Ինչո՞ւ և ինչպե՞ս են Զատիկը 3 անգամ նշում Վրաստանի հայկական գյուղում
Համր կինո
«Սասնա ծռեր» էպոսը
Հիտլերի անձնագիրը
“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáð ÊÙµ³·Çð` èáµ»ðï سð·³ðÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûð»Ý` سðï³ ü³ðÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳð·ã³ÛÇÝ ·ð³ß³ðáõÙ ¨ Ó¨³íáðáõÙ òáÕÇÝ» гðáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)
ÂÕóÏÇñ` ²ðïÛáÙ ¶¨áð·Û³Ý ( ÐÐ, ºð¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)
Ðá¹í³ÍÝ»ðÇ Ñ»ÕÇݳÏÝ»ðÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çð³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ðí³Í ÝÛáõûðÇ ³ÕµÛáõðÝ»ðÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:
»ðÃÇ Ñð³ï³ð³ÏáõÃÛáõÝÁ Çð³Ï³Ý³ñíáõÙ ¿ Ñáí³Ý³íáð ϳ´Ù³Ï»ðåáõÃÛáõÝÝ»ðÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏñáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ðáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏðáõÙ ïå³·ðí³Í ·áí³´¹Ý»ðÇ ¨ ѳÛï³ð³ðáõÃÛáõÝÝ»ðÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ð ¨ ÙÇßï ã¿, áð ûðÃáõÙ ïå³·ðí³Í ÝÛáõûðÇ ·³Õ³÷³ðÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ðáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ðáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ðáõÙ Ý»ðϳ۳ñí³Í ï»ë³Ï»ïÝ»ðÁ: 2018
2
Ինչո՞ւ և ինչպե՞ս են Զատիկը 3 անգամ նշում Վրաստանի հայկական գյուղում
Գումբուրդո գյուղն առանձնանում է Ջավախեթիի շրջանի բոլոր գյուղերից նրանով, որ այստեղ յուրաքանչյուր
2017 ապրիլին՝ Զատիկի նախօրեին, գյուղում մեծ շուքով բացեցին նոր կառուցված Սուրբ Խաչ եկեղեցինֈ Այն կառուցել են Սահարյան եղբայրները՝ Սայատը և Խաչիկը, իսկ օծել է՝ Հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Տեր Վազգեն Միրզախանյանըֈ
ԼՈՐԻՍ ՃԳՆԱՎՈՐՅԱՆ Դիրիժոր, կոմպոզիտոր
Այստեղ Զատիկն իսկական ժողովրդական տոն է և երիտասարդների համար ծանոթանալու բացառիկ հնարավորություն Այս օրվա կապակցությամբ` Վրաստանում գտնվող Գումբուրդո հայկական գյուղի պատմությունը [անվան վրացերեն տարբերակը`Կումուրդո]: Այն գտնվում է Ախալքալաքի շրջանում, Սամցխե-Ջավախեթիի լեռնային շրջանում, և այնտեղ մի զարմանալի ավանդույթ կա Զատիկի հետ կապված: Այստեղ նշում են ոչ միայն Զատկի օրը, այլև հաջորդ երեք կիրակի օրերը: Ծիսակարգը հետևյալն է: Առավոտ շուտ կանայք և երեխաներն ուխտագնացության են գնում Կանաչ ժամ կամ Թագութա եկեղեցի: Կեսօրին Կանաչ ժամի մոտ է հավաքվում գրեթե ողջ գյուղը: Այս տարի Կրկնակի Զատիկը գյուղում կրկնակի տոն էր. գյուղացիներն ուրախանում էին, որ գործող եկեղեցի ունեն այժմ: Նոր Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է Սայաթ և Խաչիկ Սահարյան եղբայրների կողմից: Այն օրհնել է Հայ Առաքելական եկեղեցու Վրացական թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը:
եկեղեցական արարողություն և ժողովրդական ավանդույթ տոնվում է մեծ ոգևորությամբ և հանդիսավորությամբ: Եկեղեցական տոները Գումբուրդոյում իսկական ժողովրդական միջոցառումներ են: Կանաչ կիրակին գյուղի աղջիկների և տղաների համար միմյանց տեսնելու բացառիկ հնարավորություն է: Վարդուշ տատն ասում է, որ լավ է, որ երիտասարդների համար նման հնարավորություն կա. «Մեր գյուղում աղջիկները տնից դուրս չեն գալիս: Որտե՞ղ տղաները նրանց տեսնեն»: Մինչև տղամարդիկ մատաղ են անում, կանայք սեղան են գցում, իսկ երեխաները՝ խաղեր խաղում և վազվզում գյուղով մեկ: Այստեղ երիտասարդության համար էլ է մի քիչ զրուցելու ժամանակ լինում: Այնուհետև սկսում են տոնել և պարել ազգային, աշուղական և ժամանակակից երգերի ներքո: Այս տարի գյուղացիներին է միացել «Վաչիան» համույթն ու «Սասուն» ազգագրական երգի և պարի համույթը, որը եկել է Հայաստանից: Այստեղ մի այսպիսի ավանդույթ էլ կա: Երիտասարդ հարսների սկեսուրները երաժշտություն են պատվիրում և նրանց հրավիրում պարելու՝ փող նվիրելով (ժողովուրդը դրան շաբաշ է ասում): Երիտասարդ կանայք աչքերը չպետք է բարձրացնեն:
Ծնվել է 1937թ. հոկտեմբերի 13-ին, Իրանի Բորուջերդ քաղաքում: 1950-54թթ սովորել է Թեհրանի կոնսերվատորիայի ջութակի բաժնում: 1961թ. ավարտել է Վիեննայի երաժշտական ակադեմիայի ջութակի և կոմպոզիցիայի բաժինները: 1963-64թթ կատարելագործվել է Զալցբուրգի Մոցարտեումում՝ Կառլ Օրֆի մոտ, 1965-66թթ՝ Միչիգանի համալսարանի դիրիժորական բաժնում: 1970-75թթ եղել է Իրանի մշակույթի նախարարության ժողովրդական երաժշտության արխիվի տնօրենը և ներկայացուցիչ-կոմպոզիտոր, օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը, Փեհլևի մշակութային հիմնադրամի գլխավոր երաժշտական տնօրենը: 1975թ-ից ապրել և աշխատել է Վիեննայում, Նյու Յորքում, Լոնդոնում: 1978թ. Լոնդոնում հիմնել է Հայ երաժշտության ինստուտը: 1989թ-ից գործունեություն է ծավալել Հայաստանում: 1989-98թթ և 1999-2000թթ եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: 1991-ին Գյումրի կատարած ուխտագնացության ժամանակ հիմնել է Գյումրու մշակութային կենտրոնը (1992թից՝ սիմֆոնիկ նվագախմբի պատվավոր գեղարվեստական ղեկավար), նույն թվականին Երևանում՝ Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը, 1994թ.՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ երգչախումբը: Հայաստանի անկախության օրերին կազմակերպել է Այո Անկախությանը անվանումով ﬔծ համերգ` ի նպաստ ժողովրդի կողմից անկախության ճանաչմանը: Համերգային շրջագայություններով եղել է Եվրոպայում, ԱՄՆ-ում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում: Իրականացրել է մի շարք ձայնագրություններ, որոնք արժանացել են քննադատների դրական արձագանքին, ղեկավարել է աշխարհի մի շարք առաջատար նվագախմբեր, ինչպիսիք են Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, Վիեննայի պետական օպերայի նվագախումբը և այլն: Հեղինակել է ավելի քան 70 ստեղծագործություն, ներառյալ Աղավնու վանքը
3
(1961թ.), «Ռոստամ և Զոհրաբ (196264թթ), «Փարդիս և Փարիսա» (1972թ.) օպերաները, Ֆանտաստիկ (1958-61թթ), «Սիմորգ (1975թ.), «Օթելլո (1984թ.) բալետները, օրատորիաներ, 5 սիմֆոնիա, կոնցերտներ, նվագախմբային սյուիտներ, խմբերգեր, կինոերաժշտություն և այլն: Կազմակերպել է սիմֆանիկ երաժշտության մի շարք փառատոներ Աշխարհը և մենք, «Արամ Խաչատրյան-90», Եղեռնից մինչև անկախություն...), Հոգևոր երաժշտության ժամ համերգաշարը և այլն: 2008թ. պարգևատրվել է Ավստրիայի նախագահի սահմանած ոսկե մեդալով: 2010թ-ից ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: Պարգևատրվել է բազմաթիվ պետական շքանշաններով, մրցանակներով: 1971թ. արժանացել է Իրանի Հոմայուն, 1978թ.՝ Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանների, 1991թ.՝ Երևանի պատվոր քաղաքացու կոչման, 1996թ.՝ ՀՀ Մովսես Խորենացի, 2012թ.՝ ՀՀ Հայրենիքին մատուցած ծառայություն-ների համար» 1-ին կարգի մեդալների:
հետ: Մի խոսքով սկզբից մինչև վերջ Երևանի հետ եմ: Շատ եմ ափսոսում, որ ինձ համար այնքան հարազատ տրամվայն այլևս չկա: Փոքր երեխա էի, տատիկիս հետ հյուր էինք գնում և անպայման տրամվայ էինք նստում: Դա ինձ համար տոն էր: Այդ տոնից զրկված է մեր սերունդը: Ու չնայած այսօր համարյա ամեն ոք մեքենա ունի, մի։նույնն է, տոնը չկա: Սան-Ֆրանցիսկոյում կամ Եվրոպայում հիմար չեն, որ պահպանել են տրամվայը: Մենք էլ հիմար չենք, բայց հիմարություն ենք արել` վերացնելով տրամվայը: Առաջ Երևանում մրգատու ծառեր կային: Երբ Սայաթ-Նովա փողոցը կառուցվեց, այնտեղ կեռասենիներ էին տնկած: Մեկ-մեկ անցնելիս օգտվում էի: Հետո կտրեցին, փոխարենը ուրիշ ծառեր տնկեցին: Այսօր չկա մարդկանց հերոսականացում` ինչպես առաջ էր: Օրինակ` այն ժամանակ մի միլիցիոներ կար, անունը Վարդգես էր: Նա ղեկավարում էր քաղաքի երթևեկությունը: Մարդիկ հատուկ ճշտում էին, թե որ խաչմերուկում է «մլիցա» Վարդգեսը և գնում էին նայելու, թե ինչ արտիստիզմով է նա այդ ամենն անում: 6 սիրած վա՞յր… Ամեն տարիքում տարբեր են եղել… 1. Կոմսոմոլի այգին: Տրամվայի վերջին կայանն այստեղ էր` Թոխմախ գյոլի գերեզմանոցին չհասած: Դպրոցական տարիքում նստում էինք տրամվայ, հասնում վերջին կանգառ և այնտեղից փորձում էինք ոտքով վերադառնալ: Այնտեղ հիանալի լիճ կար, որտեղ շատ էի սիրում լողալ, բայց անպայման մեկը պետք է մնար շորերը հսկելու, թե չէ հաստատ շորերդ կտանեին: 2. Աշտարակը: Կոմսոմոլի այգու հարևա -նությամբ էր: Այստեղից մի անգամ պարաշյուտով թռել եմ և չեմ փոշմանել, դրանից հետո սկսեցի ինքս ինձ հարգել: Անբացատրելի զգացում էր… Ափսոս,
40-ամյակի հետ կապված վախերը համարվում են սնահավատություն: Երիտասարդ սերունդը նման բաների հազվադեպ է նայում, բայց ավագները դեռևս չեն մոռանում: Էզոթերիկները կարծում են, որ 40-ամյակը մարդու կյանքում յուրահատուկ սահման է: Հենց 40ամյակի օրն է տեղի ունենում էներգետիկ թուլությունը, ուժերը սկսում են թուլանալ և մարդն ավելի խոցելի է դառնում բացասական ազդեցության համար: Շատ ազգերի ավանդույթի համաձայն՝ հյուրերի մեջ կարող է գտնվել այնպիսի մեկը, ով չար աչք ունի: Դա հոբելյարի վրա վատ կանդրադառնա և հնարավոր է՝ հիվանդություն առաջացնի: Իսկ ընդհանուր առմամբ 40 թվի հետ կապված բացասական հավատները շատ են: Համարվում է, որ մահվանից դեռ 40 օր շարունակ մարդու հոգին գտնվում է երկրի վրա: Համաշխարհային ջրհեղեղը տևել է 40 օր: Հիսուսը մկրտությունից հետո 40 օր թափառում է :
Մարտին Վարդազարյանը հին Երևանի և իր կորած տոնի մասին Մարտին Վարդազարյանը թվարկում է Երևանում իր ամենասիրած վայրերն ու դրանց հետ կապված հիշողությունները: Աշխատում ու մեծանում եմ Երևանի
հիմա չկա այդ աշտարակը: 3. էրեբունու օդակայանը: Շատ էի սիրում ոտքով ամռանը գնալ: Այն ժամանակ միակ օդակայանն էր: Նայում էի թռչող և վայէջք կատարող օդանավերին: Այնտեղից և ռազմական, և քաղաքացիական օդանավեր էին թռիչք կատարում: Միմանցից լավ տարբերում էինք՝ «Իլ 12», «Լի 2» («Դուգլաս»)… 4. Պրոսպեկտը: Փողային նվագախմբերը հաճախ էին այս փողոցով նվագելով բարձր մակարդակի ինքնագործունեության խմբեր էին: Միգուցե լավ է, որ այդպիսի բան այլևս չկա: Պատկերացնում եմ, եթե այսօր փողոցում նվագեին, մեքենաները նրանց ետևից ինչքան սիգնալ կտային: 5. Մոնումենտ: Իմ ապագա կնոջը` թոռներիս տատիկին և ծոռիս մեծ տատիկին, Մոնումենտում փորձում էի գրավել Մայակովսկի կարդալով: 6. Կոմայգին: Նախկինում 26 կոմիսարների այգի, հետո Վենետիկյան այգին: Շատ էինք սիրում, որովհետև այգում պարահրապարակ կար, որտեղ աղջիկների հետ տարբեր պարեր էինք պարում` տանգո, ֆոքստրոտ, լինդա, ռումբա: Ամառային կինոթատրոն էլ կար այստեղ:
Համր կինո Համր կինո, կինեմատոգրաֆիայի ընդունված անվանումը իր ստեղծման առաջին տասնամյակներին, երբ կինոնկարները էկրան էին բարձրանում առանց համահունչ ձայնիֈ Հատկապես ձայնագրման և նրա համահունչ վերաարտադրման տեխնիկապես անհնար լինելը առավել կարևոր պատճառ հանդիսացավ, որոշելու կինոնկարների գեղարվեստական յուրահատկությունը այդ ժամանակֈ
4
Ստեղծման պատմությունը
Միմիկա և ժեստեր Համր կինոյի գեղարվեստական և պատկերման հնարավորությունները շատ մեծ էինֈ Մշակվել էր հանդիսատեսի հետ շփման մնջախաղի հատուկ և անկրկնելի ոճֈ Որոշ դերասանների շարժումների արտահայտչականությունը հազիվ թե գերազանցվի ժամանակակից ձայնային կինոյի դերասանների կողմիցֈ
Երաժշտություն Էդվարդ Մայբրիջի նկարահանած ձիավորը, 1878 թ․ 1878 թվականին Էդվարդ Մայբրիջը բազմաթիվ տեսախցիկների միջոցով նկարահանեց «Օցիդենտ» մականվամբ ձիուն վազելիսֈ Ավելի ուշ հայտնաբերվեց ֆոտոթիթեղներով տեսախցիկ պտտվող գլանի վրաֈ 1884 թվականին Ջորջ Իստմենը փոխարինեց ֆոտոթիթեղները ֆոտոէմուլսիայով պատած թղթե ժապավենովֈ 1888 թվականին ռեժիսոր Լուի Լեպրենսը նկարահանեց պատմության մեջ առաջին ժապավենային, պատումային, 2 րոպե տևողությամբ կինոնկարը՝ «Տեսարան Ռոունդհեյ այգում»: Նույն տարվա վերջում Լեպրենսը նկարահանեց «Տրանսպորտի երթևեկությունը Լիդս կամրջի վրա» կինոնկարըֈ 1895 թվականին Լյումիեր եղբայրները հայտնագործեցին «Շարժվող լուսանկարների» նկարահանման և պրոյեկտման կինոապարատը, որն 1895 թվականի փետրվարի 13-ին արտոնագրվեց է և ստացավ կինեմատոգրաֆ անվանումըֈ Առաջին հրապարակային վճարովի սեանսը կայացել է 1895 թվականի դեկտեմբերի 28-ին, Փարիզի Կապուցինների բուլվարի «Գրան կաֆե» նկուղումֈ Ցուցադրման ժամանակ հանդիսատեսը նայեց 10 կինոնկար, ընդհանուր 20 րոպե տևողությամբֈ
Համր կինոյի առանձնահատկությունները Համր կինոյի առանձնահատկություններից մեկը տիտրեր օգտագործելն էֈ Դրանք բացատրում էին սյուժեն, վերարտադրում էին հերոսների ռեպլիկները և անգամ բացատրում էին էկրանի իրադարձությունները հանդիսատեսինֈ Տիտրերը կինոյում միանգամից չհայտնվեցին և նրանց գործառությունը ժամանակի հետ էապես փոխվեցֈ Դրանք օգտագործվում էին որպես մոնտաժային մասի վերնագիր, խոսքի ձայնի փոխարինող, սյուժեն բացատրող միջոցֈ Սկզբում կինոնկարները վաճառվում էին առանց տիտրերի, վարձույթի տերը ստանում էր միայն տեքստը, որը կարող էր ըստ իր հայեցողության տեղադրել (ըստ պահանջի նաև թարգմանել) ժապավենի վրաֈ Գործը հեշտացնելու համար ժապավենի վրա տեքստի սկսելու տեղը նշվում էր թեք խաչով և տեքստի համարովֈ 20-րդ դարի սկզբին կային հատուկ տիտրերի արհեստանոցներ, որտեղ պատրաստում էին տիտրերով ժապավենի մոնտաժային հատվածներֈ Ժամանակի ընթացքում տիտրերը սկսեցին ընկալվել ոչ միայն տեխնիկական այլև որպես ֆիլմի էսթետիկական մասֈ Հաճախ տիտրերը նաև գունավորվում էինֈ Գեղարվեստական միջոցների զարգացման հետ, հնարավոր դառավ նկարահանել լիամետրաժ կինոնկարներ առանց տիտրերիֈ Դա ներհատուկ է հաստկապես գերմանական «կամերային դրամային», որի լավագույն օրինակն է Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաուի «Վերջին մար-դը» կինոնկարըֈ
րատների բարդությունը սահմանափակում էր նրանց պրակտիկ օգտագործումըֈ Կինոցուցադրումները սկսեցին ուղեկցվել ձայնով միայն 1920-ական թվականներին, երբ ԱՄՆ-ում, Գերմանիայում և ԽՍՀՄ-ում ստեղծվեցին ձայնային ֆիլմերի լայն օգտագործման համակարգերֈ Կինովարձույթ մտած առաջին կինոնկարը «Ջազի երգիչն» էր (անգլ.՝ The Jazz Singer, 1927), բայց համր կինոյի արտադրությունը դեռ մեկ տարի շարունակվում էր և ձայնավոր կինոն սկսե-ց գերակայել միայն 1929 թվականինֈ Առաջին ձայնավոր հայկական կինոնկարը Համո Բեկնազարյանի Պեպոն էրֈ
Համր կինոն կինեմատոգրաֆիաի ամենամաքուր տեսակն է: Նրան իհարկե չի հերիքում մարդկային ձայնը և աղմուկը: Բայց նրանց ավելացումը չի քավում այն անդառնալի հետևանքները, որոնք առաջացրեց: Եթե առաջ միայն ձայնը չկար, ապա նրա հայտնվելով մենք զրկվեցինք մաքուր կինեմատոգրաֆիաի բոլոր նվաճումներից: - Ալֆրեդ Հիչքոք
Երանգավորում Ռեպլիկների թերթ՝ Էռնստ Լուսի «Լոնդոնը կեսգիշերից հետո» ֆիլմի համար, (հրտ․՝ Cameo Thematic Music, Inc.) 20-րդ դարի սկզբին կինոցուցադրումները ամբողջովին անձայն չէին՝ սովորաբար ցուցադրությունը ուղեկցվում էր դաշնամուրի նվագակցությամբֈ Կինոյի դաշնակահարը կոչվում էր տապյոր (ֆր.՝ tapeur)։ Բազմաթիվ մեղեդիներ նրան երգացանկից կատարվում են մինչ այժմֈ «Գոմոն» կինոստուդիայում 1902 թվականի ց սկսած ձայնավոր կինո ստանալու փորձեր էին կատարվումֈ Ձայնի և նկարի համաժամացման խնդիրը լուծվում էր կինոպրոեկտորը և ֆոնոգրաֆը, իսկ հետո գրամոֆոնը մեկ առանցքի վրա միացնելովֈ Այս հարցում առաջընթաց կար անգլիացիների մոտ, բայց ստեղծված ապա-
Երանգավորման էֆեկտը «Կոտրված բողբոջներ» ֆիլմում
5
Քանի որ բացակայում էր գույնը, հաճախ սև-սպիատակ ժապավենները թաթախվում էին տարբեր ներկերի մեջ կամ ժապավենի էմուլսիայի տարբեր աղեր էին ընտրում և տարբեր երանգներ ստանումֈ Գույնի ֆիլտրման արդյունքում իրական սպիտակը փոխվում էր այլ գույնովֈ Դրանով ստանում էին զանազան տրամադրություններ, օրվա տարբեր ժամերի լուսավորության պատրանքֈ Կապույտը ենթադրում էր գիշերային լուսավորություն, դեղինն ու ագաթագույնը ցերեկվա, կարմիրը կարծեցյալ կրակն էր, կանաչով խորհրդավոր տեսարաններն էին ներկում երանգավորումֈ Հաճախ նեկում էին ձեռքով, ամեն մի կադրի վրա կոնկրետ առարկան կամ պատկերը որոշակի գույնովֈ Օրինակ՝ «Պոտյոմկին» զրահանավը» (ԽՍՀՄ, 1925) կինոնկարում Սերգեյ Էյզենշտեյնը ձեռքով կարմիր է ներկել փողփողացող դրոշըֈ
Հայկական համր կինոն
Կադր «Նամուս» կինոնկարից Հայաստանում առաջին կինոնկարահանումներն արվել են 1907–1914 թվականներինֈ Փաստագրական բազմաթիվ կինոնկարահանումներ են կատարվել Առաջին համաշխարհային պատերազմի (1914–1918) ժամանակ՝ Կովկասյան ռազմաճակատումֈ Կինոնյութեր ստեղծվել են նաև 1918–1920 թվականնե-րինֈ Հայկական կինոյիսկզբնավորումը նշանավորվել է «Խորհրդային Հայաստան» (1924) վավերագրական և Համո Բեկնազարյանի «Նամուս» (1925) գեղարվեստական ֆիլմերովֈ Հայկական կինոյի համր շրջանում (1924–1935) ստեղծվել են «Զարե» (1926), «Շոր և Շորշոր» (1926), «Կիկոս» (1931), «Գիքոր» (1934) և այլ կինոնկարներֈ
Երևանի փողոցների պատմությունը. վերհիշենք միասին: Կոնդ Երևանի արևելյան բարձրադիր մասում է սփռված հին ու բարի Կոնդ թաղամասը: Իսկ ինչու հին ու բարի: Հին, քանի որ այն Երևանի պատմական կորիզն է եղել, որը դարերի բովով անցնելով` քաղաքի համար դարձել է մի տեսակ թանգարանային թաղամաս, իսկ բարի, քանի որ ամենահին ու կենսունակ թաղերից մեկն է եղել: Մինչև օրս էլ այստեղ պահպանվել են միմյանց վրա կքած գետնահարկ տները և խորդուբորդ փողոցները: Բնակվելով այստեղ, այս փոքրիկ տարածքում, մարդիկ ստեղծեցին կոնդեցու յուրահատուկ մի կերպար: Պատմական տարբեր աղբյուրների համաձայն, Կոնդն իր անվանումը ստացել է բարձր դիրքի պատ ճառով: Ասում են, նույնիսկ, Գրիբայեդովի «Խելքից պատուհասը» առաջին
անգամ բեմադրվել է այստեղ: Պարսից տիրապետության ժամանակ այղ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն էֈ Այսօր էլ Երևանի ադրբեջանցի բնակիչները այդ թաղամասին «թափաբաշ» են անվանումֈ Կոնդը եղել է մեր քաղաքի ոչ միայն ամենահին, այլև հայաբնակ թաղամասերից մեկը. միաժամանակ հանդիսացել նրա պատմական կորիզըֈ Նա եղել է Երևանի ամենակենսունակ հատվածը, որը դարերի բովից անցնելով, քաղաքի համար դարձել է մի տեսակ թանգարանային թաղֈ Ըստ Շոպենի Կոնդի սահմանները հին Երևանի պլանում ավելի ընդարձակ են եղելֈ Կոնդի կազմի մեջ են մտել Ձորագեղը, Հրազդանի ձորի այգիները և Դալմանֈ Մյուս կողմից Կոնդի սահմանները հասնում էին մինչև Բերդֈ Ձորագեղը բռնում է Հրազդան գետի ձախափնյա մասը, այն ձորափեշերը, որոնք ընկած են Հաղթանակի կամրջից դեպի վերֈ Ի դեպ, Ձորագեղը նույնպես ունեցել է իր ստորաբաժանումները, ինչպես՝ Վերին կամ Քարափի թաղ, Ստորին կամ Ձորի թաղ և Կարբո թաղֈ Պարսիկների օրոք այս թաղին էլ նոր անուն տրվեց՝ «Դարա-Քյանդ», որը փաստորեն հայերեն Ձորագեղի թարգմանությունն էֈ Բայց հայերի մոտ այն գործածական չեղավ և մնաց Ձորագեղ անվանումըֈ
«Սասնա ծռեր» էպոսը
«Սասնա ծռեր» էպոսը հայ ժողովրդի ստեղծած դյուցազներգություններից առավել հերոսականն ու համայնապարփակն էֈ Առաջին անգամ այն գրի է առել Գարեգին Սրվանձտյանըֈ Այնուհետև այս գործը շարունակել են մի շարք մարդիկ, որոնցից է Մանուկ Աբեղյանըֈ Վերնագիրն անգամ հուշում է, որ այն Սասունի խելահեղ քաջերի մասին էֈ «Ծուռ» նշանակում է դիվահար, խենթավունֈ Էպոսն ունի չորս ճյուղ՝ «Սանասար ու Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»։ Ամեն ճյուղը պատմում է իր հերոսի կյանքի ճանապարհի մասինֈ Էպոսի քաջերը իրենց զորեղ ուժը, հասակը, զենք ու զրահները, Թուր Կեծակին, Քուռկիկ Ջալալին ստանում են ջրիցֈ Ինչպես որ ջրից էին ծնվել Սանասարն ու Բաղդասարըֈ Առաջին ճյուղի գլխավոր հերոսն է Սանասարը, ով հաղթում է վաթսուն քաջերին և դևին, ամուսնանում է Դեղձուն Ծամի հետֈ Իհարկե, էպոսում կարևոր դեր ունեն նաև աղջիկներըֈ Կարելի է նկատել, որ աղջիկները հենց իրենք են գտնում իրենց համար արժանի ընտրյալների, ինչպես օրինակ Դեղձուն Ծամը, ով իմացավ Սանասարի մասին և նրան նամակ ուղարկեցֈ Սանասարն ու Դեղձունը ունենում են երեք տղա՝ Վերգոն, Օհանը և Մհերըֈ Էպոսի երկրորդ ճյուղը պատմում է Մհերի մասինֈ Յոթ տարի Իսմիլ խաթունի մոտ գտնվելը, նրա խորամանկությանը զոհ դառնալը, խոստումը պահելը և
6
վերջում մահանալը հանուն Սասունի Մհերին անում է էլ ավելի զորեղ, արդար ու ազնիվֈ Դավիթի ծնվելուն պես Մհերն ու Արմաղանը մահանում ենֈ Ծնվում է Դավիթը, ում մասին է երրորդ ճյուղըֈ Երրորդ ճյուղը մյուս ճյուղերից, համեմատաբար ավելի երկար է և ավելի սիրված ժողովրդի կողմիցֈ Ի տարբերություն մյուս հերոսների՝ Դավթի կերպարը ժողովրդին ավելի հասկանալի և մոտ է եղելֈ Դավիթը խիզախ էր ու ջերմ սիրտ ուներ, ամեն մի կանչին արձագանքում էր և ցանկանում էր ժողովրդին օգնել ամեն հնարավոր առիթովֈ Դավթին կարգում են գառնարած, ապա՝ նախրորդֈ Գառնարած լինելու ժամանակ նա քաղաք է բերում նաև աղվեսներ ու նապաստակներ, նախրորդ լինելու ժամանակ՝ գայլեր, վագրեր և առյուծներֈ Երբ գազաններով համալրած իր հոտը Դավիթը բերում է քաղաք, բոլորը մտնում են իրենց տները, փակում դուռ ու լուսամուտֈ Մենակ Ձենով Օհանը՝ հորեղբայն է, որ կանչում է Դավթին ու ասում՝ ինչպես անի, որ գազանները ընտանի կենդանիներից զատվեն ու հեռանանֈ Ձենով Օհանը ինքը իմանալով այս մասին, ոչինչ չի նախաձեռնումֈ Ձենով Օհանին չէին լսիֈ Դա Դավթի անելիքն էրֈ Այս հատվածում է երևում Դավթի բնույթը՝ աստվածատուր և կարողֈ Գեղեցիկ է նկարագրված նաև Խանդութի և Դավթի սերը, այն այնքան ուժեղ էր, որ Խանդութը թաշկինակի հոտից միանգամից ճանաչում է, որ այն Դավթինն է, այնքան ուժեղ, որ Խանդութը, չհամակերպվելով Դավթի մահվան վշտի հետ, իրեն նետում է ցած և նույնպես մեռնումֈ Եթե ուշադիր լինենք, կնկատենք, թե ինչ նման են Դեղձունը և Խանդութըֈ Երկուսն էլ իրենք կատարեցին իրենց ընտրությունը, երկուսի պալատի պատերի տակ էլ կային կտրիճներֈ Դեղձունի նամակը կռվի պատճառ դարձավ երկու եղբայրների՝ Սանասարի և Բաղդասարի միջև, իսկ Խանդութի ժամանակ Դավիթը կռվեց պարոն Աստղիկի հետֈ Յոթ տարի անց գալով Չմշկիկի մոտ՝ կռվի՝ Դավիթը, որին, թվում էր, թե ոչ ոք և ոչինչ ի վիճակի չէ սպանելու, մահանում է իր աղջկա արձակած թունավոր նետիցֈ Դավթի մեծահոգության, բարի լինելու մասին է խոսում նաև այն, որ նա Մելիքին զարկելու երեք հնարավորություններից երկուսը բաշխում է մորը՝ Իսմիլ խաթունին, և քրոջըֈ Հանձակումների ժամանակ նա երբեք
Իսկ գլխավոր հերոսները մեր մեջ եղած ազնվականությունն ենֈ Բայց նյութապաշտ աշխարհում ոգեղենը՝ ազնվականը դժվար է գոյատևում կամ ընդհանրապես չի գոյատևումֈ Ժողովուրդն էլ իր հերթին ամենևին հույս չի դնում իր հերոսների, այսինքն՝ իր ներքին ազնվականության, իր ոգեղենության վրաֈ
Հայտնի է դարձել, թե ով կմարմնավորի նոր «Տերմինատորին» թաքուն, առանց զգուշացնելու չէր հարձակվում, սակայն անհնարին ոչինչ չկա, չէ՞ որ Դավիթն էլ, լինելով այդքան հաղթանդամ ու հզոր, միևնույն է, մարդ էր, ում խոցեց և սպանեց սովորական ու հասարակ մի նետֈ Չորրորդ ճյուղը Դավթի և Խանդութի որդի Փոքր Մհերի մասին էֈ Երբ լրանում է Մհերի յոթ տարին, նա գնում է հորը փնտրելուֈ Մհերը ամուսնանում է Գոհարի հետֈ Ճամփորդելով Մհերը իր գուրզը դնում է դռների դիմաց, որպեսզի թշնամիները չհարձակվեն, սակայն գուրզը չկարողացավ փրկել Գոհարինֈ Մհերը վերադառնում և տեսնում է Գոհարին մահացածֈ Գոհարի խնդրանքով, նրան Մհերը թաղում է Խանդութի կողքինֈ Շատ նուրբ և գեղեցիկ էր Գոհարի կերպարը, երբ նա, տեսնելով, թե ինչպես է արևը այրում Մհերի ոտքերը, ցավ զգումֈ Գոհարը նման էր նաև Մեծ Մհերի կնոջը՝ Արմաղանինֈ Արմաղանը իր կյանքն է տալիս հանուն Դավթի, իսկ Գոհարը հանուն նրա, որ Սասունը պաշտպանելու համար Մհերը թողել էր նրան միայնակֈ Փոքր Մհերի կերպարը էպոսում ունի մի քանի նմանություններ մյուս հերոսների հետֈ Նրան էլ, ինչպես Մեծ Մհերին հողը չի դիմանում, սակայն այն տարբերությամբ, որ Փոքր Մհերից հողը հոգնել էրֈ Իմ կարծիքով, էպոսը ավարտվում է կարծես, ինչ-որ հույսով, որ մի գուցե աշխարհը կփոխվի, կկործանվի և կստեղծվի նորիցֈ Էպոսում, չնայած չափազանցությանը, ոչ մի հերոս իդեալական չէֈ Եվ իրենց մեղքերի համար հերոսները կյանքով են հատուցումֈ Էպոսում ամեն ինչ՝ կյանքը, մարդիկ, հերոսները այնպիսին են, ինչպիսին կան հիմա մարդիկ աշխարհումֈ Սակայն աշխարհը ապրելու համար կարիք ունի ոգեղենությանֈ
Ամերիկացի ռեժիսոր Թիմ Միլլերը, որն զբաղվում է Տերմինատոր ֆիլմի նոր մասին նկարահանումներով, կողմնորոշվել է ռոբոտի դերը մարմնավորողի հարցում: Ինչպես հաղորդում է Deadline-ը, ֆիլմաշարի նոր մասում գլխավոր դերակատարմամբ հանդես կգա 35-ամյա ամերիկացի դերասան Գեբրիել Լունան: Վեր— ջինիս ամենահիշված դերերից մեկը եղել է Agents of S.H.I.E.L.D սերիալում մրցարշավորդի կերպարը: Տերմինատորի մասում կնկարահանվեն նաև դերասաններ Մաքքենզի Դեվիսը և Դիեգո Բոնետան: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2019-ի նոյեմբերի 22-ին:
Փարիզում բացվեց Զապել Եսայանի անվան ծառուղին
Փարիզում բացվեց Զապել Եսայանի անվան ծառուղին: Ծառուղու պաշտոնական բացմանը ներկա էին Փարիզի քաղաքապետ Աննա Իդալգոն և մայրաքաղաքային իշխանությունների այլ ներկայացուցիչներ: Փարիզի քաղաքապետը հայտարարել էր ծառուղու բացման մտադրության մասին փետրվարին: Զապել Եսայանը (1878 - 1943) հայ արձակագիր, բանաստեղծ և թարգմանիչ էր, գրականության պրոֆեսոր: Իր ստեղծագործություններում նա ներկայացրել է Հայոց ցեղասպանության սարսափելի դրվագները: Զ. Եսայանի ստեղծագոր-
7
ծությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն, բուլղարերեն և գերմաներեն:
Մահացել է «Արտույտների ագարակը» ֆիլմի ռեժիսորներից Վիտորիո Տավիանին
Հռոմում 88 տարեկանում մահացել է իտալացի կինոռեժիսոր և սցենարիստ Վիտտորիո Տավիանին: Այս մասին հաղորդել է «ANSA»-ն: Այս մասին հաղորդել է նրա աղջիկներից մեկը: Նա պարզաբանել է, որ իր հոր կամքով՝ ընտանիքը հրապարակային հուղարկավորություն չի կազմակերպի, իսկ Տավիանիի մարմինը կայրվի: Իր բոլոր կինոնկարները ռեժիսորը նկարահանել է կրտսեր եղբոր հետ: 2007 թվականին Վիտորիո և Պաոլո Տավիանիները նկարահանել են Հայոց ցեղասպանության մասին «Արտույտների ագարակը» ֆիլմը: 2007 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նրանց շնորհվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ:
11 փաստ Հիտլերի կյանքից 1. Ադոլֆի մայրը որոշել էր հղիությունը դադարեցնել, բայց բժիշկը նրան հետ էր համոզել: 2. Հիտլերի համոզմամբ ամենաբարձր ռասայի ներկայացուցիչները պետք է լինեն կապտաչյա և շիկահեր, չնայած իր աչքերը շագանակագույն էին, իսկ մազերը` մուգ: 3. Հիտլերի տատիկը ապօրինի երեխա էր ունեցել (Հիտլերի հայրը) մի հրեայից, որի տանը նա աշխատում էր որպես աղախին: 4. Հիտլերի մայրն ու հայրը ազգականներ էին եղել, այդ պատճառով էլ Ադոլֆը միշտ խուսափում էր պատասխանել
իր ծնողներին վերաբերվող հարցերին: 5. Հիտլերին է պատկանում «սեքսուալ տիկնիկ» հասկացությունը: Որպեսզի իր զինվորները չկապնվեն ուրիշ ազգերի կանանց հետ և կարողանան ինքնուրույն բավարարեն իրենց սեռական պահանջները, կարգադրել էր ստեղծել կնոջ ձև ունեցող պլաստմասե տիկնիկներ: 6. Հիտլերը լիարժեք տղամարդ չէր: Նա ուներ մեկ ամորձի, որը, բժիշկները պայմանավորում էին այն փաստով, որ ծնողները ազգականներ էին: 7. Հիտլերը կարգադրել էր գնադակահարել գերմանացիներին հենց կանգառներում` առանց տոմս գնացք նստելու փորձերի համար: Նա դա անում էր գերմանացիներին կարգ ու կանոնին սովորեցնելու համար: 8. Հիտլերը բնածին նկարչական տաղանդ ուներ, բայց այդպես էլ չկատարելագործվեց: Ադոլֆի նկարչության դասատուն, որը հրեա էր, Ադոլֆին ոչինչ չսովորեցրեց: Կա տեսակետ, որ հենց այդ պատճառով էր Ադոլֆը ատում բոլոր հրեաներին: 9. Հիտլերը հոյակապ խոսնակ էր: Մարդիկ կարող էին նրան ժամերով կլանված լսել և ենթարկվել: 10. Հիտլերը երբեք հրապարակավ չի հանել իր վերարկուն: Միգուցե դա պայմանավորված էր նրանով, որ նա զրահապաշտպանի պես ինչ-որ բան էր կրում միշտ իր վրա: Կամ էլ դա պայմանավորված էր բարդույթով` Հիտլերն իրեն ավելի սոլիդ էր զգում բաճկոնով: 11. Հիտլերի դպրոցի ուսուցչուհին ասում էր, որ նա այնքան էլ լավ չէր սովորում, բայց իրեն միշտ կարողանում էր դրսևորել որպես առաջնորդ:
Հիտլերի անձնագիրը Համացանցում հրապարակվել է Ադոլֆ Հիտլերի անձնագրի լուսանկարը: Ադոլֆ Հիտլերը ծնվել է 1889 թ. ապրիլի 20 թվականին Ավստրո-Հունգարիա Բրաունաուն Իննա-յումֈ Վաղ տարիքում ապրել է հասարակ կոշկակարի ընտանիքումֈ 1913 թ. տեղափոխվել է Մյունխեն, որտեղ ինքնակամ մտել է գերմանական բանակի կազմի մեջֈ Առաջին Համաշխարհային Պատերազմի սկզբին ունենալով եֆրեյտորի կոչում, մեկնել է արևմտյան ռազմաճակատֈ 1915 թ. Սոմմեի ճակատամարտում վիրավորվել է և տեղափոխվել է հիվանդանոցֈ Պատերազմի ժամանակ պարգևատրվել է մեկ երկրորդ և մեկ առաջին կարգի Երկաթյա
արիական խաչերովֈ Մեծ ցնցում է ապրել՝ իմանալով Գերմանիայի կապիտուլյացիայի մասինֈ Եվ նա երդվեց, որ թույլ չի տա նորից դա կրկնվի... Առաջին Աշխարհամարտից հետո Հիտլերն ապրում էր սահմանին մոտ գտնվող շրջանում, որտեղ ծաղկում էր ապրում գերմանական նացիոնալիզմն ու շովինիզմը, որը հիմնականում ուղղված էր հարևան սլավոնների դեմֈ Գերմանական նացինալիստական միջավայրում ինքնստինքյան զարգանում էր սլավոնների (ինչպես նաև ֆրանսիացիների և հրեաների) նկատմանբ գերմանացիների ռասայական առավելության պատկերացումըֈ Դա կապված էր համագերմանական գաղափարների հետֈ Հիտլերը հավատում էր գերմանական ազգի հզորությանը և նրանց հատուկ առաքելությանը, հիմնվելով XX դարի ռասայական գաղափարների վրաֈ Նա ծայրահեղ ծանր է ապրել Գերմանիայի պարտությունը, դա ընդունելով որպես «դավաճանության» (հատկապես հրեաների հականացիոնալ գործողությունների) արդյունքֈ Գերմանական Կայսրության պարտությունը պատերազմում և Նոյեմբերյան հեղափոխությունը 1918 թ. Հիտլերը հաշվում էր դավաճանների հաղթանակող գերմանական բանակին «մեջքին ուղղված հարվածի» արդյունքֈ 1918 թ. վերջում նա վերադառնում է Մյունխեն և մտնում է Ռեյխսվերի՝ Գերմանիայի զինված ուժերի կազմի մեջֈ Կապիտան Է. Ոեմի երաշխավորմամբ Հիտլերը միանում է մյունխենյան «Նացիոնալ Սոցիալիստական Գերմանիայի Բանվորական Կուսակցությանը»։
8