Criminal Time #1 January 2020

Page 1


I.H.R.P. is a non-profit organization of human rights and legal professionals. Organisation provides expertise and advice on human rights litigation regarding issues of particular international, regional or national importance. It supports efforts to develop international and regional human rights standards, often through litigation before the European Court of Human Rights.The organization started its activity in 2012. I.H.R.P.’s main goal is to contribute to the development of democratic statehood based on the principles of human rights and social justice. We believe that this is the prerequisite for Armenians, as individuals and as a collective, to develop free, dignified, and prosperous lives full of opportunity for human development. I.H.R.P cultivates volunteer-based, non-profit, civically conscious, responsible, proactive and committed activist action and culture. This is one of I.H.R.P.’s founding principles.


Մադագասկարի այս թագուհին հրամայում էր սպանել բոլոր այն մարդկանց, ում տեսնում էր իր երազում. ինչու՞ էր նա այդքան դաժան վարվում այդ մարդկանց հետ Որքան էլ թե թվում է, որ պատմությունն այևu ի զորու չէ մեզ զարմացնել դաժան մարդկանցով, ամեն օր կարող ենք բացահայտել մի նոր դիկտատորի, ով իր տարօրինակություններով կարող է գերազանցել նախորդին։ Այսպիսի մի տարօրինակ թագուհի էր Մադագասկարի թագուհի Ռանավալովնա 1-ինը , ով հրամայում էր սպանել բոլոր այն մարդկանց, ովքեր հայտնվում էին իր երազում։ Ինչու՞ էր նա այդքան դաժան վարվում։ Ռանավալովնան կառավարել է Մադագասկարը 1828-1861թթ-ներին։ Այս թագուհին համարվում է պատմության ամենաարյունարբու թագուհիներից մեկը։ Նա կարող էր մարդուն սպանելու հրաման տալ միայն նրա համար, որ նա ընդհատել էր իրեն առանց իր թույլտվութ-

յան կամ, ասենք, կարող էր դատապարտել մարդուն մահվան միայն նրա համար, որ իր սենյակ էին մտնում այն պահին, երբ ինքը, ասենք, ինչ-որ կարևոր գործով էր զբաղված, անգամ եթե ներս մտնողը ինչ-որ կարևոր ինֆորմացիա հայտնելու պատճառ ուներ։


Թագուհին ստիպում էր, որ իր ենթակաները հսեկն իր քունը, որպեսզի քնելու ընթացքում պալատում ոչ-ոք ավելորդ շարժում կամ աղմուկ չհաներ։ Եթե նման համարձակներ էին գտնվում նրանք նույնպես առանց վարանելու ուղարկվում էին այն աշխարհ։

Սակայն ամենազարմանալին այն էր, որ թագուհին մահվան էր դատապարտում այն մարդկանց, ովքեր հայտնվում էին իր երազում։ Բանն այն է, որ թագուհին հաճախ էր տեսնում մղձավանջներ ու նա կարծում էր, թե այդ մղձավանջների պատճառն այն մարդիկ են, ովքեր հայտնվում են իր մղձավանջային երազներում։ Այսպես՝ մղձավանջային իր երազներում հայտնված բազմաթիվ ենթականեր, հարազատներ ու ընկերներ կարող էին հայտնվել թագուհու ուշադրության կենտրոնում և շուտով զրկվել կյանքից։ Այս խեղճ մարդկանց բախտն էլ չէր բերում. դեռ ոչ ոք չէր կարողանում գտնել այնպիսի մարդու, ով թագուհու երազները ևս կհսկեր անտեղի ներխուժումներից։

Ինչո՞ւ էին Օսմանյան կայսրությունում նախընտրում գնել ու վաճառել հայ

կանանց, և ինչքա՞ն արժեր մեկ գեղեցիկ հայուհին. չբացահայտված փաստեր

Ստրկատիրությունն Օսմանյան կայսրութ-ունում գոյություն ուներ անգամ 19-րդ դարում։ Չնայած այդ ժամանակաշրջանում տարածվեցին օրենքներ, որոնք առհասարակ արգելում էին որևէ կնոջ կամ տղամարդու ստրկացում, այնուամենայնիվ, կայսրությունում դեռևս կային նախընտրելի ստրկուհիներ, ում համար տղամարդիկ պատրաստ էին բավականին թանկ վճարել։ Ինչո՞ւ էին Օսմանյան կայսրությունում նախընտրում գնել ու վաճառել հենց հայ կանանց, ու որքա՞ն արժեր գեղեցիկ հայուհին։ 1880-ական թվականներին ամերիկացի մի լրագրող հրապարակեց հոդված, որտեղ նշում էր, թե որ ազգության կանայք էին ամենանախընտրելին Օսմանյան կայսրությունում, և ո՞ւմ համար էին պատրաստ թանկ վճարել տղամարդիկ։ Պարզվեց, որ հայուհիները զբաղեցնում էին երկրորդ հորիզոնականը։ Առաջին հորիզոնականում չերքեզ կանայք էին, ում համար տղամարդիկ ուղղակի պատրաստ էին հերթեր կանգնել։ Այս կանանց նկարագրում էին որպես գեղեցկուհիների, և նրանցից յուրաքանչյուրն արժեր 500 լիրա։ Հայ կանայք ինչ-որ առումով զիջում էին իրենց տեղը։ Գեղեցիկ հայուհին կարող էր արժենալ մինչև 200 լիրա, իսկ ոչ այնքան գեղեցիկ արտաքինով հայուհու համար կարող էին անգամ վճարել ընդամենը 30 լիրա։ Հայուհիները բավականին մեծ պահանջարկ ունեին։ Աղբյուրները նշում էին, որ նրանք մուգ մազերով ու մուգ աչքերով էին, բայց ունեին նուրբ ու գեղեցիկ մաշկ։ Նրանց հիմնականում բերում էին Սիրիայից ու հետո վաճառում ստրկության։ Երրորդ հորիզանականում արդեն հեթանոս կանայք էին, ովքեր անգամ 20 լիրա կարող էին չարժենալ։



Ամենադաժան երեխա մարդասպանները. նրանք սպանել են իրենց ծնողներին և ընկերներին Մերի Բելլը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ «ամենահայտնի» աղջիկներից է: Նա 1968-ին՝ 11 տարեկանում, իր 13 տարեկան ընկերուհու հետ, 2 ամսվա ընթացքում երկու տղա երեխա է խեղդել՝ 4 և 3 տարեկան: 3 տարեկան Բրայան Հոուի դին հայտնաբերել են խոտերի միջից՝ 4 տարեկան Մարտին Բրաունի մահից մի քանի օր անց: Նրա մազերը եղել են կտրված, ազդրերը՝ ներարկված, իսկ սեռական օրգանները՝ մասամբ թլփատված: Բացի այդ վնասվածքներից, նրա ստամոքսի վրա «Մ» տառի տեսքով նշան է եղել: Հետաքննությունից պարզվել է, որ դա արել է Մերի Բելը, նա մատնել է իրեն՝ մանրամասն նկարագրելով հանցագործության գործիք մկրատը, որով խաղացել է Բրայանը: Ընտանեկան դրությունն ազդել է աղջը-

կա վարքագծի վրա: Նա երկար ժամանակ մտածել է, որ ինքը սովորական հանցագործ Բիլլի Բելլի դուստրն է: Մինչև հիմա հայտնի չէ, թե ո՞վ է նրա կենսաբանական հայրը: Մերին խոստովանել է, որ իր մարմնավաճառ մայրը 4 տարեկանից ստիպել է իր հաճախորդների հետ սեռական հարաբություններ ունենալ:

Մարմնավաճառ մայրը 4 տարեկանից ստիպել է իր հաճախորդների հետ սեռական հարաբություններ ունենալ Դատարանը որոշել է, որ նա չափազանց փոքր է բանտի համար, միևնույն ժամանակ վտանգավոր է նաև հոգեբուժարան տեղափոխել, որտեղ հոգեկան խնդիրներով երեխաներ են եղել: Դատաքննության ընթացքում, մայրը մամուլին բազմիցս վաճառել է Մերիի պատմությունը: Աղջկան 23 տարի հետո ազատ են արձակել: Այժմ նա ապրում է այլ անուն-ազգանունով: Այս գործը հայտնի է որպես «Մերի Բելլի գործ».

Ջոն Վենեյբլսն ու Ռոբերտ Թոմփսոնը դատապարտվել են ցմահ ազատազրկման, չնայած այն հանգամանքին, որ հանցագործության ժամանակ եղել են ընդամենը 9 տարեկան: Նրանց գործած հանցագործությունը շոկ է առաջացրել Բրիտանիայում:


Նրանց գործած հանցագործությունը շոկ է առաջացրել Բրիտանիայում: 1993թ-ի փետրվարի 12-ին 2 տարեկան Ջեյմս Բուլգերի մայրը երեխային մի քանի րոպեյով թողնում է մսի խանութի մուտքի մոտ և մտնում խանութ, մտածելով որ հերթ չկա և ինքը շուտ կվերադառնա: Այդ ժամանակ խանութի մոտակայքում գտնվող ու գողությամբ զբաղված դեռահասները երեխային առևանգում են և տպավորություն ստեղծում, որ երեխան կորել է: Ջոնն ու Ռոբերտը տղային քաշ են տալիս երկաթգիծ, վրան ներկ լցնում, գազանաբար ծեծում փայտով, աղյուսով ու երկաթյա ձողերով, քարեր նետում նրա վրա, անարգում մարմինը, որից հետո դին թողնում են երկաթգծի վրա, տպավորություն ստեղծելու, թե իբր դժբախտ պատահար է եղել:

15-ամյա մի աղջիկ սպանել է իր փոքրիկ հարևանին և թաքցրել դիակը: Ալիսա Բուստամանտը ծրագրել է սպանությունը՝ նախապես ժամ ընտրելով: Նա հարձակվել է աղջկա վրա, խեղդել, կտրել կոկորդը, հետո՝ դանակահարել: Նա հարձակվել է աղջկա վրա, խեղդել, կտրել կոկորդը, հետո՝ դանակահարել: 9-ամյա Էլիզաբեթի անհետացումից հետո Բուստամանտին հարցաքննել են և պարզել, թե նա որտեղ է թաքցրել Էլիզաբեթի դին: Նա ոստիկանությանն ասել է, որ այդպես ցանկացել է պարզել, թե ի՞նչ են զգում մարդասպանները՝ սպանություն գործելիս:

1944 թ-ի հունիսի 16-ին ԱՄՆ-ն նոր ռեկորդ է սահմանել՝ օրինական կերպով մահապատժի ենթարկելով Ջորջ Սթիննի անունով 14 տարեկան տղայի: Ջորջը դատապարտվել է երկու՝ 11 և 8 տարեկան աղջիկների սպանության համար, որոնց մարմինները հայտ-

նաբերվել են կիրճում: Աղջիկները գլխուղեղի ծանր վնասվածքներ են ստացել: Ջորջը խոստովանել է, որ սկզբում փորձել է սեռական հարաբերություններ ունենալ նրանցից մեկի հետ, բայց ամեն ինչ ավարտվել է սպանությամբ:

Սկզբում փորձել է սեռական հարաբերություններ ունենալ նրանցից մեկի հետ, բայց ամեն ինչ ավարտվել է սպանությամբ: Ջորջը մեղադրվել է առաջին կարգի սպանության մեջ, մահապատժի ենթարկվել՝ էլեկտրական աթոռի միջոցով: Դատավճիռը կայացվել է Հարավային Կարոլինայի նահանգում:

1998 թ-ի մայիսի 20-ին Քինկելին դասընկերոջից գողացված զենք գնելու համար հեռացրել են դպրոցից: Նա ընդունել է մեղքը, և ոստիկանությունը նրան ազատ է արձակել: Տանը, հայրը նրան ասել է, որ եթե չհամագործակցեր ոստիկանության հետ, իրեն գիշերօթիկ կուղարկեին: Ժամը 15: 30-ին Քինկելին վերցրել է ծնողների սենյակում պահված հրացանը, լիցքավորել ու, գնալով խոհանոց, սպանել է հորը:



Ժամը 18: 00-ին մայրն է վերադարձել: Տղա երկու անգամ կրակել է մոր ծոծրակին, երեք անգամ դեմքին և մեկ անգամ՝ սրտին: Հետո պնդել է, ո այդպես ցանկացել է ծնողներին ազատել, որոնք իր պատճառով կարող էին խնդիրներ ունենալ օրենքի հետ:Հաջորդ օրը տղան մոր մեքենայով գնացել է դպրոց: Նա երկար վերարկու է հագել, որի տակ թաքցրել է զենք, որսորդական դանակ և փամփուշտներ: 2 աշակերտի նա սպանել է, 24-ին՝ վիրավորել: 1999-ին նրան դատապարտել են 111 տարվա ազատազրկման՝ առանց վաղաժամկետ ազատման: Դատավճռի ժամանակ նա ընդունել է մեղքն ու ներողություն խնդրել՝ իր ծնողներին և աշակերտներին սպանելու համար:

1983-ին Սինձի Քոլերը և Շիրլի Վոլֆն իրենց զվարճանքի համար զոհեր են փնտրել: Սովորաբար նրանք զբաղվել են վանդալիզմով և մեքենաների առևանգմամբ, բայց մի անգամ աղջիկները ցույց են տվել, թե ի՞նչ աստիճանի խելագար են: Մի անգամ նրանք թակել են անծանոթ տան դուռը, որը մի տարեց կին է բացել: Տեսնելով երկու՝ 14-15 երիտասարդ աղջիկների, կինն առանց վարանելու նրանց ներս է հրավիրել, հուսալով նրանց հետ զրուցել և թեյ խմել: Աղջիկները ծեր կնոջը զբաղեցրել են հետաքրքիր պատմություններով: Հետո նրանցից մեկը բռնել է կնոջ պարանոցից, մյուսը գնացել է խոհանոց՝ դանակի հետևից: Շիրլին 28 անգամ դանակով հարվածել է կնոջը: Աղջիկներն անհետացել են հանցագործության վայրից, բայց շու-

տով կալանավորվել են:

1996 թ. փետրվարի 2-ին կրակոցների հետևանքով փլուզվել է հանրային միջնակարգ դպրոց, և բազմաթիվ աշակերտներ պատանդ են վերցվել: Բարրի Լուկատիսը հագել է իր լավագույն կովբոյական կոստյումը և մտել այն դասասենյակը, որտեղ իր դասարանը հանրահաշվի դասն է արել: Համադասարանցիների մեծամասնությունը ծիծաղել է Բարրիի կոստյումի վրա՝ նրան համարելով սովորականից ավելի տարօրինակ: Նրանք չեն էլ ենադրել, որ տղան կոստյումի տակ երկու ատրճանակ, մի հրացան և 78 պարկուճ է թաքցնում: Նա կրակել է, սկզբում 14ամյա մի աղջիկ է տուժել: Մի քանի վայրկյան հետո ևս մի քանի մարդ նրա զոհն է դարձել, իսկ աշակերտները մոտ 10 րոպե պատանդ են մնացել իր մոտ, մինչև որ դպրոցի մարզիչը հնարքով նրանց ազատել է տղայից: Ականատեսների վկայությամբ տղան գոռացել է. «Սա ավելի հետաքրքիր է, քան հանրահաշվի դասն, այնպես չէ՞»: Այս հատվածը Սթիվեն Քինգի «Զայրույթ» վեպից մեջբերում է, որտեղ գլխավոր հերոսը սպանում է երկու ուսուցիչներին և դասարանին պատանդ վերցնում: Բարրին այժմ ցմահ պատիժ է կրում:

1998 թ. նոյեմբերի 3-ին Ջոշուա Ֆիլիպսը 14 տարեկան է եղել, երբ նրանց հարևանը կորել է:


Մի անգամ՝ առավոտյան, Ջոշուայի մայրը նրա սենյակը մաքրելիս, մահճակալի տակից հայտնաբերել է տղայի խոնավ շորերը: Սկզբում կինը մտածել է, որ տղայի ջրային ներքնակը ծակվել է, և ջուր է հոսում: Նա ներքնակը ցանկացել է շրջել, որ չորացնի այն, բայց նկատել է, որ այն ծակված է և անցքը փակված է որդու կոշիկով: Ավելի ուշ, կինը ներքնակի միջից հայտնաբերել է իրենց 8-ամյա հարևանի դին :

Մինչև այսօր հայտնի չէ, թե Ֆիլիպսն ինչո՞ւ է դիմել այդ քայլին: Նա ասել է, որ բեյսբոլի ձողով պատահաբար հարվածել է աղջկա աչքին, նա սկսել է գոռալ, ինքը խուճապի է մատնվել, աղջկան քաշ է տվել իր սենյակ, և սկսել է այնքան ծեծել, մինչև նա լռի: Դատավորները չեն հավատացել այս պատմությանը և նրան մեղադրել են առաջին աստիճանի սպանության մեջ: Քանի որ Ջոշուան դեռ 16 տարեկան չկար, նրան մահապատժի չեն ենթարկել: Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց ազատման իրավունքի:

39-ամյա Ջոան Հիթոնին և իր երկու դուստրերին՝ 10-ամյա Ջենիֆերին և 8-ամյա Մելիսային հայտնաբերվել են իրենց տանը՝ մահացած:


Նրանց մարմինների մեջ այնքան խորն են մխրճված եղել դանակները, որ Մելիսայի պարանոցից հանելիս դրանցից մեկը կոտրվել է: Ոստիկանությունը հայտնել է, որ կնոջ մարմնի վրա 60 ծակած-կտրած վերք է եղել, իսկ աղջիկների՝ մոտ 30: Կնոջ մարմնի վրա 60 ծակած-կտրած վերք է եղել, իսկ աղջիկների՝ մոտ 30: Ոստիկանությունը պնդել է, որ հանցագործության դրդապատճառը եղել է գողությունը, հանցագործը տեսնելով, որ բռնվում է, վերցնելով դանակը և ընկնելով աֆեկտի մեջ, սպանել է նրանց: Ենթադրվել է նաև, որ հանցագործը այդ նույն թաղամասից է և նրա ձեռքը պետք է որ վնասվածք ունենա: Ոստիկաններն այդ նույն օրը ձերբակալել են 15 ամյա Քրեյգ Փրայսին ՝ վնասված ձեռքով, սակայն նա ասել է, որ մեքենայի պատուհանը կոտրելով է այն վնասել: Ոստիկանությունը չի

հավատացել այդ պատմությանը, խուզարկելով նրա սենյակն, այնտեղից դանակ, ձեռնոցներ և այլ արյունոտ ապացույցներ է հայտնաբերել: Խուզարկելով նրա սենյակն, այնտեղից դանակ, ձեռնոցներ և այլ արյունոտ ապացույցներ է հայտնաբերել:


Նա խոստովանել է, որ երկու տարի առաջ մեկ այլ սպանություն էլ է գործել: 16 տարին բոլորելուց մեկ օր առաջ նրան դատապարտել են ցմահ ազատազրկման:

Ջեյմս Պոմերոյը, որը ծնվել է 1859-ին, Միացյալ Նահանգների պատմության մեջ հիշատակվում է որպես ամենաերիտասարդը, որն առաջին աստիճանի սպանություն է գործել: Այլ երեխաների նկատմամբ իր դաժան գործողությունները նա սկսել է 11 տարեկանից: Նա յոթ երեխաների տարել է ամայի վայրեր, մերկացրել է նրանց, կապել և խոշտանգել՝ օգտագործելով դանակ կամ ասեղներով ծակծկել նրանց մարմինը:

Գլխարկներ իրենց մարմիններին: Նա ձերբակալվել և ուղարկվել է ուղղիչ դպրոց, որտեղ մնացել է մինչև 21 տարեկանը: Սակայն մեկ ու կես տարի անց օրինակելի վարքի համար ազատ է արձակվել: Երեք տարի անց նա փոխվել է՝ վատ տղայից վերածվելով հրեշի: Նա առևանգել ու սպանել է 10-ամյա մի աղջկա, մեղադրվել 4-ամյա մի տղայի սպանության մեջ, որի այլանդակված մարմինը հայտնաբերվել է ծովածոցերից մեկում: Dorchester’s Gulf- ում: Չնայած ապացույցների բացակայությանը, նա մեղավոր է ճանաչվել: Մարմինը պահել է մոխրի մեջ՝ խանութի նկուղում: Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման, մահացել է 72 տարեկան հասակում:

ՌԴ-ում ԱԻՆ աշխատակիցը 13 տարի շարունակ բռնաբարել ու սպանել է կանանց

Ռուսաստանում՝ Ուրալում, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից Ալեքսեյ ֆալկինը ցմահ դատապարտվել է՝ 13 տարի շարունակ կանանց բռնաբարելու ու սպանելու համար: Դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման՝ հատուկ ռեժիմով գաղութում: Բացի այդ, դատարանի որոշմամբ դատապարտյալը պետք է սպանված կանանցից մեկի մորը, որպես բարոյական վնասի փոխհատուցում, 2 միլիոն ռուբլի վճարի: Ըստ քրեական գործի նյութերի, «ԱԻՆ-ի մոլագարը» հանցագործությունները կատարել է 2004-ից մինչև 2017 թվականն ընկած ժամանակահատվածում: Չարագործի գործողություններից տուժել է 8 կին, որոնցից 2-ն անչափահաս աղջիկներ: Կանանցից երեքը եղել են 20, 30 և 43 տարեկան, որոնք մահացել են ստացված վնասվածքներից: Այս սպանությունները մարդասպանը գործել է 2004, 2005 և 2017 թվականներին: Հիմնականում տուժել են այն կանայք, որոնք ակտիվորեն դիմադրել են հանցագործին: Կենդանի մնացածներն այնքան վախեցած են եղել և իրավապահ մարմինների նըկատմամբ անվստահ, որ չեն դիմել ոստիկանություն: 1975 թվականին ծնված տուժած կանանցից մեկին բռնաբարողը 2012-ին փորձել է ծակոտել պտուտակահանով: Լսելով կնոջ բղավոցները, երկու տղամարդ օգնության են հասել ու փրկել նրան: Հատկանշական է, որ քըննիչները հնարավորություն ունեցել են դեռ հինգ տարի առաջ բացահայտել մոլագարին:


2013 թվականին նրան ձերբակալել են բռնաբարության համար: Նրա զոհը երիտասարդ ուսուցչուհի է եղել, որին հանցագործը համաձայնել է 400 ռուբլով տուն հասցնել: Արդյունքում նա կնոջը տարել է անտառ և բռնաբարել: Ֆալկինը հետագայում հայտարարել է, որ տուժողը չի ունեցել անհրաժեշտ գումարը և ինքն առաջարկել է «վարձահատույց լինել»:

Հարցաքննելով մի քանի հարյուր մարդու, քըննիչները «դուրս են եկել» Ֆալկինի վրա: Հարցաքննության ընթացքում նա մեղավոր է ճանաչել: Նրան դատապարտել են ընդամենը 3,5 տարի, բայց 2 տարուց հետո համաներմամբ ազատ է արձակվել: Դատարանը չի ուսումնասիրել նրա կապն այլ նմանատիպ հանցագործությունների հետ:


Ձերբակալությունից հետո Ֆալկինի կյանքը խառնվել է իրար, նա կորցրել է աշխատանքըն՝ արտակարգ իրավիճակների նախարարությունում, հարազատներն ու ընկերները հեռացել են նրանից: Ազատվելուց հետո նա նոր ընկերուհի է գըտել, աշխատանքի է ընդունվել գործարանում որպես խառատ և նորից «դուրս եկել որսի»: 2017 թվականի ապրիլի 15-ին Ֆալկինը հարձակվել է շքամուտքից դուրս եկող մի կնոջ վրա, որը կողքի շենք ընկերուհու տուն գնալիս է եղել: «Իրան ո՛չ 5, ո՛չ 10 և ո՛չ էլ 1 ժամից չհայտնվեց ընկերուհու տանը: Երեկոյան նա չվերադարձավ տուն և ամուսինը ահազանգեց», – պատմել է կնոջ ընտանիքի մտերիմը: Թաղամասի գրեթե ամբողջ բնակչությունը որոնել է 30-ամյա կնոջը: Նրանք ստուգել են բոլոր բակերը, շքամուտքերն ու տանիքները, այգիներն ու կոյուղագծերի խոռոչները: Դեպքի հաջորդ օրը, նկուղներից մեկի մուտքի մոտ հայտնաբերվել են արյան հետքեր: Նշենք, որ սոցիալական ցանցերում հայտնի

որպես «Ուրալի Չիկատիլո» Ալեքսեյ Ֆալկինը բավականին խելացի և օրինակելի մարդու տը-պավորություն է թողել: Նա հավաքել է դուստրերի ու զինվորական ծառայության, ընկերների հետ ճամփորդությունների նկարները: Շատ նկարներում Ալեքսեյը հրշեջի համազգեստով է եղել: Ընկերները նրա վարքագծում կասկածելի ոչինչ չեն նկատել: Նախաքննության ընթացքում Ֆալկինը փորձել է հոգեկան հիվանդ ձևանալ: «Ես հոգեկան հիվանդ եմ, երբեմն ինձ այնպիսի մտքեր են այցելում, որոնցից չեմ կարողանում ազատվել: Դրանք սպանության մասին են, բայց ես հիմար չեմ, որ փչացնեմ կյանքս ու դիմեմ հոգեբույժի: Իսկ ընդհանրապես ես մի շարք հանցանքներ են գործել»,-դատարանում հայտարարել է Ֆալկինը: Դատարանն անմիջապես ենթադրել է, որ սեռական հակումներով մոլագարը հոգեկան հիվանդ է ձևանում: «Ալեքսեյ Ֆալկինը ծառայել է բանակում, աշխատել է արտակարգ իրավիճակների նախարարությունում, եղել է հրշեջ, նա ունեցել է կին և երեխաներ, հետո աշխատել է որպես խառատ:


Այս ամենը վկայում են, որ նա ամբողջովին առողջ է, քանի որ հոգեկան հիվանդին նույնիսկ թույլ չէին տա մոտենալ խառատի հաստոցին», -ասված է եղել միջնորդագրում՝ պահանջելով, որ նա պատասխանատվության ենթարկվի: Դիմումը ստորագրել է ավելի քան 6 հազար մարդ: Դիմումում նշվել է նաև, որ մի քանի տարի առաջ Ֆալկինը դատի է տվել գործատուին և շահել գործը: «Հնարավո՞ր է, որ անհավասարակշիռ անձը հաղթի դատական գործեր, աշխատի և ծառայի այդպիսի տեղերում»,-ասված է եղել հանրագրում:

Թաիլանդի այս թագուհին խեղդվեց իր սպասավորների աչքի առաջ, սակայն նրանցից ոչ ոք չօգնեց նրան. ինչո՞ւ նրանք այդքան դաժան եղան

Երբեմն օրենքներն ու կանոնները ոչ միայն օգնում են կարգուկանոն հաստատել կամ պաշտպանել ինչ-որ մեկի ազատություններն ու իրավունքները, այլ նաև պատճառ են դառնում անմեղ մահերի ու սարսափելի դժբախտությունների։ Այս ամենի ապացույցը Թաիլանդի ամենաերիտասարդ թագուհիներից մեկի պատմությունն է, ով չնայած խեղդվեց իր սպասավորների աչքի առաջ, սակայն նրանցից ոչ ոք նրան չօգնեց. ինչո՞ւ։ Ամեն բան տեղի ունեցավ այսպես․ Թաիլանդի (այդ ժամանակ՝ Սիամի) երիտասարդ թագուհի Սունանդհա Կումարիրատանան Ռամի 4րդի աղջիկն էր և Չուլալոնգկորնի 4 կանանցից մեկը: Երբ 1880թ. թագուհին, ով այդ ժամանակ 20 տարեկան էր, իր սպասավորների և պալատականների հետ նավով գնում էր իր ամառային դղյակ, հանկարծակի ընկավ նավից, սակայն նրան ոչ ոք չշտապեց օգնել:

Չնայած նավում կային մի շարք սպասավորներ, ովքեր կարող էին օգնել նրան, ոչ ոք չէր պատրաստվում փրկել թագուհուն միայն մեկ պատճառով՝ ոչ մի սպասավոր իրավունք չուներ դիպչելու թագուհիներին, այլապես մահվան կենթարկվեր: Այդպիսով՝ թագուհի Սունանդհան խեղդվեց նրանց աչքի առաջ, բայց նրանք նախընտրեցին ռիսկի չդիմել ու վտանգի չենթարկել իրենց կյանքը։ Կնոջ մահով տառապող թագավորը ամառային դղյակ Բանգ Պա-Ինում կառուցեց հուշակոթող՝ ի պատիվ իր հանգուցյալ կնոջ: Մինչ օրս այդ հուշակոթողը կարծես հիշեցնում է, որ երբեմն կանոնները պետք է լինեն այնպիսին, որ դրանցից չտուժեն հենց այդ կանոնները սահմանողներն ու ստեղծողները։ Այս դժբախտ պատահարն ընդմիշտ մնաց պատմության էջերում և մեծ դաս եղավ Թաիլանդի մնացած թագուհիների ու թագավորների համար։


A1 UNLIMITED HOME HEALTH CARE, INC 3200 W Burbank Blvd, Burbank, CA 91505

(323) 331-3088 Ի՞նչ էին ուտում ԽՍՀՄ-ում մահվան դատապարտվածները գնդակահարությունից առաջ. ցավալի ճշմարտություն պատմության խորքերից

Ինչքան էլ մարազմատիկ թվա, բայց ԽՍՀՄում գնդակահարության դատապարտված «դավաճաններն» իրավունք ունեին վերջին անգամ սնվելու, սակայն ի՞նչ էին նրանք ուտում գնդակահարությունից առաջ։

Skilled Nursing Care Private Duty Nursing Patient observation and assessment Home Medical Equipment and supplies Infusion therapy Wound care Rehabilitation Respiratory therapy Catheter management Diabetic education Palliative care and pain management Blood draw and laboratory support Ostomy Care Medication monitoring Patient / family health education Physical therapy Occupational therapy Speech therapy Nutritional assessment and support Home Health Aides Medical Social services

1937թ.-ին, որը համարվում է ռեպրեսիայի ամենահայտնի տարին, մահվան դատապարտվածներն անգամ իրավունք չունեին վերջին ցանկության, չնայած դա շատ ընդունված էր Անգլիայում ու Ֆրանսիայում, որտեղ վերջին ցանկությունն ամենակարևորն էր մահացողի համար, ու դա փորձում էին անպայման իրագործել։ ԽՍՀՄ-ում 30-ականներին դրան անգամ ծիծաղով էին վերաբերվում ու ուզում էին հասկանալ, թե ինչպես կարող է ինչ-որ մեկն անգամ մտքով անցկացնել, որ պետք է վերջին ցանկություն հայտնի։ Գնդակահարության դատապարտված մարդկանց դատավճռից մի քանի րոպե հետո արդեն տանում էին հատուկ սենյակ, որտեղ էլ նրան տեղում գնդակահարում էին՝ ժամանակ չտալով անգամ մտածելու մահվան մասին։ Ամեն բան փոխվեց Խրուշչովի ժամանակ, երբ մահացողին մի քանի օր ժամանակ էին տալիս, որ նա վայելի կյանքի վերջին օրերն ու տալիս էին վերջին սնունդն ունենալու իրավունք։


Որպես կանոն, դա այնպիսի մի սնունդ էր, որը կցանականար ուտել մահացողը, սակայն շուտով, երբ պարզ դարձավ, որ մահացողի մտքով կարող է ամեն ինչ էլ անցնել, իսկ ԽՍՀՄ ղեկավարությունը պարտավոր չէ նրա ցանկություններն իրագործել, ամեն բան փոխվեց։

Նրանք ուղղակի ուտում էին բանտային հերթական սնունդը, որը սուպ էր։ Շատ հաճախ սուպը մատուցելուց հետո անգամ մարդը չէր էլ իմանում, որ դա նրա վերջին սնունդն է։ Նա հաճույքով ուտում էր ուտելիքը, իսկ մի քանի ժամ անց արդեն անշնչացած ընկնում էր գետնին։ Ու այս ամենը շարունակվում էր տարիներ շարունակ, մինչև որ ԽՍՀՄ-ը մնաց անցյալում, նրա դաժան ռեպրեսիաները՝ նույնպես։

Ինչո՞ւ 64 մարդ, այդ թվում՝ երեխաներ, այրվեցին ռուսական Կեմերովոյի առևտրի կենտրոնում

Ռուսաստանում երեխաների հետ կապված ողբերգական դեպքերը բազմապատկվում են: Ռուսների արձագանքը՝ վիշտ և մեղադրանք իշխանությունների հասցեին։ Մարտի 27-ի առավոտյան փրկարարները 64 մարմին են հայտնաբերել ռուսական Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ ճանաչվել է 25 մարմին: Մեծ մասը՝ երեխաների:

Հաղորդվում է նաև, որ հիվանդանոցներում 13 տուժած կա (ընդհանուր նրանք մոտ 40-ն են), մեծ մասը՝ շմոլ գազով թունավորվելու հետևանքով: Մարտի լույս 27-ի գիշերը Կեմերովո է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա ծաղիկներ է դրել այրված առևտրի կենտրոնի մոտ տարերայնորեն ստեղծված հուշարձանին, արտահերթ խորհրդակցություն է անցկացրել և այցելել հիվանդանոցում գտնվող տուժածներին: Սակայն Պուտինն այդպես էլ հանրային հայտարարություն չի արել, որը շատերը նրանից սպասում էին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կեմերովոյում՝ ողբերգության վայրում: 2018թ-ի մարտի 27 REUTERS/Ալեքսեյ Դրուժինին Դրան, մասնավորապես, սպասում էին «Ձմեռային բալի» մոտ մարտի 27-ի առավոտյան անցկացվող հանրահավաքի մասնակիցները: Հանրահավաքին պահանջում էին տեղական իշխանությունների հրաժարականը և այն, որ իրենց առջև ելույթ ունենա Պուտինը:


Ինտերֆաքսի տվյալներով՝ առևտրի կենտրոնի դիմաց գտնվող հրապարակում մոտ 300 մարդ էր հավաքվել, սակայն տեսագրության մեջ երևում է, որ մարդիկ ավելի շատ են: Նախագահ Պուտինը ցուցարարների մոտ դուրս չեկավ, դրա փոխարեն նա հանդիպում անցկացրեց ինչ-որ «նախաձեռնող խմբի» հետ: Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ հրդեհի բռնկումից անցած երկու օրվա ընթացքում ոչ մի պաշտոնյա հրաժարական չի տվել: Նրանցից մեկն, ով, ըստ ցուցարարների, պետք է հրաժարական տա, Կեմերովոյի շրջանի մարզպետ Աման Տուլեևն է, որն այդ պաշտոնը զբաղեցնում է արդեն 25 տարի: Մարզպետը այդպես էկ չի այցելել ողբերգության վայրը՝ մեկնաբանելով, որ իր ավտոշարասյունը կխանգարի փրկարարների աշխատանքին: Կեմերովոյի բնակիչներին այդ բացատրությունը համոզիչ չի թվացել, և նրանք պահանջում են, որ նա լքի իր պաշտոնը: Կրեմլում Տուլեևին աջակցում են, Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Տուլեևի հանդեպ պահանջների մասին հարցերը կոռեկտ չեն: Ռուսաստանում նախկինի պես համազգային սուգ չի հայտարարվել: Մեկը մյուսի ետևից տարբեր շրջաններ իրենց մոտ սգո օր են հայտարարում: Մարդիկ հանդիպումներ են կազմակերպում Ֆեյսբուքում, որտեղ պայմանավորվում են Կեմերովոյում զոհվածների հիշատակի համար հավաքվելու մասին: Այդպիսի ակցիաներ կանցկացվեն այսօր Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Meduza առցանց պարբերականի երեկվա ռեպորտաժից հայտնի է դարձել Ալեքսանդր և Օլգա Լիլևալիների պատմության մասին: Առևտրի կենտրոնում հրդեհի բռնկման ժամանակ այնտեղ էին գտնվում նրանց երեք աղջիկները: Ավագները 11-ական տարեկան էին, կրտսերը՝ 5: Նրանք կինոթատրոնում մուլտֆիլմ էին նայում, մինչ հայրը սպասում էր ներքևում: Երբ սկսվել է հրդեհը, Ալեքսանդրը փորձել է փրկել աղջիկներին, սակայն չի կարողացել: Երեք երեխաներն էլ մահացել են:

Ինչո՞ւ է տեղի ունեցել հրդեհը և ինչո՞ւ է այն այդպիսի մասշտաբների հասել

Հրդեհի պատճառների մասին վերջնական տեղեկատվություն դեռևս չկա: Հայտնի է միայն, որ հրդեհային ազդանշանը չի աշխատել, թեև վարկած կա, որ այն անջատել էր կենտրոնի պահակն այն բանից հետո, երբ նրան հաղորդել են հրդեհի մասին: Այդ պահակը ձերբակալված է: Հայտնի է հետևյալը. • «Ձմեռային բալ» առևտրի և զվարճանքների կենտրոնը խմորեղենի նախկին ֆաբրիկայի տեղում է կառուցվել: Շինարարության մեջ օգտագործվել են էժան նյութեր, որոնք այրվելիս գազ են արձակում։ • «Ելք» ցուցանակները դահլիճում չէին վառվում։ • Որոշ կինոդահլիճների դռները փակ են եղել դրսից: Դեռևս ոչ ոք չի կարող հստակ պա-տասխանել, թե ինչու: Կա Ռուսաստանի կինոթատրոնների տերերի ասոցիացայի վարկածը: Դրա ղեկավարն ասել է, որ «Ձմեռային բալի» աշխատակիցները փակել են դահլիճները, որովհետև, հնարավոր է, որ դահլիճում ավելի շատ հանդիսատես է եղել, քան վաճառված տոմսերն են: Մշակույթի նախարարությունը միանգամից արձագանքել է և այդ վարկածն անվանել «պատասխանատվությունից փախչելու ցինիկ փորձ»: • Կենտրոնի աշխատակիցները չեն իմացել, թե ինչ անել, նրանց ոչ ոք արտակարգ իրավիճակների մասին ինստրուկտաժ չէր արել:




Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.