JUNE # 17, 2016
Մետրոպոլիտեն թանգարան Մետրոպոլիտենն աշխարհի խոշորագույն թանգարաններից է, որտեղ պահվում է ԱՄՆ-ի ամենահարուստ գեղարվեստական հավաքածուն: Հիմնադրվել է 1870 թ-ին, Նյու Յորքում, բացվել է 1872 թ-ին: Մետրոպոլիտեն թանգարանը (գլխավոր մասնաշենքը կոչվում է նաև Մետ) Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում է: 1880 թ-ից կառուցվել են մի քանի մասնաշենքեր (մասնավորապես Կլուատրը, 1938 թ.՝ Ջոն Ռոքֆելլեր Կրտսերի աջակցությամբ), պատկերասրահներ (1980 թ., 2400 մ2) և կից շինություններ (1984 թ.), որտեղ պահվում են բազմաթիվ հավաքածուներ (Վերածննդի շրջանի գեղանկարներ, ֆրանսիացի վարպետների պատրաստած կահույք, գերմանական ճենապակե, իտալական բրոնզե իրեր և այլն): 1950–60ական թվականներին բացվել են Զգեստների ինստիտուտի թանգարանը և գիտական նոր գրադարանը (ԱՄՆ-ում արվեստին վերաբերող գրքերի ամենամեծ պահոցն է): Մետրոպոլիտենի մասնաճյուղը Նյու Յորքի Ֆորտ Թրայոն զբոսայգում է: Թանգարանի գեղարվեստական ֆոնդի հիմքը մի քանի մեծահարուստների հավաքածուներն են. հետագայում համալրվել է նվիրատվություններով և գնումներով (1979 թ-ին ձեռք է բերվել շուրջ 40 գործ, որոնցից 5-ը հոլանդացի նկարիչ Յան Վերմերի գործերն են): Թանգարանում պահվում է 3 մլն նմուշ, մշտական գործող սրահներում ցուցադրված է շուրջ 2 մլն-ը: Մետրոպոլիտենում են մահմեդական արվեստի գործերի և երաժշտական գործիքների (շուրջ 4 հզ. ցուցանմուշ) աշխարհի ամենահարուստ հավաքածուները: Մետրոպոլիտենում գործում են հին եգիպտական, հին հունական, հին հռոմեական, ինչպես նաև Մերձավոր Արևելքի արվեստների սրահները: Հեռավոր Արևելքի հին արվեստների բաժնում առավել համակողմանի է ներկայացված Չինաստանի մշակույթը: Հարուստ են Ամերիկայի հին քաղաքակրթության, Աֆրիկայի և Օվկիանիայի գեղարվեստական մշակույթների նմուշների, նաև իմպրեսիոնիստական ու հետիմպրեսիոնիստական արվեստի գործերի հավաքածուները:
Ագաթա Քրիստի. «Փորձիր ամեն ինչ, թեկուզ մի անգամ»
Հռոմի «պապուհի». Մի՞ֆ, թե՞ իրականություն
Ազգային քանդակագործությունը ծնվել է 20-րդ դարում
“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor Robert Margaryan îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)
ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)
Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:
»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2016