Արգելված քաղաք․Չինաստան 1420- 1911 թթ․մին և ցին դինաստիաների 24 նախկին կայսերների բնակավայրը՝ Պեկինի Արգելված քաղաքը, աշխարհի ամենամեծ պալատային համալիրն է։ Ավանդության համաձայն՝ Արգելված քաղաքն իր անվանումը ստացել է այն պատճառով, որ մի ժամանակ այնտեղ առանց կայսերական թույլտվության ոտք դնողներին դատապարտում էին մահվան։ Այսօր Չինական կառավարությունը քաղաքը պաշտոնապես վերանվանել է Գուգուն («Հին պալատ» կամ «Պալատ թանգարան»)։ Համալիրը կառուցվել է 1406 թ․՝ Մին երրորդ կայսր Յոնգ Լիի հրամանով, ով Չինաստանի մայրաքաղաքը Պեկինից փոխադրեց Նանկին։ 2460x3150 ոտնաչափ (820 մ x 1050 մ) մեծություն ունեցող Փակ քաղաքը շրջապատված է 30 ոտնաչափ (10 մ) բարձրությամբ պատով, որն էլ, իր հերթին, շրջապատված է 20 ոտնաչափ (7 մ) խորությամբ խանդակով։ Կառույցն ունի մոտավորապես 1000 սենյակ, որոնք կարող են բարձրակարգ հարմարավետություն ապահովել 6000 բնակչի համար, ներառյալ կայսեր պալատականներին և նրանց ծառաներին։ Համալիրի մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Գերագույն ներդաշնակության դահլիճը։ Լինելով Չինաստանի ամենամեծ փայտե կառույցը և կայսերական իշխանության խորհրդանիշը՝ այն իրականում նաև ժամանակի ամենաբարձր կառույցն էր, քանի որ այն ժամանակ արգելված էր կառուցել որևէ ավելի բարձր շինություն։ 18-րդ դարի վերջում քաղաքում բնակվում էր 9 հազար բնակիչ. նրանք թագավորի և նրա հարազատների սպասավորներն էին՝ անվտանգության աշխատակիցները, աղախինները, ներքինիները, հարճերը և հասարակ ծառայողները: Ներքին բակը և քաղաքի գլխավոր սրբավայրը փակ էր կանանց համար: Բացառություն էր միայն կայսրուհու հարսանիքը, այն էլ՝ միայն մեկ օրով:
Հովհաննես Այվազովսկի
Լուվրի բուրգն «անհետացել է»
300 տարի առաջ մահացած աղջիկը, ով դասվում է սրբերի շարքին, բացել է աչքերը
“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáð ÊÙµ³·Çð` èáµ»ðï Ø³ð·³ðÛ³Ý Chief Editor Robert Margaryan îÝûð»Ý` سðï³ ü³ðÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳð·ã³ÛÇÝ ·ð³ß³ðáõÙ ¨ Ó¨³íáðáõÙ òáÕÇÝ» гðáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)
ÂÕóÏÇñ` ²ðïÛáÙ ¶¨áð·Û³Ý ( ÐÐ, ºð¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)
Ðá¹í³ÍÝ»ðÇ Ñ»ÕÇݳÏÝ»ðÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çð³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ðí³Í ÝÛáõûðÇ ³ÕµÛáõðÝ»ðÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:
»ðÃÇ Ñð³ï³ð³ÏáõÃÛáõÝÁ Çð³Ï³Ý³ñíáõÙ ¿ Ñáí³Ý³íáð ϳ´Ù³Ï»ðåáõÃÛáõÝÝ»ðÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏñáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ðáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏðáõÙ ïå³·ðí³Í ·áí³´¹Ý»ðÇ ¨ ѳÛï³ð³ðáõÃÛáõÝÝ»ðÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ð ¨ ÙÇßï ã¿, áð ûðÃáõÙ ïå³·ðí³Í ÝÛáõûðÇ ·³Õ³÷³ðÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ðáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ðáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ðáõÙ Ý»ðϳ۳ñí³Í ï»ë³Ï»ïÝ»ðÁ: 2016