ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Այն անձիք, ովքեր բնակվում են ԱՄՆ-ում 5 տարի և ավել, ստեյթից ունեն գումարներ: Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել Նվարդին:
213.840-1225 Ամեն ինչ հայոց հացերի արքա լավաշի մասին Բուրավետ, ախորժաբեր լավաշը հայոց հացերի արքան է, Հայաստան աշխարհի սրբազան արարչագործությունը: Նրա քաղցրությունը պայմանավորված է դարեր շարունակ այս քարքարոտ հողից արդար վաստակով հաց քամելու դժվարության հետ, ինչպես ասում են` քարից հաց են քամել: Հայաստանում լավաշ հացը հայտնի է մ.թ.ա 1ին հազարամյակից: Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է այդ ժամանակաշրջանի գետնափոր թոնիրը: Լավաշը նուրբ, երկար, մինչև 70սմ օվալաձև հաց է, որը բնորոշ է միայն հայերին: Լավաշ թխելը հայ կանանց մենաշնորհն է: Այն թխում են մինչև 1,5մ խորության և 80սմ տրամագծով թրծված, հողի մեջ թաղված հատուկ կավե գլանաձև հարմարությունում, որը կոչվում է թոնիր: Գետնափոր կավե թոնիրը (ջեռոց, ջերմամշակման գործիք) հայկական խոհանոցի առաջին գործիքներից է: Եթե երբևէ մասնակցեք մագաղաթի թերթեր հիշեցնող լավաշի թխման արարողությանը, կհամաձայնեք, որ այն ամենահետաքրքիր ու ամենաբարդ արարողությունն է: Գնդերը կլոր լավաշների ձևով փայտե գրտնակով գրտնակելուց հետո գցում են ձվաձև փափուկ բարձի վրա, որը կոչվում է ռաֆաթա կամ բադադ և խփում թոնրի տաք պատին: Հաշված րոպեներ հետո նրբաթերթ լավաշը պատրաստ է: Լավաշը զուտ հայկական հաց է: Ճշմարտությունը այն է, որ լավաշը աշխարհի ամենաերկարաժամկետ պահվող հացն է (պահպանման ժամկետը 1 տարի): Լավաշը կարելի է չորացնել և շատ երկար պահել, իսկ երբ թրջում են ջրով, այն կրկին թարմանում է: Լավաշը բոլոր տոնական սեղանների պարտադիր և գլխավոր զարդն է: Հայկական խոհանոցում կան ազգային ուտեստներ, որոնք ուտում են միայն լավաշով: Չմոռանանք նաև, որ առանց լավաշի անհնար է վայելել ո՛չ պանրով բրդուճը, ո՛չ հայկական ավանդական խաշը, պանրխաշը և ո՛չ էլ անուշաբույր խորովածը: Եվ ինչպես ռուս հայտնի գրող Անդրեյ Բիտովն է բնութագրել, «Լավաշը ուտելիք է, լավաշը պատառաքաղ է, լավաշը անձեռոցիկ է։ Հայերը լավաշն ուտում են, լավաշով միս են բռնում, լավաշով այն փաթաթում են»։
Հեքիաթի արքան. Հանս Քրիստիան Անդերսոն
Մինաս
Տաթևի վանք
“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor Robert Margaryan îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)
ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)
Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:
»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2015