«Գայանե» Այս պարտիտուրի պատմությունը սկիզբ է առնում դեռևս 1939թ.-ին գրված «Երջանկություն» բալետից... «Սկսելով աշխատանքն իմ առաջին բալետային պարտիտուրի վրա՝ ես բնավ ոչինչ չգիտեի բալետի՝ որպես երաժշտական ժանրի, յուրահատկությունների մասին: Արդեն իսկ աշխատանքի ընթացքում սկսեցի արագորեն ըմբռնել և յուրացնել նրա բնորոշ առանձնահատկությունները: Հավանաբար, հիմնականում ինձ օգնեց այն հանգամանքը, որը դեռևս Մյասկովսկին էր նշում, թե Խաչատրյանի երաժշտությունը համակցված է պարի տարերքով...» Այսպես է խոստովանում հեղինակը: Խոշորագույն քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանը կոմպոզիտորի հետ ունեցած ընկերական զրույցի ժամանակ հայ երաժըշտության գալիք տասնօրյակի կապակցությամբ բալետային ներկայացում ստեղծելու ցանկություն հայտնեց (այն հայ երաժշտական թատրոնում առաջիններից մեկը և ազգային բալետներից առաջինը, որ ներկայացվեց մինչպատերազմյան դեկադաների ժամանակ): Այդ գաղափարը լիովին համապատասխանում էր կոմպոզիտորի սեփական ստեղծագործական ձգտումներին: Բալետի թեման նույնպես ծնունդ առավ այդ զրույցի ժամանակ, և Միկոյանը Խաչատրյանին խորհուրդ տվեց հանդիպել խորհրդային սահմանապահների և կոլտնտեսականների կյանքի և աշխատանքի մասին «Երջանկություն» բալետային լիբրետոյի հեղինակ, հայ հայտնի ռեժիսոր Գևորգ Հովհաննիսյանի հետ: Ժամանակը սուղ էր. 1939թ.-ի գարունն ու ամառը՝ գրող Մաքսիմ Գորկու խորհրդով, Խաչատրյանն անցկացրեց Հայաստանում՝ զբաղվելով ֆոլկլորային նյութի հավաքմամբ և ուսումնասիրմամբ: Կոմպոզիտորն իր առջև խնդիր դրեց «սիմֆոնացնել» բալետի պարային երաժշտությունը, հարստացնել այն ժողովրդի կողմից ստեղծված երգերով ու պարային մեղեդիներով: Խաչատրյանն արագորեն հասկացավ ու ձևակերպեց իր երաժշտա-խորեոգրաֆիկ գեղագիտության հիմնական դրույթները: «Երջանկության» պարտիտուրի վրա կոմպոզիտորն աշխատեց ընդամենը կես տարի: Փորձերը ղեկավարում էր Արթուր Նիկիշի աշակերտը՝ հայտնի դիրիժոր Կոնստանտին Սարաջևը: Ամեն ինչ արվեց, որպեսզի երկրի ամենաերիտասարդ կոլեկտիվի՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի (այդ ժամանակ այն 6 տարեկան էր) համերգներն հայկական տասնօրյակի շրջանակներում մաքսիմալ հաջողությամբ անցնեին: Կ.Սարաջևն հրաշալի նվագախումբ էր հավաքել: 1939թ.-ի հոկտեմբերի 24-ին Մոսկվայի Մեծ թատրոնում բեմադրվեց «Երջանկություն» բալետը, որն ուղղակիորեն հիացրեց ունկնդիրներին:
Այս աշխարհի կրոնները
Սոս Սարգսյանի նամակը ադբեջանցիներին. Ղարաբաղի մասին հիմնավորապես մոռացե՛ք
Շոկային ծիսակարգ, որի միջով անցնում են եթովպական Համեր ցեղի աղջիկները հարսանիքից առաջ
“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáð ÊÙµ³·Çð` èáµ»ðï سð·³ðÛ³Ý Chief Editor Robert Margaryan îÝûð»Ý` سðï³ ü³ðÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳð·ã³ÛÇÝ ·ð³ß³ðáõÙ ¨ Ó¨³íáðáõÙ òáÕÇÝ» гðáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)
ÂÕóÏÇñ` ²ðïÛáÙ ¶¨áð·Û³Ý ( ÐÐ, ºð¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)
Ðá¹í³ÍÝ»ðÇ Ñ»ÕÇݳÏÝ»ðÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çð³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ðí³Í ÝÛáõûðÇ ³ÕµÛáõðÝ»ðÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:
»ðÃÇ Ñð³ï³ð³ÏáõÃÛáõÝÁ Çð³Ï³Ý³ñíáõÙ ¿ Ñáí³Ý³íáð ϳ´Ù³Ï»ðåáõÃÛáõÝÝ»ðÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏñáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ðáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏðáõÙ ïå³·ðí³Í ·áí³´¹Ý»ðÇ ¨ ѳÛï³ð³ðáõÃÛáõÝÝ»ðÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ð ¨ ÙÇßï ã¿, áð ûðÃáõÙ ïå³·ðí³Í ÝÛáõûðÇ ·³Õ³÷³ðÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ðáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ðáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ðáõÙ Ý»ðϳ۳ñí³Í ï»ë³Ï»ïÝ»ðÁ: 2016