Հ Ա Յ Ա Ս Տ ԱՆ Ի ՀԱՆ ՐԱՊ Ե ՏՈ ՒԹ ՅԱՆ Մ ՇԱԿՈՒ ՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒ ԹՅՈՒՆ M I N I S T RY OF C U LTU RE OF THE REPU BLI C OF ARMENIA
ԱՐԱ ԳՅՈՒԼԵՐ ARA GÜLER
Բարև ձեզ Barev dzez
ՑՈՒՑԱ Հ ԱՆ Դ Ե Ս Հ Ա Յ Ա Ս Տ ԱՆ Ի ԱԶԳԱ Յ ԻՆ Պ Ա Տ Կ Ե ՐԱ Ս Ր Ա Հ Ո Ւ Մ EXHIBI T I O N I N T H E N AT I O N A L G A L L E R Y O F A R M E N I A
ԵՐԵՎԱՆ
2013
YEREVAN
Ց"ցահանդեսի համակարգողներ` Ֆաթիհ Ասլան Տայք Միրիջանյան Ներսես Տեր–Վարդանյան ՀատCկ շնորհակալCթյCն ՍԾՏՀ–Cմ Հայաստանի ՀանրապետCթյան մշտական ներկայացCցչCթյանը` խորհրդատվական աջակցCթյան համար Exhibition coordinators: Fatih Aslan Dayk Miricanyan Nerses Ter–Vardanyan Special thanks to the Permanent Representation of the Republic of Armenia to BSEC for advisory assistance Շապիկի լ"սանկարը՝ «Նավ ներկողը նավամատCյցCմ» Կարակոյ, 1956 Cover photo: “A ship’s painter on the wharf” Karaköy, 1956 Ձևավորումը՝ Արևիկ Հակոբյանի Design by Arevik Hakobyan
ISBN 978–9939–0–0758–8
Արա Գյուլեր © Ara Güler
Կան մարդիկ, ովքեր լեգենդ են դառնում կենդանության օրոք: Հենց այդպիսին է լուսանկարիչ Արա Գյուլերը: Ստամբուլաբնակ մեր հայրենակիցն իրոք որ կենդանի լեգենդ է: Լեգենդ` իր ապրած կյանքով, ստեղծագործական աշխատանքով, իր մտածողությամբ ու տեսակով: Լուսանկարչությունն արվեստ չհամարող Արա Գյուլերն իր լուսանկարչական սարքով ավելի քան կես դար է, ինչ հետևում է աշխարհին` փորձելով բաց չթողնել կարևորը, հետաքրքիրն ու գեղեցիկը: Կարճ ասած՝ կյանքը: Նրա աչքն ու հայացքը որսում են կյանքի բազմաթիվ ակնթարթներ ու հանձնում պատմությանը: Նա ֆոտոպատմաբան է, ով հավերժին է ուղղում ամեն ինչ՝ սկսած պատմական մեծ իրադարձություններից մինչև մարդու ամենասովորական աշխատանքային առօրյան: Այսօր ոչ միայն ես, այլև հայ արվեստասեր ողջ հասարակությունը անսահման ոգևորված է, որ Երևանում բացվում է աշխարհի լավագույն լուսանկարիչներից մեկի՝ Արա Գյուլերի լուսանկարների անհատական ցուցահանդեսը: Նախկինում տարբեր ցուցահանդեսներում, բնականաբար նաև Հայաստանում, առիթ ենք ունեցել վայելելու նրա աշխատանքները, սակայն այս մեկն առանձնանում է բոլորից, քանի որ ցուցադրվում է ավելի քան հարյուր լուսանկար, և, որ ամենակարևորն է, ցուցահանդեսի բացմանը հնարավորություն ունենք հանդիպելու մեր ժամանակների մեծագույն լուսանկարչին: Վստահ ենք, որ այս հանդիպումը պատմություն կդառնա հենց Արա Գյուլերի լուսանկարների շնորհիվ: Հասﬕկ Պողոսյան ՀՀ մշակ-յթի նախարար
[3]
Hasmik Poghsyan Minister of Culture of Armenia
Արա Գյուլերը ծնվել է 1928 թվականին Ստամբուլում: Մանկության տարիներին նրա վրա մեծ ազդեցություն է գործել կինոն: 1951 թ. ավարտել է Կեդրոնական հայկական վարժարանը, ապա կինոստուդիաներում աշակերտել է նշանավոր Մուհսին Էրթուղրուլին: Նա ցանկանում էր դառնալ ռեժիսոր կամ սցենարիստ: Այդ ժամանակ նրա մի քանի պատմվածքներ հրատարկվել էին գրական ամսագրերում և հայկական թերթերում: Նա շարունակել է իր կրթությունը Ստամբուլի Համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: Այնուամենայնիվ, որոշելով դառնալ ֆոտոլրագրող, նա դուրս է մնում համալսարանից և ծառայում բանակում: Նա սկսում է իր լրագրողական ուղին 1950 թ. «Ենի Իսթամբուլ» թերթում: 1956 թ. դառնում է ֆոտոլրագրող «Թայմ Լայֆի» համար, իսկ 1958–ին՝ «Փարիզ Մատչի» և «Ստեռնի»: Գրեթե նույն ժամանակահատվածում նա
[5]
անցնում է աշխատանքի «Մագնում» գործակալությունում: Նա մի ակնարկ է պատրաստում Նոյյան տապանի մասին, և այդ լուսանկարներից ավելի քան հարյուրը բաժանվում են «Մագնում ֆոտոզի» կողմից: Այդ տարիներին նա նաև ներկայացնում է Նեմրութ լեռը, և աշխարհն իմանում է Նեմրութի մասին նրա լուսանկարների միջոցով: Նրա կարևոր ակնարկներից է նաև մոռացված Աֆրոդիսիաս քաղաքի վերահայտնաբերումը, և նույն ճանապարհով այն ևս ներկայացվում է աշխարհին: Մինչև 1961 թ. նա աշխատել է որպես «Հայաթ» ամսագրի լուսանկարչական բաժնի ղեկավար: 1961 թ. Միացյալ Թագավորությունում հրատարակված «Լուսանկարչության բրիտանական ամսագիր» տարեգրքում Գյուլերը ճանաչվել է աշխարհի յոթ լավագույն լուսանկարիչներից մեկը: Նույն տարում նա դարձել է ASMP–ի (Մեդիա լուսանկարիչների ամերիկյան միություն) անդամ՝ միակ ներկայացուցիչը Թուրքիայից: 1962 թ. նա Գերմանիայում ստացել է «Լեյկայի վարպետ» մրցանակը: Նույն տարում նա «Կամերա» ամսագրի՝ այն ժամանակվա լուսանկարչական աշխարհի ամենահայտնի պարբերականի հատուկ թողարկման թեման էր: Նրա աշխատանքները 1967 թ. ցուցադրվել են Կանադայում «Մարդը և իր աշխարհը» ցուցադրության ժամանակ, 1968 թ.՝ Նյու Յորքի Ժամանակակից արվեստների թանգարանում «Գունավոր լուսանկարչության տասը վարպետները» ցուցադրության, Քյոլն քաղաքի «Ֆոտոկինա» տոնավաճառի ժամանակ: Նրա լուսանկարը Պիկասոյի ծննդյան 90–րդ տարեդարձի կապակցությամբ եղել է «Սկիրա» հրատարակչության կողմից հրատարակված «Պիկասո. մետամորֆոզ և միասնություն» գրքի անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն հրատարակությունների առաջին էջին: 1974 թ. նա հրավիրվել է Ամերիկա, որտեղ լուսանկարել է հայտնի ամերիկացիների, որոնց լուսանկարները հետագայում ցուցադրվել են աշխարհի շատ երկրներում՝ «Ստեղծագործ Ամերիկա» վերտառությամբ: Սկսած 1989 թ.՝ նա միացել է «Մեկ օր ... կյանքից» ծրագրին և աշխատել է աշխարհի ամենահայտնի լուսանկարիչների հետ Ինդոնեզիայից, Մալայզիայից և Բրունեյից: 1992 թ. մեծն ճարտարապետ Սինանի գոր-
ծերի նրա լուսանկարները հրատարակվել են Ֆրանսիայում, ԱՄՆ–ում և Մեծ Բրիտանիայում: Նույն տարում նրա «Ապրել Թուրքիայում» գիրքը հրատարակվել է ԱՄՆ–ում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում: 2002 թ. Ֆրանսիայի կառավարությունը նրան շնորհել է Արվեստի և գրականության պատվո լեգիոնի շքանշան, իսկ 2009 թ. Փարիզի քաղաքապետարանից նա ստացել է Փարիզ քաղաքի շքանշան: 2004 թ. Յիլդիզի տեխնիկական համալսարանից նա ստացել է Պատվավոր դոկտորի կոչում, 2005 թ.՝ Մշակույթի և արվեստի Նախագահական մեծ մրցանակ, 2008 թ.՝ Մշակույթի և զբոսաշրջության նախարարության մրցանակ մշակույթին և արվեստին մատուցած ծառայության համար, 2009 թ.՝ Թուրքիայի Ազգային ժողովի մեծ մրցանակը՝ մատուցած բացառիկ ծառայության համար, 2009 թ–ին ԱՄՆ–ում «Լյուսի» հիմ նադրամը շնորհել է Կենդանության օրոք ձեռքբերում ների մրցանակ և 2011 թ.՝ մշակույթի և զբոսաշրջության նախարարության մրցանակը՝ մշակույթի և արվեստի ոլորտներում մատուցած ծառայության համար: 2012 թ. Արա Գյուլերը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: Գյուլերը հարյուրավոր ցուցահանդեսներ է ունեցել ամբողջ աշխարհում, հրատարակել է բազում գրքեր: Նաև հարցազրույցներ է անցկացրել և լուսանկարել բազմաթիվ հանրահայտ մարդկանց՝ սկսած Բեռնար Ռասսելից և Ուինսթոն Չերչիլից մինչև Առնոլդ Թոյնբին, Պաբլո Պիկասոն և Սալվադոր Դալին: Արա Գյուլերի լուսանկարչական աշխատանքների բազմաթիվ օրինակներ կարելի է գտնել միջազգային հաստատություններում, ինչպիսիք են Փարիզում Ֆրանսիայի ազգային գրադարանը և Շելդոնի հավաքածուն Նեբրասկայի համալսարանում, ինչպես նաև Բոստոնի, Չիկագոյի և Նյու Յորքի մասնավոր հավաքածուներում: Նրա լուսանկարները նաև ցուցադրված են Քյոլն քաղաքի «Լյուդվիգ» թանգարանում: Բացի դրանից՝ ութ դոկտորական թեզ է գրվել Արա Գյուլերի մասին:
[7]
Yeni Time Life Paris Match and Stern Magnum Agency
of Hayat
Camera, Man and his World show
the Photokina
UnitĂŠ
Skira
Achievement Award from the
[9]
Փողոց հին տների արանքCմ՝ Անկարայի քաղաքային պատերից ներս, 1969
Տրամվայները ձյCնառատ օրը ԳալատասարայCմ, ԲեյոգլC, 1960
Բեռնանավեր և թռչCններ ՈսկեղջյCրCմ, 1955
Երեխաները դCրս են գալիս Սալաջակի հնամյա ծոցCմ գտնվող նավակից, 1964
Ինդոնեզիա, 1989
Կասպից ծով, Իրան, 1969
Ոսկեղջյուրի նավավարներ, հին Գալաթա կամուրջն ու Նոր մզկիթը, 1956
<
Տուրիստական նավ հին Գալաթա կամրջի մոտ, 1959
Բանգլադեշ, 1987
Բիրմա, 1987
Հին մզկիթում աղոթող մարդ, Էդիրնե, 1956
Փողոց Թարլաբաշըյում, Բեյողլու, 1965
Մոնղոլիա, 1979
Եգիպտոս, 1986
Ադանա, 1968
Ֆեթհիյե մզկիթի (Պամակարիստոս եկեղեցի) բակCմ քարերով խաղացող երեխաներ, ՍտամբCլ, 1968
Ֆիլիպիններ, 1978
<
Սալաջակ, Ստամբուլ, 1978
Մեքենան և աշակերտը արհեստանոցCմ, 1969
<
Չորացող ցանցեր Կումկապըյում, 1958
Անի, 1962
ՆյC Յորք, 1974
Սերգեյ Փարաջանով, 1989
Սալվադոր Դալի, Փարիզ, 1971
Ունսթոն Չերչիլ, ՍտամբCլ, 1957
Ինդիրա Գանդի, ՆյC Դելի
Բրիջիտ Բարդո, Կանն, 1959
Դասթին Հոֆման, ՆյC Յորք, 1974
Սոֆի Լորեն, Կանն, 1959
Արամ Խաչատրյան, Մոսկվա
Վիլյամ Սարոյան, Փարիզ, 1974