պարոն Սանասարյան, Ռումինիայում և, ընդհանրապես, Արևելյան Եվրոպայում քիչ չեն մարդիկ, որոնք դժվարությամբ են հավատում Հայաստանում հեղափոխության հաղթանակին առանց արտաքին միջամտության, մինչդեռ հայտնի է, որ ինչպես դրա կազմակերպիչներն ու մասնակիցները, այնպես էլ հակառակ ճամբարի ներկայացուցիչները գրեթե չեն էլ խոսել այդ մասին: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այդ խոսակցությունները: Նախևառաջ, այս ողջ գործընթացում մենք մի բան ապացուցեցինք, որ քաղաքականության մեջ գործող ստերոտիպերն ու ավանդական պատկերացումները պար-

6

տադիր չէ, որ միշտ կյանքի կոչվեն։ Մենք ցույց տվեցինք, որ պարտադիր չէ որևիցե արտաքին աջակցություն կամ ընդդիմադիր ամբողջ քաղաքական դաշտի միավորում, որպեսզի տեղի ունենա հեղափոխություն: Ի՞նչ տեղի ունեցավ. երկու նախաձեռնություն՝ ամեն մեկն իր սկսած գործընթացով, համաձայնության եկան, որ միասին կարող են իրականացնել կոնկրետ գործողություններ, որպեսզի կանխվի Սերժ Սարգսյանի վարչապետությունը: Ներկայիս վարչապետի՝ Գյումրի քաղաքից սկսած «Իմ քայլը» նախաձեռնությունը մենք Երևանում ակտիվ պահեցինք, հանդիպեցինք քաղաքական ուժերի, տարբեր անհատների հետ, որի արդյունքում քաղաքական ուժերից շատերն անուղղակիորեն սկսեցին աջակցել մեզ, որովհետև ուրիշ տարբերակ չկար: Այդ պահին կար իշխանություն և դրա վերարտադրման դեմ պայքարող ընդդիմադիր դաշտ. նրանք պետք է անհապաղ ընտրեին իրենց տեղը և հրապարակավ հայտարարեին։ Սկզբնական շրջանում և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանում մտածում էին, թե որտեղից է ուղղորդվում այս խաղը և մեզ մեղադրում էին արևմտյան խաղը խաղալու կամ մայդանիստ լինելու մեջ, սակայն հետո հասկացան, որ դա այդպես չէ, և բավականին բալանսավորված արտաքին քաղաքականություն է լինելու։ Խնդիրը ներքաղաքական դաշտում էր, որտեղ հստակ նպատակ էինք դրել, որ ժողովրդավարա-


կան զարգացած երկիր դառնանք, ու հիմա հենց այդ ճանապարհին ենք: Եթե չասեմ ամբողջությամբ, ապա մեծապես կոտրել ենք այն ստերեոտիպը, որ դրսից պարտադիր աջակցություն պետք է լինի հաջողության հասնելու համար: Առաջին անգամ չէր, որ իրականացվում էին խաղաղ անհնազանդության գործողություններ, բայց ծավալով և մասնակցությամբ այն ահռելի էր։ Բացի այդ, մենք ամեն ինչ արեցինք, որ արյուն չթափվի, որ ոչ մի ոստիկան չտուժի, և ընդամենը մի քանի քաղաքացի վնասվածք ստացավ։ Այսուհանդերձ, ես վստահ եմ, որ այս հեղափոխությունը դասեր է տալու շատ երկրների, այդ թվում՝ հենց զարգացած երկրներին:

7

Օրինակ, ԱՄՆ Ֆլետչերի Իրավունքի և դիվանագիտության դպրոցում, որտեղ ես սովորել եմ, քննարկումներ էին ընթանում հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ: Ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշեք հեղափոխությունից: Հետաքրքիր դեպքերը շատ են: Ես, անկեղծ ասած, հաճախակի հուզվում էի. պատկերացրեք, որ նախկինում քաղաքական դաշտում իմ պես կռիվ տվող երիտասարդներն այնքան էլ շատ չէին, և հանկարծ գալիս է մի սերունդ, որը, փաստորեն, հենց ինքն է մեզ դաս տալիս: Հիշում եմ առաջին օրը, երբ գնացինք ոստիկանների կողմից փակված Բաղրամյան պողոտա (այնտեղ է գտնվում Ազգային ժողովի շենքը –


Ա.Ա.), մի ավտոմեքենա մոտեցավ, որի մեջ հղի կին կար։ Քանի որ նրանք շտապում էին դեպի հիվանդանոց, ես դիմեցի ոստիկաններին, որ բացեն ճանապարհը՝ խոսք տալով, որ մենք չենք առաջանա։ Եվ հանկարծ մեր միջից մի 16-17 տարեկան աղջիկ ասաց՝ «Այնպես կուզեի, որ մայրս ինձ այստեղ ծննդաբերած լիներ»: Շատ հուզիչ պահ էր, կարծես հղի կնոջն ասում էր՝ ու՞ր եք գնում, այստեղ էլ ծննդաբերեք, այստեղ է երկրի ապագան որոշվում: Հեղափոխության վճռական օրվա՝ ապրիլի 23-ի մեծ մասը դուք անազատության մեջ էիք։ Ի՞նչ էր տեղի ունենում Ձեզ հետ։ Իմ ամենահուզառատ վիճակը հենց հեղափոխության վճռական օրն էր, երբ ինձ Ձերբակալվածների պահպանման վայրից (ՁՊՎ) տեղափոխեցին Հատուկ քննչական ծառա-

8

յություն (ՀՔԾ), այնտեղից էլ գործն ուզում էին տեղափոխել դատարան, որ երկու ամսով կալանավորեն: Ես իրենց նախապես ասացի, որ չեք կարող ինձ տանել, որովհետև բոլոր փողոցները փակ են, չնայած այդ պահին հստակ տեղեկություն չունեի, թե ինչ է կատարվում երկրում: ՀՔԾ-ից դեպի դատարան ճանապարհը տևում է միջինը տասը րոպե, բայց ստացվեց այնպես, որ ինչ ճանապարհով գնում էինք, մեր դիմաց հոծ բազմություն էր, որոնք ամբողջապես փակել էին ճանապարհները: Մեկուկես ժամ պտտվեցինք, չեմ չափազանցնում, ուղիղ մեկուկես ժամ, մինչև հասկացան, որ դատարան տանող բոլոր ճանապարհները փակ են, իսկ երբ փորձեցին հետ տանել ՀՔԾ, հասկացան, որ հետադարձ ճանապարհները նույնպես արդեն փակ են: Ահավոր շոգ էր, իսկ


ես այդ ընթացքում մի կերպ խցկվել էի ավտոմեքենայի հետևում հազիվ մեկ մարդու համար նախատեսված անկյունում և միայն առջևի ճաղավանդակներից էի տեսնում, թե ինչ է կատարվում քաղաքում։ Շատ ուրախ հարցնում եմ ոստիկաններին՝ «Տղե՛րք, ո՞նց եք, լա՞վ եք», ինձ ասում են՝ «Դուք ինչու՞ եք ուրախ, ախր դուք պիտի Ձեզ վատ զգայիք՝ ժամուկես գտնվելով այսքան փոքր տարածքում»: Ասում եմ՝ «Ուրախ եմ, որովհետև այն սերմերը, որ մենք ցանել ենք, առանց մեզ արդեն ինչ պետք է՝ անում են, մեր կարիքն այլևս չկա, մենք կարող ենք տուն գնալ, իրենք հաստատ անելու են այս հեղափոխությունը»: Ի վերջո, ինչ-որ քարքարոտ ճանապարհներով ինձ մի կերպ տարան ուղեկցող գումարտակ, որի հերթապահ մասում այդ զորամասի կանայք ինձ դիմում են՝

9

«Բարև ձեզ, պարո՛ն Սանասարյան, ո՞նց եք, մենք Ձեզ շատ ենք հարգում, կբարևեք պարոն Փաշինյանին», իսկ զորամասի ոստիկանները սաստում են նրանց, թե՝ «Ձեզ լու՛րջ պահեք, վերջիվերջո, ձերբակալված մարդ է»: Կամաց-կամաց սառույցը կոտրվեց, և ինձ խորոված հյուրասիրեցին: Լուրեր էին պտտվում Սերժ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ, իսկ այդ կանայք ինձ աչքով էին տալիս, թե ամեն ինչ մեր սցենարով է գնում, խոսում էին, որ այսինչայնինչ ուժերը նույնպես միացել են, մի խոսքով՝ ակնհայտ էր, որ հեղափոխությունը հաղթել է: Քիչ անց գումարտակի հրամանատարը եկավ՝ շատ սառը, խառնված վիճակում, ու բոլորին ասաց՝ «Փակե՛ք այդ համացանցը, ամեն ինչ սուտ է գրված», ինձ էլ հարցրեց՝ «Լավ ե՞ք, պարո՛ն Սանասարյան», ասացի՝ «Շատ լավ


եմ, սրանից ավելի լավ չի էլ լինում»: Ու այն պահին, երբ շարունակում էր պնդել, որ ամեն ինչ սուտ է, հեռուստատեսությամբ հայտարարեցին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել: Ուրախացանք, հուզվեցինք, ու այնտեղից ինձ տարան դատարան, պահեցին մինչև երեկոյան ժամը 22:00: Պատկերացրեք՝ բոլորը ցնծում են ողջ քաղաքով մեկ, իսկ ես դատարանում եմ: Ընկերներս փորձեցին մտնել դատարան և ինձ հանել այնտեղից, սակայն ես խնդրեցի, որ այդպիսի բան չանեն, միևնույն է, պիտի բաց թողնեին: Անցնենք Ձեր նոր կարգավիճակին: Ինչպե՞ս եք Ձեզ զգում երիտասարդ տարիքում Նոր Հայաստանի ամենապատասխանատու պաշտոններից մեկը ստանձնելուց հետո և որո՞նք են լինելու Ձեր առաջին քայլերը:

10

Անկեղծ ասեմ՝ ես ինձ համարում եմ ազատության մարտիկ ու ամբողջ կյանքս կռիվ եմ տվել, բանտ նստել ազատության համար, իսկ այս վիճակը դեռևս խորթ է ինձ համար: Իհարկե, ինձ համար բարդ է, քանի որ պետական համակարգում քայլ առ քայլ չեմ աճել, այլ միանգամից նման բարձր պաշտոն եմ զբաղեցրել։ Մինչ իշխանափոխությունը՝ մարտի 27-ին, հեռուստահաղորդումներից մեկում նշեցի, որ իմ միակ ամբիցիան Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելն է, ինչը մեր ժողովուրդն իրականություն դարձրեց: Իմ և մեր թիմի հաջորդ ամբիցիան այն է, որ պետական համակարգում կոռուպցիա չլինի: Ես գիշեր-ցերեկ ամեն ինչ անելու եմ, որ մենք ձերբազատվենք կոռուպցիայից: Հեշտ չէ, քանի որ տրորելու ենք շատերի կոշտուկները,


նյարդերը, հնարավոր է՝ վտանգավոր գործընթացներ լինեն, բայց ոչ մի տեղ կոռուպցիան հեշտ չի հաղթահարվում: Չեմ ասում, որ պետական համակարգում հեշտ գործեր կան, բայց համեմատության մեջ սա ամենաբարդերից մեկն է: Այնպես որ, մեծ պատասխանատվություն ունեմ, որ իրականացնեմ այդ ամբիցիան ևս ու հավանաբար տարիներ հետո կրկին կվերադառնամ ազատ կյանք, դաշտը կզիջեմ նոր սերունդներին, բայց իրենք արդեն ավելի լավ Հայաստան կժառանգեն, ոչ թե այն, ինչ մենք ունենք՝ գրեթե փլատակների վրա գտնվող մի երկիր, որի հիմքերը պետք է ուժեղ ամրացնենք: Արդյո՞ք ներկայիս պաշտոնում Ձեզ համար կան կաշկանդող հանգամանքներ: 11

Իմ քաղաքական պայքարի ընթացքում երբեք չեն եղել ինձ կաշկանդող հանգամանքներ: Ոչ դժվարությունները, ոչ սպառնալիքները ինձ չեն կարող կանգնեցնել: 2011 թվականին ռեստորաններից մեկում տեղի ունեցած սպանությունից հետո շարժում սկսեցինք ու հասանք նրան, որ դրա սեփականատեր օլիգարխ պատգամավորը մանդատը վայր դրեց, մարդասպանները դատապարտվեցին, և արդեն այն ժամանակ սպառնալիքներ կային, որ իմ ընտանիքը միշտ վախենալու է իրենցից, բայց այս հանգամանքներն ինձ չխանգարեցին: Իհարկե, ես էլ մարդ եմ ու մտածում եմ, որ իմ պատճառով չպետք է իմ հարազատները տուժեն, բայց եթե վախենանք, ոչնչի չենք հասնի, վախով ապրելը հակացուցված է մեծ նպատակներով ապրող մարդուն: Ինչ վերաբե-


րում է այս գործին, մենք վարչապետի հետ ունենք հստակ պայմանավորվածություն, որ չկա կարմիր լույս որևիցե ոլորտում՝ անկախ նրանից, թե դրանք ովքեր են՝ իմ հեղափոխական ընկերները, թե այլոք: Ես մի քանի անգամ ասել եմ, որ իմ հեղափոխական ընկերների պատասխանատվության չափաբաժինը շատ մեծ է, նրանք մեծ գործ են արել և հիմա պետք է շարունակեն ավելի մեծ գործեր անել: Դա նշանակում է, որ հիմա հեղափոխությունը վայելելու ժամանակը չէ, որովհետև հեղափոխությունն այս փուլում իշխանափոխությունն է, մենք հիմա լեռան ստորոտում ենք, ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Պետություն կառուցելն ավելի դժվար է, քան հեղափոխության հաղթանակին հասնելը: Ի՞նչ ենք անելու՝ կոռուպցիայի դեմ լուրջ պայքար, օրինականության հաստատում, արտոնյալ մարդկանց բացառում. մեր խնդիրը բոլոր այդ բացասական երևույթները վերացնելն է։ Հայտնի է, որ Ռումինիայում կա ոչ այնքան մեծ, բայց լավ կազմակերպված հայ համայնք, որն ունի շուրջ հազարամյա պատմություն։ Ինչպե՞ս եք պատկերացնում հայկական սփյուռքի ապագան։ Հեղափոխության օրերին իմ ելույթներից մեկում նշեցի, որ մենք պետք է հպարտանանք ոչ թե մեծ և ուժեղ սփյուռքով, այլ ՀՀ ապագա 10 միլիոն քաղաքացիներով, և մեր նպատակը պետք է լինի ստեղծել հիմքերն ու անել հնարավորը, որ հայերը

12

վերադառնան իրենց պատմական հայրենիք, որպեսզի ապագայում ունենանք ոչ թե ռումինահայեր, ֆրանսահայեր կամ ամերիկահայեր, այլ ՀՀ քաղաքացիներ: Միաժամանակ մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուրի իրավունքն է՝ որոշել հավերժ ապրել արտերկրում, մեկը Հայաստանում եղած վատ պայմանների, մյուսը՝ հարյուր տարի առաջվա դեգերումների պատճառով և այլն։ Կցանկանայի նաև ավելացնել, որ տարբեր միջազգային հարթակներում շատ ռումինացիների հետ մտերիմ հարաբերություններ եմ ունեցել: Շատ հետաքրքիր դեմքեր կային նրանց մեջ: Շնորհակալ եմ հարցազրույցի համար: Ես նույնպես: Վերջում «Սիրո և համերաշխության հեղափոխության» ֆոնին կուզենայի ավելացնել, որ ես բոլորին սիրում եմ՝ անկախ նախկինում ունեցած տարաձայնություններից։ Նախկինում ասում էին՝ «Հպարտ եմ, որ հայ եմ», հարցնում էի՝ «Ինչու՞, ինչո՞վ ես տարբերվում մնացածից»։ Մենք պետք է դադարենք թակել այդ երկրների դռները, մեր խնդիրը պետք է լինի բացառապես այն, որ մեզ ճանաչեն որպես ուժեղ ազգ, աշխարհին բան տվող ազգ, ոչ թե լացող ազգ, հարյուր տարի առաջվա ջարդերն ոչ թե այդ ժամանակվա, այլ դարերի ընթացքում մեր կատարած սխալների արդյունքն էր։ Հիմա մենք աշխարհին ինչ-որ բան ենք տալիս, միջազգային լրատվամիջոցներն ու այլ հաստատու-


*

թյունները մեզ հղում են տալիս, թե ինչպես կարելի է երկրում կատարել փոփոխություններ։ Եթե շարունակենք այսպես, կոռուպցիան վերացնենք, լուրջ տնտեսություն և կրթական համակարգ ստեղծենք, այլ ոլորտներն օրինակելի դարձնենք, բնականաբար, հպարտ կլինենք, որ մենք հայ ենք։ Հեղափոխությունից հետո կարող եմ ասել՝ հպարտ եմ, որ հայ եմ, ՀՀ քաղաքացի եմ, քանի որ հպարտության աղբյուրը ոչ թե գենն է, այլ քո առաքելությունն այս աշխարհում։

Ինչպե՞ս կգնահատեք առաջիկա ընտրությունների նախապատրաստական փուլը և մասնակցող 11 ուժերի հնարավորությունները: Ժողովուրդն ամենուրեք կանգնած է վարչապետ Փաշինյանի գլխավորած ուժի կողքին, ինչն արտացոլվում է քարոզարշավի ընթացքում: Քաղաքացիները վստահում են «Իմ քայլը» դաշինքին ու նրա թեկնածուներին։ Մասնակցող մյուս ուժերի մասին կարող եմ ասել, որ հնարավորություն ունեն հեռուստաեթերների և այլ լրատվամիջոցների միջոցով լուսաբանել իրենց քարոզարշավը։ Կարևորագույնն այն է, որ վարչական լծակ չի օգտագործվում նախընտրական պայքարի ժամանակ և չի օգտագործվելու ընտ13


րությունների նախորդող և ընտրության օրը։ Եթե դուրս գանք նախընտրական քարոզչական պաթետիզմի տրամաբանությունից, առաջիկա խորհրդարանական ընտրություններում ինչպիսի՞ Հայաստան եք առաջարկում ընտրողներին, որը նրանց արժանահավատ կթվա: Ընտրողներին առաջարկում ենք քվեարկել մեր կարգախոսի իրականացման օգտին, մենք վստահություն ունենք, որ հզոր պետություն ստեղծելու նախադրյալը հոգատար հանրություն ունենալն է, որպեսզի ունենանք հոգատար հանրություն, պետք է ունենանք երջանիկ անհատ,

և առանց երջանիկ անհատների՝ չենք կարող ունենալ հզոր պետություն։ Ժողովուրդն արդեն իսկ տեսել է հետհեղափոխական Հայաստանում իշխանությունների գիշեր ու ցերեկ աշխատանքը, ժողովուրդն ունի վստահություն, իսկ մենք պարտավոր ենք ընտրություններից հետո անմնացորդ ծառայել մեզ վստահողներին:

Արսեն Արզումանյան

Նկարները վերցված են Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան էջից




La 9 decembrie în Armenia se vor desfășura alegeri parlamentare anticipate, care sunt urmarea logică a Revoluției de Catifea ce a avut loc din lunile aprilie și mai. La alegeri participă 11 partide și alianțe politice ce se luptă pentru 101 mandate parlamentare (încă 4 mandate sunt alocate minorităților naționale). Favorita detașată în alegeri este Alianța „Pasul meu” – condusă de Nikol Pashinyan, liderul revoluției, ales prim-ministru în mai – care va câștiga peste jumătate din mandate, după cum o arată sondajele de opinie. Avantajul acestei alianțe este atât de evident, încât nici una din celelalte zece formațiuni politice participan-

te la alegeri nu neagă faptul că luptă doar pentru a deveni doua ca pondere în parlament și pentru a aduna cât mai multe voturi. Să prezentăm și celelalte forțe politice și pe capii listelor lor electorale: Partidul „Armenia luminoasă” (Edmond Marukyan) și Alianța „Noi” (Aram Sargsyan) – ale căror lideri se aflau până la revoluție în aceeași alianță cu Nikol Pashinyan –, Partidul „Armenia prosperă” (Gaghik Țarukyan) și Federația Revoluționară Armeană (Armen Rustamyan) – care au avut un număr relativ stabil de mandate în ultimele legislaturi –, Partidul Republican din Armenia (Vighen Sargsyan) – al cărui lider este fostul 3


Pe lista Alianței „Pasul meu” președinte și premier Serj Sargsyan, cel care și-a dat demisia la 23 aprilie candidează și șeful Corpului de Conacest an, la numai șase zile după ale- trol, Davit Sanasaryan, care, fiind gerea în funcția de prim-ministru unul dintre protagoniștii Revoluției de către Adunarea Națională –, Par- de Catifea, ne povestește într-un tidul „Țara legilor” (Arthur Baghda- amplu interviu despre desfășurarea saryan) – care a primit mandate în revoluției și noul context, precum și despre apropiatele alegeri. câteva din fostele legislaturi. Interviul a fost luat în luna Pentru prima oară la alegeri participă partidul panarmean „Vite- iunie și publicat în numărul 07-08 jii din Sasun” (Varujan Avetisyan), (iulie-august) al revistei de limbă pe lista căruia se află mulți dintre armeană „Nor Ghiank”, precum și pe participanții la acțiunea de ocupare site-ul araratonline.com în limba a secției de poliție din iulie 2016. În română. Având în vedere importanța afară de această formațiune, la ale- alegerilor anticipate, la startul camgeri participă pentru prima oară și paniei electorale i-am mai adresat Partidul Social-Democrat „Decizia domnului Sanasaryan două întrecetățeanului” (Suren Sahakyan), bări legate de această temă. La aceste alegeri D. Sanasapartidele „Renașterea Creștin-Populară” (Levon Shirinyan) și „Pro- ryan participă cu sloganul „Te opui gresul Național” (Lusine Haroyan). corupției, Votează-l pe Davit Sanasaryan”.


INTERVIU ÎN EXCLUSIVITATE CU UNUL DINTRE PROTAGONIȘTII REVOLUȚIEI DE CATIFEA PETRECUTE ÎN ARMENIA

După trecerea Armeniei la sistemul de guvernare parlamentară, al treilea președinte al republicii, Serj Sargsyan (2008-2018) își anunță intenția de a deveni prim-ministru și de a mai rămâne câțiva ani la cârma țării. Pentru blocarea acestui lucru, Nikol Pashinyan – pe atunci deputat al partidului de opoziție „Contractul civic” și actual primministru – începe pe 31 martie marșul „Pasul meu” și, parcurgând peste 200 de kilometri, la 13 aprilie ajunge în capitala Erevan. Acestei mișcări îi dă avânt inițiativa „Respinge-l pe Serj”, lansată de diverse grupuri civice și cetățeni implicați, printre ale cărei figuri de frunte se află și Davit Sanasaryan (34 de ani), actua-

lul șef al Departamentului de Control al Statului (DCS, un echivalent al Corpului de Contrul al primului ministru din România). Începând cu 16 aprilie aproape în toate orașele iau naștere acțiuni independente de nesupunere civică pașnică, care practic paralizează țara. Pe 23 aprilie, sub presiunea străzii, Serj Sargsyan, ales prim-ministru de către Adunarea Națională pe 17 aprilie, demisionează după numai 6 zile de mandat. Pe 8 mai Nikol Pashinyan este ales prim-ministru și inițiază reforme serioase, în realizarea cărora un rol central îl are DCS, cu al cărui șef vom vorbi despre acțiunile de protest fără precedent, despre noua sa funcție și alegerile anticipate. 5


de opoziție, pentru ca o revoluție să aibă loc. Iată ce s-a întâmplat: două inițiative, fiecare înscriindu-se pe făgașul ei, au căzut de acord că împreună pot realiza acțiuni concrete pentru blocarea accesului lui Serj Sargsyan la funcția de prim-ministru. Noi am ținut activă la Erevan inițiativa „Pasul meu” începută din orașul Gyumri de actualul primministru, ne-am întâlnit cu forțe politice și diverse persoane, și ca urmare multe dintre forțele politice au început să ne sprijine indirect, întrucât altă variantă nu exista. La acel moment exista o putere politică și o tabără a opoziției care lupta împotriva regenerării primeia: trebuia fără întârziere ca opozanții săși aleagă poziția și să o anunțe public. La început și în Occident, și în Rusia se întrebau de unde este dirijat acest joc și ne acuzau că am face jocul occidental sau că am fi „maidaniști”, dar mai apoi au înțeles că nu este așa și că va fi o politică externă destul de echilibrată. Problema se afla în cercurile politice interne, unde s-a definit limpede scopul de a deveni o țară democratică dezvoltată, iar acum ne aflăm tocmai pe acest drum. Ca să nu spun în totalitate, atunci în mare parte am spulberat stereotipul potrivit căruia este nevoie neapărat de ajutor din afară

Domnule Sanasaryan, în România, și în Europa de Est în general, nu sunt puțin cei cărora le vine greu să creadă în victoria revoluției din Armenia fără intervenție din afară, în timp ce se știe că nici organizatorii și participanții acesteia, și nici reprezentanții taberei adverse nu au amintit nimic despre acest lucru. Cum comentați aceste zvonuri? Înainte de toate, în tot acest proces noi am demonstrat ceva, și anume că nu întotdeauna se aplică stereotipurile și scenariile tradiționale din politică. Noi am arătat că nu este obligatoriu vreun ajutor din afară, și nici unirea tuturor forțelor 6


Ce întâmplare interesantă din revoluție ați aminti? Întâmplările interesante sunt multe. Sincer, deseori m-am emoționat: închipuiți-vă că în trecut nu erau chiar atât te mulți tineri care să combată în arena politică, cum eram eu, și, dintr-odată, vine o generație care practic ne dă ea nouă lecții. Îmi amintesc de prima zi, când ne-am dus pe bulevardul Baghramian, închis de poliție (acolo se află clădirea Adunării Naționale – A.A.): s-a apropiat o mașină în care se afla o femeie însărcinată. Întrucât se grăbeau la spital, m-am adresat polițiștilor rugându-i să deschidă calea,

pentru a avea succes. Nu era pentru prima oară că aveau loc acțiuni pașnice de nesupunere civică, dar prin amploare și participare au fost enorme. În afară de aceasta, noi am făcut totul ca să nu curgă sânge și niciun polițist să nu fie vătămat, iar la urmă doar câțiva cetățeni au fost răniți. Pe lângă aceasta, sunt convins că această revoluție va fi o lecție pentru multe țări, chiar și pentru cele dezvoltate. De pildă, la Școala Fletcher de Drept și Diplomație din SUA, unde eu am învățat, se purtau dezbateri pe tema evenimentelor din Armenia. 7


promițindu-le că nu vom înainta. Și dintr-odată dintre noi o fată de 16-17 ani a spus: „Așa aș fi vrut să mă fi născut mama aici”. A fost un moment foarte emoționant, de parcă-i spunea femeii gravide: „Unde vă duceți, puteți naște și aici, aici se hotărăște viitorul țării”. Mare parte din ziua hotărâtoare a revoluției, 23 aprilie, ați fost în arest. Ce se întâmpla cu dumneavoastră? Starea cea intensă am trăit-o chiar în ziua decisivă a revoluției, când din Arest m-au mutat la Servicul Special de Anchetă (SSA), de unde intenționau să trimită cazul la tribunal ca să mă închidă pentru două luni. Le-am spus dinainte că nu mă pot duce, întrucât toate stră-

zile sunt închise, deși în acel moment nu aveam informații clare despre cele ce se petreceau în țară. Drumul de la SSA la tribunal durează în medie zece minute, dar în orice direcție o apucam în fața noastră erau mari mulțimi care blocau druurile. Ne-am învârtit o oră și jumătate, nu exagerez, exact o oră și jumătate, până au înțeles că toate drumurile către tribunal sunt închise. Iar când au încercat să mă ducă înapoi la SSA au înțeles că și căile de întoarcere au fost, la rândul lor, deja închise. Era o căldură cumplită, iar eu în acest răstimp mă înghesuisem cumva în colțul din spatele mașinii prevăzut abia pentru o persoană și doar printre gratiile din față vedeam ce se petrece în oraș. Îi în8


treb foarte bucuros pe polițiști: „Ce mai faceți, băieți, sunteți bine?”. Iar ei îmi răspund: „Ce sunteți așa de bucuros, că doar trebuia să vă simțiți rău după o oră și jumătate de stat într-un spațiu atât de mic”. Le zic: „Sunt bucuros, pentru că semințele pe care le-am sădit fac deja ceea ce trebuie și fără noi, nu mai e nevoie de noi, putem pleca acasă, ei vor face în mod cert această revoluție”. Până la urmă, pe niște drumuri hârtopite m-au dus cumva la brigada însoțitoare, unde femeile de la camera de gardă a acestei unități militare mi se adresează cu „Bună ziua, domnule Sanasaryan, ce mai faceți? Vă stimăm foarte mult, salutați-l pe domnul Pashinyan”, iar polițiștii unității le spun acestora cum că „Stru-

niți-vă, la urma urmei este un deținut”. Încet-încet gheața s-a spart și m-au servit cu friptură. Se zvonea despre demisia lui Serj Sargsyan, iar femeile acelea îmi făceau cu ochiul cum că totul decurge după scenariul nostru, vorbeau despre cutare sau cutare forțe care s-au alăturat mișcării. Ce mai, era limpede că revoluția a învins. Puțin după aceea a venit comandantul brigăzii, foarte rece, răvășit, și le-a spus tuturor „Închideți internetul ăla, tot ce scrie e minciună”, iar pe mine m-a întrebat „Sunteți bine, domnule Sanasaryan?”, „Sunt foarte bine”, am răspuns, „mai bine de atât nici nu se poate”. Și în acel moment, când insista că totul e minciună, s-a anunțat la televizor că Serj Sargsyan a 9


demisionat. Ne-am bucurat, ne-am emoționat, iar de acolo m-au dus la tribunal și m-au ținut până la ora 10 seara. Vă dați seama, tot orașul exulta, iar eu eram la tribunal. Prietenii mei au încercat să intre în tribunal și să mă scoată de acolo, dar i-am rugat să nu facă asta pentru că oricum trebuia să-mi dea drumul. Să trecem la noul dumneavoastră statut. Cum vă simțiți ca tânăr ce tocmai a preluat una dintre cele mai de răspundere funcții din Noua Armenie și care vor fi primele măsuri ce le veți lua? Ca să vă spun sincer, mă consider un luptător pentru libertate și toată viața m-am luptat, am făcut închisoare pentru libertate, iar această situație mi-e încă străină. Desigur,

10

e greu pentru mine, întrucât nu am crescut treaptă cu treaptă în aparatul de stat, ci am preluat dintr-odată o funcție atât de înaltă. Până la schimbarea puterii, la 27 martie, am menționat într-o emisiune de televiziune că singura mea ambiție este blocarea mandatului de prim-ministru al lui Serj Sargsyan, lucru pe care poporul nostru l-a transformat în realitate. Următoarea ambiție a mea și a echipei mele este aceea ca în aparatul de stat să nu fie corupție. Zi și noapte voi face totul ca să scăpăm de corupție. Nu este ușor, căci pe mulți îi vom călca pe bătături și pe nervi, e posibil să fie și evoluții periculoase, dar nicăieri corupția nu se lasă ușor înfrântă. Nu spun că în aparatul de stat sunt treburi ușoare,


dar în comparație aceasta este dintre cele mai dificile. Așa că am o mare răspundere în realizarea și a acestui țel și, probabil, peste ani mă voi întoarce iar la viața liberă, voi ceda terenul noilor generații, dar acestea vor moșteni deja o Armenie mai bună, nu cea pe care o avem noi, o țară cu atât de multe probleme, ale cărei temelii trebuie să le consolidăm. Există circumstanțe care vă stânjenesc în funcția pe care o aveți? Niciodată în lupta mea politică nu au fost circumstanțe care să mă stânjenească. Nici greutățile, nici amenințările nu mă pot opri. După omorul petrecut în 2011 într-un restaurant am pornit o mișcare prin care am obținut depunerea mandatului de către deputatul oligarh care

11

era proprietar al acelui local și condamnarea ucigașilor. Deja de pe atunci existau amenințări de care familia mea se va teme mereu, dar împrejurările nu m-au împiedicat. Desigur, și eu sunt om și mă gândesc că nu trebuie ca apropiații mei să sufere din pricina mea, dar prin teamă nu ajungem la nimic, a trăi cu teamă este contraindicat celui cu aspirații mari. În ceea ce privește această misiune, avem o înțelegere clară cu primul ministru cum că nu există lumină roșie în niciun domeniu, indiferent cine sunt cei vizați, tovarășii mei de revoluție sau alții. Am spus deja de câteva ori că partea de răspundere a tovarășilor mei de revoluție este foarte mare, ei au făcut o treabă foarte bună, iar acum


trebuie să continue să facă lucruri și mai bune. Aceasta înseamnă că acum nu este momentul să ne bucurăm de revoluție, căci în această etapă revoluția este doar schimbarea puterii, noi acum ne aflăm la poala muntelui, totul abia începe. Construirea statului este mai dificilă ca triumful revoluției. Ce vom face? Luptă serioasă împotriva corupției, instaurare a legalității, eliminarea privilegiaților: problema noastră este lichidarea tuturor acestor fenomene negative. Se știe că în România există o comunitate armeană bine organizată, cu o istorie de circa o mie de ani. Cum vedeți viitorul diasporei armene? Într-unul din discursurile mele din timpul revoluției am spus că noi trebuie să ne mândrim nu cu o diasporă mare și puternică, ci cu cei 10 milioane de cetățeni ai Armeniei din viitor, iar scopul nostru trebuie să fie pregătirea terenului pentru a face tot posibilul ca armenii să se întoarcă în patria lor istorică, pentru ca în viitor să nu avem armeni din România, din Franța sau din SUA, ci cetățeni ai Republicii Armenia. În același timp înțelegem că fiecare are dreptul să hotărască să trăiască pe veci în străinătate, unul din pricina condițiilor grele din Armenia, altul a pribegiei de acum o sută de

ani, etc. Aș mai vrea să adaug că am avut relații foarte apropiate cu români în diverse platforme internaționale. Erau printre aceștia personalități foarte interesante. Vă mulțumesc pentru acest interviu interesant. Și eu. La sfârșit, pe fondul „Revoluției dragostei și solidarității”, aș vrea să adaug că îi iubesc pe toți, indiferent de dezacordurile avute în trecut. Înainte se spunea „Sunt mândru că sunt armean”, iar eu întrebam „De ce, cu ce ești diferit de restul?”. Trebuie să încetăm să batem la ușa altor țări, țelul nostru trebuie să fie exclusiv acela de a ne face cunoscuți ca națiune puternică, o națiune care are de dat ceva omenirii, și nu o nație plângăcioasă. Masacrele de acum o sută de ani (Genocidul împotriva armenilor din Imperiul Otoman între anii 19151923 – A.A.) au fost urmarea nu a greșelilor acelor vremuri, ci a greșelilor noastre de veacuri. Acum avem ceva de dat lumii, media și alte instituții internaționale fac trimitere la noi despre cum se pot face schimbări într-o țară. Dacă vom continua în felul acesta, dacă vom lichida corupția, vom crea un sistem economic solid, un sistem de învățământ serios, vom face ca și alte domenii să fie exemplare, atunci, desigur, 12


vom fi mândri că suntem armeni. După revoluție eu pot spune: sunt mândru că sunt armean, că sunt cetățean al Armeniei, întrucât sursa mândriei nu sunt genele, ci misiunea ta în această lume.

*

Cum apreciați etapa pregătitoare a apropiatelor alegeri și posibilitățile celor 11 forțe politice participante? Pretutindeni poporul este alături de formațiunea condusă de premierul Nikol Pashinyan, ceea ce se reflectă în cursul campaniei electorale. Cetățenii au încredere în Alianța „Pasul meu” și candidații acesteia. Despre celelalte formațiuni participante pot spune că au posibilitatea de a-și prezenta campania prin intermediul televiziunilor și al altor mijloace de informare. Lucrul cel mai important este acela că nu se face uz de pârghii administrative 13


în timpul luptei electorale, și nu se va face uz nici în ziua dinaintea și nici în cea a alegerilor. Dacă ar fi să lăsăm deoparte logica patetismului propagandei electorale, ce fel de Armenie le propuneți alegătorilor la apropiatele alegeri, care să le pară credibilă? Le propunem alegătorilor să voteze pentru transpunerea în viață a sloganului nostru, noi suntem încredințați că premisa creării unui stat puternic este aceea de a avea un public implicat. Pentru a avea un public implicat trebuie să avem un

individ fericit, iar fără indivizi fericiți nu putem avea un stat puternic. Oamenii deja au văzut munca fără preget a autorităților din Armenia post-revoluționară, oamenii au încredere, iar noi suntem datori ca după alegeri să ne punem cu totul în slujba celor care ne-au acordat încrederea lor.

Arsen Arzumanyan

Fotografiile sunt preluate de pe pagina de facebook a lui Davit Sanasaryan


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.