“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)
ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)
Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:
»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2022
2
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
ենք շարժվում էին դեպի նպատակակետ։
Արցախի Ջրաբերդն ու նրա բացառիկ ռազմավարական կառույցը Արցախի պատմական կարևորագույն արժեքներից ու զարդերից մեկը Ջրաբերդն է։ Պատմական տեղեկությունները հայտնում են, որ բերդը կառուցվել է Արշակունիների դինաստիայի օրոք։ 7-րդ դարի հայ պատմիչ Մովսես Կաղանկատվացին իր պատմական աշխատությունում արդեն իսկ հիշատակում է բերդի մասին։ Դա արդեն իսկ փաստում է բերդի կարևորության մասին։ Արդեն իսկ 18-րդ դարում բերդը հայտնի էր՝ որպես Արցախի ամենահզոր պաշտպանական կառույցներից մեկը։ Այն հայտնի է եղել նաև՝ որպես կարևորագույն մելիքական կենտրոն։ Ջրաբերդի պատմական տեղեկությունների մասին կարելի է երկար խոսել, քանի որ կան արժեքավոր տեղեկություններ։ Սակայն պատմական տեղեկությունների կողքին կարիք կա հիշատակելու նաև հայ անվանի գրող, վիպասան Րաֆֆու ակնարկը Ջրաբերդի մասին։ 1881 թվականին Րաֆֆին ճանապարհորդում է դեպի Արցախ և այդ ճանապարհորդության ժամանակ նա ուղեկցորդի հետ այցելում է նաև Ջրաբերդ և իր հիշողությունների մասին գրում «Ջրաբերդ» հուշագրական հոդվածում.
«Ջրաբե՜րդ, այդ անունը լսելիս իմ սիրտը բաբախում էր և ուրախությունից, և տրտմությունից։ Ես պիտի տեսնեի այն բերդը, որ շատ անգամ պահել, պահպանել էր մեր հայրերին պարսիկների, թաթարների, արաբների և կովկասյան լեռնաբնակների հարձակումներից։ Մենք պիտի իջնեինք Թարթարի ձորը։ Բերդը տեսնելու համար պետք էր անցնել գետը։ Ես անցա կամուրջը։ Այժմ գտնվում էի գետաձորի հատակի վրա։ Չորեք կողմից բարձրանում են անտառապատ լեռներ։ Նայում ես դեպի վեր, երկնքի մի նեղ շերտն ես տեսնում։ Նայում ես դեպի ցած, և մտածում ես, որ ահա գտնվում ես անդունդի շրթունքների մոտ, որը իր ահագին բերանը բաց արած պատրաստվում է կլանել քեզ։ -Դա Ջրաբերդն է,- ասում է առաջնորդը, ցույց տալով վիթխարի քարաժայռը։ -Նրա լայնանիստ գագաթի վրա գտնվում են բերդի ավերակները»։ (Հատվածը վերցված է Րաֆֆու երկերի ժողովածուի 10-րդ հատորից։ Երևան, 1991 թվական, էջ 63): Հետաքրքրական է, որ Րաֆֆին մանրամասն ներկայացնում է տարածքի բնությունը, տեղանքը, կատարում է աշխարհագրական վերլուծություններ, ինչպես նաև իր գրչով փոխանցում այն բնությունը, որը հաղթահարելով՝ իր-
գետից, և այդ պատճառով էլ անցքը կոչվում է ջրագող։ Քարե սանդուղքների յուրաքանչյուրի վրա կանգնած էր լինում մի-մի մարդ, վերջինը գտնվում էր գետի ափի մոտ։ Նա ընդունում էր իր մոտ կանգնողից դատարկ ամանը և փոխարենը տալիս էր նրան ջրով լցվածը, և այդպես ամանները ձեռքից ձեռք անցնելով վերևից ստացվում էր դատարկը, իսկ ներքևից տրվում էր լիքը, և մի քանի րոպեի մեջ լցվում է ջրի ահագին ավազանը, որ գտնվում էր բերդի մեջ, անցքի մուտքի մոտ»։ (Նույն տեղում` էջ 65):
Ինչպե՞ս են Քաբուլի հայերը զինաթափում անգլիացի զինվորականներին` հայկական եկեղեցի մտնելուց առաջ
«Բերդի գլխավոր դռան հսկա կամարներն են միայն մնացել։ Այդ դռներից ներս մտնելով, մի օձապտույտ ճանապարհ, ապառաժների կուրծքը քերելով, դեպի վեր է բարձրանում։ Ճանապարհի հին սանդուղքները այժմ ծածկված են փլատակների բեկորների տակ։ Այդ բեկորների միջից բուսել են, աճել են ծառեր, թուփեր, որոնց ճյուղերից բռնելով` պետք է կամաց–կամաց վեր բարձրանալ։ Ձեռքից պոկվեցավ ճյուղը, և դու մի քանի րոպեից հետո կգտնվես Թարթարի որոտացող կոհակների մեջ, որ ներքևում հոսում է։ Իմ առաջնորդը խորհուրդ չէր տալիս գնալ մինչև բերդի գագաթը, զգուշացնելով, թե այնտեղ կարող էինք գազանների հանդիպել։ Բայց ինչ էլ որ լիներ, ես վճռել էի տեսնել բոլոր ավերակները»։ (Նույն տեղում` էջ 64): Ակնարկի հետագա հատվածում Րաֆֆին ներկայացնում է բերդի հետ կապված կարևորագույն տեղեկություններ, որը փաստում է հայ մարդու ռազմական և շինարարական մտքի մասին։ Հեղինակն ինքը զարմանքով է արձանագրում այդ ամենը և փաստում, որ դեռևս հնագույն ժամանակներում հայ մարդու ստեղծագործական միտքը եղել է յուրահատուկ։ «Վերջապես մենք գտնվում էինք սեպաձև ապառաժի գագաթի վրա։ Բերդի շինվածքներից ամբողջ ոչինչ չէր մնացել. երևում են կիսակործան աշտարակներ, երևում են կիսավեր պարիսպներ, երևում են զանազան սրահներ, սենյակներ, որոնց բոլորի ծածքերը ցած են թափվել։ Այն հզորները, որ մի ժամանակ այդ ամրություններից սարսափ էին տարածում թշնամու վրա, այժմ չկան։ Նրանց փոխարեն երկչոտ բուն թագավորում է ավերակների վրա և կռնչում է իր չարագուշակ ձայնով։ – Տեսնո՞ւմ եք այդ անցքը,- ցույց տվեց իմ առաջնորդը,- պաշարման ժամանակ այստեղից ջուր էին բարձրացնում բերդի մեջ։ Այդ գաղտնի անցքը ցույց է տալիս, թե ո՛ր աստիճան զարգացած էր հայ մարդու արհեստը, և ո՛ր աստիճան հմուտ էր նա ռազմագիտական հնարների մեջ։ Բերդի բարձրությունից ծածկել էին ապառաժը և բաց էին արել մի անցք, որ տանում էր մինչև բերդի ստորոտը, մինչև Թարթար գետի ափը։ Այդ անցքը թունելի նմանություն ուներ և բազմաթիվ քարե սանդուղքներով իջնում էր ցած։ Սանդուղքները փորված էին բնական ապառաժի վրա։ Իմ առաջնորդը բացատրում էր, թե որպես այդ անցքի միջով ջուր էին գողանում
Նախորդ համարում մենք պատմեցինք Քաբուլում հայերի հաստատվելու մասին։ Հոդվածում մանրամասն ներկայացրեցինք, թե ո՞ր թվականին են հայերը հաստատվել Քաբուլում, ի՞նչ պատճառներով պայմանավորված, և փոքրիկ հայկական համայնքի թվաքանակն ինչպե՞ս է փոխվել տարիների ընթացքում։ Հոդվածի երկրորդ մասում ներկայացրեցինք 1842 թվականին Քաբուլ այցելած անգլիացի քարոզիչ մստեր Ալլենի պատմությունը, ով մանրամասն ներկայացնում է հայերի վարքը, տները, եկեղեցին և հայկական համայնքի ու հայերի հետ կապված այլ մանրամասներ։ Այս հոդվածում կներկայացնենք նախորդ հոդվածի շարունակությունը, որում անգլիացի քարոզիչը ներկայացնում է մի շարք այլ հետաքրքիր մանրամասներ ևս։
Մստեր Ալլենը նշում է, որ Քաբուլում հայերը բռնության էին ենթարկվում և հարստահարվում, և դա հստակ երևում էր հայերի աղքատ թաղից։ Չնայած հայերը աշխատասեր էին, անում էին հնարավոր ամենը, որպեսզի օտար հողում արարեն իրենցն ու հայկականը, սակայն քաբուլյան միջավայրում այդ ամենը պահելը բարդ էր։ Անգլիացի քարոզիչը մի հետաքրքիր պատմություն է պատմում անգլիացի զինվորների և հայոց եկեղեցու մասին. «Հոկտեմբերի 3-ին, հայերի մի քանի երեխաներ մկրտելու համար, անգլիացոց բանակից, մի հազարապետի և երեք հարյուրապետի հետ, ուղիղ քաղաքը (Քաբուլ) գնացի։ Եկեղեցու մեջ բավականին ժողովուրդ էր հավաքված, և սեղանի մոտ մի մեծ ամանով տաք ջուր էր դրված։ Հոգևոր խորհուրդը կատարելուց հետո իմ ընկերները ցանկացան տեսնել եկեղեցու պատկերները, խաչերը և այլ անոթներ և հարցրին, արդյոք կարո՞ղ են տաճար մտնել։ Նրանց պատասխանեցին` թե կարող են, եթե իրենց սրերը կարձակեն և ցած կդնեն։ Օֆիցերները իրենց սրերը արձակելով, հանձնեցին Թիմուրին պահելու, և իրանք տաճարի մեջ մտնելով, սկսեցին եկեղեցու սպասներին նայել։ Տեսնելով, թե որ աստիճան հարգանք և սեր ունեին այդ մարդիկ դեպի աստծո տունը, ես շատ ուրախ եղա։ Եվ երբ հարցրի, թե Քաբուլի մեջ այդքան բռնություն և հարստահարություններ կրելով, այլևս ինչո՞ւ են մնում այդ քաղաքում, նրանք պատասխանեցին.
3
«Ա՜խ, մեր եկեղեցին ինչպե՞ս կարող ենք թողնել և գնալ»։ Մկրտության խորհուրդը կատարելուց հետո մեզ հրավիրեցին տուն, ուր հյուրասիրեցին մեզ թեյով և քաղցրավենիքով։ Այնտեղ ես տեսա Մարիամ և Սեկունդոս անունով երկու մանուկներին, որոնց 1839 թվին մկրտել էր մստեր Ֆիկոթը։ Թե այս մանուկները և թե նրանցից չափահասները գեղեցիկ դեմք և վայելուչ կազմվածք ունեին»։ (Հատվածը վերցված է Րաֆֆի, երկերի ժողովածու, հատոր 11 գրքից։ Երևան, 1991, էջ 319):
Անգլիացի քարոզիչը իր մտորումներում հստակ ընդգծում է, որ զարմացած է հայ մարդկանց ազնվության և իրենց հավատքի, եկեղեցու ու Քրիստոսի նկատմամբ հավատի ուժով։ Եվ սա՝ այն դեպքում, որ մարդիկ այդքան ամուր կառչած էին իրենց կրոնին օտարի հողում։ Պատահական չէ, որ ժամանակին Շահ Աբասը վստահ էր, որ հայերին օտար հողում կարող է ապրեցնել այն դեպքում, և հայկական ամենամեծ սրբությունը` Էջմիածնի եկեղեցին տեղափոխի այլ տեղ։
Իր հետագա հուշերում քարոզիչը հայերի աստվածապաշտության թեման ընդարձակելով՝ պատմում է 14-ամյա մի աստվածավախ երեխայի ողբերգական պատմությունը. «Անցյալ աշնանը, երբ պատվելի Իմամ Շահը Քաբուլ քաղաքը այցելեց, հայերից մեկը, քոլերայից բռնվելով, մեռավ։ Հանգուցյալը 14 տարեկան մի առողջ պատանի էր Աբդոուլ-Մեսիմ անունով։ Պատվելի հովիվը հիշյալ պատանու մասին գրում է. «Քաբուլ հասած ժամանակս, այս պատանին մկրտվելու մեծ ցանկություն հայտնելով, նրան մի քանի ուրիշների հետ մկրտեցի։ Մկրտության շնորհը նրա վրա մեծ ազդեցություն գործեց։ Մկրտվելուց երկու շաբաթ հետո տիրոջ մարմնի հետ հաղորդվելու ցանկություն հայտնեց. Թեև ինքը դեռ բավական մանուկ էր, այսուամենայնիվ, հաղորդության խորհուրդը համառոտ կերպով բացատրելուց հետո, նրան մի քանի ուրիշների հետ հաղորդեցի։ Եկեղեցուց դուրս գալու ժամանակ նա ասաց. «Այժմ իմ փափագը կատարվեցավ, որովհետև համ մկրտվեցա, համ տիրոջ ընթրիքին մասնակից եղա»։ Պատանին իր սրտում այն աստիճան հույս և հավատ էր զգում, որ հանդերձյալ կյանքի խոստումները ավելի երանություն էին պատճառում նրան։ Հանկարծ, նույն գիշերը իր տունը հասնելուց հետո, քոլերայից բռնվելով, մյուս օրը վախճանվեցավ»։ (Նույն տեղում` էջ 320):
Հատկանշական է, որ նախորդ դարերում հայ մարդու աստվածապաշտության, սեփական հայրենիքի, մշակույթի ու արժեքների նկատմամբ անձնվիրաբար ծառայությունը աչք էր ծակում օտարների մոտ։ Նրանք այդ մասին գրում էին և իրենց զարմանքը հայտնում, որ աշխարհում կա նմանատիպ ազգ։ Ցավալիորեն այս ամենի մասին մենք միայն կարդում ենք, հիանում և ափսոսանք ապրում։ Որ երբեմնի հզոր, մշակութապես ու հավատքով հզոր ազգը այժմ շատ հեռու է կանգնած այդ սանդղակից։ Եվ սա՝ այն դեպքում, որ մենք այդպիսին էինք անգամ Քաբուլի նման բարդ քաղաքում։ Եվ այնպիսի բարդ ժամանակներում, երբ բացակայում էր հայոց պետականությունը։ Պետք է հավատով լինել ու հուսալ, որ հայ մարդու վերածնունդը, դեպի ազգային արժեքների վերադարձն ու հայկական պետության հզորացումը սարերի ետևում չէ։
Վիլյամ Սարոյանի մինչ օրս անկատար մնացած ցանկությունն ու Ջերմուկի «AREV»-ը 1981 թվականի մայիսի 16-ին մահանում է Վիլյամ Սարոյանը։ Սարոյանի մահվան լուրն արագ տարածվում է ողջ ԱՄՆ-ում, Եվրոպայում և հատում է նաև Խորհրդային Հայաստանի սահմանները։ Սարոյանի մահվան լուրը նախ հասնում է Խորհրդային Հայաստանի վերնախավին։ Այդ օրերի, բացառիկ իրադարձությունների մասին է պատմում հայ խորհրդային կուսակցական և պետական գործիչ, գրականագետ Կարլեն Դալլաքյանը։
4
Նա, մասնավորապես, նշում է․ «Ամերիկայից լուր ստացանք, թե բերում են Վիլյամ Սարոյանի աճյունասափորներից մեկը։ Մեծ վարպետը կտակել էր՝ իր աճյունները ամփոփել երեք սափորներում․ մեկը տանել Երևան և հանձնել մայր հողին, մյուսը թողնել Ֆրեզնոյում, իսկ երրորդը օդից շաղ տալ Բինգյոլի վրա, երբ նա ազատագրվի։ Վերջին կամքի առաջին երկու կետն իրականացավ անհապաղ։ Մի պատվիրակություն ժամանեց, լրագրող Օշին Քեշիշյանի գլխավորությամբ, իր հետ բերելով աճյունասափորը, այն բանից հետո, երբ Խորհրդային Հայաստանի կառավարությունը տվել էր իր համաձայնությունը։ Արարողությունը կատարվեց Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։
Թաղումից մեկ օր առաջ Դեմիրճյանն ինձ հրավիրեց։
– Գիտե՞ս,- ասաց նա,- շատ եմ մտածել։ Մենք համաձայնություն ենք տվել Սարոյանի աճյուններն ամփոփելու մայր հողում, մեր մեծերի պանթեոնում։ Մենք վերցնում ենք մեզ վրա բոլոր ծախսերը, կապված թե թաղման, և թե հետագայում գերեզմանի կարգավորման հետ։ Բայց մեզանից ոչ ոք չի խոսելու։ Այնպիսի պատկերացում կարող է ստացվել, թե դա մեզ չի հետաքրքրում, այլ՝ միայն Գրողների Միության գործն է։ Որոշել եմ, որ դու պետք է խոսես»։ (Հատվածը վերցված է Կարլեն Դալլաքյանի «Հուշապատում․ դեպքեր, իրողություններ, մտորումներ» գրքից, էջ 258)։ Դալլաքյանն իր գրքում մանրամասներ է հայտնում նաև Դեմիրճյանի հետ խոսակցությունից հետո իր մտորումների մասին։
Դալլաքյանը նշում է, որ Դեմիրճյանի կողմից հանձնարարականը ստանալուց հետո կապ է հաստատում հանրային գրադարանի տնօրեն Արազի Թիրաբյանի հետ, խնդրում է, որ իր տուն ուղարկեն Սարոյանի հետ կապված ամեն ինչ։ Կարճ ժամանակ անց նրա մոտ լինում է Սարոյանի հետ կապված ամեն ինչ, որից հետո սկսվում են մի քանի ժամ տևող աշխատանքները։ Երկար ուսումնասիրելուց, թերթելուց, ծանոթանալուց հետո Դալլաքյանը հիշում է Ջերմուկում տեղի ունեցած դեպք, որը դառնում է Սարոյանի աճյունասափորի թաղման ժամանակ նրա խոսքի կորիզը։ Դալլաքյանը մանրամասն պատմում է Ջերմուկում տեղի ունեցած իրադարձությունը․ «Գնացել էի Ջերմուկ։ Քաղաքային խորհրդի նախագահ Զավեն Վարդանյանը, որ մտավորական մարդ էր, հատկապես զբաղվում էր տեղական ասքերի ու լեգենդների բանահավաքությամբ, ինձ ցույց էր տալիս տեսարժան վայրեր։ Ձորում, երբ անցնում էինք խոշոր սալաքարերով շարված ջրապատնեշի կողքից, կանգնեց, ցույց տվեց մի շարը, որի ամենավերի քարը բացակայում էր։ – Այստեղ բերեցի Վիլյամ Սարոյանին,ասաց նա։ -Հարցրեցի, վարպետ, եթե մեկ բառով արտահայտելու լինեք աշխարհում ձեր ամենասիրած բանը, ի՞նչ կասեք։ Առանց տատանվելու պատասխանեց․ «Արև»։ Նախապես յուղաներկ էի պաշարել այստեղ։ Խնդրեցի իր ձեռքով գրել այդ բառը։ Վերցրեց վրձինը, թաթախեց ճերմակ յուղաներկի մեջ և լատինատառ գրեց հարթ քարի վրա «AREV»։ Այդ քարը այժմ քաղաքի թանգարանում է։
Երբ հողին էինք հանձնում Սարոյանի աճյունասափորը, միտքս եկավ այդ պատմությունը։ Ապրելով Հայաստանից հեռու, հայ միջավայրից դուրս մեր մեծերից մեկը՝ Վիլյամ Սարոյանը, կարողացել էր բռնել գու ամենաառաջատար ջիղը՝ կենսասիրությունը և հավերժացրել խորհրդանիշի մեջ․«AREV»։ (Նույն տեղում՝ էջ 259)։
Հատկանշական է, որ Հայաստանում քիչ ժամանակ անցկացրած Սարոյանը հոգով, սրտով ու իր բոլոր զգայարաններով կապված էր մայր հայրենիքի հետ։ Այդ ամենի մասին է փաստում Դալլաքյանի գրքում տեղ գտած բացառիկ պատմությունը, որը ևս մեկ անգամ փաստում է, որ հայազգի գրողի սիրտը Հայոց լեռներում է։ Այս պատմությունն ունի հետաքրքրական մի շարք կողմեր։ Մասնավորապես բացառիկ է այն, որ ժամանակին հայ քաղաքական գործիչները հայազգի հայտնիների թաղման ժամանակ ելույթի համար պատրաստվում էին ժամերով, օրերով, ուսումնասիրում էին մահացած մարդու թողած ժառանգությունը, և սա՝ այն դեպքում, որ նրանցից շատերը կարդում էին, լսում էին, տեսնում էին այդ ժամանակի հայ արվեստագետների ստեղծած գործեը։ Հետաքրքրական է նաև ընդգծել, որ Սարոյանի վերջին ցանկություններից մեկը դեռ մնում է անկատար։ Բինգյոլը շարունակում է մնալ գերեվարված։ Միայն միասնությունը, ազգային արժեքներին վերադարձը, կրթությունն ու ուժը կարող են հայ մարդուն վերադարձնել իր արմատներին, որից հետո Սարոյանի վերջին աճյունասափորը կթափվի Բինգյոլի վրա։
5
Րաֆֆու ակնարկը կարդալով՝ հերթական անգամ հիանում ես, որ դեռևս հնագույն ժամանակներում մենք կարողացել ենք բերդերում ստեղծել այնպիսի պայմաններ, որ անգամ ռազմավարական դժվարագույն իրավիճակում բերդի ինքնապաշտպանությունն իրականացվի այնպիսի հնարամիտ ձևով, որ թշնամին չկարողանա գրավել անառիկ բերդը։ Հենց դա էր համարվում նաև Ջրաբերդի կարևորագույն հաղթաթուղթը։ 44-օրյա պատերազմից հետո Ջրաբերդ գյուղը և բերդն անցել են ադրբեջանցիների հսկողության տակ։
Այս ֆիլմում նույնպես ընտանիքը տեղափոխվում է նոր տուն, որտեղ տարօրինակ բաներ են կատարվում: Առարկաներն ինքուրույն շարժվում են, մանկական սենյակում տարօրինակ ձայներ են լսվում: Բայց իսկական մղձավանջը սկսվում է, երբ 10-ամյա Դալթոնն ընկնում է կոմայի մեջ: Պարզվում է, որ Դալթոնը, գտնվելով կոմայի մեջ, ինչ-որ ձևով կապված է պարանորմալ երևույթների հետ:
Ֆրանսիայի կինոն. ժամանակակից ֆրանսիացի լավագույն դերասանները 1. Ժան Դյուժարդեն
3. «Անեծքը», 2013թ., և նորից՝ Ջեյ-մս Վան
Գիտական հետազոտություններն ապացուցել են՝ սրանք հինգ ամենասարսափելի ֆիլմերն են BroadbandChoices վարկանիշը կազմվել է սրտի զարկերի հաճախականությունը չափելու միջոցով, երբ հեռուստադիտողները տարբեր սարսափ ֆիլմեր են դիտել: Ահա թե ինչ արդյունք է ստացվել: 1. «Սինիսթեր», 2012թ., ռեժիսոր՝ Սքոթ Դերիքսոն
Րոպեում 85 հարված. հենց այսպիսին է եղել փորձարկվողների արձագանքը ֆիլմը դիտելիս: Ըստ սյուժեի, դեդեկտիվներ Էդ և Լորեյն Ուորենները հետազոտում են պարանորմալ երևույթներ: Մեկ անգամ զույգին է դիմում մի ընտանիք, որը տառապում է պար ոգու պատճառով: Ուորենները, ում համար սովորական է դարձել պայքարը դևերի դեմ, հանդիպում են իրենց կյանքի ամենասարսափելի գործի հետ: 4. «Ռեինկարնացիա, 2018թ.
Այս սարսափ ֆիլմի սկիզբը շատ պարզունակ է: Գրողն ընտանիքի հետ տեղափոխվում է ոչ մեծ մի քաղաք և բնակություն է հաստատում մի տարօրինակ տանը, որտեղ մեկ տարի առաջ տեղի է ունեցել սարսափելի ողբերգություն. սպանվել են տան բոլոր բնակիչները: Դեդեկտիվների հեղինակը պատահաբար տեսանյութեր է գտնում, որոնք օգնում են նրան բացահայտել հանցագործությունը: Բայց միաժամանակ տանը սկսում են տեղի ունենալ տարօրինակ բաներ, որոնք վախեցնում են նոր բնակիչներին, և թվում է, թե անհնարին է ազատվել այդ մղձավանջից: Չգիտենք, թե կոնկրետ ինչն է ազդել փորձարկվողների վրա՝ ֆիլմի սյուժե՞ն, թե՞ բռնության տեսարանները, բայց դեդեկտիվի դիտման ժամանակ փորձարկվողների զարկերակը րոպեում խփել է 86 անգամ: Ընդ որում, այն մի քանի անգամ հասել է մինչև 131 հարվածի: Դա նշանակում է, որ հանդիսատեսի սրտամկանն աշխատել է երկու անգամ ավելի արագ, քան սովորաբար:
Ծնվել է Փարիզի արվարձաններում: Նրա ընտանիքը չունի ոչ մի կապ բոհեմի հետ, նա սկսել է նկարահանվել արդեն մեծ տարիքում: Սկզբում հայտնի է դարձել իր երկրում, հետո ստացել է միջազային ճանաչում՝ նկարահանվելով «Արտիստը» ֆիլմում, որը նրան արժանացրել է «Օսկարի»: Շարունակում է նկարահանվել ֆրանսիական կինոյում: 2. Գասպար Ուլիել
Ռեժիսոր և սցենարիստ Արի Ասթերի ֆիլմի դիտման ժամանակ հանդիսականներն անհանգստացել են 20 տոկոսով ավելի: Ըստ ֆիլմի սյուժեի, մոր մահվանից հետո գլխավոր հերոսուհի Էնիի տանը սկսում են անբացատրելի բաներ տեղի ունենալ: Սպառնալիքի տակ են հայտնվում նրա և նրա մոտ մարդկանց կյանքը և օր օրի բացահայտվում են ընտանիքի նորանոր սարսափելի գաղտնիքները: 5. «Պարանորմալ երևույթներ», 2007թ., ռեժիսոր Օրեն Պելին Ծնվել է Փարիզի արվարձաններում: Կրթություն ստացել է Սեն-Դենի համալսարանում, նարահանվել սկսել է 13 տարեկանում: Նա հայրենիքում և դրա սահմաններից դուրս հայտնի է դարձել «Երկար նշանդրեք» ֆիլմով, իսկ ավելի մեծ հայտնություն նրան բերել է Հաննիբալ Լեկտորի դերը «Հաննիբալի վերելքը» ֆիլմում:
2. «Դավադիրը», 2010թ., ռեժիսոր՝ Ջեյմս Վան, սցենարիստ՝ Լի Ուո-նել Եվ այսպես, երիտասարդ զույգ և տարօրինակ տուն, որտեղ հայտնվել է չար ուժը: Համոզվելու համար, որ այդ ամենը տերերին չի թվում, նրանք որոշում են թաքնված տեսախցիկ տեղադրել, ինչից հետո սկսվում է ամենասարսափելին:
3. Գիյոմ Կանե Ծնվել է Փարիզի արվարձաններում: Նրա ընտանիքը կապ չունի ստեղծագործական մասնագիտությունների և կինեմատոգրաֆի հետ: Կարիերան սկսել է՝ նկարահանվելով գովազդային հոլովակներում:
6
վերջին դերը Վուդի Ալենի «Ռիֆկինի փառատոնում» կատարած դերն է: 6. Վենսան Կասել
Չնայած այն հանգամանքին, որ իտալական կինոյի «Ոսկե դարը» վաղուց ավարտվել է, Ապենինյան թերակղզին չի կորցրել իր դիրքը կինոարդյունաբերության առաջատարների շարքում։ Այսօր աշխատող ռեժիսորների ֆիլմերը, թեև կինեմատոգրաֆի մեջ արմատապես ոչինչ չեն փոխել, այնուամենայնիվ հիացնում են իրենց գեղարվեստական հմտությամբ։ Ներկայացնում ենք Իտալիայի ամենահայտնի կինոգործիչների հնգյակը, ովքեր այսօր ստեղծագործում են:
1. Պաոլո Սորենտինո
Ակտիվորեն նկարահանվում է և ինքն անձամբ արդեն նկարահանել է տասը ֆիլմ: Ապրում է Ֆրանսիայում Մարիոն Կոտիյարի հետ և ունի երկու երեխա: 4. Պիեր Նինե Ծնվել է Փարիզում: Ֆրանսիայի ահմաններից դուրս ամենահայտնի դերասաններից մեկն է: Նրա հայրը՝ ԺանՊիերը, նույնպես դերասան է եղել: Ֆրանսիայում նրան ճանաչում է բերել 1995թ. նկարահանված «Ատելություն» ֆիլմը, իսկ ավելի մեծ ճանաչում՝ «Բնակարանը», որտեղ նա խաղացել է Մոնիկա Բելուչիի՝ իր ապագա կնոջ հետ: 7. Օլիվիե Մարտինես
Ծնվել է Փարիզում: Սկսել է խաղալ թատրոնում 11 տարեկանում, քանի որ նրա ընտանիքը կապված է արվեստի հետ: Միջազգային ճանաչում նրան բերել է Իվ Սեն Լորանի դերը 2014թ. Նկարահանված ֆիլմում: Նրա վերջին ֆիլմը՝ «Սիրեկանները», ֆրանսիական թրիլլերն է: 5. Լուի Գարրել
Ծնվել է Փարիզում: Շատ հայտնի է Ֆրանսիայից դուրս: Ֆրանսիայում հայտնի է դարձել «Մեկ, երկու, երեք… սառիր» ֆիլմով, իսկ համաշխարհային ճանաչում ձեռք է բերել «Անհավատարիմը» ֆիլմի շնորհիվ: Վերջին ֆիլմն է «Պողոսը՝ Հիսուսի առաքյալը» ֆիլմը:
Իտալիայի կինոն. ժամանակակից 5 լավագույն ռեժիսորները
Ծնվել է Փարիզում: Նրա հայրը ռեժիսոր է, և նա սկսել է նկարահանվել մանուկ հասակից: Ճանաչում նրան բերել է Բերնարդո Բերտոլուչիի «Երազողները» ֆիլմում կատարած դերը: Նրա
Իտալացի կինոռեժիսոր և սցենարիստ, ով ըստ քննադատների Իտալիայի 21-րդ դարի ամենատաղանդավոր կինեմատոգրաֆիստներից մեկն է: Մշտապես մասնակցում է Կաննի կինոփառատոնին: Նրա աշխատանքները՝ «Մեծագույն գեղեցկություն», «Երիտասարդություն», երկու անգամ ստացել են Եվրոպական կինոակադեմայի մրցանակ՝ «Տարվա լավագույն եվրոպական ֆիլմ» անվանակարգում:
2. Ջուզեպպե Տորնատորե
Տորնատորեն յուրահատուկ դեր ունի ոչ միայն իտալական, այլ նաև համաշխարհային կինեմատոգրաֆում: Նա նկարահանել է ավելի քան 15 լիամետրաժ ֆիլմ, որոնց թվում են այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Լեգենդ դաշնակահարի մասին», «Հասարակ ձևականություն» և «Անծանոթուհին» ֆիլմերը: Իսկ կինեմատոգրաֆում կարիրեան կինոմեխանիկի աշխատանքից սկսած Տորնատորեի գլխավոր՝ «Նոր կինոթատրոն Պարադիզոն» ֆիլմը արժանացել է «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» և Կաննի կինոփառատոնի «Ժյուրիի մեծ մրցանակին»:
3. Ռոբերտո Բենինի
7
Բենինին ավելի շատ հայտնի է որպես դերասան. նրա կարիերայում կան մոտ 40 դերեր: Որպես ռեժիսոր նա նկարահանել է ընդամենը 9 լայնամետրաժ ֆիլմ, որոնք համարվում են շարքային ֆիլմեր: Սակայն նա ունի նկարահանած մի գլուխգործոց, որի համար 1999 թվականին արժանացել է երկու «Օսկարի»՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» և «Լավագույն տղամարդու դեր» անվանակարգերում: Խոսքը «Կյանքը հիասքանչ է» ֆիլմի մասին է:
4. Պաոլո և Վիտտորիո Տավիանի
Իտալացի նշանավոր ռեժիսոր և սցենարիստ եղբայրներն իրենց կարիերան սկսել են 1950-ական թվականներից: Պաոլոյին և Վիտտորիոյին իրենց կարիերայի ընթացքում հաջողվել է արժանանալ եվրոպական երեք ամենահեղինակավոր՝ Վենետիկի, Կաննի և Բեռլինի կինոփառատոնների գլխավոր մրցանակներին: Տավիանի եղբայրները 2007 թվականին Անտոնիո Արսլանի «Արտույտների ագարակը» վեպի հիման վրա նկարահանել են համանուն ֆիլմ և նրանց ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ: Հանրահայ ֆիլմերն են «Կեսարը պետք է մահանա», «Սուրբ Լորենցոյի գիշերը»:
5. Մաթեո Գարրոնե
Իր ֆիլմերում ռեժիսորը փորձում է վերհանել սուր սոցիալական թեմաներ, որոնք ակտուալ են ժամանակակից Իտալիայում՝ մաֆիա, աղքատություն, քաղաքական գործիչների անազնվություն և այլն: Ռեժիսորի ֆիլմերը հաճախ հայտնվում են Կաննի կինոփառատոնում: Նրա վերջին ֆիլմը՝ «Հեքիաթների հեքիաթը», դարձել է դասական հեքիաթների նոր ընթերցում: «Աղձք» պատմամշակութային արգելոց է ստեղծվում. Այստեղ է 4-րդ դարի Արշակունյաց թագավորների հանրահայտ դամբարանը Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 26-ի նիստում «Աղձք» պատմամշակութային արգելոց ստեղծելու որոշում կայացրեց: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս «Աղձք» պատմամշա-
կութային արգելոցի ստեղծումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանք հանդիսանում են հանրապետական նշանակության հուշարձաններ և ընդգրկված են պետական ցուցակում: Արգելոցի ստեղծումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջիկների թվի աճին: Արգելոցթանգարանի ստեղծումը ամբողջությամբ համապատասխանում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի պահանջներին, քանի որ նրանք ստեղծվում են պատմական միջավայրի և հուշարձանների շուրջը: Արգելոցների համար անհրաժեշտ տարածքները համարվում են պետական սեփականության պատմության և մշակույթի հողեր, որոնց վրա գտնվում են հանրապետական և տեղական նշանակության հուշարձաններ։ 2014-2020 թթ. հուշարձանի պեղումների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 90 միլիոն ՀՀ դրամ գումար:
Աղձքում է գտնվում 4-րդ դարի Արշակունյաց թագավորների հանրահայտ դամբարանը, որտեղ ամփոփվել են և՛ հեթանոս, և՛ քրիստոնյա հայ թագավորների գերեվարված և վերադարձված մասունքները: Դամբարանը կառուցվել է 359 թվականից հետո, հավանաբար 364 թվականին: Դամբարանի շրջապատում կատարված պեղումներով բացվել են դամբարանի վերգետնյա մասի աստիճանաձև (5 աստիճաններից բաղկացած), արևելյան կողմից հարավային կողմը շրջանցող հիմնապատվանդանը և եռանավ բազիլիկ եկեղեցու մնացորդներ։ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն հուշարձանախմբի ամբողջ տարածքի պատշաճ պահպանությունը, մասնագիտական ամբողջական ուսումնասիրման ու հանրահռչակման հնարավորությունը, զբոսաշրջության երթուղիներում արգելոցի տարածքի ներգրավումը, ինչպես նաև պետական ֆինանսավորման առավել արդյունավետ օգտագործումը: Հիշեցնենք, որ կառավարության որոշումներով ստեղծվել են «Զորաց քարեր բնակատեղի», «Լոռի բերդ քաղաքատեղի», «Ամբերդ ամրոց» և «Բերդ», «Բջնի-ամրոց» և «Սմբատաբերդ» , Դաշտադեմ ամրոց» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցները, որոնք դարձել են մասնաճյուղեր նպատակ ունենալով բարձրացնել կառավարման արդյունավետությունը և ապահովել լրացուցիչ ֆինանսական միջոցներ:
Սանր. ամենօրյա գործածություն ունեցող այս հասարակ առարկայի հնագույն պատմությունը Դարերի խորքից եկած և մեր կենցաղում պահպանված ամենահասարակ իրերից մեկը մազի սանրն է, որոնք պահվում են մեր լոգարաններում, պայուսակներում և գրպաններում: Հնագույն առարկա լինելով հանդերձ՝ սանրի տեսքը դարերի ըն-
թացքում գրեթե փոփոխության չի ենթարկվել:
Հնագույն սանրը ծագել է Միջագետքում՝ մ.թ.ա. 5-րդ հազարամյակում և հիշատակվում է դեռևս հնագույն մատյաններում (հին հունարեն՝ κτείς , նոր հունարեն՝ κτενάς` սանր, լատիներեն՝ pecten): Դարեր ի վեր սանրի արտաքին տեսքի կրած փոփոխությունն աննշան է, հաճախ ստեղծվել են նաև երկկողմանի ատամնաշարով սանրեր, իսկ սանրի հիմնական տեսքը նրա բռնակն ու ատամնաշարն է: Մեր օրերում սանրեր պատրաստվում են փայտից, կարծրախեժից (պլաստմասսա) կամ մետաղներից, հնում սանրեր պատրաստել են փայտից, փղոսկրից և ազնիվ մետաղներից: Մազերի հարդարանքին դարձված մեր մեծ ուշադրությունն էլ շարունակությունն է հնագույն ժամանակների սովորույթների: Մազեր հարդարելը համարվել և համարվում է ոչ միայն գեղեցկության ցուցադրություն, այլև հիգիենայի կանոնների պահպանման կարևոր հանգամանք է: Օրինակ՝ Հին աշխարհում սանրն օգտագործվել է մազից մակաբույծների և կեղտի հեռացման նպատակով: Հին հույները մեծ ուշադրություն են դարձրել մազերի խնամքին, նրանց հարդարմանն ու մաքրությանը: Տարբեր սանրվածքների ձևեր են մշակվել և կիրառվել կենցաղում: Հոմերոսի «Աքայացիներ»-ում առկա են ծաղրապատկերներ, որտեղ ներկայացվում են կանանց և տղամարդ-կանց մշակված սանրվածքների մի ստվար շարք: Ուրեմն՝ դեռևս հոմերոսյան Հունաստանում սանրվածքին մեծ նշանակություն է հատկացվել հույների կողմից: Անխնամ մազն ընկալվում էր իբրև հիվանդության նշան կամ հասարակության ստորին խավի պատկանելության ցուցիչն էր: Փոքրիկ մեջբերում Հերոդոտոսից. « … երբ պարսից Քսերքսես արքան գրավել էր Հունաստանը և ցանկացել բացահայտել Թերմոպիլի հույներին, որպես լրտես՝ մի հեծյալ էր ուղարկել այդ ուղղությամբ: Լրտեսը նկատել էր, որ սպարտացիները Լեոնիդասի ղեկավարությամբ սանրվում և մարզվում են («τας κόμας κτενιζομένους»՝ «նրանք սանրում էին իրենց մազերը»): Երբ լրտեսն այդ մասին պատմել է Քսերքսեսին, նա չի հավատացել լսածին և հարցրել է Հին Սպարտայի 15րդ արքա Դիմարատոսին, որը հաստատել է սույն փաստը՝ նշելով, որ սպարտացիների սովորույթներից մեկը սանրվելն է. «ἐπεὰν μέλλωσι κινδυνεύειν τῇ ψυχῇ, τότε τὰς κεφαλὰς κοσμέονται» («Երբ վտանգված է հոգու (կյանքի) ապագան, գլուխը զարդարելը դառնում է անհրաժեշտություն…»): Թեև արդի ժամանակներում արդեն մոռացված, բայց հնում սանրը բավականին տարածված է եղել նաև որպես զարդարանք. թանկարժեք սանրերով են զարդարվել կանանց գեղահարդար մազերը: Հարդարված մազը Հին Հունաստանում վերնախավի ներկայացուցչի, առողջության (հոգու և մարմնի) վկայականն էր, անգամ պատերազմի պատրաստվելիս զինվորները պիտի լինեին խնամքով լողացած, սանրված և օծանելիքներով
8
օծված: ( Նկարում՝ Հունական ոսկե սանր, պատկանել է սկյութների թագավորներից մեկին: Հույն հմուտ վարպետի ձեռքի գործ է: Սանրի վրա պատկերված է հին հունական տաճարների բարձրաքանդակ: Թվագրվում է՝ մ.թ.ա. 4-5-րդ դ.: Պահվում է Էրմիտաժում ) 6-րդ դարի էտրուսկյան սանր: Պատրաստված է փղոսկրից, պահվում է Բալթիմորի Վոլտերսի անվան գեղարվեստական թանգարանում: Վիկինգների ժամանակաշրջանի սանր է՝ իր պատյանով՝ պատրաստված եղջերուի պոզից: 9-10-րդ դդ., հայտնաբերվել է Բրիտանիայի Յորք քաղաքում: Պահվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում:
Երգչուհի Նարգիզին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան Տաշքենդից Մոսկվա ժամանած երգչուհի Նարգիզ Զաքիրովային բերման են են-
թարկել «Դոմոդեդովո» օդանավակայանում, հայտնում են ուզբեկական առցանց լրատվամիջոցները։ «Նարգիզ Զակիրովային թույլ չեն տվել մտնել Ռուսաստան, նա այժմ գտնվում է «Դոմոդեդովո» օդանավակայանում, ուր նա ժամանել է Տաշքենդից չվերթով»,ասվում է vesti.uz-ի հոդվածում։ Հրատարակության տվյալներով՝ նրան կարող են արտաքսել պատմական հայրենիք՝ Ուզբեկստան։ Ուզբեկստանից այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններ դեռ չկան։ Նարգիզ Զաքիրովան ծնվել է Ուզբեկստանում՝ հայտնի երաժշտական ընտանիքում։ 1995 թվականին ծնողների հետ արտագաղթել է ԱՄՆ, 2013 թվականին զբաղեցրել է երկրորդ տեղը ռուսական «Ձայնը» հեռուստանախագծում, այդ ժամանակվանից ստեղծագործական գործունեությամբ է զբաղվում Ռուսաստանի Դաշնությունում։ Այս տարվա ապրիլին ուզբեկական սոցցան-
ցերը հայտնել էին, որ երգչուհին վերադարձել է Ուզբեկստան։