Culture # 25

Page 1

Հայկական Ասեղնագործություն

Հայկական ասեղնագործությունը ժողովրդական ստեղծագործության հին և հարուստ բնագավառներից մեկն է: Դա ծագել է նախնադարյան հասարակությունում, երբ մարդիկ սկսել են օգտագործել ասեղի նախնական տեսակները և ապա ասեղը: Առօրյա աշխատանքների ընթացքում մարդիկ աստիճանաբար սովորել են նաև այդ գործիքների օգնությամբ կատարել զարդեր՝ հիմք դնելով ասեղնագործության արվեստին: Պեղումների շնորհիվ հայտնաբերված զարդարված ասեղնագործ հագուստի տեսակները և նաև այլ իրեր վկայում են,որ ասեղնագործությունը հին աշխարհի սիրած զբաղմունքներից մեկն է եղել: Շատ հին ժամանակներից ասեղնագործությունը եղել է նաև հայ ժողովրդի ու հատկապես հայ կնոջ սիրած զբաղմունքներից մեկը: Հայ պատմիչների երկերում պահպանված են վկայություններ հայկական զարգացած ասեղնագործության մասին: Միջին դարերից պահպանվել ու մեզ են հասել ոչ միայն հիշատակություններ, այլև ասեղնագործության որոշ նմուշներ: Մատենադարանում պահպանվել են հին ասեղնագործության փոքրաթիվ, բայց շատ ուշագրավ նմուշներ: Դրանց մի մասը, որպես կազմի պարագա փակցված են կազմի ներքին կողմի վրա, բայց կան նաև ձեռագրեր փաթաթելու համար պատրաստված ասեղնագործ քսակներ կամ շապիկներ: Բազմաբովանդակ, բազմաճյուղ ասեղնագործ արվեստը արտահայտչական հարուստ հնարավորություններ ունի: Գործվածքների տարբեր տեսակների վրա կատարված ասեղնակարերը ստեղծում են բազմատեսակ բանվածքներ: Հարուստ և ուշագրավ են զարդանկարները: Դարերի խորքից եկող նախշերին միացել են ժողովրդի նոր ստեղծած զարդաձևերը, որոնք բազմերանգ թելերով ավելի խոսուն ու շքեղ են դարձնում ասեղնագործությունը: Երանգների առատությունը, գունային մեղմությունն ու խորությունը հատկանշական են հայկական ձեռագործությանը:

20 միլիոն դոլարի հայց՝ ընդդեմ Բեյոնսեի

Ռոգեր Վան Դեր Վեյդեն

Երաժշտությունը ներգործում է ուղեղի վրա այնպես, ինչպես սեքսն ու թմրադեղերը

“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáð ÊÙµ³·Çð` èáµ»ðï سð·³ðÛ³Ý Chief Editor Robert Margaryan îÝûð»Ý` سðï³ ü³ðÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳð·ã³ÛÇÝ ·ð³ß³ðáõÙ ¨ Ó¨³íáðáõÙ òáÕÇÝ» гðáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)

ÂÕóÏÇñ` ²ðïÛáÙ ¶¨áð·Û³Ý ( ÐÐ, ºð¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ðÇ Ñ»ÕÇݳÏÝ»ðÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çð³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ðí³Í ÝÛáõûðÇ ³ÕµÛáõðÝ»ðÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ðÃÇ Ñð³ï³ð³ÏáõÃÛáõÝÁ Çð³Ï³Ý³ñíáõÙ ¿ Ñáí³Ý³íáð ϳ´Ù³Ï»ðåáõÃÛáõÝÝ»ðÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏñáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ðáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏðáõÙ ïå³·ðí³Í ·áí³´¹Ý»ðÇ ¨ ѳÛï³ð³ðáõÃÛáõÝÝ»ðÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ð ¨ ÙÇßï ã¿, áð ûðÃáõÙ ïå³·ðí³Í ÝÛáõûðÇ ·³Õ³÷³ðÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ðáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ðáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ðáõÙ Ý»ðϳ۳ñí³Í ï»ë³Ï»ïÝ»ðÁ: 2017


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.