Culture # 24

Page 1

ԴՐՎԱԳՆԵՐ ՀԱՅ ԹԱՏՐՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ -Թատրոնն իր իդեալականացված իմաստով ժամանակի հոգևոր խորհրդարանն է` հիմնված նախորդ ժամանակների գեղարվեստական փորձի վրաֈ Բայց թատրոնը նաև քմահաճ ասպարեզ է, կենցաղ, արվեստի կյանք, ծուռ հայելիֈ Թատրոնը չի կտակում հավերժական արժեքներ, անհայտ գլուխգործոցներֈ «Բեմական արժեքի երկրորդ կյանքը հիշողությունն է, որ պետք է պահպանել ու զննել որպես մտքի նյութ»,- գրում է արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանըֈ Թերևս հասարակական միջավայրն է ստեղծում թատրոնի դեմքը, որոշում նրա իմաստն ու նպատակըֈ Ինչպես նկատել է մի խորաթափանց գեղագետ` թատրոնն իրականանում է ոչ բեմում, այլ հանդիսականի հոգում և ամեն ինչ ստեղծվում է իր ժամանակին ու իր ժամանակի համարֈ Դերասանական անհատն ու նրա խաղը թատրոնի կենտրոնաձիգ ուժն է, ինչը որ ներկայացման նպատակն ու խորհուրդն էֈ Այն, ինչ անվանում ենք հայ նոր թատրոն, ստեղծված է համաեվրոպական մշակութային հիմքի վրաֈ Ազգայինը նրա արտաքին կերպը չէ, այլ` գոյությունն ու նպատակըֈ Սակայն հայկական թատրոնը ավելի քան երկու հազար տարվա պատմություն ունիֈ Թերևս այն սկսվում է մեր թվարկությունից առաջ երրորդ դարիցֈ Այս շրջանում հունական մշակույթը, այսինքն հելլենիզմը, զգալի չափով տարածված էր Հայաստանումֈ Առաջինից երրորդ դարերում հայ Արշակունի թագավորները Հայաստան են հրավիրում հելլենիստական մշակույթի մի շարք ներկայացուցիչների, այդ թվում նաև դերասաններիֈ Հայաստանի քաղաքներում զարգանում էր հելլենիստական թատրոնը, սակայն զարգանում էր նաև հայկական ժողովրդական թատրոնըֈ Հույն պատմիչ Պլուտարքոսի վկայությամբ Արտավազդ երկրորդը գրում էր ողբերգություններ, գրում էր նաև ճառեր, պատմական աշխատություններ, որոնք, դժբախտաբար մեզ չեն հասելֈ Պլուտարքոսը վկայում է նաև, որ Տիգարանակերտն ուներ իր թատրոնը և այնտեղ մեծ թվով հույն անվանի դերասաններ կային` նրանց, հայոց արքա Տիգրան երկրորդը հրավիրել էր զանազան տեղերիցֈ

Մարդը մշակույթների խաչմերուկում

Չարլզ Չապլին «Իմ կենսագրությունը»

Փոլ Մաքարթնին փորձում է Sony-ից դատարանի միջոցով ստանալ «Բիթլզ»-ի երգերի իրավունքները

“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáð ÊÙµ³·Çð` èáµ»ðï سð·³ðÛ³Ý Chief Editor Robert Margaryan îÝûð»Ý` سðï³ ü³ðÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳð·ã³ÛÇÝ ·ð³ß³ðáõÙ ¨ Ó¨³íáðáõÙ òáÕÇÝ» гðáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)

ÂÕóÏÇñ` ²ðïÛáÙ ¶¨áð·Û³Ý ( ÐÐ, ºð¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ðÇ Ñ»ÕÇݳÏÝ»ðÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çð³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ðí³Í ÝÛáõûðÇ ³ÕµÛáõðÝ»ðÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ðÃÇ Ñð³ï³ð³ÏáõÃÛáõÝÁ Çð³Ï³Ý³ñíáõÙ ¿ Ñáí³Ý³íáð ϳ´Ù³Ï»ðåáõÃÛáõÝÝ»ðÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏñáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ðáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏðáõÙ ïå³·ðí³Í ·áí³´¹Ý»ðÇ ¨ ѳÛï³ð³ðáõÃÛáõÝÝ»ðÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ð ¨ ÙÇßï ã¿, áð ûðÃáõÙ ïå³·ðí³Í ÝÛáõûðÇ ·³Õ³÷³ðÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ðáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ðáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ðáõÙ Ý»ðϳ۳ñí³Í ï»ë³Ï»ïÝ»ðÁ: 2017


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.