CULTURAL WORLD # 81

Page 1

“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)

ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2022


2

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Ինչպե՞ս են պարսիկները Հաղպատի վանքում սպանում աղոթող Սայաթ-Նովային Հայոց մշակույթի ականավոր ներկայացուցիչներից մեկը` Սայաթ-Նովան, ապրել է բարդ ժամանակաշրջանում, դիմակայել ժամանակաշրջանի խնդիրներին ու կարողացել է մինչև վերջ պահպանել իր հավատքը, բարոյական ու մարդկային արժեքները։ Ցավալիորեն պետք է նշել, որ Սայաթ-Նովայի կենսագրական տեղեկությունները մինչ օրս ունեն տարընթերցումներ։ Կենսագրական ինչ-ինչ շրջան դեռ բաց է, կամ ունի մի քանի տեսակետ, որոնց մեջ բարդ է ընտրություն կատարել։ Սայաթ-Նովայի դեպքում դա ունի իր պատճառները ևս։ Մասնավորապես, հեղինակն ապրել ու ստեղծագործել է 18-րդ դարում, դրանից զատ, նա ապրում էր վրացական միջավայրում, և այդ ամենի հետ մեկտեղ բարդ է ունենալ ճշգրիտ արխիվային տեղեկություններ։ Սա՝ այն դեպքում, որ հայերը ոչ բոլոր դեպքերում են կարողանում հանգիստ օգտվել վրացական արխիվներից։ Հեղինակի հետ կապված վերոնշյալ խնդիրներին հանդիպում ենք նախ ծննդյան թվականի հետ կապված տեղեկություններում։ Սայաթ-Նովայի ծննդյան մի քանի թըվական է շրջանառվում. 1710, 1711,1712, 1722, 1724:

Դեռ մանուկ հասակում նա փորձում է հմտանալ կտավագործության մեջ, այնուհետև երեխային գրավում է քամանչայի ձայնը, որն էլ հիմք է հանդիսանում, որպեսզի երեխան տարվի ու ընթանա աշուղական, բանաստեղծական ճանապարհով։ Սայաթ-Նովայի վրացական պալատական շրջանի մասին շատերը գիտեն անգամ դպրոցական դասագրքերից, սակայն սակավ տեղեկություններ կան նրա կյանքի վերջին տարիների մասին, որը նա ապրեց մեկուսացած բոլորից ու ունեցավ իր ողբերգական վախճանը։

Աշուղբանաստեղծի կենսագրության ուսումնասիրությամբ և կենսագրության տեղեկությունների հանրայնացմամբ զբաղվել է Գևորգ Ախվերդյանը։ Մասնավորապես հենց նա է նշում, որ Սայաթ-Նովան Թիֆլիսից հեռանում է, դառնում քահանա, իսկ կնոջ մահից հետո վեղար է կրում և իր հոգևոր կյանքն անցկացնում Հաղպատի վանքում։

նալը Թիֆլիսին, Սայաթ-Նովան հիշում է իր զավակներին` Մելիքսեդին և Օհանին, Սառային և Մարիամին, գալիս է Թիֆլիս ու նրանց ուղարկում Մոզդոկ, իսկ ինքը վերադառնում է Հաղպատ։ Պարսիկները մտնում են քաղաքը և ավերում ու կողոպտում, այնուհետև հարձակվում Հաղպատի վրա, մտնում վանք, որտեղ աղոթում էր Սայաթ-Նովան։ Նրանք պահանջում են, որ Սայաթ-Նովան ուրանա իր հավատը, բայց նա մերժում է՝ ասելով. Եկեղեցուց չեմ դուրս գալ, չեմ ուրանա Հիսուսին։ Պարսիկ զինվորները սպանում են հենց եկեղեցում 1795 թ. Սեպտեմբերին»։ (Հատվածը վերցված է Ա. Գ. Առաքելյանի «Հայ ժողովրդի մտավոր մշակույթի զարգացման պատմություն» գրքի երրորդ հատորից։ Երևան, 1975 թվական, էջ 321322):

Պետք է ընդգծել, որ խորհրդային շրջանում, երբ ամենուր պրոպագանդվում էր աթեիզմը, Սայաթ-Նովան ևս չկարողացավ վրիպել այդ ամենից։ Հենց այդ շրջանում էր, որ Սայաթ-Նովայի հոգևորական դառնալը ներկայացվեց՝ որպես վրաց Հերակլ 2-րդ արքայի կողմից Սայաթ-Նովային տրված պատիժ։

Սակայն Սայաթ-Նովայի կենսագիրները հստակ նշում են, որ դեռ մանուկ հասակում նա եկեղեցում ծառայություն էր անցնում և երգում երգչախմբում, հետևաբար՝ «անաստվածության շրջանի» սխալ տեսակետը ոչ մի աղերս չունի իրականության հետ։ Գևորգ Ախվերդյանը հետաքրքիր տեղեկություններ է նշում նաև Սայաթ-Նովայի կյանքի վերջին տարիների, ինչպես նաև ողբերգական մահվան մասին. «Սայաթ-Նովայի տխրության պատճառը, գրում է Ախվերդյանը, ահեղ դատաստանից երկյուղ կրելն է, փարատելու համար այդ, նա մտածում էր վանք մտնել, սիրել անապատ, վանք, քար։ Ձանձրացած կյանքի վայելչություններից, որոշում է վանք մտնել, իր զավակներին թողնելով Թիֆլիսում, գնում է Հաղպատ և դառնում կրոնավոր։ Թե երբ է հոգևոր կոչում ընդունում, հայտնի չէ։ Ախվերդյանն այն կարծիքին է, որ կնոջ մահից առաջ վանք մտած լինի, բայց ենթադրում է, որ միայնակեցության տրամադրությունը հարկադրված կլիներ կնոջ մահից մի քանի տարի առաջ «հրաժարած ըլի խաղ ասելուցն, էնդուր որ դավթարում չէ պատահում 1759-ից հետո հանած խաղ»։ Կնոջ` Մարմարի մահից հետո, 1768 թվականին, Սայաթ-Նովան Հաղպատի վանքում ընդունում է վեղար և այստեղ էլ մեռնում։ Երբ լսում է Աղա-Մահմեդ խանի մոտե-

Չուրանալով սեփական կրոնն ու անձը, Սայաթ-Նովան մարտիրոսացավ, որով հավատարիմ մնաց ազգային կրոնին և արժեքներին։ Ցավալիորեն պիտի նշենք, որ Սայաթ-Նովային պատշաճ չգնահատելով և տեր չկանգնելով, մենք նրան թողնում ենք թշնամիների մարտահրավերների առաջ միայնակ։

Պատահական չէ, որ արհեստածին Ադրբեջան կոչվող միավորումը երբեմն ակտիվանում է և Սայաթ-Նովային ներկայացնում՝ որպես ադրբեջանցի բանաստեղծ։ Մենք մեր արժեքներին չենք հիշում, չենք սովորում, չենք գնահատում, իսկ նրանք յուրացնելով մեր սեփական արժեքները՝ դարձնում են իրենցն ու աշխարհի բաց աչքերի առաջ կեղծիքով ստեղծում «իրենց մշակույթը»։


3

Ինչպե՞ս են թուրքերը մի գիշեր կոտորում Շուշիում ապրող հայերին և ավերում քաղաքը 1920 թվականի մարտի 22-26-ն ընկած ժամանակահատվածում Արցախի հայկական Շուշի քաղաքում տեղի ունեցան կոտորածներ։ Այդ վայրագությունների ժամանակ սպանվեց մոտ 20 հազար հայ։ Քաղաքն ամբողջովին ավերվեց, վառվեց ու թալանվեց։ 1920 թվականի մարտի իրադարձություններն այն միակ վայրագությունները չէին, որ այդ թվականին իրականացրեցին թուրք, թաթարաադրբեջանական հրոսակները։ Վայրագությունների մի դեպք գրանցվեց նույն թըվականի հունիս ամսին, որ տրամաբանորեն մարտ ամսի իրադարձությունների շարունակությունն էր։ Այդ իրադարձությունների մասին մանրամասն պատմում է հայ նշանավոր ազգային, հասարակական գործիչ Եղիշե Իշխանյանը, ով կանգնած էր իրադարձությունների կենտրոնում։ Իշխանյանն իր «Լեռնային Ղարաբաղ 1917-1920» գրքում ներկայացնում է թուրքական վայրագություններին նախորդած դեպքերը։ Իշխանյանը նշում է, որ մի խումբ արկածախնդիր հայեր գիշերը մտնում են Շուշի քաղաք, համազարկ տալիս, քաղաքի կայազորին պահանջում են, որ անձնատուր լինի։ Այդ ամենից հետո կայազորը դիմում է զենքի, և քաղաքում սկսվում են վայրագությունները․

«Որովհետև քեալլագեօզները թուրքերի նոր տարւայ առաջին օրը կռիւ սկսելով, փչացրել են նրանց ազիզ օրը, ուստի թուրքերը գազազել, անգթութիւններ են գործել․ կանանց, աղջկերանց բռնաբարել։ Թուրքերից մի քանի հոգի, արտաքինով ներկայանալի միջին տարիքի մարդիկ, մօտեցան և նոյնպէս դժգոհութիւն յայտնեցին, թէ հայերն են կռիւ սկսել, յարձակում գործել․․․։ ․․․Թուրքը իրաւամբ ծաղրում էր մեզ ու մեր կառավարութեանը։ (Հատվածը վերցված է

Եղիշե Իշխանյանի «Լեռնային Ղարաբաղ 1917-1920» գրքից։ Երևան, 1999 թվական, էջ 623-624):

Դեպքերից հետո տեղի է ունենում հայրենակցական ժողով։ Ժողովին մասնակից Ռ․ Յուզբաշյանը պատմում է, որ Թիֆլիսում՝ Զանգեզուր-Ղարաբաղի հայրենակցական միության ցանկությամբ, իրեն հաջողվում է գնալ Շուշի քաղաք։ Նա քաղաք մտնում է անգլիացի զինվորականների ուղեկցությամբ։ Յուզբաշյանի նպատակն էր՝ ծանոթանալ քաղաքի դրությանը, տեսնել, թե ինչ ավերածություններ են եղել և այդ ամենի մասին ի՞նչ են պատմելու և ներկայացնելու մարդիկ։

Յուզբաշյանին հաջողվում է այդ իրադարձությունների մասին մի շարք մանրամասներ իմանալ․


4

«Լինելով շուշեցի լաւ ծանօթ տեղին, ծայրէն-ծայր պտտել, տեսել է բոլոր թաղամասերը, ամենուրեք աւերակների կոյտ է և չափազանց ծանր տպաւորութիւն է թողնում մարդու վրայ հէնց առաջին վայրկեանից։ Մարտերի վրայ համարւող մի քանի շէնքեր են կանգուն մնացել՝ զօրանոցը, ռէալական դպրոցի շէնքը, եկեղեցիները և կիսաւեր վիճակում՝ զանազան թաղամասերում մի շարք շէնքեր։ Աւերակ թաղամասերում հանդիպել է մարդկանց, հայերի ի հարկէ, որոնք իրենց աւերակ կամ կիսաւեր տներում փնտռտուքներ էին կատարում, տեսնելով իրեն, մօտենում են և մէկը ճանաչելով սկսում է գանգատւել, խոր դժգոհութիւն յայտնում և անիծում էն մարդկանց, որոնք թշւառութեան են մատնել ժողովրդին։ Նրան հետևեցին միւսները և պատմեցին, թէ ինչպէս իրենք անտեղեակ են եղել քեալլագեօզների նպատակին, հանգիստ քնած իրենց տեղում, յանկարծ տակն ու վրայ է լինում ամէն ինչ, տները վառւում են իրար ետևից, մարդիկ լեղապատառ, գլուխները կորցրած աջուձախ վազում, շատերը սպանւում և ով կարողանում է, իրեն գցում է Քարին Տակ գիւղը, շատերն էլ գերի են ընկնում։ Քեալլագօզների արածը նամարդութիւն էր, ասում էին։ Պատմում էին, որ աննկարագրելի է այն ընտանիքների վիճակը, որոնք գիւղերում ազգականներ և բարեկամ մարդիկ չունէին, որ նրանց օգնութեամբ կարողանային ապրել։ Նրանք, որոնք Թիֆլիս կամ Բագու աշխատող ձեռքեր ունեն, օգնութիւն ստանում են կամ փոխադրում են իւրայինների մօտ։ Ընդհանուր առմամբ պատկերը աւելի քան տխուր է և ընկճող․ հնարաւոր չէ նկարագրել խօսքով կամ գրչով»։ (Նույն տեղում՝ էջ

չացվում էր, շատերը նույնիսկ փորձում էին անհատապես գտնել ելք, տարբրակ, քաղաքը հայկական գերիշխանության տակ նորից պահելու համար, քանի որ այն հայկական էր։ Երբեմն այդ փորձերը ձախողվում էին, և արդյունքում հրոսակները հրի ու սրի էին մատնում քաղաքը։ Սակայն հայ մարդը փորձում էր պայքարել, գտնել ելքն ու փրկել հայկական Շուշին թուրքական արյունոտ ձեռքերից։ Զ․ Շուշեցի

Ինչպե՞ս էին ադրբեջանցիները խոնարհվում Եղիշե Չարենցի առաջ

623)։

Հետաքրքրական է, որ Յուզբաշյանի նկարագրություններից ու զեկույցից հետո հայրենակցական ժողովի մասնակից Սերգեյ Մելիք-Յոլչյանը Շուշիում կատարած դեպքերի համար մեղադրում է Ա․ Միքայելյանին։ Այս առիթով Եղիշե Իշխանյանն իր գրքում գրում է․ «Նրան գրւել է ժամանակին՝ ոչինչ չձեռնարկել մինչև Դրոյի՝ Ղարաբաղ անցնելը, սակայն մարդը չի ուզեցել սպասել, ինքնավստահութեամբ գործի է ձեռնարկել և չարաչար ֆիասկօ կրել։ Այո, պէտք է կուսակցական դատի ենթարկել, քանի որ տեղի ունեցած դէպքերին ու երևոյթներին ականատես մարդկանցից շատերը եկել են տեղս և քանի դեռ չեն ցրւել նրանք, պէտք է բոլորի վկայութիւնները լսել և արձանագրել»։ (Նույն տեղում՝ էջ 624)։ Հատկանշական է, որ նախորդ դարում, երբ Շուշին բարբարոսների ձեռքով ոչն-

տարի մնալ Բաքվում։ Այդ ժամանակաշրջանում նա մտադիր է նաև ակտիվ մասնակցություն ցույց տալ Բաքվի պրոլետգրական շարժման մեջ և չխնայել իր ջանքերն ու գրական փորձառությունը մեր սկսնակ պրոլետգրողների գրական աշխատանքներին զարկ տալու գործում։ Կարելի է մատնանշել, որ գնալով ավելի և ավելի բեղմնավոր է դառնում Եղիշե Չարենցի գրիչը։ Վերջին տարիների ընթացքում նա տվել է մեր նորագույն գրականությանն այնպիսի գրվածքներ, ինչպիսիք են «Ստամբոլ»-ը, «Կոմունարների պատը», «Պոեմ հերոսական» (Հայաստանի քաղաքացիական կռվի շրջանից) և այլ գրվածքներ։

Նոյեմբերի 25-ին Կոմունիստ թերթի 274-րդ համարում տպագրվում է հաղորդում, որում մասնավորապես նշվում է, թե Չարենցն ինչի համար է այցելել Բաքու. Ադրբեջանի Պրոլետգրողների Ասոցիացիայի նախաձեռնությամբ այսօր Թուրքական կուլտուրայի տանը (Կոմունիստական փող. N 10) պրոլետգրող Եղիշե Չարենցը կկարդա հրապարակային զեկուցում «Հետհոկտեմբերյան հայ գրականության ներկան և նրա հեռանկարները» նյութի մասին։ Կասկածից վեր է, որ չափազանց հետաքրքրական է լսել, թե ինչ է ասում ընկ. Չարենցը հետհոկտեմբերյան հայ գրականության մասին, որի խոշորագույն սյուներից մեկն է հենց ինքը Չարենցը։ Առաջին անգամն է, որ ընկեր Չարենցը մեզ մոտ Բաքվում հանդես է գալիս հրապարակային զեկուցումով։ Բայց նրան Բաքվում արդեն լավ ճանաչում են իր գրվածքներով, որոնք վերջին տարիների ընթացքում մեզ մոտ էլ նվաճում են իրենց հատուկ տեղը ոչ միայն գրական շրջանակներում և դպրոցներում, այլև բանվորական ընթերցող մասսաների մեջ։ Ընկեր Չարենցը Բաքու է եկել մի կարևորագույն նպատակով.-ուսումնասիրել պրոլետարական Բաքվի 1918 թվի կոմունան և գեղարվեստորեն վերարտադրել այն մի խոշոր վիպական գրվածքի մեջ։ Դրա համար նա մտադիր է մոտ 2

Ինչ խոսք, որ ամեն կերպ պետք է աջակցել և նպաստել բանաստեղծին իրագործելու իր առաջադրած մեծ նպատակը Բաքվում և գեղարվեստական գրականության մեջ տաղանդավոր վրձինով պատկերված տեսնել Բաքվի հերոսական կոմունան»։ (Հատվածը վերցված է Եղիշե Չարենց «Երկերի ժողովածու» 6րդ հատորից։ Երևան, 1967 թվական, էջ 781-782): Բաքվում Չարենցի կարդացած դասախոսությունը կա պահպանված, և այն հրատարակվել է Չարենցի գործերի տարբեր թվականների հրատարակություններում. «Նոյեմբերի 25-ին Թուրքական կուլտուրայի տանը Ադրբեջանի պրոլետգրողների ասոցիացիայի հայկական սեկցիայի բազմամարդ հավաքույթում ընկեր Եղիշե Չարենցը դասախոսեց «Հետ-հոկտեմբերյան հայ գրականության ներկան և հեռանկարները» նյութի մասին»։ (Նույն տեղում` էջ 538): Չարենցի Բաքվում կարդացած դասախոսության մասին այդ հոդվածի նպատակն է ցույց տալ մեծ գրողի կենսագրության հետաքրքրական մի դրվագ ևս, քանի որ մենք շատ ենք անդրադարձել Չարենցի կյանքի հետաքրքրական դեպքերին։ Հոդվածի նպատակն է ցույց տալ, որ այդ ժամանակի հայաշատ Բաքվում թուրք, թաթարաադրբեջանական խմբին պատկանող մարդիկ կարդում էին Չարենցին և դահլիճներում անհամբեր սպասում էին, որպեսզի լսեն նրա դասախոսությունները։ Թուրքերի ու ադրբեջանցիների` Չարենցի նկատմամբ հիացմունքի մասին կա ևս մեկ փաստ, որն արդեն ներկայացնում է Չարենցի առաջին բանտարկության ժամանակ Երևանի բանտում կատարված իրադարձությունների մասին.


5

«Մ. Տեր-Գրիգորյանը պատմում է, թե կուլտ-կենցաղային որպիսի մեծ գործունեություն է ծավալել Չարենցն Ուղղիչ տանը, ինչպիսի հարգանք էր վայելում կալանավորների միջավայրում։ Երբ մտնում էր կամերները,- պատմում է Տեր-Գրիգորյանը,- կալանավորներն անպայման ոտքի էին ելնում, իսկ պատկառելի տարիք ունեցող ադրբեջանցիները խոնարհվում էին, ձեռքերը կրծքերին դրած, և պատասխանում Չարենցի ադրբեջաներեն նետած բարևին։ Առհասարակ չկար որևէ կալանավոր, որ չդիմեր նրան ամենատարբեր հարցերով, և Չարենցը լսում էր, միջնորդում, միջամտում նրանց կյանքի ամեն օր»։ (Հատվածը վերցված է Եղիշե Չարենց «Երկերի ժողովածու» 5րդ հատորից։ Երևան, 1967 թվական, ծանոթագրությունների բաժին։

Ֆիլմի բյուջեն այնքան փոքր էր, որ գրիմի համար նախատեսված էր ընդամենը 250 դոլար: Դիմահարդարները ստիպված էին աշխատել այդպիսի պայմաններում, և ֆիլմը ստացավ «Օսկար» «Լավագույն գրիմ և սանրվածք» անվանակարգում:

7. «Տիտանիկ»

3. «Ամեն ինչի տեսություն»

Էդդի Ռեդմեյնի դերի մասին ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Մարշին գրած իր նամակում Սթիվեն Հոքինգը գրել է, որ ինչ-որ պահերի նրան թվացել է, որ ինքը դիտում է իր տեսագրությունները: 4. «Արմագեդոն»

Նախորդ դարում թշնամի Ադրբեջանը հայ մարդու առաջ խոնարհվում էր թե՛ ռազմի դաշտում, թե՛ մշակութային հարթության վրա։ Ղազանչեցոցը շարունակում է մնալ թուրքական կեղտոտ ձեռքերում գերի։ Զ. Շուշեցի

Երբ Քեյթ Ուինսլեթը իմացել է սցենարից, որ ստիպված է լինելու մերկանալ Լենարդո ԴիԿապրիոյի առջև, որոշել է հաղթահարել անհարմարության զգացողությունը հնարքով: Երբ դերասանները ծանոթացել են, նա միանգամից բացել է անձրևանոցը, որի տակ ոչինչ չի եղել: 8. «Շինդլերի ցուցակը»

Այդ ժամանակների 20 հազար հագուստ հավաքելու համար հագուստների նկարիչը լեհական թերթերում հայտարարություն է տեղադրել այն մասին, որ ստուդիան ձեռք կբերի ռազմական հագուստ: Քանի որ Լեհաստանում 90-ականների տնտեսական վիճակը շատ ծանր էր, տեղացիներն ուրախությամբ վաճառեցին այն հագուստները, որոնք կրել էին 1930-40թթ.:

ՆԱՍԱ-ում նորեկների ուսուցման ծրագրի ժամանակ ցուցադրում են այս ֆիլմը, որպեսզի նրանք որքան հնարավոր է շատ սխալներ գտնեն: Ռեկորդը դեռ 68 սխալն է: 5. «Ջանգոն ազատված»

10 անհայտ պատմություններ, որոնք մնացել են հայտնի ֆիլմերի կադրից այն կողմ

9. «Ջոն Ուիք»-2

1. «Գալակտիկայի պահապանները»

Քրիս Պրատը թաքուն նկարահանման հրապարակից տանում է աստղային լորդի կոստյումը, որպեսզի դրանով այցելի հիվանդանոցներում գտնվող երեխաներին և ուրախացնի նրանց: 2. «Գնորդների դալասյան ակումբը»

Երբ Լեոնարդո ԴիԿապրիոն ֆիլմի տեսարաններից մեկում հարվածում է սեղանին, պատահաբար ջարդում է բաժակը և վնասում է ձեռքի ափը: Սակայն դերասանն արհամարհում է ուժեղ հոսող արյունը և մնում է կերպարի մեջ, մինչև տեսարանի ավարտը: ԴիԿապրիոն արժանանում է հոտնկայս ծափահարությունների, և այդ տեսարանը տեղ է գտնում ֆիլմում:

Կիանու Ռիվզն անձամբ կատարել է հնարքների 95 տոկոսը: Դերին պատրաստվելու համար դերասանը 3 ամիս մարզվել է և ուսումնասիրել է ձյուդո, բրազիլական ջիու-ջիցու, սովորել է կրակել և էքստրեմալ մեքենա վարել:

6. «Ֆորեսթ Գամփ»

10. «Սիրունիկը»

Այս ֆիլմի համար Թոմ Հենքսին հոնորար չեն վճարել: Դրա տեղը նա ֆիլմի վաճառքից տոկոսներ է ստացել, որը կազմել է 40 մլն դոլար:

Ֆիլմի այն տեսարանում, որտեղ Ռիչարդ Գիրը հանկարծակի փակում է վզնոցի տուփը և վախեցնում է Ջուլիա Ռոբերթսին, իմպրովիզացիա է, և դերասանուհու ռեակցիան բնական է:


6

Որտեղի՞ց եկավ արջուկը Այսօր երեխաների և մեծահասակների մեծամասնության համար Թեդի արջը հուզիչ մոխրագույն արջուկ է, Ես քեզ: Այնուամենայնիվ, համեմատած իր շագանակագույն նախորդների հետ, ժամանակակից արջը դեռ շատ երիտասարդ է: Նա 10 տարեկանից մի փոքր ավելի է։ Ինչպե՞ս հայտնվեցին առաջին արջուկները: Ինչպես են նրանք ի սկզբանե նայվել և ինչպես են դրանք հետագայում մոխրագույն դարձել, պատմել է հրատարակությունը Teddy սեր.

նախագահական ընտրություններում: Մի քանի տարի անց Հին և Նոր աշխարհների ամբողջությունը մաքրվեց հոգնածության ալիքով: 1914-ին Անգլիայում սկսեցին արջուկներ արտադրել, որը նպատակադրվել էր դառնալ Թեդի արջի ևս մեկ հայրենիք: 1926-ին Ալան Միլնեն հրատարակեց իր «Հաղթիր պուխը» գիրքը, իսկ 30-ականներին, նույնիսկ արջեր հայտնվեցին Եվրոպայում: Երկրորդ աշխարհամարտից հետո հուզմունքն ինչ-որ չափով թուլացավ: Անպաշտպան արջուկի կերպարը հարություն առավ 60-ականներին անգլիական հայտնի դերասան Պիտեր Բուլի կողմից: Վիետնամի պատերազմի և Կարիբյան ճգնաժամի տագնապալի ժամանակաշրջանում նա առաջ մղեց այս փափուկ խաղալիքը ՝ որպես խաղաղության և լավ հին օրերի խորհրդանիշ: 2002-ին Թեդի Արջերը դարձավ 100 տարեկան: Չնայած իր առաջադեմ տարիքին, արջը բնավ չի կորցրել իր հմայքը և այժմ զգում է երկրորդ երիտասարդությունը, բայց նոր պատկերով:

Ուորհոլի վրձնի Մոնրոյի դիմանկարը ռեկորդային 200 մլն դոլարով կդրվի Christie՚s-ի աճուրդում

Այս օրերին այսքան տարածված փափուկ արջերի տեսքը խորհրդավոր է: Թեդի արջի պատմության և դրա ծագման մասին շատ լեգենդներ կան: Նրանցից ամենահայտնիը ամերիկյան է: Ինչպես պատմում է ամերիկյան Teddy Bears պատմությունը, արջուկն իր անունն է ստացել ոչ այլ անձից, քան ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտը: Սա այն դեպքն էր, որ մի օր, պետական գործերով, Ամերիկայի նախագահը պետք է այցեր կատարեր Միսիպի նահանգի Սմիդ շրջան: Տեղի անտառները հարուստ էին կենդանիներով, ուստի Ռուզվելտը չէր կարողացել դիմակայել որսի ցանկությանը: Փչացրեց բոլոր օգտակար օգնականները: Նրանք ինչ-որ տեղ գտան մի փոքրիկ, անօգնական փոքրիկ արջ և կապեցին այն ծառի հետ ՝ այն առաջարկելով Նախագահին որպես որսորդական գավազան: Իհարկե, Ռուզվելտը բարկացավ և ազատեց դժբախտ կենդանուն: Լրագրողները, նման պատմությունների որսորդները, պարզապես չէին կարողանա շուրջը տեղի ունեցածի շուրջ ճշտել: Մի քանի օր անց մի թերթում լույս տեսավ ծաղրանկար ՝ արջուկ և բարեսիրտ նախագահի մասնակցությամբ: Այս թերթն անզգուշությամբ գրավեց ամուսիններ Միթոմը, Նյու Յորքի խաղալիքների խանութի սեփականատերերը: Այնուհետև Մորիսը և Ռոուզ Միքտոմը կատակով ստեղծեցին մանկական խաղալիքը `արջուկ և դրեցին պատուհանի վրա ծաղրանկարով: Արջուկը ստացավ Teddy անունը (կրճատ Թեոդորից) անունը և անմիջապես ձեռք բերեց ժողովրդականություն խանութի հաճախորդների շրջանում: Ավելի ուշ արջը դարձավ Ամերիկայի նախագահի թալիսմանը և նրան օգնեցին երկրորդ անգամ հաղթել

Էնդի Ուրորհոլդի վրձնի Մերիլին Մոնրոյի դիմանկարներից մեկը մայիսին Christie՚s-ի աճուրդին կդրվի 200 միլիոն դոլար ռեկորդային էստիմեյտով (սկզբնական գնահատմամբ), այն կարող էառնալ XX դարի արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը, որը երբեւէ վաճառվել է աճուրդում, մարտի 21 -ին հայտնել է աճուրդային տան մամուլի ծառայությունը։ Դերասանուհու դիմանկարը՝ Shot Sage Blue Marilyn անվանմամբ, որը Մոնրոյին պատկերում է բաց փիրուզի գույնի ֆոնին, Ուորոհոլը նկարել է 1964 թվականին՝ դերասանուհու մահվանից երէ մամուլի ծառայությունն աճուրդային տան ԱՄՆ-ի ստորաբաժանման ղեկավար Մարկ Փորտերի խոսքը: Արվեստի ստեղծագործությունը կներկայացվի Թոմաս եւ Դորիս Ամմանների բարեգործական հիմնադրամի կողմից, որն զբաղվում է երեխաներին ցույց տրվող օգնությամբ: Դիմանկարի իրացումից ստացված բոլոր միջոցները կտրամադրվեն հիմնադրամի ֆինանսավորմանը: Նկարը ցուցադրվել է այնպիստի հարթակներում, ինչպիսիք են Նյու Յորքի Գուգենհայմի թանգարանը, Փարիզի Ժորժ Պոմպիդուի կենտրոնը եւ Լոնդոնի Թեյտ պատկերասրահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ինչպե՞ս Ասկերանի գյուղացիները կախաղան բարձրացրեցին դավաճան Շամիր բէկ Փիրումյանին Հայոց պատմությունն ունի ինչպես փառավոր, այնպես էլ՝ ողբերգական էջեր։ Սակայն ցավալիորեն պետք է նշել, որ այդ էջերի կողքին շատ են նաև

պատմական փաստերն ու տեղեկությունները հայ մարդու դավաճանության մասին։ Որքան էլ ցանկանանք այդ էջերը պոկել մեր պատմությունից, չի ստացվի։ Ցավալիորեն պետք է նշել, որ երբեմն մենք փորձում ենք շրջանցել այդ էջերն ու երեխաներին չտեղեկացնել մեր իսկ կատարած խայտառակ արարքների մասին, որոնց պատճառով էլ մեր քարտեզը դարերի ընթացքում փոքրացավ և մեր օրերում իսկ շարունակում է փոքրանալ։ Այս անգամ կանդրադառնանք Արցախում տեղի ունեցած մի դեպքի, որն իր ընթացքով ու միգուցե նաև հետաքրքիր ավարտով կարող է ուսուցողական լինել։ 1918 թվականի հոկտեմբերի 15-ին Արցախի Ասկերանի շրջանում տեղի ունեցած իրադարձությունը տարածվեց ամբողջ Արցախում։ Շատերն իմացան, որ Հաղորդի գյուղում կախաղան է բարձրացվել Շամիր բէկ Փիրումեանը։ Սակայն դեպքերի ու իրադարձությունների տրամաբանությունը հասկանալու համար նախ պետք է գալ սկզբից․ «Ասկերանի աջ թևի (Վարանդայի) Քեաթուկ, Նախիջևանիկ և Փիրջամալ գիւղերի բնակիչները խիստ գրգռւել էին Շամիր բէկ Փիրումեանի (Նախիջևանիկ գիւղացի) դէմ, որ յաճախ յարաբերութեան մէջ էր լինում Աղդամի տաճկական պարէտի՝ Իսմայիլ Հակկի բէյի հետ։ Հայթրքական ընդհարման առաջին տարում, Շամիր բէկի մեծ եղբայրը՝ Հաթամ բէկը, անձնական թշնամութեան հետևանքով, սպանում է Քեաթուկգիւղացի Հայրապետ Սաղեանին։ Վերջինիս փոքր եղբայրը, Ալէքսանդրը, որպէս փոխվրէժ, սպանում է Հաթամ բէկին, որը յոխորտալից կեցւածք էր ունեցել, սպառնալիքներ կարդալով իւր անձնական հակառակորդներին։ Շամիրը, որ եղբօր, Հաթամի կենդանութեան օրոք նոյնպէս շատ համարձակ էր գտնւել, նրա սպանւելուց յետոյ իր կեանքն էլ վտանգւած է համարում, որովհետև, իրենց հերթին Սաղեաններն են սպառնում, որ անպատիժ չեն թողնի որևէ մէկին եթէ փորձ լինի փոխվրէժի, ուստի փախչում է, թուրքերի մէջ ապաստան գտնում և, ինչպէս խօսւում էր այն ժամանակ, սպառնալիքներ կարդում իր հակառակորդներին, թէ անպատասխան չի թողնի իւր եղբօր արիւնը թափածների արարքը։ Հայ-թրքական ընդհարումների ամբողջ տևողութեան, նա չի համարձակւում գալ իրենց գիւղը, իսկ ընդհարումները վերջանալուց յետոյ ցարական իշխանութիւնների հովանաւորութիւնն էր վայելում»։ (Հատվածը վերցված է Եղիշե Իշխանյանի «Լեռնային Ղարաբաղ 1917-1920» գրքից։ Երևան, 1999 թվական, էջ 268)։

Սակայն Շամիրի քաջագործություններն Արցախում չէին ավարտվում այսքանով։ Նա կապ ուներ թուրք գողերի հետ և նրանց գողացած անասունները վաճառում էր հայ գյուղացիներին։ Զուգահեռաբար հայ գողերին ևս օգնում էր։ Հայերի գողացած անասունները վաճառում էր թուրքերին։ Շամիրին մի քանի տասնյակ անգամ տարել էին հարցաքննության, սակայն ունենալով թուրքերի հովանավորչությունն ու լինելով շատ ճարպիկ, ամեն անգամ կարողանում էր գտնել ելքն ու ազատվել բանտարկութ-


7

յունից։ 1909 թվականին նա Շուշիի բանտում էր, քանի որ թուրք ավազակների հետ կողոպուտ էր իրականացրել։ Սակայն նա հերթական անգամ ազատ է արձակվում։ 1910 թվականին կրկին նա բանտարկվում է կողոպուտի և սպանության հետևանքով, դատապարտվում, աքսորվում Սիբիր, սակայն ռուսական հեղափոխությունից հետո նորից վերադառնում Արցախ։ Արցախ վերադառնալուց հետո Ասկերանի մի քանի գյուղերի բնակիչներն արդեն իսկ անկարող էին տանել Շամիրի արկածախնդրությունը․

Սա ուղղակի մի փոքր դեպք է, պատմության անցյալում մնացած իրադարձություն, թե ինչպե՞ս էին մոտ 100 տարի առաջ հայ մարդիկ արձագանքում հայ մարդու կողմից իրականացվող խուլիգանությանը, դավաճանությանն ու թուրքերի հետ համագործակցությանը։ Մարդիկ այնքան գիտակից էին, որ կարողանում էին հստակ տարբերակել դավաճաններին։

7 գիրք, որոնք իրենց հեղինակներին մեկընդմիշտ ապահովել են համաշխարհային փառք 1. «Փոքրիկ իշխանը» – Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

4. «Գրքի գող» – Մարկուս Զուսակ

«Գրքի գողի» հեղինակի անունը շատ ավելի քիչ մարդկանց է հայտնի, քան հենց «Գրքի գողը»: Այն, ի դեպ, նաև էկրանավորվել է, որը նրան լրացուցիչ փառք է բերել: Դրա հետ մեկտեղ, գրեթե ոչ ոք չգիտի, որ Մարկուս Զուսակին գրել է ևս 5 վեպ:

«Փոքրիկ իշխանը» թարգմանվել է 382 լեզուներով և ամենաշատ վաճառվող գրքերից մեկն է աշխարհում: Հաստատապես բոլորը գիտեն այս ստեղծագործության հեղինակին: Սակայն Էքզյուպերին ունի նաև այլ ստեղծագոծրություններ, բայց դրանց մասին քչերը գիտեն: Գերմանացի փիլիսոփա Մարտին Հայդեգերը «Փոքրիկ իշխանը» կոչել է էքզիստենցիալիզմի 20-րդ դարի մեծագույն գործերից մեկը:

«Յեղափոխութեան պատճառած ուրախ տրամադրութեամբ համակւած լինելով, գիւղացիները հանդուրժող վերաբերմունք են ցոյց տալիս, հնարաւորութիւն ընձեռելով, որ Շամիրը խաղաղ աշխատանքով զբաղւի։ Մինչև տաճիկների մուտքը Ղարաբաղ, իրեն լաւ է պահում, զբաղւում է իր այգիներով ու վարելահողի աշխատանքներով և երբ մի անգամ Իսմայիլ Հակկի բէյի հրամանը բերում է Շուշի ու բանտարկւում մեր՝ առանց պահապանի բանտում, փախչում է բանտից և վախից դարձեալ ապաստանում իր բարեկամ թուրքերի մօտ։ Երբ տաճիկները խաղաղ մուտք են գործում Շուշի, իրենց իշխանութիւնը յայտարարում ամբողջ Ղարաբաղի վրայ, Շամիրը վերադառնում է իրենց գիւղը, իրեն ազատ զգում։ Օգտուելով ստեղծուած դրութիւնից, գիւղացիները բռնում են Շամիրին և ձեռքերը կապկպած ներկայացնում Վարանդայի հրամանատար Սոկրատ Մելիք Շահնազարեանին։ Վերջինս հրահանգում է, որ Վարանդայի բոլոր գիւղերից երկուական հոգի ներկայանան Հաղորդի գիւղ, իրենից կարևոր հրահանգներ լսելու համար։ Բոլոր գիւղերի երկուական ներկայացուցիչները իր ժամանակին գալիս են Հաղորդի գիւղը, որտեղ Սոկրատի կարգադրութեամբ կախաղան են բարձրացնում։ Եւ ինչպէս վկայում էին ներկայ գտնւողները, երբ թոկը քաշում են վեր, կտրւում է, և Շամիրը ընկնում է գետնին, ապա ժպտալով ասում․ «Պինդ քեանդիր (թոկ) չկա՞յ, որ փտած քեանդիրով էք կախում»։ Շամիրը կախւում է հոկտեմբերի 15-ին․ կատարւած ակտի մասին յայտնի է դառնում համայն Ղարաբաղում։ Այդ մասին տեղեկանում են և տեղացի թուրքերը, որոնք իրենց հերթին, հաղորդում են տաճիկներին»։

5. «Մարտական ձին» – Մայք Մորպուրգո

«Մարտական ձին» ի սկզբանե մտածվել է՝ որպես մանկական գիրք, որը պատմվում է ձիու անունից: Արդյունքում՝ վեպն այնքան պոպուլյար դարձավ, որ դրա հիման վրա Բրոդվեյում ներկայացում դրվեց, իսկ Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ նկարահանեց: 2. «Հարի Փոթեր» (վիպաշար) – Ջոան Ռոուլինգ

Չնայած Ջոան Ռոուլինգը արդեն բավականին գրքեր է գրել, նա շատերի համար այդպես էլ մնում է հենց «Հարի Փոթերի» հեղինակը: Այս գիրքը նրան բերել է ոչ միայն ճանաչում և փրկել է աղքատությունից, այլ նաև շատ բաներում դարձել է կենսագրական: 6. «Ուլիսես» – Ջեյմս Ջոյս

Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը» գրականության մեջ, թերևս, նման է Էվերեստին. դրա մասին շատերն են լսել, հաղթահարել են մի քանի հոգի: Վեպը պատմում է դուբլինյան քաղքենի Լեոպոլդ Բլումի մեկ օրվա մասին, որը, սակայն, ունի շատ մեծ քանակությամբ պատմական, փիլիսոփայական, գրական և մշակութային հղումներ: Ջեյմսն ինքը մի անգամ ասել է. «Ես վեպում զետեղել եմ այնքան գլուխկոտրուկներ և հանելուկներ, որ պրոֆեսորները հարյուրավոր տարիներ կվիճեն, թե ինչ էի ուզում ասել ես»: Եվ այս ամենը վեպը դարձնում է անմահ: «Ուլիսեսը» ճանաչվել է մոդեռնիստական գրականության գլուխգործոց, իսկ հեղինակի մյուս գործերը շատ են զիջում «Ուլիսեսին» և շատ քչերին են հայտնի: 3. «Սառույցի և կրակի երգը» – Ջորջ Մարտին

Ջորջ Մարտինը, թերևս, կմտնի պատմության մեջ՝ որպես մասշտաբային էպիկական ֆենթըզի սագայի հեղինակ, չնայած նա շատ արդյունավետ է նաև այլ ժանրերում: Այնուամենայնիվ, նրան համաշխարհային փառք բերեց «Սառույցի և կրակի երգը» և դրա հիման վրա նկարահանված «Գահերի խաղը» սերիալը:


8

7. «Մերի Փոփինս» – Փամելա Թրևերս

«Վիրահատությունից հետո չէր կարողանում փակել աչքերը․ քնում էր բաց աչքերով»․ բժիշկը պատմել է Վալերի Լեոնտևի պլաստիկ վիրահատությունների մասին

«Մերի Փոփինսի» մասին գրքի ստեղծման պատմությունը, ինչպես նաև հենց իդեալական դայակի կերպարը, պարուրված են որոշակի գաղտնիքով: Ըստ վարկածներից մեկի, Փամելա Թրևերսը վերականգնվում էր իր տանը ծանր հիվանդությունից հետո, և նրա ընկերոջ՝ միստիկ պոետ Ջորջ Ռասելի կարծիքով, գիրք էր գրում վհուկի մասին: Հենց այդ ժամանակ նրա մոտ են բերում երկու երեխաների, որոնց մասին վերջինս պետք է հոգ տաներ, և Թրևերսը հորինել է հեքիաթ կախարդական դայակի մասին, որը և սկիզբ է դրել գրքերի շարքին:

Օրերս 73-ամյակը բոլորած Վալերի Լեոնտևը մինչ կորոնավիրուսի համաճարակը շարունակում էր հիացնել երկրպագուներին իր ելույթներով՝ զարմացնելով հիանալի մարզավիճակով ու երիտասարդ տեսքով, մինչդեռ բժիշկ Ալես Ուլիշենկոյի խոսքով՝ այս հարցում արտիստին օգնել են բազմաթիվ պլաստիկ վիրահատությունները, գրում է starhit.ru-ն։ Ուլիշենկոյի խոսքով՝ առաջին վիրահությունը Լեոնտևն արել է դեռ 90-ականներին։ Ընդ որում՝ վիրահատությունն անցկացվել է արտերկրում։ «Դեմքի շրջանաձև ձգման երկրորդ վիրահատությունը վերջերս է կատարվել։ Ընդ որոմ՝ արդյունքները չեն գոհացնում, քանի որ նրա դեմքի կորցրել է բնական տեսքը», - ընդգծել է Ուլիշենկոն։ Բժշկի խոսքով՝ այս պրոցեդուրաներից բացի Լեոնտևը նաև ազատվել է Բիշի

ճարպային հյուսվածքներից և բլեֆարոպլաստիկա է արել, սակայն այս միջամտությունները միայն բացասաբար են անդրադարձել արտիստի արտաքինի վրա։ «Արվել է բլեֆարոպլաստիկա, ընդ որում՝ անհաջող։ Վիրահատությունից հետո նա չէր կարողանում փակել աչքերն ու որոշ ժամանակ քնում էր բաց աչքերով։ Սակայն հատուկ միջոցների գործածությունը ժամանակի ընթացքում կարգավորել է իրավիճակը», - հայտնել է մասնագետը՝ հավելելով, որ այս բոլոր միջամտությունների համար Լեոնտևը բավական մեծ գումար է վճարել՝ ավելի քան մեկ միլիոն ռուբլի։


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.