ÜÛ³ñ¹»ñÇó ÃáõÛÉ ³ÝÓ³Ýó ËáñÑáõñ¹ ãÇ ïñíáõÙ ÁÝûñó»É ûñÃÁ: ²äðÆÈ, 2015Ã.
“INTERNATIONAL HUMAN RIGHTS PROTECTION”
118 W. Stocker St., Glendale, CA 91202 Email:usihrp@yahoo.com
I.H.R.P. is a non-profit organization of human rights and legal professionals. Organization provides expertise and advice on human rights litigation regarding issues of particular international, regional or national importance. It supports efforts to develop international and regional human rights standards, often through litigation before the European Court of Human Rights. The organization started its activity in 2012. I.H.R.P.’s main goal is to contribute to the development of democratic statehood based on the principles of human rights and social justice. We believe that this is the prerequisite for Armenians, as individuals and as a collective, to develop free, dignified, and prosperous lives full of opportunity for human development. I.H.R.P cultivates volunteer-based, non-profit, civically conscious, responsible, proactive and committed activist action and culture. This is one of I.H.R.P.’s founding principles.
»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ:
»ñÃÇ ³Ûë ѳٳñÁ ³ÙµáÕçáõÃÛ³Ùµ ÝíÇñíáõÙ ¿ гÛáó Ø»Í ºÕ»éÝÇ 100 ³ÙÛ³ ï³ñ»ÉÇóÇÝ:
ÂáÕ ÉáõÛë ÇçÝÇ Ù»ñ ³ÝÙ»Õ ½áÑ»ñÇ ËÝϳµáõÛñ ßÇñÇÙÝ»ñÇÝ:
²äðÆÈ # 55, 2015Ã.
Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ եղեռն (թուրք.՝ Ermeni Soykırımı, անգլ.՝ Armenian Genocide), Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհադ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց շուրջ 600 հայազգի մտավորական։ Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչընչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք։ Հայերի ցեղասպանությունն իրականացվում էր մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տարհանում սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։ Որոշ պատմաբաններ դրա մեջ ներառում են 1890-ական թվականների սպանությունները, Զմյուռնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողությունները Անդրկովկասում 1918 թվականին։ Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներ են համարվում երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը։ Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից։ Օսմանյան կայսրությունում հայերի և նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված տարածքներում հրեաների զանգվածային ոչնչացումը բնութագրելու համար «Ցեղասպանություն» եզրույթն իր ժամանակին առաջարկել է հենց եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինը։ Հոլոքոստից հետո հայերի ցեղասպանությունը պատմության մեջ իր ուսումնասիրվածությամբ համարվում է երկրորդը։ 1915 թվականի մայիսի 25-ի համատեղ հռչակագրում պատմության մեջ առաջին անգամ դաշնակից երկրները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Ռուսական կայսրություն) հայերի զանգվածային սպանությունները որակեցին իբրև «հանցագործություն մարդկության դեմ»։ Օսմանյան կայսրության բնակչություն և եզրութաբանություն 19-րդ դարի վերջին Օսմանյան կայսրության
2
բնակչությունը էթնիկ առումով խայտաբղետ էր։ Դրա մեջ մտնում էին մի քանի մուսուլմանական էթնոսներ՝ թուրքեր, քրդեր, արաբներ, չերքեզներ, և Հյուսիսային Կովկասից ու այլ տեղերից վերաբնակեցվածներ։ Քրիստոնեական էթնոսների մեջ առանձնանում էին հայերը, հույները, բուլղարները և այլք։ Օսմանյան կայսրությունում ապրում էին նաև հրեաներ և այլ ժողովուրդներ։ Օսմանական սպայական համակազմի շարքերում ծառայում էին նաև արաբներ, որոնք նույնպես գրավում էին կառավարական բարձր պաշտոններ, մանավանդ սուլթան Աբդուլ Համիդ II-ի օրոք։ Մինչ 20-րդ դարի սկիզբը «թուրք» (թուրք.՝ Türk) էթնոնիմը օգտագործվում էր նվաստացուցիչ իմաստով։ «Թուրքեր» անվանում էին Անատոլիայի թուրքալեզու բնակչությանը՝ ակնհայտ ատելությամբ առ նրանց տգիտությունը (օրինակ՝ kaba türkler՝ «կոպիտ թուրքեր»)։ 20-րդ դարասկզբին, երիտթուրքերի իշխանության գալով, թուրքական ազգայնամոլության քաղաքականությունն ավելի ակնհայտ դարձավ. պանթյուրքիզմը դարձավ հիմնական գաղափարախոսությունը, իսկ «թուրք» էթնոնիմը կորցրեց բացասական ենթատեքստը։ Բայց շատ արաբներ շարունակում էին իրենց համարել «օսմաններ» մինչև կայսըրության գոյության վերջը։ Օսմանյան կայսրության անկմանը նախորդող իրադարձությունների նկարագրման ժամանակ մուսուլմանական բնակչության նույնականացման համար, եթե դրանք որոշակի էթնիկ խմբեր էին (ինչպես, օրինակ, քրդական քոչվոր ցեղերը), օգտագործվում էին «մուսուլմաններ» կամ «օսմաններ» եզրույթները, չնայած ավելի խիստ դիտարկելու դեպքում վերջիններիս մեջ փաստացի մտնում էին նաև հայերը։ Կայսրության պետական մարմինները մինչ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը նկարագրելու համար հիմնականում օգտագործվում էին «օտտոմանական» կամ «օսմանական» եզրույթները, ավելի քիչ՝ «թուրքական», չնայած սա ընդունված անվանում է ռուսական պատմագրության մեջ (օրինակ՝ Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878))։ Հայերի սպանություններում մասնակցություն ունեին շատ մուսուլմանական էթնոսներ, այդ թվում՝ քրդերը և չերքեզները, բայց այս գործողությունները կատարվում էին հիմնականում թուրք պաշտոնյաների պատվերով։
պետություններից փախստականների գալուստով։ Քրիստոնյաների կողմից իրենց հողերից վըտարված փախստականներն իրենց ատելությունը տեղափոխում էին տեղի քրիստոնյաների վրա։ Անձնական կյանքի և համընդհանուր անվտանգության դեմ ոտնձգությունները, ինչպես նաև նրանց վիճակի միաժամանակյա վատթարացումը Օսմանյան կայսրությունում հանգեցրին այսպես կոչված «Հայկական հարցի» առաջացման՝ որպես ավելի ընդհանուր Արևելյան հարցի մի մաս։ 1882 թվականին Էրզրումի նահանգում ստեղծվեց առաջին հայկական միավորումներից «Գյուղատնտեսական միավորումը», որը կոչված էր պաշտպանելու հայերին քրդերի և այլ քոչվոր ցեղերի կողոպուտներից։ 1885 թվականին ստեղծվեց առաջին հայկական քաղաքական կուսակակցությունը՝ Արմենական կուսակցությունը, որի գաղափարախոսության հիմքում տեղի հայերի ինքնորոշման ձեռքբերումն էր լուսավորականության և քարոզչության ճանապարհով, ինչպես նաև ռազմական պատրաստության իրականացում պետական ահաբեկմանը դիմակայելու համար։1887 թվականին հիմնվեց Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը, որի նպատակն էր բոլոր էթնիկական խմբերի մասնակցությամբ հեղափոխության ճանապարհով Թուրքահայաստանի ազատագրումը և անկախ սոցիալիստական պետության ձևավորումը։ Եվ վերջապես, 1890 թվականին Թիֆլիսում կայացավ ամենաարմատական կուսակցության՝ Դաշնակցության առաջին համագումարը։ Կուսակցության ծրագիրը նախատեսում էր ինքնավարություն Օսմանյան կայսրության կազմում, բնակչության բոլոր խմբերի համար ազատություն և հավասարություն, իսկ սոցիալական մասերը հիմնվում էին գյուղական համայնքների՝ որպես նոր հասարակության հիմնական տարրերի ստեղծման վրա։ Հայերի զանգվածային ջարդերը 1894-1896 թվականներին
Օսմանյան կայսրություն և Հայկական հարցի առաջացում Օսմանյան կասրության հայերը, չլինելով մուսուլմաններ, համարվում էին երկրորդական քաղաքացիներ՝ զիմմիներ։ Հայերին արգելված էր զենք կրել, նրանք պետք է վճարեին ավելի բարձր հարկեր։ Հայ քրիստոնյաներն իրավունք չունեին վկայել դատարանում։ Չնայած հայ բնակչության 70 %-ը աղքատ էր, մուսուլմանների մոտ տարածված էր «գործարար հաջողություններով խորամանկ ու հաջողակ հայի» կարծրատիպը։ Հայերի հետ թշնամանքն ավելանում էր քաղաքներում չլուծված սոցիալական խնդիրների և գյուղական տնտեսություններում ռեսուրսների համար պայքարի հետևանքով։ Իրադրությունը բարդանում էր մուհաջիրների՝ Կովկասից (Կովկասյան և 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո) և նոր կազմավորված բալկանյան
Էրզրումի կոտորածները, 1895 թվական
Հարյուր հազարավոր հայերի կյանք խլած 1894 -1896 թվականների զանգվածային սպանությունները կազմված էին երեք հիմնական դըրվագներից՝ ջարդեր Սասունում, 1895 թվականի աշնանն ու ձմռանը հայերի սպանություններ կայսրության ողջ տարածքում և կոտորածներ Ստամբուլում և Վանի շրջանում, ինչի համար առիթ հանդիսացան տեղի հայերի բողոքները։ Ամենաարյունալին և ամենաուսումնասիրվածը երկրորդ փուլն է։ Իշխանությունների մասնակցությունը սպանությունների կազմակերպման գործում մինչ օրս ամենախիստ բանավեճերի առարկա է:
²äðÆÈ # 55, 2015Ã.
Սասունի շրջանում քրդական առաջնորդները հարկատու դարձրեցին հայ բնակչությանը։ Միաժամանակ թուրքական կառավարությունը պահանջեց պետական հարկերի պարտքերի մարում, որոնք բաշխվում էին՝ հաշվի առնելով քրդական կողոպուտները։ Հաջորդ տարում քրդերն ու օսմանյան պաշտոնյաները հայերից պահանջեցին հարկերի վճարում, բայց հանդիպեցին դիմադրության, որը ճնշելու համար ուղարկվեց Չորրորդ բանակային կորպուսը։ Սպանվեց ավելի քան 3000 մարդ։ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսական կայսրության դեսպաններն առաջարկեցին հետաքննող հանձնաժողով ստեղծել, բայց առաջարկը մերժվեց Բարձր դռան կողմից։ Այս իրադարձությունների մասին Էրզրումում Անգլիայի հյուպատոս Քլիֆորդ Լլոյդն ասել է. «Սուլթանի հայ հպատակները բառացիորեն անպաշտպան են, ինչպես գայլերով շրջապատված ոչխարի հոտը» Բողոքելով հայերի չլուծվող խնդիրների դեմ՝ 1895 թվականի սեպտեմբերին հնչակյանները որոշեցին մեծ ցույց կազմակերպել, բայց նրանց ճանապարհին կանգնեց ոստիկանությունը։ Արդյունքում սկսված փոխհրաձգության արդյունքում սպանվեցին տասնյակ և վիրավորվեցին հարյուրավոր հայեր։ Ոստիկանությունը բռնում էր հայերին և հանձնում սոֆթերին՝ Ստամբուլի իսլամական ուսումնական հաստատությունների սովորողներին։ Նրանց մահամերձ ծեծում էին։ Ջարդերը շարունակվեցին մինչ հոկտեմբերի 3-ը։ Հոկտեմբերի 8-ին Տրապիզոնում մուսուլմանները սպանեցին և կենդանի խարույկի վրա այրեցին հազարավոր հայերի։ Այս իրադարձությունները նախագուշակումը դարձան օսմանական իշխանությունների կողմից կազմակերպված հայերի զանգվածային սպանություններին Արեվելյան Թուրքիայում՝ Երզնկայում, Էրզրումում, Գյումուշխանայում, Բեյբուրթում, Ուրֆայում և Բիթլիսում։ Չնայած դաշնակցականները ձեռնպահ էին հանրային միջոցառումներից, 1895 թվականի ջարդերը հանգեցրին Ստամբուլի Օտտոմանյան բանկի գրավման որոշում ընդունելուն։ 1896 թվականի օգոստոսի 26-ին մի խումբ զինված դաշնակներ գրավեցին Օսմանյան բանկի
3
շենքը, ողջ եվրոպական անձնակազմը գերի վերցրեցին և սպառնալով բանկի պայթյունով՝ պահանջեցին թուրքական կառավարությունից կատարել խոստացված քաղաքական բարեփոխումները։ Բանակցությունների արդյունքում ռուսական դեսպանատան ներկայացուցիչը և բանկի տնօրեն Էդգար Վինսենթը անվտանգության սեփական երաշխավորություններով համոզեցին բանկը գրավածներին լքել բանկի շենքը։ Բայց իշխանությունները հրահանգավորեցին հայերի վրա հարձակվել, մինչ դաշնակների խումբը կլքեր բանկը։ Երկու օրերի ընթացքում իշխանությունների ակնհայտ անտարբերության պայմաններում թուրքերը ծեծելով սպանում էին հայերին՝ արդյունքում մահացավ մոտ 6000 մարդ։ 1894-1896 թվականների ջարդերի արդյունքում զոհերի իրական թիվն անհնար է հաշվել։ Մինչ բռնարարքների ավարտը Թուրքիայում գըտնվող լյութերական քարոզիչ Յոհաննես Լեփսիուսը, օգտագործելով գերմանական աղբյուրները, հավաքեց հետևյալ վիճակագրությունը՝ սպանվածներ՝ 88 243 մարդ, սնանկացված՝ 546 000 մարդ, կողոպտված քաղաքներ և գյուղեր՝ 2493, իսլամացված գյուղեր՝ 456, պղծված եկեղեցիներ և վանքեր՝ 649, մզկիթների վերածված եկեղեցիներ՝ 328։ Գնահատելով սպանվածների ընդհանուր թիվը՝ Քինռոսը ներկայացնում է 50 000 -100 000 թիվը, Բլոկսհեմը՝ 80 000 -100 000, Հովհաննիսյանը՝ մոտ 100 000, Ադալյանն ու Թոթենը՝ 100 000-ից 300 000, Դադրյանը՝ 250 000 -300 000, Սունին՝ 300 000 մարդ։ Մինչև առաջին աշխարհամարտի սկիզբը հայերի թիվը հազիվ էր հասել 100 000-ի։ Այս տարբերությունը բացատրվում է ստիպողական գաղթերով, որոնք տեղի են ունեցել 1894-1921 թվականերին։ Մոտավորապես նույնքան հայեր էլ հարկադրված գաղթեցին իրենց հայրենիքից՝ 100 000-ը՝ Ռուսական կայսրություն, իսկ 200 000-ը՝ Ամերիկայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի տարբեր երկրներ։ Պահպանվել են փաստեր և վկայություններ նաև շուրջ 200 000 հայերի բռնի մահմեդականացման մասին։ Երիտթուրքերի իշխանության անցնելը. Կիլիկիայի ջարդեր 1907 թվականին Թուրքիայի սուլթան Աբդուլ
Համիդ II-ը գահընկեց արվեց և աքսորվեց Սալոնիկ։ Ընդունվեցին մուսուլմանների՝ հայերի նկատմամբ առավելությանը վերջ դնող նոր օրենքներ։ Բայց երբ Աբդուլ Համիդի կողմնակիցները Ստամբուլում խռովություն բարձրացրին, պահպանողական մուսուլմանները Ադանայում հարձակվեցին հայերի վրա, որոնք կազմում էին քաղաքի բնակչության մեկ քարրորդը։ Իշխանությունները միջամտեցին միայն երկու օր անց, երբ արդեն սպանվել էր 2000 հայ։ Քաղաք ժամանած բանակային ստորաբաժանումները ջարդարարների հետ հարձակվեցին քաղաքի հայկական մասի վրա, որն ամբողջությամբ հրկիզվեց։ Ջարդերն անցան ամբողջ Կիլիկիայով՝ հասնելով Մարաշ և Քեսաբ։ 1908 թվականի սահմանադրական հեղափոխությունից հետո երիտթուրքերը փաստացի ճանաչեցին Աբդուլ Համիդի կողմից հայկական բնակչության հողերի բռնագրավումը, բայց նրանք նաև խրախուսում էին այս տարածքներում մուջահիրների վերաբնակեցումը։ Ռուս պատմաբան Եվգենի Տառլեն նշել է, որ երիտթուրքերը իշխանության գլուխ անցան այն հաստատ համոզմամբ, որ «ազգային հարցերը կլուծեն բոլոր ազգությունների ֆիզիկական ոչնչացմամբ, բացի թուրքերից և նրանցից, ովքեր կհամաձայնվեն անհապաղ դաոնալ թուրք»։ Նրանք հայտարարեցին, որ Օսմանյան կայսրությունում այլևս «չկան» հայ, հույն, արաբ և այլն, որ այնտեղ ապրող բոլոր ազգությունները «օտտոմաններ են» և պետք է դառնան թուրքեր, հակառակ դեպքում «մենք նրանց կկոտորենք»։ Ստամբուլյան խռովությունը ճնշելուց հետո երիտթուրքերը ձեռամուխ եղան բնակչության բռնի թուրքացման գործընթացին և արգելեցին ոչ թուրքական էթնիկական խմբերի հետ կապ ունեցող կազմակերպությունները։ 400 000 մուջահիրներ բնակեցվեցին Անատոլիայում, ինչը հանգեցրեց կայսրությունում մուսուլմանների ճնշող մեծամասնության, չնայած 19-րդ դարի կեսերին ոչ մուսուլմանները կազմում էին բնակչության 56%-ը։ Դադարեցնելով համագործակցությունը թուրք բուրժուական հեղափոխականների Իթթիհաթ կուսակցության հետ՝ հայկական քաղաքական կուսակցությունները օգնության խնդրանքով կրկին դիմեցին եվրոպական տերություններին։ Ռուսական կայսրության աջակցությամբ 1914
²äðÆÈ # 55, 2015Ã.
թվականին թուլացած Օսմանյան կայսրությանը պարտադրվեց մի նախագիծ, ըստ որի նախատեսվում էր հայկական վեց նահանգներից և Տրապիզոն քաղաքից ստեղծել երկու գոտի, որոնք պետք է ղեկավարվեին Բարձր դռան հետ համաձայնեցված եվրոպական տերությունների ներկայացուցիչների կողմից։ Առաջին համաշխարհային պատերազմ. հայերի ցեղասպանություն
Թալեաթ փաշայի՝ 1910 թվականի Սալոնիկի վեհաժողովում արած հայտարարությունը. «Սահմանադրության
տրամադրություններով և մահմեդականներու և քրիստոնյաներու միջև հավասարություն հաստատվե, բայց այս մեկը անիրականալի իդեալ մըն է: Շերիաթը, մեր անցյալ ամբողջ պատմությունը և հարյուր հազարավոր մահմեդականներու զգացումները, և նույնիսկ զգացումները քրիստոնյաներու, որոնք համառ կերպով կընդդիմանան օսմանցիության ամեն փորձի, անխորտակելի պատվար կը ներկայացնեն հավասարության մը հաստատումին դեմ։ Քրիստոնյան օրինական օսմանցի մը դարձնելու անհաջող փորձեր կատարած ենք..., ուրեմն հավասարության մասին ոչ մի խոսք չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ չի հաջողվել կայսրությունը օսմանցիականացնելու մեր գործը - երկար և սպառիչ աշխատանք մը, որուն մեջ, սակայն, կը համարձակիմ ըսելու, վերջապես պիտի հաջողինք»։ Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը երիտթուրքերի կառավարությունը ջանում էր պահպանել քայքայվող Օսմանյան կայսրության մնացորդները, ուստի որդեգրեց պանթյուրքիզմի և պանիսլամիզմի քաղաքականությունը։ Այն ծրագրում էր հսկայածավալ մի կայսրության ստեղծում, որը տարածվելու էր մինչև Չինաստան՝ իր մեջ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին։ Ծրագիրը նախատեսում էր բոլոր քրիստոնյա ու իսլամացված և այլ ազգային փոքրամասնությունների թրքացում։ Այս ամենից ելնելով՝ ծրագրի իրականացման ճանապարհին հայ բնակչությունը դիտվում էր որպես հիմնական խոչընդոտ։ 1908 թվականին երիտթուրքերի հեղափոխության և սուլթան Աբդուլ Համիդի գահընկեցության արդյունքում վերականգնվեց Սահմանադրությունը, որը հավասար իրավունքներ էր սահմանում Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիների համար։ Հայերի մեծ մասը հավատաց երիտթուրքերի խոստումներին` կարծելով, թե վերջ կտրվի իրենց տառապանքներին։ Սկզբում երիտթուրք առաջնորդները հմտորեն թաքցնում էին իրենց ազգայնամոլ էությունը` ներկայանալով որպես Օսմանյան կայսրությունում ապրող բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպան[։ Սակայն նախկինում իրավազուրկ հպատակների կարգավիճակի հնարավոր փոփոխությունն ավելի մեծացրեց թուրքերի թշնամանքը քրիստոնյաների հանդեպ։ Այդ թշնամանքը ձևավորվել էր վաղուց, քանի որ նույնիսկ իրավազուրկ պայմաններում կայսրության հայ բնակչությունը աննախադեպ հասարակական, մշակութային և տնտեսական զարգացում էր ապահովում։ Ցեղասպանությունը լավագույն միջոցն էր կասեցնելու այդ վերելքը, ազգային առաջադիմությունն ու վերելքը, ինչպես նաև տիրանալու տասնամյակների աշխատանքով ստեղծված հայկական հարստությանը։
4
Հայոց ցեղասպանությունը ծրագրվել էր դեռևս 1910-1911 թվականներին Սալոնիկում տեղի ունեցած ժողովների ընթացքում, որոնց որոշումներում կարևորվում էր հայերի ֆիզիկական բնաջնջման ծրագիրը, որի իրագործումն էլ կլուծեր հետևյալ խնդիրները՝ 1. միանգամից վերջ կդրվեր Հայկական հարցին, 2. Օսմանյան կայսրությունը կազատվեր հայ տարրից, դրանով ամբողջ Անատոլիան կդառնար թուրքերով բնակեցված միատարր երկիր, 3. հայերի հարստությունը կդառնար թուրքական պետության սեփականությունը, 4. ամենամեծ խոչընդոտի անհետացմամբ ճանապարհ կհարթվեր համաթուրքական գաղափարի իրագործման համար։ Սակայն երիտթուրքերն իրենց ծրագրերն իրականացնելու համար որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմը։ Հայերի ցեղասպանության կազմակերպում Իթթիհաթի հեղափոխությունից հետո՝ 1908 թվականին, թուրքերի առջև ինքնահաստատվելու և ազգային ինքնությունը դիրքորոշելու նոր խնդիր առաջացավ։ Կայսրության օսմանյան ինքնության ձևավերումը ավարտվեց սահմանադրությամբ, որը հավասարեցրեց Օսմանյան կայսրության բնակչության տարբեր խմբերը և թուրքերին զրկեց կայսրության կարգավիճակից։ Բացի այդ, այս գաղափարախոսությունը ընկրկում էր պանթյուրքիզմի ագրեսիվ գաղափարախոսության և իսլամական դոկտրինի առջև։ Իր հերթին իսլամական գաղափարախոսության դիրքերը խարխլում էին շիիթական Պարսկաստանի առկայությունը և Իթթիհաթի ղեկավարների աթեիստական աշխարհայացքները։ Երիտթուրքերի ամենակարկառուն գաղափարախոսը սոցիոլոգ և բանաստեղծ Զիա Գյոքալփն էր, որը ձևակերպեց սկզբունքներ, որոնցով Օսմանյան կայսրությունը մասնակցեց Առաջին համաշխարհային պատերազմին։ Այս սկըզբունքները ներառում էին թուրքախոս մուսուլմաններով բնակեցված Թուրան երկիրը, ընդ որում Թուրանի տարածքը պետք է ընդգրկեր թուրքական էթնոսի ողջ արեալը։ Փաստացի ոչ թուրքերին ոչ միայն իշխանությունից, այլև քաղաքացիական հասարակությունից բացառող այս ըմբռնումը ընդունելի չէր հայերի և Օսմանյան կայսրության այլ ազգային փոքրամասնությունների համար։ Կայսրության հիմնական բնակչության համար ամենից հարմար պանթյուրքիզմը՝ որպես հիմնական գաղափարախոսություն, մի քանի տարիների ընթացքում ընդունվեց Իթթիհաթի բոլոր ղեկավարների կողմից։ Առաջին հերթին կրոնապես ինքնորոշված հայերը թյուրիմացաբար գտնում էին թյուրքիզմը որպես չարյաց փոքրագույն, քան իսլամը։ 1912 թվականի բալկանյան պատերազմի ժամանակ հայերը մեծամասնությամբ հակված էին օսմանիզմի գաղափարախոսության կողմը, իսկ հայ զինվորները, ավելի քան 8 000 կամավորներ, որոշիչ դեր էին խաղում թուրքական զորքերում։ Ըստ անգլիական դեսպանի վկայությունների՝ բազմաթիվ հայ զինվորներ ցուցաբերում էին բացարձակ խիզախություն։ Հայկական կուսակցությունները՝ Հնչակյանն ու Դաշնակցությունը, զբաղեցրին հակաօսմանյան դիրքորոշում։ Դաշնակների ներկայացուցչությունը Թիֆլիսում կազմակեր-
պեց հայամետ ջոկատներ Թուրքիայի դեմ գործողությունների համար, իսկ հնչակյանների ներկայացուցիչներն իրենց ռազմական օգնությունն էին առաջարկում Կովկասի ռուսական շտաբին։ 1914 թվականի օգոստոսի 2-ին Թուրքիան գաղտնի պայմանագիր կնքեց Գերմանիայի հետ, որի կետերից մեկը Օսմանյան կայսըրության արևելյան սահմանների փոփոխումն էր դեպի Ռուսական կայսրության մուսուլմանական ազգերը տանող միջանցք ստեղծելու նպատակով, որը ենթադրում էր փոփոխված տարածքներում հայերի բնաջնջում։ Այս քաղաքականությունը օսմանյան կառավարության կողմից բարձրաձայնվեց 1914 թվականի հոկտեմբերի 30-ին՝ պատերազմի մեջ մտնելուց հետո։ Հայտարարության մեջ պընդում կար թուրքական ռասայի բոլոր ներկայացուցիչների «բնական» միավորման մասին։
Միլիոնավոր հայեր սպանված և տեղահանված են: New York Times, Դեկտեմբերի 15, 1915 Գերմանիայի հետ պայմանագիր կնքելուց անմիջապես հետո Օսմանյան կայսրությունում սկսվեց քրիստոնյաների հանդեպ ոչ համաչափ կիրառվող ունեցվածքի բռնագրավում։ 1914 թվականի նոյեմբերին հայտարարվեց ջիհադ, որը բոցավառեց մուսուլման բնակչության հակաքրիստոնեական ազգայնամոլությունը։ Էնվերի ու Ջեմալի հրամանով Ստամբուլի անգլիական և ֆրանսիական բնակչությունը որպես կենդանի վահան օգտագործվում էր ճակատում հարձակում-ների ժամանակ։ Լայն տարածում գտավ թշնամական տարածքներում խռովարար էթնիկական համայնքների օգտագործման ռազմավարությունը. այսպես՝ Թուրքիան դիմեց Ռուսական կայսրության մուսուլմաններին՝ կոչ անելով նրանց միանալ ջիհադին, Մեծ Բրիտանիան ակտիվորեն աջակցում էր արաբական խռովություններին, իսկ Գերմանիան՝ ուկրաինական ազգայնականներին։ Օսմանական կառավարությունը փորձեց Դաշնակցությանը օգտագործել ռուսական Անդրկովկասում բնակվող հայերի ապստամբությունը կազմակերպելու համար՝ հաղթանակի դեպքում խոստանալով թուրքական իշխանության ներքո ստեղծել հայկական շրջան, բայց Դաշնակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ յուրաքանչյուր կողմի հայ պետք է հավատարիմ մնա իր կառավարությանը։ Այս մերժումից կատաղած «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը հրամայեց գնդակահարել դաշնակների մի քանի ղեկավարների։ Ճակատի մյուս կողմից Ռուսական կայսրության արտաքին գործերի նախարարն առաջարկում էր հայերին և քըրդերին օգտագործել Թուրքիայում խռովություն բարձրացնելու համար։ Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովը հայերին կոչ արեց սատարել Ռուսական կայսրությանը և խոստացավ, որ Ռուսական կայսրությունը հավատարիմ կմնա Թուրքիայի հայկական շրջանների ինքնավարության նախագծին, բայց այս խոստումները կանխամտածված խաբկանք էին։ Վորոնցով-Դաշկովի նախագիծը ենթադրում էր Կովկասում, Թուրքահայաստանում և Պարսկաստանում ստեղծել ռուսների կողմից ղեկավարվող զորաջոկատներ։ Ձևավորվեց հինգ գումարտակ՝ համալրված 1878 թվականին Թուրքիայից գրաված տարածքների և Թուրքիայից փախած հայերից։ Հայկական ստորաբաժանումները տեղակայվեցին Թուրքիայի սահմանին այն նկատառումով, որ սահմանի այն կողմում գտնվող հայերը ընդդիմություն կբարձրացնեն։
²äðÆÈ # 55, 2015Ã.
Անատոլիայի հայերը պատրաստվում էին ինքնապաշտպանության՝ օգնություն ստանալով Ռուսական կայսրության կամավորներից։ Նմանատիպ ինքնակազմակերպում տեղի ունեցավ Թուրքիայի կողմից հրահըրվող Կովկասի մուսուլմանների մոտ։ Ընդհարումներ տեղի ունեցան հայերի և թուրքերի միջև, օրինակ՝ Վանի հեռագրագծի դիվերսիան և 1914 թվականի վերջին և 1915 թվականի սկզբներին Բիթլիսի բախումները, բայց դրանք տեղային բնույթ ունեին։ Հայկական հիմնական բնակչությունը կողմնակից չէր հակաօսմանյան քաղաքականությանը։ Ռուսական քարոզչությունը քըրդերի շրջանում դեռ քիչ հաջողություններ ուներ։ Հակամարտության կողմերի՝ «էթնիկ եղբայրների» մասին ճարտարաբանությունը հակառակորդի տարածքում քողարկում էին այդ բնակչությանը որպես թնդանոթի միս գործածելը։ Թուրքիայի կողմից Պարսկաստանի և ռուսական Անդրկովկասի մի քանի տարածքների գրավումից հետո մի քանի հազար մուսուլման կամավորականների միացումը օսմանյան զորքերին պատճառ հանդիսացան ռուսական սահմաններից ռուսական մուսուլմանների արտաքսման, ինչպես նաև ջարդի։ Նմանատիպ քաղաքականությունը տարվում էր ընդդեմ Թուրքիայի հայերի։ Ցուցադրական այս դաժան միջոցները ցույց են տալիս, որ զինվորականների և արևելյան Անատոլիայի ոչ կանոնավոր ձևավորումների համար սա արդեն «կանոնավոր խաղ» էր, նրանք չէին տատանվում դաժան միջոցներ կիրառել ցանկացած միջադեպ զսպելու համար, որոնք ըստ նրանց չէին համարվում տեղային։ Բայց մինչ 1915 թվականի մարտի վերջը հայերի ջարդերը կրում էին հրապարակային և նախազգուշական բնույթ ընդդեմ հնարավոր հուզումների, որը որակապես տարբերվում էր Իթթիհաթի ղեկավարների կողմից քողարկվող ավելի ուշ տեղի ունեցած արտաքսումներից և սպանություններից։ Առաջին աշխարհամարտը հնարավորություն է ընձեռում երիտթուրքերին հաշվեհարդար լինել կայսրության հպատակ հայերի հետ՝ իրականացնելով դեռևս 1911 թվականին Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած գաղտնի ժողովի որոշումը։ Այն նախատեսում էր, որ կայսրության տարածքում բնակվող մուսուլմանները պետք է թուրքացվեն, իսկ քրիստոնյաները՝ բնաջնջվեն։ Համագումարում որոշվել էր.
Վաղ թե ուշ պետք է իրագործվի Թուրքիայի բոլոր հպատակների օսմանականացումը, բայց մի բան պարզ է, որ դա երբեք չի կատարվի համոզելով, այլ պետք է իրականացվի զենքի ուժով : Ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան ներքին գործերի նախարար, էնվեր փաշան ռազմական գործերի նախարար, Ջեմալ փաշան Պաղեստինյան ճակատի հրամանատար, Բեհաեդդին Շաքիր բեյը երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։ Մտադրվելով ոչնչացնել հայերին՝ նրանք ցանկանում էին վերացնել Հայկական հարցը։ Հայերը և Հայաստանը արգելք էին հանդիսանում Երիտթուրքական ծրագրի ճանապարհին։ Նրանց երազած «Մեծ Թուրան»-ը պետք է ձգվեր Բոսֆորից մինչև Ալթայ։ Առաջին աշխարհամարտի տարիներին երիտթուրքերը ջարդեր էին կազմակերպում նաև կայսրության տիրապետության տակ գտնվող ասորիների, հույների և արաբների նկատմամբ։
5
Առաջին սպանություններ Թուրք-գերմանական գաղտնի համաձայնագրի կնքումից արդեն մի քանի ժամ անց Իթթիհաթը հայտարարեց համընդհանուր զորակոչ, որի արդյունքում գրեթե բոլոր առողջ հայ տղամարդիկ զորակոչվեցին բանակ։ Առաջին զորակոչը վերաբերում էր 20-45 տարեկաններին, հաջորդ երկուսը՝ 1820 և 45-60 տարեկաններին։ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտելուց հետո Օսմանյան կայսրությունը մի քանի ճակատներով ներգրավեց ռազմական գործողություններում։ Օսմանյան զորքերի ներխուժումը Ռուսական կայսրության և Պարսկաստանի տարածք մեծացրեց հայերի հանդեպ բռնությունների շրջանները. 1914 թվականի նոյեմբերից 1915 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում կողոպտվեցին 4000-5000 հայկական գյուղեր և ընդհանուր առմամբ սպանվեցին 27 000 հայեր և բազմաթիվ ասորիներ։ Արևելյան ռազմաճակատում՝ Սարիղամիշի մոտ, 1915 թվականին Էնվերի զորքերը պարտություն կրեցին ռուսական զորքերի կողմից։ Արդյունքում օսմանյան բանակը հետ շպրտվեց Թավրիզից և Խոյից։ Ռուսական բանակի հաղթանակին էականորեն օգնեցին Ռուսական կայսրությունում բնակվող հայ կամավորականների գործողությունները, որն ազդեց Իթթիհաթում հայերի մասին ընդհանուր պատկերացում կազմելուն։ Էնվերը հրապարակայնորեն շնորհակալություն հայտնեց Թուրքիայի հայերին Սարիղամիշի ճակատամարտում հավատարմության համար՝ նամակ հղելով Կոնիայի արքեպիսկոպոսին։ Էրզրումից Կոստանդնուպոլսի ճանապարհին նա նույնպես երախտագիտություն հայտնեց հայերին «օսմանական կառավարությանը ամբողջական նվիրվածության» համար։ Բայց Կոստանդնուպոլսում Էնվերը «Թանին» թերթի խմբագրին և օսմանյան խորհրդարանի փոխնախագահին հայտարարեց, որ պարտությունը հայերի դավաճանության արդյունք էր, և եկել է ժամանակը արևելյան շրջաններից հայերին արտաքսել։ Պատմագետ Ստ. Աստուրյանը դիրքորոշման նմանատիպ փոփոխությունը դիտարկում է որպես Էնվերի՝ սեփական հեղինակությունը փրկելու փորձ և պարտության համար արդարացում։ Փետրվարին օսմանյան հայերի դեմ ձեռնարկվեցին արտակարգ միջոցներ։ Մինչև ցեղասպանությունը երիտթուրքերը սկսեցին հայերի և կայսրության տարածքում գտնվող այլ քրիստոնյաների զինաթափումն ու ոչնչացումը։ Օսմանյան կայսրությունում ծառայող քրիստոնյաները պարտադրաբար կատարում էին ամենադաժան, հյուծալի աշխատանքները։ Այնուհետև տանում էին հեռու և գնդակահարում։ Օսմանյան բանակի մոտավորապես 100000 հայ զինվորներ զինաթափվեցին, քաղաքացիական հայ բնակչությունից առգրավվեց 1908 թվականից թույլատըրված զենքը։ Ըստ ականատեսների՝ զինաթափմանը հետևեց հայ զինծառայողների դաժան սպանությունը. նրանց վզերը կտրում էին և կենդանի թաղում։ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն այս զինաթափումը բնորոշեց որպես հայերի բնաջնջման նախերգանք։ Ֆրանսիացի հրապարակախոս Ռենե Պինոն գրել է. «Հայերի բռնագաղթը լոկ նենգամտորեն քողարկված մահվան դատավճիռ էր»: Որոշ քաղաքներում իշխանությունները սպառնում էին զանգվածային պատիժներով,
ինչպես նաև բանտերում որպես պատանդ պահում էին հարյուրավոր մարդկանց, մինչև հայերը չհավաքեին իշխանությունների կողմից սահմանված զենքի քանակությունը։ Հայերի զինաթափման ընթացքն ուղեկցվում էր դաժան խոշտանգումներով։ Հավաքված զենքը հաճախ լուսանկարվում և որպես «դավաճանության» ապացույց ուղարկվում էր Ստամբուլ,
ինչն էլ դարձավ հայերի
համընդհանուր հետապնդման պատճառներից։ Հայերի տեղահանման կազմակերպում Հայերի զինաթափումը հնարավոր դարձրեց Օսմանյան կայսրության հայկական ազգաբնակչության դեմ պարբերական գործողության, որը ներառում էր հայերի համընդհանուր տեղահանում դեպի անապատ, որտեղ նրանք դատապարտված էին մահվան կողոպտիչ ավազակախմբերից կամ սովից ու ծարավից։ Տեղահանման ենթարկվեցին կայսրության գրեթե բոլոր հիմնական կենտրոնների հայերը, այլ ոչ թե միայն սահմանամերձ շրջանների, որտեղ ծավալվում էին ռազմական գործողություններ։ Սկզբում իշխանությունները հավաքեցին առողջ տղամարդկանց՝ հայտարարելով, որ բարյացակամ տրամադրված կառավարությունը, ելնելով ռազմական անհրաժեշտությունից, պատրաստվում է հայերին վերաբնակեցնել նոր տներում։ Հավաքված տղամարդիկ փակվեցին բանտերում, իսկ այնուհետև քշվեցին անմարդաբնակ վայրեր և ոչընչացվեցին հրազենի կամ սառը զենքի օգնությամբ։ Այնուհետև հավաքագրվեցին ծերունիները, կանայք և երեխաները, որոնց նույնպես հայտնեցին, որ նրանք պետք է վերաբնակեցվեն։ Նրանց քշում էին շարասյուներով՝ ժանդարմների հսկողության տակ։ Նրանք, ովքեր ի վիճակի չէին այլևս գնալու, սպանում էին. բացառություն չէր արվում նաև հղի կանանց հանդեպ։ Ժանդարմներն ըստ հնարավորության ընտրում էին երկար երթուղիներ կամ մարդկանց ստիպում էին հետ գնալ նույն երթուղուվ, մինչև ծարավից ու քաղցից չմեռներ վերջին մարդը։ Թալեաթը հրամայել էր սպանել բոլոր աքսորյալ հայերին՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց ու երեխաներին։ Նա բազմաթիվ հեռագրեր է ուղարկել այդ մասին, «Հալեպի կուսակալին․ Վրա հասավ արտաքսումների վերջը։ Սկսեք գործել նախկին հրամանների համաձայն, և դա կատարեցեք որքան կարելի է շուտ, Ձեզ արդեն հաղորդվել է, որ Ջեմիյեթի ցուցումով որոշվել է լիովին ոչնչացնել Թուրքիայում ապրող հայերին։ Նա, ով դուրս կգա այդ որոշման դեմ, չի կարող մնալ պաշտոնական դիրքում։ Ինչքան էլ դաժան լինեն ձեռնարկվող միջոցները, պետք է վերջ արվի հայերի գոյությանը։ Որևէ ուշադրություն մի դարձրեք ո՝չ տարիքին, ո՝չ սեռին և ո՝չ էլ խղճմտանքին»։ Տեղահանման առաջին փուլը սկսվեց 1915 թվականի ապրիլին Զեյթունի և Դորթյոլի հայերի տեղահանմամբ։ Ապրիլի 24-ին ձերբակալվեց և աքսորվեց Ստամբուլի հայկական վերնախավը (Այդ օրը երբեմն անվանում են Կարմիր կիրակի), իսկ հետագայում նաև կայսրության այլ համայնքների հայտնի ներկայացուցիչները ձերբակալվեցին և տեղափոխվեցին երկու համակենտրոնացման վայրեր Անկարայի մոտ՝ ղեկավարվելով 1915 թըվականի ապրիլի 24-ին ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի արձակած հրամանով։ Այդ գիշերը հայ մտավորականների առաջին հոսքը՝ թվով 235 մարդ, ձերբակալվեց Կոստանդնուպոլսում։
²äðÆÈ # 55, 2015Ã.
Ձերբակալվածների ընդհանուր թիվը այս գործողության արդյունքում կազմեց 2345 մարդ։ Տեղահանության մասին օրենքի ընդունումից հետո՝ 1915 թվականի մայիսի 30ին, ձերբակալվածները տեղաբաշխվեցին ամբողջ կայսրության տարածքով, և նրանց մեծամասնությունը սպանվեց։ Շատ քչերը, այդ թվում Վրթանես Փափազյանը և Կոմիտասը փրկվեցին առանձնահատուկ միջամտության արդյունքում։ Չնայած հայերն օրենքում չէին հիշատակվում, բայց պարզ էր, որ օրենքը գրված էր նրանց համար։ Տեղահանման ենթարկվեց նաև Ալեքսանդրետտայի և Ադանայի հայ ազգաբնակչությունը։ Մայիսի 9-ին Օսմանյան կայսրության կառավարությունը որոշում ընդունեց տեղահանել նաև արևելյան Անատոլիայի համակենտրոնացման ճամբարների հայերին։ Այն մտահոգությունը, որ տեղահանվող հայերը կարող են համագործակցել ռուսական բանակի հետ, ապա տեղահանությունը պետք է իրականացվեր դեպի հարավ, բայց պատերազմական թոհուբոհի մեջ այդ հրամանը չկատարվեց։ Վանի հերոսամարտից հետո սկսվեց տեղահանման չորրորդ փուլը, որի համաձայն պետք է տեղահանվեին սահմանամերձ շրջաններում և Կիլիկիայում բնակվող բոլոր հայերը։ 1915 թվականի հունիսի 21-ին՝ տեղահանումների եզրափակիչ փուլի ժամանակ, Թալեաթը հրամայեց տեղահանել Օսմանյան կայսրության արևելյան շրջանի տասնյակ գավառներում ապրող «առանց բացառության բոլոր հայերին», բացառությամբ նրանց, ովքեր պետության համար կճանաչվեին պիտանի։ Տեղահանումն իրականացվում էր համաձայն երեք սկզբունքների՝ 1. «տասը տոկոսի սկզբունքը», որի համաձայն հայերը պետք է կազմեին տարածաշրջանի մուսուլմանների 10 %-ը, 2. տեղահանվածների տների թիվը չպետք է գերազանցեր հիսունը, տեղահանվածներին արգելվում էր փոփոխել նախանշված վայրերը։ Հայերին արգելվում էր բացել սեփական դպրոցներ, հայկական գյուղերն իրարից պետք է հեռու լինեին հինգ ժամվա ճանապարհով։ Չնայած առանց բացառության բոլոր հայերին տեղահանելու պահանջին՝ Ստամբուլի և Էդիրնեի (Ադրիանապոլիսի) հայ ազգաբնակչության զգալի մասը չտեղահանվեց այն մտահոգությամբ, որ օտարերկրյա քաղաքացիները այդ գործողության ականատեսը կլինեն։ Իզմիրի հայկական բնակչությունը փրկվեց նահանգապես Ռահմի բեյի կողմից, որը կարծում էր, որ հայերի տեղահանումը մահացու վտանգի կենթարկեր քաղաքի առևտուրը։
6
Հուլիսի 5-ին տեղահանման սահմանները արևմտյան նահանգների (Անկարա, Էսքիշեհիր և այլն), Կիրկուկի, Մոսուլի, Եփրատի հովտի հաշվին մեկ անգամ ևս ընդարձակվեցին և մոտավորապես 1915 թվականի հուլիսի 13-ին Թալեաթը հայտարարեց, որ տեղահանությունը իրականացվեց «Հայկական հարցի վերջնական լուծման համար», ինչը փաստացի նշանակում էր Օսմանյան կայսրությունում հայերի հարցի վերացում։
վեցին բոլոր վիլայեթները։ 1915 թվականի
Առաջին տեղահանումներ 1915 թվականի մարտի կեսերին անգլիաֆրանսիական ուժերը հարձակվեցին Դարդանելի վրա։ Ստամբուլում մայրաքաղաքը Էսքիշեհիր տեղափոխելու և տեղի բնակչության տարհանելու նախապատրաստական աշխատանքները սկսվեցին։ Վախենալով հայերի դաշնակիցներին միանալուց՝ Օսմանյան կայսրության կառավարությունը մտադրվել էր տեղահանել Ստամբուլի և Էսքիշեհիրի միջև ընկած ողջ հայ բնակչությանը։ Այդ ժամանակ տեղի ունեցան Իթթիհաթի կենտրոնական կոմիտեի մի քանի համագումարներ, որոնց ժամանակ «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը ապացույցներ ներկայացրեց արևելյան Անատոլիայում հայկական խմբերի գործունեության վերաբերյալ։ Խորհըրդակցության ղեկավար Թալեաթ փաշան կատաղի ատելությամբ ազդարարեց, որ «պետք է մաքրել հայերի հաշիվը» և խոստացավ դրա համար ոչինչ չխնայել։ Երիտթուրքերի ղեկավար գործիչները (Նազըմ, Շաքիր, Շյուքրի, Ջավիդ և ուրիշներ) միաբերան պահանջեցին բնաջնջել բոլոր ոչ թուրք ժողովուրդներին, այդ թվում քրդերին ու արաբներին, բայց այդ ժամանակ առաջնահերթ համարեցին հայերի ոչնչացումը․ Պետք է, որ հայ ազգը արմատախիլ ըլլա, մեր հողին վրա անհատ մը անգամ չմնա, հայ անունը մոռացվի, «ոչ-թուրք տարրերը թող ջնջվին, որ ազգության և կրոնքին ալ պատկանած ըլլան: Ընդունվեց հայերի բնաջնջման որոշում և հանձնարարվեց կառավարությանը իրականացնել այն։ Կազմվեց այդ հարցով զբաղվող
Ապրիլի 15-ին Թալեաթի, էնվեր փաշայի ու Նազըմի ստորագրությամբ տեղական իշխանություններին է ուղարկվում հայերի համատարած բռնագաղթի ու ջարդերի կազմակերպման հրաման, որտեղ նշված Էր․ Իսլամ և թուրք ժողովուրդը ներկայացնող կառավարությունը և «Միություն և առա-
գործադիր կոմիտե (դոկտոր Նազըմ, դոկտոր Բեհաեդդին Շաքիր ու լուսավորության նախարար Միդհաթ Շյուքրի) և լիազորներ կարգվեցին վիլայեթներում։ Հանձնարարվեց հայերին բնաջնջել բոլոր միջոցներով։ Թալեաթի գլխավորությամբ ստեղծվեց հայերի բնաջնջման տասհազարանոց հատուկ կազմակերպություն՝ «Թեշքիլաթը մախսուսե»՝ լայն ճյուղավորմամբ (50-ական հոգով), և համապատասխան հրահանգներ ուղարկ-
փետրվարի 18-ի գաղտնի հրահանգում ասված էր. Ջեմիյեթը Իթթիհաթի կենտրոնը Թուրքիո մեջ ապրող բոլոր հայերը, առանց անհատ մը ողջ ձգելու, փչացնել որոշած և այս մասին կառավարության ընդարձակ իրավասություններ տված է։ ․․․Չպիտի թույլատրվի, որ հայ մը օգնության և պաշտպանության արժանանա» ։
ջադիմություն» կոմիտեն, միացած ուժերով, ինչ որ ալ պատահի, որևէ հաշտության սեղանի վրա, որևէ ձևով հայկական հարցի մը դրվելը կանխելու համար, օգտվելով պատերազմին մեզ բերած սա անկախութենեն, որոշեցինք վերջնական հաշվեհարդարի ենթարկել զայն, բնաջնջելով անհարազատ այդ տարրը, քշելով զանոնք դեպի Արաբիո անապատները, համաձայն տրված մեր գաղտնի հրահանգին․․․ Արդ, կառավարությունն ու Իթ-թիհաթի մեծ կոմիտեն կոչ կընենք ձեզ և ձեր հայրենասիրության և կհրամայենք, որ ձեր բոլոր տրամադրելի ուժերով աջակցիք «Միության և առաջադիմության» տեղական մարմիններու, որոնք 24 ապրիլի արևածագեն սկսյալ, գաղտնի ծրագրի մը համաձայն, գործադրության պիտի դնեն այս հրամանը։ Որևէ պաշտոնատար ու անհատ, որ կհակառակի այս սրբազան ու հայրենասիրական գործին ու չի տրամադրվիր երեն հանձնված պարտականության և որևէ ձևով այս կամ այն հայը պաշտպանելու կամ պահելու փորձ կընե, հայրենիքին և կրոնքին թշնամի կնկատվի և ըստ այնմ ալ կպատժվի։ Երիտթուրքական կառավարողները պատերազմի սկզբից ևեթ ձեռնամուխ եղան հայերի բնաջնջման գործին։ Առաջին ծանր հարվածը տրվեց թուրքական «սեֆերբելիքով» (զորահավաք), որն իսկական պատուհաս դարձավ հայերի գլխին։ Մինչ այդ բանակում գտնվող հայ զինվորականներին (1908 թվականի հեղաշրջումից հետո քրիստոնյաները ևս ենթակա էին զինվորական ծառայության) միացվեցին բազմահազար զորակոչիկներ (18-45 տարեկան բոլոր «ռազմունակ»
²äðÆÈ # 55, 2015Ã.
7
տղամարդիկ), որոնց մտցրին աշխատանքային գումարտակների (ամելե թաբուրի) մեջ (փոխադրում էին բեռներ, ճանապարհներ շինում և այլն) և մաս-մաս ոչնչացրին։ Թուրքական կառավարությունը կարգադրել էր սպանել օսմանյան բանակի բոլոր հայ զինվորականներին։ Ահա ռազմական նախարար էնվեր փաշայի հրամանը, որտեղ ասված էր․ Կայսերական բանակներու մեջ ծառայող բոլոր հայ անհատները, առանց դեպքի մը տեղի տալու՝ իրենց զորաբաժիններեն զատելով, ընդհանուրին աչքեն հեռու ծածուկ վայրերու մեջ գնդակահար պիտի ըլլան։ Գազանաբար հոշոտվեց 60 000 հայ զինվորական։ Թուրքական զորահավաքն ուղեկցվում էր համատարած շուրջկալներով, որոնց ժամանակ մարդկանցից «զենքեր» հավաքելու և պատերազմական տուրք գանձելու պատրվակով ավերվում էին հայերի տները, կողոպտվում նրանց ունեցվածքը, ձերբակալվում ու սրախողխող արվում շատերը։ Ռուսական հետախուզությունը 1915 թվականի մարտի 15-ին ու ապրիլի 3-ին Թուրքիայի
վերաբերյալ
հաղորդում
էր․
Ամբողջ երկրում տեղի են ունենում հայերի ձերբակալություններ․․․ Սիստեմատիկ կոտորածներ էրզրումում, Դյորթյոլում, Զեյթունում և շրջակայքում։ Արյունալից ընդհարումներ Բիթլիսում, Վանում, Մուշում․․․ բռնություններ, թալան, սպանություններ Ակնում և ամբողջ Փոքր Հայքում։ Ժողովրդի տնտեսական քայքայում, ընդհանուր կոտորած: Շաքիրին, որը պնդում էր, որ «ներքին թշնամին» ոչ պակաս վտանգավոր է, քան «արտաքին թշնամին», տրվեցին լայն իրավասություններ։ Մարտի վերջին և ապրիլի սկզբին «Հատուկ կազմակերպությունը» փորձեց կազմակերպել Էրզրումի հայերի ջարդերը և հակահայկական քարոզչության համար նահանգներ ուղարկեց Իթթիհաթի ամենաարմատական գործակալներին, այդ թվում՝ Ռեշիդ բեյին (թուրք.՝ Reşit Bey), որն առավել դաժան մեթոդներով՝ ներառյալ ձերբակալություններն ու կտտանքները, Դիարբեքիրում փնտրում էր զենք, իսկ այնուհետև դարձավ հայերի ամենամոլեռանդ մարդասպանը։ Թաներ Աքչամի կարծիքով հայերի զանգվածային տեղահանության որոշումն ընդունվել էր մարտին, բայց այն փաստը, որ Ստամբուլից տեղահանություն այդպես էլ չեղավ, նշանակում է, որ այդ պահին հայերի ճակատագիրը կախված էր պատերազմի հետագա ընթացքից։ Չնայած երիտթուրքերի պնդումներին, որ հայերի տեղահանություննները պատասխան էին Արևելյան ռազմաճակատում հայերի անհնազանդության, Ջեմալի ղեկավարությամբ հայերի առաջին տեղահանություններ կատարվեցին ոչ թե Արևելյան ռազմաճակատի հարևան շրջաններում, այլ Անատոլիայի կենտրոնից դեպի Սիրիա։ Եգիպտական գործողություններում պարտությունից հետո նա Զեյթունի և Դորթյոլի բնակչությանը որակեց որպես հնարավոր վտանգավոր և դաշնակիցների հնարավոր առաջխաղացման դեպքում որոշեց փոփոխել իրեն ենթակա տարածքների էթնիկական կազմը՝ առաջարկելով հայերի առաջին տեղահանությունները։ Հայերի տեղահանությունները սկսեցին Զեյթուն քաղաքից ապրիլի 8-ին, որի բնակչությունը դարերով
ուներ մասնակի անկախություն և թուրքական իշխանությունների հետ գտնվում էր առճակատման մեջ։ Որպես հիմնավորում բերվում էր իբր Զեյթունի հայերի և ռուսական ռազմական շտաբի մեջ գաղտնի համաձայնության տեղեկատվությունը, բայց Զեյթունի հայերը ոչ մի թշնամական քայլ չէին ձեռնարկել։ Քաղաք մտցվեց երեք հազար թուրք զինվոր։ Թուրք զինվորների վրա հարձակված Զեյթունի երիտասարդ տղամարդկանց մի մասը, ներառյալ մի քանի դասալիք, փախավ հայկական եկեղեցի և կազմակերպեց ինքնապաշտպանություն՝ համաձայն հայկական աղբյուրների՝ վերացնելով 300 զինվոր (թուրքերը նշում են մեկ մայոր և ութ զինվոր), բայց եկեղեցին գրավվեց։ Հայկական կողմի հաղորդմամբ զինվորների վրա հարձակումը վրեժ էր հայկական գյուղերում այդ նույն զինվորների անհարիր պահվածքի դիմաց։ Զեյթունի հայության մեծ մասն ապստամբներին չէր աջակցում, հայ համայնքի ղեկավարներն ապստամբներին համոզում էին հանձնվել և կառավարական զորքերին թույլ տվեցին հաշվեհարդար տեսնել նրանց հետ։ Բայց օսմանյան պաշտոնյաների մի մասն էր միայն պատրաստ ընդունել հայերի հավատարմությունը, մեծամասնությունը համոզվեց, որ Զեյթունի հայերը համագործակցում են թշնամու հետ։ Ներքին գործերի նախարար Թալեաթը Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքին շնորհակալություն հայտնեց դասալիքներին բռնելու գործում հայ բնակչության աջակցության համար, բայց ավելի ուշ հաղորդագրություններում ներկայացրեց այդ իրադարձությունները որպես օտար տերությունների հետ հայկական ապստամբության մի մաս. տեսակետ, որ ընդունելի է թուրքական պատմագրության կողմից։ Չնայած հայկական բնակչության մեծ մասը կողմ չէր օսմանյան բանակին ընդդիմանալուն, բայց այնուամենայնիվ նրանք ևս տեղահանվեցին դեպի Կոնիա և Դեր Զորի անապատ, որտեղ հետո հայերին կա՛մ սպանում էին, կա՛մ թողնում էին մեռնել սովից ու հիվանդություններից։ Զեյթունից հետո նույն ճակատագրին արժանացան Կիլիկիայի մյուս քաղաքների բնակիչները։ Տեղահանությունները տեղի ունեցան Վանի դեպքերից առաջ, որոնք օսմանյան իշխանություններն օգտագործում էին հակահայկական քաղաքականությունը հիմնավորելու համար։ Օսմանյան կառավարության գործողություններն իրենց ծավալներով ակնհայտորեն անգերազանցելի էին, բայց դրանք
դեռ չէին ընդգրկել կայսրության ողջ տարածքը։ Զեյթունի հայերի տեղահանությունը լույս է սփռում ցեղասպանության կազմակերպման ժամկետների հետ կապված մի կարևոր հարցի վրա։ Հայերի որոշ մասն աքսորվեց Կոնիա քաղաք, որը հեռու էր գտնվում Սիրիայից
ու Իրաքից.
տեղեր,
որտեղ ավելի ուշ հիմնականում տեղահանվեցին հայերը։ Ջեմալը պնդում էր, որ անձամբ է ընտրել Կոնիան, այլ ոչ թե Միջագետքը, որպեսզի զինամթերքի տեղափոխման համար արգելքներ չստեղծվեն։ Բայց ապրիլից հետո և Ջեմալի իրավասություններից դուրս տեղահանված հայերի մի մասն ուղղվում էր Կոնիա, որը կարող է նշանակել, որ տեղահանման ծրագիր կար արդեն 1915 թվականի ապրիլին։ Վանի հերոսամարտ Սարիղամիշի պարտությունից հետո Վան քաղաքը ռազմավարական մեծ նշանակություն ուներ ոչ միայն թուրքերի, այլև ռուսների համար։ 1914 թվականից Դաշնակցությունը, քաղաքում ունենալով մեծ ազդեցություն, գաղտնի պաշարել էր մեծ թվով զինամթերք։ Անդրանիկի հրամատարությամբ ռուսական կամավորականների` Սարային մոտենալուց օսմանական իշխանությունները դաշնակներից պահանջեցին հանձնել թուրքական բանակից փախած հայ դասալիքներին, քաղաքը կտրեցին հեռախոսային կապից և սկսեցին տեղի բնակչությունից շորթումները, որն արդյունքում վերաճեց մի կողմից զինվորների և չետեների (մուսուլման ավազակների), մյուս կողմից հայկական ինքնապաշտպանության խմբերի միջև։ 1915 թվականի փետրվարին Վանում՝ կայսրության միակ շրջանում, որտեղ հայերը մեծամասնություն էին կազմում, նահանգապետ նշանակվեց Էնվերի աներորդին՝ Ջևդեթ բեյը, որը հայտնի էր բռնությունների հանդեպ հակումներով և զենքի հավաքագրման ժամանակ հայերի ահաբեկումներով։ Ջևդեթը նոր էր վերադարձել Պարսկաստանի անհաջող արշավանքից, և նրան ուղեկցում էին մի քանի հազար քուրդ ու չերքեզ ոչ կանոնավոր զինվորներ, այսպես կոչված «մսագործի գումարտակները»։ Թուրքական կառավարությունը 1914 թվականի վերջին նշել էր Վանում ապստամբության հնարավորությունը՝ պնդելով, որ Վանի շրջանում հայերին ու մի քանի պարսկական ցեղերին զինում են Թուրքիայի թշնամիները։ Վանի հայ ղեկավարները փորձեցին հանգստացնել իշխանություններին և հավատարմություն հայտնեցին Ջևդեթին։
²äðÆÈ # 55, 2015Ã.
1915 թվականի մարտի սկզբին Ջևդեթը Շատախի հայերից մահվան և աքսորի սպառնալիքով պահանջեց 18-45 տարեկան բոլոր տղամարդկանց (4000 տղամարդ, ինչպես նաև բազմաթիվ դասալիքներ) բանակում աշխատելու համար։ Հայերը տրամադրեցին միայն 400 մարդ, իսկ մնացածի փոխարեն առաջարկեցին վճարել այսպես կոչված «ազատման հարկ» (բանակում ծառայելու փոխարեն օրենքով թույլատրված որոշակի գումարի վճարում), որը մերժվեց Ջևդեթի կողմից։ Մի միջադեպ էլ տեղի ունեցավ, երբ Ջևդեթը հայ-թուրքական ութ հոգանոց խումբ ուղարկեց Շատախ գյուղ, որտեղ պետք է քննարկեին հային բանտ նստեցնելու պատմությունը։ Ճանապարհին խմբի բոլոր չորս հայ անդամները սպանվեցին։ Ապրիլի 17-ին Ջևդեթը «մսագործի գումարտակներն» ուղարկեց վերացնելու Շատախի հայերին, բայց անկարգապահ զորքը հարձակվեց մոտակա գյուղերի վրա։ Զանգվածային սպանությունները սկսվեցին ապրիլի 19-ին, երբ Վանի շրջակայքում սպանվեցին մոտ 2500 հայեր, իսկ մոտակա մի քանի օրերին՝ ևս 50 000։ Հայերի վրա հարձակումները հրահրվում էին Իթթիհաթի կողմից, որը հետագայում խոստովանեցին Վանի երկու գեներալ-նահագապետերը՝ Իբրահիմ Արվասը և Հասան Թաշինը։ Մուսուլմաններին մահվան սպառնալիքով արգելված էր օգնել հայերին։ Վանի հայերը, սպասելով հարձակման, մի քանի շաբաթ ամրացրեցին քաղաքի իրենց հատվածը և չորս շաբաթների ընթացքում արդյունավետ դիմադրություն ցուցաբերեցին։ Վանի հայկական բնակչությունը կազմում էր մոտավորապես 30 000 մարդ, որոնցից միայն 1500-ն էին զինված։ Զենքը շատ հաճախ լինում էր ինքնաշեն տարբերակով։ Մայիսի 16-ին, երբ ռուսական բանակը մոտեցավ Վանին, թուրքերը հարկադրված հեռացան, և ռուս գեներալ Նիկոլաևը Վանում հռչակեց հայկական կառավարումը։ Վեց շաբաթից արդեն նահանջում էին ռուսները՝ տանելով այն հայերին, որոնք կարող էին հեռանալ։ Վանի իրադարձությունները նախապես մշակված բնույթ չունեին, հայերը փորձում էին հնարավոր փախուստի միջանցք պահել դեպի Պարսկաստան, իսկ Ջևդեթը օգտագործում էր պատժամիջոցները իրեն տեսանելի «հայկական վտանգը» ճնշելու համար։ Նրա գործողություններն այն ժամանակի համար բնորոշ չէին։ Նույն ժամանակահատվածում տեղին ունեցան նաև Բիթլիսի քրդերի և Բաշկալեի ասորիների ապստամբությունները։
Օսմանյան պաշտոնյա Սահիդ Ահմեդի կողմից Տրապիզոնից հայերի տեղահանման նկարագրությունը։ Սկզբում օսմանյան պաշտոնյաները խլեցին երեխաներին, նրանցից որոշներին փորձեց փրկել Տրապիզոնի ամերիկյան հյուպատոսը։ Տրապիզոնի մուսուլմանները նախազգուշացվել էին հայերին պաշտպանելու դեպքում մահապատժի մասին։ Հետո առանձնացրին տղամարդկանց՝ հայտարարելով, որ նրանք պետք է մասնակցեն աշխատանքներին։ Կանայք և երեխաները պահապանների հսկողությամբ և անվտանգության երաշխիքներով տարհանվեցին Մոսուլի ուղղությամբ, ինչից հետո տղամարդիկ քաղաքից հանվեցին ու գնդակահարվեցին նախապես փորված խրամատներում։ Կանանց և երեխաների վրա կազմակերպվեցին «չեթեսների» հարձակումներ, որոնք կողոպտում ու բռնաբարում էին կանանց,
8
իսկ հետո՝ սպանում։ Զինվորականները հըստակ հրաման ունեին չխանագարել «չեթեսների» գործողություններին։ Ընտրված երեխաները նույնպես տարհանվեցին ու սպանվեցին։ Ամերիկյան հյուպատոսի խնամակալության տակ գտնող երեխաներն ընտրվեցին իբրև թե Սեբաստիա ուղարկելու համար, նավակներով ծով հանվեցին, սվինահարվեցին, մարմինները դրվեցին պարկերի մեջ և նետվեցին ծովը։ Մի քանի օրից որոշ մարմիններ գտան Տրապիզոնի ափերի մոտ։ 1915 թվականի հուլիսին Սահիդ Ահմեդին հրամայեցին ուղեկցել Տրապիզոնի հայերի վերջին խումբը՝ կազմված 120 տղամարդուց, 400 կանանցից և 700 երեխաներից։ Սկզբում խմբից առանձնացվեցին տղամարդիկ, ավելի ուշ Սահիդ Ահմեդին հայտնեցին, որ նրանք բոլորը սպանված են։ Ամբողջ ճանապարհին կային հազարավոր հայերի մարմիններ։ «Չեթեսների» մի քանի խումբ փորձեցին խմբից վերցնել կանաց և երեխաներին, բայց Սահիդ Ահմեդը հրաժարվեց տալ հայերին։ Ճանապարհին նա մոտավորապես 200 երեխաների տվեց մուսուլմանական ընտանիքներին, որոնք խոստացան հոգ տանել նրանց մասին։ Կամախում Սահիդ Ահմեդը հրաման ստացավ հայերին պահպանել այնքան ժամանակ, մինչև նրանք չմեռնեն։ Նրան հաջողվեց հայերի այդ խմբին միացնել Էրզրումից եկող խմբին, որը գլխավորում էր ժանդարմերիայի ներկայացուցիչ Մուհհամեդ Էֆֆենդին։ Այնուհետ Էֆֆենդին Սահիդ Ահմեդին հայտնեց, որ այդ խումբը հասցվել է Եփրատի ափ, որտեղ առանձնացվել է խմբից և ոչնչացվել «չեթես» հրոսակների կողմից։ Գեղեցիկ հայ աղջիկները պարբերաբար հրապարակայնորեն բռնաբարվում էին, իսկ հետո սպանվում, այդ թվում՝ տրապիզոնյան պաշտոնյաների կողմից։ Հայերի սպանությունների կազմակերպիչներ Սահիդ Ահմեդը նշում էր Էրզրումում Բեհաեդդին Շաքիրին, Տրապիզոնում՝ Նայիլ բեյին, Կամախում՝ Երզնկայի խորհրդարանի անդամներին։ «Չեթեսների» կենտրոնակայանը գտնվում էր Կամախում։
և տեղահանել դավաճանության կամ լրտեսության մեջ կասկածվողներին։
Օրինականություն հաղորդելու նպատակով նախատեսվում էին տեղահանվածներին պահակներ և կորցրած ունեցվածքի փոխհատուցում տրամադրել, բայց գործնականում այս պայմաններից ոչ մեկը չիրականացվեց։ Հայերի բնաջնջման գործում գլխավոր դերակատարությունն ուներ Էրզրումում տեղակայված «Հատուկ կազմակերպությունը» (օսման.՝ ,)تشکیالت مخصوصهորն ուներ մինչև 34 000 անդամ, որոնց գերակշիռ մասը կազմում էին «չեթեսները»՝ բանտերից ազատ արձակված հանցագործները։ «Հատուկ կազմակերպությունն» անմիջապես ենթարկվում էր Թալեաթին։ Առաջին անգամ սա իրեն ցուցադրեց 1914 թվականին ռուսական զորքերի նահանջի շրջաններում հայերի դեմ բռնություններում՝ Վանի դեպքերից վեց ամիս առաջ, ինչը հայերի տեղահանության պաշտոնական պատճառը եղավ։ Զանգվածային սպանություններում գործուն մասնակցություն ունեցավ նաև երկրի հատուկ ծառայությունները ղեկավարող և մահվան հատուկ գումարտակներ ստեղծած Բեհաեդդին Շաքիրը։ Ապրիլի 18-ին Էրզրումի մերձակայքում տեղի ունեցավ թուրքական զանգվածային հանրահավաք, որի ընթացքում հայերին մեղադրեցին դավաճանության մեջ, իսկ նրանց օգնող մուսուլմաններին նախազգուշացրեցին, որ նրանք նույնպես կկիսեն հայերի ճակատագիրը։ Հաջորդող շաբաթների ընթացքում Էրզրումի նահանգի հայերը դարձան թուրքերի հարձակումների առարկա։ Մայիսի կեսերին ջարդեր տեղի ունեցան Խնուսում և նրա մերձակայքում, որտեղ սպանվեց 19 000 հայ։ Նահանգի մյուս գյուղերի հայերը տեղահանվեցին Էրզրում, նրանցից շատերը մահացան քաղցից, ծարավից և տանջալլկությունից, իսկ ողջ մնացածներին Կամախի կիրճի լանջերից նետեցին գետը։ Էրզրումի 65 000 հայ բնակչության մեծամասնությունը 1915 թվականի հունիս-հուլիս ամիսներին տեղահանվեց կամ սպանվեց Կամախի կիրճերում, մնացածներին տեղահանեցին Հալեպ կամ Մոսուլ, որտեղ մի քանիսին Տեղահանությունների շարունակություն հաջողվեց կենդանի մնալ։ Էրզրումում թոԵթե ընդհանուր տեղահանությունները նա- ղեցին մոտավորապես 100 հայերի, որոնք խապես պլանավորված չէին, այնուամենայ- աշխատում էին ռազմական կարևորագույն նիվ 1915 թվականի մարտին խորհրդակցելուց օբյեկտներում։ Երզնկայի հայերը նույնպես հետո Իթթիհաթի ներկայացուցիչները սկսե- հիմնականում սպանվեցին Կամախի կիրցին քարոզել հայերի զանգվածային սպա- ճերում։ Բեյբուրթի՝ Էրզրումի նահանգի ևս մեկ նությունները։ Վանի իրադարձություններն ու քաղաքի հայերից սկզբում վերցրեցին փող և համաձայն թուրքական պաշտոնական վիճա- երիտասարդ աղջիկներին՝ տալով անվտանկագրության՝ 150 000 մուսուլմանների սպա- գության երաշխիքներ, հետո նրանց վրա հարնությունները (Խալիլ Բերքթայը ներկա- ձակվեցին «չեթեսները»։ Դեպի Երզնկա հետ յացնում է հայերի կողմից 1915 թվականի ողջ փախչողներին գնդակահարում էին ժանդարմընթացքում ամբողջ Անատոլիայում սպան- ները։ Օրդուից կանայք և երեխաները Սամված 12 000 մուսուլմանների թիվը) նույնպես սուն տեղափոխվելու պատրվակով բարձվեորպես առիթ օգտագործվեցին իշխանություն- ցին բեռնանավերը, իսկ հետո տարվեցին բաց ների կողմից հակահայկական գործողութ- ծով և նավից դուրս նետվեցին։ 1919 թվականի յունների համար։ 1915 թվականի ապրիլի 24- ռազմական դատարանի լսումների ժամանակ ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 Տրապիզոնի ոստիկանության պետը ցուցմունք երևելի հայեր, որոնք հետագայում արտաքս- տվեց, որ երիտասարդ հայուհիներին՝ որպես վեցին։ Դրանց հետևեց 600 հայերի ձերբակա- նահանգապետից նվեր Իթթիհաթի ղեկալությունը, այնուհետև 5000-ի։ Նրանց մեծա- վարներին, ուղարկել է Ստամբուլ։ Կարմիր մասնությունը սպանվեց հենց Ստամբուլի մահիկի հիվանդանոցի հայուհիներն անարգմերձակայքում։ Այս գործողություններն որևէ վում էին. Տրապիզոնի նահանգապետը հիմք չունեին, և ԱՄՆ դեսպան Հենրի բռնաբարում էր նրանց և պահում որպես հարՄորգենթաուի հետ զրույցում Թալեաթն այս ճեր։ Թուրքահայաստանի հարավային մասը գործողությունները բնութագրեց որպես «ինք- հայերից մաքրվեց Ջևդեթի և նրա «մսագործի նապաշտպանություն»։ 1915 թվականի մա- գումարտակների» (թուրք.՝ kesab taburi) կողյիսի 30-ին Օսմանյան կայսրության նախա- մից։ Չնայած Բիթլիսի հայերի օրինապաշրարների խորհրդով ընդունվեց Տեղահա- տությանը՝ Ջևդեթը սկզբում նրանցից փրկանության մասին օրենքը, ըստ որի ռազմական գին պահանջեց, իսկ հետո շատերին կախահրամանատարությունը լիազորված էր ճնշել ղան հանեց։ բնակչության զինված ապստամբությունները
²äðÆÈ # 55, 2015Ã.
Հուլիսի 25-ին քաղաքը շրջապատվեց Ջևդեթի զորքերի կողմից, և կարճ պաշարումից հետո քաղաքի հայկական մասն անձնատուր եղավ։ Տղամարդիկ սպանվեցին, իսկ երիտասարդ աղջիկներին տվեցին տեղացի թուրքերին ու քրդերին, մնացած հայ բնակչությունն ուղարկվեց հարավ և խեղդամահ արվեց Տիգրիսում։ Բիթլիսում ընդհանուր առմամբ սպանվեց 15 000 հայ, նրանց տները տրվեցին թուրք և քուրդ մուջահիրներին։ Միաժամանակ սպանդի ենթարկվեց Բիթլիսի շրջակա գյուղերի հայ բնակչությունը։ Բիթլիսից հետո Ջևդեթը ուղևորվեց Մուշի նահանգ, որտեղ թուրքերի ու քրդերի մայիսյան հարձակումներից հետո տիրում էր ժամանակավոր խաղաղություն։ Ջևդեթի՝ նահանգ այցելելուց հետո սկսվեցին հայ համայնքի ղեկավարների կտտանքները, տղամարդիկ սվինահարվեցին, կանայք և երեխաները փակվեցին ախոռներում և կենդանի հրկիզվեցին։ Հետո Ջևդեթն ու թուրք-քրդական ջոկատները հարձակվեցին Սասունի հայության վրա, որոնք պաշտպանվեցին, մինչ չվերջացան զինամթերքն ու սնունդը։ Սև ծովի ծովափնյա քաղաքներում հայերին նստեցնում էին նավեր, իսկ այնուհետ ջրախեղդ անում։ Բնաջնջման ենթարկվեցին նաև բողոքական և կաթոլիկ ուղղության հայերը։ Խարբերդում 13 000 հայ զինվորների հետ սպանվեցին նաև ամերիկացի միսիոներների կողմից հիմնադրված Եփրատի վարժարանի ուսանողներն ու դասախոսները։ Նույն բախտին արժանացան նաև Մերզիֆոնի հայերը, որտեղ ամերիկյան բողոքական միսիոներների ղեկավարությամբ գործում էր Անատոլիայի վարժարանը։ Մարզվանի 12 000 հայերի մեծամասնությանը տեղահանելուց հետո վարժարանի նախագահը ամերիկյան դեսպանի միջոցով Էնվերից ու Թալեաթից վարժարանի անդամների համար անվտանգության երաշխիքներ ստացավ, բայց նահանգապետը հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ երաշխիքների մասին և մնացած հայերին տարհանեց անապատ, որտեղ նրանք մահացան։ Տեղահանման ենթարկվեցին նաև Անկարայի հայերը, որոնցից շատերի կրոնը պատկանում էին կաթոլիկ ուղղության։ Ի տարբերություն այլ տեղահանությունների, որոնք տեղի հայ համայնքների շրջանակներում չէին տարբերակում իշխանությունների տեսանկյունից անմեղներին «մեղավորներից», Կիլիկիայի տեղահանություններն արդեն տարբերություն չէին դնում հայ հեղափոխական և լոյալ համայնքների միջև։ Այս տեղահանություները կապ չունեին նաև սահմանի մոտիկությունից և վերաբերում էին Օսմանյան կայսրության բոլոր հայերին։ Այս տեղահանվածներին չէին տրամադրում սնունդ, ինչը փաստացի նշանակում էր սովամահություն։ Նրանք պաշտպանված չէին և ճանապարհին ենթարկվում էին օսմանյան անկանոն ուժերի, քրդերի, չերքեզների և այլ մուսուլմանական ցեղերի կողոպուտին ու բռնություններին, որի արդյունքում անապատում գտնվող վերջնակետին հասնում էր տարհանվողների մոտավորապես 20 %-ը միայն։ Նույն բանը տեղի էր ունենում ողջ Արևելյան Անատոլիայի հայերի հետ։ Արևմտյան նահանգների հայերը համեմատաբար անխոչընդոտ հասան մինչև Դեր Զոր, որտեղ հետագայում շատերը կա՛մ մահացան, կա՛մ սպանվեցին։ Անատոլիայի հայ համայնքների ընդհանուր կազմաքանդման գործընթացը սկսվել է 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ ձերբակալվեցին և Ան-
9
կարա տարհանվեցին Կոստանդնուպոլսի հայ համայնքի ղեկավարները։ Հունիսի կեսերին նրանք գրեթե բոլորը սպանված էին։ Իսկ այդ ժամանակ գրեթե ամբողջությամբ ոչնչացված էին Բիթլիսի և Էրզրումի հայ համայնքները։ Հունիսի 9-ին Ներքին գործերի նախարարությունն Էրզրումի նահանգապետին նամակ ուղարկեց՝ պահանջելով վաճառել տեղահանված հայերի ունեցվածքը, որոնց վերադարձը չէր ակնկալվում։ 1915 թվականի ամառվա ընթացքում տեղահանության աշխարհագրությունն ընդարձակվեց՝ ներառելով ներկայիս Սիրիայի շրջանները։ Համաձայն տեղահանությունների նախագծի՝ հայերը չպետք է գերազանցեին տեղի բնակչության 10 %-ը, որն արտացոլում էր երիտթուրքերի վախը հայերի կուտակումներից։ Հիմքեր կան կարծելու, որ Դեր Զորի անապատի շուրջ գտնող ճամբարների մինչև 150 000 մարդու սպանությունը կատարվել է չերքեզների, չեչենների և արաբների կողմից, որպեսզի թույլ չտրվի մեծ քանակությամբ հայերի կուտակումներ մի վայրում։ Սպանությունների վերաբերյալ ամենաարժեքավոր վկայություններից մեկը թողել են օսմանյան արաբ չորս պաշտոնյա, որոնք անցան ռուսական կողմ և հետագայում տեղահանությունների մանրամասները պատմեցին Մարկ Սայքսին։ 1915 թվականին Տրապիզոնում գտնվող լեյտենանտ Սաիդ Ահմեդ Մուխտերա ալ-Բահաջայի խոսքերով՝ նա գիտեր, որ հայերի տեղահանությունը նշանակում էր ոչնչացում, և նրան հայտնի էր դասալիքներին առանց դատի գնդակահարելու գաղտնի հրամանի մասին։ Լեյտենանտ Սաիդ Ահմեդը հայտնել է, որ գաղտնի հրամանում «դասալիքներին» բառի փոխարեն գրված էր «հայերին», որը վկայում է, որ կենտրոնական իշխանությունները գիտակցում էին իրենց արարքների հանցավոր լինելը և ամեն կերպ փորձում էին քողարկել դրանք։ Հայերի սպանություններն ուղեկցվում էին կողոպուտով ու գողությամբ։ Վաճառական Մեհմեդ Ալիի (թուրք.՝ Mehmed Ali) խոսքերով՝ Ասենթ Մուսթաֆան ու Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմին յուրացրել էին հայերի՝ 300000-400000 թուրքական ոսկե ֆունտ արժողությամբ թանկարժեք իրեր (այն ժամանակ մոտավորապես 1 500 000 ԱՄՆ դոլար)։ Հալեպում ԱՄՆ հյուպատոսը զեկուցում էր Վաշինգտոն, որ Թուրքիայում գործում էր «հափշտակությունների հսկայական համակարգ»։ Տրապիզոնի հյուպատոսը հայտնում էր, որ ամեն օր տեսնում է, ինչպես է «թուրք կանանց և երեխաների ամբոխը գիշանգղերի պես հետևում ոստիկանությանը ու տանում ամեն ինչ, ինչ կարողանում էին», և որ Տրապիզոնում Իթթիհաթի կոմիսարի տունը լիքն է ոսկով և թանկարժեք իրերով, որոնք կողոպուտներից իր մասն էին կազմում։ 1915 թվականի ամռան ավարտին կայսրության հայ բնակչության զգալի մասը սպանված էր։ Չնայած օսմանյան կայսրության իշխանությունների փորձերին ծածկել դա՝ Եվրոպա հասած փախստականները պատմում էին հայ բնակչության ոչնչացման մասին։ 1915 թվականի ապրիլի 27-ին Ամենայն հայոց կաթողիկոսը կոչ արեց ԱՄՆ-ին և Իտալիային թույլ չտալ և կագնեցնել ջարդերը։ Դաշնակից պետությունները հրապարակայնորեն դատապարտեցին օսմանյան իշխանությունների թողտվությամբ թուրքերի և քրդերի կողմից հայերի ջարդերը, բայց պատերազմի պայմաններում այլ բան անկարող էին անել հայերի վիճակը թեթևացնելու համար։ Մեծ Բրիտանիայում պաշտոնական
հետաքննությունից հետո հրատարակվեց «Օսմանյան կայսրությունում վերաբերմունքը հայերի նկատմամբ» փաստաթղթերի գիրքը, իսկ Եվրոպայում և ԱՄՆ-ում փախստականների համար հանգանակություններ սկսվեցին։ Կենտրոնական և Արևմտյան Անատոլիայի հայերի ոչնչացումը շարունակվեց նաև 1915 թվականի օգոստոսից հետո։ Բժշկական փորձարկումներ հայերի վրա Որպես օսմանյան հայերի ոչնչացման արդարացում գործածվում էր նաև կենսաբանական հիմնավորումը։ Հայերն անվանվում էին «վտանգավոր մանրէներ», նրանց վերագրվում էր կենսաբանական ավելի ցածր կարգավիճակ, քան մուսուլմաններին։ Այս քաղաքականության գլխավոր քարոզիչը բժիշկ Մեհմեդ Ռեշիդն էր՝ Դիարբեքիրի նահանգապետը, ով առաջինը հրամայեց տեղահանվողների ոտքերը պայտել։ Ռեշիդը նաև կիրառում էր հայերի խաչելությունը՝ նմանակեղծելով Քրիստոսի խաչելությունը։ 1978 թվականին թուրքական պաշտոնական հանրագիտարանը Ռեշիդին բնութագրում է որպես «հոյակապ հայրենասեր»։ Տանելի կենցաղային պայմանների և դեղորայքի բացակայությունը թուրքական բանակում հանգեցրին համաճարակի տարածման՝ խլելով յուրաքանչյուր տասերորդ զինվորի կյանքը։ Երրորդ բանակի բժիշկ Թևֆիկ Սալիմի հրամանով բծավոր տիֆի դեմ պատվաստանյութ գտնելու նպատակով Երզնկայի կենտրոնական հիվանդանոցում փորձեր էին կատարվում հայ զինվորների և ռազմական ուսումնարանների կադետների վրա, որոնցից շատերը մահացան։ Ուղղակի ապացույցները ցույց են տալիս այս ամենում Բեհաեդդին Շաքիրի մասնակցությունը։ Փորձերն անմիջականորեն անցկացնում էր Ստամբուլի բժշկական դպրոցի պրոֆեսոր Համդի Սուաթը, որը հիվանդներին ներարկում էր տիֆով վարակված արյուն։ Պատերազմի ավարտից հետո այս գործի քննման ժամանակ Ստամբուլի ռազմական դատարանի կողմից Համդի Սուաթը տեղափոխվեց բժշկական դպրոցի կլինիկա «սուր փսիխոզ» ախտորոշմամբ հարկադիր բուժման։ Այսօր Թուրքիայում Համդի Սուաթը համարվում է թուրքական մանրէաբանության հիմնադիրը, և նրան նվիրված է Ստամբուլի հիշատակի տուն-թանգարանը։ Նրա փորձակումները հաստատվեցին Օսմանյան զինված ուժերի գլխավոր համաճարակային տեսուչ Սուլեյման Նումանի (թուրք.՝ Süleyman Numan) կողմից։ Փորձարկումներն առաջացրին Թուրքիայի գերմանացի բժիշկների, ինչպես նաև մի քանի թուրք բժիշկների բողոքները։ Նրանցից մեկն էր Ջեմալ Հայդարը (թուրք.՝ Cemal Haydar), որն անձամբ էր ներկա գտնվել փորձարկումներին և 1918 թվականին ներքին գործերի նախարարին բաց նամակով դրանք բնութագրեց որպես «բարբարոսական» և «գիտական հանցագործություն»։ Հայդարին աջակցեց Երզնկայի Կարմիր մահիկի հիվանդանոցի գլխավոր բժիշկ դոկտոր Սալահեդդինը, որն իր օգնությունն առաջարկեց իշխանություններին բժշկական փորձարկումների կազմակերպիչներին և իրականացնողների գտնելու գործում։ Պաշտպանության նախարարությունը հերքեց իր հասցեին հնչող մեղադրանքները, բայց Հայդարն ու Սալահեդդինը պնդեցին իրենց ցուցմունքները։ Հայդարը կրկնեց բժշկական փորձակումների արդյունքում հարյուրավոր հայերի սպանությունների մասին, իսկ Սալահեդդինի հայտարարությամբ իր վրա ճնշում է գործադրվել՝ հարկադրելով լռել։
²äðÆÈ # 55, 2015Ã.
Անցումային շրջանի քաղաքական խառնաշփոթի արդյունքում փորձարկումների մեղավորներին հաջողվեց խույս տալ պատժից։ Համդի Սուաթն արդյունքում հրապարակեց իր հետազոտությունների արդյունքները, որտեղ նկարագրում էր «դատապարտված հանցագործների» վրա իր փորձարկումները։ 1919 թվականի ռազմական դատարանի անցկացրած հետաքննության արդյունքում հայտնի դարձան հայ երեխաների և հղի կանանց թունավորման փաստեր Տրապիզոնի սանիտարա-հիգիենիկ ծառայությունների և առողջապահության բաժանմունքի ղեկավար Ալի Սաիբի կողմից (թուրք.՝ Ali Saib)։ Թույնից հրաժարվողներին ստիպում էին այն ընդունել բռնի ուժով կամ խեղդում էին ծովում։ Տեղահանումների արդյունքում ողջ մնացած և Միջագետքի ճամբարներ հասած հայերին Սաիբը սպանում էր՝ ներարկելով մորֆինի մահացու չափաբաժին կամ թունավոր նյութեր։ Ֆրանսիացի և թուրք ականատեսները հաստատում են հիվանդանոցներում և դպրոցներում երեխաների թունավորվելու փաստերը։ Սաիբն օգտագործում էր նաև շարժական շոգեբաղնիքներ (թուրք.՝ Etüv), որոնցում երեխաներին սպանում էին գերտաք շոգիով:
Զոհերի թիվը Զոհերի թվի հանգամանորեն գնահատումը կարող է կախված լինել հիմք ընդունված հայ բնակչության ընդհանուր թվի գնահականից։ Զոհերի թվի գնահատման վրա ազդող ևս մեկ գործոն է համարվում ժամանակաշըրջանը, որը դիտարկվում է որպես ցեղասպանության ընթացք. ժամանակակից գնահատականները տատանվում են թերի 1915 թվականի և 1915-1923 թվականն ընկած ժամանակահատվածում։ 1915 թվականի սեպտեմբերի 28-ին Դիարբեքիրի նահանգապետ Ռեշիդ բեյը Թալեաթին ուղղված հեռագրում հայտնում է, որ նահանգից տեղահանել է 120 000 հայերի, նույն ժամանակահատվածում պաշտոնական օսմանյան վիճակագրությունը ցույց էր տալիս երկու անգամ քիչ թիվ։ 1915 թվականի օգոստոսին Էնվեր փաշան Էրնստ Յաքհին (գերմ.՝ Ernst Jackh) հայտնում է 300 000 սպանված հայերի մասին։ Համաձայն Յոհաննես Լեփսիուսի՝ սպանվել է մոտավորապես 1 միլիոն հայ, իսկ 1919 թվականին Լեփսիուսը վերանայեց իր տվյալները մինչև 1 100 000 մարդ։ Նրա տվյալներով՝ միայն Անդրկովկաս թուրքական ներխուժման ժամանակ սպանվել է 50-ից 100 հազար հայ։ «Օգնության գերմանական միությունից» (գերմ.՝ Deutscher Hilfsbund Deutscher Hilfsbund für christliches Liebeswerk im Orient) Էրնստ Զոմմերը տեղահանվածների քանակը գնահատեց 1 400 000, իսկ ողջ մնացածներինը՝ 250 000։ 1915 թվականի դեկտեմբերի 20-ին Հալեպում Գերմանիայի հյուպատոս Ռյոսլերը ռեյխկանցլերին հայտնեց, որ ելնելով 2,5 միլիոն հայերի ընդհանուր թվի՝ 800 000 զոհերի թիվը հավանական է թվում և կարող է ավելի շատ լինել։ Միաժամանակ նա նշում է, որ եթե հիմք վերցվի հայ բնակչության 1,5 միլիոն թիվը, ապա զոհվածների թիվը համապատասխանաբար պետք է նվազեցնել (այսինքն՝ զոհվածների թիվը կկազմի 480 000)։ Համաձայն Լեփսիուսի՝ բռնի կերպով իսլամացվեցին 250 0000-ից 300 0000 հայեր, որն առաջացրեց կայսրության որոշ մուսուլման առաջնորդների դժգոհությունը։ Այսպես, Կուտինայի մուֆտին իսլամին հակասող համարեց հայերի բռնի իսլամացումը։ Իսլամացումը անհավատ երիտթուրքերի
10
առաջնորդների համար չուներ հոգևոր իմաստ, բայց դա հետապնդում էր հայկական նույնականացումն ավերելու և հայերի քանակը նվազեցնելու քաղաքական նպատակներ, որպեսզի խափանվի հայերի կողմից ինքնավարության կամ անկախության պահանջները։ Զոհերի թվի մասին ժամանակակից գնահատականները տատանվում են 200 000-ից (որոշ թուրքական աղբյուրներ և «History of the Ottoman Empire and modern Turkey» առաջին հրատարակությունում Սթենֆորդ Շոուն)) մինչև ավելի քան 2 000 000 (որոշ հայ պատմաբաններ և Ռուդոլֆ Ռումմելը)։ Ռոնալդ Սունին գնահատականների ընդգրկման սահման է համարում մի քանի հարյուր հազարից մինչև 1,5 միլիոնը։ Ըստ «Օսմանյան կայսրության հանրագիտարանի»՝ ամենասեղմ հաշվարկները ցույց են տալիս զոհերի 500 000 թիվը, իսկ ամենաբարձր թիվ համարվում է հայ գիտնականների 1,5 միլիոն գնահատականը։ Համաձայն Առնոլդ Թոյնբիին (հրապարակված 1916 թվականին) մեջբերող «Բրիտանիկա»-ի՝ զոհվել է մոտ 600 000 հայ, Գյունթեր Լևին հայտնում է 642 000, Էրիկ ՅանՑյուրխերը ենթադրում է 600 000-800 000 զոհ, Ռոջեր Սմիթը՝ «միլիոնից ավել», «Ցեղասպանության հանրագիտարանը» կարծում է, որ ոչնչացվել է մինչև 1,5 միլիոն հայ, ըստ Ռումմելի՝ 2 102 000 հայ (որոնցից 258 000-ը Օսմանյան կայսրությունից դուրս ապրողները)։ Համաձայն Դուգլաս Հովարդի՝ շատ պատմաբաններ զոհերի թիվը գնահատում են 800 000-1 000 000-ի սահմաններում։ Ռիչարդ Հովհաննիսյանի կարծիքով՝ մինչ վերջերս ամենատարածվածը 1,5 միլիոն գնահատականն էր, բայց վերջին ժամանակներում Թուրքիայի քաղաքական ճնշումների հետևանքով այդ գնահատականը նվազելու միտում ունի։ Համաձայն փիլիսոփայական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արմեն Մարսուբյանի՝ պատմաբանների մեծ մասը զոհերի թիվը գնահատում է 1-1,5 միլիոն։ Թեմատիկ հանրագիտարանները տալիս են հետևյալ գնահատականները՝ «Encyclopedia of Genocide»՝ 1918 թվականի դրությամբ մոտավորապես 1 միլիոն, «Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity»՝ մոտավորապես 1,2 միլիոն, «Dictionary of Genocide»՝ 1 միլիոնից ոչ պակաս, բայց մոտ 1,5 միլիոն զոհ։ Մշակութային եղեռն Հայ բնակչության բնաջնջումն ուղեկցվում էր հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված գործողությունների շարքով։ Հայկական հուշարձաններն ու եկեղեցիները պայթեցվում են, գերեզմանները վերածվում են դաշտերի, որտեղ զբաղվում էին եգիպտացորենի և հացահատիկի մշակմամբ, քաղաքների հայկական թաղամասերն ավերվում էին կամ բնակեցվում էին թուրք կամ քուրդ բնակչության կողմից և անվանափոխվում էին։ 1914 թվականին Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության հաշվեկշռում հաշվարկվում է ոչ պակաս քան 2549 ծխական համայնք, այդ թվում ավելի քան 200 վանք և ոչ պակաս 1600 եկեղեցի։ Ցեղասպանության քաղաքականության իրականացման ընթացքում և էթնիկ զտումներից հետո վերացվեցին բազմաթիվ հայկական ճարտարապետության հուշարձաններ։ Շատ տաճարներ ավերվեցին, ավելի շատերը վերածվեցին մզկիթների և իջևանատների։ Մինչ 1960 թվականը թուրքական քաղաքականությունը կայանում էր Թուրքիայի տարածքում հայերի գոյության վկայությունների վերացման մեջ։
Միայն 1960-ական թվականներին գիտնականները հայկական հոգևոր ժառանգության հուշարձանների գրանցման և փրկության հարց բարձրացրեցին։ 1974 թվականին Թուրքիայում գիտնականները նույնականացրին հայկական եկեղեցիների և վանքերի 913 շինություն։ Հուշարձանների կեսից ավելին չի պահպանվել մինչ մեր օրերը, իսկ մնացածներից 252-ը քանդված են և միայն 197-ն են գտնվում այս կամ այն չափով պիտանի վիճակում։ 1980-ական թվականների վերջերին և 1990-ական թվականների սկզբներին անգըլիացի պատմաբան և գրող Ուիլյամ Դալրիմփլը գտավ հայկական պատմական հուշարձանների շարունակական ավերման ապացույցներ։ Շատ հուշարձաններ խարխլվել էին երկրաշարժերից ու իշխանությունների անուշադրությունից, բայց կային նաև գյուղացի ոսկի որոնողների կողմից քանդված շինություններ, ովքեր փնտրում էին հայկական գանձեր, որոնք, ըստ նրանց, թաղված են եկեղեցիների տակ, կան նաև փլուզումների կանխամտածված ակնհայտ օրինակներ։ Ավելի վաղ ֆրանսիացի պատմաբան Ջ. Մ. Թիերին հեռակա կարգով դատապարտվեց երեք ամիս հարկադիր աշխատանքների այն բանի համար, որ փորձել էր վերստեղծել Վան քաղաքի հայկական եկեղեցու հատակագիծը։ Նա նաև նշում էր, որ 1985 թվականին իշխանությունները ցանկանում էին քանդել Օշկվանք հայկական եկեղեցին, բայց նրանց չհաջողվեց, քանի որ ընդդիմացան տեղի բնակիչները, որոնք եկեղեցին օգտագործում էին որպես հացահատիկի պահեստ։ Ուիլյամ Դալրիմփլի կարծիքով՝ հայկական հուշարձանների ոչնչացումն արագացավ թուրքական պաշտոնատար անձանց վրա հարձակվող հայկական ահաբեկչական կազմակերպությունների ի հայտ գալուց հետո։ Ուիլյամ Դալրիմփլի կարծիքով՝ հայկական ժառանգության ոչնչացման վառ օրինակ է Կարս քաղաքի շրջակայքում տեղակայված Խծկոնք վանական համալիրը՝ կազմված հինգ եկեղեցիներից, որոնք 1915 թվականից մինչ 1960-ական թվականները պաշտոնապես արգելված էին այցելությունների համար։ Ականատեսների վկայություններով՝ վանքը ուժանակի միջոցով պայթեցվել է կանոնավոր բանակի զորամասերի կողմից, որը նաև ուսումնական կրակային դասընթացներ էր անցկացնում համալիրի շինությունների վրա։ Պատմաբանի այցելության պահին կանգուն էր միայն 11-րդ դարի Սուրբ Սարգիս եկեղեցին, որի պատերը էականորեն վնասված էին։ Մեկ այլ օրինակ է Վարագավանքի կիսափլված եկեղեցին՝ վերածված ցախատան։ Երզնկայի մոտ գտնվող 9-րդ հարյուրամյակի բազիլիկան վերածվել է պահեստի՝ տրանսպորտի մուտքի համար նախատեսված պատի վրայի ահռելի անցքով։ Եդեսիայի հայկական տաճարը 1915 թվականին վերածվեց հրշեջ կայանի, իսկ 1994 թվականին՝ մզկիթի՝ հեռացնելով մզկիթի համար ոչ պիտանի քրիստոնեական կառույցները։ 1987 թվականին Եվրախորհրդարանը կոչ արեց Թուրքիային բարելավել ճարտարապետական հուշարձանների պահպանման պայմանները։ Նվազ հաջողությամբ նմանատիպ փորձ կատարվեց Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի կողմից։ Միջազգային ճնշումների արդյունքում վերականգնվեց Վանա լճում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցին։ Միջազգային ճանաչում Սկսած 1915 թվականից տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք քննադատում են հայերի կոտորածը։
²äðÆÈ # 55, 2015Ã.
ԱՄՆ-ը երեք անգամ (1916, 1919, 1920) ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ 1915 թվականին մայիսի 25-ին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսական կայսրությունը հանդես են եկել համատեղ հռչակագրով, որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները։ Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը (1998, 2001), Եվրախորհրդարանը (1987, 2000, 2002), ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների Համաշախարհային Խորհուրդը և այլն։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ։ Պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրուգվայը 1965 թվականին։ Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել և ճանաչել են որպես ցեղասպանություն ըստ միջազգային իրավունքի հետևյալ երկրները՝ 1995 թվականի ապրիլի 14-ին Ռուսաստանի Պետդուման ընդունել է` 1915-1922 թվականներին Ցեղասպանություն իրագործողներին դատապարտող և ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչող հռչակագիր: Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ Արամ Քալաջյանի նախաձեռնությամբ` 1982 թվականին երկրի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել է 1915 թվականի Ցեղասպանության փաստը: Հունաստանի խորհրդարանը 1996 թվականի ապրիլի 25-ին է ընդունել 1915 թվականի ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր ճանաչելու մասին որոշումը: Կանադայի խորհրդարանը, Քվեբեկի խորհրդարանականների խմբի ներկայացմամբ, 1996 թվականի ապրիլի 23ին Ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել: Իսկ արդեն 2004 թվականին Կանադայի խորհրդարանի հանրային պալատը ճանաչել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործած Հայոց ցեղասպանությունը: 2000 թվականի մայիսի 12-ին Լիբանանի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանությունը: Հարավավստրալական Նոր Ուելս նահանգի խորհրդարանը, ընդառաջ գնալով տեղի հայ համայնքին, 1997 թվականի ապրիլի 17-ին դատապարտել է Օսմանյան կայսրությունում իրականացված դեպքերը, որակելով դրանք որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն և ապրիլի 24-ը հռչակել Հայոց եղեռնի զոհերի հիշատակման օր: 1988 թվականին Բելգիայի Սենատը 1915 թվականի Ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել և դիմել է Թուրքիայի կառավարությանը` Ցեղասպանությունն ընդունելու կոչով: Բելգիայում Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է սահմանված։ Պատիժը՝ 45 հազար եվրոյից
մինչև մեկ տարվա ազատազրկում։ Ֆրանսիայի Ազգային խորհուրդը 1988 թվականի մայիսի 29-ին 1915 թվականի Ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ է ընդունել: Արգենտինայի Սենատը 1988 թվականի ապրիլի 22-ին որոշում է ընդունել ճանաչել ու դատապարտել Ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ իրագործված հանցանք: Շվեդիայի խորհրդարանը 2000 թվականի մարտի 29-ին հաստատել է արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի կողմից ներկայացված դի-
11
մումը, որը դատապարտում և ճանաչում էր 1915 թվականին թուրքերի իրագործած ոճիրը, պաշտոնապես ճանաչել են 2010 թ.: Մեծ Բիտանիա. Ուելսի Ազգային ժողովը 2002 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը: Նիդերլանդների խորհըրդարանը Ցեղասպանությունը ճանաչել է 2004 թվականին: Սլովակիայի խորհրդարանը Ցեղասպանության փաստը ճանաչել է 2004 թվականին: Գերմանիայի Բունդեստագը 2005 թվականին առանց կրկնակի քըննարկման` միաձայն ընդունել է «1915 թվականի ապրիլի 24-ի կոտորածի 90-ամյակի կապակցությամբ հայերի հիշատակման օրվա» բանաձևը, որում նշվում է, որ Գեր-
Ծաղիկը հնգաթերթ է, որը խորհրդանշում է այն հինգ մայրցամաքները, որտեղ հանգրվան գտավ ցեղասպանությունից մազապուրծ հայ ժողովուրդը, իսկ մանուշակագույնը հայ ժողովըրդի ինքնագիտակցության մեջ է տպավորվել հայ առաքելական եկեղեցու սպասավորների հանդերձանքից։ Մեջտեղի սև գույնը խորհրդանշում է ցեղասպանության արհավիրքն ու սարսափը, նաև այն մեծ վիշտը, որ ունեցավ հայ ժողովուրդը։ Ներսի ճառա-գայթաձև բաց մանուշակագույնը խորհրդանշում է Ցեղասպանության դատապարտմանն ու ճանաչմանը մասնակից լինելը։ Դեղին գույնը խորհրդանշում է արևային լույսը, որն ապրելու ու արարելու հույս է տալիս՝ Ծիծեռ-
մանիան պետք է աջակցի թուրքերի և հայերի համերաշխությանը: Փաստաթղթում
նակաբերդի հուշահամալիրի տեսքով՝ 12 մույ-
տեղի ունեցածը չի որակվում «Ցեղասպանություն» տերմինով, սակայն այնտեղ մի պարբերություն կա, որտեղ ասվում է, որ միջազգային պատմաբանները տեղի ունեցածը անվանում են «Հայոց ցեղասպանություն»: Լիտվայի խորհրդարանը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը դատապարտող բանաձևն ընդունել է 2005 դեկտեմբերին: Վենեսուելայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունել է 2005 թվականի հուլիսի 14ին: Չիլիի Սենատը 2007 թվականի հուլիսին միաձայն որոշում է կայացրել, որում կառավարությանը կոչ է անում` աջակցել հայ ժողովրդին և դատապարտել նրա դեմ իրականացված Ցեղասպանությունը: Բոլիվիա (2014) Շվեյցարիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչումը հետապնդող խումբ է գործում: Խումբը պարբերաբար բարձրացնում է Ցեղասպանությունը ճանաչելու հարցը: Պատմական փաստը ժխտելու
համար Շվեյցարիայում նույնպես քրեական պատասխանատվություն է սահմանված: Բրազիլիայի ամենամեծ նահանգի` Սան Պաուլոյի օրենսդիր խորհուրդը 2006 թվականին ընդունել է ապրիլի 24-ը «1915 թվականին ցեղասպանությանը զոհ գնացած միլիոն ու կես հայերի հիշատակման օր» ճանաչելու մասին օրենք: ԱՄՆ-ի 50 նահանգից 42-ը պաշտոնապես ընդունել և դատապարտել է Ցեղասպանությունը, իսկ քսանչորսը` հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: 2015 թվականի հունվարի 29-ին հաստատվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշանները և հրապարակվեց հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը։ Վերջինս ընթերցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ի կատարումն 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշման` ի պահ հանձնել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին։ Մեկ օրինակը կուղարկվի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, իսկ մեկ օրինակը կպահվի ՀՀ ազգային արխիվում։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կարգախոս ընտրվեց «Հիշում եմ և պահանջում» նախադասությունը, որ հիշեցնում է հայ ընտանիքների պատմությունը, հայերի վերապրած ողբերգության պատմությունը և ամբողջ աշխարհին ներկայացվող պահանջը։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշան ընդունվեց անմոռուկ ծաղիկը, որի անվան հիմքում տարբեր լեզուներով միևնույն իմաստն է՝ հիշի՛ր։ Սա հարյուրամյակի կարգախոսն է ու ուղերձը։
թերով։ http://hy.wikipedia.org
²äðÆÈ # 55, 2015Ã.
12